Հոգեբանական տեստեր

<< < (3/4) > >>

Grieg:
ինչ եք կարծում մարդկային հոգին այնքան պարզ  ու հասարակ է որ կարելի է հարցերով և թվերով արտահայտել այն? արդյոք դա չի հակասում բնության ստեղծագործ սկզբունքին

Հեղինէ:
Մեջբերում: Grieg  Հոկտեմբերի 20, 2007, 12:56:55 am

ինչ եք կարծում մարդկային հոգին այնքան պարզ  ու հասարակ է որ կարելի է հարցերով և թվերով արտահայտել այն? արդյոք դա չի հակասում բնության ստեղծագործ սկզբունքին


հոգեբանական տեստերը ավելի շուտ ժամանցի համար են,կարծում եմ,իսկ մարդու հոգին ~ (նշանդ էլ գողացա) պարզ ու հասարակ չի կարող լինել,բնության երգի նոտաները այդքան էլ հեշտ չէ մեկնաբանել:

Lilit:
Ինչպե՞ս  եք  համբուրվում

Ընկերներիս հանդիպելիս առաջինն եմ համբուրում նրանց:
Ծանոթներիս հանդիպելիս իմ այտն եմ մոտեցնում համբույրի համար:
Հանդիպելիս չեմ սիրում համբուրվել երեք անգամ, ուխ, ուրեմն գերզգացմունքային չեմ:
Հանդիպելիս պարզապես ձևացնում եք, թե համբուրվում եք, - պատահում է և այսպես

rainbow:
Սիրում եմ պաչիկներ , բայց ոչ անառիթ,բա սերը ու կարոտը արտահայտելու ամենալավ, ամենատաք ձեվը որնա՞ էլ:Ամուր ամուր փաթաթվում եմ ու  :-* :-* :-* :-* :-* :-* :-* :-* :-* :-* :-* :-* :-*

Հեղինէ:
Հումորի զգացում ունե՞ք

Հարցերին պատասխանում եք միայն «այո» կամ «ոչ»
1. Սիրո՞ւմ եք ծիծաղել։
2. Կարողանո՞ւմ եք հումորով դուրս գալ տհաճ իրավիճակից։
3. Համաձայն եք այն կարծիքի հետ, որ ամուսնությունն ամենածիծաղելի բանն է աշխարհում։
4. Ծիծաղում եք մենակ լինելիս, երբ հեռուստացույցով դիտում եք կամ էլ կարդում եք որևէ ծիծաղելի բան։
5. Երբ նկատում եք, որ Ձեզ խաբում են, կարո՞ղ եք արդյոք ձևացնել, իբր ոչինչ չեք նկատել։
6. Ձեր հարազատները և ընկերները անեկդոտներ և ուրախ պատմություններ պատմո՞ւմ են։
7. Ընկերախմբերում լինելիս ցանկանում եք ամենասրամիտը երևալ։
8. Վատ տրամադրություն ունենալիս շրջապատողների ծիծաղը Ձեզ գրգռո՞ւմ է։
9. Բոլոր ժանրերի մեջ կոմեդիան գերադասո՞ւմ եք։
10. Դուք Ձեզ համարո՞ւմ եք հումորի զգացում ունեցող մարդ։
Եթե դուք «այո» եք պատասխանել 6 և ավելի թվով հարցերի, ապա հումորի զգացման առումով Ձեզ մոտ ամեն ինչ կարգին է։
Եթե Դուք 5 կամ ավելի քիչ թվով եք դրական պատասխաններ տվել, ապա փորձեք փոխել Ձեզ և կյանքին նայեք ավելի ծիծաղելի կողմից։ Չէ՞ որ կյանքում շատ ու շատ բաներ կան, որոնք արժանի չեն լուրջ ապրումների։


Navigation

[0] Message Index

[#] Next page

[*] Previous page