Armsoul.com
Բարի գալուստ, Հյուր. Խնդրում ենք համենալ կամ գրանցվել.
Դեկտեմբերի 20, 2014, 07:38:45 am

Մուտք
Որոնում:     Ընդլայնված որոնում
Կայքի նյութերը ամբողջական կամ մասնակի օգտագործելիս հղումը պարտադիր է:
Սա վերաբերվում է հատկապես Գրականություն բաժնին:
Շնորհակալություն։
7272 Գրառում բաժին՝ 889 Թեմա 613 Մասնակիցներ
Վերջին գրանցված մասնակիցը: Earnest75
* Սկիզբ Օգնություն Որոնում Մուտք Գրանցում
+  Armsoul.com
|-+  Հոգեբանություն և Փիլիսոփայություն
| |-+  Հոգեբանություն
| | |-+  Ինքնասպանություն
« նախորդ թեման հաջորդ թեման »
Էջ: [1] Վար Տպել
Հեղինակ Թեմա: Ինքնասպանություն  (Կարդացվել է 22845 անգամ)
Հեղինէ
Administrator
Արմսոուլցի
*****

Վարկանիշ: +98/-12
Ռադիոծածկույթից դուրս է Ռադիոծածկույթից դուրս է

Գրառում: 5799



WWW
« : Հուլիսի 06, 2007, 11:14:35 am »

Ինքնասպանությունը մարդկության հավերժական խնդիրներից մեկն է , քանի որ գոյություն ունի այնքան, որքան Երկրի վրա ապրում է մարդը:   Սա այն երևույթներից է, որը մանրամասն ուսումնասիրման կարիք ումի, քանի որ ինքնասպանության կանխման համար անհրաժեշտ է խոր գիտելիքներ ունենալ տվյալ երևույթի վերաբերյալ: Ինքնա-սպանությունը իբրև երևույթ, իբրև անձի ինքնաարտահայտման ձև, վարքային դրսևո-րում, ախտաբանական վիճակ գոյություն ունի այնքան ժամանակ, որքան երկրի վրա ապրում է մարդը: Հասարակության զարգացման արդի փուլը հատկանշվում է սոցիա-լական լարվածության կտրուկ աճով, որն ուղեկցվում է անձի ներհոգեկան լարվա-ծությամբ և դեզադապտացիայի տարբեր դրսևորումներով, որոնք էլ հանգեցնում են ինքնասպանության աճի: Մեր իրականության մեջ վերջիններիս այժմեականությունը դառնում է ավելի ընդգծված, երբ նկատի ենք ունենում ներկայումս ազգաբնակչության համատարած նևրոտիզացիայի մեջ գտնվելու իրողությունն ու այն, որ սուիցիդը շատ հաճախ մեր ժամանակներում լինելով դեպրեսիայի դրսևորման ձևերից մեկը, ավելի վաղ տարիքի անձանց լայն շերտերն ընդգրկելու հակվածություն է ցուցաբերում: Աշխարհումս տարեկան  ինքնասպանություն են կատարում 500000-ից ավելի մարդ, իսկ ինքնասպանության փորձերի թիվը հասնում է միլիոնների: Դեռևս լիովին պարզա-բանված չէ այն հարցը, թե ինչն է պատանիներին մղում ինքնասպանության, որոնք են այն սոցիալական գործոնները և հոգեկան հատկությունները, որոնց ազդեցության տակ անձը դիմում է ինքնասպանության և այն, թե արդյոք ինքնասպանությունն ունի գենետիկական պայմանավորվածություն: Սույն աշխատանքն ուղղված է այն հարցերի պարզաբանմանը, թե ինչ դեր ունեն սոցիալական միջավայրի անբարենպաստ ներգոր-ծությունները  պատանիների սուիցիդալ որոշման կայացման վրա և թե որոնք են այդ գործոնները: Պետք է նշել, որ ինքնասպանության մակարդակը 3 անգամ ավելի բարձր է, քան սպանության մակարդակը, ընդ որում այս հարաբերությունը գործնականում չի փոփոխվում: Ինքնասպանության վիճակագրական վերլուծությունը հանգեցնում է հետաքրքիր արդյունքների: 1987 թվականին նախկին ԽՍՀՄ-ում զոհվել է 54000 մարդ, որը կազմում է բոլոր դժբախտ դեպքերից զոհվածների 22%-ը: Առողջապահական համաշխարհային  կազմակերպության տվյալներով եթե յուրաքանչյուր 100.000 բնակչին ընկնում է 20-ից ավելի ավարտված  սուիցիդի դեպքեր, ապա իրավիճակը գնահատվում է ճգնաժամային, այնինչ Ռուսաստանի մի շարք  տնտեսական շրջան-ներում` Հեռավոր արևելյան, Ուրալյան, Արևելա Սիբիրական, այդ ցուցանիշը կազմել է 65-81, իսկ Ուրդմուտիայում և  Կոմի հանրապետությունում այն եղել է 150-180, որը լուրջ խորհելու առիթ է տալիս: 2000-2005 թվականներին ՀՀ-ում արձանագրվել է 2396 ինքնասպանության և ինքնասպանության փորձի դեպքեր: Նշված դեպքերից ամենա-շատը ինքնասպանության են դիմել  Շիրակի մարզում` 306, Արարատի մարզում` 200, Լոռիում `185:
Կատարված վերլուծությունը հնարավորություն է տալիս կատարելու մի շարք եզրակացություններ.
1.   Ինքնասպանության և սպանության ցուցանիշները  ընդհանուր ձևով արտացո-լում են սոցիալական իրավիճակի ոչ բարենպաստ քաղաքների տարբերակումը և կարելի է այդ մոտեցումն օգտագործել որպես սոցիալական ախտաբանության մակարդակի որոշման միջոց:
2.   Ռուսաստանի մարզային կենտրոններում սոցիալական իրավիճակը  որոշակիո-րեն առավել բարենպաստ է, քան այլ քաղաքներում, որտեղ համապատասխա-նաբար ինքնասպանությունների թիվը ցածր է:
3.    Սոցիալական ախտաբանության ցուցանիշը համեմատաբար ցածր է արդյունաբերական բարձր զարգացած շրջաններում:
4.   Սոցիալական ախտաբանության ցուցանիշը համեմատաբար ցածր է նաև այն շրջաններում, որտեղ ավանդույթների ուժն առավել մեծ է:
5.   Սոցիալական ախտաբանության ցուցանիշը մեծ կախվածություն ունի քաղաքների տնտեսական մակարդակից և աշխարհագրական դիրքից:
6.   Հետազոտվող քաղաքներում սպանությունների հետ համեմատած ինքասպանության ցուցանիշը երեք անգամ բարձր է:
7.   Ինքնասպանության մակարդակը գտնվում է հակադարձ համեմատական կախվածության մեջ քաղաքի բնակչության մեջ երեխաների գրաված բաժնով:
8.   Հետազոտվող քաղաքներում ինքասպանության մակարդակի և սպանության միջև նկատելի կորելյացիոն կապ չի հայտնաբերվել:
Ինչպես տեսնում ենք, ինքնասպանությունը իրենից ներկայացնում է մեծ պրոբլեմ աշխարհի գրեթե բոլոր երկրների համար: Այս հանգամանքով էլ պայմանավորված է թեմայի արդիականությունը:
Պատանիների շրջանում սուիցիդի իրականացման մեջ սոցիալական միջավայրի դերը որոշելու նպատակով անցկացվել է հետազոտություն Աբովյանի Քրեակատարողական Հիմնարկում  2006թ հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին:  Նախ և առաջ հայտնաբեր-վել են պոտենցիալ սուիցիդենտները, այնուհետև հետագա աշխատանքները տարվել են վերջիններիս հետ: Հետազոտության ընթացքում կիրառված մեթոդներն են դիտու-մը, հոգեբանական զրույցը, ՙԾառ՚ պրոյեկտիվ տեստը, Շնեյդմանի հոգեկան ցավի գնահատման մեթոդիկան, անձի տագնապը, դեպրեսիան, ինչպես նաև սուիցիդալ մտքերի առկայությունը, սուիցիդալ ռիսկի աստիճանը որոշող տեստեր (ՙԴեպրեսիայի գնահատման  Բեկի սանդղակը՚, ՙԱնձի ընկճվածության (դեպրեսիայի) մակարդակի որոշումը՚, ՙԴեպրեսիայի և տագնապի հոսպիտալային սանդղակը(Ա.Ս.Զիգմունդ և Ռ.Դ. Սնայթ), ՙԹեյլորի տագնապախռովության չափման մեթոդիկան՚, ՙՍուիցիդալ ռիսկի որոշման Լյուբան-Պլոցցի հարցարան՚, ՙՍուիցիդալ մտքերի սանդղակ՚: 
Հետազոտությունն անցավ հանգիստ պայմաններում, ընդ որում պատանիներն իրենք էին շահագրգռված հետազոտական աշխատանքում ներգրավվելու մեջ: Առաջ էր քաշ-ված այն վարկածը, որ պատանիների ինքնասպանության դիմելու որոշման մեջ առա-վել ազդեցիկ դերը պատկանում է  սոցիալական միջավայրին:
Գրանցված է

...եթե հնարավոր է բանտարկության  մի տեսակը  հասկանալի  դարձնել  մեկ ուրիշի  նկարագրությունով, ուրեմն  հնարավոր է նաև իրապես  գոյություն  ունեցող  մի  վիճակ  հասկանալի դարձնել  գոյություն  չունեցողով...
Հեղինէ
Administrator
Արմսոուլցի
*****

Վարկանիշ: +98/-12
Ռադիոծածկույթից դուրս է Ռադիոծածկույթից դուրս է

Գրառում: 5799



WWW
« Պատասխան #1 : Հուլիսի 06, 2007, 11:15:21 am »

Սուիցիդի բնորոշումը և սուիցիդալ
վարքի  դրսևորումները

   Ըստ Ալվարեսի սուիցիդ հասկացությունը առաջին անգամ հիշատակվել է Թոմաս Բրաունի ՙReligio Medici՚ գրքում, որը հրատարակվել է 1642 թվին: Այն ա-ռաջին անգամ տեղ է գտել Օքսֆորդյան բառարանում 1651 թվականին, սակայն օգ-տագործվել է հազվադեպ:
   Սուիցիդը հոգեբանական առումով ներկայացնում է գիտակցված կամ իմպուլսիվ ձևով անձի կողմից իրականացվող գործողություն, որը հանգեցնում է մաhվան: Շնեյդմանը ինքնասպանությունը սահմանում է որպես կանխամտածված մահ, այսինքն իրեն կյանքից զրկելուն ուղղված նպատակադրված և գիտակցված գործողություն: Այս սահմանման շնորհիվ մենք տեսնում ենք երևույթի արմատական տարբերությունը սպանությունից(որի մեջ բացակայում է ինքնուրույնության տարրը) և դժբախտ պատա-հարից(որտեղ դոմինանտում է պատահականությունը): Ադլերը գտնում էր, որ ինքնաս-պանությունը անձնային հիմնախնդիր է, սակայն ունի սոցիալական պատճառներ և հետևանքներ: Միլովանովիչը ինքնասպանությունը սահմանում է որպես սեփական կյանքի գիտակցված  և նպատակաուղղված ոչնչացում: Իրավաբանները ինքնասպա-նությունը դիտարկում են  որպես մեղսունակ վիճակում սեփական կյանքի ընդհա-տում:Դյուրգհեյմը տվել է ինքնասպանության հետևյալ սահմանումը. ՙԻնքնասպա-նություն    անվանումը մենք օգտագործում ենք  բոլոր այն մահվան դեպքերի համար, որը հանդիսանում է ուղղակի կամ անուղղակի հետևանքը զոհի կողմից պոզիտիվ կամ նեգատիվ գործողության արդյունքի, ով նախապես գիտի իր գործողության հետևան-քը՚: Համաձայն այս տարբերակման ինքնասպանը պետք է գիտակցի իր գործողու-թյունը և նրա հետևանքները: Այսպիսի սահմանման ոչ լիարժեքությունը ակնհայտ է, քանի որ հաշվի չի առնում անձի անգիտակցականի խորհրդավոր ազդեցությունը: Ըստ առողջապահության միջազգային կազմակերպության` սուիցիդը ինքնասպանության գործողությունն է լետալ ավարտով: Ինչպես տեսնում ենք, այստեղ  միայն առկա է այդպիսի գործողության հաստատումը և ոչ ավելին:  Ելնելով սուիցիդի վերը նշված բազմաթիվ սահմանումից, կարելի է ընդհանրացնել, որ ինքնասպանությունը  սեփա-կան կյանքի կախամտածված ընդհատումն է արտաքին տեսանելի կամ ներքին խոր-հրդավոր դրդապատճառների ազդեցության տակ, ռացիոնալ վիճակում: Մենք գտնում ենք, որ ինքնասպանությունը հոգեբանական դեզադապտացիայի դրսևորման ձևերից է, երբ անձը հոգեկանի ախտաբանական կամ սահմանային վիճակում  ինքնակամ (ներքին կամ արտաքին ազդակներից դրդված) դիմում է լետալ ավարտով աուտո-դեստրուկտիվ գործողությունների: Սա ինքնասպանության ընդհանրացված սահ-մանումն է, որ իր մեջ ամփոփում է և հոգեկան հիվանդների, և հոգեպես առողջ անձանց ինքնասպանությունները: Հոգեպես առողջ անձանց ինքնասպանությունը մենք սահմանում ենք որպես շարունակական դեզադապտացիայի կամ աֆեկտի արդյուն-քում, անձի սահմանային հոգեվիճակում, լետալ ավարտով այնպիսի աուտո-դեստրուկտիվ գործողություն, որի դեպքում այն դիտարկվում է որպես իրավիճակից դուրս գալու ելք, դիմացինին պատժելու միջոց, ուշադրություն գրավելու եղանակ, սա-կայն ոչ անգիտակից և անվերապահ ձգտում դեպի մահը: 
   Սուիցիդալ վարքի մեկնաբանումը: Սուիցիդալ վարքն առավել լայն հասկացու-թյուն է, որն իր  մեջ ներառում է սուիցիդալ ակտերը, որոնք չեն ունեցել լե-տալ(մահացու) ավարտ` անկախ սուիցիդենտի կամքից: Ա..Ամբրումովան տարբերում է ՙինքնասպանություն՚ (իրական սուիցիդ) և ՙինքնասպանության փորձ՚ (անավարտ աուիցիդ) հասկացությունները:  Բրուկեբենկը  խոսում է սուիցիդի և պարասուիցիդի մասին: Նրա կարծիքով սուիցիդը նպատակադրված ինքնասպանություն է, իսկ պարա-սուիցիդը` նպատակադրված  ինքնավնասման ակտ, որը չի հանգեցնում մահվան: Վերջին տարիներին գործածական են դարձել նաև  ՙպրեսուիցիդ՚ և ՙպոստսուիցիդ՚ հասկացությունները: Հեղինակների մեծ մասը պրեսուիցիդ ասելով նկատի ունեն այն ժամանակահատվածը, որը նախորդում է սուիցիդալ ակտին, մյուսները ` այն հոգեկան վիճակը, որը ունենում է սուիցիդենտը սուիցիդալ ակտի ժամանակ: Սուիցիդոլոգների մեծ մասը պրեսուիցիդ ասելով հասկանում են անձի այն վիճակը, որը պայմանավորում է սուիցիդալ ակտի իրականացման բարձր հավանականությունը:
   Այդպիսի տարակարծություն գոյություն ունի նաև ՙպոստսուիցիդ՚ հասկացության շուրջ: Կոնդրաշենկոյի և նրա կողմնակիցների կարծիքով ավելի ճիշտ է օգտագործել այնպիսի տարբերակված հասկացություններ, ինչիսիք են ՙպոստ-սուիցիդալ վիճակ՚ և ՙպոստսուիցիդալ շրջան՚ րականության մեջ հաճախ հան-դիպում են ՙաուտոտրավմատիզմ՚ և ՙաուտոագրեսիվ ակտ՚ տերմինները, որոնք նույնացվում են սուիցիդալ գործողությունների հետ: Ժամանակակից, հատկապես արևմտյան գրականության մեջ լայն տարածում է գտել ՙաուտոդեստրուկտիվ՚ կամ ՙինքնաքայքայիչ՚ վարք հասկացությունները:  Ամերիկացի հետազոտող Ն.Բ. Տաբաչ-նիկը ինքնաքայքայիչ վարք է համարում յուրաքանչյուր գործողություն, որը կատար-վում է որոշակի իրական կամ պոտենցիալ կամային հսկողությամբ և նպաստում է ժամանակից շուտ ֆիզիկական մահվան ի հայտ գալուն: Յուրաքանչյուր վարք, որը կրճատում է  մարդու կյանքը, բացի վերոնշյալից, սահմանվում է որպես ՙմասնակի՚, ՙկիսամտածված՚, ՙթաքնված՚ ինքնասպանություն, ՙանգիտակցական սուիցիդալ վարք՚ կամ ՙսուիցիդալ էկվիվալենտ՚: Ամբրումովան գտնում է, որ գոյություն ունեն ինքնաքայքայիչ  վարքի մի շարք ձևեր, որոնց ծայրահեղ դրսևորում է հանդիսանում սուիցիդը: Ինքնաքայքայիչ վարքի թվին են դասվում ալկոհոլի, թմրանյութերի, ծխախոտի չարաշահումը, նպատակադրված աշխատանքային գերծան-րաեռնվածությունը, չբուժվելու համառ ցանկությունը, ավտոտրանսպորտային միջոց-ների արագ վարումը, հատկապես ոչ սթափ վիճակում, կյանքի համար մեծ վտանգ պարունակող սպորտի տեսակները: Ավելի լայն առումով  աուտոդեստրուկտիվ  վարքի թվին են դասվում դաժան շահագործումը, հեղափոխությունները, պատերազմները, որոշ կրոնական ավանդույթները, որոնք ուղեկցվում են ինքնատանջանքներով, այ-սինքն գիտակցված այն բոլոր աուտո և հետերոագրեսիվ գործողությունները, որոնք հանգեցնում են մասսայական կամ անհատական ոչնչացման:
Հիասթափված մարդիկ անհաղթահարելի թվացող դժվարությունների պատճառով իրենց կյանքը կարող են համարել անտանելի և անգիտակցաբար կարող են ձգտել մահվան: Մարդիկ հաճախ սպանում են իրենց` չգիտակցելով արարքների լետալ բնույ-թը: 1897 թվականին ֆրանսիացի սոցիոլոգ Է. Դյուրգհեյմը այս վարքագիծն անվանել է ՙսիմվոլիկ սուիցիդ՚: Իր հերթին Կ. Մենինգերը նկարագում է  ՙխրոնիկական սուիցի-դը՚ որպես ՙանուղղակի ինքնաքայքայիչ վարք, որը հյուծում է տվյալ անձի առողջու-թյունը՚: Կ. Ֆրեդերիկը նշում է անուղղակի սուիցիդի 7 հիմնական գծեր.
1 . սեփական արարքների հետևանքների գիտակցման հաճախակի բացակայություն
2 .սեփական վարքի ռացիոնալիզացիա, ինտելեկտուալիզացիա
3 . դեստրուկտիվ վարք, որը մոտեցնում է մահը
4 . վերոնշյալ ձգտումների հազվադեպ բացահայտ, անկեղծ քննարկում մտերիմների կամ հարազատների հետ
5 . երկարատև տանջալից վարքի հավանականություն
6. սեփական անձի նկատմամբ թշնամական վերաբերմունք, կարեկցանքի բացա-կայություն
7 . մահը միշտ թվում է պատահական:
Աուտոդեստրուկտիվ վարքի առավել հաճախակի դրսևորվող տեսակներից են ավտոտրանսպորտային միջոցների արագ վարումը, հարբեցողությունն ու թմրամո-լությունը, որոնց ժամանակ սուիցիդալ ռիսկը շատ մեծ է: Այս երևույթը հոգեբանության մեջ հայտնի է որպես սուիցիդալ էռոզիա: Ավտովթարային դժբախտ պատահարների մոտավորապես 40%-ը իրենցից ներկայացնում են դիմակավորված ինքնասպանու-թյուններ, քանի որ մեքենան ինքնաոչնչացման հիանալի գործիք կարող է հանդիսանալ: Ուսումնասիրված դժբախտ պատահարների զոհերի մոտավորապես 25%-ը գտնվել են ճնշված վիճակում կամ ունեցել են օտարվածության, անօգնականության զգացում, որը բնորոշ է սուիցիդ կատարող անձանց: Մինչև դժբախտ պատահարը նրանք ունեցել են մահվան կամ ինքնաոչնչացման մասին երևակայական մտքեր: Որպես ինքնաոչնչաց-ման միջոց ավտոտրանսպորտի օգտագործումը շատ դժվար է ենթարկվում դինամիկ հետազոտության, վիճակագրական հաշվառման  և վերլուծության: Սուիցիդալ վարքի հավանականությունը շատ բարձր է նաև հարբեցողների մոտ, ընդհանուր հարբե-ցողությունը կազմում է ինքնասպանության պատճառների 25-30%-ը, անչափահասների մոտ  այն կարող է հասնել մինչև 50%: Ալկոհոլի  երկարատև օգտագործումը  նպաս-տում է դեպրեսիայի, մեղքի զգացման, հոգեկան ցավի խորացմանը, որոնք, ինչպես հայտնի է, նախասուիցիդալ վիճակներ են: Ալկոհոլը ուժեղացնում է նաև ագրեսի-վությունը, որը նույնպես կարող է հասցնել ինքնաքայքայման: Հարբեցողները հաճախ մահվան են ձգտում ոչ գիտակցաբար, սակայն նրանց խրոնիկական հարբեցողությունը արդեն իսկ հանդիսանում է կյանքը կրճատող վարքագիծ: Հաճախ ալկոհոլի օգտագործումը ուղեկցվում է թմրանյութերի  կիրառմամբ, որոնք հանդիսանում են միասին լետալ կոմբինացիա: Դրանք թուլացնում են մարդկային վարքի գիտակցական հսկողությունը, սրացնում են դեպրեսիան և նույնիսկ առաջացնում են պսիխոզներ: Թմրամոլությունը և ինքնասպանությունը սերտորեն կապված են մեկը մյուսի հետ: Հոգեբաններն ուսումնասիրել են թմրամոլության, դեպրեսիվ վիճակների և տագնապի միջև եղած կապը: Հոգեվերլուծության մեջ այս երևույթի ուսումնասիրությունները հան-գեցրին նրան, որ 1933թ-ին Շ. Ռադոն ներմուծեց ՙֆարմոկոթեմիա՚ ֆենոմենը` նկա-րագրելու համար մի վիճակ, երբ թմրանյութերը օգտագործվում են տառապանքներից ազատվելու, հոգեկան ցավը փարատելու համար: Ռադոն նշում է, որ այդպիսի դեպ-քերում թմրանյութերին վերագրվում են գերբնական հատկություններ, որոնց շնորհիվ կարող է բարձրանալ թմրամոլների ինքնագնահատականը, մելանխոլիկ տրամադ-րությունը, վստահությունը սեփական ուժերի հանդեպ:  Վերջին ժամանակներում կա-տարված հետազոտությունները հաստատում են այն փաստը, որ թմրանյութերը հան-դիսանում են սուիցիդի իրագործման լայնորեն տարածված միջոցներից մեկը, որոնց դիմում են անբուժելի հիվանդները, կյանքից հիասթափված մարդիկ:
   Ինչպես յուրաքանչյուր վարքի տեսակ,  այնպես էլ սուիցիդալ վարքն ունի իր ներքին և արտաքին ձերը: Ներքին ձևերն իրենց մեջ ներառում են սուիցիդալ մտքերը, պատկերացումնեը, ապրումները, ինչպես նաև սուիցիդալ ձգտումները, որոնք լինում են երկու տեսակ` սուիցիդալ մտայնություն և սուիցիդալ որոշում: Վերոնշյալ հասկացու-թյուների շարքը մի կողմից արտացոլում է սուիցիդալ ֆենոմենի սուբյեկտիվ ձևակերպ-ման տարբերությունները, մյուս կողմից ներկայացնում են մի սանդղակ, որտեղ հասկա-ցությունները դասավորված են  ըստ իրենց իմաստային խորության և սուիցիդալ վարքի ներքին ձևից արտաքին ձևին անցնելու հերթականության: Նպատակահարմար է օգտ-վել այս սանդղակի երեք աստիճաններից` առանձնացնելով մի յուրահատուկ չտարբե-րակված հիմք` անտիվիտալ ապրումները: Սրանց թվին են դասվում կյանքի արժեքի բացակայության մասին մտորումները, որոնք արտահայտվում են հետևյալ ձևերով` ՙապրելն անիմաստ է՚, ՙչարժե այսքան տանջվել՚,  ՙոչ թե ապրում ես, այլ գոյություն ես պահպանում՚ և այլն: Այստեղ դեռ չկան սեփական մահվան մասին հստակ պատ-կերացումներ, այլ ուղղակի առկա է կյանքի  նկատմաբ նեգատիվ վերաբերմունքը:
   Առաջին աստիճանը պասիվ սուիցիդալ մտքերն են, որոնք բնութագրվում են սեփական մահվան մասին երևակայական պատկերացումներով, սակայն դեռևս չկան իրեն կյանքից զրկելու մտքերը:
Երկրորդ աստիճանը սուիցիդալ մտայնություններն են, և այս փուլում մարդն ակ-տիվորեն ձգտում է սուիցիդի, որի խորությունը աճում է վերջինիս իրականացման պլանի մշակման աստիճանին համընթաց:
Երրորդ աստիճանն իրենից ներկայացնում է  սուիցիդալ  որոշումը, որը ենթադրում է  սուիցիդալ մտայնության և կամածին բաղադրիչների միավորում: Անձը, նպատակա-դրվելով կատարել ինքնասպանություն, ակտիվորեն սկսում է խոսել միջոցների մասին:
Սուիցիդալ նպատակի առաջացումը և մոտիվացիան, որն ինչպես գիտենք, ունի մղիչ ուժ,  պայմանավորված է դեզադապտացված մարդկանց կոնֆլիկտածին իրադրութ-յամբ, այսինքն անձի համար ակտուալ պահանջմունքի բավարարման անհնարինութ-յամբ: Սա էլ իր հերթին նպաստում է, որ սուիցիդալ վարքը ներքին ձևից  վերածվի ար-տաքին ձևի:
Սուիցիդալ վարքի արտաքին ձևերն իրենց մեջ ներառում են սուիցիդի նախապատ-րաստումը, սուիցիդալ փորձը և ավարտված սուիցիդը: Սուիցիդալ մտքերի առաջացու-մից մինչև  իրականացման փորձը կոչվում է ՙնախասուիցիդալ շրջան՚, որը կարող է լինել սուր և խրոնիկական:
   Սուիցիդալ փորձը նպատակաուղղված գործողություն է` ուղղված սեփական կյանքին վերջ տալուն, որն, ի տարբերություն ավարտված սուիցիդի, լետալ ավարտ չի ունենում: Սուիցիդալ փորձն ու ավարտված սուիցիդը իրենց զարգացման ընթացքում անցնում են երկու փուլ.
1 . դարձելի, երբ սուբյեկտն ինքը կամ ուրիշները կարող են դադարեցնել փորձը
2 . անդարձելի, որն ավարտվում է անհատի մահով:          
Այս փուլերի խրոնոլոգիական (ժամանակագրական) չափանիշները կախված են սուբ-յեկտի որոշումից և ընտրված միջոցներից:
Հետսուիցիդալ շրջանն իր մեջ ներառում է կոնֆլիկտային իրավիճակը, սուիցիդալ ակտը(իր հոգեբանական և սոմատիկ տարրերով), վերջինիս ընդհատման և ռեանի-մացիայի առանձնահատկությունները, սոմատիկ հետևանքները, նոր իրադրությունն ու անձի վերաբերմունքը դրա նկատմամբ: Ինքնասպանության փորձից հետո մոտակա հետսուիցիդալ շրջանում առանձնացնում են երեք գլխավոր բաղադրիչներ.
ա ) կոնֆլիկտի ակտուալությունը
բ ) սուիցիդալ ձգտումների ֆիքսվածության աստիճանը
գ) կատարած փորձի նկատմամբ սուբյեկտի ունեցած վերաբերմունքի առանձնա-հատկությունները:
 Դրա հիման վրա ընդունված է տարբերել հետսուիցիդալ շրջանի չորս տիպ.
1 . քննադատական - այս դեպքում կոնֆլիկտը սպառել է իր նշանակությունը, բա-ցակայում է սուիցիդալ մոտիվը, կատարած փորձի նկատմամբ սուիցիդենտը զգում է ամոթ, վախ, կրկնության հավանականությունը փոքր է
2 . մանիպուլյատիվ կոնֆլիկտի ակտուալությունը նվազել է շրջապատի բարենպաստ ազդեցության շնորհիվ, սուիցիդալ ձգտումներ չկան, նպատակին հասնելու տվյալ վար-քագիծը ֆիքսված է, կրկնության հավանականությունը մեծ է,
3 . վերլուծական - կոնֆլիկտը ակտուալ է, սուիցիդալ ձգտումներ չկան, սուիցիդենտը արարքի համար զղջում է, կրկնության հավանականությունը մեծանում է, եթե լուծման այլ տարբերակներ չի գտնվում.
4 . ֆիքսված (ամրագրված) - սուիցիդալ ձգտումները պահպանվում են, կոնֆլիկտն ակ-տուալ է, կրկնության հավանականությունը առավելագույն է :
Ըստ ժամանակի `
Մ   մոտակա հետսուիցիդ մինչև մեկ շաբաթ
Մ   վաղ հետսուիցիդ` մինչև մեկ ամիս
Մ   ուշ հետսուիցիդ` մինչև հինգ ամիս Սուիցիդալ վարքը, լինելով անձի սոցիալ-հոգեբանական դեզադապտացիայի հե-տևանք և շեղվող վարքի տարատեսակ, իրենից ներկայացնում է իրադրային և անձ-նային գործոնների փոխգործողության արդյունք: Է. րոլլմանը իրադրային գործոնների թվին է դասում.
Մ   անընդհատ զարգացող հիվանդությունը, քանզի սուիցիդալ ռիսկի համար ավելի էական է հիվանդության զարգացման գործոնը, նրա բարդությունը: Հիվանդները ադապտացվում են իրենց վիճակին, եթե այն կայուն է: Հիվանդությունը, որը մարդուն ստիպում է հարմարվել նոր, անբարենպաստ փոփոխություններին, առաջացնելով մեծ սթրես, մարդուն առավել ընկալունակ է դարձնում  սուիցիդի նկատմամբ: Այսպիսի դեպ-քերում մարդիկ գերադասում են կատարել ինքնասպանություն, քան պայքարել օրեցօր զարգացող հիվանդության դեմ և տառապել հոգով, մարմնով:
Մ   տնտեսական անհաջողությունները, որոնք առաջացնում են կենցաղային մեծ պրոբլեմներ: Այդ դեպքում ինքնասպանությունը դիտվում է որպես իրադրային դիլեմայի օբյեկտիվ լուծում:
Մ   սիրած էակի կորուստը, որը խաթարում է մարդու կյանքի նորմալ ընթացքը: Հնարավոր սուիցիդին, որպես կանոն նախորդում է երկարատև ռիսկը: Հուղարկա-վորումից հետո առաջիկա մի քանի ամիսների ընթացքում նկատվում է իրականության մերժում, շրջապատող միջավայրի, ապագայի նկատմամբ թշնամական վերաբերմունք, սոմատիկ, տագնապային խանգարումներ և այլն: Այսպիսի դեպքերում սուիցիդը կարող է  հանես գալ որպես այնպիսի միջոց, որը կօգնի ազատվել անտանելի հոգեկան ցավից և միանալ նրան, ով հավերժ լքել է այս աշխարհը:
Մ   ծնողների բաժանում, ընտանեկան կոնֆլիկտներ: Որոշ պայմաններում,օրինակ անչափահասների համար,  այս գործոնը կարող է ընկալվել ավելի ծանր, քան ինչ-որ մեկի մահը: Սուիցիդենտների համար անհրաժեշտ է իրազեկ լինել նրանց ընտանեկան վիճակին, քանի որ այն արտացոլում է ընտանիքի անդամների հուզական խաթա-րումները(հենց այս հանգամանքը հաշվի առնելով` փորձարարական մասում  կարևորել ենք ընտանեկան գործոնի դերը):
Գրանցված է

...եթե հնարավոր է բանտարկության  մի տեսակը  հասկանալի  դարձնել  մեկ ուրիշի  նկարագրությունով, ուրեմն  հնարավոր է նաև իրապես  գոյություն  ունեցող  մի  վիճակ  հասկանալի դարձնել  գոյություն  չունեցողով...
Հեղինէ
Administrator
Արմսոուլցի
*****

Վարկանիշ: +98/-12
Ռադիոծածկույթից դուրս է Ռադիոծածկույթից դուրս է

Գրառում: 5799



WWW
« Պատասխան #2 : Հուլիսի 06, 2007, 11:15:50 am »

Անձնային գործոնները շատ տարբեր են: Դրանց թվին կարելի է դասել թերարժեքութ-յան բարդույթը, օտարվածությունը, հուսալքությունը, բնավորության շիզոիդ շեշտվա-ծությունը (ըստ Կ. Լեոնհարդի), հուզական խանգարումները, որոնց մեջ առաջնային դե-րը պատկանում է դեպրեսիային: Ապացուցված է, որ պոտենցիալ ինքնասպանների մե-ծամասնությունը տառապում է դեպրեսիայով: Այն հաճախ սկսվում է աստիճանաբար` առաջացնելով տագնապ և տրտմություն: Մարդու կողմից այդ սկիզբը կարող է չգիտակցվել, և նա միայն նկատում է, որ վերջին ժամանակներում դարձել է թախծոտ, ճնշված, անընդհատ դոմինանտում է մելանխոլիկ տրամադրությունը: Այսպիսի դեպ-քերում մարդիկ դժգոհում են թուլությունից, հոգնածությունից, քնկոտությունից, կեն-սական էներգիայի պակասից: Դեպրեսիայի և դրանով պայմանավորված սուիցիդալ մտքերի նշան կարող է հանդիսանալ նաև սեռական ակտիվության նվազումը, անպըտ-ղությունը, իմպոտենցիան: Համաշխարհային առողջապահական կազմակերպությունը հաշվարկել է ինքնասպանության 800 դրդապատճառներ, որոնք շատ բազմազան և տարաբնույթ են:
   Երբեմն ինքնասպանության պատճառ կարող է հանդես գալ անձի սեռական ինք-նագիտակցության խախտումը: Այսպիսի խախտման ձև է տրանսեքսուալիզմը, որը ոչ հազվադեպ հանդիպող երևույթ է, երբ անձը ի ծնե պատկանում է մի սեռի, բայց իրեն վերագրում է այդ սեռին  հակադիր դերերի բարդույթ: Թեև տրանսեքսուալիզմը բնական անոմալիա է,նրա առաջացմանը կարող են նպաստել էնդոկրին համակարգի խախ-տումները, հղիության ժամանակ կնոջ կողմից հորմոնային դեղամիջոցների չարա-շահումը: Տրանսեքսուալիզմը դիտվում է նաև շիզոֆրենիայի շրջանակներում:
   Մենք գտնում ենք, որ տրանսեքսուալիզմը ունի նաև հոգեբանական նախահիմք. այն է` սեռին վերագրվող սոցիալական դերերի սխալ բաշխումը: Զարգացման սկըզբ-նական շրջանում երեխան չի գիտակցում իր սոցիալական ստատուսը: Վաղ ման-կական տարիքում ինտենսիվորեն զարգանում է երեխայի և մեծահասակի համատեղ գործունեությունը, որտեղ համագործակցության բնույթը որոշում է մեծահասակը, ինչպես նաև մեծահասակն է երեխային կողմնորրշում դեպի սեռին բնորոշ դերերը: Ահա այս դեպքում, երբ մեծահասակը մանկիկի սեռին հակադիր դերեր է վերագրում, այն կարող է ճակատագրական լինել: Եվ քանի որ վաղ մանկության տարիքը մարդու օնտոգենետիկ զարգացման այն շրջանն է, երբ ներգործությունների նկատմամբ երե-խան դրսևորում է գերզգայունակություն, ապա հոգեկան որակների զարգացման, այդ թվում նաև դերերի ընկալման համար  այդ տարիքը որոշիչ է: Նախադպրոցական, կրտ-սեր դպրոցական տարիքում այդ դերերի վերագրումը խորանում է, քանի որ առաջա-տար խաղային և ուսումնական գործունեության ժամանակ երեխան ընդօրինակում է իր միջավայրի շարժուձևը, խոսելաոճը և այլն: Իսկ տրանսեքսուալ երեխան հիմնականում ձգտում է հակադիր սեռի միջավայրը և ժամանակի մեծ մասն անց է կացնում այնտեղ: Եթե տրանսեքսուալիզմը վաղ, նախադպրոցական,  կրտսեր, դպրոցական տարիքում արտահայտվում է երեխայի համար անվնաս ձևով և շրջապատի կողմից կարող է ուշադրության չարժանանալ, ապա դեռահասության տարիքում այն ընդունում է վառ արտահայտված կոնֆլիկտային բնույթ: Դեռահասի ՙԵս՚-ը երկատվում է, և նրանց միջև առաջանում է խոր հակասություն: Տրանսեքսուալ դեռահասը ձգտում է դուրս գալ այդ վիճակից, և եթե ոչ մի առաջընթաց չի լինում, մեծ մասամբ դիմում է ինքնա-սպանության:
   ոյություն ունեն մի շարք  ՙհուզական վիճակներ՚, որոնք նպաստող պայման-ների դեպքում կարող են նախադրյալ առաջանալ սուիցիդալ մտքերի առաջացման և սուիցիդալ վարքի իրագործման համար: Դրանք են սթրեսը, աֆեկտը, ֆրուստրացիան:
      Սթրեսը հոգեկան լարվածության վիճակ է, այն առաջանում է այն ժամանակ, երբ մարդը ստիպված է լինում հարմարվել անընդհատ փոփոխվող կենսական պայման-ներին կամ լուծել իր համար մեծ նշանակություն ունեցող, խորը իմաստ պարունակող անձնային բարդ խնդիրներ: Սթրեսը կարող է անձի վրա ունենալ ինչպես մոբիլի-զացնող, այնպես էլ դեստրուկտիվ նշանակություն: Հ. Սելյեն տարբերել է երեք հիմնա-կան փուլ. տագնապայնության, դիմադրության, հյուծման: Սուիցիդալ առումով հատ-կապես կարևորվում է վերջին փուլը, որը Սելյեի խոսքերով բնութագրվում է ՙադապ-տացիոն էներգիայի՚ սպառմամբ, հանգեցնում է գործունեության խանգարմանը, նյար-դահուզական պոռթկմանը և կարող է ունենալ լետալ ավարտ:
      Ֆրուստրացիան, ինչպես գրում է Ն. Դ. Լևիտովը, հոգեկան վիճակ է, որն առա-ջանում է մարդու կենսական նպատակների իրագործման ճանապարհին հանդիպող անհաղթահարելի խոչընդոտների արդյունքում: Ֆրանսիացի հոգեբան Պ. Ֆրեսը նշում է, որ ֆրուստրացիան առաջանում է ամեն անգամ, երբ ֆիզիկական, սոցիալական և նույնիսկ երևակայական որևէ արգելք խոչընդոտում է նպատակի իրագործմանը կամ որոշման իրականացմանը: Ֆրուստրացիան ևս անձի վրա կարող է ունենալ կոնս-տրուկտիվ և դեստրուկտիվ ազդեցություն, որի դեպքում ֆրուստրատորի նկատմամբ մարդու հուզական հակազդումներն ուղեկցվում են անհիմն  ինքնամեղադրանքով , որը հիպերբոլիզացվելով կարող է հանգեցնել աուտոագրեսիվ վարքի` ընդհուպ մինչև ինք-նասպանության:
       Յուրահատուկ վիճակ է իրենից ներկայացնում նաև աֆեկտը, որը բուռն ընթացող կարճատև հուզական պրոցես է: Այն ամբողջությամբ իշխում է մարդուն, բնու-թագրվում է գիտակցության նշանակալի փոփոխություններով, հուզակամային հսկո-ղության նվազեցմամբ, հոգեկան իմացական պրոցեսների խաթարմամբ և այլն: Աֆեկ-տի վիճակում սուիցիդալ ռիսկը մեծանում է, որը, որպես կանոն, ընկած է իմպուլսիվ ինքնասպանությունների հիմքում : Ընդհանուր առմամբ  հուզական խաթարումների նշան են հադիսանում ախորժակի բացակայությունը կամ շատակերությունը, անքնությունը կամ բարձր քնկոտությունը, հաճախակի սոմատիկ բողոքները (գլխա ցավ, հոգնածություն, ցավեր որովայնում և այլն), անտարբեր վերաբերմունքն արտա-քին տեսքի նկատմամբ, միայնակության, անօգտակարության, մեղքի կամ տխրության մշտական զգացումները, հուզական կոնտակտներից խուսափումը, ընտանիքից և մտերիմներից խուսափումը, իմացական պրոցեսների խանգարումը, կյանքի նկատ-մամբ հոռետեսական հայացքները և այլն:   
      Սուիցիդալ վարքի անձնային գործոնների շարքում իր յուրատիպ տեղն է զբաղեցնում անձնային իմաստը, որը բաժանվում է հետևյալ տիպերի.
1.Բողոք, վրեժ - սուիցիդալ վարքի ՙբողոքական՚ ձևերը առաջանում են այնպիսի կոնֆլիկտային իրավիճակներում, երբ վերջինիս օբյեկտիվ օղակները թշնամական կամ ագրեսիվ են սուբյեկտի նկատմամբ: Այստեղ սուիցիդի իմաստը օբյեկտիվ օղակին տրվող բացասական ռեակցիան է: Վրեժը դա բողոքի կոնկրետ ձևն է, որի նպատակն է վնաս հասցնել շրջապատող միջավայրին: Վարքի այս ձևերը ենթադրում են բարձր ինք-նագնահատականի, ինքնարժեքի առկայություն, անձի ակտիվ, ագրեսիվ դիրքորոշում, որը գործում է հետերոագրեսիան աուտոագրեսիայի վերափոխման մեխանիզմով:
2. Կանչ, աղերսանք - ՙկանչ՚ տիպի սուիցիդալ վարքի իմաստը կայանում է դրսից տրվող օգնության ակտիվացման մեջ, որը նպատակ ունի փոխել ստեղծված իրադ-րությունը, այստեղ անձի ակտիվությունը ավելի քիչ է:
3. Փախուստ(պատժից, տառապանքից) - կոնֆլիկտի էությունը անձնային կամ կենսա-բանական գոյությանը սպառնացող վտանգի մեջ է, որին հակադրվել է ՙբարձր ինքնարժեքը՚: Սուցիդի իմաստն այստեղ կայանում է նրանում, որ մարդը փախչում է սպառնալիքներից ինքնաոչնչացման ճանապարհով:
4. Ինքնապատիժ- կարելի է սահմանել որպես ՙբողոք անձի ներքին պլանում՚: Սա ներքին կոնֆլիկտ է, որին բնորոշ էՙես՚-ի յուրահատուկ երկատումը երկու դերի` ՙես դատավոր՚-ի և ՙես մեղադրյալ՚-ի ներքնայնացումն ու իրականացումը: Այս տիպի սուիցիդը ունի երկու իմաստ` ՙիր մեջ թշնամու ոչնչացում և մեղքերի քավում՚:
5. Մերժում, հրաժարում - այս դեպքում սուիցիդի նպատակը և գործունեության մոտիվը համընկնում են, որպես մոտիվ հանդես է գալիս գոյության մերժումը, իսկ որպես նպա-տակ` ինքնաոչնչացումը: Սուիցիդալ վարքի այս տարբերակված տիպերն իրենցից ներկայացնում են կոնֆլիկտային իրավիճակներ, ընդհանուր վարքային ձևերի նմանօրինակներ: Սուիցիդենտների նախորդ տարիների անհատական վարքի վերլու-ծության ժամանակ բացահայտվում է նախապատվությունը այս կամ այն տիպի նկատ-մամբ: Համընկնում են կոնֆլիկտների ժամանակ ցուցաբերվող և սուիցիդալ վարքային հակազդումների անձնային իմաստները: Սա հաստատում է սուիցիդի կոնցեպցիայի հիմնական տեսական դրույթները, մասնավորապես անձնային օղակի դերը սուիցիդալ վարքի ծագման մեջ: Առաջին տիպից հինգերոդին անցման շղթան դիտելով տեսնում ենք, որ սուիցիդալ նպատակն ու գործունության մոտիվն աստիճանաբար մոտենում են, ինչի ընթացքում ամրապնդվում են ձգտումները, մեծանում է մեռնելու ցանկու-թյունը, հեևաբար նաև փորձերի լրջությունը: ոյութուն ունի հստակ կապ կոնֆլիկտ-ների բնութագրիչների և նախասուիցիդալ նշանների միջև: Վերջինիս որոշ չափանիշ-ներ փոփոխության են ենթարկվում օրինաչափորեն, օրինակ, որքան մեծանում է տևողականությունը, այնքան նվազում է աֆեկտիվ երանգավորումը և սրությունը:
      Ամփոփելով վերոնշյալը` կարող ենք ասել, որ սուիցիդալ ռիսկը մեծ է հետևյալ դեպքերում
v   եթե նախկինում կատարել է սուիցիդալ փորձ
v   եթե առկա է դիմակավորված կամ ուղղակի սոիցիդալ սպառնալիք
v   եթե ընտանիքում կատարվել է սուիցիդ( հատկապես ծնողների կողմից)
v   եթե անձը տառապում է հարբեցողությամբ
v   եթե թմրանյութերի օգտագործումը կրում է խրոնիկական բնույթ
v   եթե տառապում է անբուժելի կամ խրոնիկական հիվանդությամբ
v   եթե եղել են ծանր կորուստներ
v   եթե կան ընտանեկան պրոբլեմներ, հատկապես ծնողերի բաժանում
v    եթ կան ֆինանսական պրոբլեմներ
  Սուիցիդալ վտանգ պարունակող ռեֆերենտ խմբերն են. .
1. անչափահասներ, որոնք սպառել են հասարակության հետ իրենց կապերը: Նրանք չարաշահում են ալկոհոլը, ծխախոտն ու թմրանյութերը, տարբերվում են իրենց դևիանտ (շեղվող) կամ կրիմինալ(հանցավոր) վարքով: Այդպիսի անչափահասների կազմավորած խումբը կոչվում է ռետրիստական (իրականությունից և կենսական դժվարություններից փախուստի ձգտող): Համաձայն ամերիկացի սոցիոլոգ Ռ. Մերթոնի ՙԿրկնակի անհաջողություն՚ կոնցեպցիայի` ռետրիստական վարքային ձևերն առա-ջանում են այն դեպքում, երբ.
ա. նպատակի իրականացման ճանապարհին հանդիպած խոչընդոտները լինում են երկարաժամկետ
բ. նպատակն իրակացնելու համար անձը չի կարողանում դիմել հանցավոր եղա-նակների
2. հոմոսեքսուալիստներ
3. ազատազրկվածներ
4. պատերազմի վետերաններ
5. մեծահասակներ, որոնք ֆրուստրացվել են կյանքում իրենց սպասելիքների և իրա-կան ձեռքբերումների անհամապատասխանության պատճառով
6. ծերեր, որոնք տառապում են անբուժելի հիվանդությամբ կամ լքվել են հասարա-կության կողմից: Ինքնասպանությունը ծերերի մոտ միշտ արդյունք է ՙկյանքի իմաստի կորստի ծանրության՚, օրինակ, դժվարություններ աշխատանքում, թոշակի անցնելու հետևանքով բարդություններ կամ ամուսնու (կնոջ) կորուստ: Այսպիսով, այրիները և ամուրիները  համեմատաբար ավելի են հակված սուիցիդի : Սուիցիդի ռիսկը կտրուկ անկում է ապրում ամուսնու մահից մեկ տարի հետո, սակայն պահպանվում է միջինից բարձր, դեռևս մի քանի տարվա ընթացքում: Միայնակ ծերերը հակված են զգացմուն-քային անհավասարակշռության, և հատկապես այն ծերերը, ովքեր տագնապած են կամ ունեն անլիարժեքության բարդույթ, առավել շատ են ենթակա ինքնասպանության մտքին:
7. Հոգեկան հիվանդությամբ տառապող մարդիկ:
Ինքնասպանության ձևերը: Մարդու նորմալ կենսագործունեու-թյանը խանգարող ամենագլխավոր գործոններից մեկը հոգեկան հիվանդությունն է, որը դժվարեցնում է ոչ միայն հիվանդի ադապտացիան շրջապատող միջավայրին, այլ նաև մեծ պրոբլեմներ է ստեղծում հիվանդի ընտանիքի անդամների համար: Խոսելով սուի-ցիդալ վարքի մասին` չենք կարող անտեսել նաև սուիցիդալ վարքի դասակարգումը, տիպոլոգիան: Առաջին անգամ նման դասակարգում տվել է Է. Դյուրգհեյմը իր ՙԻնքնա-սպանություն՚ սոցիոլոգիական էտյուդում: Նա տարբերում էր սուիցիդալ վարքի 3 հիմ-նական տիպեր` էգոիստական, ալտրուիստական, անոմիստական:
   Էգոիստական սուիցիդի բնորոշ գիծն է  ՙթախծոտ մելանխոլիայի վիճակը, որն անդամալուծում է մարդու յուրաքանչյուր գործունեություն՚: Մարդու համար արտաքին աշխարհի հետ շփումը դառնում է անտանելի: Նա փակում է իր աչքերը  և ոչինչ չի ու-զում տեսնել, քանի որ տեսնելու դեպքում նրա ցավն ավելի է ուժեղանում: Իր ուշա-դրությունը, գիտակցությունն ուղղում է միայն ինքն իրեն, դեպի իր ապրումները, դրա-նով իսկ խորացնում մենակությունը: Այն մարդը, որի գործունեությունն ուղղված է միայն դեպի իրեն, անզգա է դառնում իրեն շրջապատող ամեն ինչի նկատմամբ: Արտաքին աշխարհից անջատումը ըստ էության դրական երևույթ չէ, բայց ուղղակիորեն չի հան-գեցնում սուիցիդի: Հարց է ծագում, թե ինչն է հանդիսանում սուիցիդալ հակազդման պատճառ: Բանը նրանում է, որ մարդը, սահմանափակելով իրեն արտաքին աշխար-հից, զրկվում է այդ աշխարհում իդենտիֆիկացվելու և ինքնորոշման հնարավորու թյուններից, նրա գիտակցությունը չի կարող որոշել իմանենտ ձևով, այլ երևույթներից անկախ: ՙԴատարկություն ստեղծելով իր շուրջը, մարդը դատարկություն է ստեղծում նաև իր ներսում, և իր խոհածության հիմնական նյութը դառնում է միայն սեփական հո-գևոր աղքատությունը՚: Այդ դատարկության գիտակցումը վաղ թե ուշ հանգեցնում է սուիցիդի: Սյս դեպքում սուիցիդը իր մեջ հուզական պոռթկման կամ դիմադրության տարր չի պարունակում, այլ ընդհակառակը` կյանքի վերջին պահերը երանգավորված են, հանգիստ մելանխոլիայով: Մարդը նախօրոք մշակում է ինքնասպանության պլանը և շարժվում դեպի ելակետային պահը: եշտալտ հոգեբանության ներկայացուցիչ Ա. Մախավիկովը սուիցիդալ վարքը քննարկում է պաշտպանական մեխանիզմների տե-սանկյունից` կարևորելով դրանցից չորսը. ինտրոեկցիա, պրոեկցիա, ռետրոֆլեկսիա և կոնֆլուենցիա: Նա նշում է, որ  Էգոիստական ինքնասպանության դեպքում պետք է խո-սենք սուիցիդի ՙռետրոֆլեքսիվ վեկտորի մասին՚: Մախավիկովը գրում է. ՙՌետրո-ֆլեքսիայի դեպքում մարդը կանգնեցնում է իր ակտիվությունը կոնկրետ գործողության մակարդակում: Նրա զգացմունքներն ու ցանկությունները դուրս չեն գալիս և մնում են ներսում՚:
Գրանցված է

...եթե հնարավոր է բանտարկության  մի տեսակը  հասկանալի  դարձնել  մեկ ուրիշի  նկարագրությունով, ուրեմն  հնարավոր է նաև իրապես  գոյություն  ունեցող  մի  վիճակ  հասկանալի դարձնել  գոյություն  չունեցողով...
Հեղինէ
Administrator
Արմսոուլցի
*****

Վարկանիշ: +98/-12
Ռադիոծածկույթից դուրս է Ռադիոծածկույթից դուրս է

Գրառում: 5799



WWW
« Պատասխան #3 : Հուլիսի 06, 2007, 11:16:21 am »

Ալտրուիստկան (այլասիրական) - ինքնասպանութան այս տիպը էգոիստականի հակադարձ պատկերն է, որի հիմքում ընկած է կրքոտ զգացմունքը: Այս տիպի սուիցի-դը հիմնականում բնորոշ է պետական գործիչներին, կրոնամոլներին, ընդհանրապես այն մարդկանց, ովքեր մեծ պատասխանատվություն են զգում իրենց արարքների կամ ուրիշ մարդկանց կյանքի համար:
եշտալտ հոգեբանության տեսանկյունից ալտրուիստական սուիցիդը տեղի է ունենում ՙինտրոեկտիվ վեկտորի դաշտում՚: Մախավիկովը գրում է.ՙ Քանի որ մարդն ինտ-րոեկցիան անում է այնպես, ինչպես իրենից սպասում են ուրիշները, ապա ինտրոեկ-ցիոն վեկտորը առավել արտահայտված է ալտրուիստական սուիցիդի դեպքում, որը տեղի է ունենում , երբ հասարակության հեղինակությունը ճնշում է անհատի ՙԵս՚-ը: Անտեսելով իր ՙԵս՚-ը` մարդը դառնում է հասարակության կամքի ստրուկը:
   Անոմիստական - այս տիպի սուիցիդի դեպքում դոմինանտող զգացմունքը զայրույթն է: Անոմիստական սուիցիդի ժամանակ նկատվում է խորը թշնամանք, հա-կակրանք, մերժողականություն կյանքի նկատմամբ: . Բելոգլազովը գտնում է, որ անոմիստական սուիցիդների քանակը երկրի սոցիալական լարվածության ցուցանիշ է հանդիսանում: Այս սուիցիդի դեպքում պետք է խոսենք պրոեկտիվ պաշտպանական մեխանիզմի մասին: Օգտագործելով պրոեկցիան` անհատը այն, ինչ պատկանում է իրեն, վերագրում է շրջապատող միջավայրին, որի ծայրահեղ կետում առաջանում է անոմիայի ֆենոմենը:
Դյուրգհեյմն անդրադարձել է նաև հոգեկան հիվանդների կողմից կատարվող  սուի-ցիդի առանձնահատկություններին և առաջարկել հետևյալ դասակարգումը.
 1.մանյակալ սուիցիդ – այս տիպը բնորոշ է նրանց, ովքեր տառապում են հալյուցինա-ցիաներով կամ զառանցանքային գաղափարներով: Հիվանդը սպանում է իրեն, որպես-զի խուսափի երևակայական վտանգից, ամոթից կամ էլ ենթարկվում է ինչ-որ գերբնա-կան ուժի կողմից տրվող հրամաններին
2. մելանխոլիկների սուիցիդ -  հանդիպում է այն անձանց մոտ, ովքեր գտնվում են խորը հիասթափության, վշտի մեջ: Այսպիսի վիճակում մարդը չի կարող ճիշտ ձևով սահմանել իր վերաբերմունքը շրջապատող մարդկանց և առարկաների նկատմամբ: Նրան ոչինչ չի գրավում, ամեն ինչ պատվում է սևով, կյանքը թվում է անիմաստ, հոգ-նեցուցիչ և տխուր: Ելնելով նրանից, որ այս վիճակը հիվանդի մոտ ոչ մի րոպե չի դա-դարում` նրա մոտ սկսում է առաջանալ սուիցիդալ անհաղթահարելի ցանկություն: Վերջինս ամուր ձևով ֆիքսվում է նրա ուղեղում, դոմինանտում այնքան ժամանակ, մինչև իրականացվի:
3. կպչուն մտքերով տառապող մարդկանց սուիցիդ - այսպիսի վիճակում սուիցիդը պայմանավորված չէ ոչ իրական և ոչ էլ երևակայական մոտիվներով: Վարքի հիմքում ընկած է սեփական մահվան մասին կպչուն միտքը, որն առանց էական պատճառի սկսում է դոմոինանտել հիվանդի ուղեղում: Հիվանդը տարվում է այդ գաղափարով, թեև շատ լավ հասկանում է, որ դրա համար չկա ոչ մի նպաստող առիթ: Դա դատողություն-ներին չենթարկվելու բնազդային ցանկություն է:
4. իմպուլսիվ սուիցիդ - ինչպես նախորդ, այնպես էլ այս դեպքում հիվանդը սուիցիդ կատարելու համար չունի ոչ իրական, ոչ էլ երևակայական հիմնավորում:Նախորդ տեսակների և սրա միջև եղած տարբերությունը կայանում է նրանում, որ եթե կպչուն մտքերը երկար ժամանակ հետևում են հիվանդին և հետզհետե գերի դարձնում նրա կամքը, ապա սուիցիդի այս տեսակը առաջանում է հանկարծակի` անհաղթահարելի իմպուլսից: Ընդհանուր առմամբ կարող ենք նշել, որ հոգեկան հիվանդների սուիցիդը կամ դրդապատճառներ չունի, կամ էլ դրանք խիստ երևակայական են:
   Է.րոլլմանը ներկայացնում է սուիցիդի մի յուրահատուկ  տիպ` իմիտա-ցիոն(նմանակող) սուիցիդ: Այս տերմինի առաջացման համար հիմք է հադիսացել յոթեի ՙԵրիտասարդ Վերթերի տառապանքները՚ պատմությունը: 1774 թվին յոթեն հրատարակեց իր գիրքը, որը շատ կարճ ժամանակում տարածվեց աշխարհով մեկ և մեծ հռչակ վայելեց: Սակայն շուտով գրքի հրատարակումն արգելվեց, քանի որ այն Եվրոպայում առաջ բերեց սուցիդի մեծ ալիք: Երիտասարդները, հետևելով գրքի հերո-սի օրինակին, կատարում էին սուիցիդ: Է. րոլլմանի կարծիքով իմիտացիոն սուիցիդը հանդիպում է միայն անչափահասների շրջանում, քանի որ հենց այս տարիքում է ուժեղ խմբավորման էֆեկտը: Բժշկության մեջ շուտով առաջանում է ՙՎերթերի էֆեկտ՚ հաս-կացությունը, որով մատնանշում էին սուիցիդալ իմիտացիոն ազդեցությունը: Այս ե-րևույթն ուսումնասիրվել է նաև Կալիֆորնիայի համալսարանի սոցիոլոգ Դ. Ֆիլիպսի կողմից: Նա ուսումնասիրել է մարդկանց վրա այս ֆենոմենի ունեցած ազդեցությունը ինչպես անցյալում, այնպես էլ մեր ժամակնակներում: Նրա կողմից կատարված ուսում-նասիրությունները ցույց տվեցին, որ եթե ինքնասպանության դեպքը լայնորեն լուսա-բանվում է լրատվական միջոցների կողմից, ինքնասպանությունների թիվը կտրուկ մեծանում է, քանի որ սուիցիդի մասին տեղեկատվությունը իրենից ներկայացնում է դեստրուկտիվ ինֆորմացիա: Դա խոսում է այն մասին, որ որոշ անհավասարակշիռ մարդիկ, կարդալով որևէ մեկի սուիցիդի մասին, կատարում են սուիցիդալ ակտ` նմա-նակելով վերջինիս: Սա սոցիալական ապացույցի սկզբունքի դրսևորման մի ձև է. ՙՄարդը գտնում է, որ ինքը բարդ, անելանելի իրավիճակներում պետք է վարվի այն-պես, ինչպես գործել են այդ մարդիկ նմանատիպ դժվարություններ կրելու ժամանակ: Իրազեկ լինելով որևէ մեկի սուիցիդի մասին` մարդը սկսում է մտածել, որ այն իր հա-մար ևս շատ հարմար եղանակ է, իսկ ոմանք էլ առանց տատանվելու հետևում են այդ օրինակին՚:  Այս ամենից Ֆիլիպսը ենթադրում է, որ մարդիկ կրկնօրինակում են այն անձանց ինքնասպանությունը, ում իրենց նման են համարում:Ակնհայտորեն երևում է, որ սոցիալական ապացույցի սկզբունքն այնքան ունիվերսալ է և հզոր, որ ազդում է ամենահիմնական որոշման վրա. ապրել, թե՞ մահանալ՚:
եշտալտ հոգեբանության տեսանկյունից իմիտացիոն սուիցիդը պետք է դիտարկել կոնֆլյուենցիոն դաշտում: Մախավիկովը գրում է.ՙՄիաձուլումը կամ կոնֆլյուենցիան, գեշտալտ հոգեբանության համաձայն, մի վիճակ է, որում մարդը խոչընդոտում է ֆի-գուրի և նրա հետ կապված գրգռման առաջացմանը: Կյանքում այս վիճակն առավել բնորոշ է մանկիկին, որը միաձուլվում է իր մորը: Հետագայում կոնֆլյուենցիան հնարա-վոր է որոշ սոցիալական խմբի, նշանակալից անձի կամ որևէ անավարտ ապրման հետ…՚: Միաձուլման վիճակում մարդը լիարժեք կորցնում է սափական ՙԵս՚-ը և իր կամքով ենթարկվում է ինքնասպանության օբյեկտին: Այդ ժամանակ մարդը չի գիտակ-ցում իր զգացմունքներն ու պահանջմունքները, այդ պատճառով խիստ ընկալունակ է դառնում աուտոագրեսիվ գործողությունների նկատմամբ: Ավարտելով իմիտացիոն աուիցիդի նկարագրումը` նշենք, որ յոթեն իր պատմվածքը գրելուց հետո խոստովանել է .ՙԵս գրեցի Վերթերին, որպեսզի ինքս Վերթեր չդառ-նամ՚:Սակայն ստացվեց այնպես, որ հաղթահարելով սեփական ճգնաժամը` գրողը հո-գեբանական դաշտ ստեղծեց ուրիշների համար:
Ինքնասպանության մեկ այլ դասակարգում առաջարկվել է Շնեյդմանի կողմից, որը հիմնվելով աուտոպսիայի երևույթի վրա, տարբերել է սուիցիդի երեք տիպ.
1.Էգոիստական - դրա պատճառ է հանդիսանում ներհոգեկան երկխոսությունը, բա-խումը ՙԵս՚-ի տարբեր մասերի միջև, որտեղ արտաքին հանգամանքները խաղում են ընդամենը լրացուցիչ դեր, օրինակ հոգեկան հիվանդների ինքնասպանությունները, որոնք տառապում են լսողական հալիցունացիաներով:
   2. Դիադիկ ինքնասպանություններ, որոնց հիմքում ընկած է պահանջմունքների և ցանկությունների չիրականացումը` կապված նշանակալի մարդու հետ: Այդպիսով ար-տաքին հանգամանքները դառնում են դոմինանտող `այդ արարքը դարձնելով ուրիշի հանդեպ վերաբերմունքի գործողություն:
3. Ագեներատիվ ինքնասպանության դեպքում մարդը կորցնում է հասարակությանը  պատկանելու ձգտումը, այդ դեպքում մահվան ցանկությունը անձի մոտ դառնում է դոմինանտող:
Ինքնասպանության տեսությունները: Սովորաբար ինքնասպանության մեկնաբանումը փորձում են իրականացնել` ելնելով եզակի գործոնից, սակայն այդպիսի մոտեցումը թույլ չի տալիս երևույթը ուսումնասիրել իր ամբողջականության մեջ: Սոցիոլոգիկան ուղղության ներկայացուցիչ Է. Դյուրգեյմը ներմուծել է ՙսոցիալական անոմիա՚ հասկացությունը, որը արտահայտում է մարդու վերաբերմունքը սոցիալական նորմերի և արժեքների նկատմամբ, դրանց նշանա-կության կորուստը, որը կարող է հանգեցնել շեղվող վարքի:Նա գտնում է, որ անոմիան առաջացնում է հուսահատություն, գրգռվածություն, որը կարող է ուղղված լինել դեպի սեփական անձը կամ դեպի դիմացինը: Ինքնասպանության անտրոպոլոգիական տեսության հիմնադիրը իտալացի հոգեբույժ Չեզարե Լոմբրոզոն է, որի ներկայա-ցուցիչները գտնում էին, որ ինքնասպանության պատճառ են հանդիսանում մարդու մարմնակառուցվածքային և զարգացման տարատեսակ անոմալիաները: Օրենդորֆը, որտվալդը և Մինակովը ինքնասպանությունը փորձում էին բացատրել` ելնենով ինքնասպանի գանգի կառուցվածքից: Հետաքրքիր է ինքնասպանության գենետի-կական պայմանավորվածությունը: Փորձերը ցույց են տալիս, որ ինքնասպանների 6%-ի մոտ ծնողներից որևէ մեկը եղել է սուիցիդենտ: Հակառակ տեսակետն են հարում հոգեդինամիկ ուղղության ներկայացուցիչները, որոնք գտնում են, որ ինքնասպանության դեպքում ավելի շատ գործում է հոգեբանական մոդելավորման դերը: Հետագայում Ուֆայի գենետիկները մարդու գենոտիպում հայտնաբերեցին երեք գեներ, որոնք պատասխանատու էին տվյալ վարքի համար:
      Սուիցիդի վերաբերյալ իր տեսությունն է առաջ քաշել ֆրանսիացի հոգեբույժ Էսկիրոյլը: Ըստ նրա` բոլոր ինքնասպանները հիվանդներ են, և միայն շեղված հոգե-կանով մարդը կարող է մղվել ինքնասպանության:Այս տեսության կողմնակից Ռինգելը և Բրոշը նշում էին, որ սուիցիդը հոգեկան հիվանդին բնորոշ վարքագիծ է:Սակայն վեր-ջին տարիների հետազոտությունները հերքեցին այդ կարծիքը, իսկ որպես ապացույց բերվեցին Ա. Մելյանսկու այն տվյալները, որ ինքնասպանների միայն 10%-ն են եղել հոգեկան հիվանդներ:
20-րդ դարում աուտոագրեսիվ վարքը սկսեց հետաքրքրել հոգեվերլուծական ներկայա-ցուցիչներին` Ֆրեյդին, Ադլերին, Շտեկելին և Յունգին: Ֆրեյդը իր  ՙԹախիծ      և մելան-խոլիա՚ աշխատության մեջ սուիցիդը մեկնաբանում է էրոսի և թանատոսի հիման վրա: Ըստ նրա` կյանքը այս երկու բնազդների պայքարի գոտի է . ըստ տարիքի էրոսը աս-տիճանաբար մարում է, և ուժեղանում է թանատոսը, իսկ սպանությունը և ինքնա-սպանությունը թանատոսի գործունեության արդյունք են և կախված նրանից, թե ագ-րեսիան  ինչ ուղղությամբ կընթանա` դեպի դիմացինը, թե սեփական անձը, տեղի կու-նենա սպանություն կամ ինքնասպանություն: Կ. Յունգը, խոսելով սուիցիդի մասին, նշում է, որ սուիցիդի պատճառ կարող են լինել մարդու հոգեկան վերածնման անգի-տակցական ձգտումը: Վերածնման արխետիպն իր մեջ կրում է պարգևատրման գա-ղափար և կապված է մայրական արխետիպի հետ, որը ձգում է մարդուն դեպի ար-գանդ, որտեղ կարելի է հասնել լիարժեք  անվտանգության և ապահովության:
      Ըստ Կ. Հորնիի` մարդկանց փոխհարաբերությունների խզման արդյունքում առաջանում է նևրոտիկ կոնֆլիկտ, որի համար հիմք է հանդիսանում ՙհիմնական տագ-նապը՚: Այս տագնապը սկիզբ է առնում վաղ մանկությունից և կարող է ոչ միայն սուի-ցիդալ վարքի պատճառ հանդիսանալ, այլև առաջացնել ատելություն, զզվանք, օտա-րացում խորը մերժման զգացմունքներով: Վերջինս ավելի է ուժեղանում, երբ համընկ-նում է երևակայական պատկերների հետ: Այս դեպքում ատելությունը դեպի սեփական ՙես՚-ը այնքան է մեծանում, որ կարող է մղել ինքնասպանության: Ինքնասպանությունը կարող է հանդես գալ նաև ՙիրականացման սուիցիդի՚  ձևով, որի ժամանակ մարդը գտնում է, որ անձը չի համապատասխանում հասարակության սպասումներին, չա-փանիշներին:
      Լոգոթերապիայի հիմնադիր Ֆրանկլը համարում էր, որ ինքնասպանը ավելի շատ վախենում է կյանքից,ոչ թե մահից: Այս դեպքում սուիցիդը զրկում է մարդուն դժվարու-թյունների միջով անցնելու և նոր փորձ ձեռք բերելու, զարգանալու հնարավորությու-նից: Նա խղճում էր ինքնասպաններին և գտնում, որ նրանց չկա ոչ բարոյական, ոչ էլ իրավական արդարացում:
   Սուիցիդոլոգիայում կարևորվում է նաև ինքնասպանության իրագործման ձևը: Համաշխարհային առողջապահական կազմակերպությունը նշում է ինքնասպանության 83 տարբերակներ, որոնք ունեն սեռային, ազգային, սովորույթային և այլ ձևեր: Երբեմն ինքնասպանության ձևը կարող է խիստ արտասովոր լինել և մինչև անգամ զարմանք հարուցել: Մարդկային երևակայությունն իրեն զարմացնում է նաև  այդ բնագավառում: Ինքնասպանությունը սերտորեն կապված է տեխնիկայի նվաճումների հետ, և դրա հետ է կապված հրազենի և տարատեսակ թույների կիրառումը այդ ասպարեզում:
Հասարակության մեջ բացի անհատական սուիցիդից հանդիպում են նաև մասսայական ինքնասպանության դեպքեր: Երբեմն անձը կարող է ընկնել այնպիսի խմբերի մեջ, որ-տեղ ենթարկվելով որոշակի ազդեցության,դառնում է տվյալ խմբի մոլագար-մանյակալ առաջնորդին կամ նրա շրջապատողներին բավարարող անկամք գործիք: Ամբողջու-թյամբ ճնշվում է նախկին անձնային նույնականությունը, խարխլվում են նախկին սո-ցիալական կապերը, նրան ներշնչվում է բացասական դիրքորոշում ամբողջ արտա-խմբային սոցիումի նկատմամբ: Արտասահմանյան, հատկապես ամերիկյան գրականու-թյան մեջ այդ երևույթը նշանակվում է ՙդեստրուկտիվ պաշտամունք՚, իսկ անձի ասո-ցիալականացման պրոցեսը, պաշտամունքային կառուցվածքին կապակցումը` գիտակ-ցության հսկողություն(mind control) կամ ՙռեֆորմացված մտածողություն՚ (thought reform): իտակցության հսկողութունը հավատքի բռնի վերափոխման (համոզմունքի ներդրում) գործընթաց կամ վարքի ձևափոխման տեխնիկա է , առանց այն մարդու ցան-կությունը հաշվի առնելու, որի նկատմամբ այդ տեխնիկան կիրառվում է: Դեստ-րուկտիվ պաշտամունքները այնպիսի խմբեր կամ կառույցներ են, որտեղ խմբի ան-դամների նկատմամբ կիրառվում են անբարոյական հոգեբանական տեխնիկաներ նրանց վերափոխելու նպատակով, առաջնորդների հետաքրքրությունների բավարար-ման համար: Սրանցից մեծ մասը ունի կրոնական քողարկում, սակայն կա քաղաքա-կան, առևտրային, բժշկական երանգավորում: Ցանկացած դեստրուկտիվ պաշտա-մունքում շեշտը դրվում է խմբի անդամների անգրագիտության և հոգեբանական անպաշտպանվածության վրա: Այդպիսի խմբերի առաջնորդները հավակնում են աստ-վածային, գերբնական ուժերի: Դեստրուկտիվ պահանջմունքն անձի անհատա կանությունը ճնշում է խմբի կոլեկտիվ հետաքրքրություններով: Սրանց հանցավոր դեմքը դրսևորվում է նաև մասսայական ինքնասպանություններով, օրինակ 1978 թվականին այանայում 932 (ժողովրդական տաճար), 1994թ-ին Կիևում 210 (Սպիտակ եղբայրներ), 1995թ-ին Տոկիոյում 11(Աում Սինրիկյո) անձանց խմբակային ինքնազո-հության դեպքերը:
   Կասկածից վեր է, որ հատկապես պաշտամունքային բնութագիր ունի Մերձավոր Արևելքում մի շարք ծայրահեղական քաղաքական կազմակերպությունները , ինչպես նաև բազմաթիվ տեռորիստ կամիկաձեները, ովքեր իրենց մարմնի վրա կրելով պայ-թուցիկ նյութեր` մղվում են ինքնասպանության:
Մեզ արդեն հայտնի է, թե ինչ է իրենից ներկայացնում սուիցիդալ վարքը, ինչպիսի  ինքնասպանության ձևեր, տեսություններ գոյություն ունեն, որոնք են այն հուզական վիճակները, որոնք նպաստում են սուիցիդալ մտքերի առաջացմանը: Սակայն յուրաքանչյուր տարիքային խմբին հատուկ է իրեն բնորոշ սուիցիդալ վարքը: Հաջորդ գլխում տրվում է պատանեկության տարիքի բնութագիրը և նրա կապը սուիցիդալ վար-քի, նրա տարաբնույթ դրսևորումների  դրսևորումների  հետ:

Գրանցված է

...եթե հնարավոր է բանտարկության  մի տեսակը  հասկանալի  դարձնել  մեկ ուրիշի  նկարագրությունով, ուրեմն  հնարավոր է նաև իրապես  գոյություն  ունեցող  մի  վիճակ  հասկանալի դարձնել  գոյություն  չունեցողով...
Հեղինէ
Administrator
Արմսոուլցի
*****

Վարկանիշ: +98/-12
Ռադիոծածկույթից դուրս է Ռադիոծածկույթից դուրս է

Գրառում: 5799



WWW
« Պատասխան #4 : Հուլիսի 06, 2007, 11:16:52 am »

. Սուիցիդը պատանեկության տարիքում
Պատանեկության տարիքի ընդհանուր բնութագիրը
Պատանեկության տարիքը ընդգրկում է դպրոցականի կյանքի 15-18 տարեկան հա-սակը, որը համապատասխանում է միջնակարգ դպրոցի 8-10-րդ դասարաններում սովորողների տարիքին:
Պատանեկության տարիքը անձնավորության կյանքի այն շրջանն է,  որն ընկած է դեռահասության և հասուն տարիքի միջև: Այս տարիքում ավարտվում է օրգանիզմի ֆիզիկական զարգացումը, հասունացումը, դանդաղում է մարմնի աճի տեմպը, նկա-տելիորեն աճում է մկանային ուժը և աշխատունակությունը, ավարտվում է օրգանների ձևավորումը և ֆունկցիոնալ զարգացումը: Պատանեկության տարիքը պատմականո-րեն ավելի ուշ ձևավորված շրջանն է, նրա անհրաժեշտությունը թելադրվում է սոցիա-լական կյանքի բարդացմամբ, այն պահանջներով, որ ներկայացվում են մասնագիտա-կան կրթությանը և անձնային հասունությանը:  Պատանեկության տարիքի ուսումնասի-րումը սկսվել է 19-րդ դարում: 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին գերակշռում է  պատանեկության ռոմանտիկության մոդելը` որպես ներքին ճգնաժամի, ապրումների, զգացմունքների պոռթկման փուլ: 20-րդ դարի 20-ական թվականներին իրավիճակը կտրուկ փոխվում է: Սկսած Վիգոտսկու, Է. Շպռենգերի, Մ. Ռուբինշտեյնի, Մ. Միդի, ավելի ուշ նաև Բ. Զազզոյի և այլոց աշխատանքներից` անհնար է դառնում պատանե-կության ուսումնասիրումը առանց էթնոմշակութային և սոցիոմշակութային տարբերու-թյունները հաշվի առնելու:
Պատանեկության տարիքի սոցիալական իրադրության գլխավոր պահն այն է, որ պա-տանին գտնվում է ինքնուրույն կյանք մտնելու շեմին: Լ.Ի. Բոժովիչն ընդգծում է, որ հենց դա է  ստեղծում զարգացման ամբողջովին նոր սոցիալական իրադրություն: Ան-ցումը դեռահասությունից պատանեկություն կապված է ներքին դիրքորոշման կտրուկ փոփոխման հետ, երբ ուղղվածությունն ապագայի նկատմամբ բնորոշվում է մասնագի-տության ընտրության, հետագա կյանքի ուղու որոշման, իր ինքնուրույնության հաս-տատման դժվարությամբ: Կապված ինքնորոշման անհրաժեշտության հետ` առաջա-նում է շրջապատի և ինքն իր ներքին էությունը բացահայտելու, կյանքի և մասնավո-րապես իր կյանքի իմաստը որոնելու պահանջմունք: Նրանք սկսում են ինքնուրույն ընտրել իրենց կյանքի ուղին, քանի որ այս տարիքում են ձևավորվում սեփական հա-մոզմունքները, աշխարհայացքը: Եթե դեռահասներն իրենց ինքնուրույնության դրսևո-րումը տեսնում են  գործերում և արարքներում, ապա պատանիներն իրենց ինքնու-րույնության դրսևորման առավել կարևոր  ոլորտ են համարում սեփական հայացքները, գնահատականները, կարծիքները: Փոխվում է ոչ միայն պատանու ինքնուրույնության աստիճանը (նա  ձեռք է բերում նաև  որոշակի ֆինանսական անկախություն),  այլ նաև մեծահասակների վերաբերմունքը պատանու նկատմամբ: Եթե դեռահասին շարու-նակում են  վերաբերվել որպես երեխայի, ապա պատանու հետ սկսում են հաշվի նստել` համարելով նրան ինքնուրույն կյանք մտնող երիտասարդ:
   Պատանեկության շրջանը  յուրահատուկ զգացմունքային սենզիտիվության տարիք է: Այս տարիքում բարենպաստ պայմանների դեպքում ծաղկում և զարգացում են ապրում մարդու հուզականության այն բոլոր պոտենցիաները, որոնք դրված են նրա հոգեկանում:  Դեռահասության տարիքից պատանեկության տարիքին անցման ժամա-նակ պատանու ինքնաճանաչումը կորցնում է իր հուզական լարվածությունը: Էսթետի-կական զգացմունքները, գործունեության նոր ձևերի առաջացման հետ կապված ապ-րումները , սիրահարվածության զգացումը, ստեղծագործական վերելքը, այլ անձնավո-րության, հատկապես հասակակցի ներաշխարհի նկատմամբ հետաքրքրությունը - այս ամենը պայմանավորում է այս տարիքին բնորոշ պատանիների հուզական ընկալունա-կությունը: Բացի այդ  այս տարիքում  պատանիների մոտ զարգանում է նոր, նախկի-նում երբեք չզգացած տպավորություններով ապրելու ընդունակությունը: Աղջիկների և տղաների մոտ ձևավորվում է նաև զգացմունքների ավելի հստակ կարգավորումը, մասնավորապես զգացմունքների և տրամադրության արտահայտման ավելի կա-տարյալ տիրապետումը: Եթե դեռահասը կարող է թաքցնել սեփական ապրումները անտարբերությամբ, ապա պատանին կարող է ոչ միայն թաքցնել իր զգացմունքները, այլև դիմակավորել դրանք: Պատանեկության զգացմունքային կյանքին բնորոշ է այն, որ այս տարիքում ապրվում են ոչ միայն որոշակի զգացմունքներ(ուղղված որոշակի իրա-դարձության, անձի, երևույթի), այլ նաև ձևավորվում են ընդհանրացված զգացմունք-ներ(գեղեցիկի զգացումը, ողբերգականի զգացումը, հումորի զգացումը և այլն): Այս զգացմունքներն արտահայտում են անձնավորության քիչ թե շատ կայուն ընդհանուր աշխարհայացքային դիրքորոշումները: Դրանք անվանում են աշխարհայացքային զգացմունքներ(Յակոբսոն Պ. Մ. 1976) : Էական գործոն է հանդիսանում հասունության զգացման ձևավորումը, ընդ որում ոչ թե ընդհանրապես հասունության, այլ հենց տղա-մարդկային և կանացի:
   Վաղ պատանեկությանը բնորոշ է ընկերների և հենց ընկերության իդեալակա-նացումը: Ունենալով ուժեղ զգացմունքային կապվածության կարիք` պատանիները չեն նկատում զուգընկերոջ իրական հատկանիշները: Պատանեկան երազը սիրո մասին  արտահայտում է առաջին հերթին  հուզական կապի, հասկացման, հոգեկան մտեր-մության պահանջմունքը: Զգացմունքները մեծ դեր են խաղում նաև մարդու բարոյական ուղղվածության ձևավորման, ամրապնդման և իրականացման մեջ: Հաստատվել է, որ նույն ապրումները տարբեր անձանց կողմից ընկալվում են տարբեր կերպ: Դրա հետ կապված հոգեբանության մեջ մտավ ընհանուր զգացմունքային ուղղվածություն հաս-կացությունը: Այդպիսով զգացմունքային ուղղվածությունը կապված է նրա հետ, որ զգացմունքայնությունը գործառվում է որպես արժեք և միայն դրանով է այն տարբեր-վում բարոյական  աշխարհայացքայի ուղղվածությունից: Անձնավորության ընդհանուր զգացմունքային ուղղվածությունը նախ և առաջ արտահայտվում է նրա կողմից գործու-նեության այն ոլորտի ընտրությամբ,  որն առավել համապատասխան է այդ ուղղվա-ծությանը: Բ. Ի. Դոդոնովը առաջարկում է առանձնացնել մարդու զգացմունքային ուղղ-վածության 10 տիպ:
1. Ալտրուիստական տիպ
Այս տիպին պատկանող անձանց համար կարևոր է ոչ միայն այն,  որ իրենց գործու-նեությունը օգտակար է մարդկանց: Նրանց համար կարևոր է անմիջական կապը նրանց հետ, ում նրանք ծառայում են, կարևոր և հատկապես արժեքավոր են այդ ըն-թացքում առաջացած  քնքշանքի, կարեկցանքի,  հասկացման զգացումները: Մեծա-մասամբ ալտրուիստական տիպը նպաստում է  ինքնամերժված անձնավորության ձևավորմանը: Դրա հետ մեկտեղ կարևոր է նշել, որ ալտրուիզմը ստանում է այս կամ այն կոնկրետ դրսևորումը` կապված շատ գործոններից և առաջին հերթին բարոյական- աշխարհայացքային մոտեցումներից:
2. Հաղորդակցական տիպ
Այս տիպը մոտ է կանգնած ալտրուիստականին: Այս տիպի անձանց առավել բնորոշ են մարդկանց հետ հաղորդակցվելու իրավիճակները: Նրանց համար հատկապես կարևոր է ցանկացած դրական զգացմունքային կապը իր նմանների հետ:Այս տիպին բնորոշ են ուրիշի հետ իր զգացմունքները կիսելու, համակրանքի, հարգանքի, երախտագիտու-թյան զգացումները: Այս տիպն ամենատարածվածն է պատանիների, հատկապես աղ-ջիկների շրջանում:
 3. Պրակսիկ տիպ
  Անձի ընդհանուր զգացմունքային ուղղվածության  այս տիպը կապված է արտադրա-կան, հասարակայնորեն օգտակար գործունեության յուրահատկության հետ: Այս տի-պին  բնորոշ է առաջին հերթին  նպատակին հասնելու ձգտումը և երկրորդ` յուրահա-տուկ էմոցիոնալ ՙհափշտակվածությունը՚, նպատակին հասնելու ճանապարհին, բա վականության զգացումը առաջխաղացումից և նվաճումներից: Այս անձանց համար բնութագրական է օգտակարի և պիտանիի կատարումը կամքի ուժով, տարվածու-թյունն աշխատանքով, եթե այն իրականանում է խստորեն որոշված պլանով և բերում է ցանկալի արդյունքներ: Պրակսիկ տիպի տարածվածությունը կարող է տատանվել մարդկանց տարբեր մասնագիտական խմբերում:
4. նոստիկ տիպ
նոստիկ տիպի անձանց համար առավել հաճելի էմոցիոնալ իրադրություն է բարդ իմացական խնդիրների լուծումը:Նման անձանց բնորոշ է իմացական ներդաշնակու-թյան պահանջմունքի բավարարումը, որևէ բան հասկանալու, երևույթի էության մեջ մտնելու ձգտումը, սեփական դատողություններում հակասությունները  հաղթահարելու, ամեն ինչ կարգի բերելու անզուսպ ցանկությունը:
5. Ռոմանտիկ տիպ
Այս տիպի մարդկանց ռոմանտիկ ուղղվածությունը  բացատրում է նրանց ձգտումը դեպի արտասովորը, խորհրդավորը, հուզող-առեղծվածայինը, էկզոտիկը: Խորհրդա-վորության զգացումը միշտ իր մեջ ներառում է ինչ-որ բանի սպասում. հիմա տեղի կու-նենա ինչ-որ բան, որը կփոխի իմ ճակատագիրը (կամ այն մարդու ճակատագիրը, ում համար ես անհանգստանում եմ): Ռոմանտիկ տիպի մարդիկ մոտ են գնոստիկ տիպին իրենց ճանաչողական, որոնողական ձգտմամբ, սակայն նույն արժեքը չունեն:  Ռոմանտիկ  անձը  նույնիսկ գիտական հետազոտության մեջ  չի ձգտում բարդը հան-գեցնել պարզի, ընդհակառակը,  նա ձգտում է ցույց տալ, թե արտաքին պարզության մեջ որքան բարդ և անիմանալի բաներ կան:
6. Պայքարող տիպ
 Ընդհանուր զգացմունքային ուղղվածության այս տիպի անվանումը գալիս է լա-տինական  ՙpugno՚  բառից,  ինչը նշանակում է պայքարել: Սա այն մարդկանց տիպն է,  ովքեր հակում ունեն դեպի վտանգը, պայքարի իրվիճակը և հաղթանակը:  Պայքարը գրավում է նրանց ոչ այնքան հնարավոր ինքնահաստատման, որքան այդ պրոցեսից, սուր զգացողություններից  հաճույք ստանալու համար: Վախն այս տիպի անձանց հա-մար իր մեջ կրում է ինչ- որ հաճելի բան:
7. Էսթետիկական տիպ
Այս տիպին պատկանող անձինք ամենից ավել արժևորում են գեղեցիկով հիանալը: եղեցկության ծարավը, սքանչելիի, զմայլելիի, վեհի, գերբնականի զգացումը - ահա այն ապրումների աշխարհը, որը նրանց անհաղթահարելիորեն ձգում է: Հաճախ նրանց սիրելի զգացմունքային վիճակը հանդիսանում է լիրիկական, լուսավոր թախիծը, մտահոգությունը:
8. լորիական տիպ (լատիներեն gloria- փառք)
այս տիպի մարդկանց համար ամենահաճելի բանը հայտնվելն է մի իրադրությու-նում,ուր հիանում են նրանցով, խոնահվում են նրանց առաջ: Բ. Ի. Դոդոնովը նշում է, որ նման մարդիկ հաճախ չեն հանդիպում, սակայն բոլոր դեպքերում այդ մարդիկ տա-ռապում են թերարժեքության բարդույթով:
9. Ակիզիտիվ տիպ( ֆրանսիական acquisition- ձեռքբերում)
այս տիպի անձանց համար մեծ բավականություն է համարվում ինչ-որ բանի կուտա-կումը: Նման անձանց ձգտումները կարող են արտահայտվել ոչ միայն առարկաներ հավաքելով, այլ ունենալ տարաբնույթ դրսևորումներ:
10. Հեդոնիկ տիպ
   Հեդոնիզմը հունարենից թարգմանաբար նշանակում է ՙբավականություն՚:  Ինչպես տեսանք, բավականությունը առկա էր բոլոր զգացմունքային տիպերում, սակայն նրանց բավականությունը կապված է  նպատակաուղղված գործունեության հետ: ՙՀեդոնիստները՚ բավականություն են ստանում այն ապրումներից, որոնք կապված են ոչ թե արտադրական գործունեության, այլ զուտ օրգանական պահանջ-մունքների բավարարման հետ: Նման բավականությունը կարող է առաջանալ համեղ կերակուրից, արևի ջերմությունից, անվտանգության զգացումից,  անհոգ պարերից, երեկույթներից, քաղցրակերությունից:
Անձնավորության ընդհանուր զգացմունքային ուղղվածությունը, հանդես գալով որպես ողջ հոգեկան կառուցվածքը համակարգողներից մեկը, իր կնիքն է դնում մարդու զգաց-մունքային ոլորտի շատ յուրահատկությունների վրա, իսկ զգացմունքային ոլորտն իր հերթին  իր ներգործությունն է ունենում անձի կողմից իրականության ընկալան, նրա երազանքների և ծրագրերի, գործունեության, ընկերների, սիրած էակի ընտրության,  երջանկության մասին նրա պատկերացումների վրա:
   Վաղ պատանեկության շրջանում  պատանիների մոտ  ձևավորվում են զգաց-մունքային կուլտուրայի հիմքերը: Զգացմունքային կուլտուրան իր մեջ ներառում է հե-տևյալ հիմնական գծերը.
1.   զգացմունքային  ընկալունակությունը հասարակական կյանքում տեղի ունեցող իրադարձությունների լայն շրջանակի, արվեստի ոլորտի, բարոյական արժեք-ների աշխարհի  նկատմամբ:
2.   Այլ մարդկանց զգացմունքները հասկանալու, հարգելու և արժևորելու, նրանց նկատմամբ ուշադրություն դրսևորելու զարգացած ընդունակություն:
3.   Այլ մարդկանց զգացմունքները ապրումակցելու, ինչպես նաև գրականության և արվեստի  ստեղծագործությունների հերոսների  ապրումների աշխարհի մեջ ՙմտնելու՚ ընդունակությունը:
4.   Իր ապրումները մերձավորի հետ կիսելու ընդունակությունը:
5.   Իր ապրումների համար պատասխանատվության զգացումը իր և հա-սարակության առջև:
   Պատանեկության տարիքում զգացմունքային ոլորտում տեղի ունեցող տեղաշարժերով է պայմանավորված այն, որ պատանի աղջիկը և տղան ապրում են այնպես, ինչպես իրենք են ուզում, առաջնորդվում են զգացմունքներով ու խղճով:Այս տարիքի գլխավոր խնդիրը նախկին արժեքների կայունության կորուստն է: Աղջիկների մոտ այն սկսվում է ավելի վաղ, հաճախ դպրոցական տարիքում: Շատերը հիասթափ-վում են իրենց ընտրած մասնագիտությունից:  Պետք է նշել, որ անձնային զարգացման ոչ միանշանակությունը տևում է հինգ տարի, այնպես, որ  յոթերորդ դասարանցին կա-րող է լինել ՙմտածկոտ ուսանող՚, իսկ առաջին կուրսեցին` տասներկուամյա դեռահաս:
Գրանցված է

...եթե հնարավոր է բանտարկության  մի տեսակը  հասկանալի  դարձնել  մեկ ուրիշի  նկարագրությունով, ուրեմն  հնարավոր է նաև իրապես  գոյություն  ունեցող  մի  վիճակ  հասկանալի դարձնել  գոյություն  չունեցողով...
Հեղինէ
Administrator
Արմսոուլցի
*****

Վարկանիշ: +98/-12
Ռադիոծածկույթից դուրս է Ռադիոծածկույթից դուրս է

Գրառում: 5799



WWW
« Պատասխան #5 : Հուլիսի 06, 2007, 11:17:53 am »

Պատանեկությունը զգայուն է հատկապես հոգեբանական պրոբլեմների նկատմամբ: Որքան մեծ է դեռահասը կամ պատանին (ոչ թե տարիքով, այլ մտավոր զարգացման մակարդակով), այնքան շատ է նրան անհանգստացնում տեղի ունեցող իրադարձությունների ներքին կողմը և ավելի քիչ նշանակություն է ունենում արտաքին կողմը: Ի տարբերություն դեռահասի, որն ապրում է առավելապես ՙդպրոցական կյան-քով՚,  պատանին ներգրավվում է հասուն կյանքի մեջ ոչ միայն իր գիտակցությամբ և պատկերացումներով, այլ նաև գործուն մասնակցություն է ունենում դրա մեջ, քանի որ նրան հասանելի է այն, ինչն անհնար է դեռահասների համար (ամուսնություն, ծառայու-թյուն բանակում, 18 տարեկանից ընտրելու իրավունք և այլն):
   Պատանու անձնավորությանը բնորոշ յուրահատկություն է հանդիսանում նրա ինքնագիտակցության զարգացումը: Ինքնագիտակցությունը որոշում է  պատանու պահանջների մակարդակը ինչպես շրջապատող մարդկանց, այնպես էլ ինքն իր նկատ-մամբ: Ինքնագիտակցությունը հգեբանական բարդ կազմավորում է, որի մեջ մտնում են
ա) սեփական անձի նույնականության գիտակցումը
բ) իր սեփական ՙԵս՚-ի` որպես ակտիվ ու գործուն ուժի գիտակցումը
գ) սեփական հոգեկան հատկանիշների և հոգեկան որակների գիտակցումը
դ) սոցիալ-բարոյական ինքնագնահատումների որոշակի համակարգը:
Նույնականության գիտակցման սաղմերը դրսևորվում են արդեն մանկության տարի-քում, սեփական ՙԵս՚-ի գիտակցումը` երեք տարեկան հասակում, երբ երեխան սկսում է ճիշտ օգտագործել անձնական դերանունները: Սեփական որակների գիտակցումը և ինքնագնահատումը մեծ նշանակություն են ձեռք բերում դեռահասության և պատանե-կության տարիքում: Այս բաղադրիչների փոխկապվածության հետևանքով դրանցից մեկի զարգացումը ձևափոխում է ողջ համակարգը:
   Այս տարիքում պատանիները  դառնում են ավելի քննադատող և ինքնա-քննադատող, մեծ պահանջներ են ներկայացնում մեծահասակի և հասակակցի բա-րոյական կերպարին: Ահա թե ինչպես են արտահայտվել իններորդ դասարանցիներն իրենց ուսուցչուհու վերաբերյալ. ՙՆրա մոտ պակասում է խստությունը և պահանջ-կոտությունը: Մեզ հետ պետք է խոսել առանց ավելորդ ներողամտության, հստակ, իսկ նա դայակություն է անում, համոզում է կամ սպառնում է պատժով, ինչպես երեխա-ներին՚: Նրանք հատկապես բարձր պահանջներ են ներկայացնում համադասարան-ցիների բարոյական որակներին նկատմամբ: Դրա մասին են խոսում դիտումները և հետազոտությունները: Վ. Ֆ. Սաֆինը  բարձր դասարանցիների մոտ հետազոտել է իրենց համադասարանցիների բարոյակամային որակների գնահատման յուրահատկությունները: Պարզվել է, որ նրանք իրենց համադասարանցիների անձնային որակների գնահատման  համակարգում գերադասել են բարոյական որակները: Անձնային որակների գնահատման մեջ հայտնաբերվել են նաև սեռային տարբերություններ: Աղջիկների ճնշող մեծամասնությունը իրենց ընկերներին գնահատում են` ելնելով բարոյական որակներից: Տղաների մոտ այդ միտումն  այդքան վառ արտահայտվածություն չունի,  սակայն նման գնահատականների քանակն աստիճանաբար աճում է:
 Անձի բացառիկ գծերից է ինքնահարգանքը, որը մարդու ընդհանրացված ինքնա-գնահատումն է:  Հարգանքը սեփական անձի նկատմամբ նույնական չէ անքննադա-տականության և մեծամտության հետ: Այն նշանակում է, որ անձն իրեն ուրիշներից բարձր կամ ցածր չի դասում և իր նկատմամբ ունի դրական վերաբերմունք: Բարձրաց-ված ինքնագնահատականը նկատելիորեն հայտնաբերվում է իրենց մտավոր ուժի չափազանցման մեջ: Դա արտահայտվում է տարբեր կերպ. ում համար հեշտ հասա-նելի է ուսուցումը, նրանք գտնում են, որ ցանկացած մտավոր աշխատանք կատարելիս  կլինեն բարձրության վրա, ովքեր առանձնանում են որոշակի առարկայի գծով իրենց հաջողություններով, պատրաստ են հավատալ իրեց մեջ տաղանդի առկայությանը, նույնիսկ թույլ սովորողները սովորաբար մատնանշում են իրենց այլ առավելություն-ները: Նման պատանիների մոտ դրսևորվում է հավակնությունների բարձր մակարդակ: Ցածր հավակնությունների մակարդակ ունեցող պատանիները դժվարություններ են ունենում հաղորդակցման մեջ, հատկապես հասակակիցների հետ: Այդպիսի մարդիկ հիվանդագին են վերաբերվում կշտամբանքներին, խորհուրդներին, քննադատություն-ներին: Նրանք չեն մտնում մրցակցության մեջ և հրաժարվում են իրենց առջև դրված նպատակներից, ինչի հետևանքով ցածր ինքնահարգանքն ավելի է ամրապնդվում:
   Պատանու ինքնագիտակցության բարձր մակարդակն իր հերթին հանգեցնում է ինքնադաստիարակությանը: Պատանի տղաները և աղջիկները ձգտում են ավելի խո-րը գիտելիքներ ունենալ իրենց բնավորության, զգացմունքների,  և գործողությունների մասին, ճիշտ գնահատել իրենց յուրահատկությունները: Սակայն պատանիների ինք-նադաստիարակությունը  բախվում է մեծ դժվարությունների հետ, քանի որ այս տարիքին բնորոշ են հակասությունները: Ներկայացնենք դրանցից ամենաբնորոշները.
Մ   ինքնադաստիարարակության մեջ կամային ջանքեր գործադրելու ձգտումը և միաժամանակ ոչ միշտ դրական վերաբերմունքը մեծահասակների առա-ջարկած ինքնադաստիարակության կոնկրետ մեթոդների նկատմամբ,
Մ   զգայունությունը, ընկալունակությունը կոլեկտիվի կողմից իր անձին տրվող բարոյական գնահատականի նկատմամբ և այդ գնահատականի նկատմամբ անտարբերություն ցույց տալու, իր ձևով վարվելու ձգտումը,
Մ   ձգտումը դեպի իդեալը, սկզբունքայնությունը մեծ, պատասխանատու գործե-րում և անսկզբունքայնությունը փոքր, աննշան գործերում,
Մ   կայունություն, հաստատակամություն, ինքնատիրապետում ձևավորելու ցան-կությունը և միաժամանակ նրանց կողմից վարքի, խոսքի մեջ անմիջականու-թյան, իմպուլսիվության  դրսևորումը, անձնական վշտի, աննշան տհաճության չափազանցման միտումը:
Չնայած նրան, որ պատանեկության տարիքում ինքնադաստիարակությունը նկատելի զարգացում է ապրում, այս հարցում պատանիները դեռևս  մեծահասակների օգնության կարիքն ունեն: Այդ մեծահասակը կարող է լինել նրանց ծնողներից մեկը կամ հեղինա-կություն հանդիսացող անձնավորություն:
   Պատանիների գործունեության հիմնական տեսակը ուսումնական գործու-նեությունն է,  որն իր բնույթով էապես տարբերվում է դեռահասի ուսումնական գործու-նեությունից: Իմացական պրոցեսների և հատկապես ինտելեկտի զարգացումը պատա-նեկության տարիքում ունի երկու կողմ` քանակական և որակական:Ուստի առավել մեծ զարգացում է ապրում հենց ինտելեկտը:  Պատանիների մոտ մեծանում է հետաքրքրու-թյունն ուսման նկատմամբ: Դա կապված է այն բանի հետ, որ ձևավորվում է ուսման նոր դրդապատճառային կառուցվածք: Առաջատար դեր են խաղում այն դրդապատ-ճառները, որոնք կապված են ինքնորոշման և ինքնուրույն կյանքի նախապատրաստ-ման հետ: այդ դրդապատճառները ձեռք են բերում անձնային իմաստ և դառնում են գործող: Իրենց ուժն են պահպանում նաև հենց ուսումնական գործունեության հիմքում ընկած դրդապատճառները` հետաքրքրությունն ուսման գործընթացի և բովանդա-կության նկատմամբ: Ուսման նկատմամբ վերաբերմունքն առավել գիտակցված է, պա-տանիները գիտակցում են իրենց ուսման մղող պատճառները: Այս տարիքում մեծ զար-գացում է ապրում հատկապես ճանաչողական գործունեությունը: Պատանիները սկսում են մտածել առավելապես վերացական հասկացություններով: Նրանց մոտ զարգանում է մտածողության քննադատականությունը, որի հետևանքով նրանք գաղափար են կազմում շրջապատող աշխարհի , հասարակության, առարկաների և երևույթների դիա-լեկտիկական էության մասին: Զարգացան նոր մակարդակի են հասնում նաև համեմա-տությունը, ընդհանացումը և համադրումը: Հիշողության մեջ սկսում են մեծ տեղ գրավել պատճառահետևանքային զուգորդությունները:  Մեծանում է ուշադրության դերը: Ի տարբերություն դեռահասության տարիքի,երբ հետկամածին ուշադրությունը ծագում է միայն դիպվածաբար, պատանեկության տարիքում այն կարող է լինել մշտական, կա-յուն կենսական հետաքրքրույունների առկայության դեպքում: Զարգանում է ուշադրու-թյունը տեղափոխելու և բաշխելու կարողությունը: Այս փոփոխությունները հանգեցնում են նրան, որ պատանիների մոտ ձևավորվում են կայուն հետաքրքրություններ, համոզ-մունքներ, հայացքներ, այսինքն ձևավորվում է աշխարհայացք: Բարձր դասարաննե-րում իմացական պրոցեսների զարգացումը հասնում է այնպիսի մակարդակի, որ նրանք արդեն գործնականորեն պատրաստ են կատարել մեծահասակի մտավոր աշ-խատանքի բոլոր ձևերը:Կարևոր է նաև այն փաստը, որ պատանիների մոտ իմացական պրոցեսների զարգացումն ընթանում է ավելի արագ, քան նրանց անձնային զարգացու-մը:               
   Այսպիսով պատանեկության տարիքի հիմնական նորագոյացություններն են աշխարհայացքի, ինքնուրույն դատողությունների ձևավորումը,  բարձրացված պա-հանջները մարդու բարոյական կերպարի նկատմամբ,  ադեկվատ ինքնագնահատա-կանի ձևավորումը, ինքնադաստիարակության ձգտումը:  Անհրաժեշտ է առավել մեծ ուշադրություն դարձնել պատանու հուզազգացմունքային ոլորտին, հասկանալ նրա ապրումները, պարուրել նրան սիրով ու ջերմությամբ: Վերջիններիս պակասը կարող է հանգեցնել այն բանին, որ պատանին հոգեպես օտարանա միջավայրից, իրեն զգա միայնակ ու անօգնական, մտածի, որ ոչ ոք պատրաստ չէ լսելու և հասկանալու իրեն: Պատանուն ոչ մի դեպքում չի կարելի մենակ թողնել, քանի որ մեկուսացվածությունը շրջապատող միջավայրից կարող է սուիցիդալ մտքերի առաջացման հիմք հանդիսանալ: Ինչպես մենք նկատեցինք, ընդհանուր էմոցիոնալ ուղղվածության բոլոր տիպերի համար կարևոր է բուռն զգացմունքային կյանքով ապրելու ձգտումը, տարբեր են միայն այդ զգացմունքային կյանքի դրսևորումները: Ուստի անհրաժեշտ է ապահովել զգացմունքային կապը հասակակիցների, մտերիմների և հարազատների հետ: Հենց այս կապերի կորուստն է հանգեցնում ամենատարբեր հոգեբանական խնդիրերի, որոք լուծելու միջոցներից մեկն էլ պատանիների համար հանդիանում է ինքնասպանությունը:
Ինքնասպանությունը և սուիցիդալ փորձերը
երիտասարդության մոտ

Ներածություն: Ավելի հաճախ երիտասարդության կյանքից հեռանալու պատճառնե-րից են հանդիսանում բռնի մահը ինքնասպանության ձևով, սպանությունը և ճանապար-հատրանսպորտային պատահարները: Աշխարհի տարբեր երկրներում մահվան այս տեսակներն ունեն տարբեր մակարդակներ. պետությունների մեծամասնության մոտ ինքնասպանության հետևանքով մահացած երիտասարդների քանակն ավելի մեծ է, քան մահացու ելքով պատահարները, այդ թվում նաև ավտովթարները: Բացի դրանից շատ երիտասարդներ կատարում են մտադրված փորձեր առանց լետալ ավարտի: Այս երևույթը (որը հայտնի է ՙսուիցիդալ փորձ՚, ՙպարասուիցիդ՚   կամ   ՙկանխամտած-ված ինքնավնասում՚ անվանումներով ) հանդիպում է 10-100 անգամ ավելի հաճախ, քան ինքնասպանությունները, չնայած նման    գործողությունների հստակ գերակշռումը հայտնի չէ: Պարասուիցիդը ավելի շատ բնորոշ է կանանց, իսկ դա վերաբերվում է առավելապես երիտասարդներին: Ավելի բարձր է սուիցիդալ փորձերի հաճախակա-նությունը 15-19 տարեկան աղջիկների մոտ:
   Սուիցիդալ վարքի աճման պատճառները: Երիտասարդության շրջանում ինքնասպանության աճի հետ կապված տեսական դատողությունները հիմնված են այն երկրներում կատարված դիտման հետ, որտեղ ինքնասպանությունների քանակն առավելագույնն է, օրինակ Իռլանդիայում: Այդ երկրում ինքնասպանությունների աճն ուղեկցվում է երիտասարդության շրջանում հակասոցիալական գործողությունների, հանցագործության, ալկոհոլիզմի և գործազրկության աճով, ինչպես նաև ամուսնու-թյունների թվի նվազմամբ: Երիտասարդության ինքնասպանությունների հետ կապված մյուս սոցիալական գործոններն են ամուսնալուծությունների բարձր մակարդակը, կա-յուն ընտանիքների փոքրաթիվությունը, գործազրկության և սպանությունների բարձր մակարդակը, կրոնական փոքրամասնության անդամ հանդիսացող կանանց քանակի աճը: Ավելին, վերջին տասնամյակում ժամանակակից երիտասարդության մեջ տեղի են ունեցել կենսաբանական փոփոխություններ: Կենսաբանական փոփոխությունները տեղի  են ունենում ավելի վաղ տարիքում, ինչն առաջացնում է խնդիրներ, որոնք երիտասարդությունն ի վիճակի չէ հաղթահարել հոգեբանական, մասնավորապես ճանաչողական զարգացման օգնությամբ: Այժմ ավելի վաղ տարիքում են ամուսնանում, երեխաներ ունենում, հասնում որոշակի մասնագիտական մակարդակի: Սակայն դեռահասության և պատանեկության տարիքում հոգեբանական դադար է լինում: Հոգեբանական փոփոխությունները չեն հասցնում ֆիզիկական փոփոխությունների հետևից: Հոգեբանական դադարի հետևանքը դառնում է երիտասարդության հոգեկան, այդ թվում նաև իդենտիֆիկացիոն անկախությունը:


Երիտասարդության մոտ սուիցիդալ ռիսկի գործոնները

Երիտասարդության մոտ սուիցիդալ ռիսկի առաջին կարևորագույն գործոններից մեկը հանդիսանում է հոգեկան հիվանդությունը, հատկապես անձնավորության աֆ-ֆեկտիվ խանգարումները և սահմանային շեղումները: Անձնավորության ավանդական սահմանային խանգարումների դեպքում հաճախ են լինում առանց լետալ ավարտի սուիցիդալ փորձերը, սակայն ավելի ակնհայտ է դառնում այն փաստը, որ նման այցե-լուներին բնորոշ է նաև ինքնասպանությունը: Կանխամտածված ինքնավնասումները և սուիցիդալ փորձերը համարվում են այս այցելուների ՙվարքի յուրահատկությունները՚ : Սակայն սահմանային շեղումներ ունեցող անձանց մոտ 9 %-ը կյանքն  ավարտում է ինքնասպանությամբ: Դեռահասության ինքնասպանությունների հարցում մեծ նշանա-կություն ունեն հետևյալ չորս զուգակցումները.
գ   շիզոֆրենիան, դեպրեսիան և հոգեակտիվ նյութերի չարաշահումը,
գ   հոգեակտիվ նյութերի չարաշահումը, վարքի խանգարումները և դեպրեսիան,
գ   աֆֆեկտիվ շեղումները, սննդառության խանգարումները և տագնապային խանգարումները
գ   աֆֆեկտիվ շեղումները, անձնային և դիսոցիատիվ խանգարումները:
Այս զուգակցումները պահանջում են հոգեբուժական միջամտություն:
Աֆֆեկտիվ խանգարումներ և դեպրեսիա: Ինքնասպանություն և սուիցիդալ փորձ կատարած դեռահասների մեծամասնության մոտ գերակշռում է դեպրեսիայի առկայությունը: Մեծ տարբերություններ կան դեպրեսիայի ախտանիշներով ինքնաս-պանություն կատարած դեռահասների և պատանիների մեջ: Առաջինները հաճախ ունենում են քայքայված ընտանիքներ, մեկ կամ երկու ծնողներ, որոնք ինքնասպանու-թյան փորձ են կատարել: Բացի դրանից նրանք հաճախ փախչում են տնից և մեծանում առանց դրական դերային մոդելի: Այս խմբում հաճախ դիտարկվում է ֆիզիկական, հո-գեբանական և սեքսուալ բռնություն: Սուիցիդալ փորձ կատարած դեռահասների և պատանիների մոտ, որոնց մոտ դեպրեսիայի առկայության հավանականությունը բարձր է, կարևոր է համարվում դրա ախտորոշումը և բուժման նշանակումը, երբ այն գտնվում է սկզբնական փուլում: Հետազոտությունները ցույց են տալիս, որ երեխա-ների և դեռահասների մոտ դեպրեսիան հանդիպում է ավելի հաճախ, քան համարվում էր նախկինում: Ծանր դեպրեսիան հեշտորեն ախտորոշվում է նախկինում առողջ երեխաների մոտ հիվանդության սկզբնական շրջանում իր սուր արտահայտված նշաններով: Այդ փուլում դեպրեսիայի ախտանշանները շատ նման են տարեցների մոտ դեպրեսիայի նշաններին: Սակայն ավելի հաճախ հիվանդությունը սկսվում է աննկատ, մինչև դեպրեսիայի ախտանշանների ակնհայտ լինելը երեխաների մոտ կարող են առաջանալ շատ դժվարություններ ուշադրության կամ տագնապի խան-գարումների ձևով:
Տրամադրության խանգարումները կարող են խրոնիկական ընթացք ստանալ, եթե նրանք սկսվում են վաղ տարիքում և երեխան դուրս է գալիս աֆֆեկտիվ խանգարում ներ ունեցող, ալկոհոլը չարաշահող ընտանիքից: Որոշ դեպքերում դեռահասների մոտ դեպրեսիան կարող է հասնել պսիխոզի մակարդակին, որն ուղեկցվում է հալիցու-նացիաներով ու դողով: Երբ պսիխոտիլ ապրումները իրեց բովանդակությամբ դառ-նում են սուիցիդալ, ինչն առկա է իմպերատիվ հալիցունացիաներում կամ ինքնա-ոչնչացման տենդում, ինքնասպանության ռիսկը շատ բարձր է լինում:
Բիպոլյար(երկբևեռ) խանգարումներ:Նախկինում ենթադրվում էր, որ երկբևեռ խանգարումները դեռահասների մոտ հանդիպում են շատ հազվադեպ: Սակայն 20% դեպքերում երբևեռ խանգարումների սկզբնական շրջանը լինում է պատանեկության տարիքում`15-19 տարեկանում: Բիպոլյար խանգարումներով տառապող դեռահաս-ները ենթակա են իրականացված ինքնասպանությունների բարձր ռիսկի: Մեծահա-սակների մոտ դեպրեսիվ և դեպրեսիվ-մանյակալ խանգարումների հետազոտու-թյուններով հիմնավոր կերպով հաստատված է, որ այդ հիվանդությունների դեպքում իրականացված ինքնասպանությունների միջինը կազմում է 19%: Ավելի բարձր ռիսկի են ենթակա հիվանդության դեպրեսիվ փուլում գտնվող այցելուները, հատկապես տղամարդիկ:
 Շիզոֆրենիա:Դեռահասների մոտ շիզոֆրենիան հանդիսանում է բնութագրական հոգեկան շեղում: Դեռահասության տարիքում պսիխոտիկ դեպրեսիայի և շիզոֆրենիայի կամ մանիայի և շիզոաֆֆեկտիվ խանգարումների տարբերակված ախտորոշումը ոչ միշտ է հեշտ լինում:Ավելի հստակ ախտորոշման համար անհրաժեշտ է այցելուի երկարատև դիտարկում պարբերական վերաքննմամբ: Շիզոֆրենիայի դեպքում հիվանդը սկսում է տանջվել այն մտքից, որ նա դառնում է ՙհասարակությունից վտարված անձ՚ և վերածվում է խելագարի: ոյություն ունեն հստակ ապացույցներ, որ այս հիվանդների մոտ ինքնասպանության հակվածությունը և դեպրեսիան կապված են սոցիալական և իմացական գործառնության բարձր մակարդակի,  լավ ինտուիցիայի և բարձր ինտելեկտի հետ: Շիզոֆրենիայով հիվանդներից շատերի մոտ նկատվում է սուիցիդալ դեպրեսիա, հատկապես եթե նրանք երիտասարդ են և չունեն հիվանդության երկարատև ստաժ: Դեպրեսիայի հետ կապված են ինքնասպանությունների երկու երրորդը, և միայն փոքր քանակությունն է պայմանավորված պսիխոտիկ ախտանիշ ներով, այնպիսիններով, ինչպես իմպերատիվ հալիցունացիաները: Ինքնասպանությունը հաճախ իրականացվում է դուրսգրումից քիչ հետո և կարող է պայմանավորված լինել անբավարար սոցիալական աջակցությամբ:
Եվ վերջապես շատ շիզոֆրենիայով հիվանդներ չարաշահում են թմրադեղերը և ալկոհոլը, ինչը բարձրացնում է սուիցիդալ ռիսկը: Երբեմն այդ չարաշահումը ինքնաբուժման փորձ է հանդիսանում: Մանկության և դեռահասության տարիքում շիզոֆրե-նիայի առաջացմանը հաճախ նախորդել են ուշադրության և ուսման հետ կապված խնդիրներ, որոնք փորձել են հաղթահարել խթանող թերապիայի օգնությամբ: Այդպիսով շիզոֆրենիայի զարգացման կոնտեքստում հնարավորություններ են առաջանում պսիխոակտիվ նյութերի չարաշահման և դեղահաբային դեպրեսիայի ղարգացման համար:
Գրանցված է

...եթե հնարավոր է բանտարկության  մի տեսակը  հասկանալի  դարձնել  մեկ ուրիշի  նկարագրությունով, ուրեմն  հնարավոր է նաև իրապես  գոյություն  ունեցող  մի  վիճակ  հասկանալի դարձնել  գոյություն  չունեցողով...
Հեղինէ
Administrator
Արմսոուլցի
*****

Վարկանիշ: +98/-12
Ռադիոծածկույթից դուրս է Ռադիոծածկույթից դուրս է

Գրառում: 5799



WWW
« Պատասխան #6 : Հուլիսի 06, 2007, 11:18:25 am »

Ալկոհոլի և պսիխոակտիվ նյութերի չարաշահումը
Ի տարբերություն մյուս հասակակիցների` պսիխոակտիվ նյութեր չարաշահող դեռա-հասները, հատկապես տղաները հաճախ ինքնասպնություն են իրականացնում հրա-զենով: Ստեղծվում է  տպավորություն, որ որ նրանք խուսափում են բուժումից, չարա-շահում են պսիխոակտիվ նյութերը, և դա կրում է խրոնիկական բնույթ: Ենթադրվում է, որ դեռահասները կարող են օգտագործել պսիխոակտիվ նյութեր սուիցիդալ փորձի կամ սուիցիդի իրականացման ժամանակ խիզախություն ունենալու համար: Բացի  դրանից հարբածությունը կարող է բերել դատողության թուլացմանը և վերահսկո-ղության իջեցանը և այդպիսով արագացնել սուիցիդալ վարքը:
Սննդառության խանգարումներ: Վերջերս հիմնավոր ձևով հաստատվել է, որ սուիցիդալ ռիսկը բարձր է այն դեռահաս աղջիկների մոտ, որոնք տառապում են անուրեքսիայով և բուլեմիայով:

Սուիցիդալ փորձ կատարած դեռահասների հոգեբանական գծերը:
   Իմպուլսիվություն: Շաֆֆերը և ուրիշները կատարել են կարևոր բացահայտում, հաստատելով, որ դեռահասների մոտ ինքնասպանությանը նախորդում են դեպրե-սիայի ախտանիշների և հակասոցիալական վարքի զուգորդումները: Անձնավորության սահմանային շեղումներին բնորոշ ագրեսիվությունը և հուզական անկայունությունը դեռահասների մոտ կարող են լինել սուիցիդալ վարքի համահարաբերականներ, հատ-կապես եթե դրանք հանդես են գալիս դեպրեսիայի հետ զուգակցված: Իմպուլսի-վությունը հաճախ բնութագրվում է որպես սուիցիդի ռիսկի գործոն և երիտասրդ սուի-ցիդենտների անձնային գիծ: Հաստատված է, որ սուիցիդալ փորձ կատարած երիտա-սրդների թույլ վերահսկողությունը իրենց իմպուլսիվ հակումների նկատմամբ առանձ-նացնում է նրանց այլ հիվանդությամբ տառապող հասակակիցներից: Այնուամենայնիվ իմպուլսիվությունը բոլոր սուիցիդենտների համար պարտադիր գիծ չի համարվում, քանի որ խմբերի համեմատական վերլուծությունները չհայտնաբերեցին իմպուլսի-վության տարբերություններ սուիցիդալ այցելուների և ստուգիչ խմբի միջև: Միաժա-մանակ իմպուլսիվությունը կարող է կարևորվել բարձր ռիսկի ենթախմբերի իդենտիֆիկացիայի ժամանակ:
   Չարություն: Շատ հեղինակներ նշում են, որ չարությունը դեռահասների մոտ հաճախ սուիցիդալ փորձերի հետ կապված էմոցիոնալ վիճակ է: Բայց այս թեմայի վե-րաբերյալ շատ քիչ էմպիրիկ հետազոտություններ կան: Պֆեֆերը նկարագրել է երե-խաների մոտ սուցիդալ վարքի չար-ագրեսիվ ենթատեսակը` նշելով, որ չարության զգացումը սովորական է բոլոր այն երեխաների մոտ, որոնք ենթարկվել են հոգեբու-ժական քննության:
   Տագնապ: Տագնապը հանդիսանում է երիտասարդության սուիցիդալ ռիսկի կա-րևոր գործոն: Ի տարբերություն ամբուլատոր հոգեբուժական այցելուների, սուիցի-դենտներն առանձնանում են տագնապի բարձր մակարդակով: Դեռահասների ընտ-րության մեջ էական կապ է հաստատվել արական սեռի մոտ տագնապային խանգա-րումների և սուիցիդալ փորձի միջև: Հոլանդացի երիտասարդության հետազոտու-թյունները տագնապի ավելի բարձր մակարդակ հայտնաբերեցին սուիցիդալ փորձ կատարած երիտասարդների մոտ` ի տարբերություն սուիցիդալ փորձ չկատարած դեպրեսիվ հասակակիցների:



Պատանեկության մոտ սուիցիդալ վարքի
հոգեդինամիկ ասպեկտները:

Մենք ապրում ենք աշխարհում, որտեղ ամենուր բախվում ենք կոնֆլիկտի ակներևու-թյանը: Մարդիկ ապրում են վտանգի մեջ, ինչն առաջանում է հիվանդություններից, վայրի կենդանիներից, բակտերիաներից, բնության ավերիչ ուժերից և մարդկանց վրիժառությունից: Թվում է, թե այս սպառնացող իրավիճակում մարդիկ պետք է հա-մախմբվեն, սակայն դա բոլորովին այդպես չէ: Այս արտաքին գործոններին է միանում ինքնաքայքայումը: Մարդիկ ասում են, որ ուզում են ապրել, լինել ազատ և երջանիկ, բայց զոհում են իրենց ուրիշներին վնասելու համար կամ ժամանակ և ուժեր են կորց-նում այլ մարդկանց կյանքի կրճատման համար: Ավելին, որոշները քայքայման օբյեկ-տի անհասանելի լինելու պատճառով զենքն ուղղում են իրենց  դեմ: Այս դիտարկում-ները Ֆրեյդին բերեցին մահվան բնազդի բացահայտմանը, ինչը ծնված օրից գոյություն ունի յուրաքանչյուրի մոտ: Այս բնազդը կարող է սուիցիդի հանգեցնել միայն բացառիկ դեպքերում, քանի որ դրան միշտ դիմակայում է կյանքի կառուցողական ներքին ուժը: Կ. Մենինգերը ենթադրում էր, որ այս ագրեսիվ վարքի հիմքում ընկած է դինամիկ եռ-յակը` մեռնելու ցանկությունը, սպանելու ցանկությունը և սպանված լինելու ցանկու-թյունը: Այսպիսով երիտասրդների շատ ինքնասպանություններ իրենցից ներկայացնում են վրեժ ծնողներին, քանի որ դեռահասը լինում է շատ վախեցած կամ մեծ մեղքի զգացում է ապրում, որպեսզի սպանի ուրիշ ինչ-որ մեկին:
Երիտասարդ սուցիդենտների կարևոր հոգեդինամիկ յուրահատկություններից մեկը հանդիսանում է նարցիստական շեղումը, ինչի դեպքում երիտասարդի իդեալական էգոն անընդունելի է համարում նույնիսկ ՙօգնության կանչը՚: 18-21 տարեկան զինվոր-ների հոգեբանական աուտոպսիայի արդյունքներն ապացուցում են, որ շատ ադապ-տացված և հաջողակ մարդիկ ինքնասպանութուն են կատարում աննշան անգաջողու-թյուններից հետո: Բացի դրանից, նրանցից շատերն առանձնանում էին ՙներամփո-փությամբ՚, և ՙուժեղ բնավորության դրսևորման՚ դիրքորոշմամբ, ինչը թույլ չէր տալիս դժգոհել կամ աջակցություն խնդրել:  ՙՕգնության կանչը՚ հաճախ է լինում կանանց մոտ, և այս փաստը մասնակիորեն բացատրում է սուիցիդալ փորձերի բնույթը նրանց մոտ և իրականացված ինքնասպանությունները երիտասարդների մոտ:
    Սուիցիդալ փորձի կլինիկական գնահատականը: Սուիցիդալ երիտասրդության վիճակը պետք է ամբողջական հոգեբուժական և հոգեբանական գնահատման ենթար-ել: Շատ դեպքերում սուիցիդալ փորձից հետո երաշխավորվում է հիվանդանոցում տե-ղավորելը, որպեսզի ընտանիքը կամ երեխաները գիտակցեն խնդրի լրջությունը, քանի որ շտապ օգնություն հասցված երիտասրդը չի առանձնանում բուծման հակվածու-թյամբ: Սովորաբար երիտասրդների վիճակի գնահատումը ժամանակ է պահանջում, սակայն շտապ օգնության անձնակազմը ընդունակ է միայն շտապ հավաքել տեղեկու-թյուններ տեղի ունեցածի հանգամանքների մասին և գնահատել դեպրեսիայի առկա-յությունը, դրա համար հաճախ սխալ ախտորոշում են տալիս: Պետք է մանրամաս-նորեն հավաքել վարքի խնդիրներին և իմպուլսիվությանը վերաբերող անամնեզ: Քանի որ իրենց բնույթով սուիցիդալ մտադրությունները հաճախ լինում են թաքնված, առա-ջին զրույցի ժամանակ կարևոր է վստահելի կապ հաստատել: Բացի նրանից, որ պետք է հարցնել սուիցիդալ մտադրությունների, մահվան նկատմամբ վերաբերմունքի, տարած ստրեսների, սուիցիդի միջոցների հասանելիության, ընտանիքում պաշտպա-նության աստիճանի, նախորդեղ փորձերի և ինքնասպանության ռիսկի մասին, անհրա-ժեշտ է այցելուի հոգեկան վիճակի պարբերական գնահատում: Անհրաժեշտ է պարզել ծանր դեպրեսիայի բիպոլյար խանգարումների, ըմբոստ-ցուցադրական վարքի ախ-տանիշները ( որոնք ուղեկցվում են իմպուլսիվությամբ և ագրեսիայով ), ալկոհոլի կամ պսիխոակտիվ նյութերի չարաշահումը կամ հոգեկան վիճակը: Բուժումը պետք է ներառի ինչպես սուիցիդալ վարքի անհետաձգելի թերապիա, այնպես էլ ուղեկցող հոգեկան խանգարումների բուժումը:
   Անհետաձգելի թերապիա: Թերապիայի հիմնական պրոբլեմը, որն անցկացվում է պատանի սուիցիդենտների հետ, հանդիսանում են իրականացման դժվարություն-ները և ամբողջական բուժման ավարտումը: Սուիցիդալ փորձ կատարած երիտա-սարդների գրեթե կեսը հետագայում անհրաժեշտ թերապիա չեն ստանում: Քանի որ սուիցիդալ փորձ կատարած դեռահասներին բնորոշ է հարաբերությունների խախ-տումը ընտանիքի հետ, շատ արդյունավետ կլինի ընտանեկան թերապիան: Սակայն պարզվեց, որ շատ դեպքերում նրա արդյունավետությունը սահմանափակ է լինում, կապված ծնողների հետ բացասական հարաբերություններով, ինչն արտացոլվում է սեանսները հաճախ բաց թողնելու մեջ: Վերջերս մի քանի փորձագետներ փորձել են մշակել պարբերական ՙղեկավարում՚` կապված դեռահաս սուիցիդենտների թերապիայի հետ, որը հիմնված է սուիցիդալ փորձից անմիջապես հետո նրանց խնդիրը լուծելու անընդունակության վրա:
   Ստացիոնար բուժում: Բժիշկները պետք է պատրաստ լինեն հոսպիտալացնել մահվան հատուկ ցանկություն կամ հոգեկան հիվանդություն ունեցող սուիցիդենտին այնքան, մինչև կայունանա նրանց հոգեկան վիճակը և իջնի սուիցիդալ վարքի արտա-հայտվածությունը: Շտապ օգնության բաժանմունքում դեռահաս սուիցիդենտի և նրա ընտանիքի հետ պետք է հաստատել վստահելի հարաբերություններ և հատուկ ուշա-դրություն դարձնել բուժման կարևորությանը: Դուրսգրումից առաջ պետք է մշակել հանձնարարությունների պլան հետագա վերականգնման համար: Սուիցիդալ դեռա-հասներին  կարելի է դուրս գրել տուն միայն այն դեպքում, եթե բժիշկը համոզված է, որ մոտակա մի քանի օրերի ընթացքում նրան կցուցաբերեն անհրաժեշտ հոգատարու-թյուն և աջակցություն և կապահովեն սուիցիդի իրականացման միջոցների անհասա-նելիությունը: Սուիցիդալ փորձից հետո սուիցիդալ դեռահասի բուժմամբ զբաղվող բժիշկը պետք է մատչելի լինի դեռահասի և ընտանիքի համար: Եթե առաջին սեանս-ներից հետո համագործակցությունը ստացվում է, այցելուն շարունակում է հանդիպում-ները: Հանդիպումների շարունակականությունը անհատական բնույթ է կրում, բայց թերապիան պետք է անցկացվի երեքից վեց ամիս և մի անի հանդիպումներ 1-2 ամսվա ընթացքում, եթե անհրաժեշտ է, ժամանակը պետք է ավելի երկարացնել:
   Երկարատև բուժում: Հոգեթերապիա: Հոգեթերապիան սուիցիդալ վարքի հետ կապված հոգեկան հիվանդությունների բուժման կարևոր մասն է կազմում: Այն պետք է ադապտացնել այցելուի անհատական առանձնահատկություններին: Հոգեթերապև-տիկ մոտեցումներից հանդիսանում են կոգնիտիվ-բիհեյվիորալ և թերապիայի ընտա-նեկան ձևերը: Սուիցիդալ երեխային նշանակված ցանկացած դեղամիջոցային բուժում պահանջում է երրորդ անձի մանրամասն դիտարկում: Պետք է հայտնել այցելուի ցանկացած վարքային փոփոխության մասին:
Հակադեպրեսանտներ: Եռացիկլ հակադեպրեսանտները առաջնային տեղում չեն երեխաների և դեռահասների սուիցիդալ միտումների բուժման մեջ. նրանք ցույց չեն տվել արդյունավետություն:
   Հիվանդության պատմությունը: Ջոն, 17 տարեկան: Բերվել է դեռահասների բա-ժանմունք Ֆլուոկսետինի 20 դեղահաբ կուլ տալուց հետո: Մանուկ հասակում նա տա-ռապում էր գիրությամբ և հաճախ իր հասակակիցների կողմից ծաղրի էր ենթարկվում: Բացի դրանից նա ուժեղ ապրումներ ուներ ուսման հետ կապված դժվարությունների համար, ինչն անհանգստացնում էր նրա ծնողներին, քանի որ նրանք միշտ հույս են ունեցել հպարտանալ իրենց զավակով: Նա դպրոցում աչքի էր ընկնում չենթարկվելով, իսկ տանը կոպտում էր ծնողներին: Նա հաճախ կռվում էր կրտսեր եղբոր հետ, որը բռնկուն էր ու տառապում էր ուշադրության խանգարմամաբ: Դեռահասության տարիքի սկզբում Ջոնը սկսեց իրեն ավելի վատ պահել: Նա սկսեց գողություն անել, ստել, դպրոցի պատերին գրել անհարիր արտահայտություններ և վայրագաբար վերաբերվել գույքին: Նա սկսեց շատ ծխել և բաց թողնել դասերը: Նրան հաջողվեց նիհարել և դառնալ հաճելի երիտասարդ, սակայն նրա ինքնագնահատականը շատ ցածր էր: 13 տարեկանից նա սկսեց օգտագործել մարիխուանա, 14 տարեկանից նա սկսեց գրել բանաստեղծություններ և երգեր, որոնց թեման մահը և ինքնասպանությունն էին: Նա զգում էր, որ Կուրտ Կաբեյնի և իր դասընկերոջ ինքնասպանությունները նրա հոգուն մոտ են: Նա իր մտքերում ատում էր իր ծնողներին, հատկապես հորը: Նրան կրկնակի դեպրեսիայի ախտորոշում տվեցին, վարքի շեղում, պսիխոակտիվ նյութերի չարաշահում ուշադրության դեֆիցիտի և ընթերցանության սպեցիֆիկ խանգարումներ: Սկզբում բուժումը հաջող էր ընթանում, ստեղծվել էին վստահելի հարաբերություններ բժշկի և Ջոնի միջև, սակայն երբ վերջինս ստիպված էր հեռանալ կլինիկայից, Ջոնը վրդովվեց և որոշեց դուրս գրվել: Սկզբում վերականգնման փորձերը հաջող էին, սակայն շուտով հայտնվեցին նոր սովորություններ: Ինքնաբուժման նպատակով նա սկսեց հալիցիոգեններ ընդունել: Շուտով նա նորից ստացիոնար բուժում խնդրեց: Բուժումն ընթանում էր հաջող մինչև այն ժամանակ, երբ նա մի օր կռվեց մոր և ընկերուհու հետ: Այս դեպքից հետո նա դեղահաբի մեծ դոզա ընդունեց և նետվեց իր տան հինգերորդ հարկից:
Այս դեպքը լուսաբանում է դեռահասների մոտ սուիցիդալ ռիսկի շատ գործոն-ներ` հոգեկան հիվանդության առկայություն, ալկոհոլի և պսիխոակտիվ նյութերի չա-րաշահում, վարքի շեղումներ և ընտանիքում հաղորդակցման  խնդիրներ: Բացի դրա-նից այս դեպքում անձի շեղումները և բացասական վերաբերմունքը թերապիայի նկատմամբ բուժման մեջ առաջացնում են լրացուցիչ դժվարություններ:   
Այսպիսով,  այս գլխում մանրամասն ներայացվեց պատանեկության տարիքի ընդհանուր բնութագիրը, ինքնասպանության փորձ կատարած  պատանիների հոգեբա-նական գծերը, այն սահմանային վիճակները, որոնք նպաստում են սուիցիդալ որոշման ընդունմանը: Պատանեկության տարիքում առաջանում է ինքնահաստատվելու մեծ պա-հանջմունք  և այդ պատճառով պատանիներն անում են ամեն ինչ ապացուցելու շրջա-պատին, որ իրենք արդեն հասուն մարդիկ են և կարող են ինքնուրույն որոշումներ կա-յացնել: Պատանիներին բնորոշ է զգացմունքային անկայունությունը, և դրանով է պայմա-նավորված այն փաստը, որ նրանք հաճախ կորցնում են իրենց ինքնատիրապետումը և ընկնում պահի ազդեցության տակ: Պարզվեց, որ հաճախ ինքնասպանության են դիմում այն անձինք, որոնք նախընտրում են ոչ ոքի չասել իրենց ապրումների ու անհանգստություն-ների մասին, ինչպես նաև այն պատանիները, ովքեր մանկության ընթացքում ունեցել են բարդույթներ և հոգեբանական տրավմաներ: Իսկ թե ինչ դեր են խաղում սոցիալական գործոնները պատանիների հոգեբանական խնդիրների մեջ, ինչպես են նրանք զուգակ-ցվում անձի որոշ հոգեկան հատկությունների հետ և հանգեցնում սուիցիդալ որոշման, դեռևս մեկնաբանված չէ: Այս հարցը կփորձեմ պարզաբանել հաջորդ գլխում` հիմնվելով պատանի սուիցիդենտների անձի ուսումնասիրման վրա:
Գրանցված է

...եթե հնարավոր է բանտարկության  մի տեսակը  հասկանալի  դարձնել  մեկ ուրիշի  նկարագրությունով, ուրեմն  հնարավոր է նաև իրապես  գոյություն  ունեցող  մի  վիճակ  հասկանալի դարձնել  գոյություն  չունեցողով...
Հեղինէ
Administrator
Արմսոուլցի
*****

Վարկանիշ: +98/-12
Ռադիոծածկույթից դուրս է Ռադիոծածկույթից դուրս է

Գրառում: 5799



WWW
« Պատասխան #7 : Հուլիսի 06, 2007, 11:19:50 am »

Անբարենպաստ սոցիալական միջավայրը որպես սուիցիդոգեն գործոն

Աշխատանքի նախորդ դրվագներում մանրամասն քննարկվել է սուիցիդի պատճառականությունն անձի ներհոգեկան այլափոխումների մակարդակով: Ներկա աշխատանքում ցանկացել ենք հետազոտել հիմնախնդրի մյուս մասը` սոցիալական պայմանավորվածությունը: Այդ նպատակով ընտրվել են 25 ինքնասպանության փորձ կատարած պատանի հանցագործներ և ուսումնասիրվել այն սոցիալական պայման-ները, որոնք հնարավոր է, որ սուիցիդոգեն գործոն հանդիսանային: Հետազոտությունը կատարվել է մի քանի փուլերով, ներառելով մի շարք մեթոդներ և մեթոդիկաներ: Քանի որ դեռահաս սուիցիդենտների հետ մեր կողմից նմանատիպ հետազոտություն կատար-վել էր, այդ էր պատճառը, որ համեմատման համար, որպես գիտափորձի օբյեկտ ըն-տրվեցին պատանեկության տարիքում գտնվող սուիցիդենտները:
Ներկայացնում ենք առավել հետաքրքրություն ներկայացնող մի քանի սուիցիդալ փորձ կատարած պատանիների հոգեբանական վերլուծությունը:    
1.Հետազոտվող Կ.Է. Վերոնշյալ սոցիոլոգիական հարցաթերթիկի արդյունքներից պարզվեց, որ նա ոչ միայն կատարել է ինքնասպանության փորձ, այլ նաև մեծ է հետա-գայում այդ փորձը կրկնելու հավանականությունը: Քրեակատարողական հիմնարկում կատարել է աուտոագրեսիվ գործողություններ, որի մասին նշեցին ինչպես ինքը, այն-պես էլ ՔՀ-ի աշխատակիցները: Ծնվել է 1990թ. քաղաք Երևանում: Ընտանիքի անդամ-ներն են հայրը, մայրը, երկու ավագ եղբայրները: Մանկությունից ոչ մի վատ բան չի հի-շում, եղել է ուրախ երեխա, սիրված  բոլորի կողմից: Թեև  ծնողների նկատմամբ ունի  դրական վերաբերմունք  պետք է նշել այն փաստը, որ մանկուց կապված է եղել հոր հետ: Մոր հետ հուզական հարաբերություններն աչքի չեն ընկել իրենց ամրությամբ և բացի նրանից  հետազոտվողը հուզական վերաբերմունք չի տածում ոչ մեկի նկատ-մամբ: Ընտանիքի սերը նրա նկատմամբ արտահայտվել է միայն նրան շփացնելով: Նրանք չեն մտահոգվել, թե ինչով է իրենց երեխան զբաղված դպրոցում, փողոցում, ովքեր են նրա ընկերները: Հետազոտվողի վարքը սկսում է կասկածելի թվալ միայն այն ժամանակ, երբ Կ.Է.-ն արդեն սոցախտահարված անձնավորությունն էր:  Ծնողների անուշադրությունը երեխայի նկատմամբ հանգեցնում է նրան, որ վերջինիս սկսում է հետաքրքրել գողությունը, ալկոհոլը և ծխախոտը: Հայրը գարեջուր էր տուն բերում մեծ քանակությամբ. նա դրանցից խմում էր և իր հնարամտության շնորհիվ այնպես էր անում, որ հայրը ոչինչ չնկատի: Ինչ վերաբերում է գողությանը, սկզբում նա գրպանահատությամբ էր զբաղվում, այնուհետև ընկնելով իր նմանների շրջապատ` նրա քրեածին վարքի դիրքորոշումներն ավելի են ամրապնդվում և քրեականացվում, հարստանում է փորձն այդ բնագավառում, կատարելագործվում են հանցանքի կատարման մեթոդներն ու եղանակները:  7 տարեկանից հետազոտվողը սկսում է հաճախել դպրոց, ինչի մասին ընկերները  ՙլեգենդներ՚ էին պատմել, նրա մոտ  ուսում ստանալու ոչ մի ցանկություն չկար: Այնուամենայնիվ, որոշ հետաքրքրություն դպրոցի նկատմամբ առկա էր, որի պատճառով սկզբնական շրջանում (առաջին դասարանում), պարտաճանաչ կերպով հաճախում է դպրոց, բայց տեսնելով, որ դպրոցը ոչ մի կապ չունի իր հետաքրքրությունների հետ, սկսում է բաց թողնել դասերը: Դպրոցում ընկերներ չի ունեցել, որովհետև նրանց միջև նկատելի էին հետաքրքրությունների, հայացքների, դիրքորոշումների տարբերությունները, սակայն դպրոցում վայելում էր դասընկերների և ուսուցիչների համակրանքը: Դա էլ եղել է պատճաառը, որ նրա բացակայություններն և ծուլությունը միշտ ներվել են: Դատելով այս ամենից  եզրակացնում ենք, որ մանկության տարիներին Կ.Է.-ն գտնվել է մանկավարժորեն բարձիթողի վիճակում, նրա  մոտ ասոցիալ, հակահասարակական վարքի ձևերը սաղմնավորվել են այն ժամանակ, երբ ընտանիքի անդամները չեն հետևել նրան, չեն իրականացրել բարոյական դաստիարակություն, թողել են բախտի քմահաճույքին: Ավելին, ծնողների անպատասխանատվության պատճառով հետազոտվողի միջնեկ եղբայրը նույնպես զբաղվում էր գողությամբ:
Կյանքի ութերորդ տարին շրջադարձային է լինում Կ. Է.-ի համար. մի քանի ամ-սական հասակում դժբախտ պատահարի զոհ է դառնում նրա մորաքրոջ տղան, որի հետ նա մեծ կապվածություն մեջ էր: Առավոտյան ընտանիքի անդամները հայտնա-բերում են, որ առնետը կերել է երեխայի գլուխը: Այս դեպքը ցնցում է Կ.Է.-ի հոգեկանը: Նա դառնում է ավելի նյարդային և բռնկվող: Սթրեսը շատ ուժեղ էր, այն վերափոխում է նրա բոլոր հոգեկան գործընթացները, նա դառնում է ներամփոփ, անուշադիր, ցրված, անհանդուրժող, անտարբեր, ապրում է ներքին կոնֆլիկտներ: Մի քանի ամիս հետո նրա հոգեկան աններդաշնակությունն և ներանձնային կոնֆլիկտները վերածվում են դեպրեսիայի, մեծանում է անտարբերությունը շրջապատի նկատմամբ: Մտերիմների հետ հուզական  հարաբերությունները բնութագրվում են սառնությամբ, նա աստիճա-նաբար օտարանում է ընտանիքից, սոցիալական միջավայրից և ընկերներից, որոնց երբեք չի վստահել: Վարքային փոփոխություններն ակնհայտ էին: Նա պատրաստ էր հարձակվելու յուրաքանչյուրի վրա, ով փորձեր տեղեկանալ նրա խոր անձնային փոփոխությունների պատճառների մասին: Հետազոտվողի դեպրեսիվ վիճակի մասին են վկայում անձի ընկճվածության մակարդակը որոշող տեստը, ՙԴեպրեսիայի գնահատման Բեկի սանդղակը՚, որոնց արդյունքների վերլուծությունը ցույց տվեցին, որ առկա է իրադրային դեպրեսիա, սուբկլինիկորեն արտահայտված տագնապ (տագնապի և դեպրեսիայի հոսպիտալային սանդղակի տագնապ ենթասանդղակով հետազոտվողը հավաքել է 9 միավոր): Ըստ Թեյլորի տագնապախռովության չափման մեթոդիկայի հետազոտվողն ունի տագնապախռովության բարձր մակարդակ: Հոգեկան ընկճվածությունը երկարատև ընթացք է ունենում: Ի վերջո դեպրեսիան հանգեցնում է նրան, որ նա սկսում է մտածել մահվան մասին: Ժամանակի ընթացքում մեծանում է սոուիցիդալ մտքերի հաճախականությունը, մշակվում է ինքնասպանություն կատա-րելու պլան, ընտրվում է ձևը: Մի օր, երբ տանը մենակ է լինում, կախվելու նպատակով իր ընտրած թոկը ամրացնում է հարմար մի տեղ, աթոռ է բերում, փորձում է, թե արդյո՞ք ամուր է այն, կանգնում է աթոռի վրա և մի պահ հապաղում: Մինչ այդ նա մտքով հրա-ժեշտ էր տվել իր հարազատներին, սակայն վերջին պահին ցանկանում էր, որ ինչ-որ մեկը բացեր դուռը և հետ կանգնեցներ նրան: Այդպես էլ եղավ: Ինքնասպանությունը պետք է կատարվեր լուսամուտի մոտ, իսկ տանը լույսի առկայության շնորհիվ դրսում նկատում են, որ ներսում ինչ-որ տարօրինակ բան է կատարվում: Սուիցիդալ փորձը  չի հաջողվում, հետազոտվողին խանգարում են փողոցի ընկերները: Ինչպես արդեն նշվել է, Կ.Է-ն հոգեպես օտարացել էր ընտանիքի անդամներից, բացառությամբ իր միջնեկ եղբոր, որի ցուցաբերած աջակցության շնորհիվ նա հետ է կանգնում հետագա  ինք-նասպանություն կատարելու մտքից: Եղբայրը միակ մարդն էր, ում կարծիքը կարևոր էր նրա համար: Հետազոտվողը վերադառնում է իր զբաղմունքին: Մի անգամ իր հեր-թական հանցարարքը կատարելու պահին բռնվում է և կալանավորվում: Ընթացքում բացահայտվում են նաև իր մաս-նակցությամբ շատ գողություններ և նա դատպարտ-վում է ՀՀ քրեական օրենսգրքի 139 հոդվածով: Քրեակատարողական հիմնարկում ադապտացիոն գործընթացները մեծ դժվարությամբ են ընթանում, կոնֆլիկտներ են առաջանում նրա և մյուս պատանիների, ինչպես նաև նրա և ղեկավարության միջև: Հետազոտվողը չի ընդունում քրեակատարողական հիմնարկի պայմաններն և ընդ-վզում է դրա դեմ: Մի քանի անգամ ձեռնարկել է աուտոագրեսիվ գործողություններ (մի անգամ գդալ է կուլ տվել, մյուս անգամ` մեխ) իր կարծիքն ու ցանկությունները Ք.Հ-ի աշխատողներին պարտադրելու նպատակով: Իր էությամբ ծայրահեղ անհավասա-րակշռված անձնավորություն է: Սիրում է միայնությունը, մարդկանց մեջ բարձրաձայն խոսելու սովորություն ունի: Չի վստահում ոչ ոքի և խուսափում է հուզական ջերմ հա-րաբերություններից : տնում ենք, որ նրա մոտ մեծ է սուիցիդալ փորձ կատարելու հավանականությունը, առկա է ագրեսիվության և անհավասարակշռության բարձր աս-տիճան: Նա ձեռնարկել է աուտոագրեսիվ գործողություններ այն պատճառով, որ չի կարողացել այլ կերպ ազատվել սեփական ագրեսիվությունից. ավելին կարծում է, որ սուիցիդալ փորձ կատարելիս նրա արարքների իրական դրդապատճառը եղել է ոչ թե մեռնելը, այլ իր ագրեսիան դուրս մղելու ցանկությունը: Տեսնելով, որ իր ագրեսիվու-թյունից տուժում են անմեղ մարդիկ, որոշել է այն ուղղել միայն իր վրա: Քրեակատարողական հիմնարկում դարձել է ավելի ագրեսիվ, ինչի մասին նշում են նրա հետ շփվողները և աշխատակիցները: Հետազոտվողի սուիցիդալ փորձի բարձր հավանականության մասին են վկայում նաև նրա հետ կատարված թեստերի արդյունք-ները (սուիցիդալ մտքերի սանդղակով հետազոտվողը հավաքել է 29 միավոր, իսկ սուիցիդալ ռիսկի որոշման Լյուբան -Պլոցցի հարցարանով 9 միավոր, ինչը ցույց է տա-լիս, որ նրա մոտ կա սուիցիդալ փորձը կրկնելու հավանականություն):  Եթե դասակար-գենք հետազոտվածներին սուիցիդալ խմբերի, ապա հետազոտվող Կ.Է-ն պատկանում է այն անձանց կարգին, որոնք ինքնասպանություն են կատարում ոչ թե հոգեկան ցա-վից ազատվելու համար, այլ քանի որ չունի ինքնակառավարման անհրաժեշտ մակար-դակ: Չի կարելի ժխտել այն փաստը, որ հոգեկան ցավը առկա է եղել: Դրա մասին է խոսում հոգեկան ցավի գնահատման հարցարանը, որտեղ նա իր հոգեկան ցավը գնա-հատել է 9 հնարավորից 8 միավոր, նշել է որ ապրել է վիշտ և մղձավանջ, սակայն եթե նա ունենար ինքնակառավարման ընդունակություն, չէր դիմի այդ ծայրահեղ քայլին: Հետազոտվողի հետ պետք է անցկացվի լուրջ և երկարատև հոգեբանական աշխա-տանք, քանի որ նա գտնվում է ծայրահեղ վտանգավոր հոգեվիճակում և իր ագրեսիայի պոռթկման պահին կարող է կրկնել իր սուիցիդալ փորձը:
Այժմ ավելի մանրամասն ներկայացնենք սոցիալական միջավայրի այն գոր-ծոնների ազդեցությունը, որոնք  զուգակցվելով   անձնային որոշ հատկությունների
 հետ, նպաստել են նրա սուիցիդալ որոշման կայացմանը: Անձի սոցիալականացման առաջին օղակը հանդիսանում է ընտանիքը, որտեղ էլ ձևավորվում է նրա բարոյական նորմերի համակարգը:   Հետազոտվողի ընտանիքի համար բնութագրական են հա-մարվում այնպիսի որակները , ինչպիսիք են կարգուկանոնի բացակայությունը, անու-շադրությունը երեխաների նկատմամբ, ընդհանուր նպատակի ու կենսագոր-ծունեության բացակայությունը, փոխըմբռնման և հարգանքի բացակայությունը, ագրեսիվությունը,  միջանձնային հարաբերությունների լարվածությունը, անհոգ  վերաբերմունքը վաղվա օրվա նկատմամբ: Ընտանեկան բացթողումները և թերություն-ները իրենց կնիքն են թողել երեխաների վրա, որոնք գտնվելով մանկավարժորեն բար-ձիթողի վիճակում, արագորեն յուրացրել են հակահասարակական վարքի ձևերը:  Երեխան յուրացրել է այն վարքի նորմերը որոնք ընդունված են ընտանիքում: Նրա համար ընդօրինակման օբյեկտ էր հանդիսանում միջնեկ եղբայրը, որի վարքը և անօ-րինական արարքները դրել են այն հիմքը, որի վրա հիմնվել է հետազոտվողի անօրի-նական գործունեությունը: Լինելով ծայրահեղ ագրեսիվ անձնավորություն, նա միշտ կարողացել է հեշտությամբ հասնել իր առջև դրված նպատակին: Դրա հետևանքով նա ձեռք է բերել բարձրացված ինքնագնահատական և հավակնությունների բարձր մակարդակ: Իրենց որդու նկատմամբ ծնողների անուշադրության հետևանքով երեխան հոգեկան կապվածություն չի զգացել ընտանիքի անդամներից որևէ մեկի նկատմամբ: Սա առաջին և ամենագլխավոր անբարենպաստ սոցիալական գործոնն է: Ընտանիքի բացասական բարոյահոգեբանական մթնոլորտը ստեղծել է բարենպաստ պայմաններ մանկավարժական և սոցիալական բարձիթողության համար:  Սա կարելի է համարել որպես երկրորդ անբարենպաստ սոցիալական գործոն: Անձը կատարել է ինքնասպանության փորձ, երբ իրեն զգացել է հոգեպես միայնակ: Նա ջերմ հուզական հարաբերություններ չունենալով որևէ մեկի հետ, կորցրել էր ապրելու ցանկությունը, չկար մեկը կամ մի բան, որը իմաստ  հաղորդեր նրա կյանքին: Նա ամբողջավին մեկու-սացվել էր կյանքից, կտրվել էին սոցիալական կապերը կյանքի հետ: Կյանքի իմաս-տազրկումը, միանալով հետազոտվողի ագրեսիվ բնավորությանը, հանգեցնում է նրան, որ անձն իր մեջ եղած ողջ զայրույթն ուղղում է դեպի իրեն և կատարում է սուիցիդալ փորձ: Որպես երրորդ անբարենպաստ գործոն` հադես է գալիս սոցիալական և հոգեկան մեկուսացվածությունը, որն էլ որոշիչ դեր է խաղացել սուիցիդալ որոշման ըն-դունման հարցում: Սուիցիդալ փորձ կատարելու ցանկություն առաջացել է այն ժամա-նակ, երբ հետազոտվողն իրեն զգացել է անելանելի վիճակում:   Հետազոտվողի աուտոագրեսիվ գործողությունները քրեակատարողական հիմնարկում կրում էին մանիպուլյացիոն բնույթ, քանի որ նա այդպիսով ցանկանում էր շրջապատին թելադրել իր կամքը:
Այսպիսով, ջերմ ընտանեկան հարաբերությունների բացակայությունը, սոցիա-լական և մանկավարժական բարձիթողի վիճակը, կյանքի հետ կապերի բացակայու-թյունը, սոցիալական մեկուսացվածությունը, պատկանելությունը ասոցիալ ռեֆերեն-տային խմբին, զուգակցվելով այնպիսի անձնային հատկանիշների հետ, ինչպիսիք են ագրեսիվությունը, հուզական սառնությունը, ներամփոփությունը,   անհավասարա-կշռվածությունը, հանդիսանում են այն հիմնական գործոնները, որոնք անձին մղում են սուիցիդալ փորձի: Ինչպես նկատեցինք, բոլոր թվարկված անձնային որակները պայ-մանավորված են անբարենպաստ սոցիալական գործոններով, որոնց հիմքերը պետք է փնտրել հետազոտվողի ընտանիքում:  
2.Հետազոտվող Պ.Է. Ծնվել է 1989թ. Շիրակի մարզի յումրի քաղաքում: Կատարված սոցիոլոգիական հարցաթերթիկի արդյունքների միջոցով պարզվել է, որ նա սուիցիդալ փորձ է կատարել, բացի այդ նա ինքն է հայտնել դրա մասին, նշելով, որ իրեն հոգեբանական աջակցություն է հարկավոր: Ունեցել է կենսուրախ բնավորություն, ոչ մի բանի կարիք չի զգացել, որովհետև հայրը տվել է նրան այն ամենը, ինչ ցանկացել է: Ընտանիքում ցանկալի ու երկար ժամանակ սպասված երեխա է եղել, քանի որ ծնողներն ամուսնությունից հետո տասը տարի երեխա չեն ունեցել: Դա է պատճառը, որ ծնողները բավարարում էին երեխայի բոլոր պահանջմունքները: Ընտանիքի ան-դամներն են հայրը, մայրը, կրտսեր եղբայրը: Հայրը հետազոտվողի համար հանդի-սացել է այն անձը, ում վարքը նա փոքրուց ցանկացել է ընդօրինակել: Հենց նա է հան-դիսանում այն անձը, ով գիտակցաբար որդու հոգեկանում սերմանել է հակում դեպի ազարտային խաղերը և ալկոհոլը: Պ.Է-ն դեռևս 4-5 տարեկան էր, երբ հայրը տանում էր իր հետ խաղատներ, մասնակից դարձնում ընկերական խրախճանքներին: Հայրը կայուն աշխատանք չունի, զբաղվում է ինչով պատահի. մի օր առաքիչ է, մի օր` վաճա-ռող, մի օր` շինարար: Նա միշտ երազել է սեփական բիզնես ունենալու և հարուստ կյանքի մասին, նույնն էլ սերմանել է որդու մեջ: Հետազոտվողը հիշում է, որ ընտանի-քում հաճախ վեճեր էին լինում այն պատճառով, որ հայրը տուն էր գալիս հարբած վիճակում կամ թմրադեղեր օգտագործած: Ինչ վերաբերվում է հոր և որդու հուզական փոխհարաբերություններին, դրանք շատ ջերմ էին: Նա հորը սիրում էր ավելի շատ քան մորը, քանի որ հայրը ոչինչ նրան չէր արգելում: Մայրը փորձում էր մշտական հսկո-ղության տակ պահել որդուն, սակայն նրա մոտ ոչինչ չէր ստացվում, որովհետև տանը որոշիչ ձայնը միշտ պատկանում էր հորը: Այսպիսով մենք հիմք ունենք դատելու, որ երեխայի սոցախտահարման հիմքերը դրվել են հենց ընտանիքում: Ներկա լինելով ընտանեկան վեճերին և հոր անպատասխանատու վարքին, նա մեծ ընկալունակություն է դրսևորում բացասական ներգործությունների նկատմամբ: Ընտանեկան բացթողում-ներն ու թերություններն իրենց անմիջական ներգործությունն են ունեցել հետազոտվողի անձի և գիտակցության վրա, հոր վարքի բացասական մոդելը պարարտ հող է նախապատրաստում նրա հետագա սոցախտահարման համար:
Վեց տարեկան հասակում Պ. Է-ի ընտանիքը տեղափոխվում է Ռ.Դ և ապրում են այնտեղ մեկ տարի: Նրանց տան մոտակայքում խաղատուն կար, իսկ քանի որ հետազոտվողն ուներ խաղատուն այցելելու փորձ, նրա մոտ ցանկություն է առաջանում վերադառնալ այնտեղ նորից ու նորից և դա անում է բոլորից գաղտնի: Յոթ տարեկա-նում նրա ընտանիքը վերադառնում է Հայաստան, դեկտեմբերին նա հաճախում է առա-ջին դասարան, ինքնուրույն յուրացնում է բաց թողած ուսումնական նյութը և տարին ա-վարտում գերազանց գնահատականներով: Այդ տարիքում նա արդեն փորձել էր ծխել: Դասարանում հետազոտվողը եղել է սիրված երեխա, բայց նա սիրում էր շփվել իրենից մեծերի հետ, որոնց հետ էլ բոլորից թաքուն ծխում էր և մանր գողություններ անում: Ընտանիքի անդամներից ոչ ոք տեղյակ չէր նրա հակումների մասին: Մայրը որոշ կասկածներ ուներ, սակայն հայրը հանգստացնում էր նրան` ասելով, որ տղան ամեն ինչ պետք է տեսնի ու իմանա, և ոչ մի տարօրինակ բան դրանում չկա: Առաջին անգամ հինգերորդ դասարանում նա փորձում է գաղտնի ծխել տանը, ինչը նկատում է մայրը և այդ մասին տեղեկացնում հորը: Վերջինս դրան ոչ մի կարևորություն չի տալիս, նույնիսկ խրախուսում է որդուն. ՙՉ՞է որ նա դեռ երեխա է և պետք է երեխայություն անի՚` այսպես է որակում հայրը որդու արարքը, չիմանալով, որ որդին ծխում է ոչ առաջին և ոչ էլ վերջին անգամ: Հետազոտվողը սկսում է բաց թողնել դասերը: Մինչև չորրորդ դասարան սովորել է գերազանց գնահատականներով: Նրան դուր էր գալիս սովորել, հատկապես գրավում էր մաթեմատիկան, սակայն սերն ազարտային խաղերի նկատմամբ վեր էր ամեն ինչից: Նա գողություն էր անում և ողջ գումարը ծախսում խաղատներում: Երեխայի ասոցիալ վարքը պատճառ է դառնում, որ  ընտանեկան վեճերը նրանց ընտանիքում դառնան սովորական երևույթ:  Ծնողների աստիճա-նաբար վատթարացող փոխհարաբերությունները հանգեցնում են նրան, որ ընտանիքը հայտնվում է  քայքայման եզրին: Ամուսնալուծության վտանգը օրեցօր մեծանում էր: Այս ամենը շատ ծանր ազդեցություն է ունենում Պ.Է-ի վրա: Նա գիտակցում է, որ ինքն է ծնողների միջև հակասությունների պատճառը: Աստիճանաբար հասունանում են մտքերը ինքնասպանության կատարման մասին, բայց հենց հիշում է մորը, հետ է կանգնում իր մտքերից: Այդ ժամանակ նա 12-13 տարեկան դեռահաս էր և հիվանդագին է տանում ցանկացած ընտանեկան կոնֆլիկտ, սակայն նրա վարքագծում գրեթե ոչինչ չի փոխվում, նա հանդիսանում էր իրենց հանցակից ընկերների գլխավորը, թեև տարիքով ամենամեծը չէր: Հետազոտվողը մանկուց վախեցել է իր թուլությունը, տխրությունը, հուսահատոթյունը ցույց տալուց, քանի որ նա մտածում էր, որ բոլորը կծիծաղեն իր վրա: Նշենք, որ սա ևս բխում է հոր սխալ դաստիրակությունից, քանի որ նա մանկուց սովորեցրել է որդուն, որ տղան պետք է ցույց չտա իր ապրումները: Դեռահասության տարիքում նրա տագնապները և մտահոգությունները մեծանում են: Սուիցիդալ մտքերի հաճախականությունը նույնպես մեծանում է: Նա ավելի ու ավելի է համոզվում, որ եթե ինքը չլինի, տանն ամեն ինչ իր տեղը կընկնի: Նա ոչ ոքի չէր կարող պատմել իր ապրումների մասին, ճիշտ է, ուներ մանկության մտերիմ ընկեր, որին լիո-վին վստահում էր, բայց ոչինչ չէր պատմում նրան ընտանեկան անախորժությունների մասին:
Այսպիսով, դեռահասության տարիքում հետազոտվող Պ.Է-ն ապրում է ներքին կոնֆ-լիկտ, նրա պահանջմունքներն և պարտականությունները չէին համապատասխանում, բացի դրանից ոչ ոք չէր կիսում նրա ապրումները: Մայրը միշտ ցանկացել է տեղեկա-նալ որդու վարքագծի մասին, բայց երբեք չի հարցրել, թե ինչպես է իրեն զգում, ինչն է անհանգստացնում, ինչու են իրենց հարաբերությունները կոնֆլիկտածին: Մեղքի զգա-ցումը նպաստում է, որ նրա մոտ սուիցիդալ մտքերը զարգացում ապրեն:
Տասնհինգ տարեկան հասակում Պ.Է.-ն սիրահարվում է մի աղջկա, որը նրանից մեծ է վեց տարով: Նրա էությունն ամբողջովին փոխվում է: Նրանց հարաբերություն-ներն ընկերական բնույթ էին կրում, բայց նրանց փոխադարձ համակրանքն ավելին էր, քան սովորական ընկերությունը: Այդ աղջկա պատճառով Պ.Է.-ն կոնֆլիկտի մեջ է մըտ-նում իր ընտանիքի անդամների հետ, քանի որ նրանք ամեն ինչ գիտեին և հավանու-թյուն չէին տալիս նրանց հարաբերություններին: Նա որոշում է հեռանալ տանից, այլևս այնտեղ չվերադառնալու պայմանով: ՙՍիրահարների՚ հարաբերությունները շատ ջերմ էին մինչև այն ժամանակ, երբ աղջիկն ասաց, որ ինքը ոչ մի զգացում չունի նրա նկատ-մամբ, ինչը խորտակեց սիրահարված տղայի բոլոր հույսերն ու երազանքները: Մեջ-բերում ենք նրա խոսքերը. ՙԱխր ես նրան չափից ավելի էի սիրում, նա ինձ համար մայր էր, հայր, քույր, եղբայր, ընկեր, սիրած աղջիկ. նա ամեն ինչ էր ինձ համար: Ես նրա ձեռքում դարձել էի խաղալիք՚: Նա արդեն պատկերացնում էր իրենց համատեղ կյան-քը, երբ հօդս ցնդեցին նրա բոլոր երազները: Այդ աղջիկը նրա կյանքի իմաստն էր, սա-կայն կորցրեց այն: Կյանքը նրա համար դարձավ անիմաստ: Նա ընկնում է ֆրուստ-րացիայի մեջ, կորցնում  ապրելու ցանկությունը և այս անգամ վճռականորեն ինքնա-սպանություն կատարելու որոշում  կայացնում: Երբ նա տխուր է լինում, միշտ բարձրա-նում է տանիք: Այդ օրն էլ բարձրանում է տանիք և սրիչով սկսում է կտրել ձեռքերի երակները: Արյան մեջ շաղախված` նրան գտնում է ընկերը: Սուիցիդալ փորձը չի հաջողվում: Սուիցիդալ փորձի կատարման դրդապատճառը մեռնելու ցանկությունն էր: Առաջին սուիցիդալ փորձից ընդամենը մի քանի օր հետո պատանին կրկնում է այն երկրորդ անգամ: Այս անգամ սուիցիդալ փորձի կատարման դրդապատճառը  այդ աղջ-կան իր մահով պատժելն էր, քանի որ վերջինս չէր հավատացել, որ տղան առանց իրեն չի պատկերացնում իր կյանքը:
Գրանցված է

...եթե հնարավոր է բանտարկության  մի տեսակը  հասկանալի  դարձնել  մեկ ուրիշի  նկարագրությունով, ուրեմն  հնարավոր է նաև իրապես  գոյություն  ունեցող  մի  վիճակ  հասկանալի դարձնել  գոյություն  չունեցողով...
Հեղինէ
Administrator
Արմսոուլցի
*****

Վարկանիշ: +98/-12
Ռադիոծածկույթից դուրս է Ռադիոծածկույթից դուրս է

Գրառում: 5799



WWW
« Պատասխան #8 : Հուլիսի 06, 2007, 11:20:25 am »

 Սուիցիդալ փորձը կրկնվում է նույն ձևով, այս անգամ միջամտում է սիրած էակը, և ամեն ինչ բարեհաջող ավարտ է ունենում: Հետազոտ-վողի խոսքերով շատ դժվար է ինքնասպանության մասին որոշում ընդունել, բայց նա հստակ գիտակցում էր, որ կմեռնի: Դժվարն առաջին անգամն է, փորձը կրկնելը շատ ավելի հեշտ է: Երրորդ անգամ հետազոտվողը ինքնասպանության փորձ է կատարել քրեակատարողական հիմնարկում: 2005թ. օգոստոսին նա դատապարտվել է ավազա-կային հարձակման մեղադրանքով ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածով: Որոշ ժամանակ անցկացնելով Աբովյանի քրեակատարողական հիմնարկում` նա չի կարողանում ադապտացվել: Այստեղ դրսևորում է աուտոագրեսիվ վարքագիծ` մի անգամ նա գդալ է կուլ տալիս, մի ուրիշ անգամ դանակով կտրատում է թևերը: Նա պատրաստ էր ցանկացած ծայրահեղ քայլի, միայն թե այդ վայրում չմնար: ՔՀ-ում հարաբերություններն անչափահասների հետ բնութագրվում էին կոնֆլիկտայնությամբ և լարվածությամբ: Նրա հետ տարվում է խորհրդատվական-հոգեբանական աշխա-տանք, որից հետո որոշում է դադարեցնել ինքնաքայքայիչ գործողությունները: Շնեյդմանի հոգեկան ցավի հարցարանը լրացնելիս այն հարցին, թե երբ է զգացել իր կյանքում ամենաուժեղ հոգեկան ցավը, նա պատասխանեց, որ դա այն ժամանակ էր, երբ նա իրեն մենակ ու չհասկացված էր զգում ողջ աշխարհում, երբ նա հավատացել էր սիրած էակին ու սխալվել: Իր հոգեկան ցավը նա կապում է այնպիսի ապրումների հետ, ինչպիսին է վախը, լքվածությունը, անօգնականությունը. դա նրա կյանքի ամենաուժեղ սթրեսորն էր, ինչը նրան գցել էր դեպրեսիվ հոգեվիճակի մեջ: Իրադրային բնույթի դե-պրեսիվ վիճակ առկա է նաև այժմ: Դա են վկայում նրա հետ անցկացված տեստերի տվյալները (ըստ ՙԴեպրեսիայի գնահատման Բեկի  սանդղակի՚ հետազոտվողը հա-վաքել է 21 միավոր, ինչը ցույց է տալիս, որ առկա է թեթև դեպրեսիվ վիճակ, ըստ տագ-նապի և դեպրեսիայի հոսպիտալային սանդղակի դեպրեսիա ենթասանդղակը 9 միավոր է, այսինքն հետազոտվողի մոտ առկա է սուբկլինիկորեն արտահայտված դեպրեսիա ): ՙԾառ՚ տեստը ցույց է տվել, որ անձնավորության մոտ առկա է դրդա-պատճառների, ցանկությունների և կարողությունների պայքար: Դեպրեսիայի առկա-յության մասին են վկայում թելանման արմատները, ծառի փոքրությունը և նկարում դետալների աղքատությունը: Բացի այդ, նա նշեց, որ ծառը ինքնասպան եղած, մեռած ծառ է: Նա չի ուզում ծառ լինել, որովհետև նման չէ բոլոր ծառերին: Սա դեպրեսիայի ակներև ապացույց է: Անձնավորության մոտ առկա է նաև տագնապի բարձր աստիճան, ինչը ցույց է տալիս տեստերի արդյունքների վերլուծությունը: (Ըստ տագնապի և դեպրեսիայի հոսպիտալային սանդղակի ՙտագնապ՚ ենթասանդղակը 9 միավոր է, այսինքն անձի մոտ առկա է սուբկլինիկորեն արտահայտված տագնապ, իսկ ըստ ՙԹեյլորի տագնապախռովության չափման մեթոդիկայի՚ հետազոտվողը հավաքել է 33 միավոր, որի համաձայն տագնապախռովության մակարդակը բարձր է): Հետազոտ-վողի մոտ սուիցիդալ փորձ կատարելու հավանականությունը մեծ է, քանի որ կյանքը նրա համար կորցրել է իր իմաստը: Նա ոչ ոքի չի վստահում, ընկերներ չունի, քանի որ, երբ նա ամենից շատ ուներ ընկերների կարիքը, բոլորը երես թեքեցին նրանից: Նա ամբողջովին հիասթափված է մարդկանցից: Սուիցիդալ ռիսկի առկայության մասին են խոսում ՙՍուիցիդալ ռիսկի որոշման Լյուբան-Պլոցցի հարցարանի՚ տվյալները, որի  հա-մաձայն նա հավաքել է 10 միավոր, այսինքն` սուիցիդալ ռիսկը բարձր է: Ըստ սուի ցիդալ մտքերի սանդղակի արդյունքների` նրա միավորները 32 են, որը խոսում է այն մասին, որ սուիցիդալ մտքերի հաճախականությունը մեծ է:
Այսպիսով, անձնավորության հետ կատարված հետազոտության արդյունքների վերլուծության հիման վրա գալիս ենք այն եզրակացության, որ տվյալ անձնավորու-թյունը հանդիսանում է պոտենցիալ ինքնասպան: Նա դասվում է այն անձանց թվին, ովքեր ինքնասպանություն են կատարում միայնությունից և անօգնականությունից: Պո-տենցիալ ինքնասպաններին բնորոշող սոցիոլոգիական հարցաթերթիկի այն հարցին, թե ինչ միջոցներ կառաջարկեիք ինքնասպանությունը կանխելու համար, նա նշել է, որ պետք է տվյալ մարդուն հասկանան ու փորձեն կիսել նրա  հոգեկան ցավը: Այժմ էլ հետազոտվողը նույնքան միայնակ է և մտերիմ անձնավորության կարիք ունի, որը կկարողանա վերադարձնել կյանքի իմաստը, կօգնի նրան հավատալ իր ուժերին և ունենալ նպատակներ:  Հետազոտվողի ընկճվածության պատճառներից մեկը ջերմ մարդկային հարաբերությունների պակասն է, ինչի հիմքերը դրվել են ընտանիքում:  Հենց ծնողների, հատկապես հոր սխալ դաստիարակությունն է եղել հիմնական պատճառը, որ հետազոտվողը շեղվել է ճիշտ ուղուց, վախեցել է արտահայտել իր ապրումները: Մանկությունից սկսած հետազոտողին շփացրել են ծնողները, որոնք անում էին ամեն ինչ իրենց որդու ցանկացած պահանջմունք բավարարելու համար: Դա է այն պատճառը, որ նա հեշտությամբ ստացել է այն ամենը, ինչ ցանկացել է: Հե-տազոտվողը սեփական հոր օրինակով սովորել է, որ կարելի է ստել, օգտագործել ալ-կոհոլ, զվարճանալ և վատնել փողերը: Հենց փոքրուց դա նրա համար հանդես է եկել որպես ճիշտ վարքային դրսևորում, իսկ հայրը` որպես հեղինակություն: Նա ենթա-գիտակցորեն ձգտում էր նույնացվել հոր հետ:Այս սոցիալական գործոնները իրենց անմիջական ազդեցությունն ունեն հետազոտվողի հակահասարակական վարքի  ձևա-վորման մեջ, նրանք միջնորդավորված ձևով կապված են նաև անձի սուիցիդալ որոշ-ման ընդունման հետ: Ապահովելով իրենց զավակի ցանկությունները` ծնողները չէին նախապատրաստել նրան կյանքի դժվարություններին: Դրա հետևանքով պատանին  չի ադապտացվել սոցիալական միջավայրում և չի յուրացրել  դժվարություններից դուրս գալուն անհրաժեշտ միջացները: Դեռահասության տարիքում ծնողների լարված փոխհարաբերությունները հանգեցնում են այն բանին, որ հետազոտվողն ընկնի դեպրեսիվ վիճակի մեջ, իսկ դեպրեսիան սուիցիդալ որոշման ընդունման կարևոր մղող ուժ է հանդիսանում:Ուստի որպես անբարենպաստ սոցիալական գործոնհանդես է գալիս բացասական ընտանեկան մթնոլորտը: Եվ վերջապես  սուիցիդալ վարքի դրսևորման մեջ ամենամեծ անբարենպաստ սոցիալական գործոնը հանդիսանում է սոցիալական մեկուսացվածությունը: Անձը, հատկապես դեռահասը և պատանին, պետք է համոզված լինի, որ ինքը սիրված և հասկացված է: Իսկ եթե անձի մոտ բացա-կայում է վերոնշյալ օղակը, նա օտարանում է միջավայրից և իրեն զգում է  մեկուսաց-ված: Եթե հաշվի առնենք նաև այն, որ տվյալ ժամանակահատվածում պատանին ընկել է ֆրուստրացիայի մեջ, իրեն լքված ու խաբված է զգացել ընկերների և սիրած էակի կողմից, ապա պարզ են դառնում այն պայմանները, որոնք նպաստել են սուիցիդալ որոշման կայացմանը: Ամփոփ ձևով կարելի է նշել, որ տվյալ հետազոտվողի սուիցի-դալ վարքի ընտրության հարցում մեծ դեր են խաղացել անձի դեզադապտացիան, սխալ դաստիարակությունը, անբարենպաստ ընտանեկան փոխհարաբերությունները, սոցիալական մեկուսացվածությունը, որից էլ ածանցվում են անօգնականության, միայնության և լքվածության զգացումները: Չպետք է մոռանալ, որ այս գործոնները ազդում են անձի վրա և նրա գիտակցության մեջ բեկվելու միջոցով:
3.Հետազոտվող Ե.Է.  Ծնվել է 1988թ. Լեռնային Ղարաբաղի Ստեփանակերտ քաղաքում: Մանկությունից գրեթե ոչինչ չի հիշում, ասում է, որ ամեն ինչ եղել է խաղաղ և հանգիստ: Նա եղել է հանգիստ, պասիվ ու մեկուսացված երեխա, մանկուց չի սիրել շփվել մարդկանց հետ: Ունի հայր, մայր, երկու ավագ եղբայր: Նրա հետ աշխատանքն առավել դժվար էր, քանի ոչ չի սիրում խոսել իր ապրումների մասին: 7 տարեկանից հաճախել է դպրոց, սովորել է միջակ գնահատականներով, ընկերներ չի ունեցել, աչքի չի ընկել ակտիվությամբ ու նախաձեռնողությամբ: Ամեն ինչ ընթացել է իր սովորական հունով մինչև 14 տարեկանը: 14 տարեկան հասակում նա կալանքի է ենթարկվել հինգ տարեկան երեխայի բռնաբարության մեղադրանքով: Կալանքը ֆրուստրացիայի մեջ է գցել հետազոտվողին, խորտակել է նրա բոլոր հույսերն ապագայի վերաբերյալ: Խորը ֆրուստրատիվ վիճակը հանգեցրել է նրան, որ սկսել են առաջանալ սուիցիդալ մտքեր: Երկու օր ծնողներին տեղյակ չի պահվել իրենց որդու կալանավորման մասին, ինչը նպաստել է այն բանին, որ սուիցիդալ մտքերը ավելի ու ավելի արմատական ու հիմ-նավոր դառնան: Պատանին սպառնացել է ինքնասպանություն գործել, եթե ծնողներին տեղյակ չպահեն իր գտնվելու վայրի մասին: Այդ ժամանակաշրջանում ինքնասպա-նություն գործելու ցանկությունը մեծ է եղել, սուիցիդալ մտքերը եղել են գերակշռող: Նա մանրամասն մտածել է ինքնասպանության միջոցների և ձևերի մասին, մշակել է ինք-նասպանության իրագործման ծրագիր, սակայն մահվան մասին մտքերը վախեցրել են նրան: Ինքնասպանության փորձ կատարելու նրա մտադրության դրդապատճառ է եղել իր անմեղությունն ապացուցելը: Նա համոզված էր, որ եթե իր ծնողներին չկանչեին, նա ինքնասպանություն կգործեր, և նշանակություն չէր ունենա, ողջ կմնա, թե ոչ: Մի կողմից անօգնական վիճակը, ամոթը, զայրույթը, մյուս կողմից դատապարտված լինելու վախը նպաստեցին նրան, որ սուիցիդալ մտքերը շարունակական դառնան: 2002թ. Ե.Է.-ը Ստեփանակերտի դատարանի կողմից դատապարտվում է Քրեական օրենսգրքի 112 հոդվածի 45 մասով, բռնաբարության մեղադրանքով: Բանտարկվելուց հետո ևս հե-տազոտվողը շարունակաբար սուիցիդալ մտքեր է ունենում: Կյանքի նկատմամբ զգում էր հիասթափություն, ոչ մի ակնկալիք չուներ: Ինքնասպանությունը հանդես էր գալիս որպես իր կյանքի անհաջողությունների շղթան ընդհատելու միջոց, այսինքն նրա արարքների դրդապատճառը մեռնելու ցանկությունը չի եղել: Քրեակատարողական հիմնարկում նա դարձել է ավելի մեկուսացված և դաժան: իտակցելով, որ կարող է իր դաժանությունը և ագրեսիան թափել իր անհաջողությունների հետ ոչ մի կապ չունեցող մարդկանց վրա, նա նախընտրում է մնալ լուռ և չհասկացված: Նա պնդում է, որ ինքն անմեղ է, իր բառերով ասված` ՙնա չի կպել այդ երեխայի արժանապատվությանը, չի արել մի բան, որ կվնասեր նրան՚: Իր անհաջողությունների մեջ նա մեղադրում է մարդ-կանց, մասնավորապես այդ աղջկա հորը, որը ամեն ինչ արել է իր կյանքը խորտակելու համար, և նրա մոտ դա ստացվել է: Անձնավորության մոտ  երկարատև սթրեսը հան-գեցնում է  դեպրեսիվ վիճակի, որը երկարատև բնույթ է կրում: Նրա մոտ դեպրեսիայի առկայության մասին են վկայում ՙԾառ՚ տեստի տվյալները: Նկարում արտահայտված է հետազոտվողի մեկուսացվածությունը, ներփակվածությունը, դեպրեսիան և լքվա-ծության զգացումը: Դեպրեսիան ախտորոշող բոլոր տեստերի պարամետրերի համա-ձայն(բացառությամբ անձի ընկճվածության` դեպրեսիվ մակարդակը որոշող տեստի) հետազոտվողը գտնվում է դեպրեսիայի մեջ: ՙԴեպրեսիայի գնահատման Բեկի սանդ-ղակի՚ արդյունքներով նա հավաքել է 32 միավոր, տագնապի և դեպրեսիայի հոսպի-տալային տվյալների համաձայն դեպրեսիան 13 միավոր է, այսինքն` առկա է կլինի-կորեն արտահայտված դեպրեսիա: Ըստ ՙԹեյլորի տագնապախռովության չափման մեթոդիկայի՚` տագնապախռովության մակարդակը միջին է` բարձրի միտումով(27  միավոր), իսկ ըստ տագնապի և դեպրեսիայի հոսպիտալային սանդղակի` առկա է սուբ-կլինիկորեն արտահայտված տագնապ (9 միավոր):
Գրանցված է

...եթե հնարավոր է բանտարկության  մի տեսակը  հասկանալի  դարձնել  մեկ ուրիշի  նկարագրությունով, ուրեմն  հնարավոր է նաև իրապես  գոյություն  ունեցող  մի  վիճակ  հասկանալի դարձնել  գոյություն  չունեցողով...
Հեղինէ
Administrator
Արմսոուլցի
*****

Վարկանիշ: +98/-12
Ռադիոծածկույթից դուրս է Ռադիոծածկույթից դուրս է

Գրառում: 5799



WWW
« Պատասխան #9 : Հուլիսի 06, 2007, 11:21:09 am »

Տվյալ հետազոտվողի մոտ սուիցիդալ վարքը առավելագույնս պայմանավորված է սոցիալական գործոններով: Ինքնասպանության փորձ կատարելու ձգտումը կապ-ված է միջանձնային հարաբերությունների խախտմամբ, սխալ հասարակական կարծի-քով, հիասթափությամբ, սոցիալական միջավայրում տեղ գտած անարդարութ-յուններով, նրա նկատմամբ շրջապատող միջավայրի բացասական վերաբերմունքով, մարդկանց անտարբերությամբ և դիմացինին հասկանալու անկարողությամբ: Հետաա-զոտվողը չի արդարացրել հասարակության սպասումները, ինչի հետևանքով խզվել են նրա կապերը հասարակության հետ: Սկզբում հետազոտվողի վարքի բնորոշ գիծը ագ-րեսիվությունն էր, այնուհետև այն վերաճեց դեպրեսիայի: Ստեղծված իրադրությունում ոչ ոք պատրաստ չէր հավատալ ու հոգեկան աջակցություն ցուցաբերել նրան, ուստի կյանքը կորցնում էր իր իմաստը: Այս հանգամանքների ազդեցության տակ անձը երեշում է կատարել սուիցիդալ փորձ:  Այս գործոնները, զուգակցվելով  հետազոտվող անձնավորության բնութագրական գծերին, որոնք են մեկուսացվածությունը, ներամփո-փությունը, բացասական վերաբերմունքը շրջապատի նկատմամբ, խոցելիության բարձր աստիճանը, իր հայացքների ու համոզմունքների կայունությունը, մտավոր հա-սունությունը, առաջացնում են այնպիսի իրավիճակ, որն ուղեկցվում է երկարատև դեպրեսիայով: Այս պայմաններում սուիցիդալ մտքերը տվյալ անձնավորությոն համար դառնում են անխուսափելի: Նա աստիճանաբար հասկանում է, որ այս կյանքում արդա-րություն չկա,  իր կյանքն ամբողջովին մի մեծ անարդարություն է, ուստի գալիս է այն եզրակացության,որ ավելի լավ է վերջ տալ այդպիսի կյանքին: Սակայն միաժամանակ նա գտնում է, որ իր կյանքի նման ավարտը կընկալվի որպես թուլության նշան, ոչ ոք չի հասկանա իր կատարած ինքնասպանության իրական դրդապատճառը: Այս անձնավո-րությունը օտարացել է հասարակությունից, ունի բացասական վերաբերմունք նրա նկատմամբ: Սակայն պետք է նշել, որ տվյալ հետազոտվողը մյուսներից տարբերվում էր իր մտահասությամբ:  Նա գիտակցում է, որ ապրում է այդ հասարակության մեջ, ուս-տի ունի որոշակի նպատակներ և  այժմ մտածում է դրանց իրագործման միջոցների հասանելիությունն ապահովելու մասին: Ձգտում է ինքնահաստատման և ինքնադրսևորման: Նա պատկանում է այն անձանց, որոնց համար սեփական կյանքը մեծագույն արժեք է: Փոքր է  սուիցիդալ փորձ կատարելու հավանականությունը, ինչը ցույց է տալիս սուիցիդալ ռիսկի որոշման Լյուբան-Պլոցցի հարցարանը (6միավոր), թեև առկա են սուիցիդալ մտքեր(սուիցիդալ մտքերի սանդղակի համաձայն նա հավաքել է 21 միավոր): տնում ենք, որ հետազոտվողը թեև ինքնամփոփ անձնավորություն է, բնութագրվում է հոգեկան հատկանիշների կայունությամբ և  դեպրեսիվ վիճակը, ստրե-սը, ֆրուստրացիան կարող է հաղթահարել ինքնուրույն:
4.Հետազոտվող Ա.Վ.  Ծնվել է 1988թ. Երևանում: Մանկությունն անհոգ չի եղել: Ընտանիքի անդամներն են մայրը և կրտսեր եղբայրը: 7 տարեկանից հաճախել է դպրոց: Սկզբնական շրջանում լավ էր սովորում, սակայն ծնողների ամուսնալուծու-թյունը ծանր հետք է թողնում երեխայի հոգեկանում, որի հետևանքով նա ծուլանում է, կորցնում ձգտումը ուսման նկատմամբ: Նրանց ընտանիքը մշտապես բնութագրվել է կոնֆլիկտայնությամբ և փոխըմբռնման բացակայությամբ, ինչը հանգեցնում է նրան, որ ամուսինները որոշում են ամուսնալուծվել` առանց հաշվի առնելու երեխայի կարծիքն ու զգացմունքները: Տղան ամեն ինչ արել է ծնողներին հաշտեցնելու համար: Ընտա-նեկան  լարված մթնոլորտի  հետևանքով փոփոփության են ենթարկվում երեխայի հոգեկան պրոցեսները, նա դառնում է անուշադիր, ցրված, խոցելի վիրավորանքների նկատմամբ, մտածողությունը կորցնում է իր ռացիոնալությունը: Նա փորձում է վերջ տալ իր կյանքին, քանի որ իրեն է մեղավոր համարում ծնողների ամուսնալուծության մեջ: Հետազոտվողը կատարում է սուիցիդալ փորձ, սակայն վերջին պահին հետ է կանգնում, քանի որ մահվան մասին մտքերը վախեցնում են նրան: Հոր տնից հեռա-նալուց հետո հետազոտվողն այլևս նրան չի տեսնում: Հայտնի է միայն, որ հայրը սպա-նության մեղադրանքով կալանավորված էր, այնուհետև ազատ արձակվելուց հետո ոչինչ չի անում որդուն տեսնելու համար: Տղան դժկամորեն շարունակում էր սովորել դպրոցում: Ընտանեկան բացասական հոգեբանական մթնոլորտը դառնում է այն հիմ-քը, որի վրա ձևավորվում և զարգանում են նրա սուիցիդալ մտքերը: Նա այդպես էլ չի կարողանում վերագտնել իր անհոգությունը և ուրախությունը, դառնում է մեկուսաց-ված, կոմպլեքսավորված անձնավորություն: Ամեն մի վիրավորանք խոր հետք է թող-նում հոգեկանում: Նա սկսում է տառապել թերարժեքության բարդույթով: Նա կարծում է, որ իր վրա բոլորը ծիծաղում են, քանի որ հայրը նրա կողքին չէ, նա իրեն անլիարժեք է զգում: Դպրոցական տարիներին մոր և եղբոր հետ  ճանապարհորդել է Եվրոպական տարբեր երկրներով: Իր կյանքի ամենակարևոր մարդը մայրն է, որին սրբացնում է:
Դպրոցն ավարտելուց հետո հետազոտվող Ա.Վ.-ն ընդունվում է Մաշտոցի ան-վան համալսարանի ՙԻրավագիտություն՚ բաժինը: Ընդունվելուց հետո նա սիրահար-վում է մի աղջկա: Փոխադարձ սիրո շնորհիվ պատանին իրեն երջանիկ է զգում, բայց դա երկար չի տևում: Իր ընկերուհու պատճառով Ա.Վ.-ն ընկնում է անախորժություն-ների մեջ: Մի խումբ տղաներ վատաբանում են իր ընկերուհուն, և գործը հասնում է նրան, որ հետազոտվողը դատապարտվում է ազատազրկման ավազակային հարձակ-ման մեղադրանքով ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածով: Քրեակատարողական հիմնարկում նա նախընտրում է լինել մեկուսացված և մենակ, քան շփվել հանցագործ-ների հետ: Ունի մանկության ընկեր, որի հետ կապ է պահպանում: Աչքի է ընկնում իր քչախոսությամբ և առանձնանալու ձգտումով: Իր հորը ատում էր մինչև այն ժամանակ, երբ մի օր հայրը նրան այցելության է գալիս: Այժմ փոխվել է բացասական դիրքորո-շումը հոր նկամամբ: Ապագայում մեծ պլաններ ունի, ազատվելուց հետո պետք է հոր հետ զբաղվի բիզնեսով: Հետազովողի հետ անցկացված տեստերի տվյալները ցույց են տալիս, որ նրա մոտ բացակայում է դեպրեսիան (ՙԴեպրեսիայի գնահատման Բեկի սանդղակով՚ հավաքել է 8 միավոր, ՙԱնձի ընկճվածությունը որոշող տեստի՚ արդ-յունքների համաձայն` նա հավաքել է 33 միավոր, Դեպրեսիայի և տագնապի հոսպիտալային սանդղակի՚ դեպրեսիայի ենթասանդղակը 1 է, ինչից ակնհայտ է, որ նրա մոտ դեպրեսիա չկա): Ըստ ՙԹեյլորի տագնապախռովության չափման մեթոդիկայի՚` առկա է բարձրի միտումով տագնապախռովության մակարդակ: ՙԾառ՚ տեստի արդյունքների վերլուծությունը ցույց տվեց, որ հետազոտվողին բնորոշ են թերարժեքության կոմպլեքսը, ներփակվածությունը դեպի սեփական ՙԵս՚-ը, ռացիոնալ մտածողությունը: Հետազոտվողի մոտ սուիցիդալ փորձ կատարելու հավանականու-թյունը գրեթե հավասար է զրոյի: Դրա մասին է խոսում սուիցիդալ ռիսկի որոշման Լյուբան-Պլոցցի հարցարանի արդյունքները, բացակայում են նաև սուիցիդալ մտքերը`ըստ սուիցիդալ մտքերի սանդղակի: Կյանքին վերաբերվում է լավատեսորեն, ունի շատ չիրագործված ծրագրեր: Այսպիսով, հետազոտվող Ա.Վ-ն մանկության տարիքում ծանր հարված է ստացել, ինչի պատճառով էլ սուիցիդալ մտքեր է ունեցել: Ծնողների կոնֆլիկտային փոխհարաբերությունները, անկայուն ընտանեկան հիմքերը, հայրական սիրո պակասը, անլիարժեք ընտանիքը հանգեցրել են նրան, որ երեխան դարձել է մեկուսացված, կորցրել է ապրելու ցանկությունը, իրեն համարել է անլիարժեք  անձնավորություն: Ինքնասպանության մտքերի առաջացմանը նպաստել է առաջին հերթին հենց ընտանեկան կոնֆլիկտային մթնոլորտը:  Հոր բացակայության հետևան-քով դրանք ավելի են ամրապնդվել: Ծնողները, զբաղված լիելով իրենց հարաբե-րությունների պարզաբանմամբ, անուշադրության էին մատնել իրենց որդուն: Նրանք չեին մտածում այն մասին, որ իրենց անհամերաշխությունից տուժում է առաջին հերթին երեխան: Ամուսնալուծությունը շատ ծանր է ազդել երեխայի հոգեկանի վրա, նա դար-ձել է ավելի մեկուսացված, խոցելի և անպաշտպան: Սկզբնական շրջանում ծնողների միջև սիրո և համերաշխության բացակայությունը, այնուհետև ամուսնալուծությունը, տանից հոր  հեռանալը, անլիարժեք ընտանիքը այն անբարենպաստ սոցիալական գործոններն են, որոնք մեծ ազդեցություն են ունեցել հետազոտվողի հոգեկանի վրա և նպաստել են այն բանին, որ նա իր հոգեկան ցավից ազտվելու միակ ելքը գտնի ինքնասպանության մեջ:  Այդ քայլից նրան ետ է պահել վախը մահվանից և սերը մոր նկատմամբ. նա չի ցանկացել իր ինքնասպանությամբ վերջնականապես խորտակել մոր կյանքը:  Այժմ էլ նա սիրում է առանձնանալ բոլորից, ոչ ոքի չպատմել իր ապրում-ների մասին, սակայն հանդիպումը հոր հետ, որին գրեթե չէր հիշում, դրական ազդեցու-թյուն էր ունեցել նրա վրա: Նրա  վարքի բնորոշ գծերն են հանգստությունը, թաքնված  ագրեսիան, պասիվությունը, անտարբերությունը մարդկանց նկատմամբ, էմպատիայի (ապրումակցման) բացակայությունը: Այս ամենը խոր հիմքեր ունեն և գալիս են մանկու-թյունից:  տնում եմ, որ տվյալ անձնավորությունը սուիցիդալ փորձ չի կատարի. կյանքը թանկ է նրա համար, սիրելի մարդիկ` մայրը, եղբայրը, ընկերը, աջակցում են նրան, լի է ապագայի նկատմամբ հույսով ու հավատով:
5.Հետազոտվող Հ.Ս.  Որպես պոտենցիալ ինքնասպան` հայտնաբերվել է հոգեբա-նական զրույցի շնորհիվ: Որոշ ժամանակ դիտման է ենթարկվել նրա վարքը: Ծնվել է 1988թ.: Ունեցել է անհոգ մանկություն, ապհովված է եղել ֆինանսապես և հոգեպես: Ընտանիքի անդամներն են հայրը, մայրը, կրտսեր եղբայրը, տատիկը: Բոլորի հետ էլ կապված է եղել ջերմ հուզական հարաբերություններով: Ընտանիքը համերաշխ է եղել: Ամեն ինչ առկա է եղել  երեխայի ներդաշնակ զարգացման համար: Ընկերասեր է եղել, ունեցել է շատ ընկերներ և ամբողջ հոգով նվիրված է եղել նրանց, սակայն հետա-քրքրությունների հարցում նրանց հայացքները չէին համընկնում. ընկերները զբաղված էին գողությամբ, իսկ ինքը չէր խրախուսում նրանց արաքները: Սկզբնական շրջանում նա ոչ մի կապ չուներ ընկերների հանցանքների հետ, բայց աստիճանաբար  նա էլ է ներգրավվում մանր գողությունների մեջ: Հետազոտվողղի համար վճռորոշ և կործա-նարար է դառնում ընկերների բացասական ազդեցությունը: Մի անգամ ընկերներով որոշում են բջջային հեռախոս գողանալ: ործը պետք է կատարեր Հ.Ս-ն: Նրան հա-ջողվում է կատարել գողությունը` դանակով սպառնալով տուժածին: Կարճ ժամանակ անց ոստիկանությունը բռնում է գողությունն իրականացնողին: Նա ողջ մեղքն իր վրա է վերցնում` հուսալով, որ ընկերները օգնության կհասնեն, բայց դա տեղի չի ունենում: Շուտով ոստիկանության բաժանմունք բերման է ենթարկվում նաև ընկերական հան-ցախումբը, սակայն նրանք ողջ մեղքը բարդում են Հ.Ս-ի վրա` ասելով, որ մի քանի անգամ են հանդիպել նրան և ոչ մի կապ  չունեն իրականացրած հանցարարքի հետ: Հ.Ս-ն հասկանում է, որ ընկերները դավաճանել են իրեն: Նա ոչինչ չի ասում ոստիկա-նությանը, քանի որ նրանց դեռ ընկերներ էր համարում: Նա դատապարտվում է գողության մեղադրանքով ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածով: Հետազոտվողի ծնողներն անտեղյակ էին իրենց տղայի զբաղմունքի մասին: Ամոթը, անօգնակա-նությունը, ստորացվածությունը, խաբված և դավաճանված լինելու զգացումը բերում են նրան, որ պատանու մոտ սկսում են առաջանալ սուիցիդալ մտքեր: Երկար ժամա-նակ մտորում է կյանքի ու մահվան մասին և որոշում է ինքնասպանություն կատարել: Սակայն վերջին պահին ձեռքերը դողում են: Նա, չնայած գտնվում էր  ծանր հոգեկան վիճակում, մեռնելու ցանկություն չուներ: Սուիցիդալ փորձի դրդապատճառը ամոթից ու խաբված լինելու զգացումից ազավելն է եղել: Սկզբում ընկերների նկատմամբ զայրույթ էր տածում, հետո հիասթափություն, այժմ` անտարբերություն: Նշենք, որ նա ինքն է ընտրել նման ապագա այն բանից սկսած, երբ ներգրավվել է իր ընկերական հանցա-խմբի մեջ: Հետազոտվողի մոտ դեպրեսիայի առկայությունը կամ բացակայությունը որոշելու համար անցկացվել են համապատասխան տեստեր: Այսպես, ՙԴեպրեսիայի
  գնահատման Բեկի սանդղակի՚ տվյալների համաձայն հետազոտվողը հավաքել է 22 միավոր, անձի ընկճվածության (դեպրեսիայի) մակարդակի որոշման տեստի համա-ձայն նա հավաքել է 58 միավոր: Այս արդյունքները ցույց են տալիս, որ անձնավորու-թյան մոտ առկա է իրադրային բնույթի դեպրեսիա: Այդ մասին է խոսում նաև դեպրե-սիայի և տագնապի հոսպիտալային սանդղակի արդյունքների վերլուծությունը, որի համաձայն առկա է սուբկլինիկորեն արտահայտված դեպրեսիա: Տագնապի առկայու-թյան մասին են խոսում դեպրեսիայի և տագնապի հոսպիտալային սանդղակը, ըստ որի անձնավորությունն ունի սուբկլինիկորեն արտահայտված տագնապ(9 միավոր), և Թեյ-լորի տագնապախռովության չափման մեթոդիկան, ըստ որի առկա է տագնապախռո-վության բարձր մակարդակ: Սուր արտահայտված տագնապ  է երևում նաև ՙԾառ՚ տեստում: Աստիճանաբար չորացող ծառը և տերևաթափը ցույց են տալիս, որ անձը գտնվում է դեպրեսիայի մեջ: Ապագան ոչ մի կերպ չի պատկերացնում, միայն վստահ է, որ պետք է վրեժ լուծի նրանցից, ովքեր իրեն ներքաշեցին հանցավոր աշխարհ: Որոշել է դրանից հետո խզել կապերը բոլոր նրանց հետ, ում հետ շփվում էր նախկինում: Սա ցույց է տալիս,  թվացյալ անտարբերության տակ թաքնված է ագրեսիվ վերաբերմունքն ընկերների նկատմամբ: Թեև ըստ սուիցիդալ ռիսկի որոշման Լյուբան-Պլոցցի հարցա-րանի սուիցիդալ ռիսկը մեծ է (10 միավոր), և ըստ սուիցիդալ մտքերի սանդղակի` սուի-ցիդալ մտքերի շարունակականությունը գրեթե անընդհատ է (20 միավոր), նրա մոտ հետագայում ինքնասպանություն կատարելու հավանականությունը փոքր է: Մեռնելու ցանկությունը բացակայում է: Իր հետաքրքրությունները մղում են նրան ոչ թե դեպի մահ, այլ դեպի կյանք:
Այսպիսով,  սուիցիդոգեն մտքերի առաջացմանը նպաստող սոցիալական հիմնա-կան անբարենպաստ գործոնները հանդիսանում են բացասական  ռեֆերենտային խումբը, վախը հասարակական կարծիքից, վստահության կորուստը ընկերության նկատմամբ, դրական հեղինակության բացակայությունը, որը նրան զերծ կպահեր անբարենպաստ միջավայրից: Հենց ռեֆերենտային խումբն է պատանուն ներգրավել հակահասարակական գործունեության մեջ, ինչի հետևանքով  նա գտնվում է քրեա-կատարողական հիմնարկում: Այստեղ է առաջանում երկարատև դեպրեսիվ վիճակ, ինչը հանգեցնում է սուիցիդալ մտքերի առաջացմանը:  Սակայն պետք է նշել, որ վերո-նշյալ անբարենպաստ սոցիալական գործոնները կործանարար ազդեցություն չունե-ցան հետազոտվողի վրա:  Անձնավորության հետ կատարված հոգեբանական աշ-խատանքի վերլուծությունից ելնելով` որոշվել են նրա խոր անձնային հատկություն-ները, որոնք ունեն կայուն հիմքեր. դրանք են` մարդասիրությունը, բարոյական արժեք-ների գերակայությունը, էմպատիայի առկայությունը, ներքին ազնվությունը, ուրիշներին հարգելու ընդունակությունը: Այս գծերը նրա մեջ սերմանել են ընտանիքում:   Հետազոտվողին բարոյական աջակցություն են ցուցաբերում նրա ընտանիքի անդամ-ները, նա իրեն հոգեպես միայնակ չի զգում, իսկ միայնությունը հանդիսանում է այն առաջնային դրդապատճառներից մեկը, որը անձին մղում է ինքնասպանության: Այստեղից հետևում է, որ հետազոտվող Հ.Ս.-ն սուիցիդալ փորձը չի կրկնի: Նա այն մարդկանցից է, ովքեր կարող են ինքնասպանություն կատարել հասարակական կար-ծիքից վախենալու պատճառով, քանի որ նրան բնորոշ է կախվածությունը շրջապա-տող միջավայրից:          
Կատարված հետազոտություններից պարզվում է, որ սուիցիդին նպաստող սոցիալական պատկանելիության գործոններն են.
1.   Անբարենպաստ ընտանիքը, ներընտանեկան սխալ դաստիարակությունը և սպառողական հոգեբանության առկայությունը:
2.   Փողոցային ասոցիալ ռեֆերենտային խմբերին պատկանելը և ոչ ռացիոնալ արժեքներով կողմնորոշվելը:
3.   Կայուն դրական սոցիալական ստատուսի բացակայությունը:
4.   Անցումային շրջանի կացութաձևերի անբարենպաստ ազդեցությունը:
5.   Կյանքի ուղու դեֆորմացված պատկերացումները:
Այսպիսով, ներկայացվեցին առավել հետաքրքրական սուիցիդալ փորձերը և այն սոցիալական պայմանները, որոնք միջնորդավորված ձևով ազդել են պատանիների սուիցիդալ վարքի ընտրության վրա: Յուրաքանչյուր ինքնասպանություն յուրահատուկ է և ունի բազմաթիվ ինչպես սոցիալական, այնպես էլ ներանձնային պատճառներ: Մահվան ընտրության վրա աղդող գործոններն այնքան բազմազան են, որ անհնար է վերականգնել սուիցիդենտի հոգեվիճակը, սակայն սովորաբար ամեն ինչ հանգեցվում է արտաքին պատճառներին: Հենց այդ արտաքին հանգամանքների բեկումն է անձի հոգեկան աշխարհում առաջացնում տարբեր ռեակցիաներ: Դեռ պարզ չէ այն հարցը, թե ինչու մի պատանին նույն գործոնների ազդեցության տակ գործում է սուիցիդալ փորձ, իսկ մյուսը `ոչ, արդյո՞ք դա պայմանավորված է միայն անհատական  անձնային հատկություններով, թե՞ առկա են այլ արտաքին գործոններ ևս: Ինչպես արդեն պար-զեցինք, պատանիների համար որոշիչ դեր են խաղում այն սոցիալական գործոնները, որոնց ազդեցությունը անձի վրա ունեցել է շարունակական բնույթ, այսինքն, որոնք գալիս են մանկությունից: Հարկ է նշել, որ բոլոր սուիցիդենտներին բնորոշ է ագրեսի-վությունը, ընդ որում այն հանդես է գալիս ոչ թե որպես անձնային հատկություն, այլ որպես ծրագրված վարքային մոդել, իրավիճակից դուրս գալու միջոց: Հետազոտված սուիցիդենտներից Կ.Է-ին և Պ.Է-ին ագրեսիվությունը մանկությունից ՙպարտադրվել՚ է որպես ընդունված վարքային դրսևորում: Նրանց բնորոշ է եղել ագրեսիվության միջո-ցով լուծել իրենց խնդիրները: Սկզբնական շրջանում նրանց ագրեսիվությունը պայմանավորված է եղել արտաքին գործոններով, այնուհետև ամրապնդվել է նրանց հոգեկանում և դարձել է անձնային հատկություն: Հզոր գործոն է նաև սոցիալական ստատուսի, հասարակության մեջ դիրքի փոփոխությունը: Հենց դա է հետազոտվող Հ. Ս-ին մղել ինքնասպանության:   
Ինչպես տեսանք, նշված բոլոր գործոնները, ամենամեծ նշանակությունն են ունեցել հետազոտված սուիցիդենտների կյանքի սխալ ընտրության, սուիցիդալ որոշման կայացման հարցում: Մի կողմից ընտանիքում սառը հարաբերությունները թվացյալ ջերմության քողի տակ, լարված, ան-համերաշխ մթնոլորտը, մյուս կողմից ծնողների անուշադրությունը հանգեցրին նրան, որ նրանց երեխաները հայտնվեցին մանկավարժորեն բարձիթողի վիճակում և ունենալով բացասական ներգործություններն արագ ընկալելու ընդունակություն` ներ-գրավվեցին հակահասարակական  ռեֆերենտային խմբերի մեջ: Ընտանիքում նրանց մեջ չԷր ձևավորվել բարոյական նորմերի համակարգը, ուստի կյանքի մասին պատ-կերացումները, աշխարհայացքը, համոզմունքները ձևավորվել են ռեֆերենտային խմբերում:  Այս բոլոր գործոնները փոխադարձաբար կապված են իրար հետ, և բացթո-ղումները մի սոցիալական համակարգում պայմանավորում են մյուս սոցիալական հա-մակարգերի գոյության ձևերը: Ելնելով այս դրույթից, նշենք, որ ամենագլխավոր  սո-ցիալական  գործոնը անբարենպաստ ընտանիքն է, որն իր հետևից բերում է մի անբողջ անբարենպաստ գործոնների շղթա:
       Վերը նշված գործոնները զուգորդվելով փորձարարական մասում առաջ քաշված ներանձնային առանձնահատկությունների և մանկության ընթացքում տարած հոգեբա-նական տրավմայի հետ, հոգեկանում կազմում են յուրահատուկ գերակշռող կառուց-վածք և անձին մղում տարաբնուjթ սուիցիդալ գործողությունների: Համեմատած դեռա-հասների, պատանիների մոտ սուիցիդալ հակումը առավել չափով պայմանավորված է սուիցիդալ գործոններով:
Գրանցված է

...եթե հնարավոր է բանտարկության  մի տեսակը  հասկանալի  դարձնել  մեկ ուրիշի  նկարագրությունով, ուրեմն  հնարավոր է նաև իրապես  գոյություն  ունեցող  մի  վիճակ  հասկանալի դարձնել  գոյություն  չունեցողով...
Հեղինէ
Administrator
Արմսոուլցի
*****

Վարկանիշ: +98/-12
Ռադիոծածկույթից դուրս է Ռադիոծածկույթից դուրս է

Գրառում: 5799



WWW
« Պատասխան #10 : Հուլիսի 06, 2007, 11:21:56 am »


փորձ, իսկ մյուսը `ոչ, արդյո՞ք դա պայմանավորված է միայն անհատական  անձնային հատկություններով, թե՞ առկա են այլ արտաքին գործոններ ևս: Ինչպես արդեն պար-զեցինք, պատանիների համար որոշիչ դեր են խաղում այն սոցիալական գործոնները, որոնց ազդեցությունը անձի վրա ունեցել է շարունակական բնույթ, այսինքն, որոնք գալիս են մանկությունից: Հարկ է նշել, որ բոլոր սուիցիդենտներին բնորոշ է ագրեսի-վությունը, ընդ որում այն հանդես է գալիս ոչ թե որպես անձնային հատկություն, այլ որպես ծրագրված վարքային մոդել, իրավիճակից դուրս գալու միջոց: Հետազոտված սուիցիդենտներից Կ.Է-ին և Պ.Է-ին ագրեսիվությունը մանկությունից ՙպարտադրվել՚ է որպես ընդունված վարքային դրսևորում: Նրանց բնորոշ է եղել ագրեսիվության միջո-ցով լուծել իրենց խնդիրները: Սկզբնական շրջանում նրանց ագրեսիվությունը պայմանավորված է եղել արտաքին գործոններով, այնուհետև ամրապնդվել է նրանց հոգեկանում և դարձել է անձնային հատկություն: Հզոր գործոն է նաև սոցիալական ստատուսի, հասարակության մեջ դիրքի փոփոխությունը: Հենց դա է հետազոտվող Հ. Ս-ին մղել ինքնասպանության:   
Ինչպես տեսանք, նշված բոլոր գործոնները, ամենամեծ նշանակությունն են ունեցել հետազոտված սուիցիդենտների կյանքի սխալ ընտրության, սուիցիդալ որոշման կայացման հարցում: Մի կողմից ընտանիքում սառը հարաբերությունները թվացյալ ջերմության քողի տակ, լարված, ան-համերաշխ մթնոլորտը, մյուս կողմից ծնողների անուշադրությունը հանգեցրին նրան, որ նրանց երեխաները հայտնվեցին մանկավարժորեն բարձիթողի վիճակում և ունենալով բացասական ներգործություններն արագ ընկալելու ընդունակություն` ներ-գրավվեցին հակահասարակական  ռեֆերենտային խմբերի մեջ: Ընտանիքում նրանց մեջ չԷր ձևավորվել բարոյական նորմերի համակարգը, ուստի կյանքի մասին պատ-կերացումները, աշխարհայացքը, համոզմունքները ձևավորվել են ռեֆերենտային խմբերում:  Այս բոլոր գործոնները փոխադարձաբար կապված են իրար հետ, և բացթո-ղումները մի սոցիալական համակարգում պայմանավորում են մյուս սոցիալական հա-մակարգերի գոյության ձևերը: Ելնելով այս դրույթից, նշենք, որ ամենագլխավոր  սո-ցիալական  գործոնը անբարենպաստ ընտանիքն է, որն իր հետևից բերում է մի անբողջ անբարենպաստ գործոնների շղթա:
       Վերը նշված գործոնները զուգորդվելով փորձարարական մասում առաջ քաշված ներանձնային առանձնահատկությունների և մանկության ընթացքում տարած հոգեբա-նական տրավմայի հետ, հոգեկանում կազմում են յուրահատուկ գերակշռող կառուց-վածք և անձին մղում տարաբնուjթ սուիցիդալ գործողությունների: Համեմատած դեռա-հասների, պատանիների մոտ սուիցիդալ հակումը առավել չափով պայմանավորված է սուիցիդալ գործոններով:
Եզրակացություն

   Այս աշխատանքում փորձ արվեց  ուսումնասիրել սուիցիդալ վարքը և այս սոցիալական գործոնները, որոնք պայամավորում են այն: Ինչպես նշել է Կարամզինը,ՙ Ինքնասպնությունը բարոյական աշխարհում չպազաբանված ֆենոմեն է՚: Դեռ թերի են հարցի այն կողմերը, արդյո՞ք ինքնասպանությունն ունի կենսաբանական պայմանավորվածություն, թ՞ե այն կատարվում է առավելապես սոցիալական միջավայ-րի անբարենպաստ գործոնների ներգործության տակ: Կատարված փորձարարական հետազոտությոն արդյունքների վերլուծությունը ցույց տվեց, որ պատանիների սուի-ցիդալ վարքի վրա ազդող կարևորագույն սոցիալական գործոնը սոցիալական մեկու-սացվածությունն է, որից բխում է նաև հոգեկան մեկուսացվածությունը, հասա-րակության մեջ չհասկացված ու միայնակ լինելը: Հաստատվեց հետազոտության սկզբում առաջ քաշված այն վարածը, որ պատանիների մոտ ինքնասպանությունները և սուիցիդալ փորձերը ավելի մեծ կախվածություն ունեն սոցիալական միջավայրից: Պատանեկության տարիքում անձը ցանկանում է ինտեգրվել հասարակությանը, գրա-վել շրջապատի ուշադրությունը և հարգանքը, այսինքն, ինքնադրսևորվել և ինքնահաս-տատվել: Եվ եթե խզվում են նրա կապերը սոցիալական միջավայրի, մարդկանց, հատ-կապես հասակակիցների հետ, պատանին հայտնվում է միայնության մեջ, իսկ միայնությունը վաղ թե ուշ հանգեցնում է դեպրեսիվ վիճակի: Բոլոր միայնակ մարդիկ չէ, որ գտնվում են դեպրեսիայի մեջ, սակայն դեպրեսիվ վիճակում գտնվող յուրա-քանչյուր մարդ միայնակ է: Նշենք նաև, որ  չնայած անբարենպաստ սոցիալական գործոնների դերը մեծ է պատանիների սուիցիդալ վարքի ընտրության մեջ, նրանք երբեք չեն կարող ինքնին հանգեցնել ինքնասպանության: Անձի հոգեկանում արտաքին և ներքին գործոնները միշտ հանդես են գալիս համակարգված ձևով և անձի գիտակ-ցության մեջ առաջացնում են համապատասխան փոփոխություններ, որոնցից էլ բխում է սուիցիդալ վարքը: Ուստի արտաքին սոցիալական և ներհոգեկան գործոններն առանձնացվում են միայն պայմանականորեն:
ծերջում նշենք, որ ինքնասպանությունը  բռնություն է ոչ միայն կայնքի, այլ նաև մահվան դեմ: Ինքնասպանություն գործելով անձը եռակի մեղք է գործում` ինքն իր, մարդկության և Աստծո դեմ:




Գրանցված է

...եթե հնարավոր է բանտարկության  մի տեսակը  հասկանալի  դարձնել  մեկ ուրիշի  նկարագրությունով, ուրեմն  հնարավոր է նաև իրապես  գոյություն  ունեցող  մի  վիճակ  հասկանալի դարձնել  գոյություն  չունեցողով...
Կառ
Շունչ
Արմսոուլցի
*****

Վարկանիշ: +60/-8
Ռադիոծածկույթից դուրս է Ռադիոծածկույթից դուրս է

Գրառում: 441



Էլ.հասցե
« Պատասխան #11 : Հունիսի 09, 2010, 05:35:32 pm »

Լավ, հիմա լուրջ, այս ամենից ես գալիս եմ այս եզրակացության. ամեն անելանելի իրավիճակ ունի ստեղծված իրավիճակից դուրս գալու առնվազն յոթ վիճակ, անգամ եթե չունի, ապա յուրաքանչյուր մարդու տրվում է մեծագույն պարգև` կյանք, որի դեպքում մեզանից ոչ ոքի կարծիք չեն հարցնում, այնպես որ ոչ մեկն ի զորու և լիազորված չէ խլելու կամ ընդհատելու այն, ինչ ինքը չի տվել կամ ստեղծել, անգամ սեփական կյանքը:
Բաաայց, այս ամենի հետ ասեմ նաև` ոչ մի արարած իրավասու չէ դատապարտել իր դիմացինի ընտրությունը: Մենք պարզապես մահկանացու ենք, որոնց հասանելի չեն Աստծո գործերը:
Գրանցված է

Ես չեմ երազում
Տիգ
Բարլուս
Administrator
Արմսոուլցի
*****

Վարկանիշ: +93/-24
Ռադիոծածկույթից դուրս է Ռադիոծածկույթից դուրս է

Գրառում: 2834


Արեգ

420247464
WWW Էլ.հասցե
« Պատասխան #12 : Հունիսի 09, 2010, 05:43:21 pm »

Լավ, հիմա լուրջ, այս ամենից ես գալիս եմ այս եզրակացության. ամեն անելանելի իրավիճակ ունի ստեղծված իրավիճակից դուրս գալու առնվազն յոթ վիճակ, անգամ եթե չունի, ապա յուրաքանչյուր մարդու տրվում է մեծագույն պարգև` կյանք, որի դեպքում մեզանից ոչ ոքի կարծիք չեն հարցնում, այնպես որ ոչ մեկն ի զորու և լիազորված չէ խլելու կամ ընդհատելու այն, ինչ ինքը չի տվել կամ ստեղծել, անգամ սեփական կյանքը:
Բաաայց, այս ամենի հետ ասեմ նաև` ոչ մի արարած իրավասու չէ դատապարտել իր դիմացինի ընտրությունը: Մենք պարզապես մահկանացու ենք, որոնց հասանելի չեն Աստծո գործերը:

Իհարկե դատապարտելը անշնորհակալ գործա, պետք չի դատապարտել, այլ ուղակի վերաբերմունք արտահայտել, կարծիք հայտնել, այսինքն ըստ քեզ դա ընդունելի էր կամ ընդունելի չէ, թե չէ ինքնասպանություն գործած մարդու համար արդեն միևնույնա դու իրան դատապարդում ես թե չէ:
Հետո դա դեռ հարցա մեր կարծիքը հաշվի առել են մեզ կյանք պարքևելուց թե չէ... Զարմանալի է կարծում եմ պիտի որ հաշվի առած լինեն...
Գրանցված է

Կյանքը երբեմն այն աստիճան բարի է, որ հնարավորություն է տալիս ուղղել սխալները աչիկել
Արամ
OM NAMO NARAAYANAYA
Ընտրյալ
Արմսոուլցի
******

Վարկանիշ: +32/-7
Ռադիոծածկույթից դուրս է Ռադիոծածկույթից դուրս է

Գրառում: 882


մենք հավերժ ենք... երանավետ... գիտելիքով լի...


« Պատասխան #13 : Հունիսի 09, 2010, 07:12:32 pm »

Լավ, հիմա լուրջ, այս ամենից ես գալիս եմ այս եզրակացության. ամեն անելանելի իրավիճակ ունի ստեղծված իրավիճակից դուրս գալու առնվազն յոթ վիճակ, անգամ եթե չունի, ապա յուրաքանչյուր մարդու տրվում է մեծագույն պարգև` կյանք, որի դեպքում մեզանից ոչ ոքի կարծիք չեն հարցնում, այնպես որ ոչ մեկն ի զորու և լիազորված չէ խլելու կամ ընդհատելու այն, ինչ ինքը չի տվել կամ ստեղծել, անգամ սեփական կյանքը:
Բաաայց, այս ամենի հետ ասեմ նաև` ոչ մի արարած իրավասու չէ դատապարտել իր դիմացինի ընտրությունը: Մենք պարզապես մահկանացու ենք, որոնց հասանելի չեն Աստծո գործերը:
Ինձ թվումա «դատապարտել» տերմինը տեղին չէ, միգուցե անտարբեր լինելը ավելի տեղին կլիներ, թե՞... դատապարտում են հանցագործին, իսկ ինքնասպանություն գործողին, կամ, որ պատրաստվում է գործել, ապա դա դատապարտելի կլինի, եթե մարդ փորձ չանի կանխել այն և ամեն ինչ անել օգնել տվյալ անձին...
Շատ ճիշտ ես, «« ոչ մեկն ի զորու և լիազորված չէ խլելու կամ ընդհատելու այն, ինչ ինքը չի տվել կամ ստեղծել, անգամ սեփական կյանքը:»»
« Վերջին խմբագրումը: Հունիսի 10, 2010, 03:58:30 am Արամ » Գրանցված է

երջանկություն բոլորին...
Կառ
Շունչ
Արմսոուլցի
*****

Վարկանիշ: +60/-8
Ռադիոծածկույթից դուրս է Ռադիոծածկույթից դուրս է

Գրառում: 441



Էլ.հասցե
« Պատասխան #14 : Հունիսի 10, 2010, 06:49:04 pm »

Լավ, Արամ, շատ շնորհակալություն ձեզ ինձ համար նոր մտքերի համար Ժպիտիկ
Գրանցված է

Ես չեմ երազում
AREVIK
Սկսնակ
*

Վարկանիշ: +0/-2
Ռադիոծածկույթից դուրս է Ռադիոծածկույթից դուրս է

Գրառում: 1


Էլ.հասցե
« Պատասխան #15 : Սեպտեմբերի 22, 2010, 01:51:05 pm »

HAMAMIT  EM,VOCH MEK@ CHI KAROX DATAPARTEL MYUSI ARARQ@,DA  KAROXE  VERABERVEL INQNASPANUTYAN@,BAYC INDJ TVUM E NAYEV,VOR XNDIRNERI LUCMAN  HAMAR  KAN AYL  ELQER  INCHPES  ASUM EN ELQER  MISHT EL LINUM EN,,ES INQS  SHAT ANGAM CANKACEL EM IM  XNDIRNERIC  NMAN KERP   AZATVEL,BAYC HASKACEL EM VOR DA XNDRI  LUCUM CHE,UXAKI CHENQ CANKANUM  MI  QICH MTACEL  U GTNEL  XNDRI LUCUM@,,EV IMACIR  VOR MARD@ NUYNISK IR KYANQI VRA DJERQ  BARCRACNELU  IRAVUNQ  CHUNI SAKAYN HIMA  MARDKANC  MECAMASNUTYUN@  AYD KERP  E  AZATVYM  IR  KYANQI   VSHTERIC HOGSERIC,XNDIRNERIC
Գրանցված է
Հեղինէ
Administrator
Արմսոուլցի
*****

Վարկանիշ: +98/-12
Ռադիոծածկույթից դուրս է Ռադիոծածկույթից դուրս է

Գրառում: 5799



WWW
« Պատասխան #16 : Սեպտեմբերի 23, 2010, 08:39:04 am »

HAMAMIT  EM,VOCH MEK@ CHI KAROX DATAPARTEL MYUSI ARARQ@,DA  KAROXE  VERABERVEL INQNASPANUTYAN@,BAYC INDJ TVUM E NAYEV,VOR XNDIRNERI LUCMAN  HAMAR  KAN AYL  ELQER  INCHPES  ASUM EN ELQER  MISHT EL LINUM EN,,ES INQS  SHAT ANGAM CANKACEL EM IM  XNDIRNERIC  NMAN KERP   AZATVEL,BAYC HASKACEL EM VOR DA XNDRI  LUCUM CHE,UXAKI CHENQ CANKANUM  MI  QICH MTACEL  U GTNEL  XNDRI LUCUM@,,EV IMACIR  VOR MARD@ NUYNISK IR KYANQI VRA DJERQ  BARCRACNELU  IRAVUNQ  CHUNI SAKAYN HIMA  MARDKANC  MECAMASNUTYUN@  AYD KERP  E  AZATVYM  IR  KYANQI   VSHTERIC HOGSERIC,XNDIRNERIC

Արևիկ ջան, եթե նկատել ես, այստեղ բոլորը գրում են հայատառ,  Ժպիտիկ շատ դժվար է կարդալ գրածդ, համ լատինատառ է, համ մեծատառեր, եթե ուզում ես շարունակել արմսոուլում գրառումներ անել, խնդրում եմ գրիր հայերենով  Ժպիտիկ

հ.գ. ինտերնետում շատ կան հայերեն գրելու միջոցներ:
Գրանցված է

...եթե հնարավոր է բանտարկության  մի տեսակը  հասկանալի  դարձնել  մեկ ուրիշի  նկարագրությունով, ուրեմն  հնարավոր է նաև իրապես  գոյություն  ունեցող  մի  վիճակ  հասկանալի դարձնել  գոյություն  չունեցողով...
davzion
Ընտրյալ
Արծիվ
******

Վարկանիշ: +19/-5
Ռադիոծածկույթից դուրս է Ռադիոծածկույթից դուրս է

Գրառում: 326


423590944
WWW Էլ.հասցե
« Պատասխան #17 : Սեպտեմբերի 28, 2010, 03:16:37 pm »

Իհարկե դատապարտելը անշնորհակալ գործա, պետք չի դատապարտել, այլ ուղակի վերաբերմունք արտահայտել, կարծիք հայտնել, այսինքն ըստ քեզ դա ընդունելի էր կամ ընդունելի չէ, թե չէ ինքնասպանություն գործած մարդու համար արդեն միևնույնա դու իրան դատապարդում ես թե չէ:

Տիգ ջան, ինքնասպանության փորձ անողին նախ պետք է իրենից պաշտպանել, հետո` ինքը թքած ունի, թե քո կամ թե իմ կարծիքով դա լավ է, թե ոչ. դա միգուցե ավելի վատթարացնի ինքնասպանություն գործողի ինքնագնահատականը: Ու հետո` ես չեմ կարծում, որ չափից դուրս ուշադրությունն ու հոգատարությունը դրական կանդրադառնա նրա հոգեվիճակին. չի բացառվում, որ դա նոր ինքնասպանության փորձի շարժառիթ դառնա նեգրիկ:

Հ.Գ.
Մեր քաղաքում կա "ԿԱՆԱԼ", որը ցավոք սրտի, միայն "Գյումուշ" ՀԷԿ-ին ջուր մատակարարելու համար չի ծառայում, ու որտեղ տարեկան ինքնասպանության միջոցով շատ մարդիկ "իրենց ռոմանտիզմի գագաթնակետին են հասնում Ջղայն": Ցավալին այն է, որ նման դեպքերը, կամ դրանց փորձերը սովորաբար լինում են ալիքների պես. նախ մեկը իրեն "կանալն" է նետում, դրա մասին գրեթե բոլորը խոսում են, հետո` իրար հետեվից մի քանիսը` "հավեսի ընկնելու" օրենքով:  տխուր
Գրանցված է

Ուր էլ լինես, ասա ՀԱՅԱՍՏԱՆ ...
Էջ: [1] Վեր Տպել 
« նախորդ թեման հաջորդ թեման »
Անցնել:  

Powered by MySQL Powered by PHP Powered by SMF 1.1.13 | SMF © 2006-2008, Simple Machines LLC Valid XHTML 1.0! Valid CSS!