Armsoul.com
Բարի գալուստ, Հյուր. Խնդրում ենք համենալ կամ գրանցվել.
Սեպտեմբերի 19, 2014, 01:41:38 am

Մուտք
Որոնում:     Ընդլայնված որոնում
Կայքի նյութերը ամբողջական կամ մասնակի օգտագործելիս հղումը պարտադիր է:
Սա վերաբերվում է հատկապես Գրականություն բաժնին:
Շնորհակալություն։
7245 Գրառում բաժին՝ 889 Թեմա 614 Մասնակիցներ
Վերջին գրանցված մասնակիցը: Earnest75
* Սկիզբ Օգնություն Որոնում Մուտք Գրանցում
+  Armsoul.com
|-+  Հոգեբանություն և Փիլիսոփայություն
| |-+  Հոգեբանություն
| | |-+  Մարդու կյանքի ուղին և խաչմերուկները
« նախորդ թեման հաջորդ թեման »
Էջ: [1] Վար Տպել
Հեղինակ Թեմա: Մարդու կյանքի ուղին և խաչմերուկները  (Կարդացվել է 16360 անգամ)
Հեղինէ
Administrator
Արմսոուլցի
*****

Վարկանիշ: +98/-12
Ռադիոծածկույթից դուրս է Ռադիոծածկույթից դուրս է

Գրառում: 5798



WWW
« : Հունիսի 08, 2007, 10:12:51 am »

ՄԱՐԴՈՒ ԿՅԱՆՔԻ ՈՒՂԻՆ ԵՎ ԽԱՉՄԵՐՈՒԿՆԵՐԸ

                                                                     Ս.Ս. Խու դոյան     
                                                                    Հոգեբանական գիտությունների թեկնածու
1.   «Կյանքի ուղի» հասկացությունը հոգեբանության մեջ տարբեր մեկնաաբանություններ ունի։ Այս  հոդվածում մենք հասկացությունն օգտագործում ենք կյանքի կամ տարիքային փուլերի հաջորդականության իմաստով (Պ. ժանե)։




 «Ով եմ ես և ուր եմ գնում». թերևս չկա մեկը, որ այս հարցերն այս կամ այլ ձևակերպմամբ իրեն տված չլինի։ Եվ հետաքրքրականն այն է, որ այո է,որ                                                                     պատասխանն  էլ հաճախ հենց որոշում է, թե ով կդառնա մարդը և ուր կգնա։ §Ինչ ասում է նա, այն էլ դառնում է», ահա սա է եգիպտական աստված Պտայի կարծիքը մարդու մասին։ Այնուամենայնիվ կա ուղի, որն ընդհանուր Է բոլորի համար, մարդու կամքից անկախ Է, տրված Է «վերևից»`    Աստծուց կամ Բնությունից։ Այդ ուղին կենցաղային ճանաչողության մեջ երբեմն համեմատվում է տարվա եղանակների հետ. գարունը մանկությունն Է, երբ ցանում են բերքը, ամառը պատանեկությունն Է, երբ հասունանում Է բերքը, աշունը հասունությունն Է բերքահավաքը, իսկ ձմեռը ծերությունն Է, երբ աստիճանաբար մեռնում են բնությունը եւ մարդը։ Հնդկական կրոնական համակարգում է նույնպես կյանքի չորս շրջաններ են առանձնացվում,  առաջինը  ուսման շրջանն Է, երկրորդը՝ ամուսնության եւ հասարակական պարտականությունների կատարման, երրորդը՝ ճգնավորության, չորրորդը անտուն աղքատության։ Վերջին երկու շրջանների իմաստը գերմանացի հոգեբան Գ. Ադլերը հետևյալ կերպ Է բւսցատրում. «Այլևս աշխարհիկ բարիքների կուտակումը և այլ հասարակական պարտականությունների կատարումը չի դիտվում որպես տղամարդկային գործ։ Այդ խնդիրները լուծելուց հետո մարդը պետք Է ձգտի ստանալ իր ներաշխարհի գանձերը այնքան ժամանակ, մինչև կգա նրա վերջը, և ինչպես անանուն հայտնվել Է այս աշխարհում, նույն ձևով էլ պետք է  լքի այն»։
     Մարդկային կյանքի ներկայացված երկու շրջաբաժանումները չնայած էապես տարբերվում են միմյանցից, այնուամենայնիվ ունեն մի ընդհանրություն. երկու դեպքում էլ կյանքի փուլը դիտվում է որպես որոշակի իմաստ, դեր,  ֆունկցիա ունեցող իրողություն, հանգամանք, որը գիտական տարիքային  պարբերացումներում հաճախ հաշվի չի առնվում։ Դրանցում տարիքային փուլերը որոշվում են ուղղակի հոգեկան կամ մարմնական հատկությունների ձևավորման, փոփոխման հիման վրա, առանց նկատի ունենալու այդ փոփոխությունների իմաստը, նշանակությունը։ Մինչդեռ, այնպես, ինչպես ցանկած  գործընթաց, տարիքային փուլը նույնպես ուղղված է ինչ-որ խնդրի լուծմանը, և հենց այդ խնդիրը կամ խնդիրներն են որոշում տարիքային տեղաշարժերի առանձնահատկությունները, տարիքային փուլի էությունը, իմաստ, ֆունկցիան։ Այս մոտեցման տեսանկյունից տարիքային փուլը կարելի է որոշել ըստ այն հիմնախնդրի, որը լուծվում է տվյալ տարիքում տեղի ունե- ցող մարմնական, հոգեկան և սոցիալական փոփոխությունների միջոցով։  Պարզվում է, որ վերջիններիս վերլուծությունը բավական հստակ պատկերացում է տալիս տվյալ տարիքի հիմքում ընկած հիմնախնդրի (հետևաբար նաև տարիքի ֆունկցիոնալ նշանակության) , դրա ակտուալացման և լուծման, այսինքն տարիքային փուլի տևողության մասին։ Այդ վերլուծությունը մեզ  հանգեցրել է զարգացման չորս հիմնախնդիրների և համապատասխանաբար տարիքային չորս փուլերի կամ ավելի ճիշտ ցիկլերի առանձնացմանը։
      Առաջին հրմնախնդիրն ըստ մեզ տեսակի ձևավորումն է, դրա լուծմանն է ուղղված կյանքի առաջին ցիկլը, որի ընթացքում «քայլ առ քայլ» մարդ էակը ձեռք է բերում իր տեսակային բոլոր հատկանիշները։ Սկսենք էմբրոիոգենեզից. դպրոցական դասագրքերից գիտենք, որ մարդկային սաղմն ընդհանուր գծերով կրկնելով ֆիլոգենեզը` կենդանական աշխարհի պատմական զարգաց֊մսւն գործընթացը, ի վերջո ձեռք է բերում տեսակային բոլոր ֆիզիկական  հատկությունները։ Ակնհայտ Է, որ կյանքի այս շրջանի իմաստը տեսակի ձևավորումն Է հիմնականում ֆիզիկական առումով։ Տեսակի ձևավորման գործընթացը շարունակվում Է նաև հետծննդյան շրջանում, աստիճանաբար ձև  են բերվում մարդուն բնորոշ հոգեկան, վարքային և սոցիալական հատկությունները։ Նախ, կյանքի առաջին ամսվա ընթացքում երեխան խիստ զգայունություն Է դրսևորում մարդկային դեմքերի նկատմամբ։ Արդեն առաջին ամսվա վերջում երեխան սկսում Է բուռն ձևով հակազդել իր տեսադաշտում հայտնված մարդկանց ժպտում Է, ձայներ արձակում, թափահարում ձեռքը (աշխուժացման համալիր) , այսինքն սկսում Է ճանաչել իր տեսակը և դասել իրեն այդ տեսակի մեջ։ Չորրորդ ամսից սկսած երեխայի մեջ ձևավորված տեսակային ամենաէական հատկություններից մեկը` խոսքը։ Խոսքի շնորհիվ երեխայի մեջ ձևավորվում են տեսակային մյուս կարևոր հատկություններից գիտակցությունը, խոսքային մտածողությունը։ 1-1, 5 տարեկանից երեխան, սկսում է տիրապետել մեկ այլ հատկության` ուղղահայաց քայլվածքին։ 2, տարեկանում ձևավորվում է ինքնագիտակցությունը, այն էապես տարբերվում է մյուս տարիքային փուլերում մարդու ինքնագիտակցությունից։ Երեխան գիտակցում է իրեն որպես մարդ, այնպիսին, ինչպիսին ուրիշները ( տեսակային ինքնագիտակցություն) , այս դեպքում նա ոչ թե իր եզակիությունն է զգում, ինչպես դեռահասության տարիքում, այլ ընդհանրությունը, այդ պատճառով սկսում է նմանակել այն ամենը, ինչը նրա կարծիքով մարդկային է։ Օրինակ, փոքրիկ տղան կարող է համոզված լինել, որ ինքը հղի է (է. էրիքսսոն, 1994), խաղերում իր վրա վերցնել ցանկացած սոցիալական դեր պատկերացնել իրեն որպես ամուսին կամ կին, նույնացնել իրեն ծնողների կամ  մարդկանց հետ, նմանակել նրանց խոսքը, վարքը։ Նման հնարավորություն տալիս տեսակային դիֆուզ ինքնագիտակցությունը, որի մեջ դեռևս տարբերակված չեն սեռային կողմը, սոցիալական դերերը։ Թերևս, նախամարդու մեջ նույնպես ինքնագիտակցութունը այդպիսին է եղել, ինչպես նշում է Ա. Զոլոտարյովը,  շատ  ժողովուրդների  ինքնանվանումն ուղղակի  նշանակում է «մարդ», այսինքն այս առաջնային ինքնագիտակցությունը տեսակային բնույթ Է կրել,  մարդն ուղղակի իրեն առանձնացրել Է որպես տեսակ, ըստ որում  սկզբնական շրջանում նա դեռեւս «... զգում Էր իր ընդհանրությունը կենդանիների, բույսերի և նույնիսկ՝ անշունչ առարկաների հետ»։
Երեխայի մեջ տեսակային հատկությունների ձևավորման գործընթացը մեր կարծիքով ավարտվում Է մոտ 10-12 տարեկանում։ 6-7 տարեկանում երեխան յուրացնում Է գրավոր խոսքը, (այն, մեր կարծիքով, նույնպես կարող դիտվել որպես ժամանակակից մարդու տեսակային հատկություն), բարոյական նորմերը (Զ. Ֆրոյդ)։ 10-12 տարեկանից ձևավորվում Է տեսակային վերջին կարևոր հատկությունը   ձևական-տրամաբանական մտածողություն(ժ. Պիաժե), դրանով Էլ մեր կարծիքով ավարտվում Է կյանքի առաջին փուլը:
    Գենետիկական երկրորդ խնդիրը, որ լուծվում Է կյանքի հաջորդ փուլում սեռային   ակտիվության   սուբյեկտի   ձևավորումն  Է։   Այս  փուլը   սկսում երկրորդային սեռային հատկությունների ձևավորմամբ տղան ֆիզիկապես տղամարդ Է դառնում, աղջիկը կին (10, 12-15, 16 տարեկան)։ Օրգանիզմում ընթացող հզոր տեղաշարժերին զուգահեռ խոր փոփոխություններ են տեղի ունենում նաեւ երեխայի հոգեկան աշխարհում։ Իրեն զգացնել Է տալիս սեռական  պահանջմունքը, յուրահատուկ զգացմունքներ են առաջանում հակառակ սեռի նկատմամբ։ Այս ամենի շնորհիվ փոփոխություններ են տեղի ունենում  երեխայի ինքնագիտակցության մեջ, դեռահասը սկսում Է իրեն կին ,¥տղամարդ) զգալ, ձևավորվում Է սեռային ես–կոնցեպցիան։ Այդ նախնական կոնցեպցիան և դրանից բխող ինքնագնահատականն ու վերաբերմունքը սեփական ես-ի նկատմամբ դառնում են այն հիմքը կամ ավելի ճիշտ վարկածը, որով երեխան մտնում Է կյանք, փորձարկում իրեն որպես տվյալ սեռը կրող, ինքնահաստատվում որպես կին կամ տղամարդ։ Վարկածի ձևավորումը տեղի է ունենում մի շարք գործոնների ազդեցության շնորհիվ, դրանցից ամենակարևորը, թերևս, արտաքին գրավչությունն Է (տղաների համար կարեւոր նշանակություն ունի նաեւ ֆիզիկական ուժը եւ ճարպկությունը) . չէ որ վերջինս այդ տարիքի հիմնախնդիրների լուծման ամենաէական միջոցն է։ Մեծ դեր են խաղում նաև հակառակ սեռի հասակակիցների կողմից տված գնահատականները և վերաբերմունքը, ինչպես նաեւ նույն սեռի հասակակիցների խմբում գրաված սոցիալական  դիրքը։ Ըստ որում, վերջին երկու հանգամանքները հաճախ փոխադարձ փոխհատուցողական նշանակություն են ձեռք բերում, ասենք արտաքին գրավչություն չունեցող, հակառակ սեռի կողմից ցանկալի վերաբերմունքի չարժանացած տղաները և աղջիկները հաճախ իրենց սեռային ինքնագնահատականը բարձրացնում են նույն սեռի հասակակիցների շրջանում սոցիալական ավելի բարձր դիրքի հասնելու միջոցով, ինչը հաճախ հնարավոր է դարձնում նաև հաղթանակները հակառակ սեռի հետ հարաբերություններում։ Վարկածի ձևավորմանը հաջորդում է փորձարարական նաև փորձի ձեռքբերման շրջանը։ Այս ընթացքում դեռահասը յուրացնում է նույն և հակառակ սեռի հետ հարաբերությունների կառուցման սկզբունքները, մեխանիզմները, սեռային վարքի կանոնները։
Հետաքրքրական է, որ զարգացման ցածր մակարդակի վրա գտնվող մի շարք ցեղերում հատուկ նշանակություն է տրվում այս «փորձարարական» շրջանին։ Այսպես, Հնդկաստանի Մուրիա ցեղն ունի այսպես կոչված «գոտուլի» ավանդույթը, որով դեռահասներին թույլատրվում է ազատ սեռական հարաբերություններ ունենալ, ըստ որում, կողակիցների հաճախակի փոփոխությունը պարտադիր է համարվում։
Սեռային փորձարարությունը և ինքնահաստատումը տեղի է ունենում նաև նույն սեռի հետ հարաբերությունների մեջ։ Ըստ որում, ընկերությունը. ըստ դեռահասների գնահատման, թիվ 1 արժեքն է ներկայացնում, այն դեպքում, երբ սերը երկրորդ տեղն է գրավում։ Ընկերական շրջապատը դեռահասի համար այն միջավայրն է, որտեղ նա ազատորեն փորձարկում, սովորում և սովորեցնում է հասակակիցներին սեռային վարքի եղանակները։ Սովորական դիտումներն էլ բավական են պատկերացնելու, թե ինչ դեր է խաղում դեռահասների խումբն իր անդամների «սեռային դաստիարակության» գործում։ Օրինակ, տղաների խմբում հաճախ ծայրահեղորեն խրախուսվում են առնական արժեքները՝ ուժը, համարձակությունը, ագրեսիվությունը, հավատարմության պահպանումը  պատժվում, ծաղրվում է այն ամենը, ինչ «կանացի» է համարվում։ Ծայրահեղականությունը, տղամարդ երևալու բուռն ձգտումը հաճախ հասցնում Է դեվիանտ վարքի։ «Դաժանությունն ու ագրեսիվությունը,-գրում Է Ի. Կոնը, - միշտ Էլ եղել են դեռահասների եւ պատանիների խմբային   վարքի բնորոշ գծերը։... Դա էլ դաժան ներխմբային մրցակցությունն է, իշխանության համար պայքարը, դեռահասների տարբեր խմբերի միջեւ ազդեցությունների ոլորտների համար պայքարը (հաճախ առանց կանոնների) և այս պես կոչված «առանց պատճառի ագրեսիան», որը հաճախ ուղղված է լինում  միանգամայն անմեղ, անծանոթ մարդկանց դեմ»։ (Շատ դեռահասներ որպես տղամարդկության խորհրդանիշ են ընկալում հանցագործ աշխարհը և հեշտությամբ ընդունում են վերջինիս արժեքներն ու վարքի ձևերը։ Խմիչքի ծխախոտի, թմրադեղերի օգտագործումը նույնպես դիտվում Է որպես առնական վարքի ատրիբուտներ և արագորեն նմանակվում է։
Փորձարարական շրջանը, ըստ մեր նախնական հետազոտությունների արդյունքների, մեզանում տևում Է մինչեւ 21-22 տարեկանը։ Այս տարիքում պատանիների մեջ արդեն ձևավորված Է լինում քիչ թե շատ կայուն սեռային ես-կոնցեպցիա, և ընկերական, սիրային հարաբերությունները փորձարարությունից, հետազոտումից լիովին վերածվում են պահանջմունքների բավարարման միջոցի։ Հոգեբանության մեջ այս՝ պատանեկան շրջանը, երբեմն առանձնացվում է որպես տարիքային այլ փուլ (հետաքրքրական Է, որ որոշ ժողովուրդների մեջ, օրինակ հնդկացիների հոպի ցեղում, երկու ձեռնադրում  Է կատարվում, մեկը դեռահասության, մյուսը պատանեկան շրջանում) , սակայն մեր կարծիքով մինչեւ 24-25 տարեկան պատանիների մեջ դեռևս գերակայում են սեռային ոլորտի հետ կապված պրոբլեմները։ Իհարկե, պետք Է ասել, որ հետաքրքրությունը հասունության շրջանի խնդիրների նկատմամբ ի հայտ Է գալիս արդեն վաղ պատանեկան շրջանում, սակայն դա զուտ ճանաչողական հետաքրքրություն է  հագեցած երազանքներով, ՝ առանց այդ խնդիրների ակտուալության (բացառությամբ այն դեպքերի,  երբ սեռային ոլորտում ֆրուստրացիաների հետևանքով տեղի Է ունենում անցում, պրոգրես դեպի տարիքային հաջորդ փուլի խնդիրները, այնպես,    ինչպես սեռի հետ կապված հարցերը հետաքրքրում են նաև երեխային, սակայն միայն դեռահասության շրջանում են դրանք ակտուալ դառնում և լուծում պահանջում)։
Մոտավորապես 24-25 տարեկանից սկսած՝ աստիճանաբար տեղի է ունենում անցում տարիքային հաջորդ գերխնդրին, հաջորդ փուլին, որը մենք, հնարավոր է ոչ այնքան հաջող, անվանել ենք սոցիալական ակտիվության սուբյեկտի ձևավորման շրջան։ Այս փուլը, ըստ մեզ, սկսվում է ծնողական բնազդի (պահանջմունքի) ակտուալացմամբ, որն իր գագաթնակետին Է հասնում 28-30 տւսրեկանում։ Այդ շրջանում, , երեխաներ չունեցող երիտասարդների մեջ ծնող  դառնալու հզոր պահանջմունք Է առաջանում, ըստ որում, ավելի վաղ ծնող դարձածների մեջ այդ պահանջմունքը կամ ընդհանրապես ի հայտ չի գալիս կամ շատ թույլ Է դրսևորվում։
 Ինչպես ցույց են տալիս հետազոտությունները, հենց այս տարիքում է մարդու ֆիզիկական և մտավոր կարողությունների զարգացումը հասնում իր գագաթնակետին (Թըրներ, Հելմս, 1987) , իսկ կենցաղային գիտակցության մեջ հենց այս տարիքն է համարվում ամուսնության համար ամենահարմարը (Բ. Նյուգարտեն, 1978)։ Երրորդ տասնամյակի ընթացքում երիտասարդները հասնում են ինքնուրույնության այնպիսի մակարդակի, որ ի վիճակի են լինում խնամարկյալից վերածվել խնամողի։ Փոխվում Է նրանց նկատմամբ վերաբերմունքը սպասումները, և արդեն նոր պահանջներ են առաջադրվում։ Իրենք էլ Արդեն այլ կերպ են նայում կյանքին, փոխվում են պահանջմունքները արժեքները, հարաբերությունները մարդկանց հետ։ Ահա, օրինակ, հարցման ենթարկված մի երիտասարդի մտորումներն այդ փոփոխությունների կապակցությամբ.§Մինչև 25-26 տարեկանը վայելքները, սիրային արկածները , հիմնական զբաղմունքս Էր, չնայած շատ Էի մտորում նաև մասնագիտական կարիերայի մասին։ Բայց այդ մտորումները ավելի շատ երազանքների Էին նման, ըստ որում, այդ կարիերան ուզում Էի անել ավելի գրավիչ լինելու և ոչ թե ասենք, կենսական խնդիրներ լուծելու համար։ Ավելի ուշ փոխվեց ամեն ինչ. հոգնել Էի «ման գալուց», ուզում Էի ամուսնանալ, շատ Էի ուզում երեխա ունենալ։ Մասնագիտական կարիերան դարձավ թիվ մեկ հիմնախնդիրս, և արդեն այն ընկալում Էի որպես ինքնահաստատվելու, տուն պահելու միջոց»։ Ըստ ամերիկացի հոգեբան Ռ. Ուայթի, այս տարիքում «Մարդիկ սովորաբար հաղթահարում են մանկությանը և դեռահասությանը բնորոշ սեփական անձի վրա կենտրոնացվածությունը։ Անձնավորության ես-ն ավելի «ընդարձակ» Է դառնում եւ մեկ այլ մարդու, խմբի կամ արժեքավորված օբյեկտի բարօրությունը նույնքան կարևոր Է դառնում, որքան սեփականը»։
Ինչպես նշեցինք, տարիքային այս փուլի գերխնդիրը սոցիալական ակտիվության սուբյեկտի ձևավորումն Է, այսինքն երեխաների հոր կամ մոր (ծնողական ֆունկցիայի) այսպես կոչված «տան կնոջ» և ընտանիքի կերակրողի (տնտեսական ֆունկցիաների) , մասնագետի ձևավորումը։
« Վերջին խմբագրումը: Հուլիսի 02, 2007, 02:44:19 pm Heghine » Գրանցված է

...եթե հնարավոր է բանտարկության  մի տեսակը  հասկանալի  դարձնել  մեկ ուրիշի  նկարագրությունով, ուրեմն  հնարավոր է նաև իրապես  գոյություն  ունեցող  մի  վիճակ  հասկանալի դարձնել  գոյություն  չունեցողով...
Հեղինէ
Administrator
Արմսոուլցի
*****

Վարկանիշ: +98/-12
Ռադիոծածկույթից դուրս է Ռադիոծածկույթից դուրս է

Գրառում: 5798



WWW
« Պատասխան #1 : Հունիսի 08, 2007, 10:13:43 am »

Աշխատանքային նպատակները, կարիերան լիովին կլանում են նման ձգտումներ ունեցող տղամարդկանց և կանանց, իսկ սիրային հարաբերությունները աստիճանաբար սկսում են երկրորդ տեղում հայտնվել։ Սեփական ես-ի, որպես սոցիալական ակտիվության սուբյեկտի հստակ գիտակցումը տեղի Է ունենում մոտավորապես 28-30, 32 տարեկանում, այդ շրջանում Էլ սկսում են ավելի պարզորոշ գիտակցվել սեփական ձգտումները, հարաբերությունների նոր բնույթ ստանալը, սեփական կյանքի ուղին, հավակնությունները։ Աշխատանքային իննահաստատման նպատակներ չունեցող ամուսնացած կանանց շրջանում պատկերը մի քիչ այլ Է. նրանց համար որոշ ժամանակ ընտանիքի բարեկեցության, այսպես կոչված տուն-տեղ դնելու, երեխաների դաստիարակության հարցերը առաջնային նշանակություն են ստանում, սակայն ավելի ուշ շատերի մոտ կարծես հետզարգացում (ռեգրես) Է տեղի ունենում դեպի պատանեկան պրոբլեմները (30-ից հետո)։ Նորից սերը, արտաքինի հետ կապված հարցերը առաջին տեղն են գրավում, նրանցից շատերը Էքզիստենցիալ վակուումի (կենսական դատարկության) վիճակում են հայտնվում (պետք է ասել իհարկե, որ նման տեղաշարժերը խիստ հազվադեպ են ավանդապահ հայկական ընտանիքներում)։ Այդ կապակցությամբ հետաքրքրական Ջ.Բիրենի հետազոտությունները։ Կյանքի 4-րդ տասնամյակում տղամարդկանց ինքնանկարների չափսերը գնալով ավելի ու ավելի մեծանում են, այն դեպքում, երբ կանանց ինքնանկարները փոքրանում են։ Այս իրավիճակը հոգեվերլուծաթյան խոշոր ներկայացուցիչ Կարեն Հորնին բացատրում է սոցիալական դիրքորոշումներով, դաստիարակությամբ։ «Անկախության, հե֊տաքրքրությունների ոլորտի եւ գործունեության դաշտի ընդլայնմանն ուղղված կնոջ ջանքերը, - գրում է նա, - բախվում են սկեպտիկ դիրքոշորման, դրանք ընկալվում են որպես կնոջ բնածին ընդունակություններին եւ ձգտումներին հակասող երևույթներ... Նման դիրքորոշումը կանացիության հայրիշխանության իդեալն է, ըստ որի, կինը մի էակ է, որի միակ ցանկությունն է սիրել տղամարդուն և սիրվել նրա կողմից, հիանալ նրանով, սպա սարկել նրան, իսկ երբեմն էլ ինչ-որ բանում նմանակել... Այդ պատճառով Էլ հասկնալի Է... որ այն կանայք, ովքեր այսօր ձգտում են անկախորեն զարգացնել
իրենց ընդունակությունները, կարող են դրան հասնել միայն արտաքին ընդդիմության և ներքին դիմադրության դեմ պայքարի գնով»։ (Շատերին չի հաջողվում այդ պայքարից հաղթանակով դուրս գալ, որի հետևանքով «տարիքի հետ, մոտավորապես 3Օ-ի մոտերքում, սիրո մեջ շարունակվող անհաջողությունները սկսում են ճակատագրական անխուսափելիություն թվալ... Եվ վերջապես գործունեության և նվաճումների համար նախատեսված տեղը գրավում Է դատարկությունը... Կյանքն ավելի ու ավելի Է իմաստազրկվում վշտի զգացողություն Է ի հայտ գալիս, այդ մարդիկ կրկնակի ինքնախաբեության մեջ սկսում են կորցնել իրենց»։
Գրեթե ողջ 4-րդ տասնամյակը յուրահատուկ փորձարարական շրջան է (այնպես, ինչպես նախորղ փուլում վաղ պատանեկությունը), որի ընթացքում մարդը յուրացնում Է նոր սոցիալական դերերը, միջանձնային հարաբերությունների սկզբունքները, աշխատանքային կարողություններն ու հմտությունները։ Այս փուլի փորձարարությունը նախորդի համեմատությամբ մի Էական առանձնահատկություն ունի այն նկատելիորեն ավելի գիտակցված Է տեղի ունենում մարդը հստակ, իրատեսորեն վերլուծում Է սեփական կյանքի ուղին,1 գնահատում Է իր հնարավորությունները։ Փորձարարությունն ավարտվում Է 36-40 տարեկւսնում։ Այդ ընթացքում լիովին ձևավորվում Է սեփական անձի որպես   սոցիալական  ակտիվության   սուբյեկտի   ես-կոնցեպցիան,   մարդը գտնում Է իր տեղը կյանքում, ինքնահաստատվում այդ ոլորտում, համոզվում իր կարողությունների և հնարավորությունների մեջ կամ ճիշտ հակառակը, պարզում Է,  որ իր տեղում չէ, փորձում է վերաիմաստավորել  սեփական կյանքն ու արժեքները։ Նման դեպքերում, մարդիկ հաճախ փոխում են մասնագիտությունը, կենսակերպը, հաճախ աշխարհայացքային հզոր տեղաշարժեր են տեղի ունենում։ Օրինակ, Պոլ Գոգենն այս տարիքում լքում է ընտանիքը, հրաժարվում բարոյական գրասենյակի աշխատակցի բարեկեցիկ և ապահով կյանքից և լիովին նվիրվում նկարչության։ Բոլոր դեպքերում կյանքի այս շրջանը ոչ թե հանդարտ հունով Է ընթանում, այլ բուռն, հագեցած, խիստ ակտիվ։
Ահա թե ինչպես են ներկայացնում կյանքի 33-39 տարիքային շրջանը ամերիկացի գիտնականներ Դ Լևինսոնը ել Ջ. Վեյլանտը. «Փոթորիկ և գրոհ։ Ընտանեկան երջանկությունը հաճախ կորցնում Է իր հմայքը, և բոլոր ուժերը,   ասես  փոխհատուցվելով,   ներդրվում   են   աշխատանքի   մեջ։   Մարդը  ձգտում Է իր մասնագիտության մեջ բարձունքների հասնել։ Սրանք արդյունավետ աշխատանքի տարիներ են, սակայն ինչի Էլ հասնում Է մարդը, նրան դա քիչ Է թվում»։
Հինգերորդ տասնամյակի սկիզբը յուրահատուկ ամփոփման շրջան Է, որի ընթացքում վերջնականորեն որոշվում Է կյանքի երկրորդ կեսի ուղին։ «Որքան ավելի մոտ Է կյանքի կեսը, - գրում Է Կ. Յունգը, - և որքան ավելի լավ է մարդն  ինքնահաստատվել իր անձային  դիրքորոշումներում և սոցիալական դիրքում,այնքան  ավելի համոզված է լինում, որ կյանքի ճիշտ ուղի, վարքի  ճիշտ  իդեալներ և սկզբունքներ են ընտրվել»; Ինքնաիրականացման (Շ.Բյուլլեր¤,    ինքնաակտուալիզացիայի (Ա. Մասլոու, Կ. Գոլդշտեյն) պահանջմունքները շատերի մոտ հենց այս շրջանում են ի հայտ գալիս, և հենց այս շրջանում է հնարավոր դառնում բավարարել այդ պահանջմունքները։ Եթե նախորդ տասնամյակը հանդես էր գալիս որպես սոցիալական ակտիվության սուբյեկտի ինքնահաստատման շրջան, ապա հիմա ինքնահաստատված սուբյեկտի ակտիվության շրջանն է, այժմ մարդու գործունեությունն ուղղված է թե իրեն ճանաչելու, փորձարկելու, այլ տալու այն ամենը, ինչ ինքը կարող է տալ մարդկանց։ Ըստ որում, հետազոտությունները ցույց են տալիս, որ գիտության, արվեստի, քաղաքական գործունեության, բիզնեսի   ոլորտներում խոշոր հաջողությունները հաճախ հենց այս շրջանին են վերաբերում։ Իզուր չէ որ այն համեմատվում է աշնան, բերքահավաքի հետ։ Կյանքի վերջին 4-րդ փուլի հիմնախնդրի` ինվոլյուցիայի լուծման գործընթացը, թերևս սկսվում է 5-րդ տասնամյակի սկզբներից (չնայած ամբողջ 5-րդ տասնամյակը մարդու ամենաբուռն ակտիվության շրջանն է հանդիսանում) , սակայն բուռն ձևով է ընթանում 6-րդ տասնամյակի կեսերից։ Այս փուլը այնպես սկսվում է կենսաբանական տեղաշարժերով։ Ի հայտ են գալիս ծերության առաջին նշանները (ճերմակում եւ թափվում են մազերը, սկսում է թուլանալ մկանային ուժը եւ այլն) , գլուխ են բարձրացնում հիվանդությունները։ Աստիճանաբար սկսում է ձևավորվել սեփական ես-ի՝ որպես մահկանացուի ինքնագիտակցությունը։
Այս շրջանում մարդիկ ավելի իրատես են դառնում, սկսում են կենտրոնանալ ներկայի և ապագայի վրա։ Ըստ Յունգի, տարիքի հետ աճում է ինտրովերտությունը։ «Նկատելիորեն ուժեղանում է ներհայեցողությունը, - գրում է ամերիկացի  հոգեբան Նյուգարտենը, - մտախոհությունը,   ռեֆլեքսիան եւ  ինքնագնահատումը վերածվում են հոգևոր կյանքի բնորոշ ձևերի»։ Մարդը կարծես շրջվում է արտաքին աշխարհից դեպի սեփական անձը։ Ըստ Նյուգարթենի, դրան նպաստում են սոցիալական դերերը, մոտ մարդկանց կորուստները և սեփական կյանքի ամփոփման և մահվան իմաստավորման ձգտումը։ Պետք է ասել, իհարկե, որ սեփական ես-ի որպես մահկանացուի գիտակցումը, տարբեր մարդկանց մեջ տարբեր դիրքորոշումներ է ձևավորվում կյանքի այս փուլի նկատմամբ։ Ավստրիացի հոգեբան Շ. Բյուլերը չորս ադպիսի դիրքորոշումներ է առանձնացնում, ա) հանգստանալու, ազատությունը վայելելու ցանկություն և բավարարվածություն այդ վիճակով, բ) ակտիվ կյանքը շարունակելու ցանկություն, գ) անբավարարվածություն կյանքից և սեփական անձից, պայքարը շարունակելու համար ուժերի, կամքի, հնավորությունների  բացակայություն,   դ)  ափսոսանք,   մեղքի  զգացում սխալ ապրած կյանքի համար։ Ամերիկացի գիտնականներ Ռ. Բուտլերի ել Մ.Լևիսի  հետազոտությունները ցույց են տվել, որ այս տարիքային փուլում շատերը  ակտիվության միանգամայն նոր ոլորտներ են ընտրում, նոր իմաստ են գտնում իրենց կյանքում եւ շարունակում երջանիկ ապրել մինչև կյանքի ։ Մեր կարծիքով, ինչպես ցանկացած այլ տարիքային փուլ, այնպես էլ այս փուլը որոշակի իմաստ ու նշանակություն է պարունակում իր մեջ, և հենց այդ իմաստի չհասկանալը բացասական վերաբերմունք Է ձևավորում ծերության հանդեպ։ Տարիքով մարդկանց մեծ մասն իհարկե գտնում է անհատական կյանքի այս շրջանի իմաստը և լիարժեք ձևով իրականցնում  այն,  սակայն  գոյություն  ունի  նաև  տարիքային  փուլի ընդհանուր իմաստ,որը  պետք է գիտագցի հասարականությունը և փոխի  իր  վերաբերմունքը  ծերության  հանդեպ. ոչ թե  ծերունիներին  թոշակի  ուղարկելով օտարի իրենից,այլ առավելագույնս օգտագործի  նրանց հնարավորությունները: Այդ  իմաստը  հստականորեն  պատկերացնում  են  շատ  կիսավայրենի  ցեղեր. օրինակ` Ավստրալիայի բնիկների մեջ §ծերունիները և պետական  գործիչներ  էին,և դիվանագետներ (հարևանների  հետ բանակցություններն,իհարկե,նրանք էին վարում),և քրմեր,և հեքիմներ,և ուսուցիչներ...Նրանք ցեղին անհրաժեշտ մարդիկ  էին  նրանց  հարգում  էին¦¥Ա.Դրիձո,Լ.Մինց,1987):
Տաիքային  այս  վերջին  փուլը և մարդու  կյանքի ուղին ավարտվում է  մահվամբ:Հոգեբանական  տեսանկյունից  այն,ըստ Քյուբլեր-Ռոսի,սկսում է այսպես  կոչված  դեքաթեքսիսից,բաժանումից §...երբ  մարդիկ  իրենց անջատում են աշխարհից... ¦:Այս  շրջանում երկկողմանի  հաղորդակցությունը,ինչպես  նաև արտաքին  գրգռիչներին  հակազդելը դադարում  է,սակայն  մահացողն ի վիճակի  է լինում  ընկալելու  իրեն  ուղղված  խոսքը:Կենսաբանական մահը  սկսում է  սրտի աշխատանքի  և շնչառության դադարով,որից հետո արագորեն մահանում  են օրգանները  և հյուսվածքները  ¥կլինակական մահվան շրջան):Թե կենսաբանական և թե հոգեբանական  տեսանկյունից չափազանց  հետաքրքրական  է կլինիկական մահվանը  նախորդող հոգեվարքի շրջանը,որը,դիտարկելով որպես յուրահատուկ  ճգնաժամ,կքննարկենք  ավելի ուշ:

Գրանցված է

...եթե հնարավոր է բանտարկության  մի տեսակը  հասկանալի  դարձնել  մեկ ուրիշի  նկարագրությունով, ուրեմն  հնարավոր է նաև իրապես  գոյություն  ունեցող  մի  վիճակ  հասկանալի դարձնել  գոյություն  չունեցողով...
Հեղինէ
Administrator
Արմսոուլցի
*****

Վարկանիշ: +98/-12
Ռադիոծածկույթից դուրս է Ռադիոծածկույթից դուրս է

Գրառում: 5798



WWW
« Պատասխան #2 : Հունիսի 08, 2007, 10:14:07 am »

ԽԱՉՄԵՐՈՒԿՆԵՐԸ


Մենք փորձեցինք ներկայացնել մարդու կյանքի ուղին, իսկ այժմ կանգ առնենք այդ ուղու «խաչմերուկների», այսպես կոչված հոգեկան զարգացման կամ տարիքային ճգնաժամերի վրա։ Մասնագետները վաղուց ի նկատել են, որ կյանքի որոշակի շրջաններում մարդը կարծես կորցնում «կողմնացույցները», կտրուկ փոխվում կամ սրվում են բնավորության գծերը, սովորական վարքը, միջավայրի հետ հարաբերությունները, մարդը հուզականորեն ավելի անկայուն Է դառնում, կոնֆլիկտային։ Առաջինը դեռահասությունն  է  առանձնացվել որպես «դժվար» տարիք,հետագայում ճգժնաժամային համարվեցին  նաև  3,7, նորածնության,մեկ տարեկան,պատանեկության,30 տարեկան,կյանքի  կեսի  և ծերության  շրջանները (հոգեբանության  մեջ նշված տարիքներից շատերի ճգնաժամային լինելու  կապակցությամբ տարակարծություններ  կան¤:
 Ինչո՞ւ են կյանքի որոշակի փուլերում մարդիկ հոգեբանական ճգնաժամի մեջ հայտնվում, որո՞նք են այդ ճգնաժամերի պատճառները, իմաստը, նշանակությունը, ինչո±վ են դրանք ավարտվում; Հոգեբանության մեջ այս հարցի կապակցությամբ տարբեր վարկածներ են առաջ քաշվել (Լ. Վիգոտսկի,Է. էրիքսոն եւ ուրիշներ) , որոնք, ցավոք, այս հոդվածում մենք չենք կարող քննարկել։ Այդ պատճառով Էլ միանգամից կանցնենք այն տեսակետի շարադրմանը, որը բխում Է տարիքային շրջաբաժանման վերը ներկայացված մոտեցումից։
   Ինչպես նշեցինք, մարդու կյանքը, զարգացումը գենետիկական չորս հիմնական  նախնդիրների լուծման գործընթաց է։ Ի տարբերություն կենդանիների, որոնց , մեջ այդ գործընթացը տեղի է ունենում ինքնաբուխ ձևով, բնազդային մեխանիզմների շնորհիվ, մարդը գիտակցում է իր առջև ծառացած խնդիրները, ինչպես նաև իրեն` որպես այդ խնդիրները կրողի, լուծողի և, չունենալով դրանց լուծման համար պարտադրված բնազդային ծրագրեր, ինքն է  մշակում և իրականացնում այդ ծրագրերը։ Հենց այս հանգամանքով էլ, մեր կարծիքով, պայմանավորված են տարիքային ճգնաժամերը։ Կյանքի այդ շրջաններում մարդը կարծես հայտնվում է խաչմերուկում չիմանալով որ կողմ թեքվի,ուր գնա։ Նա բախվում է գենետիկական հիմնախնդրի՝ առանց հստակորեն գիտակցելու նրա Էությունը, առանց հասկանալու, թե ինչպես ինքը պիտի լուծի այն, չի պատկերացնում նաև, թե ով Է ինքը, ինչպիսին Է, ինչ հավականություններ պիտի ունենա որպես այդ խնդիրը լուծող։ Մյուս կողմից պահանջմունքների, մղումների, ցանկությունների մեջ կոնկրետացած հիմնախնդիրն ահռելի ուժով դրդում Է անհատին գործելու, սակայն, չունենալով այդ գործունեության համար բավարար կողմնորոշման հիմք, մարդը հաճախ խոչնդոտների, անհաջողությունների Է բախվում հայտնվելով այսպես կոչված ֆրուստրացված վիճակում։ Այս վիճակն Էլ հենց պայմնավորվում Է լարված, հւզականորեն հագեցած, հաճախ ոչ ադեկվատ վարքը ճգնաժամային շրջաններում։ Այս տեսանկյունից, ճգնաժամը ոչ այլ ինչ Է, քան ոչ նպատակաուղղված, քաոսային որոնման գործընթաց, մարդն իր գործողություններով, ապրումներով, վերլուծություններով ուղղակի փորձում Է պարզել, թե ով ինքը, ուր և ինչպես պիտի գնա։ Ըստ որում, յուրաքանչյուր ճգնաժամի ժամանակ այս հարցերը յուրովի են հնչում, քանզի տարիքային տարբեր փուլերում, ինչպես նշեցինք, փոխվում են գենետիկական հիմնախնդիրը և մարդու ինքնագիտակցությունը։
Ի՞նչ դեր են խաղում արտաքին հանգամանքները ճգնաժամերի ձևավորման գործընթացում։ Ըստ որոշ գիտնականների (Լ Վիգոտսկի, Ա. Ֆրոյդ եւ ուրիշներ) , ճգնաժամերը զուտ ներքին գործոններով են պայմանավորված, պարտադիր են բոլորի համար, իսկ միջավայրի ներգործություններն ուղղակի որոշում են ընթացքի առանձնահատկությունները։ Պետք Է ասել, որ Էմպիրիկ հետազոտությունները չեն հաստատում այս վարկածը, օրինակ, կան հասարակություններ, որտեղ զարգացումն առանց ճգնաժամերի է ուղեկցվում (Մ. Մքիդ, Ռ. Բենեդիկտ եւ ուրիշներ), մյուս կողմից պարզվել է, որ ոչ բոլոր մարդիկ են տվյալ տարիքային շրջանում ճգնաժամ ապրում (է. Դոուվան, Ջ. Ադելսոն և ուրիշներ)։ Նման հակասականությունը, մեր կարծիքով, պայմանավորված է նաև «ճգնաժամ» հասկացության տարբեր ըմբռնումներով։ ճգնաժամի պարտադիր լինելու կողմնակիցները տարիքային խնդիրներով պայմանավորված սթրեսները, անցումայնությունն արդեն իսկ դիտում են որպես ճգնաժամ,  իսկ հակառակ բևեռի գիտնականները հետազոտվողների մեջ ախտանշաններ են փնտրում։
Մեր կարծիքով, ճգնաժամերը հետևանք են մի կողմից ներքին պայմաններիի, առաջին հերթին տարիքային որոշակի խնդիրների նկատմամբ գերզգայության ձևավորման, մյուս կողմից այդ խնդիրների անհաջող լուծմանը կամ չլուծմանը նպաստող արտաքին հանգամանքների։
Տգնաժամերի  ելքը  պայմանավորված Է  մի   կողմից  տարիքային   հիմնախնդրի լուծման ուղիների որոնման արդյունքներով, մյուս կողմից` դրա հետևանքով ձևավորված ես-կոնցեպցիայի առանձնահատկություններով։ Այն դեպքում, երբ որոնումները հաջողությամբ են ավարտվում, և դրական ես-կոնցեպցիա Է մշակվում, մարդը վստահորեն ձեռնամուխ Է լինում տարիքային խնդիրների լուծմանը։ Անհաջողության և բացասական, ժխտող կոնցեպցիայի դեպքում մարդը հաճախ անցնում Է փոխհատուցող, ոչ հարմարողական վարքի ձևերի։ Վերջիններս կարելի Է բաժանել երեք խմբի, ա) ռեգրես. մարդը կարծես հետզարգացում է ապրում, ընդունում տարիքային ավելի վաղ փուլերի գոյաձևերը, որոնք իր տարիքում արդեն հիվանդագին բնույթ են  կրում (նևրոզներ, փսիխոզներ) , բ) պրոգրես, մարդը ժխտում է տվյալ փուլի հիմնախնդիրները և ապրում կյանքի հաջորդ փուլի հիմնախնդիրներով (տիպիկ օրինակ է դեռահասությւսն փուլում հասակակիցների, հատկապես հակառակ սեռի կողմից լիարժեք ձևով չընդունված տղաների եւ աղջիկների նվիրումը ուսմանը և աշխատանքային կարիերային), գ) դեստրուկտիվ վարք. մարդն  ուղղակի  ինքնակործանման է  դիմում  (նարկոմանիա,   հանցագործ վարք, զանազան հիվանդություններ)։
Ինչպես նշեցինք, հոգեբանության մեջ տարաձայնություններ կան ճգնաժամային  տարիքների  որոշման հարցում։  Չի  ընդունվում  հոգեբանական բնույթի ճգնաժամի առկայությունը նորածնության և մեկ տարեկան հասակում։ Նորածնությունն, իհարկե, նոր միջավայրին և գոյաձևին հարմարվելու բարդ շրջան է, սակայն դա ավելի շուտ կենսաբանական հարմարման գործընթաց է։ ժխտվում է նաև ճգնաժամի առկայությունը 7 տարեկանում։ Ըստ որոշ հեղինակների, այդ տարիքի դժվարությունները պայմանավորված որոշ երեխաների դպրոցին պատրաստ չլինելու հանգամանքով (Լ. Բոժովիչ ¤:70-ական թվականներին կատարված հետազոտությունները (Թոմե, Լեվինսոն, Վեյլանտ եւ ուրիշներ) հաստատում են ճգնաժամի առկայությունը 27-32 եւ 37-40 տարիքային շրջաններում, հոգեբուժության մեջ վաղուց ի վեր հաստատված է ինվոլյուցիոն ճգնաժամի (55-60 տարեկանում) առկայություն:Այսպիսով, ըստ ժամանակակից տվյալների, ճգնաժամային կարող են համարվել 3 (ավելի ճիշտ 2, 5-5), 12-16, 27-32, 37-40 և 55-60 տարիքային շրջանները։ Ըստ որոշ հեղինակների (Լ. Վիգոտսկի), ճգնաժամերը սովորաբար տևում են մոտ մեկ տարի և ի հայտ են գալիս անցումային շրջանի որևէ տարիքում։
Փորձենք տալ նշված տարիքային ճգնաժամերի բնութագրերը։

Գրանցված է

...եթե հնարավոր է բանտարկության  մի տեսակը  հասկանալի  դարձնել  մեկ ուրիշի  նկարագրությունով, ուրեմն  հնարավոր է նաև իրապես  գոյություն  ունեցող  մի  վիճակ  հասկանալի դարձնել  գոյություն  չունեցողով...
Հեղինէ
Administrator
Արմսոուլցի
*****

Վարկանիշ: +98/-12
Ռադիոծածկույթից դուրս է Ռադիոծածկույթից դուրս է

Գրառում: 5798



WWW
« Պատասխան #3 : Հունիսի 08, 2007, 10:14:43 am »

ԵՐԵՔ ՏԱՐԵԿԱՆԻ ՃԳՆԱԺԱՄ

Ճգնաժամի ախտանշանները մանրամասն նկարագրել է Լ. Վիգոտսկին: Դրանցից է   նեգատիվիզմը`երեխան մեծերի ասածների ճիշտ հակառակ անում կամ ասում։
 Ահա Լ. Վիգոտսկու դիտումներից մեկը. «... մեծահասակը մոտենում է  երեխային և հավակնորեն հայտարարում, «Այս հագուստը սեև է»։ Ստանում հետևյալ պատասխանը. «Ոչ, այն սպիտակ Է»։ Իսկ երբ ասում Է՝ «այն սպիտակ Է», երեխան պատասխանում Է. «Ոչ, սև Է»։ Մյուս ախտանիշներն են համառությունը, կամակորությունը, ինքնուրույնություն, ինքնակամություն դրսևորելու ձգտումը (հաճախ իրավիճակին ոչ համապատասխան) , բողոքները, կռիվները մեծերի դեմ, արժեզրկումը երեխան սկսում Է վիրավորական խոսքեր ասել ծնողներին, և դեսպոտիզմը՝ երեխան փորձում Է իր կամքին ենթարկել մեծերին («նստի՛ր այստեղ», «խոհանոց մի գնա»)։ Հոգեվերլուծության մեջ որպես ճգնաժամային ախտանշաններ են դիտվում մանկական սեռականության հետ կապված երևույթները։ Որն Է ճգնաժամային ախտանիշների իմաստը, ինչու Է երեխան ճգնաժամ ապրում հենց այս տարիքում։ Ինչպես վերևում նշեցինք, 2, 5-3 տարեկանում երեխաների մեջ ի հայտ Է գալիս այսպես կոչված տեսակային ինքնագիտակցությունը` երեխան սկսում Է գիտակցել իրեն որպես մարդ։ Պարզվում է, որ ճգնաժամային ախտանշանների միջոցով երեխան փորձում է «իր մարդ լինելու հանգամանքը» ընդունել տալ մեծերին, թերևս նաեւ ինքն իրեն։ Այսպես, մեր կողմից կազմակերպված հետազոտությունը (Ա. Ալավերդյան 1997), ուղղված էր պարզելու, թե ինչպես են նշված տարիքի երեխաները բացատրում ճգնաժամային ախտանշանները։ Ահա, օրինակ, 3, 6 տարեկան Արթու– րհկի կողմից նեգատիվիզմի ախտանշանի բացատրությունը. «Հարց. «Ինչո՞ւ տղան չէր լսում մայրիկի ասածները»։ Պատասխան. «Որովհետեւ ինքը մեծ է»։ Հարց. «Մայրիկից մեծ է»։ Պատասխան. «Այո»։ Հարց. «Մայրիկից ավելի բարձրահասակ ու ուժե՞ղ է»։ Պատասխան. «Չէ, մարդ է, էլի»։ Ահա մեկ այլ դիտում, հորաքույրը չորս տարեկան Հրայրիկին ասում է. «Դու դեռ շատ փոքր ես, որ կարծիք հայտնես»։ Հրայրիկը լաց լինելով պատասխանում է. «Բայց ես մարդ եմ, չէ՞, քո նման մարդ եմ, միայն փոքր»։
Իրենց մեծ կամ մարդ լինելը (այս հասկացությունները երեխաների համար հոմանիշներ են) ապացուցելու երեխաների այս բուռն ձգտումը վկայում է, որ նրանք էլ կասկածում են իրենց լիարժեք մարդ լինելուն։ Այդ տեսանկյունից հետաքրքրական են այս տարիքում ի հայտ եկող շիզոֆրենիական որոշ ախտանշանների, առանձնահատկությունները (նշենք, որ շատ մասնագետներ շիզոֆրենիան տարիքային ճգնաժամի հնարավոր ելքերից են համարում)։ Այսպես կոչված մանկական աուտիզմի դեպքում երեխաները խուսափում են մարդկանց հետ շփվելուց, մեկուսանում են, այն դեպքում, երբ հաճույքով շփվում են կենդանիների, մեխանիկական սարքերի, բնության հետ։ Այդ երեխաները կարծես օտարվում են իրենց տեսակից, կորցնում են իրենց տեսակային ես-ը՝ հաճախ իրենց նույնացնելով կենդանիների, մեխանիզմների հետ։ Ահա մի օրինակ Գ. Սուխարևայի կլինիկական նյութերից. «Երեխան համոզված է, որ ինքը կատու է և պահանջում է, որ կապեն իր պոչիկը, փիսիկ անվանեն։ Երբ նրան մերժում են, հուզվում է, լաց լինում եւ ասում. «Նրանք մտածում են, թե ես տղա եմ, բայց ես փիսիկ եմ»; է. էրիքսոնը այսպիսի մի դեպք է նկարագրում. «Ջինը սիրում էր միայն գործիքներ ու մեխանիզմներ... նայելով դրանց նա ժպտում էր, ինչ-որ բան շշնջում ու ջերմորեն գրկում։ Միայն դրանց առկայությունն արդեն իսկ աղջկան ոգևորում է.... միևնույն ժամանակ նա միանգամայն անտարբեր էր մարդկանց նկատմամբ»։ Ամերիկացի հոգեբույժ Բ. Բեթելհեյմը նկարագրում է աուտիզմով տառապող մի տղայի, որը համոզված էր, թե ինքը մեքենա է։ Ըստ Բեթելհեյմի, երեխան մերժում էր իր տեսակային պատկանելությունը, չէր համարձակվում իրեն մարդ համարել։ Հետաքրքրական է, որ ավելի մեծ տարիքի հիվանդագին կերպարանափոխությունների ժամանակ նման բան չի նկատվում, հիվանդը կարող է իրեն համարել այլ մարդ, անիրական մարդ, բայց  այնուամենայնիվ մարդ։ Եթե համեմատենք տվյալ, տարիքի հոգեկան  զարգացման ճգնաժամի և ներկայացված հոգեախտաբանության առանձնահատկությունները, ապա կարելի է եզրակացնել, որ ճգնաժամային տարիքում երեխան փորձում է ինքնահաստատվել որպես մարդ, դրանում համոզել իրեն և ուրիշներին։ Ինքնահաստատման գործընթացի նորմայից շեղվելու, ճգնաժամային ախտանշաններով ընթանալու պատճառները դեռևս այնքան էլ պարզ չեն: Որոշ դեպքերում, թերևս, դրան նպաստում է ավտորիտար դաստիարակությունը, երեխայի նկատմամբ անտարբեր, երբեմն նույնիսկ թշնամական վերաբերմունքը, ըստ որոշ գիտնականների (Ֆ. Դոլտո), հղիության ընթացքում երեխայի նկատմամբ բացասական վերաբերմունքն էլ կարող է հիվանդագին ազդեցություն ունենալ նրա հոգեկան առողջության վրա։


Գրանցված է

...եթե հնարավոր է բանտարկության  մի տեսակը  հասկանալի  դարձնել  մեկ ուրիշի  նկարագրությունով, ուրեմն  հնարավոր է նաև իրապես  գոյություն  ունեցող  մի  վիճակ  հասկանալի դարձնել  գոյություն  չունեցողով...
Հեղինէ
Administrator
Արմսոուլցի
*****

Վարկանիշ: +98/-12
Ռադիոծածկույթից դուրս է Ռադիոծածկույթից դուրս է

Գրառում: 5798



WWW
« Պատասխան #4 : Հունիսի 08, 2007, 10:15:03 am »

ԴԵՌԱՀԱՍՈՒԹՅԱՆ  ՃԳՆԱԺԱՄ

Ճգնաժամային   ախտանշաններից   են   անլիարժեքության   զգացումը ընկճվածությունը,  հիպոխոնդրիկ տագնապները,  սևեռուն  կենտրոնացումն այնպիսի հարցերի վրա, ինչպիսիք են` «ո՞վ եմ ես», «ինչո՞ւ եմ ծնվել», «գեղեցի՞կ եմ. թե՞ տգեղ», «ինչպե՞ս են ինձ ընկալում ուրիշները», նույնականության կորուստը, դեպերսոնալիզացիայի երեւույթը (Ըստ Խ. Ռեմշմիդտի՝ «դեռահասները բողոքում են այն բանից, որ իրենց ոչ ոք չի հասկանում, որ իրենք միայնակ են, չեն գտել իրենց տեղը կյանքում, հարգանքի արժանի չեն, չունեն իրենց սեփական եսը և այլն), այսպես կոչված Տերզիտի բարդույթը կամ դիսմորֆոֆոբիան (երեխաներին թվում Է, թե իրենց մարմնի մասերը սովորականից տարբերվում են` մեծ են կամ փոքր, տգեղ են), նարցիսիզմը (Երեխաները չափից դուրս կենտրոնանում են սեփական անձի վրա, գերագնահատում իրենց հատկությունները, խիստ զգայուն են դառնում քննադատության նկատմամբ, միաժամանակ նրանց տանջում Է անլիարժեքության զգացումը, մեծերի հանդեպ նեգատիվիզմը, ծնողների հետ վեճերը, տանից փախուստները, օրինազանց վարքը (նարկոմանիա, ագրեսիվ վարք), ինքնասպանության մտքեր և փորձերը,  սեռական բնույթի խանգարումները (օնանիզմ,  հոմոսեքսուալ վարք, սեռական սանձարձակություն, սեռական օրգանների նորմալ լինելու, իմպոտենտության կասկածներ, սեռական ասկետիզմ՝ դեռահասները մերժում են այն ամենը, ինչ վերաբերում Է սեռական կյանքին), զանազան գաղափարական հոսանքների մեջ մտնելը, կուռքերի ստեղծումը (հանցագործ աշխարհի ներկայացուցիչներ, երգիչներ)։
   Դեռահասության տարիքի հոգեախտաբանությունը շատ դեպքերում ճգնաժամային ախտանշանների հիվանդագին ուռճացածություն Է հիշեցնում: Օրինակ, չափազանց գեր լինելու հիվանդագին հավատը կարող Է հանգեցնեք այսպես կոչված երկրորդային նյարդային անորեքսիայի, որի դեպքում հիվանդներն ընդհանրապես հրաժարվում են սննդից։ Նեգատիվիզմը, ագրեսիվությունը, օրիգինալ երևալու ձգտումը, օրինազանց վարքը, ծայրահեղ, հիվանդագին ձևով են սկսում դրսևորվել գեբոիդային շիզոֆրենիայի դեպքում։ Դեռահասության շրջանում ի հայտ եկող, հիվանդագին երևույթներից է հոմոսեքսուալիզմը, որը, ըստ Ա. Մոլի, պայմանավորված Է այս տարիքում սեռական պահանջմունքի գերակտուալացմամբ և պահանջմունքի օբյեկտի հարցում առկա անորոշությամբ։
 Ինչպես երևում Է դեռահասության տարիքի բնութագրերից, ճգնաժամային ախտանիշերի և հոգեախտաբանության առանձնահատկություններից, երեխան փորձում Է ինքնահաստատվել իր սեռի մեջ, ընդունել և ուրիշներին ընդունել տալ սեփական անձի սեռային լիարժեքությունը և գրավչությունը,  սեփական եսի, որպես տվյալ սեռի ներկայացուցչի արժեքը, սեռադերային  վարքի կանոնները եւ վերջապես հագուրդ տալ նոր ծագած պահանջմունքներին։ Այս խնդիրների լուծման ճանապարհին ի հայտ եկող խոչնդոտներն են դեռահասին հասցնում ճգնաժամային վիճակի։ Այդ խոչընդոտների մեծ մասը, թերևս, պայմանավորված են այս տարիքի նկատմամբ հասարակության ունեցած դիրքորոշումներով, վերաբերմունքով, դաստիարակչական մեթոդներով։ Այդ է վկայում, օրինակ, այն հանգամանքը, որ դաստիարակչական այլ մոտեցումներ, ավանդույթներ ունեցող շատ հասարակություններում դեռահասության ճգնաժամը կամ ընդհանրապես բացակայում է խիստ հազվադեպ է ի հայտ զալիս (Մ. Միդ, Բ. Մալինովսկի, Ռ. Բենեդիկտ և ուրիշներ)։ Խ. Ռեմշմիդտը նման անճգնաժամային անցումները մի շարք հանգամանքներով է բացատրում, նախ, այդ հասարակություններում հստակորեն սահմանազատված են մեծերի և երեխաների ստատուսները։ Մանկական ստատուսից մեծերի ստատուսին անցումը կտրուկ է կատարվում. դեռահասներին ձեռնադրում են կին և տղամարդ, որից հետո նրանք ընդգրկվում են հասարակության կյանքի մեջ։ Շատ հասարակություններում սեռական հարաբերությունները դեռահասներին արգելված չեն։ Այդ հասարակություններում թույլ է դեռահասների հասարակական եւ հոգեբանական ճնշումը։
Պետք է ասել իհարկե, որ արևմտյան մշակույթում նույնպես դեռահասության ճգնաժամը պարտադիր երևույթ չէ։ Ըստ որոշ հետազոտությունների (Դ. և Ջ. Օֆեր), դեռահասների մեծ մասն առանց ճգնաժամի են անցնում այս տարիքը։

Գրանցված է

...եթե հնարավոր է բանտարկության  մի տեսակը  հասկանալի  դարձնել  մեկ ուրիշի  նկարագրությունով, ուրեմն  հնարավոր է նաև իրապես  գոյություն  ունեցող  մի  վիճակ  հասկանալի դարձնել  գոյություն  չունեցողով...
Հեղինէ
Administrator
Արմսոուլցի
*****

Վարկանիշ: +98/-12
Ռադիոծածկույթից դուրս է Ռադիոծածկույթից դուրս է

Գրառում: 5798



WWW
« Պատասխան #5 : Հունիսի 08, 2007, 10:15:24 am »

ՃԳՆԱԺԱՄԸ    27-32 ՏԱՐԵԿԱՆՈՒՄ

Այս ճգնաժամը դեռևս շատ թույլ է ուսումնասիրված՝ առանձնացված չեն բնորոշ ախտանշանները, այնքան Էլ պարզ չեն դրդող հանգամանքները, ընթացքի առանձնահատկությունները։ Ամերիկացի գիտնականներ Դ. Լևինստոնը և Ջ. Վեյլանտը ճգնաժամը հետևյալ կերպ են բնութագրում. «20-30 տարեկան հասակում կյանքի մասին եղած պատկերացումները դադարում են հեշտ և հասկանալի թվալ։ Տանջող հարցեր են ծնվում. «Մի°թե ես այսպես Էի պատկերացնում իմ կյանքը», «Բայց չէ՞ որ ես կարող էի այլ կերպ ապրել», «Ինչո՞ւ իմ ղեկավարությանը, ընտանիքը, ծնողները չեն ընդունում ինձ այնպես, ինչպես կամ»։ Երբեմն այս տարիքում մարդը քանդում է իր կենսակերպի հիմքերը... և վերակառուցում իր կյանքը»։ Ըստ Գ. Թոմեի, այս շրջանում աճում է անինքնավստահությունը. մարդը հիասթափություն է ապրում, հաճախակի են դառնում կոնֆլիկտները հարազատների հետ; է. էրիքսոնը գտնում է, որ այս ճգնաժամի բացասական կողմը մոտ մարդկանցից մեկուսացումն է։ Մեր նախնական հետազոտությունները ցույց են տալիս, որ այս շրջանում արժեքների կտրուկ վերաիմաստավորում է տեղի ունենում, աճում է ներհայեցողությունը՝ երիտասարդներն անընդհատ մտորում են սեփական ես-ի արժեքի, կյանքի իմաստի, սեփական կյանքի ուղու շուրջ։ Այս շրջանում ինքնագիտակցության նոր հեղաշրջում է տեղի ունենում՝ մարդն ընկալում է իրեն որպես սոցիալական ակտիվության սուբյեկտ  և այդ ակտիվության նշանակալիության, իմաստի,  հաջողությունների տեսանկյունից է գնահատում իրեն։ ճգնաժամն ի հայտ է գալիս, երբ կասկածի տակ է դրվում այդ ակտիվության նշանակությունը, կամ ընտրած ոլորտում անհաջողությունները ստիպում են վերանայել սեփական ես-ի   որպես տվյալ ակտիվություն իրականացնող սուբյեկտի մասին կարծիքը։ Ահա, օրինակ, Լև Տոլստոյի այդ շրջանի տվայտանքները. «Պոեզիայի նշանակությւսն և կյանքի զարգացման նկատմամբ եղած հավատն իսկական հավատ էր... Սակայն... ես սկսեցի կասկածել այդ հավատի անսխալականությանը և որոշեցի այն հետազոտել...Կասկածելով գրողի հավատի իսկությանը` ես սկսեցի ուսումնասիրել այդ հավատի քուրմերին և  համոզվեցի, որ գրեթե բոլոր քուրմերը՝ գրողները, անբարոյական մարդիկ են... Այդ մարդիկ ինձ ատելի դարձան, և ես ինքս ինձ ատելի դարձա և ես հասկացա, որ այդ հավատը խաբեություն Էր»։

Գրանցված է

...եթե հնարավոր է բանտարկության  մի տեսակը  հասկանալի  դարձնել  մեկ ուրիշի  նկարագրությունով, ուրեմն  հնարավոր է նաև իրապես  գոյություն  ունեցող  մի  վիճակ  հասկանալի դարձնել  գոյություն  չունեցողով...
Հեղինէ
Administrator
Արմսոուլցի
*****

Վարկանիշ: +98/-12
Ռադիոծածկույթից դուրս է Ռադիոծածկույթից դուրս է

Գրառում: 5798



WWW
« Պատասխան #6 : Հունիսի 08, 2007, 10:16:13 am »

ԿՅԱՆՔԻ ԿԵՍԻ ՃԳՆԱԺԱՄԸ


Կ. Յունգը թերևս առաջիններից էր, ով հատուկ ուշադրություն դարձրեց կյանքի կեսի ճգնաժամին։ «Վիճակագրությունը ցույց Է տալիս, -գրում Է նա,- որ տղամարդկանց մեջ մոտ 40 տարեկանի շրջանում դեպրեսիաները հաճախանում են։ Կանանց մոտ նևրոտիկ դժվարությունները որպես կանոն մի քիչ ավելի շուտ են ի հայտ գալիս։ Կյանքի այս փուլում այսինքն 35-40 տարեկանում մարդու հոգեկանում Էական փոփոխություններ են տեղի ունենում:
... Երբեմն աստիճանաբար փոխվում Է բնավորությունը, այլ դեպքերում ի հայտ են գալիս հատկություններ, որոնք մանկական հասակում չեն եղել, կամ Էլ սկսում են թուլանալ նախկին հակումներն ու հետաքրքրությունները, իսկ դրանց տեղը նորերն են գրավում...»։
Լևինսոնը, Վեյլանտը եւ Գոուլդը այսպես են բնութագրում ճգնաժամը. «Պայթյուն կյանքի կեսին։ Սա երկրորդ խոշոր անցումային շրջանն է։ Ձեռք բերված հաջողությունները անբավարար են թվում, տպավորություն է ստեղծվում, թե կյանքն իզուր է անցնում։
Ստեղծագործող մարդկանց (նկարիչներ, դերասաններ) կենսագրությունների վերլուծությունը ցույց է տվել, որ... համարյա բոլորի մոտ 35-ի շրջանում ողբերգական փոփոխություններ են տեղի ունենում... Նրանցից ոմանք, ինչպես օրինակ Գոգենը, իրենց ստեղծագործական ուղին այս շրջանում են սկսում։ Ուրիշներն ընդհակառակը 35-ի մոտ սպառել են իրենց ստեղծագործական ընդունակությունները կամ մոտիվացիան, շատերը մահացել են։ 35– 39 տարեկանում նկարիչների և դերասանների մահվան հաճախականությունը անբնական ձևով աճում է»։
 Կյանքի կեսի ճգնաժամի հետաքրքրական նկարագրություններ են տալիս գրողները։ «Հասնելով երկրային կյանքի կեսին,-գրում է Դանթեն, - ես հայտնվեցի մութ անտառում կորցնելով ճշմարիտ ուղին խավար հեռուներում»։ Ահա և Տոլստոյի ապրումները. «... Ինձ սկսեցին տանջել սկզբում տարակուսանքի, կյանքի կանգ առնելու րոպեները, կարծես ես չգիտեի ինչպես ապրել, ինչ անել, և ես կորցնում էի ինձ և հուսալքության մեջ ընկնում... Կյանքի այդ կանգառները միշտ դրսևորվում էին միանման հարցերով, «հանուն ինչի՞», «լավ, իսկ հետո՞»։ ... Ես հասկացա, որ սա պատահական տկարություն չէ, ինչ-որ շատ կարևոր բան է, և եթե միևնույն հարցերն անընդհատ   կրկնվում  են, ապա դրանց պետք է պատասխանել։ Եվ ես   փորձեցի   պատասխանել։ Բայց հենց խորացա դրանց մեջ և փորձեցի լուծել, նախ իսկույն համոզվեցի որ դրանք ոչ թե մանկական և հիմար են, այլ կյանքի ամենախորը և կարևոր հարցերն են, և երկրորդ, որ ես, որքան էլ մտածեմ, չեմ կարող լուծել դրանք։ ...  Կյանքս կանգ առավ։ Ես կարող էի շնչել, ուտել, խմել, քնել, և ես չէի կարող ո՛չ ուտել, ո՛չ խմել, ոչ քնել։ Կյանք չկար, քանի որ չկային այնպիսի ցանկություններ, որոնց բավարարման մեջ ես իմաստ տեսնեի։ ... նույնիսկ ճշմարտությունը հասկանալու ցանկություն ես չէի կարող ունենալ, քանի որ գլխի էի ընկնում, թե ինչ Է այն իրենից ներկայացնում։ ճշմարտությունն այն Էր, որ կյանքն անիմաստ Է, թե ես ապրեցի-ապրեցի, եկա-եկա և հասա անդունդին, ես պարզ տեսա, որ առջևում ոչինչ չկա, բացի վախճանից։ Ե՛Վ կանգ առնել չի կարելի, և հետ գնալ չի կարելի, և չի կարելի աչքերը փակել, որ չտեսնես, որ առջևում ոչինչ չկա, բացի տառապանքից և իսկական մահից` լիակատար ոչնչացումից»։
Որոշ հեղինակներ ճգնաժամը կապում են ֆիզիկական ուժերի, գրավչության, սեքսուալության անկման հետ (Պեկ, 1968) , մյուսները կյանքի հեռանկարի մեջ տեղի ունեցած փոփոխության հետ (Ե. Գոլովախա, 1987)։ Ըստ Շ. Բյուլերի, 40 տարեկանում մարդը գնահատում Է իր կյանքն ու անձը հիմնվելով անցած ուղու ամփոփման վրա։
 Ըստ երևույթին, այս շրջանը մարդու կյանքի Էվոլյուցիոն և ինվոլյուցիոն փուլերի յուրահատուկ սահմանագիծն Է։ Որպես ճգնաժամ այն անցած ուղու ամփոփմանը, գնահատմանը,իմաստավորմանը,ներկա   իրավիճակի,   սեփական հնարավորությունների, ձգտումների, նպատակների, երազանքների իրատեսական վերլուծությանը, իր առջև ծառացած խնդիրների մեջ կողմնորոշվելուն, ապագան ծրագրելուն, արժեքների վերագնահատմանը, կյանքի ու մահվան իմաստավորմանն ուղղված բուռն որոնումների գործընթաց Է, որի արդյունքում մարդը կամ իրեն սպառված Է համարում և  դանդաղ կամ արագ ինքնակործանման ուղին Է բռնում կամ հստակորեն ուրվագծում Է իր հետագա կյանքի խնդիրները և ակտիվորեն ձեռնամուխ լինում դրանց լուծմանը։

Գրանցված է

...եթե հնարավոր է բանտարկության  մի տեսակը  հասկանալի  դարձնել  մեկ ուրիշի  նկարագրությունով, ուրեմն  հնարավոր է նաև իրապես  գոյություն  ունեցող  մի  վիճակ  հասկանալի դարձնել  գոյություն  չունեցողով...
Հեղինէ
Administrator
Արմսոուլցի
*****

Վարկանիշ: +98/-12
Ռադիոծածկույթից դուրս է Ռադիոծածկույթից դուրս է

Գրառում: 5798



WWW
« Պատասխան #7 : Հունիսի 08, 2007, 10:16:38 am »

ԻՆՎՈԼՅՈՒՑԻՈՆ  ՃԳՆԱԺԱՄ

Այս ճգնաժամի առավել բնորոշ ախտանշանը դեպրեսիան Է։ Որոշ հետազոտություններ վկայում են (Չեյսոն, Ստյուարտ, 1985) , որ ծեր մարդկանց մոտ 50% ունենում Է թեթև կամ ծանր դեպրեսիաներ։ Տագնապայնությունը, հուսահատությունը, ինքնասպանության գաղափարները, քնի զանազան խանգարումները նույնպես բնորոշ են ինվոլյուցիոն ճգնաժամին։ Որոշ հեղինակներ այն բացատրում են կենսաբանական անկմամբ, կյանքի հեռանկարի կորստով, ինքնագնահատականի, ինքնահարգանքի իջեցումով, ինքնաիրականացման ուղու ավարտով  (Շ. Բյուլեր)։ Ըստ Է. Էրիքսոնի, եթե մարդը չի ընդունում իր ապրած կյանքը, ի հայտ է գալիս մահվան վախը. «Հուսահատությունն արտացոլում է այն բանի գիտակցումը, որ նոր կյանք սկսելու, ամբողջականության հասնելու նոր ուղիներ փորձելու համար քիչ, շատ քիչ ժամանակ է մնացել»։
 Այս տարիքում, ինչպես նշել ենք, տեղի է ունենում սեփական եսի որպես մահկանացուի գիտակցումը, այսինքն` կյանքի սահմանափակությունը, մահվան մոտալուտ լինելը միանգամայն իրական են ընկալվում, ինչը բնականաբար խոր ճգնաժամային վիճակի է հասցնում մարդուն։ Այդ ճգնաժամը, ըստ մեզ, կյանքի ու մահվան իմաստավորմանը սեփական անձի մահկանացու լինելու հանգամանքի ընդունմանն ուղղված որոնումների հետևանք Է։ Այդ որոնումները, ըստ մեր նախնական հետազոտությունների արդյունքների, սովորաբար սկիզբ են առնում կյանքի որևէ նշանակալի իրադարձությունից հետո (թոշակի անցնելը, ամուսնու, մոտ ընկերոջ մահը, կանանց մոտ կլիմաքսը և այլն) և հաճախ արագորեն հիվանդագին ընթացք են ստանում (խոր դեպրեսիա, հիպոխոնդրիա և այլն)։


Գրանցված է

...եթե հնարավոր է բանտարկության  մի տեսակը  հասկանալի  դարձնել  մեկ ուրիշի  նկարագրությունով, ուրեմն  հնարավոր է նաև իրապես  գոյություն  ունեցող  մի  վիճակ  հասկանալի դարձնել  գոյություն  չունեցողով...
Հեղինէ
Administrator
Արմսոուլցի
*****

Վարկանիշ: +98/-12
Ռադիոծածկույթից դուրս է Ռադիոծածկույթից դուրս է

Գրառում: 5798



WWW
« Պատասխան #8 : Հունիսի 08, 2007, 10:17:10 am »

ՀՈԳԵՎԱՐՔ

Մեր կարծիքով հոգեվարքը նույնպես կարելի է դիտել որպես յուրահատուկ ճգնաժամ, անցումային շրջան, որի ընթացքում կարծես պայքար է տեղի ունենում կյանքի ու մահվան միջև։ «Այդ շրջանում դիտվում է օրգանիզմ բոլոր մարած ֆունկցիաների ուժեղացում, - գրում է Ա. Նալչաջյանը, - երբեմն կարճ ժամանակով վերադառնում է նաև գիտակցությունը... մեռնողի միտք... մի կարճ ժամանակահատվածում դառնում է շատ պայծառ։ Տվյալներ կան նաև այն մասին, որ այդ փուլում մեռնողներից ոմանք դրսևորում են մերձ  հոգեբանական...ընդունակություններ եւ գերզգայունակություն»։
 Մահացածների տիբեթյան գրքում նկարագրվում է մահվան հետևյալ փուլը, որը, թերևս, հոգեվարքի յուրահատուկ մեկնաբանություն կարելի է համարել. «Ապա, -գրում է հեղինակը, -տեղի Է ունենում գիտակցության պայծառացում։
 ...Երբ գիտակցության հոսքը լքում Է մարմինը, նա հարցնում Է իրեն. «Կենդանի՞ եմ ես, թե՞ մեռած» և չի կարողանում պատասխանել։ Նա տեսնում է իր հարազատներին ինչպես առաջ, լսում Է նրանց լացը։ Կարմայի ծանր տեսիլքները դեռ չեն հայտնվել, չեն սկսել նաև մահվան Աստվածների հետ կապված սարսափելի ապրումները...»։ Այլ կերպ ասած, այս ճգնաժամի  արդյունքում մարդն ընդունում Է իրեն որպես մահացած։

Գրանցված է

...եթե հնարավոր է բանտարկության  մի տեսակը  հասկանալի  դարձնել  մեկ ուրիշի  նկարագրությունով, ուրեմն  հնարավոր է նաև իրապես  գոյություն  ունեցող  մի  վիճակ  հասկանալի դարձնել  գոյություն  չունեցողով...
Հեղինէ
Administrator
Արմսոուլցի
*****

Վարկանիշ: +98/-12
Ռադիոծածկույթից դուրս է Ռադիոծածկույթից դուրս է

Գրառում: 5798



WWW
« Պատասխան #9 : Հունիսի 08, 2007, 10:18:39 am »

                 Պատանեկան  տարիք

Պատանեկան տարիքի դպրոցականների հետ տարվող ուսումնադաստիարակչական աշխատանքների հաջող դրվածքը պայմանավորված է նրանց բնավորության ախտորոշմամբ, տարիքային, հոգեբանական և անհատական առանձնահատկությունների հաշվառմամբ։
Այդ տարիքը համարվում է ոչ միայն կենսաբանական նորագոյացումների, այլև սոցիալական փոփոխությունների տարիք։ Նրանց մոտ առաջանում են արտակարգ ակտիվություն, ինքնուրույնություն, ինքնագիտակցության զարգացում, օրգանիզմի վերակառուցում, հատկապես սեռական հասունացման հետ կապված չափահասության զգացում, ռոմանտիկա և երևակայություն։ Պատանին իր բարոյական արժանապատվությունը տեսնում է իր ինքնուրույնության, անկախության մեջ, իսկ նրա ուժերն ու հնարավորությունները դեռևս թույլ չեն տալիս ամեն ինչում հույսը դնել միայն իր վրա։
Սույն հոդվածում փորձում ենք բացահայտել պատանու մտածողության մեջ կատարվող որակական փոփոխությունները, գտնելով, որ կոնկրետ պատկերավոր մտածողության հետ մեկտեղ զարգանում է դեռահասի վերացական մտածողությունը, գործնական մտածողության հետ՝ տեսական և ռեֆլեքսիվ մտածողությունը, ուժեղանում է մտքի ինքնուրույնությունն ու քննադատականությունը, զարգանում են համեմատման, հակադրման, վերլուծման, վերացարկման մտավոր գործառնություններ կատարելու կարողությունները, նրանք գործառնում են ներհամակարգային և միջհամակարգային զուգորդումներով, զարգանում է ստեղծագործական մտածողությունը և այլն։
Մանկավարժության և հոգեբանության տեսությունների մեջ կա այն կարծիքը, որ պատանեկան տարիքի դպրոցականի մոտ վտանգ է ներկայացնում հուզական քնկոտությունը:Վսեմ հուզական խոսքերը դեռահասի համար մնում են դատարկ հնչյուն, եթե նրա սիրտը քնած է։ Իսկ այս պարագայում ճշմարտությունները չեն կարող դառնալ համոզմունքներ։ Այնտեղ, որտեղ հույզերը չեն մասնակցում իմացության որոնմանը, դեռահասը իր նկատմամբ չի կարողանում կիրառել այն ճշմարտությունները, որ նրա գիտակցության առաջ բացում է դաստիարակը։ Դաստիարակությունը չի դառնում ինքնադաստիարակություն, որը, Վ. Սմայլսի խոսքերով արտահայտված, «մարդու լավ դառնալու գիտակցված ձգտումն է», այդ պատճառով էլ դադարում է դառնալ իսկական դաստիարակություն։
Որպեսզի պատանեկան տարիքի հակասությունները չհանգեցնեն բախումների և ձախողումների, պետք է նրա մեջ դաստիարակել մտքի հասունություն, գաղափարական նպատակասլացություն, կայունություն և ակտիվ կենսադիրքորոշում։
Մեր ուսումնասիրությունները մի անգամ ևս հաստատել են, որ շուտ հասունացող պատանիների մոտ նկատվում է գիտակցության բարձր մակարդակ, որ ֆիզիկապես կատարյալ ավագ դեռահասների մոտ մտավոր հասունացումը շուտ է ձևավորվում, որ բազմանդամ ընտանիքներում մեծացող ավագ դեռահասների մոտ կա ընդգծված հետամնացություն մտավոր հասունացման գծով, որ շուտ հասունացող տղաները լայն հետաքրքրություն են հանդես բերում իրենց անձի նկատմամբ և արժանանում են շրջապատի, հատկապես հակառակ սեռի համակրանքին և այլն։
Մի այլ հանգամանք ևս. տղաների մեկ երրորդը և աղջիկների կեսը հասունացման ընթացքում մտահոգվում են իրենց հասակով, քաշով և կառուցվածքով՝ վախենալով մնալ կա՛մ փոքր, կամ մեծանալ տձև։ Եթե դրան էլ ավելացնենք աղջիկների կողմից դեմքի գեղեցկությանը, մաշկի գույնին և նրբությանը հետևելու միտումը, պատկերը կամբողջանա։
Վերջին տարիներին լույս տեսած մանկավարժական և հոգեբանական գրականությունը, գիտական աշխատությունները և մեր ուսումնասիրությունները մի անգամ ևս մեզ համոզեցին, որ պատանիները հանդես են բերում որոշակի պահանջմունքներ, որով  շատ բանով պայմանավորված է նրանց ակտիվ կենսագիրքորոշմամբ։ Դրանց շարքին են դասվում անկախության ձգտման, սիրո, հաջողության հասնելու և անվտանգության պահանջմունքները։
Պատանու բնութագրի գլխավոր և հիմնական մասն են կազմում նրա սեռական հետաքրքրությունները, որոնց մասին մանրամասն խոսվում են նաև այլ աշխատությունների մեջ։
Նախորդ տասնամյակների հետ համեմատած՝ հսկայական փոփոխություն են կրել սեռական առաջին փոխհարաբերության, սեռական կապերի հաճախականության, նրա գնահատման, զուգընկերոջը շուտ շուտ փոխելու մեխանիզմները։ Եվ դա բացատրվում է նրանով, որ սեռազգացողությունը բերում է ավելի շատ հաճույք, ավելի քիչ կոնֆլիկտներ և սթրես, պատանիների և աղջիկների սեռական կապերը ավելի շուտ պայմանավորված են սիրով, հավատարմությամբ և ընկերությամբ, որ սեռական կապերի բազմազանությունը այլևս չի կապվում քաղաքային և գյուղական շրջանների պայմանականությունների հետ։
Բայց կան նաև զարգացմանն ու դինամիկ հասունացմանը խանգարող, դրանք արգելակող այլ պատճառներ։ Դրանք են՝ սոցիալ-տնտեսական դժվարությունները, մեծերի կողմից պատանիների արժանապատվության ոտնահարումը, ավագ դեռահասների տնտեսական և կենցաղային կախվածությունը մեծահասակներից, էգոցենտրիզմ ծնող պայմանների գոյությունը, պատանիների մոտ սեռազգացողության՝ սեքսի մասին եղած հակասական կարծիքները, հասարակական կյանքին ավագ դեռահասների մասնակցության արգելքն ու սահմանափակումը և այլն։ Բայց պատանիների ու աղջիկների հասունացման ընթացքում առաջանում են նաև հոգեսոցիալական բնույթի այլ հակասություններ ևս։ Դրանք են՝ հասունացման ձգձգման պատճառով մեծահասակների իրավունքներից օգտվելուց դեռահասների զրկվելը, ավագ դեռահասների մոտ առաջացած հակասություններին ավագների՝ ծնողների և ուսուցիչների անհարկի  միջամտելը,   ավագ  դեռահասների   մոտ
կենսաբանական հասունացման և սոցիալական կարգավիճակների միջև առաջացած հակասությունը, ավագ դեռահասների մոտ անկախության ձգտման և նրանց իրական հնարավորությունների միջև եղած հակասությունը, մեծերի հետ կարծիքներում ունեցած հակասությունները, այսպես կոչված, «սերունդների պայքարի» հակասությունը։
Դրանց մենք հանգել ենք վերջին տասը տարիների և հատկապես սոցիալ-տնտեսական հարաբերությունների, շուկայական հոգեբանության թագավորման ընթացքում, արձանագրելով, որ պատանեկան տարիքի դպրոցականը ձեռք Է բերել՝ ինքնուրույնության ձգտում և հասունության զգացում, տեսակների և հայացքների մեջ համոզվածություն, իրեն մեծ պատկերացնելու միտում, անկախության հասնելու նպատակադրում, քննադատական մոտեցում ուրիշների և հատկապես մեծերի նկատմամբ, շրջապատի թերությունները նկատելու և վերհանելու կարողություն, հեղհեղուկ տրամադրություն՝ մե՛րթ ուրախ և նախաձեռնող, մե՛րթ տխուր ու թախծոտ բնավորություն։
Սակայն պատանու բնութագիրը լրացնում են նրա մոտ եղած թերությունները վարքում։ Դրանք են՝ հանդգնությունը, գրգռվածությունը, համառությունը, կոպտությունը, որոնք սակայն հիմնվում են որոշակի պատճառների վրա։ Մենք դրանք համարում ենք՝ մեծերի տակտի բացակայությունը, պատանու կամ աղջկա ինքնուրույնության ոտնահարումը, նրանց նկատմամբ սխալ կամ անարդարացի վերաբերմունքը, դեռահասի կողմից բարոյականության առանձին նորմերի սխալ ըմբռնումը, շրջապատի և հատկապես մեծերի բացասական օրինակը, պատանու և աղջկա կամքի ոչ բավարար զարգացումը, բանավիճելու կամ կուլտուրական վարքին ընտելանալու կարողության պակասը։
Պատանիների մոտ ժամանակավոր թերություններ են նաև անկարգապահությունը, որը տղամարդկության սխալ պատկերացում Է, անհամարձակությունը, խաբեբայությունը, որը վախի կամ ամոթի զգացման արդյունք Է։
Ընտանեկան դաստիարակության սոցիոլոգիայով զբաղվող մանկավարժներն ու հոգեբանները հանգել են այն միասնական կարծիքին, որ դաստիարակությունը ընտանիքում արդյունավետ կազմակերպելու լավագույն ուղին գտնվում Է այն պայմաններում, որոնք ընտանիքում ստեղծում են ընտանիքի ավագ անդամները (ավագ ծնողներ, հայր, մայր, ա– վագ որդի, դուստր...)։ Այդ պայմանների ստեղծումը հիմնականում քիչ կապ ունի ծնողների ունեցած մասնագիտության, զբաղեցրած պաշտոնի, գիտական աստիճանի ու կոչման, նույնիսկ նյութական վիճակի հետ։ Տեղեկանալով մանկավարժության մեծերի այդ բնագավառում կատարած հետազոտություններին, դպրոցներում կատարելով երկարամյա դիտումներ դպրոցական պրակտիկայի ընթացքում, ուսումնասիրելով դպրոց-ընտանիք կապերը, մենք հանգեցինք այն եզրակացության, որ ընտանեկան դաստիարակության արդյունավետության պայմաններն այսօր, ինչպես երբեք, կարող են լինել.
ջերմ   և   բարեկամական   փոխհարաբերությունները ընտանիքում ծնողների, ծնողների ու զավակների՝, զավակների միջև,   աշխատանքային   առողջ,   գործնական   և ազնիվ մթնոէորտը    ընտանիքում,ծնողների և   ընտանիքի   մյուս   ավագ   անդամների անձնական, դրական օրինակը,   ծնողների և ընտանիքի   մյուս   ավագ   անդամների բարձր և օբյեկտիվ հեղինակությունը,ծնողների պատասխանատվությունը   հասունացող, ձևավորվող ուշ զարգացող   զավակների   կրթվածության,   դաստիարակվածության   և   ապագա քաղաքացիական կերպարի համար,ծնողների   կողմից   ընտանեկան      կյանքի անթերի կազմակերպումը ամենափոքր գործերից մինչև ամենամեծ հիմնահարցերը,դպրոցի և այլ ոաումնադաստիարակչական   հիմնարկների սովորողներին տրվող հանձնարարություն
ների   և   պահանջների   հարգումը,   ընդունումը   և   անվերապահ կատարումը ընտանիքի կողմից,ընտանիքի ղեկավարների գիտական, իրավա
կան,   վարչական,   հասարակական,   գործավարական  և   որ ամենագլխավորն է, ծնողական պարտականությունների ներդաշնակ զուգակցումը,ընտանիքում դաստիարակության ընթացքումերեխաների   տարիքի,   սեռի,   հոգեբանական   և անհատական առանձնահատկությունների հաշվառումը,-   երեխաների   նկատմամբ  դաստիարակչական պահանջների միասնությունը։Կարծում ենք պատանեկան տարիքի բնավորության, խառնվածքների ճիշտ ախտորոշումը, դրան օժանդակող պայմանների, սկզբունքների, ելակետների, մեթոդների, միջոցների և նրանց հետ դաստիարակչական աշխատանքներ կազմակերպելու ճիշտ, արդյունավետ և ժամանակի ոգուց բխող ձևերի ընտրությունը հնարավոր կդարձնի նրանց տարիքի («դժվար դաստիարակվող», «ճգնաժամային».–.) նկատմամբ վստահության ու հավատի վերականգնումը, ինչը և կօգնի դպրոցին և ընտանիքին՝ նրանցից պատրաստելու համակողմանիորեն ու ներդաշնակ զարգացած ապագա քաղաքացիներ։












Գրանցված է

...եթե հնարավոր է բանտարկության  մի տեսակը  հասկանալի  դարձնել  մեկ ուրիշի  նկարագրությունով, ուրեմն  հնարավոր է նաև իրապես  գոյություն  ունեցող  մի  վիճակ  հասկանալի դարձնել  գոյություն  չունեցողով...
Հեղինէ
Administrator
Արմսոուլցի
*****

Վարկանիշ: +98/-12
Ռադիոծածկույթից դուրս է Ռադիոծածկույթից դուրս է

Գրառում: 5798



WWW
« Պատասխան #10 : Օգոստոսի 11, 2007, 01:15:31 pm »

Դեռահասության տարիքում շեղման նախադրյալները

Պետք է նշենք, որ բոլոր տարիքային փուլերի մեջ հատկապես առանձնանում է դեռահասության տարիքը: Սա նաև համարվում է անցումային տարիք: Այս տարիքում տեղի են ունենում շատ փոփոխություններ` փոխվում են դեռահասի կյանքի և գործունեության պայմանները, կոլեկտիվում նրա կարգավիճակը, դեռահասի մոտ առաջանում է ինքնաճանաչման պահանջմունքը, ձևավորվում են սեփական հայացքները, փորձում է գնահատել իր արարքներն ու հնարավորությունները: Սովորաբար այս տարիքում դեռահասների և ծնողների միջև առաջանում են որոշակի խնդիրներ և դա կապված է այն բանի հետ, որ ծնողը միշտ երեխային ընդունում է որպես փոքր երեխա: Բայց չէ՞ որ արդեն դեռահասության տարիքում ձևավորվում է մեծ լինելու զգացումը, որն առաջանում է ինքնուրույնությանն ու անկախությանը ձգտելու միջոցով: Այսպիսով դեռահասը այն անձն է, որը գտնվում է ձևավորման  որոշակի մակարդակում, այսինքն այնքան չի զարգացել, որ համարվի մեծ, բայց և այնպես նա կարող է որոշակի հարաբերություններ ստեղծել իր շրջապատողների հետ և հետևել իր արարքներին: Դեռահասների դաստիարակությանը տրվելը, վարքի կանոններն ու նորմերը չպահպանելը գիտության մեջ անվանում են շեղում: Սովորաբար դեռահասի նորմալ վարքը ենթադրում է նրա փոխհարաբերությունները միկրոսոցիումում, որը համապատասխանում է նրա զարգացման ու սոցիալիզացիայի հնարավորություններին ու պահանջմունքներին:
Բնականաբար սոցիալական դեզադապտացիայի դեպքում առաջ կգա վարքի որոշակի շեղումներ: Շեղվող վարքը պայմանավորված է սոցիալական նորմերի և կանոնների խախտմամբ: Նման երեխաները սովորաբար ագրեսիվ են, հետ են մնում ուսման կամ աշխատանքային գործունեությունից, բացակայում են տնից, թափառում, զբաղվում հարբեցողությամբ:
Դեռահասի մոտ վարքի շեղման պատճառներ կարող են հանդիսանալ հետևյալ գործոնները.
1. Կենսաբանական գործոն, որն արտահայտում է երեխայի օրգանիզմում ոչ ցանկալի ֆիզիոլոգիական կամ անատոմիական հատկությունների առկայությամբ, որոնք պահանջում են նաև բժշկական միջամտություն: Դրանք կարող են լինել գենետիկական, որը անցնում է ժառանգաբար` մտավոր զարգացման խախտում, տեսողության, լսողության դեֆեկտներ և այլն: Կարող են լինել հոգեֆիզիոլոգիական, որը կապված է կոնֆլիկտային իրավիճակների հետ, որոնք բերում են սոմատիկ, ալերգիկ, տոկսիկ հիվանդությունների: Եվ իհարկե կարող են լինել ֆիզիոլոգիական` ներառելով խոսքի արատները:
2. Հոգեբանական գործոն: Սա սովորաբար արտահայտվում է ներվային, հոգեկան հիվանդություններով, ներոսթենիայով:
3. Սոցիալ-մանկավարժական գործոն: Արտահայտվում է ընտանեկան, դպրոցական դաստիարակության թերություններով, որով պայմանավորված է երեխայի անհատական հնարավորությունները: Այս երեխաները սովորաբար դպրոցին սկզբնական լինում են պատրաստված` բացասական վերաբերմունք են ցուցաբերում տնային առաջադրանքներին, գնահատականի նկատմամբ անտարբեր են, որն էլ և վկայում է նրա ուսումնական դեզադապտացիայի մասին

Գրանցված է

...եթե հնարավոր է բանտարկության  մի տեսակը  հասկանալի  դարձնել  մեկ ուրիշի  նկարագրությունով, ուրեմն  հնարավոր է նաև իրապես  գոյություն  ունեցող  մի  վիճակ  հասկանալի դարձնել  գոյություն  չունեցողով...
Հեղինէ
Administrator
Արմսոուլցի
*****

Վարկանիշ: +98/-12
Ռադիոծածկույթից դուրս է Ռադիոծածկույթից դուրս է

Գրառում: 5798



WWW
« Պատասխան #11 : Օգոստոսի 20, 2007, 11:59:02 am »

                 
                     Սեփական   անձը  և ուրիշներին ընկալելու  հոգեբանական  նախապայմանները մանկական   տարիքում 

Ա.   Ս.   ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Սոցիալական ընկալման, հատկապես մարդու կողմից մարդու ընկալման գործընթացում մարդկանց միջև հարաբերությունների հիմնախնդիրը բավարար չափով հետազոտված է հոգեբանության մեջ՝ անվանի գիտնականների կողմից (Բ. Ա.Նանև, Բ. Լոմով, Վ. Այասիշչև, Ա. Բոդալյով և ուրիշներ)։
Հոգեբանական այդ լուրջ հիմնախնդրի հետազոտողները տարբեր առիթներով անդրադառնում են նաև սոցիալական ընկալման հարցերին  մանկական  տարիքում,  կարևորում  ընկալման  գենեզիսի  առանձնահատկությունները երեխա-մեծահասակ հարաբերություններում, սակայն դեռևս հատուկ հետազոտության առարկա չեն դարձել այն խնդիրները, թե ինչպես է ընկալում ինքն իրեն մանկահասակ  երեխան,  որպես  առանձին, ինքնուրույն մարդ, իր որ կողմերն է նա հատկանշում այդ նպատակով, ինչ հարաբերակցության մեջ են սեփական անձի և ուրիշների անձի ընկալումները, ուրիշին ընկալելու դեպքում որ անձնային և վարքագծային առանձնահատկություններն են մղվում առաջին պլան ու կարևորվում, ինչով են պայմանավորված ուրիշի մասին պատկերացումների կայունությունն ու փոփոխականությունը, երբ և ինչպես են սաղմնավորվում երեխայի ինքնագիտակցության և ինքնագնահատականի զարգացման նախադրյալները, ընկալման ընթացքում ինչպիսի դրական և նեգատիվ նորագոյացություններ են ձևավորվում և այլն։ Այսինքն՝ գիտական հետաքրքրություն են առաջացնում այն հարցերը, թե ով է երեխան իր պատկերացմամբ և ինչպիսի հոգեբանական մեխանիզմներ են կարգավորում նրա ընկալումը ուրիշներին (հասակակիցներին, չափահասներին) և հոգեբանական նախադրյալներ դառնում հոգեկան արտացոլման և ընդհանրապես հետագա աշխարհընկալման համար։
Գիտակցելով այդ հոգեբանական հիմնախնդրի կարևորությունը՝ մենք երկայնական (լոնգիթյուդի) մեթոդի օգնությամբ չորս տարվա կտրվածքով ուսումնասիրել ենք մեր հարազատների և այլ մտերիմների երեխաներին, ինչպես նաև նախադպրոցականներին ակտիվ պրակտիկայի ընթացքում Երևանի թիվ 16 մանկապարտեզում։ Հետազոտության հիմնական մեթոդները եղել են դիտումը, զրույցը, ակտիվ շփումը, անկախ բնութագրերի ընդհանրացումը, երեխաների վարքի և գործունեության հետևանքների ամփոփումը։ Զրույցների ընթացքում երեխաներին ուղղվել են հարցեր, որոնք բաժանվել են երկու խմբի։ Առաջին խումբ հարցերը բացահայտել են երեխաների սեփական պատկերացումները իրենց մասին, երկրորդում՝ նրանց պատկերացումները ուրիշների մասին։ Մեզ հետւսքրքրող հարցերն են եղել, ո՞վ ես դու՝ աղջի՞կ, թե տղա, ի՞նչ է քո անունը, քեզ այն դո՞ւր է գալիս, թե ոչ, կցանկանայի՞ր քո անունը փոխել և ո՞ւմ անունը կընտրեիր։ Դու քանի՞ տարեկան ես, դու մե՞ծ ես, թե փոքր, ինչո՞ւ ես դու քեզ մեծ համարում։ Դու խելո՞ք ես, թե չար, դո՞ւ ես խելոք, թե քո քույրիկը, եղբայրը, հայրը, մայրը, պապիկը, տատիկը։ Դու ուժե՞ղ ես, թե ոչ, ինչի՞ց է երևում, որ դու ուժեղ ես։ Դու վատ, չար բան  ասո՞ւմ ես, թե ոչ, որ չարություն ես անում, ներողություն խնդրո՞ւմ ես, թե ոչ։ Դու գեղեցի՞կ ես, քո դեմքի ո՞ր մասն է շատ գեղեցիկ։ Դու հայելու մեջ քեզ նայո՞ւմ ես, ինչո՞ւ ես նայում, որ նայում ես, ո՞ւմ ես տեսնում, նա քեզ դո՞ւր է գալիս։ Հայրիկդ (մայրիկդ) քեզ վրա ջղայնանո՞ւմ է և ինչո՞ւ, դո՞ւ ես չարություն արած լինում, թե ինքը։ Գազանիկներից (արջուկ, գայլուկ, նապաստակ, փիսո և այլն) ո՞րն է քեզ շատ նման, դու որի՞ն կցանկանայիր նմանվել։ Դու կարողանո՞ւմ ես ինքդ շորերդ հագնել, ուտել, թե՞ սիրում ես, որ մայրիկը հագցնի, կերակրի և այլն։
Ուրիշին ընկալելու առանձնահատկությունները բացահայտելու համար առաջադրվել են հետևյալ հարցերը, մայրիկին (հայրիկին) սիրո՞ւմ ես, նա սիրո՞ւն է, նրա ի՞նչն է շատ սիրուն։ Մայրիկդ (հայրիկդ) բարի՞ է, թե չար, քեզ պատժո՞ւմ է չարություն անելիս։ Եթե մայրիկդ տանը չէ, դու լացո՞ւմ ես, թե հանգիստ սպասում ես մինչև գալը։ Դու ու մայրիկն իրար ժպտո՞ւմ եք, խաղո՞ւմ եք միասին, թե ոչ, սիրո՞ւմ ես մայրիկիդ (հայրիկիդ) գիրկը նստել, նրա գրկում քնել, նրա հետ գնալ զբոսանքի, մայրիկի՞ն ես շատ սիրում, թե հայրիկին, ինչո՞ւ մայրիկին (հայրիկին) ես շատ սիրում, իսկ նրանցից ո՞րն է քեզ շատ սիրում։ Դու որ չարություն ես անում, ու հայրիկդ ջղայնանում է, ո՞ւմ մոտ ես վազում։ Քեզ հաճա՞խ են անկյուն կանգնեցնում։ Դու ընկեր (ընկերուհի) ունե՞ս, ի՞նչ է նրա անունը, քեզ դո՞ւր է գալիս նրա անունը։ Քանի՞ ընկեր (ընկերուհի) ունես, նրանցից որի՞ն ես շատ սիրում, ինչո՞ւ ես շատ սիրում, նրա ի՞նչն է քեզ շատ դուր գալիս, ո՞ր ընկերոջդ (ընկերուհուդ) չես սիրում և ինչո՞ւ, նրանցից ո՞րը կցանկանայիր լիներ քո եղբայրը կամ քույրը։ Ընկերներիդ (ընկերուհիներիդ) հետ կռվո՞ւմ ես, ինչո՞ւ ես կռվում։ Քույրիկ կամ եղբայրիկ ունե՞ս, քեզանից մե՞ծ են, թե փոքր, սիրո՞ւմ ես իրենց, թե ոչ, ինչո՞ւ չես սիրում, իսկ նրանք քեզ սիրո՞ւմ են, թե ոչ։ Նրանք են խելացի, թե դու, դու նրանց լսո՞ւմ ես, թե կռվում եք իրար հետ և այլն։
Այժմ հետազոտված երեխաների արտահայտություններն իրենց մասին.
Էմմա - Ես լելեք (երեք) տարեկան եմ, ես գեղեցիկ եմ, արդեն մեծացել եմ, ես չնաշխարհիկ եմ (մայրի՛կ, չնաշխարհիկը լա՞վ է, թե վատ է.- հարցնում է)։ Տաթևիկն ասում է, որ ես խելացի մազեր ունեմ։ Ես եմ բալիկիս (տիկնիկին) կերակրելու, ես արդեն մայրիկ եմ, կարող եմ։ Ես սուրճ չեմ խմի, բա որ սևանա՞մ, սիրուն չլինեմ, չէ՞ որ ես աղջիկ եմ՝ պուպուշ, քնքուշ։ Չէ, տղա չեմ, չեմ ուզում, տղան այնքան գեղեցիկ մազեր չունի, տղան չար է, կեղտոտում է շորերը, քիթիկը չի սրբում։ Ես, մայրիկս ու հայրիկս՝ լելեքով իրար սիրում ենք։
էմմա (3 տարեկան վեց ամսական) - Ես մենակ եմ ուզում բակ գնալ, ես շատ մեծ եմ, տես՝ ինչքա՜ն եմ մեծ (բարձրացնում Է ձեռքը 1ւ ձգվում), տես՛ ի՜նչ մազեր ունեմ, ես եմ սանրվում, արդեն շատ եմ մեծացել։ Ես բոլորից ուժեղ եմ, նայիր տես՝ ի~նչ ուժեղ են թևիս մկանները (ցույց Է տալիս, լարվում)։ Ես կարող եմ հագնել շորերս, կոշիկներս (չարչարվում Է, լացում, նյարդայնանում, բայց չի ընդունում միջամտությունը)։ Տես՝ ինչ մարզանք եմ անում, տես՝ ինչպես եմ բարձրացնում ոտքերս, թևերս։ Ես շատ ուժեղ եմ, գազան եմ, առյուծ կամ փիղ։ Նապաստակ չեմ ուզում լինել, նա շատ վախկոտ Է։ Ես ուզում եմ հաֆուկի հետ խոսեմ ու խաղամ, նա չի ուզում, փոքրիկի տեղ Է դնում, ես նրանից նեղացել եմ, մռութը ջարդելու եմ։ Պապի՛կ, ես որ ծիծաղում եմ, շատ եմ, չէ՞, սիրուն։ Ես չար գայլին չեմ սիրում, ուզում եմ, որ նա ինձ նման բարի լինի։ Ես երբ իմ խաղալիքը տալիս եմ Վրեժիկին, արդեն բարի եմ, չէ՞, բա նա իմ ընկերն է, նա 5 տարեկան է, բայց ես նրանից մեծ եմ, ես Բենիկ ապելից էլ եմ մեծ (190 հասակն է և թիկնեղ)։
Տաթևիկ (4 տարեկան 6 ամսական) - Ես Ռուզիկից խելացի եմ, տես՝ ինչ գանգուր մազեր ունեմ։ Մայրի՛կ, դու հեռուստացույց մի նայիր, դրանք խուժան են, վատ բան կսովորես, տկլոր են (ձեռքով ծածկում է մոր աչքերը, բայց ինքը նայում է), իսկ ես մեծ եմ, ինձ կարելի է։ ժաննա տատի, ես քեզանից սիրուն եմ, որովհետև ավելի խելացի եմ։ Ես արդեն շատ մեծ եմ ու խելացի, որովհետև քոլեջ եմ գնում։ Իմ խաղալիքը ես ոչ մեկի չեմ տա, էմուլիկից բացի։ Ես Օնչոյի հետ չեմ խաղա, նա չար ու փնթի է, ինձ վատ բան կսովորեցնի։
ժանուլիկ (5 տարեկան) - Ես քնքուշ աղջիկ եմ և ամեն օր ապուր պետք է ուտեմ ինքս, որ մեծանամ՝ մայրիկիս չափ դառնամ։ Արդեն շատ մեծ եմ, շուտ-շուտ պետք է լվացվեմ ու մաքուր շորեր հագնեմ, որ սիրուն մնամ։ Իմ սանրը ոչ մեկդ մի վերցրեք, ես շուտ-շուտ պետք է սանրվեմ։ Առաջ Մհերիկին չէի սիրում, ինձ ծեծում էր, նախանձում էր, որ ես իրենից սիրուն եմ, հիմա չի ծեծում՝ սիրում եմ։ Ես պապիկից շոկոլադ չեմ ուզում, որ փող ունենա, ինքը կառնի, ես իր ամենաքաղցր բալիկն եմ։
Շողիկ, Ցողիկ, Անուշիկ (եռյակ են՝ 6 տարեկան, միասին են ծնվել, բայց մեծի ու փոքրի գաղափար կա նրանց միջև)։
Շողիկ - Ես Ցողիկից ու Անուշիկից մեծ եմ ու խելացի, որովհետև ես առաջինն եմ ծնվել, իրենք իմ փոքրիկ քույրիկներն են։ Ես իրենց սիրում եմ, բայց ջղայնանում եմ, երբ ինձ չեն լսում, ես ավագն եմ, չէ՞։
Երեխաների պատկերացումները չափահասների ու հասակակիցների մասին.
էմմա - Իմ մայրիկը սիրուն Է, որովհետև պամադա Է քսում։ Հայրիկս կռվարար Է, ինձ նեղացրել Է։ Տաթոն ինձ սիրում Է, բայց երբ գժվում է, գայլ Է դառնում, ինձ հրում ու գցում Է։ Ռուզիկը տատիկի հավի նման պնդերես Է։ Օնչոն հիմարի մեկն Է, որովհետև Վրեժիկին սովորեցնում Է, որ ինձ ծեծի։ ժանուլիկի մաման սիրուն մազեր ունի։ էն մենթ քեռին լավն է, բայց ինձ կծում Է։ Անուշիկը լավն Է, բայց մեկ-մեկ չար Է, չի թողնում իր գրքերը կարդամ, իր սենյակը մտնեմ։
ժանուլիկ - Պապիկիս ցավը տանեմ, շատ բարի Է, բայց տատիկս ինձ մեկ-մեկ ջղայնացնում Է, պետք Է ասեմ պապիկիս, որ փոխի նրան։ Հայրիկս շատ ուժեղ Է ու ջղայն։ Իմ քույրիկ Էմուլիկը պոնչիկ է, թուշիկները շատ կլոր են, մազերը՝ երկար, իսկ մազերը գանգուր են։ Սիկին, որ ջղայնանում է, գայլի է նման։
Տաթո. - Հոպարս կատակչի է, արջի նման ինձ գզում է։ Մայրիկս խիստ է, թե բարի՝ չեմ
հասկանում։ Հայրիկս շատ խիստ է, ինձ շատ է նեղացնում, հետո էլ շատ սիրում է։ Մայրիկիս շատ է սազում երկար շորը, ես էլ եմ ուզում այդ շորից։ Տատիկս ոնց որ միշտ ինձնից նեղացած լինի։ Ես քոլեջի իմ ընկերուհիներին եմ սիրում, որովհետև նրանք լավ շորեր են հագնում։
Արամիկ - Ես շատ լավ տղա եմ, արդեն շատ մեծ, տես՝ ինչ սիրուն եմ հագնվել, մազերս սանրել, տես, շալվարս էլ է արդուկած։ Ես շատ եմ սիրում ինձ նման սիրուն երեխեքին։ Ա՛յ, այն փնթի ու լալկան Մանուշակին չեմ սիրում, նրան ոչ մեկն էլ չի սիրում, միշտ տխուր է: Ես չար տղա եմ, իմ մայրիկը ավելի խելոք ու լավն է, քան թե ես։ Նրա ժպիտը շատ դուրեկան է։ Քույրիկս ինձ շատ է խանգարում։ Ես նրան չեմ ծեծում ոչ թե այն բանի համար, որ ինքը աղջիկ է, այլ որովհետև չեմ կարողանում նրան ծեծել, շատ լաչառ է։ Վարդանիկը իմ ամենալավ ընկերն է, բայց նրա խաղալիքներն են ինձ դուր գալիս, ոչ թե ինքը։
Տեքստը չծանրաբեռնելու համար սահմանափակվենք բերված նյութերով և փորձենք կատարել որոշ հոգեբանական ընդհանրացումներ։
Հոգեբանության դասականները (Անանև Բ. Գ., Լեոնտև Ա. Ն., Բոդալյով Ա. Ա. և ուրիշներ) մեծ տեղ են հատկացրել երեխայի «ես»–ի, նրա ինքնագնահատակւսնի և ինքնագիտակցության զարգացմանը։ Բ. Անանևր նշում է, որ երեխայի սեփական անձի և արարքների սկզբնական գնահատականը հանդես է գալիս որպես ուրիշների անձի գնահատականի ուղղակի արտահայտություն, որոնք ղեկավարում են նրա զարգացումը։ Այս դեպքում նրա «ինքնագնահատականը» ուղիղ ձևով արտահայտում է ծնողների կարծիքը։ Միայն հետագայում են կազմավորվում իր մասին ինքնուրույն պատկերացումների բաղադրատարրերը» ։ Այդ թեզը զարգացնում են և այլ հոգեբաններ։ Հետազոտության դեռևս ոչ այնքան հարուստ արդյունքների վերլուծությունը թույլ է տալիս առանձնացնելու երեխայի սեփական անձի և սոցիալական ընկալման որոշ հոգեբանական առանձնահատկություններ.
1) Ընկած լինելով զգայական, հոգեկան արտացոլման հիմքում՝ ընկալումը մարդու կողմից մարդու հոգեբանական ճանաչման գործընթաց է, որն իրականացվում է շփման, հաղորդակցման միջոցով։
2) Սոցիալական ընկալման համար առաջին հերթին որպես օբյեկտ երեխայի համար արժեվորվում է մարդը իր հատկանշական կողմերով՝ արտաքինով (հատկապես դեմքը) հուզականությամբ, արտահայտչամիջոցներով, նուրբ և հոգատար վերաբերմունքով, հայացքով, սանրվածքով, դիմախաղով և այլն։
3) Սեփական անձի մասին երեխայի մեջ ձևավորվում են պատկերացումներ՝ սկսած
վաղ մանկության տարիքից, մարմնակազմություն, սեռային պատկանելություն, հանդուրժողականություն այլ սեռի նկատմամբ, մարմնի կառուցվածքի բաղադրամասերի հատկանշում է. շեշտադրում, սեփական իրական և կարծեցյալ արժանիքների ընդգծում և այլն։
4) Վաղ մանկության շրջանից երեխաների մեջ նկատվում Են ինքնագնահատականի և ինքնագիտակցության հոգեբանական նախադրյալների դրսևորումներ, որոնք հանդես են գալիս որպես նրա ինքնահաստատման, «ես»ի ձևավորման նախապայմաններ։
Անշուշտ, շոշափված հոգեբանական հիմնախնդիրը մենագրական հետազոտության կարիք ունի, հետևաբար՝ ապագայում հոգեբանական մանրակրկիտ վերլուծության կենթարկվեն ստացված արդյունքները։
Գրանցված է

...եթե հնարավոր է բանտարկության  մի տեսակը  հասկանալի  դարձնել  մեկ ուրիշի  նկարագրությունով, ուրեմն  հնարավոր է նաև իրապես  գոյություն  ունեցող  մի  վիճակ  հասկանալի դարձնել  գոյություն  չունեցողով...
Էջ: [1] Վեր Տպել 
« նախորդ թեման հաջորդ թեման »
Անցնել:  

Powered by MySQL Powered by PHP Powered by SMF 1.1.13 | SMF © 2006-2008, Simple Machines LLC Valid XHTML 1.0! Valid CSS!