Հովհաննես Թումանյան

<< < (2/5) > >>

Lilit:
Մեջբերում: rainbow  Օգոստոսի 17, 2007, 11:10:31 am

ՀՐԱԺԵՇՏ

Այստեղ ահա կըբաժանվենք.
Մնաս բարյավ, սիրելի.
Այսպես ես չեմ ցավել երբեք
Դառնությունով սիրտս լի։

Այստեղ ահա քեզ թողնում եմ
Եվ չգիտեմ, ուր կերթաս.
Կասկածներից ես դողում եմ...
Թող պահպանե քեզ աստված։

Ա՛խ, առանց քեզ տխուր կյանքիս,
Օրը տարի կդառնա,
Բայց ուր լինիս, դարձյալ հոգիս
Շուրջդ պիտի թրթռա։

Մնաս բարյավ, բայց միշտ հիշիր,
Որ քեզ շատ եմ կարոտել.
Եվ տեսության ժամի համար
Չըմոռանաս աղոթել։



Վստահաբար լսել եք Լեյլա Սարիբեկյանի կատարմամբ այս հիասքանչ երգը, ես շատ եմ սիրում: 

Lilit:
ԴԱՍԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆ


     Մի օր Հովհաննես Թումանյանի մասին զրուցելիս Շիրազն ասաց.
     - <<Գիքորը>> հայ գրական արձակի գագաթն է: Երբ ընթերցում ես <<Գիքորը>>, թվում է, թե դու էլ կարող ես այդպես գրել, բարյց երբեք չես կարող: <<Գիքորը>> նման է պարզ ու զուլալ ջրում ընկած լուսաշող ու աննման մարգարտի: Թվում է, թե հիմա ձեռքդ կտանես ջրի մեջ և այն քոնը կլինի, բայց ինչքան ձեռքդ երկարես, այնքան այն կհեռանա: Եթե փորձես նրան հասնել, անպայման կխեղդվես: Միայն Թումանյանը կարող էր գրել <<Գիքորը>>, իսկ Համբոյի նամակը գրել կարող էր միայն հայ գյուղացին:
ՄԱՐՏԻԿ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

Հ. Գ. Չնայած սա արդեն իսկ տեղադրել եմ Հովհաննես Շիրազի բաժնում, բայց մտածեցի` արժե, որ այստեղ էլ լինի ;)

Lilit:
ՀՈՎՀԱՆՆԵՍ  ԹՈՒՄԱՆՅԱՆԻ  ՆԱՄԱԿԸ` ՈՒՂՂՎԱԾ  ԱՆԴՐԱՆԻԿԻՆ

     Սիրելի' Անդրանիկ,
     Ահավոր մոմենտի առջև ամեն մարդ պետք է ընդհանուր սեղանին բերի ինչ – որ ունի և կարող է` թե' վերահաս վտանգը կանխելու և թե' բաղձալի խաղաղությանը հասնելու համար:
     Ես չորս տղա ունեմ, չորսն էլ երկրի կառավարության, Ազգային Խորհրդի և Քո տրամադրության տակ են, իսկ չորս աղջիկս էլ պատրաստակամ գնում են թիկունքի աշխատանքներին` ինչի որ ընդունակ կլինեն: Ես էլ, անշուշտ, սրանցից թանկ ոչինչ չունեմ, հետևաբար ոչինչ չեմ խնայի, միայն թե կարողանանք բոլոր ազնիվ ժողովուրդների և ազատասեր հոգիների հետ միասին ետ մղել վերահաս վտանգը և պաշտպանել ամենքիս սրբազան իրավունքներն ու ազատությունը: Ես անսասան հավատում եմ Քո` շատ փոթորիկների մեջ ձեռք բերած փորձությանը, վառ հայրենասիրությանն ու ազատասիրությանը, այլև բնական մարդասիրությանը ու զինվորական բարձր տաղանդին, և պատրաստ եմ գալու, երբ և ուր կկոչի Քո եղբայրական ձայնը:
     Համբուրում եմ հերոսական ճակատդ,
Միշտ Քո
Հովհ. Թումանյան
Հ. Գ. - Սրա հետ միասին, որովհետև ես էն կարծիքին եմ, որ ամեն Հայ այժմ պետք է իրեն դնի կամավոր տուրքի տակ, պարտավորվում եմ ամսական հարյուր ռուբլի տալ էս նպատակով մեր ընդհանուր գանձարանին:
1917

Lilit:
http://armenianhouse.org/tumanyan/tumanyan-am.html 

Հովհաննես Թումանյանի էջը ArmenianHouse.org հայկական գրադարանում:

Բավականին հարուստ էջ է, անպայման այցելեք:

Lilit:
ՈՒԼԻԿԸ

     Խոր անտառում մի այծ է լինում: Ունենում է մի գեղեցիկ ուլ: Ուլին ամեն օր թողնում է տանը, ինքը գնում է արոտ անելու: Արածում է և իրիկունը կուրծքը լիքը տուն է գալիս: Տուն է գալիս, դուռը զարկում ու մկկում, կանչում.
Սևուկ ուլիկ,
Սիրուն բալիկ,
Ման եմ եկել սարեսար,
Կաթն եմ արել քեզ համար,
Դռնակը բաց, ներս գամ ես,
Անուշ-անուշ ծիծ տամ քեզ.
Սևուկ ուլիկ,
Սիրուն բալիկ:
     Ուլիկն իսկույն վեր է թռչում, դուռը բաց անում: Մայրը ծիծ է տալիս նրան ու կրկին գնում արոտ:
     էս բոլորը թաքուն տեսնում է գայլը: Մի իրիկուն այծից առաջ գալիս է, դուռը զարկում ու իր հաստ ձայնով կանչում.
Սևուկ ուլիկ,
Սիրուն բալիկ,
Ման եմ եկել սարեսար,
Կաթն եմ արել քեզ համար,
Դռնակը բաց, ներս գամ ես,
Անուշ-անուշ ծիծ տամ քեզ.
Սևուկ ուլիկ,
Սիրուն բալիկ:

     Ուլիկը լսում է, լսում ու պատասխանում. «էդ ո՞վ ես դու, չեմ ճանաչում: Իմ մայրը էդպես չի կանչում: Նա քաղցր ու բարակ ձայն ունի: Քո ձայնը կոշտ է ու կոպիտ: Դուռը բաց չե՛մ անի... Գնա'... Չե'մ ուզում քեզ...»:
     Ու գայլը հեռանում է, գնում:
     Գալիս է մայրը, դուռը ծեծում.
Սևուկ ուլիկ,
Սիրուն բալիկ,
Ման եմ եկել սարեսար,
Կաթն եմ արել քեզ համար,
Դռնակը բաց, ներս գամ ես,
Անուշ-անուշ ծիծ տամ քեզ.
Սևուկ ուլիկ,
Սիրուն բալիկ:

     Ուլիկը դուռը բաց է անում, ծիծ է ուտում ու մորը պատմում.
- Գիտե՞ս, մայրի՛կ, ի՞նչ եղավ: Մի քիչ առաջ մինը եկավ, դուռը զարկեց ու կանչում էր.
Սևուկ ուլիկ,
Սիրուն բալիկ:

     Ասում էր՝ դուռը բաց արա: էնպես հաստ ձայն ունե՜ր: էնպե՜ս վախեցա, էնպես վախեցա... Դուռը բաց չարի, ասի՝ չեմ ուզում, գնա...
     - Պա, պա, պա, պա, Սևու՛կ ջան, ի՜նչ լավ է եղել, որ բաց չես արել, - ասաց վախեցած մայրը:- էդ գայլն է եղել. եկել է, որ քեզ ուտի: Մյուս անգամ էլ որ գա, բաց չանես. ասա գնա', թե չէ իմ մայրը քեզ կսպանի իր սուր պոզերով:

Navigation

[0] Message Index

[#] Next page

[*] Previous page