Armsoul.com
Նայենք աշխարհին մեր պատուհանից
Նորություններ
:
Խնդրում ենք, մինչ գրանցվելը կարդալ ֆորումի կանոնադրությունը
ՍԵՂՄԵԼ
Սկիզբ
Օգնություն
Որոնում
Մուտք
Գրանցում
Գործընկերներ
`
Գառնիկ Արունց Սարգսյան
,
BigFamily
,
Emergency Soft
,
F5 Directory of Armenian Links
,
Webex Technologies LLC
,
Armeniaphotos.info
Բարի գալուստ,
Հյուր
. Խնդրում ենք
համենալ
կամ
գրանցվել
.
Սեպտեմբերի 10, 2010, 11:19:40 am
1 ժամ
1 օր
1 շաբաթ
1 ամիս
Ընդմիշտ
Մուտք
Ապրի'ր բարի եվ գեղեցիկ
Armsoul.com
>
Արվեստ
>
Ֆիլմ
(Մոդերատոր:
rainbow
) >
«ՈՍԿԵ ԾԻՐԱՆ» կինոփառատոն
Էջ: [
1
]
Վար
« նախորդ թեման
հաջորդ թեման »
Տպել
Հեղինակ
Թեմա: «ՈՍԿԵ ԾԻՐԱՆ» կինոփառատոն (Կարդացվել է 1179 անգամ)
0 Մասնակիցներ և 1 Հյուր դիտում են այս թեման
rainbow
Moderator
Արմսոուլցի
Վարկանիշ: +19/-1
Ռադիոծածկույթից դուրս է
Սեռը:
Գրառում: 1542
http://hhasmikk.spaces.live.com/
«ՈՍԿԵ ԾԻՐԱՆ» կինոփառատոն
«
:
Օգոստոսի 17, 2007, 02:13:21 pm »
Կինոարվեստի ծաղկումը իբարեբախտություն մեզ չշրջանցեց Հայկական Մշակույթը, եվ Սովետական Հայաստանի կինոարտադրության եվ կինոմատոգրաֆիայի պրոպագանդման լավագույն ավանդույթները գտան իրենց արժանի շարունակությունը.ահա արդեն 5-րդ անգամ Հայ ժողովուրդը ապացուցում է աշխարհի բարձրաճաշակ հանդիսատեսին , որ իզորու է կազմակերպել կինոարվեստի անզուգական ու հրաշալի տոնահանդես:Այս տարի եվս այն ընթացավ հավուր պատշաճի
Կանոնակարգ
"Ոսկե Ծիրան" Երեւանյան 5-րդ միջազգային կինոփառատոնի նշանաբանն է` "Հայաստանը քաղաքակրթությունների ու մշակույթների խաչմերուկ": Դիտելով փառատոնը որպես մշակութային խաչմերուկ, ցանկանում ենք, որ այստեղ հանդիպեն տարբեր էթնիկ, ազգային, կրոնական, գեղագիտական պատկանելության ռեժիսորներ ու ֆիլմեր, ուրույն տեսանկյունից պատմելով սովորական մարդկանց առօրյա կյանքի, հոգսերի ու ուրախությունների, կենցաղի ու նիստուկացի, հավատի ու հուսահատության մասին:
Ծրագիրը եվ ֆիլմերի ընտրությունը
Փառատոնի ծրագիրն ընդգրկում է մրցութային և արտամրցույթային բաժիններ: Միջազգային մրցութային ծրագրին կարող են մասնակցել 2006 թվականի հուլիս ամսից հետո ստեղծված`
• խաղարկային լիամետրաժ ֆիլմեր
• վավերագրական ֆիլմեր (ցանկացած տեւողության)
"Հայկական համայնապատկեր"` համահայկական մրցույթին կարող են մասնակցել աշխարհի հայ կինոգործիչների 2006-2008 թվականների ցանկացած տեւողության խաղարկային, վավերագրական եւ անիմացիոն լավագույն ֆիլմերը:
Ֆիլմերի նախնական ընտրությունը կատարում է մասնագիտական հանձնաժողովը, որի որոշումը վիճարկման ենթակա չէ: Նախնական ընտրության համար ֆիլմերը ընդունվում են VHS եւ DVD տեսաֆորմատով:
Արտամրցութային ծրագիրն ընդգրկում է`
"Երեւանյան պրեմիերաներ"` համաշխարհային կինոյի վերջին շրջանի լավագույն ֆիլմերի ընտրանի, ռետրոսպեկտիվներ:
Ցուցադրման ֆորմատը`
• խաղարկային լիամետրաժ ֆիլմերի համար - 35 մմ ժապավենով,
• վավերագրական ֆիլմերի համար - DVD
Ժյուրին
Փառատոնի յորաքանչյուր մրցութային կարգում գործում է կինոգործիչներից կազմված ժյուրին:
Պաշտոնական մրցանակները
• Գլխավոր մրցանակ` "Ոսկե Ծիրան" լավագույն լիամետրաժ խաղարկային ֆիլմին
• "Արծաթե Ծիրան" հատուկ մրցանակ լիամետրաժ խաղարկային ֆիլմին
• Գլխավոր մրցանակ` "Ոսկե Ծիրան" լավագույն վավերագրական ֆիլմին
• "Արծաթե Ծիրան" հատուկ մրցանակ վավերագրական ֆիլմին
• "Ոսկե Ծիրան"` "Հայկական համայնապատկեր"-ի լավագույն ֆիլմին2
• "Արծաթե Ծիրան"` "Հայկական համայնապատկեր"-ի հատուկ մրցանակ
Այս տարի մրցանակները տեղաբախշվեցին այսպես՝
Փարաջանովյան թալեր"` համաշխարհային կինոյում խոշոր վաստակի համար
Տավիանի եղբայրներ, Իտալիա
Խաղարկային ֆիլմերի միջազգային մրցույթ
Ժյուրի
Ան Չոն-սուկ (Հարավային Կորեա)
Բեհրուզ Հաշեմյանը (Իրան)
Վլադիմիր Մսրյան (Հայաստան)
Գլխավոր մրցանակ` Ոսկե Ծիրան լավագույն խաղարկային ֆիլմին
"Ներմուծում-արտահանում", Ուլրիխ Զայդլ, Ավստրիա
Հատուկ մրցանակ` Արծաթե ծիրան խաղարկային ֆիլմերի մրցակարգում
"Նոր աշխարհ" , Էմանուելե Կրիալեզե, Իտալիա/Ֆրանսիա
Ժյուրիի հատուկ դիպլոմ
"Ֆլանդրիա" , Բրունո Դյումոն, Ֆրանսիա
Վավերագրական ֆիլմերի միջազգային մրցույթ
Ժյուրի
Մարտին Շվայգհոֆեր (Ավստրիա)
Ինեկե Սմիթս (Նիդերլանդներ)
Արթուր Բախտամյան (Հայաստան)
Գլխավոր մրցանակ` Ոսկե Ծիրան լավագույն վավերագրական ֆիլմին
"Մարդկային պատմություններ պատերազմի և խաղաղության օրերից" , Վարդան Հովհաննիսյան, Հայաստան
Հատուկ մրցանակ` Արծաթե ծիրան վավերագրական ֆիլմերի մրցակարգում
"Սպիտակ ուղտը" , Քրիստիան Քսավյե, Բելգիա
"Հայկական համայնապատկեր" մրցույթ
Ժյուրի
Վիգեն Չալդրանյան. (Հայաստան)
Արման Երիցյան (Հայաստան)
Ջեք Պողոսյան (Արգենտինա)
Նաիրա Մուրադյան (Հայաստան)
Հրանտ Հակոբյան (Հայաստան)
Գլխավոր մրցանակ` Ոսկե Ծիրան լավագույն հայկական ֆիլմին
"Ճչացողները", Կարլա Կարապետյան, Մեծ Բրիտանիա
Հատուկ մրցանակ` Արծաթե ծիրան "Հայկական համայնապատկեր" մրցակարգում
"Մարդկային պատմություններ պատերազմի և խաղաղության օրերից" , Վարդան Հովհաննիսյան, Հայաստան
"Ես մնում եմ", Կարեն Հովհաննիսյան, Ռուսաստան
Ժյուրիի դիպլոմ "Հայկական համայնապատկեր" մրցակարգում
"Գրաֆիթի", Իգոր Ապասյան, Ռուսաստան
"Յոթ հնդիկ տղա", Աշոտ Մկրտչյան, Հայաստան
FIPRESCI-ի մրցանակ
Ժյուրի
Կլաուս Էդեր (Գերմանիա)
Աննա Գերեբ (Հուն գարիա)
Զավեն Բոյաջյան (Հայաստան)
"Մարդկային պատմություններ պատերազմի և խաղաղության օրերից" , Վարդան Հովհաննիսյան, Հայաստան
Էկումենիկ ժյուրիի մրցանակ
Ժյուրի
Հանս Հոդել (Շվեցարիա)
Փիթեր Մալոուն (Ավստրալիա)
Տ. Գեւորգ (Հայաստան)
Ժյուրիի մրցանակ
"Մարդկային պատմություններ պատերազմի և խաղաղության օրերից" , Վարդան Հովհաննիսյան, Հայաստան
Խրախուսական մրցանակ
"Ճչացողները", Կարլա Կարապետյան, Մեծ Բրիտանիա
Ցանկության ծառ մրցանակ
"Ճաշի ժամը", Գոռ Բաղդասարյան, Հայաստան
Երևանյան «Ոսկե ծիրան"ե երկրորդ միջազգային կինոփառատոնը միջազգային փառատոնային հանդիսականների կողմից մեծ արձագանքներ ստացավ՝ հուլիսի 12-ից 17-ը Հայաստանի մայրաքաղաքում տեղի ունեցած այս միջոցառման համար ապագայում վառ հեռանկարներ կանխատեսելով: Չնայած փոքր մասշտաբին` այն արդեն իր տեղն ունի` որպես ռեգիոնալ առաջատար փառատոն Կովկասում և կապող օղակ է Ռուսաստանի ու Մերձավոր Արևելքի հետ:
Փառատոնի պատմության, կազմակերպման ,անցկացման եվ այլ մարրամասնությունների մասին կարող եք մանրամասն ծանոթանալ «Ոսկե Ծիրան» կինոփառատոնի պաշտոնական էլէկտրոնային կայքից
http://www.gaiff.am/
«
Վերջին խմբագրումը: Օգոստոսի 17, 2007, 02:20:37 pm rainbow
»
Գրանցված է
http://hhasmikk.spaces.live.com/
rainbow
Moderator
Արմսոուլցի
Վարկանիշ: +19/-1
Ռադիոծածկույթից դուրս է
Սեռը:
Գրառում: 1542
http://hhasmikk.spaces.live.com/
Re: «ՈՍԿԵ ԾԻՐԱՆ» կինոփառատոն
«
Պատասխան #1 :
Օգոստոսի 17, 2007, 02:27:32 pm »
Բացման արարողությունը
Հրավառություն բացման արարողությունից հետո
Դրվագներ մամլո ասուլիսից
Մասնակիցների ընդունելությունը առաջին տիկնոջ կողմից
Գրանցված է
http://hhasmikk.spaces.live.com/
rainbow
Moderator
Արմսոուլցի
Վարկանիշ: +19/-1
Ռադիոծածկույթից դուրս է
Սեռը:
Գրառում: 1542
http://hhasmikk.spaces.live.com/
Re: «ՈՍԿԵ ԾԻՐԱՆ» կինոփառատոն
«
Պատասխան #2 :
Օգոստոսի 17, 2007, 02:32:01 pm »
Ոսկե Ծիրան կինոփառատոնի նախագահ Ատոմ Էգոյանի ուղերձը
Այն պահից, երբ 1991-ին առաջին անգամ այցելեցի Հայաստան, ես գիտեի, որ այս երկիրն աննկարագրելի ազդեցություն կունենա ինձ վրա: Հայաստանի մշակույթի զարմանալի հոգուն ես ծանոթացել էի Փարաջանովի, Փելեշյանի և Մալյանի (ինչպես նաև շատ ուրիշների) բարձրարժեք ֆիլմերի միջոցով, բայց այս երկրի ու նրա մարդկանց հետ ֆիզիկական շփումն էր, որ հատկապես խորը տպավորություն թողեց ինձ վրա: Որպես Ոսկե ծիրանի նախագահ, ես հպարտ եմ ողջունել Ձեզ Երևանում: Մենք հին ժողովուրդ ենք` փառապանծ պատմությունով, հարահոս ներկայով և ապագայի անսահման հնարավորություններով: Այստեղ գալով` Դուք մասնակից եք դառնում զարգացման այս ընթացքին: Բարի’ գալուստ:
Ոսկե Ծիրան կինոփառատոնի հիմնադիր տնօրեն, կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանի ուղերձը
Ի՞նչ է մեզ համար խորհրդանշում Ոսկե ծիրան-2007-ը.ընդամենը 4 տարի, որը նորաստեղծ փոքրիկ փառատոնի համար մի որոշակի եզրագիծ է ու հանգրվան: 4 տարի,որի ընթացքում մի խումբ նվիրյալների ջանքերով` ի հեճուկս բոլոր խոչընդոտների ու դժվարությունների, փառատոնը քայլ առ քայլ իր համար ճանապարհ է հարթել: Ի՞նչ է փոխվել հայկական կինոյում և մեզանում այս կարճ ժամանակահատվածում: Ազգային կինոն, որ ուներ 8 տասնյակից ավելի տարիների պատմություն, սքանչելի ռեժիսորներ ու ֆիլմեր, չուներ կինոյի տոն: Հիմա արդեն 4-րդ տարին Ոսկե ծիրանը Երևանը վերածում է արվեստի ու հոգևոր կինոյի մայրաքաղաքի` Հայաստան բերելով այն լավագույնը, ինչ ստեղծվում է կինոաշխարհում և մարդկանց, ում անունները բարձրագույն արժեքներ են խորհրդանշում կինոյի պատմության մեջ: Ռոտերդամ և Պուսան. ի սկզբանե»Ոսկե ծիրանը» հոգևոր միասնության կապերով էր կապված այս փառատոներին,այսօր այդ միասնությունն ամրագրված է նաև գործակցության համաձայանգրով, որը փառատոնի կայացման ևս մեկ վկայությունն է: Ուզում եմ պատասխանել նաև այն հարցին, թե կինոյի համար այս դժվար ժամանակներում պետք էր ա՞րդյոք մեզ փառատոնը: Իհարկե պետք էր, քանի որ այն բոլորի ուշադրությունը նորից ու նորից կինոյին սևեռելու մի նոր, հզոր ազդակ է, կինոյին, որը մարդկանց սրտի ու մտքի վրա ներազդելու զորեղ միջոց է: Ուրեմն և սա ընդամենը 4-րդն է, բայց` արդեն 4-րդն է , որը իր բոլոր դժվարություններով, հոգսերով, խնդիրներով ու նաև տարեցտարի հզորանալու հաստատակամությամբ գուցև մի նոր սկիզբ է` հաջորդ` 5-րդ փառատոնին ընդառաջ:
Գրանցված է
http://hhasmikk.spaces.live.com/
rainbow
Moderator
Արմսոուլցի
Վարկանիշ: +19/-1
Ռադիոծածկույթից դուրս է
Սեռը:
Գրառում: 1542
http://hhasmikk.spaces.live.com/
Re: «ՈՍԿԵ ԾԻՐԱՆ» կինոփառատոն
«
Պատասխան #3 :
Օգոստոսի 17, 2007, 02:35:07 pm »
Սիրո "Օազիս" Ոսկե ծիրանում
Կորեական մեծանուն ռեժիսոր Չան-դոն Լիի ֆիմերի հետահայաց ցուցադրությունը
բացվեց հուլիսի 11-ին “Մոսկվա” կինոթատրոնում: Ռեժիսորին հայ հանդիսատեսին ներկայացրին փառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանը և հայտնի կինոքննադատ Պետեր վան Բուերենը:
“Ինձ համար մեծ պատիվ է ներկայացնել համաշխարհային կինոյի դասականներից մեկին, ռեժիսորի, ով ունի իր ուրույն ձեռագիրը, իր ուրույն կինոլեզուն և իր ուրույն տեղը Մեծ Արվեստում”,-ասաց Հ. Խաչատևյանը:
Պետեր վան Բուերենը խոսեց Չան-դոն Լիի արվեստի մասին. “Կարևոր է, որ դուք իմանաք, որ նախքան ռեժիսոր դառնալը Լին գրող էր, քանի որ այն ոճը, որով նա պատմում է պատմությունը, շատ նման է գրողի ոճի: Նա երկար ժամանակ է ծախսում իր հերոսներին կերտելու համար, այնուհետև ֆիլմն կարծես ինքն իրեն է զարգանում”:
Առաջին անգամն է, որ Հայաստանում կորեական ֆիլմ էր ցուցադրվում և թե ռեժիսորը, թե քննադատ Պետեր վան Բուերենը արտահայտեցին իրենց ուրախությունը այդ առիթով:
“Օազիսը” Չան-դոն Լիի երրորդ ֆիլմն է, որի համար Վենետիկի փառատոնում նա արժանացել է ռեժիսորական մրցանակին, իսկ գլխավոր հերոսուհին լավագույն դերասանուհու մրցանակին:
Ինչպես Պետեր վան Բուերենը ասաց. “Ինչ-որ իմաստով “Օազիսը” սիրո պատմություն է, բայց պատմություն, որը զարգանում է ամենաարտառոց պայմաններում ու ամենատարօրինակ մարդկանց միջև”: Հերոսները հասարակության կողմից մերժված մարդիկ են. երիտասարդը մտավոր հետամնաց է, իսկ աղջիկը անդամալույծ է: Ֆիլմը ևս մեկ անգնահատելի արժանիք ունի. այն մարդկանց հանդուրժողականության կոչ է անում:
Հայ հանդիսատեսը խորապես տպավորված էր այս հուզիչ ֆիլմից, ինչի լավագույն հավաստումը Ռուբեն Հախվերդյանի խոսքերն են ֆիլմի ավարտից հետո. “Ես 56 տարեկան եմ, բայց առաջին անգամ կյանքումս սիրո մասին ֆիլմ դիտեցի”:
Գրանցված է
http://hhasmikk.spaces.live.com/
rainbow
Moderator
Արմսոուլցի
Վարկանիշ: +19/-1
Ռադիոծածկույթից դուրս է
Սեռը:
Գրառում: 1542
http://hhasmikk.spaces.live.com/
Re: «ՈՍԿԵ ԾԻՐԱՆ» կինոփառատոն
«
Պատասխան #4 :
Օգոստոսի 17, 2007, 02:37:40 pm »
Ոսկե ծիրանը ցուցադրում է Ջաֆար Փանահիի "Խաղից դուրս" ֆիլմը
Ջաֆար Փանահիի “Խաղից դուրս” ֆիլմը, որն արգելված է Իրանում, հուլիսի 12-ին ցուցադրվեց Երեւանում` “Ոսկե ծիրան” չորրորդ կինոփառատոնի շրջանակներում:
Սա մի հրաշալի պատմություն է իրանցի քաջ աղջիկների մասին, ովքեր փորձում են պայքարել կարծրացած կարգերի դեմ եւ տղամարդկանց հետ միասին մարզադաշտում ֆուտբոլ դիտել:
“Փանահին միշտ կարողանում է բարդ թեմաների մասին խոսել շատ թեթեւ եւ զվարճալի ոճով; Ու թեպետ նա ուրախացնում է հանդիսատեսին, սակայն վերջում մարդիկ զգում են, որ խորքում դրամա կա, ողբերգություն”, ասաց փառատոնի Ծրագրերի տնօրեն Միքայել Ստամբոլցյանը:
Նա նաեւ խոսեց դինամիկ զարգացող իրանական կինոյի մասին, որն ամենուր արժանանում է ջերմ ընդունելության եւ սիրվում թե քննադատների, թե հանդիսատեսի կողմից:
<<Խաղից դուրս>>ը Ջաֆար Փանահիի վերջին աշխատանքն է: Թե ռեժիսորը եւ թե ֆիլմի անձնակազմը ծանր ճանապարհ են անցել, որպեսզի կարողանան նախ թույլտվություն ստանալ, ապա միջոցներ գտնել ֆիլմը նկարահանելու համար:
Ներկայացնելով ֆիլմը, Փանահին պատմեց ութ տարի առաջ տեղի ունեցած մի միջադեպի մասին, երբ իր մանկահասակ աղջիկը ցանկություն է հայտնել գնալ մարզադաշտ եւ ֆուտբոլ նայել, եւ թե ինչպես է նա խաբել պահակներին մարզադաշտ մտնելու համար:
Հայ հանդիսատեսը նույնպես ջերմությամբ ընդունեց Փանահինի ֆիլմը` ողջունելով ռեժիսորի թե տաղանդը եւ թե քաջությունը` արժեքավոր ֆիլմ ստեղծելու համար պայքարում
Գրանցված է
http://hhasmikk.spaces.live.com/
rainbow
Moderator
Արմսոուլցի
Վարկանիշ: +19/-1
Ռադիոծածկույթից դուրս է
Սեռը:
Գրառում: 1542
http://hhasmikk.spaces.live.com/
Re: «ՈՍԿԵ ԾԻՐԱՆ» կինոփառատոն
«
Պատասխան #5 :
Օգոստոսի 17, 2007, 02:39:06 pm »
Լեոս Կարաքսի աշխատանքները ներկայացվեցին հայ հանդիսատեսին
Ֆրանսիացի ռեժիսոր, գրող եւ քննադատ Լեոս Կարաքսը իր ֆիլմերի հետահայաց ցուցադրությունը բացեց իր ամենահետաքրքիր աշխատանքներից մեկով` "Պոլա Իքս", հուլիսի 10-ին:
Կինոնկարը Հերման Մելվիլի "Պիեռը եւ երկվությունները" վեպի էկրանավորումն է, որի գաղափարը հասունացել է ութ տարվա մտորումների եւ որոնումների արդյունքում: Ռեժիսորի խոսքերով ութ տարվա պարբերականությունը ֆիլմերի ստեղծման համար որոշակի ռիթմ է դարձել:
"Պոլա Իքս" -ը անցավ եւս ութ տարվա ճանապարհը մինչեւ հայ հանդիսատեսին հասնելը` ցուցադրվելու "Ոսկե ծիրանի" Ֆրանսիական փառատոն ծրագրի շրջանակներում:
Երեւանում ֆիլմը ներկայացրեցին ռեժիսորը եւ գլխավոր դերասանուհիներից Եկատերինա Գոլուբեւան:
Ցուցադրությանը հաջորդած քննարկման ժամանակ Կարաքսը խոսեց ֆիլմի նախապատրաստական շրջանի դժվարությունների եւ ֆիլմի անհաջող ընդունելության մասին: "Հերման Մելվիլի այս աշխատանքը նրա ամենաբարդ եւ խորհրդավոր գործն է", ասաց Կարաքսը` միաժամանակ ընդգծելով, որ նույնը կարելի է ասել հենց "Պոլա Իքս"-ի մասին:
Գրանցված է
http://hhasmikk.spaces.live.com/
rainbow
Moderator
Արմսոուլցի
Վարկանիշ: +19/-1
Ռադիոծածկույթից դուրս է
Սեռը:
Գրառում: 1542
http://hhasmikk.spaces.live.com/
Re: «ՈՍԿԵ ԾԻՐԱՆ» կինոփառատոն
«
Պատասխան #6 :
Օգոստոսի 17, 2007, 02:45:18 pm »
"Ոսկե ծիրան" երևանյան 4-րդ միջազգային կինոփառատոնն ավարտվեց
Հուլիսի 14-ին Երևանի Ազատության հրապարակում տեղի ունեցավ "Ոսկե ծիրան" երևանյան 4-րդ կինոփառատոնի փակման հանդիսությունը:Մրցանակների հանձնման արարողությունը սկսվեց անակնկալ մի մրցանակով, "Տոնինո Գուեռա" հիմնադրամը փառատոնի հիմնադիր նախագահ, կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանին արժանացրել է "Ամարկորդ" մրցանակին: Ինչ վերաբերում է "Ոսկե ծիրան" երևանյան 4-րդ կինոփառատոնի ժյուրիների որոշումներին,ապա կարելի է արձանագրել,որ մրցանակների առյուծի բաժինը հասցեագրվել է կինոռեժիսոր Վարդան Հովհաննիսյանի "Մարդկային պատմություններ պատերազմի և խաղաղության օրերից" ֆիլմին:
Փառատոնի 5 ժյուրիների որոշումների արդյունքում ստեղծվել է մրցանակաբաշխության հետևյալ պատկերը:
Էկումենիկ ժյուրի
Խրախուսական մրցանակ Կարլա Կարապետյանի "Ճչացողները" ֆիլմին, Մեծ Բրիտանիա
ժյուրիի մրցանակը Վարդան Հովհաննիսյանի "Մարդկային պատմություններ պատերազմի և խաղաղության օրերից" ֆիլմին, ՀՀ
FIPRESCI-ի ժյուրի
մրցանակ Վարդան Հովհաննիսյանի "Մարդկային պատմություններ պատերազմի և խաղաղության օրերից" ֆիլմին, ՀՀ
Հայկական համայնապատկեր" մրցույթի ժյուրի
ժյուրիի դիպլոմ Աշոտ Մկրտչյանի "7 հնդիկ տղա" ֆիլմին, ՀՀ
ժյուրիի դիպլոմ Իգոր Ապասյանի "Գրաֆիթի" ֆիլմին, ՌԴ
Ժյուրիի հատուկ մրցանակ Կարեն Հովհաննիսյանի "Ես մնում եմ" ֆիլմին, ՌԴ
"Արծաթե ծիրան" մրցանակը Վարդան Հովհաննիսյանի "Մարդկային պատմություններ պատերազմի և խաղաղության օրերից" ֆիլմին,ՀՀ
"Ոսկե ծիրան " մրցանակը Կարլա Կարապետյանի "Ճչացողները" ֆիլմին,Մեծ Բրիտանիա
Վավերագրական ֆիլմերի մրցույթի ժյուրի
"Արծաթե ծիրան" մրցանակը Քրիստիան Քսավյեի "Սպիտակ ուղտը" ֆիլմին,Բելգիա
"Ոսկե ծիրան" մրցանակը Վարդան Հովհաննիսյանի "Մարդկային պատմություններ պատերազմի և խաղաղության օրերից" ֆիլմին,ՀՀ
"Ցանկության ծառի" մրցանակը շնորհվեց երևանցի ռեժիսոր Գոռ Բաղդասարյանի "Ճաշի ժամ" ֆիլմին, ՀՀ
Գրանցված է
http://hhasmikk.spaces.live.com/
Էջ: [
1
]
Վեր
Տպել
« նախորդ թեման
հաջորդ թեման »
Անցնել:
Խնդրում ենք, ընտրեք թիրախը:
-----------------------------
Օրենսգիրք
-----------------------------
=> Ֆորումի կանոնադրությունը
=> Քաղաքացիական օրենսգիրք
-----------------------------
Գրատախտակ
-----------------------------
=> Լսում ենք
=> offtop/օֆֆթոփ
=> Անծանոթների և Նորեկների անկյուն
=> Փորձարկում
=> Հայտարարություններ
-----------------------------
Հոգեբանություն և Փիլիսոփայություն
-----------------------------
=> Հոգեբանություն
=> Փիլիսոփայություն
=> Կրոն
-----------------------------
Դիալեկտիկա
-----------------------------
=> Հոգեբանություն
=> Փիլիսոփայություն
-----------------------------
Սեր,Սիրո անշեջ ճիրաններում
-----------------------------
=> Սեր
=> Ամուսնություն
-----------------------------
Գիտություն
-----------------------------
=> Տեղեկատվական Տեխնոլոգիաներ
=> Ինտերնետ
=> Հեռուստատեսություն
=> Արդյո՞ք գիտես...
=> Կրթություն
=> Տիեզերքը ափի մեջ
=> Տնտեսագիտություն
=> Կառավարում
-----------------------------
Գրականություն
-----------------------------
=> Հայ գրականություն
=> Արտասահմանյան գրականություն
=> Էսսեներ
=> Սովորենք խոսել հայերեն
=> Գրախանութ
-----------------------------
Հայ Գրականություն
-----------------------------
=> Ոսկեդար
=> Միջին ժամանակաշրջան
=> Նոր ժամանակաշրջան
=> Հայ նոր անուններ
-----------------------------
Պատմություն
-----------------------------
=> Մենք`Արորդիներս
=> Հայոց պատմության լուսումութ էջերը
=> Հայերը համաշխարհային պատմության քառուղիներում
=> Արցախ
=> Տոնացույց
-----------------------------
Արվեստ
-----------------------------
=> Արվեստը ու իր գաղտնիքները
=> Երաժշտություն
=> Ֆիլմ
===> Վավերագրական ֆիլմեր
=> Թատրոն
=> Պարարվեստ
=> Մուլտ ,մուլտ
-----------------------------
Պատկերասրահ
-----------------------------
=> Նկարչություն
=> Լուսանկարչություն
=> Համակարգչային աշխատանքներ
-----------------------------
Զանազան-Զարմանազան
-----------------------------
=> Խաղասրահ
=> Ծիծաղատուն
-----------------------------
Գաղափարախոսական
-----------------------------
=> Քաղաքակրթություն
=> Քաղաքականություն
=> Հասարակություն
=> Սփյուռք
=> Առողջություն
=> Բնապահպանություն
=> Սպորտ
=> Հայաստանից Հայաստան
-----------------------------
Կանանց աշխարհում
-----------------------------
=> Մայրություն
=> Նրանք
=> Նորաձևություն
=> Նրանց հոբբիները
=> Անհրաժեշտ է իմանալ
=> Խոհանոց
=> Երազահան
-----------------------------
Տղամարդիկ և նրանց քարե աշխարհը
-----------------------------
=> Նրանց հոգեբանությունը
=> Ամուրիների ակումբ
=> Տղամարդկանց իրական ընկերություն
=> Նրանց արդուզարդերը
=> Ավտոաշխարհ