Armsoul.com
Նայենք աշխարհին մեր պատուհանից
Նորություններ
:
Մի' փորձեք ուղղակի հետաքրքության համար գրանցվել: Դրա համար կարող եք միայն ընթերցել մեզ:
Սկիզբ
Օգնություն
Որոնում
Մուտք
Գրանցում
Գործընկերներ
`
Գառնիկ Արունց Սարգսյան
,
BigFamily
,
Emergency Soft
,
F5 Directory of Armenian Links
,
Webex Technologies LLC
,
Armeniaphotos.info
Բարի գալուստ,
Հյուր
. Խնդրում ենք
համենալ
կամ
գրանցվել
.
Սեպտեմբերի 10, 2010, 09:58:48 am
1 ժամ
1 օր
1 շաբաթ
1 ամիս
Ընդմիշտ
Մուտք
Ապրի'ր բարի եվ գեղեցիկ
Armsoul.com
>
Արվեստ
>
Երաժշտություն
(Մոդերատոր:
rainbow
) >
Ռուբեն Հախվերդյանի երաշտական անկյունը
Էջ: [
1
]
Վար
« նախորդ թեման
հաջորդ թեման »
Տպել
Հեղինակ
Թեմա: Ռուբեն Հախվերդյանի երաշտական անկյունը (Կարդացվել է 1154 անգամ)
0 Մասնակիցներ և 1 Հյուր դիտում են այս թեման
rainbow
Moderator
Արմսոուլցի
Վարկանիշ: +19/-1
Ռադիոծածկույթից դուրս է
Սեռը:
Գրառում: 1542
http://hhasmikk.spaces.live.com/
Ռուբեն Հախվերդյանի երաշտական անկյունը
«
:
Հոկտեմբերի 18, 2007, 03:13:41 pm »
Քաղաքի լավ տղաները պիտի մեր ֆորումում իրենց անկյունը ունենան.Հախվերդյանը մեր քաղաքային ֆոլք երաշտության մեծերից է եթե ոչ ամենամեծը:Սիրում եմ նրա արվեստը, որը միաժամանակ եվ երաշտություն է եվ փիլիսոփայություն:Եթե կա նման հնարավորություն տեղադրեք նաեվ այս երգերի երաշտական տարբերակը, իսկ մինչ այդ կարդանք թե ինչ է նա երգում
ՍԱ ԵՐԵՎԱՆՆ Է
Ինչ զով գիշեր է,մեկն ինձ հիշել է,
Նա ինձ հուշել է անհիշերլին
Նա է իմ հույսը, անտարակույսը,
Նա է իմ լույսը մութ գիշերին
Նա ով եկել էր կյանքս բեկել եր,
Բախտս թեքել էր ինքն իր բախտին
Բայց արթեն ուշ է, հուշը մշուշ է
Սերը քնքուշ էր կեսգիշերին
Ներս արի, ներս արի, ինչես կանգնել,
Ինչես հիմար ժպիտով քարացել,
Սա Երևանն է, այստեղ դու տանն ես
ՈՒր քեզ սպասում են դեռ կեսգիշերին
ՈՒր կամ սիրում են, կամ թունդ հայհոյում են,
Կամ հիշեցնում են անհիշելին
Ներս արի, ներս արի, ինչես կանգնել,
Ինչես հիմար ժպիտով քարացել,
Սա քո պողոցն է կյանքի դպրոցն է
ՈՒր քեզ հիշում են դեր չեն մոռացել
Ինչ զով գիշեր է,
Մեկն ինձ հիշել է,
Նա ինձ հուշել է անհիշերլին
Բայց արդեն ուշ է, հուշը մշուշ է
Սերը քնքուշ էր կեսգիշերին....
ԱՆՁՐԵՎ
Թույլ տուր սիրելիս իջնել փողոց,
Հենց էսպես` առանց անձրևանոց,
Կատաղած անձրևը, սառն անձրևը
Մարդկանցից մաքրել է փողոցները,
Փողոցից մաքրել է կեղտն ու փոշին,
Կատաղած անձրևը, սառն անձրևը
Մարդկանցից մաքրել է փողոցները,
Փողոցից մաքրել է կեղտն ու փոշին:
Իսկ մարդիկ փակվել են տներում,
Իրենց փայփայած օջախներում,
Մարդիկ, տես, ուտում են, հետո կուշտ գխտում են,
Հաստավոռ կանայք, տես բանբաստում են,
Տելեվիզրով դեռ չի սկսվել կինոն,
Մարդիկ, տես, ուտում են, հետո կուշտ գխտում են,
Հաստավոռ կանայք, տես բանբաստում են,
Տելեվիզրով դեռ չի սկսվել կինոն:
Դիմացի պատուհանից մի կին
Վախեցած նայում է լվացքին,
Իսկ նրա ճաղատ ու գունատ մարդը
Կարծես թե ուրախ է ու զվարթ`
Անձրևը լվացել է նրա ժիգուլին,
Իսկ նրա ճաղատ ու գունատ մարդը
Կարծես թե ուրախ է ու զվարթ`
Անձրևը լվացել է նրա ժիգուլին:
Թույլ տուր, սիրունիկս,
Իջնել փողոց, առանց անձրևանոց,
Քայլել անձրևի տակ, հենց էսպես, աննպատակ,
Աշնան վերջին, վերջին անձրևի տակ
Վազել մտնել ուղիղ դպրոցի բակ:
Այնտեղ բոլորն իմ ընկերներն են,
Այնտեղ չունեմ թշնամիներ,
Այնտեղ ամեն ինչ այնքան պարզ է,
Այնտեղ չկան կեղծ ժպիտներ,
Այնտեղ ընկերդ չի լքի,
Երբ քեզ պատժել են անտեղի,
Այնտեղ կեղծիքը չի անցնի,
Եվ նույնիսկ սերը իսկական է,
Եվ իսկական է մարդկությունը,
Որը հիմա շատ հազվագյուտ հիվանդություն է:
Որտե՞ղ, այդ ի՞նչ կռվում կորան,
Իմ ընկերները իսկական:
Ինչ ահավո՜ր բանտարկություն է
Ընտանեկան երջանկությունը:
Թույլ տուր սիրելիս իջնել փողոց,
Հենց էսպես` առանց անձրևանոց,
Կատաղած անձրևը, սառն անձրևը
Մարդկանցից մաքրել է փողոցները,
Փողոցից մաքրել է կեղտն ու փոշին,
Կատաղած անձրևը, սառն անձրևը
Մարդկանցից մաքրել է փողոցները,
Փողոցից մաքրել է կեղտն ու փոշին:
ԵՐԱԺԻՇՏՆԵՐԻ ՔԱՂԱՔ
Ամուսինդ, տիկին, խռռացնում է քնում,
Շուռ ու մուռ է գալիս անկողնում,
Դուք գիշերն արթնացել ձեզ տանջող հուշերից,
Եվ ինձ հյուր եք եկել երազում,
Դուք հիշել եք տիկին, մեր սիրո ծառուղին,
Ուր եղյամն է հիմա փայլփլում,
Ես հիշում եմ, տիկին, այն քնքուշ օրիորդին,
Իմ հեռու հեռավոր հուշերում:
Ես հիշում եմ քաղաքն իմ,
Երբ մարդիկ ապրում էին մարդկանց նման,
Եվ տղաներիդ խենթ ու խելառ, իմ Երևան,
Եվ աղջիկներին քո աննման,
Եվ տղաներիդ խենթ ու խելառ, իմ Երևան,
Եվ աղջիկներին քո աննման:
Դուք գիշերն արթնացել, դուք հուզվել եք, տիկին,
Ձեր ճնշումն է հիմա բարձրացել,
Ձեր ճնշումը, տիկին, ոչ ոք չի իջեցնի,
Ձեզ, ավաղ, ոչ մի դեղ չի փրկի,
Դուք փակվել եք ինձ հետ հուշերի զնդանում,
Որտեղից մենք չունենք ազատում,
Դուք փակվել եք ինձ հետ հուշերի զնդանում,
Որտեղից մենք չունենք…
Ես հիշում եմ քաղաքն իմ,
Երբ մարդիկ ապրում էին մարդկանց նման,
Եվ տղաներիդ խենթ ու խելառ, իմ Երևան,
Եվ աղջիկներին քո աննման,
Եվ տղաներիդ խենթ ու խելառ, իմ Երևան,
Եվ աղջիկներին քո աննման:
Իսկ հիշո՞ւմ եք, տիկին, մեր սիրո ծառուղին,
Կարուսելը մեր հին, ու այգին,
Կարուսելը, տիկին, պտտվում է կրկին,
Հիշեցնում մեր սիրո մեղեդին,
Կարուսելը, տիկին, պտտվում է կրկին,
Հիշեցնում մեր սիրո…
Ես հիշում եմ քաղաքն իմ,
Երբ մարդիկ ապրում էին մարդկանց նման,
Եվ տղաներիդ խենթ ու խելառ, իմ Երևան,
Եվ աղջիկներին քո աննման,
Եվ տղաներիդ խենթ ու խելառ, իմ Երևան,
Եվ աղջիկներին քո աննման:
ԲԱՐԻ ԼՈՒՅՍ, ՏԻԿԻՆ ԱՐՈՒՍ
Բարի լույս, տիկին Արուս,
Քո լվածքը չորացել է,
Հայացքի մեջ քո անհույս
Արցունքներդ քարացել են,
Խոհանոցդ մաս-մաքուր,
Ամաններդ լվացված են,
Մեր համով-հոտով մորքուր
Տված հացդ օրհնված է:
Եվ հիմա, նստած մենակ,
Դու հիշում ես քո անցյալը,
Իսկ մատներդ շարունակ
Փորփրում են քո ձավարը:
Մարդը քո` վարպետ Արտաշը
Իր հոգին Աստծուն տվեց,
Ու թեև վարքով անտաշ էր,
Բայց խելոք էր ձեռներեց:
Նա ուներ ոսկե ձեռքեր,
Ու շարեց պատերը տան,
Նա կապեց կտուրը ձեր,
Սարքեց դուռ ու պատուհան:
Իսկ հետո, երբ ծնվեցին,
Զավակները քո աննման,
Տունը քո լցվեց սիրով
Ու շնչով երջանկության
Նա ուներ մի թուլություն`
Մեզանից ո՞վ է անբիծ,
Սիրում էր ընկերություն
Խմիչքի հետ ոգելից:
Ամուսինդ լուռ ու մունջ էր,
Նա մռայլ էր, չխոսկան,
Երբ խմում էր` հայհոյում էր,
Հիշում մորդ անպայման:
Ու թեև քեզ հայհոյում էր,
Բայց իրոք, առանց թույնի,
Վաղեմի սովորություն է`
Մարդ պետք է արտահայտվի:
Բայց հիմա էլ նա չկա`
Տանդ սյունն ու հենարանը,
Մնացել ես մեն-մենակ
Քո դատարկ ու մռայլ տանը:
Զավակներդ չվեցին
Ու թռան օտար ափեր,
Նույնիսկ չեն էլ մտածում,
Որ թողել են քեզ անտեր:
Բարի լույս, տիկին Արուս,
Քո լվացքը չորացել է,
Հայացքի մեջ քո անհույս
Արցունքներդ քարացել են:
Խոհանոցդ մաս-մաքուր,
Ամաններդ լվացված են,
Մեր համով-հոտով մորքուր,
Տված հացդ օրհնված է:
Բարի լույս, տիկին Արուս,
Քո լվածքը չորացել է,
Բարի լույս, տիկին Արուս
Տված հացդ օրհնված է…
Գրանցված է
http://hhasmikk.spaces.live.com/
rainbow
Moderator
Արմսոուլցի
Վարկանիշ: +19/-1
Ռադիոծածկույթից դուրս է
Սեռը:
Գրառում: 1542
http://hhasmikk.spaces.live.com/
Re: Ռուբեն Հախվերդյանի երաշտական անկյունը
«
Պատասխան #1 :
Հոկտեմբերի 18, 2007, 03:16:43 pm »
ՈՐ ՍԱՐԵՐԸ ՉՄՆԱՆ ԱՆՏԵՐ
Սարերում բացվել են կակաչները,
Սարերում հրդեհ է իսկական,
Լավագույն տղերքը հեռանում են,
Որ երբեք, երբեք էլ ետ չգան։
Երբ նորից բացվեն գարնան դռները,
Ու ծոցվոր հարսները մայրանան,
Կհիշվեն հավերժ այն անունները,
Տղերքի, որոնք արդեն չկան։
Այդ արյունն է ձեր, կռվող տղաներ,
Իր կարմիր գույնով սարերը ներկել,
Դուք, որ կյանքը ձեր մեզ տվիք նվեր,
Որ սարերը մեր չմնան անտեր,
Որ սարերը մեր չմնան անտեր։
Ես գիտեմ, և սա է իսկությունը,
Ձեր երդումը՝ գինն էր ձեր արյան,
Նոր ծնվածների արիությունը,
Կապվելու է ձեզ հետ անպայման։
Այդ արյունն է ձեր, կռվող տղաներ,
Իր կարմիր գույնով սարերը ներկել,
Դուք, որ կյանքը ձեր մեզ տվիք նվեր,
Որ սարերը մեր չմնան անտեր,
Որ սարերը մեր չմնան անտեր։
Իսկ այնտեղ պայթում էին ռումբերը,
Եվ նրանք, ովքեր արդեն չկան,
Վերապատմեցին մեր պատմությունը,
Կարմիր տառերով իրենց արյան։
Իսկ այնտեղ պայթում էին ռումբերը,
Եվ նրանք, ովքեր արդեն չկան,
Վերապատմեցին մեր պատմությունը,
Պատմությունը մեր Արիական։
Իսկ այնտեղ, որտեղ մեծ լռություն է,
Ուր չկան վեճեր կուսակցական,
Մենք կասենք կեցցե դաշնակցությունը,
Հայ դաշնակցությունը իսկական։
Այդ արյունն է ձեր, կռվող տղաներ,
Իր կարմիր գույնով սարերը ներկել,
Դուք, որ կյանքը ձեր մեզ տվիք նվեր.
Որ սարերը մեր չմնան անտեր,
Որ սարերը մեր չմնան անտեր։
ԻՆՁ ՍԻ ՓՆՏՐԻՐ ՈՍՏԻԿԱՆ
Ինձ մի փնտրիր, մի թակիր իմ պատուհանը,
Այստեղ եմ ես, ես, կամ էլ իմ ուրվականը։
Անթարթ մի աչք հետևում է ինձ իմ տանը,
Այ քեզ հրաշք, սա իմ տու՞նն է թե՝ զնդանը։
Դու ինձ ասա, գոնե դու տուր պատասխանը,
Ու՞մ տունն է սա, ու՞մն է այս բնակարանը։
Կար մի քաղաք, քաղաքում, փակված իր տանը,
Ապրում էր նա, նա, կամ էլ՝ իր ուրվականը։
Լռում էր նա, թե՞ խոսում էր ուրվականը,
Ու՞մ գործն է դա, մի՞թե դա է էականը։
Կար ազգանուն՝ կպցրած նրա դռանը,
Եվ փաստաթուղթ, որ նա ապրում է հենց այդ տանը։
Եթե մի օր այցելի ինձ ոստիկանը,
Նրան անձայն կընդունի իմ ուրվականը։
Կհասկանա օրենքի հլու պաշտպանը,
Որ տանը այս, ոչ ոք չի ապրում այս տանը։
Կահագանգի նա իր ղեկավարությանը,
Որ տանը այս, ոչ ոք չի ապրում այս տանը։
Ինձ կմատնի բարեկիրթ իմ հարևանը,
Որ ինձ գիշերը նա տեսել է գինետանը։
Գինում խեղդված կճչա խցանահանը,
Անհայտ կորած՝ կգրանցեն իմ վերջաբանը։
եթե մի օր այցելեք դուք ինձ իմ տանը,
Գուցե և ձեգ ընդունի իմ ուրվականը։
Չզարմանաք, մի՞թե դա է էականը,
Թե մեզնից ով է, մեզնից ով է իրականը։
Ինձ մի փնտրիր, ոստիկան,
Ես քեզ համար չեմ ես չկամ։
Դու ինձ ինչքան էլ որոնես,
Ուրվականիս կհանդիպես։
ԳԱԶԱՆԱՆՈՑ
Նույնիսկ ընձուղտը տարօրինակ մի երգ է,
Բայց որ փակված է վանդակում դա արդեն երգ չէ։
Որքան չերգված երգեր կան փակ վանդակներում,
Որքան երգեր, որոնք երբեք չեն լսվելու.
Երբ երգը դառնում է վախեցած գազան
Ու փակված վանդակում ճաղերին է գարկվում,
Երգը դառնում է վիրավոր լուսան,
Երգր թռիչքի է պատրաստվում։
Երգը լռում է ու քնած ձևանում.
Գալիս է պահը նա պայթում է, պայթում։
Գիշերը հանգիստ քնած էր գետաձին.
Եվ անշարժ էր նրա հաստ մարմինը,
Խելագար ամբոխի թշվառ ծաղրածուն
Առյուծը նախկին, մրափում էր.
Եվ միայն գայլն էր անհանգիստ վանդակում.
Գայլը ոռնում էր, անընդհատ ոռնում.
Նրան միս տվեցին, բայց նա միսը չվերցրեց,
Նրան միս շպրտեցին, բայց նա չլռեց։
Գայլը հիշել էր տափաստանն իր արձակ,
Ու խենթացել էր գայլը միայնակ։
Եվ լսվեց կրակոց, և ոռնոցը լռեց,
Եվ լուսինն իր արծաթն իր երգչին նվիրեց։
Լուսնի արծաթում կարմիր արյան լճակ,
Մեռնում էր վանդակում գայլը միայնակ։
Երբ երգը դառնում է վախեցած գազան
Ու փակված վանդակում ճաղերին է գարկվում,
Երգը դառնում է վիրավոր լուսան,
Երգր թռիչքի է պատրաստվում։
Գայլը մեռնում էր ժպիտը դեմքին,
Հիմա նա ագատ էր ու վագում էր կրկին.
Աչքին երևում էր տափաստանն իր արձակ.
Կողքից վագում էր մոխրագույն գայլուհին
ՄԵՐ ՍԻՐՈ ԱՇՈՒՆԸ
Դու կարծում ես այդ անձրևն է
Արտասվում պատուհանիդ,
Այդ ափսոսանքի խոսքերն են
Գլորվում հատիկ–հատիկ։
Գլորվում են ու հոսում են,
Ապակուց թափվում են ցած,
Այս խոսքերը, որ լսվում են
Իմ երգի մեջ ուշացած։
Ու՞մ է պետք խոստովանանքդ,
Ափսոսանքդ ուշացած,
Սերը քո մի հանելուկ էր
Ու գաղտնիք էր չբացված։
Դա գուցե աշնան կատակն էր,
Տերևներն էին դեղնած,
Ծառուղում լուռ արտասվում էր
Մի աղջիկ՝ մենակ կանգնած։
Մեր սիրո աշունը էլ երբեք չի կրկնվի,
Եվ անցյալն ամեն անգամ աշնան հետ կայցելի,
Ու պատուհանիդ լուռ կարտասվի...
Ու պատուհանիդ լուռ կարտասվի։
Ես հիմա նոր հասկանում եմ՝
Անցյալը ետ չես բերի,
Այս ամենը հատուցումն է
Իմ գործած հին մեղքերի։
Այն աղջիկը և աշունը
Բախտն էր իմ, որ կորցրի,
Դա ջահել իմ խենթությունն էր,
Որ երբեք ինձ չեմ ների։
Մեր սիրո աշունը էլ երբեք չի կրկնվի,
Եվ անցյալն ամեն անգամ աշնան հետ կայցելի,
Ու պատուհանիդ լուռ կարտասվի...
Ու պատուհանիդ լուռ կարտասվի։
Ես գիտեմ՝ երջանկությունը
Մի անգամ է այցելում,
Իսկ հետո, երբ հեռանում է,
Այցետոմսն է իր թողնում։
Ու հետո, ամբողջ կյանքում մեր
Մենք նրան ենք որոնում,
Այն հասցեն, որ նա թողնում է,
Երբեք ոչ ոք չի գտնում։
Մեր սիրո աշունը էլ երբեք չի կրկնվի,
Եվ անցյալն ամեն անգամ աշնան հետ կայցելի
Ու պատուհանիդ լուռ կարտասվի...
Ու պատուհանիդ լուռ կարտասվի
Գրանցված է
http://hhasmikk.spaces.live.com/
rainbow
Moderator
Արմսոուլցի
Վարկանիշ: +19/-1
Ռադիոծածկույթից դուրս է
Սեռը:
Գրառում: 1542
http://hhasmikk.spaces.live.com/
Re: Ռուբեն Հախվերդյանի երաշտական անկյունը
«
Պատասխան #2 :
Հոկտեմբերի 18, 2007, 03:19:21 pm »
ԵՐՋԱՆԿՈԻԹՅՈԻՆ
Երջանկություն, անցիր կողքովս,
Դու հարատև չես,
Դու կարող ես թողնել ինձ ամեն րոպե
Ու հեռանալիս չնախազգուշացնել։
Դու գափս ես հանկարծ ժպտերես,
Քո առջև բացվում են դռները,
Եվ մարդիկ խոնարհվում ու քծնում են քեզ,
Դու մոռացնում ես նրանց վշտերը։
Դու այսօր ինձ հետ կքնես,
Ինձ կտաս վարդագույն խոստումներ,
Իսկ երբ կփակվեն իմ աչքերը,
Կթողնես, կկորչես, կկորչես։
Երջանկություն, դու պոռնիկ ես անհոգ,
Իսկ ես՝ հասարակ մի տղա,
Եվ չեմ կարող ես երկար պահել քեզ,
Դու ինձնից կհոգնես, կհոգնես։
Կհոգնես ինձնից, ես քեզ ի՞նչ ընկեր,
Քո կողքին կան միշտ նորընծա զոհեր։
Ես քեզ չեմ խնդրի, որ մնաս ինձ հետ,
Միևնույն է, դու կկորչես անհետ։
Երջանկություն, անցիր կողքովս,
Դու հարատև չես,
Դու կարող ես թողնել ինձ ամեն րոպե
Ու հեռանալիս չնախազգուշացնել։
ԿԻԹԱՌ
Օրերը անցնում են՝
Հրելով մեկմեկու,
Մեկ՛-մեկ, բութ, ձանձրալի,
Մեկ-մեկ, լուռ, ահարկու...
Գաղտնիքներն իմ սրտի
Ես ու՞մ եմ պահ տալու,
Առանց քեզ աշխարհում
Ես ո՞նց եմ ապրելու։
Ախ կիթառ, կիթառ, սրտակից բարեկամ,
Ախ կիթառ, կիթառ, իմ ընկեր իսկական։
Ո՞վ է քեզ հնարել
Հրաշքով մոգական
Այդքան նուրբ ու քնքուշ
Ու այդքան տիրական։
Դա ասում ես՝ սիրիր
Այս աշխարհը դաժան,
Եվ մարդկանց արժանի,
Եվ մարդկանց անարժան։
Ախ կիթառ, կիթառ, սրտակից բարեկամ,
Ախ կիթառ, կիթառ, իմ ընկեր իսկական։
Դու անհույս օրերի
Հուսալի իմ ընկեր,
Երջանիկ պահերիս
Սուրհանդակն ես դարձել։
Եղել են և կանայք,
Եվ բազում ընկերներ,
Բայց իմ նեղ օրերին
Կողքիս դու ես եղել։
Ախ կիթառ, կիթառ, սրտակից բարեկամ,
Ախ կիթառ, կիթառ, իմ ընկեր իսկական։
Երբ իջնում է հոգուս
Անթափանց մթություն,
Երբ թվամ է, թե վերջ
էլ չկա փրկություն,
Հրեշտակները պոկվում
Քո ոսկե լարերից,
Լույս տափս խավարում
Ու հանգչում են նորից։
Ախ կիթառ, կիթառ, սրտակից բարեկամ,
Ախ կիթառ, կիթառ իմ ընկեր իսկական
ԻՄ ՓՈՔՐԻԿ ՆԱՎԱԿ
Պատրաստեց փոքրիկ տղան
Մի ճերմակ թղթե նավակ,
Իջեցրեց նավակը նա
Գետակի ալիքների վրա։
Իմ փոքրիկ նավակ,
Իմ փոքրիկ նավակ,
Կհասնե՞ս, արդյոք,
Ծովին կապուտակ։
Իմ փոքրիկ, փոքրիկ նավակ,
Ու՞ր ես դու, ու՞ր ես լողում,
Ու՞ր են քեզ, ու՞ր են տանում
Գետի ալիքները խելագար։
Իմ փոքրիկ նավակ,
Իմ փոքրիկ նավակ,
Կհասնե՞ս արդյոք
Ծովին կապուտակ։
Արեգակն անհետացավ,
Ամպերի ետևն անցավ,
Երկնքից անձրև թափվեց,
Ու փոքրիկ գետակը վարարեց։
Իմ փոքրիկ նավակ,
Իմ փոքրիկ նավակ,
Դու հասա՞ր արդյոք
Ծովին կապուտակ։
Թե ճանապարհին
Խորտակեց քամին
Եվ դու քնեցիր
Գետի հատակին
Գրանցված է
http://hhasmikk.spaces.live.com/
Հեղինէ
Administrator
Արմսոուլցի
Վարկանիշ: +43/-9
Ռադիոծածկույթից դուրս է
Սեռը:
Գրառում: 5439
Re: Ռուբեն Հախվերդյանի երաշտական անկյունը
«
Պատասխան #3 :
Հոկտեմբերի 18, 2007, 03:26:49 pm »
Ռուբեն....այ Ռուբ նոր համերգ եմ ուզում :
Ռուբենը երգացանկիս գագաթնակետն է,միշտ լսել եմ,կլսեմ:Ձայնը շատ ազդեցիկ է,հետո երգելը բա.....
սա էլ արդեն երկու շաբաթ է չեմ անջատում....
ԵԹԵ ԻՄԱՆԱՅԻՐ
Եթե իմանայիր
Որքան եմ լաց եղել ես
Քո գնալուց հետո
Որքան եմ քեզ փնտրել
Եթե հավագեին
Իմ բոլոր արցունքները
Ու սարքեին մի լիճ
Ուր լողային աստղերը
Եթե այնտեղ գային
Բոլոր սիրահարները
Ու նրանց պատմեին
Սիրո մասին աստղերը
Նրանք կիմանային
Որ սերը մի գիշեր է
Երբ կորչում են աստղերը
Կորչում է նաև սերը
Գրանցված է
...եթե հնարավոր է բանտարկության մի տեսակը հասկանալի դարձնել մեկ ուրիշի նկարագրությունով, ուրեմն հնարավոր է նաև իրապես գոյություն ունեցող մի վիճակ հասկանալի դարձնել գոյություն չունեցողով...
Lilit
Հյուր
Re: Ռուբեն Հախվերդյանի երաշտական անկյունը
«
Պատասխան #4 :
Հոկտեմբերի 18, 2007, 05:50:22 pm »
Հաս, ինչ լավ ես արել, իրոք, Ռուբեն Հախվերդյանին չանդրադառնալ չի կարելի
Հեղին, բա որքան զարմացա, որ հենց այդ պահին լսում էի <<Եթե իմանայիր>>-ը ու.....պարզվեց դու էլ ես դա լսում, զուգադիպություններ չեեեեեեեեեն լինում
Գրանցված է
Lilit
Հյուր
Re: Ռուբեն Հախվերդյանի երաշտական անկյունը
«
Պատասխան #5 :
Հոկտեմբերի 18, 2007, 05:54:36 pm »
Այս երգը շատ եմ սիրում, մանավանդ երբ եղբայրս կիթառով նվագում էր ու ես քրոջս հետ երգում էի...
ԼԱՎԱԳՈՒՅՆ ՏՂԵՐՔԸ
Լավագույն տղերքը հեռանում են,
Օտար ափերում բախտ որոնում.
Սիրելի կանայք թողնում գնում են,
Ուրիշների մեջ են մեզ փնտրում։
Ամենալավ երգը լռությունն է՝
Երկու զույգ աչքեր մթության մեջ,
Իսկ սարսափելին հիշողությունն է,
Որ հետո թերթում ես էջ առ էջ։
Ու փչում է քամին ունայնության,
Ու ջնջում ամեն ինչ,
Ու պոկում է անցյալը ու ներկան,
Իմ կյանքի էջերից։
Ես գիտեմ ինչ բան է ժամանակը.
Ամեն ինչ հոսում է, փոփոխվում,
Կյանքի ուղեգրով շարժվող գնացքը
Վերջին կանգառին է մոտենում։
Ես այս աշխարհի խենթ սիրահարն եմ,
Ունեմ ընկերներ՝ ինձնից խելառ,
Բոլորի համար ես աղոթում եմ
Ու գրում երգեր նրանց համար։
Ես գրում եմ երգեր այն ժամանակ,
Երբ գիշերն է իջնում,
Երբ մնում եմ ազատ ու միայնակ,
Իմ սարքած զնդանում։
Ես ունեմ թաքուն իմ երջանկությունը,
Թող նախանձ մարդիկ աչքով չտան,
Դա իմ ապրելու մեծ ցանկությունն է.
Որ պիտի երգեմ, քանի դեռ կամ։
Ես ունեմ մի կին, որն ինձ սիրում է,
Նա անի մի սիրտ ոսկուց էլ թանկ,
Մենք ունենք փոքրիկ, որն արդեն խոսում է
Ու տալիս հարցեր թարս ու շիտակ։
Նա տալիս է հարցեր թարս ու շիտակ,
Հարցեր ամեն տեսակ, հարցեր շատ տարօրինակ.
Ես փորձում եմ գտնել պատասխաններ.
Ու ստանում նոր հարցեր։
Իմ գլխում ամեն ինչ խառնվել է,
Ես ինքս ունեմ այնքան հարցեր,
Եվ այդ հարցերի անվերջ շարանը
Ինձ ստիպում է նոր երգեր գրել։
Ես գիտեմ, որ երգը և' աղոթք է,
Ե'վ ինչ-որ չափով մխիթարանք,
Դա երջանկության հավերժ պատրանքն է,
Որն ինձ հետ ապրում, դառնում է կյանք։
Գրանցված է
Lilit
Հյուր
Re: Ռուբեն Հախվերդյանի երաշտական անկյունը
«
Պատասխան #6 :
Հոկտեմբերի 18, 2007, 06:09:48 pm »
ՎԵՐԱԴԱՐՁ
Այս տարվա քո նվերները մութն ու ցուրտն են, իմ փոքրիկ,
Այս տարի պայթող ռումբերը քեզ դարձեն են խաղալիք,
Եվ այս խաղը պատերազմն է, որ խաղում են մեծ մարդիկ,
Իսկ խաղի վերջում քո ճիչն է` ես սպասում եմ քեզ, հայրիկ...
Ա՜խ, այս ի՞նչ ձմեռ պապի է, որ քո տանն է հայտնվել,
Այս թշվառ, ծեր մուրացկանը տես ինչե՜ր է քեզ բերել,
Ա՜խ, այս ի՞նչ ձմեռ պապի է, որ քո տանն է հայտնվել,
Այս թշվառ թափառականը նվերներ է քեզ բերել:
Իսկ նրա բերած նվերը` մահվան գուժ ու արցունքներ,
Հողի տակ մեռած մարդիկ են, և մեղա՜ քեզ, մանուկներ,
Հողի տակ մեր եղբայրներն են ու քույրերը մեր քնել,
Իսկ հողի վրա մեր կյանքը անեծքի է վերածվել...
Ա՜խ, այս ինչ երկար ձմեռ է, տեսնես ե՞րբ կվերջանա,
Երբ նորից բացվի գարունը, քո հայրիկը տուն կգա,
Ա՜խ, այս ինչ երկար ձմեռ է, տեսնես ե՞րբ կվերջանա,
Երբ նորից բացվի գարունը, քո հայրիկը տուն կգա:
Քո հայրիկը, իմ փոքրիկս, անպայման մի օր կգա,
Քո հայրիկը, անուշիկս, կգրկի քեզ, կխաղա,
Իսկ եթե հանկարծ, փոքրիկս, քո հայրիկը ուշանա,
Դու հիշի՛ր նրան, պստիկս, նա քեզնից չի հեռանա...
Եվ դաժան այս ձմեռները դու շատ շուտ կմոռանաս,
Երբ նորից բացվի գարունը, դու շատ շուտ կմեծանաս,
Դու փակիր քո աչուկները, բայց նրան մի մոռանա
Եվ հայրիկդ, իմ փոքրիկս, անպայման մի օր կգա:
Քո հայրիկը, տե՛ս, եկել է, ուսերին կանաչ սարեր,
Քո հայրիկը, տե՛ս, եկել է, աչքերում արեգակներ,
Այդ նրա ուժեղ ձեռքերն են բարձրացնում քեզ դեպի վեր,
Քո հայրիկը հենց գարունն է, որ եկել է քեզ նվեր...
Այս տարվա քո նվերները մութն ու ցուրտն են, իմ փոքրիկ,
Այս տարի պայթող ռումբերը քեզ դարձեն են խաղալիք,
Եվ այս խաղը պատերազմն է, որ խաղում են մեծ մարդիկ,
Իսկ խաղի վերջում քո ճիչն է` ես սպասում եմ քեզ, հայրիկ...
ԵԶԸ
Մոռացի՛ր դու նրանց քարոզները բոլոր,
Քարոզները նրանց կշտացրել են, իսկ քեզ բթացրել,
Մոռացի՛ր դու նրանց բոլոր աղոթքները,
Հավատա՛ ինքդ քեզ,
Մի անգամ հավատա՛ քո Աստծուն,
Հավատա՛ քո հոգուն,
Հավատա՛ ինքդ քեզ,
Եվ այրի՛ր կամուրջները քո ետ դառնալու,
Եվ այրի՛ր կամուրջները քո ետ դառնալու
Քո ծնված օրվանից քեզ խաբել են, ցլիկ,
Քո գլուխը լցրել բթության մշուշով, իմ ցլիկ,
Քեզ կրտել են, ցլիկ, դարձրել բանող եզ,
Որ մինչև կյանքիդ վերջ աշխատես ճորտի պես,
Եղիր հե՛զ, բանող ե՛զ,
Եվ վարիր այս անվերջ սևահողը,
Երբ կիջնի երեկոն, դու հանգիստ գնա գոմ,
Որոճա՛ քեզ բաժին ընկած խոտը,
Մինչև կբացվի առավոտը:
Օրենքներից հոգնած այս դժբախտ անասունը
Մահվան վախն աչքերում հոգեվարք է ապրում,
Օ՜, աշխա՛րհ, դու ինչո՞ւ ծնեցիր մարդկային այս նախիրը,
Որ հիմա վավաշոտ բթությամբ բազմանում է
Օրենքները փակել են դռները բոլոր,
Ճամփաները պայծառ` անդունդներ են դարձել,
Եվ այնտեղ են թաղված լուսեղեն երազները
Լուսեղեն երազները բոլոր:
Սեր` հաճելի մոռացում, այցելի՛ր մեզ հաճախ,
Այցելի՛ր մեզ հաճախ, մենք գիտենք,
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում,
Սեր` հաճելի մոռացում, այցելի՛ր մեզ հաճախ,
Այցելի՛ր մեզ հաճախ, մենք գիտենք,
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում:
Եղիր հե՛զ, բանող ե՛զ,
Եվ վարիր այս անվերջ սևահողը,
Երբ կիջնի երեկոն, դու հանգիստ գնա գոմ,
Որոճա՛ քեզ բաժին ընկած խոտը,
Մինչև կբացվի առավոտը:
ՃԵՐՄԱԿ ՁԻՍ
Նորից բացվում է լուսաբացը,
Իմ առաջին ու վերջին սեր,
Երկինքը աչքերիդ պես թաց է,
Ճակատագրից, ճակատագրից,
ճակատագրից պոկված նվեր:
Վերջին անգամ ների՛ր ինձ, Տե՛ր,
Տե՛ս, կորցրել եմ քաջությունս
Իմ թշնամու անունն է սեր,
Բայց նա է հենց, բայց նա է հենց,
Բայց նա է հենց երջանկությունս:
Ես կորցրել եմ ճերմակ ձիս,
Իմ ոսկեթամբ ժառանգությունը,
Ինչպե՞ս ելնեմ այս անտառից,
Երբ կորցրել եմ, երբ կորցրել եմ,
Երբ կորցրել եմ ուղղությունս:
Այս ի՞նչ կախարդ ինձ կախարդեց,
Ո՞վ ինձ նետեց անտակ անդունդը,
Ինձ բաց ծովում մեկը խեղդեց,
Բայց պահպանեց, բայց ինձ փրկեց,
Բայց ինձ ժպտաց հաջողությունը:
Ես իջեցրել եմ իմ դրոշը
Հպարտություն կոչվող նավի,
Վիճակը իմ խիստ անօրոշ է`
Պարտության մեջ եմ, պարտության մեջ եմ,
Պարտության մեջ եմ կամովի:
Ահա իմ փայ երջանկությունը,
Որն ինձ, ավա՜ղ, շուտ կլքի,
Իսկ իմ խղճի հաշվետվությունը
Երգի ձևով, երգի նման,
Երգի թևով կփոխանցվի:
Մի կողմ թողեք անմիտ վեճերը,
Աննպատակ ու անտեղի,
Ես կորցրի մտքիս եջերը,
Եվ ճիշտ հասցեն, և ճիշտ հասցեն,
Եվ ճիշտ հասցեն իմ այստեղի:
Նորից բացվում է լուսաբացը,
Իմ քաղցր թույն, իմ սրտակեր,
Երկինքը աչքերդ պես թաց է,
Ճակատագրից, ճակատագրից,
Ճակատագրից պոկված նվեր…
ԻՄ ԱՆՑՅԱԼԸ
Ես սիրած մի աղջիկ ունեի,
Կիթառի լարերից սիրելի,
Ինձ փոխեց նա ուրիշ մեկի հետ
Ու դրեց վերջակետ:
Անհասցե մի նամակ գրեցի
Ու նամակս քամուն հանձնեցի,
Որ կորչի պատմությունն այս անհետ,
Ու երբեք չգա հետ:
Բայց քամին անառակ,
Իմ կամքին հակառակ
Պատմությունն այս բերեց
Ու դեմքիս շպրտեց:
Ես ազնիվ մի ընկեր ունեի,
Որ դարձավ գրպանին իր գերի,
Նա իր շուրջը գծեց շրջանակ
Ու ապրեց երջանիկ, բայց մենակ:
Ու քամուն ես նորից խնդրեցի
Պատմությունն այս տանի - կորցնի,
Որ տանի–կորցնի նա իր հետ
Այս դիպվածն անհեթեթ:
Բայց քամին անառակ
Իմ կամքին հակառակ
Իմ անցյալը նորից
Ինձ սարքեց ուղեկից:
Ես անցյալս ջնջել փորձեցի,
Եվ իմ կյանքը գինուն տվեցի,
Բայց մի օր, երբ ես լուրջ արթնացա,
Անցյալիս դժգույն դեմքը տեսա:
Ու քամուն ես նորից խնդրեցի՝
Իմ անցյալը տանի–կորցնի,
Որ թողնի իմ անցյալն ինձ մենակ,
Շատ երկար ժամանակ
Բայց քամին անառակ, իմ կամքին հակառակ.
Իմ անցյալը նորից ինձ սարքեց ուղեկից։
Իսկ հետո, երբ արդեն մեծացա,
Երբ այսինքն կարգին բթացա,
Երբ իմաստը կյանքի հասկացա,
Իմ անցյալը, իրոք, մոռացա:
Խնդրեցի ես քամուն անառակ՝
Ետ բերի օրերից ցուրտ ու տաք,
Ու սուլի ականջիս անցյալի
Մի ծանոթ եղանակ:
Բայց քամին հայհոյեց
Ու լկտի ծիծաղեց,
Անցյալիս փոխարեն
Ուրիշ բան... ցույց տվեց։
Հասկացա վերջապես մի պարզ բան,
Որ անցյալս մտավ գերեզման,
Իսկ ինձ հետ մնաց լոկ իմ ներկան`
Անիմաստ, անիմաստ խոհական։
Իսկ հետո բոլորի նման ես
Ընտրեցի մի լավ կին այնքան հեզ,
Որ ստիպեց մոռանալ ինձ ներկան
Ու կերտել մեր կյանքի ապագան։
Ես դարձա ամուսին,
Նա դարձավ տանտիկին,
Այսքանով երջանիկ
Ապրեցինք միասին։
Հասկացա վերջապես մի պարզ բան,
Որ մտա իսկապես գերեզման,
Եվ քամին անպատկառ ինձ սուլեց
Մեղեդին, մեղեդին իմ մահվան։
ԽՈՍՔԵՐ
Ծեր գնչուհին բախտս կարդաց իմ հայացքի մեջ մոխրացած,
Նա կիսաձայն ինձ շշնջաց, որ ես ճամփորդ եմ ուշացած,
Որ իմ գնացքն արդեն մեկնել է, ես ուշացել եմ նրանից,
Ով որ իմ սիրտը գողացել է, արդեն հեռու է ինձանից,
Որ ընկերներս հեռացել են, սիրելիներս էլ չկան,
Նույնիսկ մոտիկ բարեկամներս հոգեհացիս հազիվ թե գան:
Եվ ես հանում եմ իմ երգերը մանկության մութ ձեղնահարկից,
Որտեղ իրերն ու նրանց դերը թաքնված են մեծերից,
Իսկ մանկությունը մի թռչուն է` թելով կապված մեր սրտերից,
Թելը պոկվում է, նա թռչում ու հեռանում է մեզանից,
Իսկ մանկությունը մի թռչուն է թելով կապված մեր սրտերից
Թելը պոկվում է նա թռչում ու հեռանում է մեզանից
Իսկ մենք խաղում ենք մեր դերերը, իսկ ես հոգնել եմ այդ խաղից,
Մենք թաքցնում ենք մեր մտքերը, մենք թաքնվում ենք իրարից,
<<Ես քեզ սիրում եմ>>,- այս խոսքերը դուրս են խաղի կանոններից,
Ես ձեզ թողնում եմ իմ այս դերն ու հեռանում եմ ձեզանից,
<<Ես քեզ սիրում եմ>>,- այս խոսքերը դուրս են խաղի կանոններից,
Ես շպրտում եմ ձեզ իմ դերն ու հեռանում եմ ձեզանից:
Ես թռցնում եմ իմ երգերն իմ մանկության կտուրներից,
Կողքիս բելոր իմ ընկերներն են, բոլոր տղերքը մեր թաղից,
Երգերիս բունն աղավնատունը ես դատարկում եմ երգերից,
Ազատությունն է նրանց տունը` թելով կապված մեր սրտերից:
Քո իսկական սիրահարները քեզ լքեցին, ի'մ Էրևան,
Անտեր ու դուս մուրացկանները դարձան քեզ տեր ու տիրական,
<<Ես քեզ սիրում եմ>>,- այս խոսքերը ասում եմ քեզ, ի'մ Էրևան,
Արժեր հասնել աշխարհի ծերը, որ էս բառերը հասկանամ:
<<Ես քեզ սիրում եմ>>,- այս խոսքերը ասում եմ քեզ, ի'մ Էրևան,
Արժեր հասներ աշխարհի ծերը, որ էս բառերը հասկանամ:
Ծեր գնչուհին բախտս կարդաց իմ հայացքի մեջ մոխրացած,
Նա կիսաձայն ինձ շշնջաց, որ ես ճամփորդ եմ ուշացած,
Որ իմ գնացքն արդեն մեկնել է, ես ուշացել եմ նրանից,
Ով որ իմ սիրտը գողացել է, արդեն հեռու է ինձանից,
Որ ընկերներս հեռացել են, սիրելիներս էլ չկան,
Նույնիսկ մոտիկ բարեկամներս հոգեհացիս հազիվ թե գան:
Հ.Գ. Այս երգը շատ սիրում եմ նաև Միքայել Պողոսյանի կատարմամբ, և թերևս չկա օր, որ գոնե մեկ անգամ չլսեմ:
Գրանցված է
Lilit
Հյուր
Re: Ռուբեն Հախվերդյանի երաշտական անկյունը
«
Պատասխան #7 :
Հոկտեմբերի 18, 2007, 06:18:46 pm »
http://www.armilan.net/forum/index.php?showtopic=26&mode=threaded&pid=77
http://www.video.am/mp3/Armenian/Ruben%20Hakhverdyan/
Գրանցված է
Էջ: [
1
]
Վեր
Տպել
« նախորդ թեման
հաջորդ թեման »
Անցնել:
Խնդրում ենք, ընտրեք թիրախը:
-----------------------------
Օրենսգիրք
-----------------------------
=> Ֆորումի կանոնադրությունը
=> Քաղաքացիական օրենսգիրք
-----------------------------
Գրատախտակ
-----------------------------
=> Լսում ենք
=> offtop/օֆֆթոփ
=> Անծանոթների և Նորեկների անկյուն
=> Փորձարկում
=> Հայտարարություններ
-----------------------------
Հոգեբանություն և Փիլիսոփայություն
-----------------------------
=> Հոգեբանություն
=> Փիլիսոփայություն
=> Կրոն
-----------------------------
Դիալեկտիկա
-----------------------------
=> Հոգեբանություն
=> Փիլիսոփայություն
-----------------------------
Սեր,Սիրո անշեջ ճիրաններում
-----------------------------
=> Սեր
=> Ամուսնություն
-----------------------------
Գիտություն
-----------------------------
=> Տեղեկատվական Տեխնոլոգիաներ
=> Ինտերնետ
=> Հեռուստատեսություն
=> Արդյո՞ք գիտես...
=> Կրթություն
=> Տիեզերքը ափի մեջ
=> Տնտեսագիտություն
=> Կառավարում
-----------------------------
Գրականություն
-----------------------------
=> Հայ գրականություն
=> Արտասահմանյան գրականություն
=> Էսսեներ
=> Սովորենք խոսել հայերեն
=> Գրախանութ
-----------------------------
Հայ Գրականություն
-----------------------------
=> Ոսկեդար
=> Միջին ժամանակաշրջան
=> Նոր ժամանակաշրջան
=> Հայ նոր անուններ
-----------------------------
Պատմություն
-----------------------------
=> Մենք`Արորդիներս
=> Հայոց պատմության լուսումութ էջերը
=> Հայերը համաշխարհային պատմության քառուղիներում
=> Արցախ
=> Տոնացույց
-----------------------------
Արվեստ
-----------------------------
=> Արվեստը ու իր գաղտնիքները
=> Երաժշտություն
=> Ֆիլմ
===> Վավերագրական ֆիլմեր
=> Թատրոն
=> Պարարվեստ
=> Մուլտ ,մուլտ
-----------------------------
Պատկերասրահ
-----------------------------
=> Նկարչություն
=> Լուսանկարչություն
=> Համակարգչային աշխատանքներ
-----------------------------
Զանազան-Զարմանազան
-----------------------------
=> Խաղասրահ
=> Ծիծաղատուն
-----------------------------
Գաղափարախոսական
-----------------------------
=> Քաղաքակրթություն
=> Քաղաքականություն
=> Հասարակություն
=> Սփյուռք
=> Առողջություն
=> Բնապահպանություն
=> Սպորտ
=> Հայաստանից Հայաստան
-----------------------------
Կանանց աշխարհում
-----------------------------
=> Մայրություն
=> Նրանք
=> Նորաձևություն
=> Նրանց հոբբիները
=> Անհրաժեշտ է իմանալ
=> Խոհանոց
=> Երազահան
-----------------------------
Տղամարդիկ և նրանց քարե աշխարհը
-----------------------------
=> Նրանց հոգեբանությունը
=> Ամուրիների ակումբ
=> Տղամարդկանց իրական ընկերություն
=> Նրանց արդուզարդերը
=> Ավտոաշխարհ