Armsoul.com
Նայենք աշխարհին մեր պատուհանից
Նորություններ
:
Մի' փորձեք ուղղակի հետաքրքության համար գրանցվել: Դրա համար կարող եք միայն ընթերցել մեզ:
Սկիզբ
Օգնություն
Որոնում
Մուտք
Գրանցում
Գործընկերներ
`
Գառնիկ Արունց Սարգսյան
,
BigFamily
,
Emergency Soft
,
F5 Directory of Armenian Links
,
Webex Technologies LLC
,
Armeniaphotos.info
Բարի գալուստ,
Հյուր
. Խնդրում ենք
համենալ
կամ
գրանցվել
.
Սեպտեմբերի 09, 2010, 05:08:46 am
1 ժամ
1 օր
1 շաբաթ
1 ամիս
Ընդմիշտ
Մուտք
Ապրի'ր բարի եվ գեղեցիկ
Armsoul.com
>
Արվեստ
>
Ֆիլմ
(Մոդերատոր:
rainbow
) >
Վիգեն Չալդրանյանի <<Քրմուհին>>
Էջ: [
1
]
Վար
« նախորդ թեման
հաջորդ թեման »
Տպել
Հեղինակ
Թեմա: Վիգեն Չալդրանյանի <<Քրմուհին>> (Կարդացվել է 864 անգամ)
0 Մասնակիցներ և 1 Հյուր դիտում են այս թեման
Lilit
Հյուր
Վիգեն Չալդրանյանի <<Քրմուհին>>
«
:
Նոյեմբերի 09, 2007, 03:16:12 pm »
2007 թ. հունվարի 25-ին Գլենդեյլի Չինական կինոթատրոնում տեղի ունեցավ Վիգեն Չալդրանյանի «Քրմուհին» ֆիլմի ամերիկյան պրեմիերան, որն ունեցավ արտակարգ ընդունելություն, իսկ պրեմիերայից 2 օր առաջ արդեն տոմսեը վաճառված էին: Սցենարիստներն են Անահիտ Աղասարյանն ու Վիգեն Չալդրանյանը, որը նշել է, որ հիմա գումար ներդրողների առաքելությունն է ֆիլմը հանել ամերիկյան շուկա, և եթե դա հաջողվի, սա նույնպես կլինի առաջին անգամ, որ հայկական ֆիլմը մտնում է ամերիկյան կինոթատրոններ: Մինչև հիմա մեր ֆիլմերը ցուցադրվել են միայն կինոփառատոններում կամ էլիտար լսարանի առաջ:
«Չգիտեմ` կարելի է ինձ տաղանդավոր համարել, թե ոչ, սակայն մի բան հաստատ գիտեմ. ես ունեմ տաղանդ` իմ կողքին հավաքել տաղանդավոր մարդկանց, իսկ դա իմ աշխատանքում ամենակարևոր հատկանիշներից մեկն է»,- ասում է Վիգեն Չալդրանյանը:
Հայտնություն է
Ռուզան Վիթ Մեսրոպյանը
, ում դերակատարումը սոսկ մարմնավորում չէ, այնքան անմնացորդ է նա տարրալուծվել հեռավոր ու գաղտնախորհուրդ, հզոր ու նվաղուն այդ էակի՝ քրմուհու մեջ: Համոզիչ են նաև մյուս մարմնավորումները՝ Կարեն Ջանիբեկյանի, Հովհաննես Բաբախանյանի, Մարինե Սարգսյանի, Կարեն Ջանգիրովի, Հրաչյա Հարությունյանի, Հասմիկ Տեր-Կարապետյանի, Արմեն Էլբակյանի և այլ դերակատարների շնորհիվ: Առանձնահատուկ խորհրդավոր ու արտահայտիչ է երաժշտությունը Արա Գևորգյանի ու Անետի ինքնատիպ լուծմամբ:
Մի կին ավտովթարի հետևանքով, մահաքնից ու վիրահատությունից հետո, արթնանում է որպես ուրիշ մի մարդ՝ Գառնիում` իր ծննդավայրում`նախաքրիստոնեական Հայաստանում, մի իրականությունում, որ վաղուց դարձել է միֆ, առասպել. մշուշոտ անցյալ, որ այժմ ընդամենը ժամանակ առ ժամանակ տաք ու առեղծվածորեն ցոլցլում է անթափանց շղարշների հետևից:
Այս խորհրդանշանային ասքի առանցքը դեռատի գեղուհին`գուշակուհին, քրմուհին է՝ սլացիկ, թրթռուն, բնությանը, ոգեղեն ու ընդերքային երեւույթներին հաղորդակից, անմիջական ու արտառոց էություն: Խարանակիր այդ էակը Միհրի հարսնացուն է, որ, ինչպես ամեն մի բնական արարած, ըղձում է արտահայտել իր փթթուն սերը, այն լիովին նվիրել Գառնո Միհր դիցին՝ իր նվիրական ամուսնուն, բայց հեթանոս աստվածը անհաղորդ է նրա սիրատոչոր մղումին: Եվ թեկուզ կանացի նրա բնությունը գտնում է իր արական մարդկային ընկերոջը, ծոցվորվում է ապագա քրիստոնյա պատմիչով, նա էլի մնում է անդավաճան նվիրյալ իր հեթանոս աշխարհին ու Գառնո տաճարին: Նույնքան հավատարիմ կարեկից ու քույր է նա Գրիգորին՝ ապագա Լուսավորիչ կաթողիկոսին հայոց:
Հեթանոսությունից քրիստոնեություն անցման այս պատմությունը կինոնկարում հասու է միայն պատմաբան Հայկ Արամյանին և վթարված հայ կնոջը, որ գենետիկական պատահականությամբ թե ճակատագրական անհրաժեշտությամբ, վթարային վնասվածքի ու քրմական դաջվածքատեղի համընկման պատճառով, թե վիրահատական նշտարի միջամտության շնորհիվ՝ բացում է հայոց պատմության շրջադարձային անցքերն ու հայ ներաշխարհի համար թանկ ապրումներ:
Կինոնկարն ավարտվում է անկեղծ անհանգստությամբ: Պատմաբան Հայկ Արամյանն է միայն, որ վստահում է 1700-ամյա դեպքերի նորահայտ վկայուհուն: Նա գիտակցում է, որ մեզ հարկավոր են պատմության այդ խորքերը՝ սեփական պատմության այդ գանձերն ու դասերը, հարկավոր են գիտական ու ազգային բացահայտումները: Դրանք վերագտած ճշմարտություններն են, որ ազգին ստիպում են թոթափել անանցյալի աղքատությունն ու մերկությունը և վերականգնել անփոխարինելի՝ անկողոպտելի արժանապատվությունն ու ազնվական ինքնավստահությունը: Արամյանը դեմ է այդ վկայությունները մոռանալուն, նրա համար բնական է միաժամանակ անցյալում և ներկայում ապրելը: Իսկ ավելի ճշգրիտ՝ նա գուրգուրում է այդ անցյալը` որպես մարդկության, մասնավորապես՝ հայ ազգի գեղեցիկ պատմաշրջան: Բայց բժշկական վերջնական միջամտությամբ կտրվում է հիշողության թելը, ընդհատվում է անգնահատելի, եզակի ու միակ վկայությունը՝ ի հուսահատություն և ի սարսափ պատմաբանի: Ինչպես ջրի մեքենան է սրբում գետինը փոշուց, այդպես էլ վիրաբույժի որոշմամբ ջնջվում է անցյալի կենդանի թարգմանի՝ վկայուհու անցյալապատկան հիշողությունը:
Գրանցված է
Lilit
Հյուր
Re: Վիգեն Չալդրանյանի <<Քրմուհին>>
«
Պատասխան #1 :
Նոյեմբերի 09, 2007, 03:20:57 pm »
Հետաքրքրական է, որ ֆիլմասեր հասարակությունը միանգամից բաժանվեց 2 մասի. մարդիկ, որոնց շատ է դուր եկել ֆիլմը (ես էլ այդ թվում եմ) և խումբ, որը ոչ մի կերպ չի կարողանում գնահատելի բան գտնել ֆիլմում: Քիչ առաջ կարդում էի Տաթևիկ Ղազարյանի նյութը <<ՈՍԿԵ ԾԻՐԱՆ>> փառատոնի մասին ու զարմացա, թե ինչպես նա կարող է այդքան բացասականություն, կասեի` թույն, ունենալ հայկականության հանդեպ` սկսած փառատոնից, վերջացրած Վ. Չալդրանյանից ու նրա ֆիլմից:
Սակայն անտեսելով բացասական այն ամենը, ինչը վերաբերում է ֆիլմին, ուզում եմ մեջբերել մի հատված Լաուրա Մանուկյանի նյութից.<<Վիգեն Չալդրանյանի «Քրմուհին» ֆիլմը արթնացնում է տարօրինակ մի հետաքրքրություն... Սա պատմություն է մարդկային հավերժական թեմաների՝ սիրո, հավատի, հավատարմության, երկրիս անսկիզբ ու անվախճան տիեզերական ընթացքի, այդ ընթացքի անսահմանությունում մարդ արարածի միանգամյա կյանքի աննշանության, միաժամանակ՝ անհատականության կարևորության մասին: Հեղինակը կարծես անսահմանությունից, հայոց անտակ պատմությունից մի դրվագ է ստեղծել, մի գեղեցիկ առասպել հեթանոսական Հայաստանի, հեթանոսական ծեսերի, քրմության, Գառնո քրմուհու, քրիստոնեացող հայերի, Խաչի մուտքի, Գրիգոր Լուսավորչի, ի վերջո՝ Ագաթանգեղոսի մասին: Սա գեղեցիկ, գեղագիտական կինոնկար է՝ գույների, սիմվոլների, բնանկարների, կենցաղային ու թատերական տեսարանների, նախշուն ու խոսուն իրերի ու դեկորների շքահանդեսի համադրումով ու հերթափոխով>>:
Գրանցված է
Lilit
Հյուր
Re: Վիգեն Չալդրանյանի <<Քրմուհին>>
«
Պատասխան #2 :
Նոյեմբերի 09, 2007, 03:25:54 pm »
Իսկ վերջում մեջբերելով Վիգեն Չալդրանյանի խոսքերը`ուզում եմ գնաք ու ինքներդ դիտեք ֆիլմը և թո'ղ ձեր տեսածի տպավորությունը արտացոլվի այստեղ (ինչպիսին էլ այն լինի):
«Իրականում «Քրմուհին» կրոնի ու հավատի մասին չէ. ֆիլմը սիրո մասին է, ո'չ հեթանոսության և ո'չ էլ քրիստոնեության: Այն մեր ազգային էության մասին է, քանի որ, վերջին հաշվով, երկուսն էլ մերն են: Մենք շատ հաճախ մոռանում ենք այդ մասին»,- ասում է կինոռեժիսորը:
Գրանցված է
rainbow
Moderator
Արմսոուլցի
Վարկանիշ: +19/-1
Ռադիոծածկույթից դուրս է
Սեռը:
Գրառում: 1542
http://hhasmikk.spaces.live.com/
Re: Վիգեն Չալդրանյանի <<Քրմուհին>>
«
Պատասխան #3 :
Նոյեմբերի 09, 2007, 03:58:39 pm »
Լիլ մերսի նյութերի համար, շատ շատ շատ, եսքանից հետո ես այս ֆիլմը արդեն երազում եմ դիտել
Գրանցված է
http://hhasmikk.spaces.live.com/
Էջ: [
1
]
Վեր
Տպել
« նախորդ թեման
հաջորդ թեման »
Անցնել:
Խնդրում ենք, ընտրեք թիրախը:
-----------------------------
Օրենսգիրք
-----------------------------
=> Ֆորումի կանոնադրությունը
=> Քաղաքացիական օրենսգիրք
-----------------------------
Գրատախտակ
-----------------------------
=> Լսում ենք
=> offtop/օֆֆթոփ
=> Անծանոթների և Նորեկների անկյուն
=> Փորձարկում
=> Հայտարարություններ
-----------------------------
Հոգեբանություն և Փիլիսոփայություն
-----------------------------
=> Հոգեբանություն
=> Փիլիսոփայություն
=> Կրոն
-----------------------------
Դիալեկտիկա
-----------------------------
=> Հոգեբանություն
=> Փիլիսոփայություն
-----------------------------
Սեր,Սիրո անշեջ ճիրաններում
-----------------------------
=> Սեր
=> Ամուսնություն
-----------------------------
Գիտություն
-----------------------------
=> Տեղեկատվական Տեխնոլոգիաներ
=> Ինտերնետ
=> Հեռուստատեսություն
=> Արդյո՞ք գիտես...
=> Կրթություն
=> Տիեզերքը ափի մեջ
=> Տնտեսագիտություն
=> Կառավարում
-----------------------------
Գրականություն
-----------------------------
=> Հայ գրականություն
=> Արտասահմանյան գրականություն
=> Էսսեներ
=> Սովորենք խոսել հայերեն
=> Գրախանութ
-----------------------------
Հայ Գրականություն
-----------------------------
=> Ոսկեդար
=> Միջին ժամանակաշրջան
=> Նոր ժամանակաշրջան
=> Հայ նոր անուններ
-----------------------------
Պատմություն
-----------------------------
=> Մենք`Արորդիներս
=> Հայոց պատմության լուսումութ էջերը
=> Հայերը համաշխարհային պատմության քառուղիներում
=> Արցախ
=> Տոնացույց
-----------------------------
Արվեստ
-----------------------------
=> Արվեստը ու իր գաղտնիքները
=> Երաժշտություն
=> Ֆիլմ
===> Վավերագրական ֆիլմեր
=> Թատրոն
=> Պարարվեստ
=> Մուլտ ,մուլտ
-----------------------------
Պատկերասրահ
-----------------------------
=> Նկարչություն
=> Լուսանկարչություն
=> Համակարգչային աշխատանքներ
-----------------------------
Զանազան-Զարմանազան
-----------------------------
=> Խաղասրահ
=> Ծիծաղատուն
-----------------------------
Գաղափարախոսական
-----------------------------
=> Քաղաքակրթություն
=> Քաղաքականություն
=> Հասարակություն
=> Սփյուռք
=> Առողջություն
=> Բնապահպանություն
=> Սպորտ
=> Հայաստանից Հայաստան
-----------------------------
Կանանց աշխարհում
-----------------------------
=> Մայրություն
=> Նրանք
=> Նորաձևություն
=> Նրանց հոբբիները
=> Անհրաժեշտ է իմանալ
=> Խոհանոց
=> Երազահան
-----------------------------
Տղամարդիկ և նրանց քարե աշխարհը
-----------------------------
=> Նրանց հոգեբանությունը
=> Ամուրիների ակումբ
=> Տղամարդկանց իրական ընկերություն
=> Նրանց արդուզարդերը
=> Ավտոաշխարհ