Armsoul.com
Նայենք աշխարհին մեր պատուհանից
Նորություններ
:
Խնդրում ենք, մինչ գրանցվելը կարդալ ֆորումի կանոնադրությունը
ՍԵՂՄԵԼ
Սկիզբ
Օգնություն
Որոնում
Մուտք
Գրանցում
Գործընկերներ
`
Գառնիկ Արունց Սարգսյան
,
BigFamily
,
Emergency Soft
,
F5 Directory of Armenian Links
,
Webex Technologies LLC
,
Armeniaphotos.info
Բարի գալուստ,
Հյուր
. Խնդրում ենք
համենալ
կամ
գրանցվել
.
Մայիսի 22, 2013, 12:24:05 am
1 ժամ
1 օր
1 շաբաթ
1 ամիս
Ընդմիշտ
Մուտք
Ապրի'ր բարի եվ գեղեցիկ
Armsoul.com
>
Գրականություն
>
Հայ գրականություն
>
Հեքիաթներ
Էջ: [
1
]
Վար
« նախորդ թեման
հաջորդ թեման »
Տպել
Հեղինակ
Թեմա: Հեքիաթներ (Կարդացվել է 12000 անգամ)
0 Մասնակիցներ և 1 Հյուր դիտում են այս թեման
rainbow
Ընտրյալ
Արմսոուլցի
Վարկանիշ: +24/-1
Ռադիոծածկույթից դուրս է
Սեռը:
Գրառում: 1545
http://hhasmikk.spaces.live.com/
Հեքիաթներ
«
:
Օգոստոսի 20, 2007, 02:00:30 pm »
Հ Ե Ք Ի Ա Թ Ն Ե Ր
Անհաղթ աքլորը
Լինում է, չի լինում՝ մի աքլո՛ր է լինում։
Էս աքլորը քուջուջ անելիս մի ոսկի է գտնում։
Կտուրն է բարձրանում, ձեն է տալի.
— Ծուղրուղո՜ւ, փող եմ գտե՜լ...
Թագավորը լսում է, իր նազիր-վեզիրին հրամայում է՝ գնան խլեն բերեն։
Նազիր-վեզիրը գնում են՝ խլում բերում։ Աքլորը կանչում է.
— Ծուղրուղո՛ւ, թագավորն ինձանով ապրե՜ց... Թագավորը ոսկին ետ տալիս է իր նազիր-վեզիրին, ասում է.
— Ետ տարեք իրեն տվեք, թե չէ աշխարհքովը մին կխայտառակի մեզ էդ անպիտանը...
Նազիր-վեզիրը ոսկին տանում են ետ տալիս աքլորին։ Աքլորն էլ կտուրն է բարձրանում.
— Ծուղրուղո՛ւ, թագավորն ինձանից վախե՜ց... Թագավորը բարկանում է, իր նազիր-վեզիրին հրամայում է
— Գնացե՛ք,— ասում է,— բռնեցեք էդ սրիկային, գլուխը կտրեցեք, եփեցեք, բերեք ուտեմ, պրծնեմ դրանից։
Նազիր-վեզիրը գնում են աքլորին բռնում, որ տանեն։ Տանելիս կանչում է.
— Ծուղրուղո՛ւ, թագավորն ինձ հյուր է կանչե՛լ...
Տանում են մորթում, պղինձն են կոխում, որ եփեն, ձեն է տալի.
— Ծուղրուղո՜ւ, թագավորն ինձ տաք-տաք բաղնիք է ղրկե՛լ... Եփում են բերում թագավորի առաջն են դնում, կանչում է.
— Թագավորի հետ սեղան եմ նստե՜լ, ծուղրուղո՜ւ... Թագավորը շտապով վերցնում է կուլ տալի։ Կոկորդով գնալիս կանչում է.
— Նեդ-նեղ փողոցներով անց եմ կենում, ծուղրուղո՛ւ... Թագավորը որ տեսնում է՝ կուլ տվեց, էլ չի ձենը կտրում, իր նազիր-վեզիրին հրամայում է թուրները հանած պատրաստ կենան, որ մին էլ ձեն ածի՝ զարկեն։
Նազիր-վեզիրը թրերը հանած՝ պատրաստ կանգնում են մինը էս կողմը, մյուսը էն։
Աքլորը որ թագավորի փորն է հասնում, ձեն է տալի.
— Լույս աշխարհքումն էի, մութ տեղն եմ ընկել, ծուղրուղո՜ւ...
— Զարկե՛ք...— հրամայում է թագավորը։ Նազիր-վեզիրը զարկում են, տալիս են թագավորի փորը պատռում։
Աքլորը դուրս է պրծնում, փախչում է, կտեր ծերին կանգնում ձեն տալի.
— Ծուղրուղո՜ւ...
Գրանցված է
http://hhasmikk.spaces.live.com/
rainbow
Ընտրյալ
Արմսոուլցի
Վարկանիշ: +24/-1
Ռադիոծածկույթից դուրս է
Սեռը:
Գրառում: 1545
http://hhasmikk.spaces.live.com/
Հեքիաթներ
«
Պատասխան #1 :
Օգոստոսի 20, 2007, 02:02:31 pm »
ՁԱԽՈՐԴ ՓԱՆՈՍԸ
Ժամանակով մի աղքատ մարդ է լինում, անունը Փանոս։ Ինքը մի բարի մարդ է լինում, բայց ինչ գործ որ բռնում է՝ ձախ է գնում։ Դրա համար էլ անունը դնում են Ձախորդ Փանոս։ Ունեցած-չունեցածը մի լուծ եզն է լինում, մի սել ու մի կացին։
Մի օր եզները սելում լծում է, կացինը առնում գնում անտառը փետի։ Անտառում էս Փանոսը միտք է անում, թե՝ մի բան որ ծառը կտրելուց ետը մին էլ նեղություն պետք է քաշեմ՝ ահագին գերանը գետնից բարձրացնեմ գցեմ սելի մեջը, ավելի լավ է՝ հենց սելը լծած բերեմ ծառի տակին կանգնեցնեմ, որ ծառը կտրեմ թե չէ, ընկնի մեջը։
Ասածն արած է։
Եզներով սելը բերում է մի մեծ ծառի ներքև կանգնեցնում, ինքը անցնում է վերի կողմը, կացինը քաշում՝ թրխկ, հա թրխկ։ Շատ է քաշում թե քիչ, էդ էլ ինքը կիմանա, ծառը ճռճռալով գալիս է զարկում, տակովն անում սելը ջարդում, եզներն էլ հետը։ Փանոսը մնում է ապշած կանգնած։ Ի՞նչ պետք է անի։ Կացինը վերցնում է ու ծոծրակը քորելով ճամփա է ընկնում դեպի տուն։
Ճամփին մի լճի ափով անց կենալիս է լինում։ Տեսնում է մեջը վայրի բադեր են լողում։ Ասում է՝ գլուխը քարը, չեղավ չեղավ, արի գոնե մի բադ սպանեմ, տանեմ տամ կնկանս։ Ասում է ու կացինը պտտում, շպրտում դեպի բադերը, որ մինն սպանի, բադերը ճղճղալով ցրվում են, փախչում են, որը եղեգնուտն է մտնում, որը թռչում գնում, կացինն էլ ընկնում է լճի խոր տեղը, տակն անում, կորչում։ Փանոսը մնում է լճի ափին կանգնած միտք անելիս։ Ի՞նչ անի, ի՞նչ չանի։ Շորերը հանում է դնում լճի ափին, ինքը մտնում մեջը, որ կացինը հանի։ Գնում է, գնում, քանի առաջ է գնում, ջուրն էնքան խորանում է, տեսնում է կարող է խեղդվել, ետ է դառնում, դուրս գալի։
Դու մի՛ ասիլ՝ Փանոսը որ լիճն է մտնում ու խորը գնում, էդ ժամանակ լճափով մի անցկենող է լինում, տեսնում է էստեղ թափած շորեր կան, եղեգնուտի մեջ խորը գնացած Փանոսին էլ չի նկատում, էս շորերը հավաքում է, առնում գնում։
Փանոսը լճից դուրս է գալի, տեսնում շոր չկա։ Մնում է տկլոր կանգնած։
Միտք է անում. «Ի՜նչ անեմ, տեր աստված, էսպես տկլոր ո՜ւր գնամ»։
Սպասում է մինչև մութն ընկնի։ Մթան հետ վեր է կենում գնում գյուղը։ Որ գյուղին մոտենում է, ասում է՝ էսպես տկլոր որ գնամ մեր տունը, տանըցիք ի՞նչ կասեն։ Արի գնամ ախպորիցս շոր առնեմ հագնեմ՝ էնպես գնամ կնկանս մոտ։
Ճամփեն ծռում է դեպի ախպոր տունը։
Դո´ւ. մի ասիլ՝ էդ գիշեր էլ ախպոր մոտ մեծարք կա, քեֆի էլ էն տաք ժամանակն է։ Դուռը ծերպ է անում, տեսնի ով կա, ով չկա, հյուրերից մինը կարծում է, թե շունն է, ձեռի կրծած ոսկորը շպրտում է դեպի դուռը, ոսկորը դիպչում է աչքին, աչքը հանում։
Փանոսը ցավից վայ՜վայ անելով ետ է դառնում, շներն էս ձենի վրա վեր են կենում, տեսնում են, օհո՛, մթնումը հրես մի տկլոր օքմին, ու չորս կողմից վրա են տալիս։ Շների հաչոցի վրա մարդիկ դուրս են թափվում, տեսնում են՝ մի տկլոր մարդ փախած գնում է, շները ետևից։ Առանց երկար ու բարակ մտածելու վճռում են, որ կա թե չկա սա սատանա է։
Բավական տեղ ղըչըղու տալով, հայհոյելով, հարայ-հրոցով ընկնում են ետևից, հալածում, տանում գցում անտառները։
Շներն էլ ետևիցը մի ճուռը պոկում են, ու էսպես տկլոր, աչքը հանած, կաղին տալով՝ խեղճ Փանոսը գնում է կորչում։
Մյուս օրը գյուղում տարածվում է, թե հապա չեք ասիլ՝ «Փանոսը կորել է։ Գնացել է անտառը փետի ու ետ չի եկել»։ Գեղահավան հավաքվում են գնում, գնում են անտառը ման գալի, սելն ու եզները գտնում են ծառի տակին ջարդված, ինքը չկա։
Դես Փանոս, դեն Փանոս. հարց ու փորձով հագուստն էլ գտնում են մեկի մոտ։
— Ա՛յ մարդ, էս հագուստը ո՞րտեղից է ընկել քեզ մոտ։
— Թե՝ ախպեր, էս հագուստը էսպես մի լճի ափին վեր ածած էր, հավաքեցի բերի։
Գնում են լճի չորս կողմը պտտում, կանչում՝ «Փանո՜ս, Փանո՜ս», Փանոսը չկա։
Վճռում են որ Փանոսը խեղդվել է։
Գալիս են ժամ ու պատարագ են անում, քելեխը տալիս։ Կնիկն էլ մի քիչ սուգ է անում, Փանոսին գովում, ափսոսում, հետո մի ուրիշ մարդ է ուզում, հետը պսակվում գնում
Գրանցված է
http://hhasmikk.spaces.live.com/
rainbow
Ընտրյալ
Արմսոուլցի
Վարկանիշ: +24/-1
Ռադիոծածկույթից դուրս է
Սեռը:
Գրառում: 1545
http://hhasmikk.spaces.live.com/
Հեքիաթներ
«
Պատասխան #2 :
Օգոստոսի 20, 2007, 02:03:41 pm »
ՔԱՋ ՆԱԶԱՐԸ
1
Լինում է, չի լինում մի խեղճ մարդ՝ անունը Նազար։ Էս Նազարը մի անշնորհք ու ալարկոտ մարդ է լինում, Է՜նքան էլ վախկոտ, է՜նքան էլ վախկոտ, որ մենակ ոտը ոտի առաջ չէր դնիլ, թեկուզ սպանեիր։ Օրը մինչև իրիկուն կնկա կողքը կտրած՝ նրա հետ դուրս գնալիս դուրս էր գնում, տուն գալիս՝ տուն գալի։ Դրա համար էլ անունը դնում են Վախկոտ Նազար։
Էս Վախկոտ Նազարը մի գիշեր կնկա հետ շեմքն է դուրս գալի։ Որ շեմքն է դուրս գալի՝ տեսնում է ճըքճըքան լո՜ւս-լուսնյակ գիշեր՝ ասում է.
— Ա՛յ կնիկ, ի՜նչ քարվան կտրելու գիշեր է՜... Սիրտս ասում է՝ վեր կաց գնա Հնդստանից եկող Շահի քարվանը կտրի բեր տունը լցրու...
Կինը թե.
— Ձենդ կտրի, տեղդ նստի, քարվան կտրողիս մտիկ արա...
Նազարը թե.
— Ա՛նզգամ կնիկ, ինչո՞ւ չես թողնում ես գնամ քարվան կտրեմ բերեմ տունը լցնեմ։ Էլ ի՞նչ տղամարդ եմ ես, էլ ինչո՞ւ եմ գդակ ծածկում, որ դու համարձակվում ես իմ առաջը խոսես։
Որ շատ կռվում է՝ կնիկը տուն է մտնում դուռը փակում։
— Հո՛ղեմ էդ վախկոտ գլուխդ, դե հիմի գնա քարվան կտրի։ Էս Նազարս մնում է դռանը։ Վախից լեղապատառ է լինում։ Ինչքան ադաչում-պաղատում է, որ կնիկը դուոը բաց անի, չի լինում, բաց չի անում։ Ճարը կտրած գնում է մի պատի տակի կուչ է գալի, դողալով գիշերն անց է կացնում, մինչև լուսը բացվում է։ Նազարը խռոված պատի տակին արևկող արած սպասում է, որ կնիկը գա տուն տանի ու միտք է անում։ Ամառվա շոգ օր, գազազած ճանճեր, ինքն էլ էնքան ալարկոտ, որ ալարում է քիթը սրբի, ճանճերը գալիս են սրա քիթը ու պռունգին վեր գալի, լցվում։ Որ շատ նեղացնում են՝ ձեռը տանում է երեսին զարկում։ Որ երեսին զարկում է՝ ճանճերը ջարդվում են առաջին թափում։
— Վա՜հ, էս ինչ էր...— մնում է զարմացած։
Ուզում է համրի, թե մի զարկով քանիսն սպանեց՝ չի կարողանում։ Մտածում է, որ հազարից պակաս չի լինիլ։
— Վա՜հ,— ասում է,— ես էսպես տղամարդ եմ էլել ու մինչև էսօր չեմ իմացե՛լ... Ես, որ մի զարկով կարող եմ հազար շունչ կենդանի ջարդել, էլ ի՞նչ եմ էս անպիտան կնկա կողքին վեր ընկել...
Էստեղից վեր է կենում ուղիղ գնում իրենց գյուղի տերտերի մոտ։
— Տե՛րտեր, օրհնյա ի տեր։
— Աստված օրհնի, որդի՛ս։
— Տե՛րտեր, բա չես ասիլ, էսպես-էսպես բան։
Պատմում է իր քաջագործությունը ու հետն էլ հայտնում է, որ պետք է իր կնկանից կորչի, միայն խնդրում է՝ իր արածը տերտերը գրի, որ անհայտ չմնա, ամենքն էլ կարդան իմանան։ Տերտերն էլ, կատակի համար, մի փալասի կտորի վրա գրում է.
Անհաղթ հերոս Քաջըն Նազար,
Որ մին զարկի՝ ջարդի հազար։
Ու տալիս է իրեն։
Նազարս էս փալասի կտորը մի փետի ծերի ամրացնում է, մի ժանգոտած թրի կտոր կապում մեջքը, իրենց հարևանի իշին նստում ու գյուղից հեռանում։
2
Իրենց գյուղից դուրս է գալի, մի ճամփա է ընկնում ու գնում։ Ինքն էլ չի իմանում, թե էդ ճամփեն ուր է տանում։
Գնում է գնում, մին էլ ետ է նայում, տեսնում է գյուղից հեռացել է։ Էստեղ սիրտն ահ է ընկնում։ Իրեն սիրտ տալու համար սկսում է քթի տակին մռմռալ, երգել, իրեն-իրեն խոսել, իշի վրա բարկանալ։ Քանի հեռանում է՝ էնքան վախը սաստկանում է, քանի վախը սաստկանում է՝ էնքան ձենը բարձրացնում է, սկսում է գոռգոռալ, հարայ-հրոց անել, հետն էլ մյուս կողմից էշն է սկսում զռալ... Էս աղմուկից ու աղաղակից թռչունները մոտիկ ծառերից են թռչում, նապաստակները թփերից են փախչում, գորտերը կանաչիցն են ջուրը թափում...
Նազարը ձենն ավելի է գլուխը գցում, իսկ որ մտնում է անտառը, թվում է, թե ամեն մի ծառի տակից, ամեն մի թփի միջից, ամեն մի քարի ետևից՝ որտեղ որ է գազան է հարձակվելու կամ ավազակ, սարսափած սկսում է գոռգոռալ, ոնց գոռգոռալ՝ ականջդ ոչ լսի։
Դու մի ասիլ հենց էս ժամանակ մի գյուղացի ձին քաշելով անտառում միամիտ գալիս է։ Էս զարհուրելի ձենը ականջն է ընկնում թե չէ՝ կանգնում է.
— Վա՜յ,— ասում է,— ո՞նց թե, իմն էլ էստեղ էր հատե՜լ. կա-չկա էս ավազակներ են...
Ձին թողնում է, ընկնում է ճամփի տակի անտառն ու՝ երկու ոտն ուներ երկուսն էլ փոխ է առնում՝ փախչում։
Բախտդ սիրեմ, Քաջ Նազար. գոռգոռալով գալիս է տեսնում մի թամքած ձի ճամփի մեջտեղը կանգնած իրեն է սպասում։ Իշիցը վեր է գալի, էս թամքած ձիուն նստում ու շարունակում իր ճամփեն։
3
Շատ է գնում, քիչ է գնում, շատն ու քիչն էլ ինքը կիմանար, գնում է ընկնում մի գյուղ, ինքը գյուղին անծանոթ գյուղն իրեն։ Ո՞ւր գնա, ուր չի գնա։ Մի տանից զուռնի ձեն է լսում, ձին քշում է էս ձենի վրա, գնում է ընկնում մի հարսանքատուն։
— Բարի օր ձեզ։
— Ա՛յ աստծու բարին քեզ, բարով հազար բարի եկար։ Համեցե ք հա, համե՛ցեք, դե ղոնախն աստծունն է. սրան տանում են իր դրոշակով սուփրի ծերին բազմեցնում։ Աչքդ էն բարին տեսնի, ինչ որ լցնում են առաջը՝ թե ուտելիք, թե խմելիք։
Հարսանքավորները հետաքրքրվում են իմանան, թե ով է էս տարօրինակ անծանոթը։ Ներքի ծերից մինը բոթում է իր կողքի նստածին ու հարցնում, սա էլ իր կողքի նստածին է բոթում, էսպես հերթով իրար բոթելով ու հարցնելով բանը մնում է վերի ծերին նստած տերտերին։ Տերտերը մի կերպով ղոնախի դրոշակի վրա կարդում է.
Անհաղթ հերոս Քաջըն Նազար,
Որ մին զարկի՝ ջարդի հազար։
Կարդում է ու զարհուրած հայտնում է իր կողքի նստածին, սա էլ իր կողքի նստածին, սա էլ իր երրորդին, երրորդը չորրորդին, էսպեսով հասնում է մինչև դռան տակը, ու ամբողջ հարսանքատունը դրմբում է թե՝ բա՜ չես ասիլ նորեկ ղոնախն է ինքը.
Անհաղթ հերոս Քաջըն Նազար,
Որ մին զարկի՝ ջարդի հազար։
— Քաջ Նազարն է հա՜...— բացականչում է պարծենկոտի մինը.— Ի՜նչքան է փոխվել, միանգամից լավ չճանաչեցի...
Եվ մարդիկ են գտնվում, որ պատմում են նրա արած քաջագործությունները, հին ծանոթությունն ու միասին անցկացրած օրերը։
— Հապա ինչպես է, որ էսպես մարդը հետը ոչ մի ծառա չունի,— զարմանքով հարցնում են անծանոթները։
— Էդպես է դրա սովորությունը, ծառաներով ման գալ չի սիրում։ Մի անգամ ես հարցրի, ասավ՝ ծառան ի՞նչ եմ անում, ամբողջ աշխարհքն իմ ծառան է ու իմ ծառան։
— Հապա ի՞նչպես է, որ մի կարգին թուր չունի, էս ժանգոտած երկաթի կտորն է մեջքին կապել։
— Շնորհքն էլ հենց սրա մեջն է՛, որ էս ժանգոտ երկաթի կտորով մին զարկես ջարդես հազար, թե չէ լավ թրով, ի՞նչ կա որ, սովորական քաջերն էլ են ջարդում։
Ու ապշած ժողովուրդը ոտի է կանգնում, խմում է Քաջ Նազարի կենացը։ Իրենց միջի խելոքն էլ դուրս է գալի ճառ է ասում Նազարի առաջ, ասում է՝ մենք վաղուց էինք լսել քո մեծ հռչակը. կարոտ էինք երեսդ տեսնելու և ահա էսօր բախտավոր ենք, որ քեզ տեսնում ենք մեր առաջ։ Նազարը հառաչում է ու ձեռքը թափ է տալիս։ Ժողովրդականները խորհրդավոր իրար աչքով են անում, հասկանում են, թե էդ հառաչանքն ու ձեռքի թափ տալը ինչքան բան կնշանակեր...
Աշուղն էլ, որ էնտեղ էր, ձեռաց երգ է հորինում ու երգում։
«Բարով եկար հազար բարի,
Հզոր արծիվ մեր սարերի,
Թագ ու պարծանք մեր աշխարհի,
Անհաղթ հերոս Քաջըդ Նազար,
Որ մին զարկես ջարդես հազար։
Խեղճ տըկարին դու ապավեն,
Ազատ կանես ամեն ցավեն,
Մեզ կըփրկես անիրավեն,
Անհաղթ հերոս Քաջըդ Նազար,
Որ մին զարկես ջարդես հազար։
Մատաղ ենք մենք քո դըրոշին,
Մեջքիդ թըրին, տակիդ ռաշին,
Նրա ոտին, պոչին, բաշին,
Անհաղթ հերոս Քաջըդ Նազար,
Որ մին զարկես ջարդես հազար։
Ու ցրվելով հարբած հարսանքավորները տարածում են ամեն տեղ, թե գալիս է
Անհաղթ հերոս Քաջըն Նազար,
Որ մին զարկի՝ ջարդի հազար։
Պատմում են նրա զարմանալի քաջագործությունները, նկարագրում են նրա ահռելի կերպարանքը։ Ու ամեն տեղ իրենց նորածին երեխաների անունը դնում են Քաջ Նազար։
4
Հարսանքատնից հեռանամ է Նազարն ու շարունակում է իր ճամփեն։ Գնում է հասնում մի կանաչ դաշտ։ Էս կանաչ դաշտում ձին թողնում է արածի, դրոշակը տնկում է, ինքն էլ դրոշակի շվաքում պառկում քնում։
Դու մի ասիլ օխտը հսկա եղբայրներ կան, օխտը ավազակապետ, էս տեղերը նրանցն են, իրենց ամրոցն էլ մոտիկ սարի գլխին է։ Էս հսկաները վերևից մտիկ են տալիս՝ որ մի մարդ եկել է իրենց հանդում վեր է եկել։ Շատ են զարմանում, թե էս ինչ սրտի տեր մարդ պետք է լինի, քանի գլխանի, որ առանց քաշվելու եկել է իրենց հանդում հանգիստ վեր է եկել ու ձին էլ բաց թողել։ Ամեն մինը մի գուրզ ուներ քառասուն լդրանոց։ Էս քառասուն լդրանոց գուրզները վերցնում են գալի։ Գալիս են ի՞նչ ես տեսնում, հրես մի ձի արածում է, մի մարդ կողքին քնած, գլխավերևը մի դրոշակ տնկած, դրոշակի վրեն գրած.
Անոաղթ հերոս Քաջըն Նազար,
Որ մին զարկի՝ ջարդի հազար։
Վա՜յ, Քաջ Նազարն է... Մատները կծում են հսկաներն ու մնում են տեղները սառած։ Դու մի՛ ասիլ հարբած հարսանքավորների տարածած լուրը սրանց էլ է լինում հասած։ Էսպես թուքները ցամաքած, չորացած սպասում են, մինչև Նազարն իր քունն առնում է ու զարթնում, որ զարթնում է, աչքերը բաց է անում գլխավերևը քառասուն լդրանոց գուրզներն ուսներին օխտն ահռելի հսկաներ կանգնած՝ էլ փորումը սիրտ չի մնում։ Մտնում է իր դրոշակի ետևն ու սկսում է դողալ, ոնց որ աշունքվա տերևը կդողա։ Էս հսկաները որ տեսնում են սա գունատվեց ու սկսեց դողալ, ասում են՝ բարկացավ, հիմի որտեղ որ է մի զարկով օխտիս էլ կսպանի, առաջին գետին են փռվում ու խնդրում են.
Մենք լսել էինք քո ահավոր անունը, տեսությանդ էինք փափագում, այժմ բախտավոր ենք, որ քո ոտով ես եկել մեր հողը։ Մենք, քո խոնարհ ծառաներդ՝ օխտն ախպեր ենք, ահա մեր ամրոցն էլ էն սարի գլխին է՝ մեջը մեր գեղեցիկ քույրը։ Աղաչում ենք
— Անհաղթ հերոս Քաջըն Նազար,
Որ մին զարկես՝ ջարդես հազար
շնորհ անես գաս մեր հացը կտրես...
Էստեղ Նազարի շունչը տեղն է գալի, նստում է իր ձին, նրանք էլ դրոշակն առած առաջն են ընկնում ու հանդիսավոր տանում են իրենց ամրոցը։ Տանում են ամրոցում պահում, պատվում թագավորին վայել պատվով, ու էնքան են խոսում նրա քաջագործություններից, էնքան են գովում, որ իրենց գեղեցիկ քույրը սիրահարվում է վրեն։ Ինչ ասիլ կուզի՝ հարգն ու պատիվն էլ հետն ավելանում է։
5
Էս ժամանակ վագր է լուս ընկնում էս երկրում ու սարսափ գցում ժողովրդի վրա։ Ո՞վ կսպանի վագրին, ո՞վ չի սպանիլ։ Իհարկե Քաջ Նազարը կսպանի։ Էլ ո՞վ սիրտ կանի վագրի դեմը գնա։ Ամենքն էլ Նազարի երեսին են մտիկ տալի, վերևը մի աստված, ներքևը մի Քաջ Նազար։
Վագրի անունը լսելուն պես Նազարը վախից դուրս է վազում, ուզում է փախչի ետ գնա իրենց տունը, իսկ կանգնածները կարծում են, թե վազում է, որ գնա վագրին սպանի։ Նշանածը բռնում է կանգնեցնում, թե՝ ո՞ւր ես վազում էդպես առանց զենքի, զենք առ հետդ էնպես գնա։ Զենք է բերում տալիս իրեն, որ գնա իր փառքի վրա մի քաջություն էլ ավելացնի։ Նազարը զենքն առնում է դուրս գնում։ Դնում է անտառում մի ծառի բարձրանում, վրեն տապ անում, որ ոչ ինքը վագրին պատահի, ոչ վագրը իրեն։ Ծառի վրա կուչ է գալի ու Նազարն ո՞վ կտա — հոգին դառել է կորեկի հատ։ Հակառակի նման անտեր վագրն էլ գալիս է հենց էս ծառի տակին պառկում։ Նազարը որ վագրին չի տեսնո՜ւմ՝ լեղին ջուր է կտրում, աչքերը սևանում են, ձեռն ու ոտը թուլանում են ու, թրը՜մփ, ծառիցը ընկնում է գազանի վրա։ Վագրը սարսափած տեղիցը վեր է թռչում, Նազարն էլ վախից կպչում է սրա մեջքին։ Էսպես զարհուրած, Նազարը մեջքին կպած՝ էս խրտնած վագրը փախչում է, ոնց է փախչում, էլ սար ու ձոր, քար ու քոլ չի հարցնում։
Մարդիկ մին էլ տեսնում են, վա՜հ, Քաջ Նազարը վագրին նստած քշում է։
— Հա՛յ-հարա՛յ, եկե՜ք հա, եկե՜ք, Քաջ Նազարը վագրին ձի է շինել հեծել... տվե ք հա տվե՛ք... Սրտավորվում են, ամենքը մի կողմից հարայ-հրոցով, հըռհըռոցով հարձակվում են՝ խանչալով, թրով, թվանքով, քարով, փետով տալիս են սպանում։
Նազարը որ ուշքի է գալիս, լեզուն բացվում է։
— Ափսո՛ս,— ասում է,— ընչի՞ սպանեցիք, զոռով մի ձի էի շինել նստել... էնքան պետք է քշեի ո՜ր...
Լուրը գնում է հասնում ամրոցը։ Մարդ, կին, մեծ, պստիկ՝ ժողովուրդը դուրս է թափում Նազարին ընդունելու։ Վրեն երգ են կապում ու երգում։
Էս աշխարհքում,
Մարդկանց շարքում
Ով կըլնի քեզ հավասար,
Ո՜վ քաջ Նազար։
Ինչպես ուրուր,
Կայծակ ու հուր,
Բարձր բերդից թռար հասար.
Ո՜վ քաջ Նազար։
Ահեղ վագրին
Արիր քո ձին,
Հեծար անցար դու սարեսար,
Ո՜վ Քաջ Նազար։
Մեզ փըրկեցիր,
Ազատեցիր,
Փառք ու պարծանք քեզ դարեդար,
Ո՜վ Քաջ Նազար։
Ու պսակեցին Քաջ Նազարին հսկաների գեղեցիկ քրոջ հետ. օխտն օր, օխտը գիշեր հարսանիք արին, երգերով գովեցին թագավորին ու թագուհուն։
— Լուսընկան նոր սարն ելավ,
Էն ո՞ւմ նըման էր։
— Լուսընկան նոր սարն ելավ,
Էն Քաջ Նազարն էր։
— Արեգակ նոր շաղեշադ,
Էն ո՞ւմ նըման էր։
— Արեգակ նոր շաղեշադ,
Էն իր նազ-յարն էր։
Մեր թագավորն էր կարմիր,
Իրեն արևն էր կարմիր,
Թագն էր կարմիր, հա՜յ կարմիր,
Կապեն կարմիր, հա՜յ կարմիր,
Գոտին կարմիր, հա՜յ կարմիր,
Սոլեր կարմիր, հա՜յ կարմիր,
Թագուհին կարմիր, հա՜յ կարմիր,
Կարմիր թագուհուն բարև,
Կարմիր թագվորին արև։
Շնորհավոր, շնորհավոր,
Քաջ Նազարին շնորհավոր,
Իր նազ-յարին շնորհավոր,
Ողջ աշխարհին շնորհավոր։
6
Դու մի՛ ասիլ էս աղջկանը ուզած է լինում հարևան երկրի թագավորը։ Որ իմանում է իրեն չեն տվել, ուրիշի հետ են ամուսնացրել՝ զորք է կապում պատերազմով գալիս է օխտն ախպոր վրա։
Էս օխտը հսկան գնում են Քաջ Նազարի մոտ, պատերազմի լուրը հայտնում են, գլուխ են տալի առաջը կանգնում՝ հրաման են խնդրում։
Պատերազմի անունը որ լսում է՝ սարսափում է Նազարը. դուրս է պրծնում, որ փախչի ետ գնա իրենց գյուղը։ Մարդիկ կարծում են ուզում է իսկույն դուրս վազել հարձակվել թշնամու բանակի վրա։ Առաջն են ընկնում, բռնում են խնդրում, թե ախր առանց զենքի ու զրահի մենակ ո՞ւր ես գնում, ի՛նչ ես անում, գլխիցդ ձեռք ես վերցրել, ի՞նչ է։
Բերում են զենք ու զրահ են տալի, կնիկն էլ եղբայրներին խնդրում է, որ չթողնեն Նազարին իր քաջությունից տարված մենակ հարձակվի թշնամու զորքի վրա։ Եվ լուրը գնում տարածվում է զորքի ու ժողովրդի մեջ, լրտեսների միջոցով էլ հասնում է թշնամուն, թե Քաջ Նազարը մենակ առանց զենքի թռչում էր դեպի պատերազմի դաշտը, հազիվ են կարողացել զսպել ու շրջապատված բերում են...
Պատերազմի դաշտում մի ամեհի նժույգ ձի են բերում, Նազարին նստեցնում վրեն։ Ոգևորված զորքն էլ հետը վեր է կենում ահագին աղմուկով՝ կեցցե՛ Քաջըն Նազա՜ր... մա՛հ թշնամո՜ւն...
Նազարի տակի նժույգը, որ տեսնում է վրեն ինչ անպետքի մինն է նստած՝ խրխնջում է, գլուխն առնում ու թռչում առաջ, ուղիղ դեպի թշնամու բանակը։ Զորքերը կարծում են Քաջ Նազարը հարձակվեց, ուռռա՜ են կանչում ու իրենք էլ ետևից հարձակվում ամենայն սաստկությամբ։ Նազարը որ տեսնում է չի կարողանում իր ձիու գլուխը պահի, քիչ է մնում վեր ընկնի, ձեռը գցում է, ուզում է մի ծառի փաթաթվի, դու մի՛ ասիլ ծառը փտած է, մի գերանաչափ ճյուղը պոկ է գալիս մնում ձեռին։ Թշնամու զորքերը, որ առաջուց համբավը լսել էին ու ահը սրտներումն էր, էս էլ որ իրենց աչքով տեսնում են՝ էլ փորներումը սիրտ չի մնում, երես են շուռ տալիս, փա՛խի, որ փա՛խի, թե մարդ ես գլուխդ պրծացրու, որ Քաջ Նազարը ծառերն արմատահան անելով գալիս է...
Էդ օրը թշնւսմուց ինչքան կոտորվում է կոտորվում, մնացածները թուրները դնում են Քաջ Նազարի ոտի տակին, հայտնում են իրենց հպատակությունն ու հնազանդությունը։
Ու պատերազմի ահեղ դաշտից Քաջ Նազարը հսկաների ամրոցն է վերադառնում։ Ժողովուրդը հաղթական կամարներ է կապում, աննկարագրելի ոգևորությամբ, ուռաներով և կեցեներով, երգով ու երաժշտությունով, աղջիկներով ու ծաղիկներով, պատգամավորություններով ու ճառերով առաջն է դուրս գալի, էնպես մի փառք ու պատիվ, որ Նազարը մնացել է ապշած շշկլված։
Էսպես առքով-փառքով էլ բերում հրատարակում են իրենց թագավոր ու բազմեցնում են թագավորի թախտին։ Քաջ Նազարը դառնում է թագավոր, էն հսկաներից ամեն մեկին էլ մի պաշտոն է տալիս։ Մին էլ տեսնում է աշխարհքը իր բռան մեջ։
Ասում են մինչև էսօր էլ դեռ ապրում ու թագավորում է Քաջ Նազարը։ Ու՝ երբ քաջությունից, խելքից, հանճարից մոտը խոսք են գցում՝ ծիծաղում է, ասում է.
— Ի՛նչ քաջություն, ի՛նչ խելք, ի՜նչ հանճար. դատարկ բաներ են բոլորը։ Բանը մարդուս բախտն է։ Բախտ ունե՞ս՝ քեֆ արա...
Եվ ասում են՝ մինչև էսօր էլ քեֆ է անում Քաջ Նազարը ու ծիծաղում է աշխարհքի վրա։
Գրանցված է
http://hhasmikk.spaces.live.com/
rainbow
Ընտրյալ
Արմսոուլցի
Վարկանիշ: +24/-1
Ռադիոծածկույթից դուրս է
Սեռը:
Գրառում: 1545
http://hhasmikk.spaces.live.com/
Հեքիաթներ
«
Պատասխան #3 :
Օգոստոսի 20, 2007, 02:05:20 pm »
ԿԻԿՈՍԻ ՄԱՀԸ
Մի աղքատ մարդ ու կնիկ են լինում, ունենում են երեք աղջիկ։
Մի օր հերը աշխատելիս է լինում, ծարավում է, մեծ աղջկանը ջուրն է ղրկում։ Էս աղջիկը կուժն առնում է գնում աղբյուրը։ Աղբրի գլխին մի բարձր ծառ է լինում։ Էս ծառը որ տեսնում է՝ իրեն-իրեն միտք է անում.
— Հիմի որ ես մարդի գնամ ու մի որդի ունենամ, անունն էլ դնենք Կիկոս. Կիկոսը գա էս ծառին բարձրանա ու վեր ընկնի, քարովը դիպչի մեռնի...
— Վա՛յ, Կիկոս ջան, վա՜յ...
Տեղն ու տեղը ծառի տակին նստում է՝ սկսում է սուգ անել.
Գընացի մարդի,
Ունեցա որդի,
Գըդակը պոպոզ,
Անունը Կիկոս.
Վեր ելավ ծառին,
Ցած ընկավ քարին...
Վա՜յ Կիկոս ջան,
Վա՜յ որդի ջան...
Մերն սպասում է, սպասում, տեսնում է չեկավ, միջնեկ աղջկանն է ղրկում։ Ասում է.
— Գնա՛ մի տե՛ս, քույրդ ընչի՛ ուշացավ։
Միջնեկ աղջիկն է գնում։
Մեծ քույրը սրան որ հեռվից տեսնում է՝ ձենն ավելի է բարձրացնում։
— Արի՛, արի՛, անբախտ մորքուր, տես քո Կիկոսն ինչ եղավ։
— Ի՞նչ Կիկոս։
— Բա չես ասիլ՝
Գընացի մարդի,
Ունեցա որդի,
Գըդակը պոպոզ,
Անունը Կիկոս.
Վեր ելավ ծառին,
Ցած ընկավ քարին...
Վա՜յ Կիկոս ջան,
Վա՜յ որդի ջան...
— Վա՜յ Կիկոս ջան, վա՜յ,— գոռում է միջնեկ քույրը, նստում է մեծ քրոջ կողքին ու սկսում են միասին սուգ անել։
Մերն սպասում է, սպասում, տեսնում է չեկան, պստիկ աղջկանն է ղրկում։ Ասում է.
— Աղջի՛, մի գնա տես քույրերդ ի՞նչ եղան։ Գնացին, ետ չեկան։
Հիմի պստիկ աղջիկն է գնում։ Գնում է տեսնում՝ երկու քույրերն էլ աղբրի գլխին նստած լաց են լինում։
— Քա՛, ընչի՞ եք լաց ըլում։
Մեծ քույրը թե՝ բա չես ասիլ՝
Գընացի մարդի,
Ունեցա որդի,
Գըդակը պոպոզ,
Անունը Կիկոս.
Վեր ելավ ծառին,
Ցած ընկավ քարին...
Վա՜յ Կիկոս ջան,
Վա՜յ որդի ջան...
— Վա՜յ քու մորքուրին, Կիկոս ջան, վա՜յ;— սա էլ է գլխին տալիս ու մյուսների կողքին նստում, ձեն-ձենի տալիս։
Մերն սպասում է, սպասում, տեսնում է աղջիկները չեկան, ինքն է գնում։
Հեռվից իրենց մորը տեսնում են թե չէ՝ երեք աղջիկն էլ կանչում են.
— Արի , արի՛, անբախտ տատի, տե՛ս թոռանդ գլուխն ինչ է եկել։
— Ի՞նչ թոռ, ա՛յ աղջկերք, ի՞նչ է պատահել։
Մեծ աղջիկը թե՝ բա չես ասիլ, ա՛յ մեր՝
Գընացի մարդի,
Ունեցա որդի,
Գըդակը պոպոզ,
Անունը Կիկոս.
Վեր ելավ ծառին,
Ցած ընկավ քարին...
Վա՜յ Կիկոս ջան,
Վա՜յ որդի ջան...
— Վա՜յ, քոռանան քու տատի աչքերը, Կիկոս ջան,— մերն էլ ծնկանը զարկում է, նստում է աղջիկների կողքին, սկսում է նրանց հետ սուգ անել։
Մարդը տեսնում է՝ կնիկն էլ գնաց աղջիկների ետևից ու սա էլ չեկավ։ Ասում է՝ մի գնամ տեսնեմ էս ինչ պատահեց, որ սրանք իրար ետևից գնացին մնացին աղբրումը։
Վեր է կենում գնում։
Կնիկն ու աղջկերքը հենց սրա գլուխը հեռվից տեսնում են թե չէ, ձեն են տալի.
— Արի , արի՛, անբախտ պապի, արի տես քու Կիկոսի գլուխն ի՞նչ է եկել... վա՜յ քու Կիկոսին...
— Ի՞նչ Կիկոս, ի՞նչ եք ասում,— զարմանում է մարդը։
Մեծ աղջիկը թե՝ բա չես ասիլ, ա՛յ հեր՝
Գընացի մարդի,
Ունեցա որդի,
Գըդակը պոպոզ,
Անունը Կիկոս.
Վեր ելավ ծառին,
Ցած ընկավ քարին...
Վա՜յ Կիկոս ջան,
Վա՜յ որդի ջան...
— Վա՜յ, Կիկոս ջա՜ն,— ծնկներին տալիս են ու սուգ են անում մեր ու ադջկերք։
Սրանց միջի խելոքը հերն է լինում։ Ասում է.
— Ա՛յ հիմարներ, ի՞նչ եք նստել էստեղ ու սուգ եք անում։ Ինչքան էլ սուգ անեք, ինչքան էլ լաց ըլեք, հո Կիկոսն էլ կենդանանալու չի։ Վեր կացեք, եկեք գնանք մեր տունը, մարդ կանչենք, ժամ ու պատարագ անենք, Կիկոսի քելեխը տանք, լացով ի՞նչ պետք է անենք։ Աշխարհքի կարգ է, ինչպես եկել է, էնպես էլ պետք է գնա։
Դու մի՛ ասիլ՝ սրանց ունեցած-չունեցած չորսոտանին մի եզն է լինում, ունեցած փոշին էլ մի քթոց ալյուր։
Գալիս են էս եզը մորթում, էս մի քթոց ալյուրն էլ հաց թխում, ժողովուրդ են կանչում, ժամ ու պատարագ են անում, Կիկոսի քելեխն ուտեցնում, որ նոր հանգստանում են
Գրանցված է
http://hhasmikk.spaces.live.com/
rainbow
Ընտրյալ
Արմսոուլցի
Վարկանիշ: +24/-1
Ռադիոծածկույթից դուրս է
Սեռը:
Գրառում: 1545
http://hhasmikk.spaces.live.com/
Հեքիաթներ
«
Պատասխան #4 :
Օգոստոսի 20, 2007, 02:06:27 pm »
ԱՆԲԱՆ ՀՈՒՌԻՆ
Լինում է, չի լինում մի կնիկ։ Էս կնիկը մի աղջիկ է ունենում՝ անունը Հուռի։ Մի ծույլ, անշնորհք աղջիկ։ Օրը մինչև իրիկուն պարապ-սարապ նստած։
Բանն ինչ կանեմ՝ կեղտոտ է.
Բամբակը կորիզոտ է։
Մաստակ պիտի, որ ծամեմ,
Կըտերը տիտիկ անեմ,
Անցնողին մըտիկ անեմ.
Ուտեմ, խմեմ,
Մըթնի, քընեմ։
Հարևանները անունը դնում են Անբան Հուռի։ Ինչ մերն է՝ աղջկանը գովելով ման է գալի, լիդըր գզող, լիդըր մանող, համ խճճող, համ խճուճը հանող, ձևող-կարող, հունցող-թխող, եփող-թափող, մի խոսքով՝ հուրի-հրեղեն, մատները ոսկի։
Էս գովասանքը գնում մի երիտասարդ վաճառականի ականջն է ընկնում։ Էս երիտասարդ վաճառականն ասում է՝ իմ ուզածն էլ հենց սա է, որ կա։ Գլխապատառ գալիս է անբան Հուռիին ուզում է, հետը պսակվում, տանում իրենց տունը։ Մի քանի ժամանակից ետը մի տասը-քսան բեռը բամբակ, է առնում տալիս կնկանը, թե՝ գնում եմ հեռու տեղեր առուտուրի, դու էլ էս բամբակը գզի, մանի, գամ տանեմ ծախեմ, հարստանանք։
Անբան Հուռին է, իրեն համար մաստակ ծամելով ման է գալի։ Մի օր էլ գետի ափովն անց կենալիս լսում է, որ գորտերը կըռկըռում են։
—Փե՛փել... Կե՛կել... Փե՛փել... Կե՛կել...
— Վո՜ւյ, աղջի Փեփել, Կեկել,— ձեն է տալի անբան Հուռին,— որ բամբակը բերեմ ձեզ տամ՝ կգզեք...
— Բե՛ր, բե՛ր, բե՛ր...
Անբան Հուռին ուրախանում է։ Գնում է բամբակը կրում բերում ածում գետը։
— Դե գզեցեք, մանեցեք։ Մի քանի օրից ետ կգամ, մանածը կտանեմ, որ ծախենք։
Գնում է մի քանի օրից ետ է գալի։ Գորտերը էլի կռկռում են.
— Փե՛փել-Կեկել... Փե՛փել-Կեկել...
— Աղչի Փեփե՜լ, Կեկել, դե մանածը բերեք։
Գորտերը շարունակում են կռկռալ, իսկ մանածը չեն բերում։ Հուռին մին էլ որ նայում է, աչքովն ընկնում է գետի ափերին ու քարերին փաթաթված կանաչ մուռը։
— Վո՜ւյ,— ասում է,— քոռանամ ես, տե՛ս, համ գզել ու մանել են, համ խալիչա են գործել իրենց համար։
Ձեռը ճակատին է դնում ձեն տալի.
— Դե որ խալիչա եք գործել, մեր բամբակի փողը բերեք։— Ձեն է տալի ու ոտը փոխում է, մտնում ջուրը։ Հանկարծ ոտը առնում է մի կոշտ բանի։ Հանում է տեսնում՝ մի կտոր ոսկի։ Փեփելին ու Կեկելին շնորհակալություն է անում, ոսկու կտորը փեշը դնում, գալիս տուն։ Մարդն էլ առուտուրի տեղիցն է գալիս։ Գալիս է տեսնում՝ իրենց թարեքին մի մեծ ոսկու կտոր։
— Այ կնիկ, էս ի՞նչ ոսկի է։
Թե՝ բա չես ասիլ բամբակը Փեփելի ու Կեկելի վրա ծախեցի. բամբակի փողն է։
Մարդը ո՜նց է ուրախանում, էնպես էլ դուք ուրախանաք։ Զոքանչին հրավիրում է, ընծաներ է տալի, գովում է, շնորհակալություն է անում, որ էնպես խելոք, շնորհքով, աշխատասեր աղջիկ է մեծացրել։ Քեֆ է սարքում, նստում են քեֆի։
Զոքանչը խորամանկ կին է լինում։ Իմանում է, թե բանը ինչպես է պատահել. վախենում է փեսեն էլի աղջկանը գործ հանձնի, ու գաղտնիքը բացվի։ Քեֆի լավ ժամանակը մի բզեզ է ներս մտնում ու բըռռացնելով պտտվում սենյակում։ Էս զոքանչը վեր է կենում գլուխ է տալի բզեզին։ Ասում է.
— Բարով եկար, մորքուր ջան, ո՜նց ես. ո՜րտեղ ես, էսքան ժամանակ չես երևում... Ախր քեզ ո՞վ էր ասում էդքան բան անես, որ էդ օրն ընկնես...
Փեսեն մնում է զարմացած։ Ասում է.
— Այ մեր, խելագարվեցի՞ր, քեզ ի՞նչ պատահեց. էդ բզեզին էդ ի՞նչ ես ասում, մորաքո՞ւրս որն է...
Զոքանչը թե.
— Այ որդի, քեզանից ինչ թաքցնեմ, դու էլ իմ որդին ես։ Չես ասիլ էս բզեզն իմ մորաքույրն է։ Խեղճը շատ աշխատասեր կնիկ էր։ Ամբողջ օրն աշխատում էր, շատ աշխատելուց կուչ եկավ, պստիկացավ, էնքան պստիկացավ, որ դառավ բզեզ։ Մեր ցեղն էսպես է։ Շատ աշխատասեր ենք։ Բայց աշխատելուց պստիկանում, բզեզ ենք դառնում։
Էս որ փեսեն լսում է, վախից քիչ է մնում պռոշը ճաքի, էն է լինում որ էն, արգելում է Հուռիին ձեռն էլ բանի չտա, որ մորքուրի նման բզեզ չդառնա
Գրանցված է
http://hhasmikk.spaces.live.com/
rainbow
Ընտրյալ
Արմսոուլցի
Վարկանիշ: +24/-1
Ռադիոծածկույթից դուրս է
Սեռը:
Գրառում: 1545
http://hhasmikk.spaces.live.com/
Հեքիաթներ
«
Պատասխան #5 :
Օգոստոսի 20, 2007, 02:16:36 pm »
ԳՐԻՄ ԵՂԲԱՅՐՆԵՐ
հեքիաթներ
ԱՆՏԱՌԻ ՏՆԱԿԸ
Մի խոր անտառի բերանում մի խրճիթ է լինում։ Էն խրճիթում կնկա ու երեք աղջիկների հետ ապրելիս է լինում մի աղքատ փայտահատ։
Մի առավոտ, գործի գնալիս, կնկանն ասում է.— Ա՛յ կնիկ, էսօր բանս մինչև կեսօր չեմ վերջացնիլ. մեր մեծ աղջկա հետ ինձ համար ճաշ կուղարկես անտառը։ Ես էլ հետս մի տոպրակ կորեկ կվերցնեմ, շաղ տալով կերթամ, որ էն նշանովը գա ու ճամփեն չկորցնի։
Ճաշ է դառնում թե չէ՝ մեծ աղջիկը կերակուրն առնում է, ճամփա ընկնում։ Բայց ծտերը, արտույտները, սարեկներն ու դեղձանիկները շաղ տված կորեկն արդեն վեր քաղած են լինում, ու աղջիկը չի կարողանում հոր հետքը գտնի։ Գնում է, գնում, մինչև արևը մեր է մտնում ու մութը վրա է հասնում անտառում։ Ծառերը շրշում են խավարում, բուերը կանչում, կռնչում, ու աղջիկը սկսում է վախենալ։
Մին էլ տեսնում է՝ հեռվում, ծառերի արանքից մի կրակ է փայլփլում։
— Էնտեղ երևի մարդիկ են ապրում, գնամ նրանց մոտ մնամ էս գիշեր,— մտածում է աղջիկն ու գնում էն կրակի վրա։
Գնում է հասնում մի տնակի, դուռը ծեծում է։
— Ո՞վ ես, ներս արի,— կանչում է ներսից մի ձայն։ Աղջիկը ներս է մտնում, տեսնում՝ հրես նստած մի ալևոր մարդ, գլուխը կախ արած, սպիտակ միրուքը ալիքաձև, իջնում է մինչև գետին։ Իսկ էն կողմը մի չալ կով, մի հավ ու մի աքլոր։
Աղջիկը պատմում է ծերին, թե ինչպես է ինքը մոլորվել անտառում, ու խնդրում է, որ տեղ տան գիշերը մնալու։
Ծերունին դիմում է իր կենդանիներին.
— Սիրուն հավիկ, իմ լավիկ,
Չալ ու նախշուն իմ կովիկ,
Եվ դու, աքլոր փահլևան,
Ի՞նչ եք ասում դուք սըրան։
Կենդանիները միասին պատասխանում են.— Լա՜վ։
Էն ժամանակ ծերունին աղջկանն ասում է.
— Համեցե՛ք, մեր աչքի վրա, սիրուն աղջիկ, մեր դուռը բաց է, տունը լիքը։ Համեցե՛ք, մոտեցիր օջախին, կերակուր շինի մեզ համար էլ, քեզ համար էլ։
Աղջիկը մտնում է խոհանոց և, ճիշտ որ, ամեն բան գտնում է առատ-առատ։ Մի լավ ընթրիք է պատրաստում, բերում է ծերունու առաջ լիքը սեղան է բաց անում, ինքն էլ նրա հետ նստում, ուտում, խմում, կշտանում։ Որ կշտանում է պրծնում.— Բա ես հոգնած եմ,— ասում է,— հիմի ո՞րտեղ քնեմ։— Էստեղ կովը, հավն ու աքլորը պատասխանում են։
— Ողջ դրա հետ դու կերար
Ու խըմեցիր, ինչ որ կար,
Մըտիկ չարիր իսկի մեզ.
Գընա, քընի ուր կուզես։
Էն ժամանակ ծերունին ասում է.
— Բարձրացի, սանդուղքի գլխին մի սենյակ կա։ Էն սենյակում երկու անկողին կա. անկողինները պատրաստի, ես էլ կգամ, կքնենք։
Աղջիկը վերև է բարձրանում, անկողինները գցում, ու էլ ծերունուն չի սպասում, ինքը պառկում է քնում։ Մի քիչ հետո ծերունին գալիս է, մոմի լուսով նայում է աղջկանը ու գլուխը ժաժ է տալի։ Գիշերվա մի ժամանակ, երբ տեսնում է խորը քնած է, մահճակալի տակին մի գաղտնի դուռն է լինում, բաց է անում, աղջկանը թողնում ցած ու կրկին փակում։
Փայտահատը իրիկունը տուն է գալի, բարկանում է կնկա վրա, որ իրեն ամբողջ օրը սոված է թողել։
— Ես ինչ անեմ,— պատասխանում է կինը,— ճաշը տվել եմ մեր մեծ ադջկանը՝ ղրկել, ինչպես երևում է, ճամփեն կորցրել է, չի գտել, ինքն էլ ետ չի եկել դեռ։
Փայտաոատը մյուս օրն էլ առավոտյան վաղ վեր է կենում գնում անտառը։ Պատվիրում է, որ էս անգամ միջնեկ աղջիկը տանի ճաշը։
— Էսօր հետս ոսպ կվերցնեմ,— ասում է,— որ ճամփին շաղ տամ։ Ոսպը կորեկից խոշոր է, աղջիկս հեշտ կտեսնի ու ճամփեն չի կորցնիլ։
Կեսօրին միջնեկ աղջիկը ճաշն առնում է ճամփա ընկնում։ Գնում է, գնում, ոչ մի տեղ ոսպ չի գտնում։ Դու մի ասիլ՝ դարձյալ թռչունները կերել են, մի հատ էլ չեն թողել։
Աղջիկն անտառում թափառում է, թափառում, գիշերը ընկնում էլի նույն ծերունու մոտ, հաց ու քնելու տեղ է խնդրում։ Ծերունին դիմում է կովին, հավին ու աքլորին.
— Սիրուն հավիկ, իմ լավիկ,
Չալ ու նախշուն իմ կովիկ,
Եվ դու, աքլոր փահլևան,
Ի՞նչ եք ասում դուք սըրան։
— Լա՜վ,— պատասխանում են կենդանիները։ Միջնեկ քույրն էլ, մեծ քրոջ նման ընթրիք է պատրաստում, ծերի հետ ուտում, խմում-կշտանում. կենդանիների վրա ուշք էլ չի դարձնում։ Երբ հարցնում է, թե՝ որտեղ պիտի քնեմ, կենդանիները պատասխանում են.
— Ողջ դրա հետ դու կերար,
Ու խըմեցիր, ինչ որ կար,
Մըտիկ չարիր իսկի մեզ,
Գընա, քընի ուր կուզես։
Հենց նա էլ գնում է թե չէ, ետևից գնում է ծերունին, գլուխը թափահարում ու դարձյալ թողնում է ներքև։
Երրորդ առավոտը փայտահատը կնկանն ասում է.
— Էսօր մեր փոքրիկ աղջկա ձեռքով ղրկի ճաշը։ Նա բարի է ու ականջով։ Նա ճամփեն կգտնի, իր քույրերի նման չի, որ դեսուդեն ընկնի։
Մայրը չի ուզում երրորդ աղջկանն էլ անտառը ղրկի։ Լաց է լինում, ասում է.
— Աչքիս սև ու սպիտակը սա է մնացել, ինչու ես ուզում սրան էլ կորցնես մեծերի նման։
— Դու հանգիստ կաց,— ասում է փայտահատը,— սա կորչիլ չի, սա էնպես խելոք է որ... ես էլ էսօր հետս սիսեռ կտանեմ ճամփին շաղ տալու։ Սիսեռը ոսպ հո չի, նրանով անպատճառ ճամփեն կգտնի։
Բայց երբ աղջիկը ճաշն առած անտառն է մտնում, թռչուններն արդեն սիսեռը կերած են լինում։ Աղջիկը մնում է տարակուսած, չի իմանում՝ ո՛ր կողմը գնա։ Մտածում է, դարդ է անում, թե հիմի հայրը կսովի, մայրը լաց կլինի...
Ման է գալի ման, հորը չի գտնում։ Երբ մութը ընկնում է, հեռվից տեսնում է անտառի տնակի լույսն ու գնում է էն լույսի վրա։ Մտնում է ներս, տեղ է խնդրում, ու ալեհեր ծերունին դարձյալ դիմում է իր կենդանիներին։
— Սիրուն հավիկ, իմ լավիկ,
Չալ ու նախշուն իմ կովիկ,
Եվ դու, աքլոր փահլևան,
Ի՞նչ եք ասում դուք սըրան։
— Լա՜վ...— պատասխանում են կենդանիները։ Էն ժամանակ աղջիկը մոտենում է, գուրգուրում հավին ու աքլորին, կովի ճակատը քորում։ Ծերի պատվերով ընթրիք է պատրաստում, դնում է սեղանին ու ասում.
— Ինչո՞ւ ես պետք է ուտեմ, էս բարի կենդանիները քաղցած նայեն։
Գնում է, կուտ բերում ածում հավի ու աքլորի առջև, կովի համար էլ մի խորոմ խոտ։
— Կերեք,— ասում է,— իմ սիրելիք, այ հիմի ջուր էլ կբերեմ։— Գնում է մի դույլ ջուր էլ բերում դնում առաջները։
Ամենքին կշտացնում է, նոր ինքն է նստում ուտում, ինչ որ թողել էր ծերունին։ Իսկ երբ քնելու ժամանակը գալիս է, ասում է.
— ժամանակը չի՞ արդյոք, որ ամենքս էլ հանգստանանք...
Սիրուն հավիկ, իմ լավիկ,
Չալ ու նախշուն իմ կովիկ,
Եվ դու, աքլոր փահլևան,
Ի՞նչ եք ասում դուք սըրան։
— Լա վ,— պատասխանում են կենդանիները.
— Մեզ հետ կերար դու միասին
Ու հոգացիր մեր մասին,
Բարի գիշեր քեզ, բարի,
Մուրազդ աստված կատարի։
Էստեղ աղջիկը բարձրանում է վերև, անկողինները պատրաստում։ Ծերունին գալիս է քնում։ Ինքն էլ մյուս մահճակալին է պառկում ու քուն մտնում հանգիստ։
Գիշերվա մի ժամանակ տունը հանկարծ դղրդում է, կարծես քանդվում ու տակն ու վրա է լինում։ Աղջիկը վախեցած զարթնում է, բայց աղմուկն անցնում է, ինքն էլ քնում է նորից։
Առավոտը աչքը բաց է անում՝ ի՜նչ է տեսնում։ Տեսնում է պառկած մի մեծ, շքեղ զարդարած ու կահավորված դահլիճում, շուրջը թավիշ ու ոսկի, հարավային փարթամ բույսեր ու ծաղիկներ այրվում վառվում են առավոտյան արևի ճառագայթների տակ։ Տեսնում է, բայց աչքերին չի հավատում, ասում է՝ երազի մեջ եմ երևի։ Էսպես մտածելիս ներս են մտնում երեք ճոխ հագնված ծառաներ, խոնարհ գլուխ են տալի ու հարցնում.
— Ի՞նչ կհրամայեք, տիրուհի։
— Լա՛վ, լա՛վ, գնացեք,— պատասխանում է քնաթաթախ աղջիկը,— հիմի վեր կկենամ, ծերունու համար կերակուր կպատրաստեմ, կովին, հավին ու աքլորին կհոգամ։
Կարծում է, թե ծերունին էլ արդեն վեր է կացել։ Նայում է նրա անկողնին, տեսնում է՝ ծերունին չկա, տեղը պառկած է մի օտար ջահել ու գեղեցիկ երիտասարդ...
Եվ ահա երիտասարդը աչքերը բաց է անում ու էսպես խոսում զարմացած աղջկա հետ.
— Լսի, սիրուն աղջիկ։ Ես էս երկրի թագավորի որդին եմ։ Չար վհուկը կախարդել էր ինձ ու դատապարտել, որ ես ծերի կերպարանքով ապրեի անտառում, ոչ ոք էլ չլիներ ինձ հետ, բացի իմ երեք ծառաները, նրանք էլ կովի, հավի ու աքլորի կերպարանքով։
Եվ էդպես պետք է մնայինք, մինչև հայտնվեր էն բարի աղջիկը, էն քնքուշ սիրտը, որ ոչ միայն մարդկանց, այլև կենդանիներին լիներ սիրող ու կարեկից...
Էն աղջիկը դու եղար։
Քո շնորհիվ էս գիշեր կեսգիշերին, մենք ամենքս ազատվեցինք կախարդանքից ու իմ պալատը, որ դարձել էր անտառի մի հին տնակ, նորից դարձավ առաջվան պալատը։
Ու կանչում է թագավորն իր ծառաներին, որ գնան աղջկա ծնողներին բերեն հարսանիքին։
— Բայց ո՞րտեղ են իմ քույրերը,— հարցնում է աղջիկը։
— Նրանց ես փակել եմ ներքնահարկում,— պատասխանում է երիտասարդը։— Էգուց կուղարկեմ անտառը, էնտեղ ածխարարի մոտ ծառայեն ու էնքան մնան, մինչև որ դառնան ավելի բարի ու սովորեն մտածել կենդանիների մասին
Գրանցված է
http://hhasmikk.spaces.live.com/
rainbow
Ընտրյալ
Արմսոուլցի
Վարկանիշ: +24/-1
Ռադիոծածկույթից դուրս է
Սեռը:
Գրառում: 1545
http://hhasmikk.spaces.live.com/
Հեքիաթներ
«
Պատասխան #6 :
Օգոստոսի 20, 2007, 02:18:30 pm »
ԼՈՒՍԵՐԵՍՆ ՈՒ ՎԱՐԴԵՐԵՍԸ
Լինում է չի լինում մի աղքատ որբևայրի կին։ Ապրելիս է լինում մի փոքրիկ տնակում։ Տնակի առջև մի պարտեզ է ունենում, պարտեզի մեջ երկու վարդի թուփ, մինը սպիտակ վարդի, մյուսը կարմիր։ Էն վարդի թփերի նման էլ երկու փոքրիկ աղջիկ է ունենում, մեկի անունը Լուսերես, մյուսինը՝ Վարդերես։ Երկուսն էլ էնքան լավն ու բարի, էնքան սրտով մաքուր ու աշխատասեր, որ կարծես թե հենց էն երկուսն էին էնպես, որ կային բովանդակ աշխարհքում։ Միայն թե Լուսերեսն ավելի հանգիստ էր ու քնքուշ, իսկ Վարդերեսն ավելի կայտառ ու աշխույժ։
Վարդերեսը շատ էր սիրում հանդերում ու մարգերում թռչկոտել, ծաղիկ քաղել ու թռչուն բռնել, իսկ Լուսերեսը նստում էր տանը, տնտեսության մեջ օգնում էր մորը, կամ թե չէ, եթե գործ չկար, նրա համար գիրք էր կարդում։ Երկու քույրն էլ էնքան էին իրար սիրում, որ հենց թև թևի տված ման էին գալի, ու երբ Լուսերեսն ասում էր.
— Մենք երբեք չպետք է բաժանվենք իրարից,— Վարդերեսը պատասխանում էր.
— Երբեք, քանի կենդանի ենք։
Իսկ մերն ավելացնում էր.
— Մեկդ ինչ որ կունենաք պետք է կիսեք մյուսիդ հետ։
Երկուսով հաճախ գնում վազվզում էին անտառներում ու պտուղ էին քաղում, ու ոչ մի կենդանի վնաս չէր տալիս, ամենքը վստահ գալիս մոտենում էին նրանց։ Նապաստակը հենց նրանց ձեռքից առնում որոճում էր կաղամբի թերթիկները, եղնիկն արածում էր նրանց կողքին, եղջերուն անհոգ ու զվարթ անցնում էր նրանց մոտից, իսկ թռչունները հանգիստ ուսներին թառած երգում էին, ինչպես կարող էին երգել և ինչ որ գիտեին։ Եթե բան է ուշանում էին անտառում ու գիշերը վրա էր հասնում, միասին պառկում էին մամուռի վրա ու քնում մինչև լուսաբաց։ Իրենց մերն էլ գիտեր ու անհանգիստ չէր լինում։
Մի անգամ էլ, երբ անտառում գիշերում են ու լուսաբացին զարթնում են, տեսնում են կողքներին կանգնած ճերմակ ու փայլուն շորերով մի սիրուն երեխա։ Էս երեխան վեր է կենում, ժպտալով նրանց նայում ու, առանց մի խոսք ասելու, հեռանում, մտնում անտառի խորքն, անհետանում։ Էստեղ երեխեքը մտիկ են տալիս չորս կողմերը, տեսնում են, որ իրիկունը մթնով եկել են քնել մի անդունդի եզերքին ու եթե մթնումը մի երկու քայլ էլ արած լինեին, պետք է անդունդը լինեին գլորված։ Գալիս են իրենց մորը պատմում։ Մերն ասում է.
— Էս անպատճառ պահապան հրեշտակն ինքն է եղել, որ միշտ պահպանում է բարի երեխանց։
Լուսերեսն ու Վարդերեսն իրենց մոր տնակն էնպես իստակ ու մաքուր էին պահում, որ մտիկ անելիս մարդու դուր էր գալիս։
Ամառը գլխավորապես Վարդերեսն էր տան բանը շինում ու ամեն առավոտ, մոր զարթնելուց առաջ անկողնի կողքին մի փունջ ծաղիկ էր դնում, փնջի մեջ էլ երկու վարդ՝ մինը սպիտակ, մյուսը կարմիր։ Ձմեռը Լուսերեսն էր կրակ անում ու պղինձը դնում կրակին։ Պղինձն էլ էնպես մաքուր սրբած էր լինում, որ ոսկու նման պսպղում էր։ Իրիկուններն էլ, երբ դուրսը ձյունը փաթիլ-փաթիլ բրդում էր, մերն ասում էր.— Լուսիկ ջան, գնա դռան փակը գցիր։— Հետո նստում էին բուխարու առջև։ Մերը գիրք էր կարդում աղջիկների համար, իսկ աղջիկները լսում էին ու մանում։ Կողքներին պառկած էր լինում իրենց գառը, ետևները թառի վրա քնած սպիտակ աղավնին, գլուխը կոխած թևի տակը։
Մի իրիկուն էլ, երբ էսպես նստած են լինում, մինը դուռը ծեծում է։ Մերն ասում է.
— Վարդուշ ջան, շուտ վեր կաց դուռը բաց արա, անօթևան ճամփորդ կլինի, դուռը ծեծում է։
Վարդերեսը գնում է դռան փակը ետ գցում, համոզված, որ դուռը ծեծողը մի խեղճ մարդ պետք է լինի, մին էլ ինչ տեսնի՝ դռան ետևը կանգնած է մի ահագին արջ, որ դուռը բացվելուն պես ներս է կոխում իր հաստ գլուխը։ Վարդերեսը վախից ճչում է ու ետ թռչում, գառն սկսում է մայել, աղավնին թևերն է թափահարում, իսկ Լուսերեսը մտնում է մոր մահճակալի ետևը։ Այնինչ արջը լեզու է լինում ու խոսում։ Ասում է.
— Ինչո՞ւ եք վախում, ինձանից մի՛ վախենաք, ես ձեզ վնաս չեմ տալ։ Քիչ էր մնում ցրտից սառչեի, եկա մի քիչ տաքանամ։
— Վա՜յ, խեղճ իմ արջ ախպեր,— բացականչում է մայրը։— Դե արի, արի կրակից մոտիկ պառկիր, միայն թե զգույշ կաց, բուրդդ չմրկի... Աղջկե՛րք, Վարդուշ ջան, Լուսիկ ջան, դուրս եկեք, եկեք էստեղ, արջ ախպերը ձեզ ձեռք չի տալ, արջ ախպերը բարի է։
Աղջիկները դուրս են գալիս, կամաց-կամաց մոտենում են արջին, գառն էլ, աղավնին էլ, ու շուտով ամեն ահ ու երկյուղ վերանում է մեջտեղից։ Արջն էլ ասում է.
— Երեխեք ջան, թե կարաք՝ էս իմ բրդի ձյունը մի թափ տվեք։
Աղջիկները վազում են ավելը բերում՝ արջի բուրդը մաքուր սրբում են, ու արջը բավականությունից մռնչալով մեկնվում է կրակի առջև։ Աղջկերքը ձեռաց ընտելանում նս իրենց անճոռնի հյուրին ու սկսում են հետը հանաքներ անել։ Բրդի հետ են խաղում, ականջներից են քաշում, մեջքին են կանգնում, հատակին դես ու դեն են գլորում, ճիպոտով խփում են, իսկ եթե սկսում է վռնչալ՝ ծիծաղից թուլանում են։ Արջի իրեն քեֆն էլ է գալիս։ Բայց երբ շատ են նեղացնում՝ վռչում է.
— Մի՛ տանջեք ինձ, մի՛ սպանեք, այ աղջկերք,
Ա՛յ Լուսերես, ա՛յ Վարդերես,
Ձեր սիրելի փեսան եմ ես։
Քնելու ժամանակը որ գալիս է ու աղջիկները գնում են քնեն, մերն արջին ասում է.
— Դե դու էլ օջախի առաշը պառկիր, արջ ախպեր, համ տաք կլինի տեղդ, համ քամուց պատսպար։
Օրը բացվում է թե չէ, արջը էլ ետ ձնի մեջ քարշ գալով գնում է դեպի անտառի խորքը։ Էն օրվանից էս արջը սովորություն է շինում, ամեն իրիկուն միևնույն ժամին գալիս է սրանց մոտ։ Պառկում է օջախի առջևն ու թողնում է հետը խաղան, ինչքան կուզեն։ Սրանք էլ էնպես են սովորում, որ իրիկունները, մինչև արջը տուն չի գալիս, դուռը փակում չեն։
Ձմեռն անց է կենում, գարունքն է ընկնում, երկիրը դալարում, ու մի օր էլ արջը Լուսերեսին ասում է.
— Դե հիմի արդեն ժամանակն է, որ ձեզանից հեռանամ, ամբողջ ամառը էլ ինձ չեք տեսնիլ։
— Ո՞ւր ես գնում, արջ ախպեր,— հարցնում է Լուսերեսը։
— Պետք է անտառը գնամ, իմ գանձերն ու հարստությունները չար թզուկներից պաշտպանեմ։ Ձմեռը գետնի սառած ժամանակը նրանք անհետանում են իրենց մթին այրերում, բայց արևը երկիրը տաքացնում է թե չէ՝ էդ գող անպիտանները լուս աշխարհք են դուրս գալիս ու՝ ինչ որ աչքները տեսնում է՝ էլ տիրոջն օգուտ չի անում, գողանում են տանում։
Արջից բաժանվելու համար շատ է տխրում Լուսերեսիկը, իսկ երբ դուռն առաջին բաց է անում որ գնա՝ հանկարծ արջն ընկնում է դռան փակին, բրդիցը մի փունջ մնում է փակի վրեն ու բրդի տակից ոսկու պես մի բան է պսպղում։ Երևի աչքիս թվաց, մտածում է աղջիկն ու մտքիցը հանում է էս բանը։ Արջն էլ շտապում է դեպի անտառն ու անհետանում է ծառերի ետևը։
Մի օր էլ մերն աղջիկներին անտառն է ղրկում, որ գնան ցախ ու մախ հավաքեն բերեն։ Գնում են աղջիկները, ման են գալիս ման, մին էլ տեսնում են անտառում ընկած մի ծառ, ու էս ծառի վրա, խոտերի միջին մի բան էս կողմն է թռչում, էն կողմն է թռչում, բայց ինչ բան է՝ գլխի չեն ընկնում։ Մոտենում են, տեսնում են մի թզուկ, դեմքը պառավկոտած, միրուքն էլ սպիտակ ու երկա՜ր-երկար։ Էն, որ ասում են՝ ինքը թիզուկես, միրուքը գազուկես, հենց էն ինքն է, որ կա։ Միրքի ծերը մնացել է ծառի ճեղքում, դես ու դեն է ընկնում, ու չի իմանում, թե ոնց հանի։ Աղջկերանցը որ տեսնում է՝ արնոտ աչքերը վրաները չռում է ու գոռում.
— Ի՞նչ եք տնկվել էդտեղ։ Չե՞ք կարող մոտ գալ ու օգնել։
— Էդ ի՞նչ է պատահել, գաճաճ քեռի,— հարցնում է Վարդերեսը։
— Ապո՛ւշ, անասո՛ւն, հարցնում է՝ ի՞նչ է պատահել... Ի՞նչ պետք է պատահեր, ուզում էի ծառը ճղեմ, մանր տաշեղներ անեմ մեր խոզանոցի համար, թե չէ մեծ փետերից էրվում են մեր կերակուրները, մենք հո էնքան շատ չենք ուտում, ինչքան դուք, էդ կոպիտ ու անկշտում խալխդ, սեպը զարկեցի, հանկարծ դուրս թռավ, ծառի ճեղքն էլ էնպես արագ փակվեց, որ վրա չհասցրի միրքիս ծերը միջիցը հանեմ։ Միրքիս ծերը մնաց ծառի ճեղքի մեջն, ու ահա էսպես չարչարվում եմ, չեմ կարում հանեմ, իսկ դուք կանգնել եք, բերաններդ բաց եք արել ու հռհռում եք, ապուշնե՛ր, լպստածնե՛ր... թո՛ւ, զահլես ինչպես է գնում...
Աղջիկները վրա են գալի, ուժ են անում, քաշում են, քաշում են, չեն կարողանում թզուկի միրուքը ծառի ճեղքից հանեն։
— Կացե՛ք, ես գնամ մարդիկ կանչեմ,— ասում է Վարդերեսը։
— Հիմարի գլուխ,— վրա է պրծնում թզուկը.— ի՞նչ եմ անում մարդիկը։ Դուք հերիք չե՞ք, որ զահլես գնա, դեռ ուրիշներին էլ կանչեցեք։ Կարո՞ղ եք մի ուրիշ բան էլ հնարեցեք...
Լուսերեսն ասում է.
— Մի քիչ համբերիր, ես ճարը գտա։— Ասում է, գրպանից մկրատը հանում ու թզուկի միրքի ծերիցը կտրում։ Թզուկն ազատվում է թե չէ, իսկույն շալակն է գցում իր ոսկով լիքը տոպրակը, որ ծառի փչակումը պահել էր, ու գնում է քթի տակին փնթփնթալով.
— Ա՛յ քեզ անտաշ խալխ... եկան էս փառավոր միրքիս ծերը կտրեցին թողին։ Գետինը մտնեք դուք, գետինը...
էսպես մրթմրթալով տոպրակը շալակում է, առանց ետ մտիկ տալու գնում։
Էս դեպքի վրա մի քանի ժամանակներ անց է կենում, մի օր էլ աղջիկները գնում են ձուկը բռնելու։ Գետափին մոտենում են, տեսնում են ծղրիդի նման մի թան էստեղ ետ ու առաջ է թռչկոտում, ու քիչ է մնում ջուրն ընկնի։ Մոտ են վազում, տեսնում են իրեն ծանոթ թզուկը։
— Էդ ի՞նչ ես անում էդտեղ, գաճաճ քեռի,— հարցնում է Վարդերեսը։
— Ապուշնե՛ր, չե՞ք տեսնում ինչ եմ անում... Չե՞ք տեսնում անիծած ձուկն ինձ ուզում է ջուրը քաշի...
Դու մի ասիլ՝ թզուկը գետափին նստած՝ կարթով ձուկը բռնելիս է լինում, հանկարծ քամին փչում է ու միրուքը փաթաթում կարթի թելին։ Հենց էդ խառնված ժամանակը մի մեծ ձուկն է ընկնում կարթի մեջն ու թզուկին զոռ է անում, քաշում է դեպի ներս։ Սա գետափի թփերից ու խոտերից է կպչում, բայց բան չի դառնում, ձուկը տանում է։ Աղջիկները ժամանակին վրա են հասնում, իրեն պինդ բռնում են ու աշխատում են միրուքը թելից բաժանեն, չեն կարողանում, էնպես խճճված է լինում իրար։ Էլ ուրիշ ճար չի մնում, մկրատը հանում են դարձյալ միրքիցը կտրում, իրեն ազատում։ Ազատվում է, տեսնում է միրքիցը էլի կտրել են՝ սկսում է վրաները ճղճղալ.
— Ա՛յ դուք անասուններ, էս մի՞թե կարգ է, հը՞։ Դուք համարձակվեք իմ երեսն էսպես այլանդակե՞լ... Հերիք չէր էն օրը միրքիս ծերը կտրեցիք, հիմի էլ ամենալավ մասը տարաք, հը՞... Ես հիմի ի՞նչպես մերոնց երևամ... Ա՛յ գետինը մտնեք դուք, գետինը... Վերցնում է իր մարգարիտով լիքը տոպրակը, որ թաքցրել էր եղեգնուտում, ուսովն է ձգում ու անհայտանում մոտիկ քարի ետևը։ Սրանից մի քանի օր ետը մերն իր աղջիկներին մոտակա քաղաքն է ուղարկում՝ թել, ասեղ, մատնոց և ուրիշ էս տեսակ մանրուք առնելու։ Մի քարքարոտ դաշտով անց կենալիս էս աղջիկները նկատում են, որ մի մեծ թռչուն օդում պտուտ եկավ, պտուտ եկավ ու նետի նման ներքև սլացավ, զարկեց մի քարի տակի։ Թռչունի զարկելուն պես մի սրտաճմլիկ աղաղակ է բարձրանում, ու էս ձենի վրա աղջիկները վազում են, տեսնում են իրենց հին ծանոթ թզուկը, արծիվը ճանկել է, ուզում է տանի։ Բարեսիրտ աղջիկները իսկույն բռնում են թզուկից ու կախ ընկնում, ու էնքան են արծվի հետ էս կողմն, էն կողմն ընկնում, էնքան են կռիվ տալիս, մինչև որ արծիվը որսը թողնում է՝ թռչում գնում։ Առաջին սարսափն անց է կենում թե չէ՝ էս թզուկը նորից իր ճղճղան ձենով աղջիկներին վրա է պրծնում.
— Էս ի՞նչ արիք, չէիք կարող ավելի քնքուշ ժաժ գալ, հը՞... բարակ շորերս պատառոտեցիք թողիք... անճոռնի անպիտաննե՛ր...
Ճղճղում է, անգին քարերով լիքը տոպրակը ուսը գցում ու անցնում քարերի ետևը, կորչում գնում իր քարանձավը։ Աղջիկներն արդեն սովոր են լինում նրա ապերախտությանը, շարունակում են իրենց ճամփեն, քաղաքում իրենց առուտուրն են անում ու ետ վերադառնում։ Վերադարձին գալիս են դարձյալ պատահում հանդում մի տեղ նստած թզուկին։ Տեսնում են մի իստակ տեղ իր տոպրակը շուռ է տվել, թափել, կիտել անգին քարերը, մտածելով, թե էնպես ուշ էլ անց կենող ու տեսնող չի լինի։ Վերջալույսի շողքերն ընկել են փայլուն քարերի վրա, ու գույնզգույն քարերն էնպես են վառվում, շողշողում, հուրհրատին տալիս, որ աղջիկները տեդղները մարում են, մնում հայիլ–մայիլ կտրած՝ մտիկ անելիս։
— Ի՞նչ եք բերաններդ բաց արել կանգնել,— գոռում է թզուկը, ու նրա գորշ դեմքը փոխվում է ծիրանի գույնի։ Ուզում է, ինչքան որ կարող էր, մի հայհոյի, մին էլ հանկարծ մի մռնչոց է լսվում, ու անտառից մի արջ է դուրս վազում, հարձակվում վրեն։ Սարսափահար թզուկը տեղիցը վեր է ցատկում, բայց մինչև վրա կհասցներ մտնի իր խորշը՝ արջը բռնում է։ Զարհուրած սկսում է աղաչել.
— Իմ սիրելի, իմ տեր արջուկ, առ, ահա քեզ լինեն իմ բոլոր գանձերը, միայն թե խնայիր ինձ։ Մտիկ տուր, մի տես, թե ինչ շքեղ անգին քարեր են էստեղ թափված։ Ինձ բաշխիր իմ կյանքը։ Ի՞նչ օգուտ ես տանելու, եթե սպանես ինձ, էսպես մի փոքրիկ, վտիտ արարածի։ Ատամիդ տակին իսկի չեմ էլ երևալ։ Ա՛յ թե ուզում ես ուտես՝ էն անօրեն աղջիկներին կեր, հասկանում եմ. լորի պես գեր ու թխլիկ, անուշ պատառ են... սրանց կեր, քեզ անուշ լինի...
Արջը ականջ էլ չի դնում, թե ինչ է ասում թզուկը, ծանր թաթը ետ է տանում ու որ մի զարկ է հասցնում՝ թզուկս տեղն ու տեղը հանգչում է։ Աղջիկները լեղապատառ սկսում են փախչել։ Արջը ետևներից կանչում է.
— Լուսի՛կ, Վարդո՛ւշ, մի՛ վախենաք, սպասեցե՛ք, ես էլ եմ ձեզ հետ գալիս։
Աղջիկները ճանաչում են, որ էս իրենց սիրելի արջի ձենն է, կանգնում են։ Արջը մոտենում է նրանց, ու հանկարծ մորթին վրիցը ընկնում է, տակիցը դուրս է գալիս մի գեղեցիկ պատանի՝ ոտիցը գլուխ ոսկու մեջ կորած։
— Ես թագավորի տղա եմ,— ասում է նա։— էս անսիրտ թզուկը ինձ կախարդել, գազան էր շինել ու հափշտակել իմ բոլոր գանձերը։ Եվ ես դատապարտված էի անտառներում թափառելու մինչև սրա մահը։ Ահա վերջապես սա առավ իրեն արժանի պատիժը, իսկ ես՝ իմ առաջվան պատկերը։
Էստեդից գնում առնում են անհուն գանձերը, որ դիզել էր թզուկը իր մթին քարանձավում։ Ապա թե թագավորի տղեն ամուսնանում է Լուսերեսի հետ, իսկ եղբայրը՝ Վարդերեսի։ Հետներն առնում են և աղջիկների պառավ մորը, գնում ետ իրենց աշխարհքը, ապրում են ուրախ ու երջանիկ։ Ու սրանցից մեկի լուսամուտի տակ սպիտակ վարդի թուփն է ծաղկում, մյուսի լուսամուտի տակ՝ կարմիր վարդի թուփը
Գրանցված է
http://hhasmikk.spaces.live.com/
rainbow
Ընտրյալ
Արմսոուլցի
Վարկանիշ: +24/-1
Ռադիոծածկույթից դուրս է
Սեռը:
Գրառում: 1545
http://hhasmikk.spaces.live.com/
Հեքիաթներ
«
Պատասխան #7 :
Օգոստոսի 20, 2007, 02:20:24 pm »
Սագարած աղջիկը
Լինում է չի լինում մի պառավ, շատ պառավ կին։ Էս պառավն իր սագերի հետ ապրելիս է լինում անմարդաբնակ լեռների մեջ՝ մի փոքրիկ տնակում։ Բնակատեղն էլ չորս կողմից շրջապատված է լինում անտառով, ու պառավն ամեն օր իր ձեռյափայտը վերցնում է, ձեռնափետին հենված տմբտմբալով գնում անտառը։ Գնում է սագերի համար խոտ է անում, պտուղ է քաղում, հավաքում է՝ ինչի որ ձեռքը հասնում է ու շալակում է բերում տուն։ Տեսնողն ասում է՝ հիմի որտեղ որ է, խեղճ պառավն իր բեռան տակին կճկռի, բայց միշտ էլ հաջողակ տուն է հասցնում։ Ճամփին էլ, բան է, եթե մարդ է պատահում, ուրախ-ուրախ բարևում է.
— Բարի օր, ախպեր ջան։ Տեսնո՞ւմ ես էսօր եղանակն ինչ լավ է։ Հը՞, չլինի՞ թե զարմանում ես, որ պառավ տեղովս էսքան շալակը տանում եմ։ Ի՞նչ անենք, ամեն մարդ պետք է իրեն բեռը կրի։
Սակայն մարդիկ չէին ուզում նրան պատահեն։ Պատահելիս էլ ճամփաները ծռում էին, հեռվից անց կենում։ Իսկ եթե հեր ու որդի միասին կողքովն անց կենալիս էին լինում՝ հերը որդուն կամաց զգուշացնում էր. «Տեսնո՞ւմ ես սրան, սրանից հեռու կաց, հա՜ սա կախարդ է...»
Մի առավոտ էլ էս անտառով մի գեղեցիկ երիտասարդ է լինում անց կենալիս։ Արևը վառ ու պայծառ լուսավորում է, թռչունները ծլվլում, երգում են, զով հովը զլզլում է, սլսլում է տերևներում։ Ու անցնում է երիտասարդն ուրախ, զվարթ։ Ճամփին ինս–ջինս, մարդ չի պատահում։ Մին էլ տեսնում է մի պառավ, ծառերի տակին չոքած, մանգաղով խոտ է անում։ Գոգնոցը լիքը խոտն ու երկու զամբյուղն էլ կողքին դրած։
— Էդ ո՞նց ես էդքանը տանելու, նա՛նի,— հարցնում է երիտասարդը։
— Ուզեմ-չուզեմ պետք է տանեմ, որդի ջան. ի՞նչ անեմ, հարուստներն, իհարկե, կարող են էսպես բան չանեն, բայց գյուղացու համար ասված է.
«Ետ մի՛ նայիլ նոր,
Մե՜ջքդ վաղ է կոր...»
Ու, երբ տեսնում է երիտասարդը մնաց կողքին կանգնած, ասում է.
— Հը՞, գուցե կկամենաս ինձ օգնել։ Մեջքդ դեռ ուղիղ է, ծնկներդ առողջ, քեզ համար մեծ բան չի սա։ Իմ տնակն էլ էստեղից էնքան հեռու չի. ա՛յ, էս սարի ետևի հովտումն է։ Ձեռաց կհասնենք։
Երիտասարդը մեղքանում է պառավին։
— Թեև,— ասում է,— իմ հերը գյուղացի չի, հարուստ իշխանի որդի եմ, բայց քո շալակը կվերցնեմ, որ ցույց տամ, թե մենակ գյուղացին չի ընդունակ ծանր բեռը կրելու։
— Դե արի վեր կալ, հենց ապրես։ Եղած-չեղածը մի ժամվա ճանապարհ է, քեզ համար դատարկ բան է։ Հա՛, չմոռանաս, էս՛ խնձորն ու տանձն էլ հետը։
Երիտասարդ իշխանը «մի ժամվա ճանապարհի» անունը որ |սում է, սկսում է տատանվել, բայց պառավն օձիքը բաց չի թողնում։ Խոտի կապոցը շալակն է տալի, տանձ ու խնձորի զամբյուղներն էլ ձեռը։
— Տեսնում ե՞ս՝ ինչ թեթև է։
— Ո՞րտեղից է թեթև,— տնքում է երիտասարդը։— Կապոցդ էնքան ծանր է, որ կարծես թե քար լինի մեջը լցրած, իսկ տանձ ու խնձորի զամբյուղները արճճի նման կռներս պոկում են... Շունչս կտրում է...
Ուզում է վեր գցի՝ պառավը չի թողնում, հեգնում է, ասում է.
— Տեսե՛ք, տեսե՛ք, ես իմ պառավ տեղովը միշտ մենակ տանում եմ, սա ջահել մարդ է՝ չի կարողանում... էդպես է. բանը որ լեզվի գա՝ կտրիճ եք, իսկ գործի գալիս՝ ետ-ետ եք գնում։ Էլ ի՞նչ ես կանգնել։ Ոտներդ ժաժ տուր գնանք։ Միևնույն է, էդ բեռն էլ ոչով քո ձեռիցն առնելու չի։
Քանի դեռ հարթ ճամփով են գնում, էլի ոչինչ, բայց որ դեմ են ընկնում սարերին, քարերն էլ ոտի տակիցը դուրս են պրծնում՝ իրար ետևից ներքև թռչում, տեսնում է որ էս արդեն ուժիցը վեր է։ Քրտինքը ճակատը կոխում է, ու, մին սառը, մին տաք՝ մեջքից հոսում։
Աղաչում է, ասում է.
— Նա՛նի, էլ չեմ կարողանում գնամ, պետք է մի քիչ շունչ առնեմ։
— Ոչինչ,— պատասխանում է պառավը,— երբ որ տեղ կհասնես, կհանգստանաս։ Ով գիտի, կարելի է մի օր սրանից քեզ համար մի լավ բան է դուրս գալի... Գնա...
— Դու իսկի խղճմտանք չես ունեցել, ա՛յ պառավ,— բարկանում է երիտասարդը և ուզում է շալակը մեջքից գցի, բայց ո՞րտեղից, կապոցն էնպես է մեջքին կպել, ոնց որ թե հետը ծնված լինի։ Դես է շուռ գալիս, դեն է պտտվում, իրեն թափահարում, չի լինում, չի ազատվում։ Իսկ պառավը վրեն ծիծաղում է ու, իր կեռ ձեռնափայտը ձեռին, էս կողմն, էն կողմն է թռչկոտում։
— Ինչո՞ւ ես էդպես բարկանում, տղա ջան. հենց կարմրել ես՝ կասես հնդուհավ լինես։ Հանգիստ բեռդ տար, մի տուն հասնենք, ես գիտեմ՝ քեզ ինչպես կվարձատրեմ։
Ինչ պետք է աներ խեղճ երիտասարդը։ Ուզեր-չուզեր պետք է հնազանդվեր իր ճակատագրին ու քարշ գար պառավի ետևից։
Պառավն էլ՝ քանի գնում են՝ էնքան ժրանում է ու արագանում, իսկ իր բեռն ավելի ու ավելի ծանրանում։ Վերջը մի տեղ էլ հանկարծ էս պառավը թռչում է կապոցի վրա ու պինդ նստում երիտասարդի շալակին։ Ինքն էլ թեև չոր չոփի նման, բայց մի հաստ ու կոպիտ գյուղացի կնկանից ավելի ծանր է լինում։ Երիտասարդի ծնկները դողդողում են, բայց հենց կանգնում է թե չէ՝ պառավը ճիպոտով կամ եղինջով սկսում է ոտներին զարկել ու զարկել։ Ախ ու օխով, թառանչ քաշելով մինչև սարն է բարձրանում, էնտեղից էլ հասնում պառավի տունը, քիչ է մնում տեղն ու տեղն ընկնի, հոգին տա։
Սագերը որ պառավին տեսնում են, թևերը թափահարելով, շլինքները երկարացրած, ուրախ-ուրախ աղմկելով վազում են դեմը, իսկ սագերի ետևից ճիպոտը ձեռին մի պառավ կին է գալիս, ինքը պնդակազմ ու բարձրահասակ, բայց սաստիկ այլանդակ ու անճոռնի։
Գալիս է ու.— մայրիկ,— ասում է,— ի՞նչ պատահեց քեզ, որ էսքան ուշացար։
— Ոչինչ, աղջիկս,— պատասխանում է պառավը,— ինձ ոչ մի վատ բան չի պատահել։ Ընդհակառակը, անտառում պատահեցի էս երիտասարդ պարոնին, որ իմ տեղակ իմ բեռը շալակեց բերեց։ Էդ հերիք չէր, երբ որ ես հոգնեցի, ինձ էլ զոռով շալակն առավ։ Ճամփեն էլ էնքան կարճ թվաց, որ չիմացանք ինչպես եկանք։ Շարունակ ծիծաղում էինք ու իրար հետ հանաքներ էինք անում։
Վերջապես պառավն էս տղի շալակից իջնում է, մեջքից կապոցն առնում, ձեռքերից զամբյուղները ու փաղաքուշ վրեն նայելով ասում.
— Դե հիմի նստիր էստեղ շեմքում, հանգստացիր։ Դու քո աշխատանքով պարգևի արժանացար ու էդ պարգևը ես քեզ կտամ։
Հետո դառնում է սագարած աղջկանը.
— Դու գնա տուն, աղջիկս, ջահել տղի մոտ կանգնել ես, լավ չի։ Կրակի վրա յուղ չեն ածիլ։ Պարոնը հանկարծ վրեդ կսիրահարվի։
Պարոնը էս որ լսում է՝ չի իմանում ինչ անի, լաց լինի թե ծիծաղի։ Մտքումն ասում է.
— Ա՛յ քեզ գեղեցկուհի. սա թեկուզ երեսուն տարով էլ ջահելանա, դարձյալ չի կարող իմ սիրտը շարժել, ուր մնաց հիմի։
Այնինչ պառավը փայփայում, փայփայում էր իր սագերին, ոնց որ թե իր երեխեքը լինեին, ու հետո աղջկա հետ մտնում են տնակը։
Հոգնած երիտասարդը ձգվում է վայրի խնձորենու տակի նստարանի վրա։ Օդը ջերմ ու բուրավետ։ Չորս կողմը տարածվում է ընդարձակ դալար մարգագետինը՝ լիքը կապույտ ու դեղին ծաղիկներով։ Մարգագետնի միջով, արևի տակ արծաթի պես պսպղալով, վազում է վճիտ առվակը, մեջը գնում են գալիս ճերմակ սագերը ու ճղփում, լողանում։
— Ի նչ լավ տեղ է,— բացականչում է երիտասարդը։— Բայց էնքան հոգնել եմ, որ աչքերս կուլ են գնում։ Պառկեմ աչքս մի քիչ կպցնեմ, էն էլ չլինի թե քնած տեղս քամին ոտներս տանի, էնպես ուժից ընկել են, կարծես բամբակից լինեն։
Մի քիչ քնում է, պառավը գալիս է, հրում զարթեցնում։ Ասում է.
— Վեր կաց, չի կարելի, որ դու էստեղ մնաս։ Ճշմարիտ է, ես քեզ բավական չարչարեցի, բայց հո էլի կաս ու կենդանի ես։ Հիմի քեզ կվարձատրեմ։ Եթե փող տամ քեզ կամ մի ուրիշ գանձ, ոչ փողի կարիք ունես, ոչ ուրիշ գանձի, դրա համար էլ քեզ մի բան կտամ, որ փողից էլ է թանկ, գանձից էլ։
Ասում է ու ձեռը տալիս մի փոքրիկ արկղ՝ ամբողջը զմրուխտից։
— Ա՛ռ, պահիր քո աչքի լուսի պես, և սա քեզ երջանկություն կբերի։
Երիտասարդ իշխանը հանկարծ իրեն ուժեղ ու կայտառ է զգում, տեղից վեր է կենում, նվերն առնում, շնորհակալություն է անում պառավին ու ճանապարհ է ընկնում առանց մտիկ տալու պառավի աղջկա վրա։ Ճանապարհից բավական կտրել էր, դեռ ետևից լսվում էր սագերի ուրախ ճղճղոցը։
Երեք օր ամայության մեջ մոլորված թափառելուց հետո երիտասարդը դուրս է գալիս մի մեծ քաղաք։ Ինքը քաղաքին անծանոթ, քաղաքն իրեն։ Անծանոթ նորեկին առնում են տանում էդ քաղաքի թագավորի պալատը։ Պալատում երիտասարդը ծնկի է գալիս, երկրպագություն է անում թագավորին, ապա թե գրպանից հանում է պառավի տված զմրուխտյա արկղիկն ու դնում է թագուհու ոտների տակ։ Թագուհին հրամայում է վեր կենա՝ իր ձեռքովը տա թանկագին նվերը։ Թագուհին բաց է անում արկղիկը, մեջը նայում, նայելն ու ուշաթափ գետնովը դիպչելը մին է լինում։ Պալատականներն իսկույն վրա են թափում երիտասարդին բռնում են, որ բանտը տանեն, թագուհին աչքը բաց է անում, ուշքի է գալիս, հրամայում է ազատ թողնեն ու իրենք բոլորը դուրս գնան, որ ինքը ուզում է նրա հետ մենակ խոսի։
Մենակ են մնում թե չէ, թագուհին սկսում է լաց լինել ու լաց լինելով էսպես է խոսում երիտասարդի հետ.
— Ինչի՞ս համար են էս փառքն ու փայլը, երբ ամեն առավոտ վեր եմ կենում արտասուքով ու ամեն իրիկուն պառկում եմ արտասուքով։ Ես երեք աղջիկ ունեի։ Փոքր աղջիկս էնքան էր սիրուն, որ տեսնողն ասում էր՝ աղջիկ չի սա հրաշք է։ Ձյունի ճերմակն ու խնձորի ծաղկի կարմիրն իրար էին խառնված, նրա այտերին, իսկ մազերը փայլում էին արևի ճառագայթների նման։ Արտասվելիս աչքերից արտասուքի տեղակ ակն ու մարգարիտ էր թափում։ Տասնուհինգ տարին որ լրացավ՝ հերը երեք աղջկանն էլ կանչեց իրեն մոտ։ Տեսնելու բան էր, թե ինչպես ամենքն էլ հիացմունքից աչքները չռեցին, երբ ներս մտավ փոքր աղջիկս։ Հենց իմանաս երկնքից արև դուրս եկավ։
— Զավակներս,— ասավ թագավորը,— չեմ իմանում, թե երբ կամ ինչ ժամանակ կհասնի իմ վերջին օրը, դրա համար էլ ուզում եմ հենց էսօրվանից որոշել, թե ինչ բաժին եք ստանալու ամեն մեկդ իմ մահից հետո։ Գիտեմ, որ ամենքդ էլ սիրում եք ինձ, բայց ձեզանից որն ավելի շատ է սիրում, նա էլ ամենից մեծ բաժինը կստանա։ Ասացեք տեսնեմ, ամեն մեկդ ինչքան եք սիրում ինձ, որ ձեր խոսքերով կարողանամ ձեր սերը չափել։ Մեծն ասավ.
— Ես քեզ սիրում եմ ամենաքաղցր շաքարի չափ։ Միջնեկն ասավ.
— Ես քեզ սիրում եմ իմ ամենալավ զգեստի չափ։ Փոքրը լուռ էր։
— Իսկ դու, իմ ամենասիրելի աղջիկս, դո՞ւ ինչքան ես սիրում ինձ։
— Չգիտեմ, հայրիկ,— պատասխանեց աղջիկը,— ոչ մի բանի հետ չեմ կարողանում համեմատել իմ սերը։
Բայց հերն ստիպեց, որ նա մի բան ասի. էն ժամանակ աղջիկն ասավ.
— Ամենալավ կերակուրն էլ ինձ համար համ չունի առանց աղի. ես քեզ սիրում եմ աղի չափ։
Թագավորն էս որ լսեց՝ կատաղությունը բռնեց ու գոռաց.
— Էդպե՜ս... եթե դու ինձ աղի չափ ես սիրում, քո սիրո վարձատրությունն էլ կլինի աղ։
Իր թագավորությունը բաժանեց երկու մեծ աղջիկների մեջ, իսկ հրամայեց փոքրի մեջքին մի տոպրակ աղ կապեն ու տվեց երկու ծառայի, որ տանեն բաց թողնեն մի վայրենի խոր անտառում։ Ամենքս նրա համար խնդրեցինք, աղաչեցինք, պաղատեցինք, բայց չեղավ, չկարողացանք մեղմել թագավորի ցասումը։
Ա՜խ, եթե տեսնեիք, թե ինչպես էր լաց լինում մեզանից բաժանվելիս։ Ամբողջ ճանապարհը շաղ էր անցած էն մարգարիտնե՛րով, որ արցունքի տեղակ թափվում էին նրա աչքերից։ Սրանից հետո շուտով թագավորը զղջաց իր խստասրտության վրա, բարկությունը անցավ, փոխվեց գութի ու խղճահարության, հրամայեց ամեն տեղ որոնեն, գտնեն մեր դժբախտ երեխային, բայց ոչոկ չկարողացավ գտնի։ Ամեն անգամ, երբ մտքովս անց է կենում, թե նրան կերած կլինեն վայրենի գազանները, ցավից ու վշտից տեղս կորցնում եմ, չեմ իմանում, թե որտեղ եմ։ Շատ անգամ էլ ինձ մխիթարում եմ էն հուսով, թե նա կենդանի է դեռ և թաքնվել է մի որևէ քարանձավում կամ ապաստան է գտել գթասիրտ մարդկանց մոտ։ Հիմի բաց եմ անում ձեր տված զմրուխտյա արկղիկն ու հանկարծ տեսնում եմ նրա մեջը էն մարգարիտներից, որ արցունքի տեղակ թափվում էին իմ աղջկա աչքերից...
Դուք պետք է ինձ պատմեք՝ էս մարգարիտը որտեղից է ընկել ձեր ձեռքը։
Երիտասարդը պատմում է, թե՝ էս մարգարիտն ստացել եմ մի էս տեսակ պառավից, որ անշուշտ կախարդ պիտի լիներ, ու ինձ էլ շատ չարչարեց, բայց էդպես մի աղջիկ ոչ տեսել եմ, ոչ էլ դրա մասին մի որևէ բան եմ լսած։
Էստեղ թագավորն ու թագուհին վճռում են՝ ինչ ուզում է լինի՝ գտնեն պառավին։ Ասում է՝ որտեղ էս մարգարիտը գտնվել է, էնտեղ էլ կարելի է մի տեղեկություն իմանալ իրենց աղջկանից։
Սրանց թողնենք իրենց ճամփեն գնան, մենք դառնանք պառավին ու իր աղջկանը։
Պառավն իր տնակի լռության մեջ նստած իլիկ էր մանում։ Մութն ընկել էր, օջախի կողքին էրվող մարխը մարելու վրա էր։ Հանկարծ դուրսը աղմուկ բարձրացավ, սագերը հանդից տուն էին վերադառնում, ու հեռվից լսվում էր նրանց խուլ ճղճղոցը։ Մի քիչ անց՝ ներս մտավ պառավի աղջիկը։ Մերը մի թեթև գլխով արավ։ Աղջիկը մոր կողքին նստեց, իլիկն առավ ու սկսեց թել մանել, էնպես աշխույժ, ինչպես մի ջահել աղջիկ։ Էսպես լուռ մի երկու ժամ նստեցին՝ առանց մինը կամ մյուսը լեզուն պռունկովը տալու։ Վերջապես լուսամուտից մի շրշյուն լսվեց ու մթնից ներս նայեցին մի զույգ կրակոտ աչքեր։ Մի պառավ բու էր, որ երեք անգամ կանչեց բո՛ւ-բո՛լ, բո՛ւ-բո՛լ, բո՛ւ-բո՛ւ ու կորավ։
Պառավը գլուխը մի փոքր բարձրացրեց ու ասավ. «Ժամն եկավ, աղջիկս, գնա արա, ինչ որ անելու ես»։
Աղջիկը լուռ վեր կացավ դուրս գնաց։ Գնաց, գնաց, դուրս եկավ մի հովիտ ու հասավ մի ջրհորի, որի կողքին երեք կաղնի ծառ էին կանգնած։
Լրացած ահագին լուսինն էլ դուրս եկավ սարերի գլխին ու էնպես լույս արավ, որ ասեղ լիներ կորած, մարդ կնկատեր։ Լուսնի լույսի տակ աղջիկը հանեց իր հագի խորխը, ջրհորի վրա կռացավ ու սկսեց լվացվել։ Հետո խորխը ջուրը քաշեց ու փռեց որ սպիտակի լուսնի լույսի տակ։ Եվ միանգամից ի՜նչպես փոխվեց էն այլանդակ աղջիկը։ Դուրս եկավ կանգնեց մի անտես-աննման գեղեցկուհի, որ ոչ ուտես, ոչ խմես, կանգնես ու թամաշա անես։ Ճերմակ մազերը գլխիցն ընկան թե չէ՝ նրանց տակից ճոխ ոսկե մազերը էնպես վերևից ներքև թափվեցին, ոնց որ խրձով արևի շողքերը թափվեն, ու մարմինը պատեցին։ Մազերի տակից աչքերը փայլում էին ջուխտ աստղի նման ու այտերը վառվում էին կարմիր խնձորի ծաղկի պես։
Բայց ինքը տխո՜ւր-տխուր։ Գետին ընկավ ու սկսեց աղի-աղի լաց լինել։ Աչքերից արտասուքներն իրար ետևից թափվում էին գետին։ Էսպես նստած լաց էր լինում, ու երկար կմնար էս դրության մեջ, եթե հանկարծ մոտակա ծառերից մի խշխշոց չլսվեր ու հետն էլ մի չրտկոց։ Հրացանի ձեն լսած եղնիկի նման տեղիցը ծլունգ եղավ, իսկույն մտավ իր հին խորխի մեջ ու մի ակնթարթում չքացավ, տեղն ու տեղը հանգավ, ոնց որ ճրագին փչես՝ հանգչի։ Տերևի նման դողալով հասավ իրենց տնակը։ Տեսավ մերը շեմքում կանգնած սպասում է։ Ուզեց պատմի, պառավը մեղմորեն ասավ.
-— Լավ, լավ աղջիկս, ես ամեն բան գիտեմ։— Ասավ, ներս տարավ, մարխը վառեց ու մանածը թողած՝ ավելն առավ, սկսեց տնակն ավլել։
— Ամեն բան իստակ ու մաքուր պետք է լինի։
— Նանի, էս գիշերվա կեսին ինչո՞ւ ես տունը վեր քաղում։ Մա՞րդ պետք է գա, ի նչ է։
— Գիտե՞ս որ ժամն է, աղջիկս,— հարցրեց պառավը։
— Դեռ գիշերվա կեսը չկա, բայց մոտիկ է։
— Իսկ մտքովդ չանցա՞վ, որ սրանից երեք տարի առաջ մին էլ էսօր ես եկել դու ինձ մոտ։ Հիմի էս գիշեր ժամանակը լրացավ, ու մենք էլ միասին ապրել չենք կարող։
Աղջիկն գունատված հարցրեց.
— Նանի ջան, մի՞թե ուզում ես ինձ դուրս անես քո տանից։ Ո՞ւր գնամ ես։ Ոչ բարեկամ ունեմ, ոչ տեղ, ո՞ւմ մոտ գնամ։ Ինչ ասում ես՝ անում եմ, դու էլ գոհ ես ինձանից, էլ ինչո՞ւ ես դուրս անում...
Պառավը չէր ուզում ամեն բան պարզի, թե ինչ է պատահել աղջկա հետ, ու խոսքը փոխեց։
— Էլ էս խրճիթում չեմ ապրելու, ուզում եմ հեռանամ ու հեռանալիս մաքուր թողնեմ, թող սրբեմ։ Քեզ համար էլ դարդ մի անի, էլ ետ կգտնես քո հորական օջախը, ու գոհ կլինես էն վարձով, որ ես կտամ։
— Բայց, նա՛նի, ի՞նչ է պատահելու ինձ հետ,— կրկին հարցրեց աղջիկը։
— Մին էլ եմ ասում, ինձ մի՛ խանգարի, թող սրբեմ։ Անխոս գնա քո սենյակը, խորխդ հանիր ու հագիր քո էն մետաքսե զգեստը, որ հագիդ էր, երբ առաջին անգամ եկար ինձ մոտ։ Հագիր ու սպասիր քո սենյակում, մինչև կկանչեմ։
Հիմի թագավորից ու թագուհուց տանք տեղեկությունը։
Թագավորն ու թագուհին երիտասարդ իշխանին հետները առնում են ու ճանապարհ են ընկնում, գնում են պառավին գտնեն։
Երիտասարդը մի անտառում նրանցից ետ է մնում ու պետք է ճանապարոը մենակ շարունակեր։ Մյուս օրը նրան թվում է, թե ուղիղ ճանապարհն է դուրս եկել։ Գնում է, գնում է, մի տեղ մութը վրա է հասնում, բարձրանում է մի ծառի, ուզում է ծառի վրա գիշերի, առավոտը վեր կենա էլ ետ իր ճամփեն շարունակի։ Գիշերվա մի ժամին լրացած լուսնյակը որ դուրս է գալի, նկատում է, որ մի պառավ լեռներից իջնում է ցած։ Նկատում է, որ ճիպոտը ձեռին չի, բայց էս էն սագարած աղջիկն է, որ տեսել էր պառավի տնակում։
— Օհո,— բացականչում է ինքն իրեն.— ահա մինը եկավ։ Էս մինը որ ձեռս ընկավ, էն մյուսն էլ չի պրծնիլ ինձանից։
Բայց ինչքա՜ն է զարմանում, երբ այլանդակ կինը մոտենում է ջրհորին, խորխը հանում է, լվացվում, ոսկե մազերը թափվում են ուսերին, ու առջևը կանգնում է մի գեղեցկուհի, որ իր օրումը ոչ տեսել էր, ոչ լսել։ Շունչն իրեն պահած, գլուխը ճյուղերի արանքից հանում է ու աչքերը ոհառած նայում է աղջկանը։ Շատ է լինում դեպի առաջ հակված թե ինչ, ծառի մի ճյուղը կոտրում է. որ կոտրում է, աղջիկն իսկույն էլ ետ մտնում է իր խորխը ու եղնիկի նման թռչում, կորչում։
Աղջիկը հեռանում է թե չէ, երիտասարդն էլ ծառից իջնում է, ընկնում ետևից։ Շատ է գնում թե քիչ, մին էլ տեսնում է՝ մի տեղ առաջին երկու ստվեր են թափառում։ Դու մի՛ ասի՝ թագավորն ու թագուհին են։ Հեռվից պառավի մարխի լույսը նշմարել են, էն լույսի վրա գնում են։ Երիտասարդը պատմում է նրանց ջրհորի մոտ աչքով տեսած հրաշքը, ու էլ ոչ մի կասկած չի մնում, որ էն աղջիկը իրենց որոնած աղջիկը պիտի լինի։ Երկուսը դառնում են երեք ու գնում։ Գնում են, գնում, հասնում են պառավի տնակին։ Տեսնում են սագերը պառավի տնակի չորս կողմը բռնած, գլուխները թևերի տակը կոխած քնած են։ Ոչ մինը ոչ շարժվում է, ոչ ձեն է հանում։ Լուսամուտիցը ներս են նայում, տեսնում են՝ ներսը պառավը նստած իրեն համար իլիկ է մանում։ Տունն էլ էնքան մաքուր սրբած, վեր քաղած, հենց իմանաս մեջը հուրի-փերիներ էին ապրում, որ չգիտեն աղբն ու փոշին ինչ բան է։ Էս ամենը տեսնում են, բայց իրենց աղջկանը չեն տեսնում։ Չկա։ Միառժամանակ էսպես մտիկ են անում, վերջը սրտները պնդացնում են, լուսամուտը կամաց ծեծում են։ Պառավը կարծես թե հենց սրանց սպասելիս լիներ, տեղիցը վեր է կենում ու քաղցր ձեն տալի.
— Եկեք, ներս եկեք, ես ձեզ ճանաչում եմ։
Ներս են մտնում թե չէ՝ ասում է.
— Թագավորն ապրած կենա, դուք հո էսօր ստիպված չէիք լինիլ էսքան երկար ճանապարհ կտրելու, եթե երեք տարի առաջ ձեր սիրուն ու բարի աղջկանը, չգիտեմ ինչի համար, էնքան անիրավ կերպով դուրս չանեիք ձեր տանից։ Էն էլ էն աղջկանը, որ էնքան սիրում էր ձեզ։ Ասենք դրանից նրան ոչ մի վնաս չհասավ։ Էս երեք տարին, ճշմարիտ է, նա սագ էր արածացնում, բայց ոչ մի վատ բան չի սովորել ու իր մաքուր սիրտը պահել է անարատ։ Բայց դուք ձեր արժանի պատիժն առաք հենց էն ահ ու դողով, որով ապրում էիք էս երեք տարին։
Ապա մոտենում է կողքի ղռանն ու կանչում.
— Դուրս արի, աղջիկ ջան։
Դուռը ետ է բացվում, մետաքսե զգեստը հագին հայտնվում է թագավորի աղջիկը, ոսկի մազերը արձակ թափված ուսերին ու թիկունքին, աչքերը ցոլուն աստղեր ու ինքը ամբողջ կարծես թե հրեշտակ էր, որ երկիր իջավ։
Դուրս է գալիս, վազում է ընկնում հորն ու մոր վզովը ու սկսում է համբուրել։ Հերն ու մերը ուրախությունից լաց են լինում, իսկ երիտասարդ իշխանը մնում է ապշած կանգնած նրանց կողքին։ Աղջիկը նրան նկատում է թե չէ, ինքն էլ չի իմանում ինչու, կարմրում է, կարմիր վարդ է կտրում։ Թագավորն ասում է.
— Աղջիկ ջան, իմ թագավորությունը արդեն բաժանել եմ, հիմի ի՞նչ տամ քեզ։
— Սրան ոչ մի բան չի հարկավոր,— աղջկա տեղակ պատասխանում է պառավը։— Ես ձեզ եմ նվիրում սրա էն արտասուքները, որ թափել է ձեզ համար, սրանք մաքուր մարգարիտներ են, ավելի մաքուր ու թանկ, քան էն մարգարիտները, որ հանում են ծովերից, և ավելի արժեն, քան ձեր ամբողջ թագավորությունը։ Իսկ իրեն, ինձ արած ծառայության համար, նվիրում եմ իմ տնակը։
Պառավի էս ասելն ու անհետանալը մին է լինում։ Մին էլ էն են տեսնում՝ տնակի պատերը ճռճռացին, նայում են՝ տնակը դարձել է մի շքեղ պալատ, թագավորավայել սեղանները բաց արած, բազմաթիվ ծառաները վազում են դես ու դեն, ու ճերմակազգեստ ջահել աղջիկները շրջապատել են իրենց։
Դուրս է գալիս, որ պառավը ոչ թե մի չար կախարդ է եղել, այլ բարի ոգի։ Նա է տվել թագավորի աղջկանն էն շնորհքը, որ արտասուքները մարգարիտ դառնան, ու նա է նրան պահել դժբախտության օրերում։ Նա է պահել և էն բոլոր կախարդված ու դժբախտացած աղջիկներին, որ դարձել էին սագեր, այժմ նորից առան իրենց մարդկային կերպարանքը։ Վերջապես նա է առաջնորդել բարի երիտասարդ իշխանին դեպի թագավորի անմեղ հալածված աղջիկը։
Էս բոլորից հետո ամուսնանում են նրանք, մոռանում են իրենց անցկացրած ծանր օրերը, և ապրում են ուրախ ու երջանիկ, բարի ոգու պարգևած էն գեղեցիկ պալատում, որ առաջ մի աղքատիկ տնակ էր։
Գրանցված է
http://hhasmikk.spaces.live.com/
rainbow
Ընտրյալ
Արմսոուլցի
Վարկանիշ: +24/-1
Ռադիոծածկույթից դուրս է
Սեռը:
Գրառում: 1545
http://hhasmikk.spaces.live.com/
Հեքիաթներ
«
Պատասխան #8 :
Օգոստոսի 20, 2007, 02:22:45 pm »
ՄՈԽՐՈՏԸ
(ԳՐԻՄՄ ԵՂԲԱՅՐՆԵՐ)
Մի հարուստ մարդու կին հիվանդանում է։ Տեսնում է մահը մոտենում է՝ կանչում է իր մինուճար աղջկանը, ասում է.
— Զավա՛կս, եղի՛ր լավն ու բարի, էն ժամանակ աստված միշտ քեզ կլսի, ես էլ երկնքից մտիկ կանեմ քեզ ու անբաժան քեզ հետ կլինեմ։
Ասում է ու արևը ապրողներին բաշխում, մեռնում։ Աղջիկն ամեն օր գնում է մոր գերեզմանի վրա լաց լինում և մնում է միշտ լավն ու բարի։
Ձմեռը գալիս է, ձյունը սպիտակ սավանով ծածկում է մոր գերեզմանը, իսկ գարնան արևը շողալուն պես հերը ետնակին է ուզում, աղջկա համար խորթ մեր է թերում։ Խորթ մերն հետը երկու աղջիկ է բերում, դրսից սիրուն ու ներսից չար ու սևահոգի։ Ու խորթ աղջկա համար սկսվում են սև օրերը։
— Մի՞թե էս կուռկուռն էլ մեզ հետ միասին պետք է տանը պարապ-սարապ նստի։ Ով ուզում է հաց ուտի, պետք է աշխատի։— Ասում են խորթ քույրերն ու տանիցը դուրս են անում, քշում խոհանոցը։ Լավ շորերն ու կոշիկները հագիցը հանում են, հին քուրչեր ու փետե ոտնամաններ են հագցնում. ծափ են տալիս՝ վրեն ծիծաղում.— «Մի էս իշխանուհուս մտիկ արեք է՜, տեսեք՝ ոնց է զուգվել, զարդարվել...»
Խեղճ աղջիկն առավոտից մինչև իրիկուն պետք է խոհանոցում չարչարվեր։ Առավոտը ծեգին պետք է վեր կենար ջուր կրեր, կրակ աներ, կարեր, կարկատեր, եփեր, թափեր։ Խորթ քույրերն էլ շարունակ նրան վշտացնում էին ու վիրավորում, ծաղրում էին, ընտրած ոսպն ու սիսեռը շաղ էին տալիս, մոխիրն էին ածում, ու նա նորից պետք է նստեր հատիկ-հատիկ հավաքեր։
Իրիկուններն էլ, երբ որ բանը վերջացնում էր, անկողին չուներ, կրակի առաջին՝ մոխրի վրա էր պառկում։ Դրանից էլ միշտ մոխրոտ էր լինում ու դրա համար էլ քույրերը ավելի անունը դրին Մոխրոտ։
Մի անգամ էս Մոխրոտի հերը, ուրիշ տեղ գնալիս, խորթ աղջիկներին հարցնում է, թե՝ ի՞նչ եք ուզում, որ ձեզ համար բերեմ։ Մինն ասում է — «Ինձ համար սիրուն շորեր բեր»։ Մյուսն էլ, թե — «Ինձ համար մարգարտե մանյակ բեր»։
----Իսկ դու, Մոխրոտ ջան, դո՞ւ ինչ կուզես, որ քեզ համար բերեմ։
Մոխրոտն էլ ասում է.
— Հա՛յրիկ, էն ծառի ճյուղը, որ վերադարձիդ կդիպչի քո գլխարկին, էն ճյուղը կտրի ու բեր ինձ համար։
Հերը գնում է խորթ աղջիկների համար լավ շորեր է առնում, մարգարտե մանյակ ու թանկագին քարեր է առնում ու ճամփա ընկնում դեպի տուն։ Վերադարձին մի ծմակով անց կենալիս մի ընկուզենու ճյուղ դիպչում է գլխարկին, գլխարկը վեր գցում։ Էն ճյուղն էլ կտրում է հետը վերցնում, որ Մոխրոտին տա։ Տուն է հասնում, խորթ աղջիկների ուզածներն իրենց է տալիս, ընկուզենու ճյուղն էլ տալիս է Մոխրոտին։ Մոխրոտը շնորհակալ է լինում հորից, տանում է էն ընկուզենու ճյուղը մոր գերեզմանի վրա տնկում ու լաց է լինում։ Էնքան լաց է լինում, էնքան լաց է լինում, որ արտասուքով էն տնկած ընկուզենու ճյուղը ջրում է։ Ու ընկուզենու ճյուղը դուրս է գալիս, մեծանում, մեծ ծառ է դառնում։
Մոխրոտը օրը երեք անգամ գնում է էն ծառի տակ լաց է լինում ու աղոթք անում։ Ամեն անգամ էլ մի ճերմակ թռչուն գալիս է էն ծառին վեր գալիս ու, Մոխրոտն ինչ որ սրտով ուզում է, էն սրտով ուզածը վերևից գցում է ներքև։
Մի անգամ էլ թագավորը մի հանդես է սարքում, որ երեք օր երեք գիշեր պետք է քաշեր։ Իր տերության բոլոր գեղեցիկ աղջիկներին հրավիրում, հավաքում է էն հանդեսին, որ իր տղեն նրանց միջիցը իրեն համար հարսնացու ընտրի։ Խորթ քույրերը որ իմանում են իրենք էլ են հրավիրված, ուրախանում, աշխարհքով մին են լինում, Մոխրոտին ձեն են տալիս.— «Արի՛, Մոխրո՛տ, արի՛, մեր մազերը սանրի, մեր կոշիկները սրբի, մեր կոճակները մեր գցի, գնում ենք թագավորի պալատը խնջույքի»։
Ինչ որ ասում են, ամեն բան Մոխրոտը կատարում է, բայց սիրտն ուզում է, որ ինքն էլ պար գա, ինքն էլ ուրախանա, խորթ մորը խնդրում է, որ իրեն էլ հետները տանեն պալատը։
— Ը՛հ, հողեմ գլուխդ,— ճչում է խորթ մերը,— ակաս-մակաս՝ էդ մոխրոտ տեղովդ հենց դու էիր պակաս թագավորի պալատում։ Ոչ հագիդ հագուստ ունես, ոչ ոտիդ ոտնաման, դու էլ ես ուզում պալատումը պար գա՞ս, տո Մոխրոտ։
Դեռ էդպես խնդիրքը մերժում է, վերջն ասում է.
— Դե լավ. մի աման ոսպ եմ ածել մոխիրը, երկու ժամումը թե կջոկես՝ հետներս քեզ էլ կտանենք, թե չէ հո՝ չենք տանիլ։
Մոխրոտն էս լսում է թե չէ, ետևի դռնիցը դուրս է թռչում պարտեզ ու կանչում.
«Իմ ընկերնե՛ր, աղունակնե՛ր,
Երկընքի տակ թըռչող հավքեր,
Թըռե՜ք, եկե՛ք ամեն կողմից,
Վեր քաղեցեք ոսպը մոխրից.
Լավն՝ ամանը, վատը՝ ձեզ կեր,
Իմ ընկերնե՛ր, թըռչուն հավքե՛ր»։
Էս ասելն է լինում։ Մին էլ էն է տեսնում խոհանոցի լուսամուտից երկու ճերմակ աղավնի ներս ընկան, նրանց ետևից տատրակները, տատրակների ետևից էլ մնացած թռչունները։ Ծլվլալով իջնում են ուղիղ մոխրի վրա ու, կը՛տ-կը՛տ, կտուցներով սկսում են ոսպը մոխրից վեր քաղել, վատերն ուտել, լավերն ածել ամանի մեջ։ Մի ժամ էլ չի քաշում՝ բոլոր ոսպը ջոկում, հավաքում են, ետ թռչում գնում։ Մոխրոտը ամանն առնում է, ուրախ-ուրախ տանում տալիս խորթ մորը, ասում է՝ հիմի ինձ էլ հետը կտանի։ Խորթ մերն ասում է.— «Չէ՛, չեմ տանիլ, ոչ հագիդ հագուստ ունես, ոչ ոտիդ ոտնաման, ի՞նչպես պետք է պալատումը պար գաս։ Դու խաղք ու խայտառակ կլինես, մենք էլ քեզ հետ»։
Մոխրոտը լաց է լինում։ Էն ժամանակ խորթ մերն ասում է.
— Դե լավ՝ երկու աման ոսպը մի ժամում թե մոխրիցը ջոկեցիր, հետներս կտանենք, թե չէ՝ հո չէ։— Մտքումն էլ ասում է՝ «Էս հո իսկի չի կարող անի»։
Երկու աման ոսպն ածում է մոխիրը, իսկ Մոխրոտը ետևի դռնից պարտեզն է վազում.
«Իմ ընկերնե՛ր, աղունակնե՛ր,
Երկընքի տակ թըռչող հավքեր,
Թըռե՜ք, եկե՜ք ամեն կողմից,
Վեր քաղեցեք ոսպը մոխրից,
Լավն՝ ամանը, վատը՝ ձեզ կեր,
Իմ ընկերնե՛ր, թըռչուն հավքեր»։
Կանչում է թե չէ՝ խոոանոցի լուսամուտից թռթռալով երկու ճերմակ աղավնի են ներս ընկնում, նրանց ետևից տատրակները, տատրակների ետևից էլ մնացած թռչունները։ Ծլվլալով իջնում են մոխրի վրա ու, կը՛տ-կը՛տ, կտուցներով սկսում են ոսպր մոխրից վեր քաղել, վատերն ուտել, լավերն ածել ամանի մեջ։ Մի ժամ էլ չի՛ քաշում, բոլոր ոսպը ջոկում, հավաքում են, ետ թռչում գնում։ Մոխրոտը ամանն առնում է, ուրախ-ուրախ տանում է տալիս խորթ մորը, ասում է հիմի անպատճաո ինձ էլ կտանի հետը։ Խորթ մերն ասում է. -«Ինչ ուզում ես արա, մին է, քեզ հետներս չենք տանելու, ոչ հագիդ հագուստ ունես, ոչ ոտիդ ոտնաման, ի՞նչպես պետք է պալատում պար գաս։ Դու խաղք ու խայտառակ կլինես, մենք էլ քեզ հետ»։ Ասում է, երեսը շուռ տալիս, իր երկու գոռոզ աղջիկներին առնում գնում։
Մոխրոտը տանը մնում է մեն-մենակ։ Վեր է կենում գնում մոր գերեզմանի վրա, ընկուզենու տակին կանգնում ու կանչում.
«Ժաժ ե՛կ, իմ ծա՛ռ, ձըգիր զառ-վառ
Ոսկի-արծաթ շոր ինձ համար»։
Կանչում է թե չէ՝ ճերմակ թռչնակը ծառի վրիցը ոսկեկար ու արծաթակար մի ձեռք շոր ու ոտնամաններ է գցում ներքև։ Մոխրոտն իսկույն հագնում է ու շտապում պալատը։ Արծաթակար ու ոսկեկար զգեստը հագին՝ էնքան գեղեցիկ է լինում, որ խորթ մերն ու քույրերը չեն ճանաչում։ Ասում են՝ ով գիտի ինչ թագավորի աղջիկ է։ Մոխրոտն իսկի մտքներովն անց էլ չի կենում, ասում են՝ հիմի նա, տանը նստած, կեղտոտ-կեղտոտ՝ մոխրիցը ոսպն է ջոկում։
Թագավորի տղեն որ տեսնում է, իսկույն դեմն է գալիս, ձեռիցը բռնում է, հետը պար է գալիս ու էլ ձեռը ձեռիցը բաց չի թողնում։
Էսպես մինչև իրիկուն պար է գալիս, իրիկունն էլ, որ ուզում է տուն գնա, թագավորի տղեն ասում է.
— Ես քեզ ճանապարհ կդնեմ։
Շատ է ուզում իմանա, թե ո՞վ է էն գեղեցկուհին, ի՞նչ տանից է, ո՞ւմ աղջիկն է։ Բայց ճամփին մոխրոտը հանկարծ թռչում է, մտնում իր հոր աղավնոցը, կորչում։ Թագավորի տղեն սպասում է, մինչև որ Մոխրոտի հերը գալիս է։ Ասում է՝ էն անծանոթ գեղեցկուհին քո աղավնոցը մտավ։
Ծերունին միտք է անում.— Չլինի՞ թե մեր Մոխրոտն է էս գեղեցկուհին...
Աղավնոցը քանդում են, տակնուվրա են անում, ոչ Մոխրոտ կա, ոչ ուրիշ օքմին։
Դու մի՛ ասիլ՝ Մոխրոտը մի կողմից աղավնոցի գլուխն է բարձրացել, մյուս կողմից ներքև թռել ու մի ակնթարթում ընկուզենու տակ կանգնել։ Էնտեղ իր ճոխ զգեստները հանել է դրել մոր գերեզմանի վրա ու թոչնակը ետ է տարել, իսկ ինքը վազել է խոհանոց՝ նորից մոխրի վրա պառկել։ Խորթ մերն ու աղջիկներն էլ գալիս են տեսնում՝ ինչպես որ թողել են, էնպես Էլ՝ Մոխրոտը, գուրչերը հագին, մոխրի վրա պառկած, կողքին էլ ձիթի ճրագը մխում է։
Մյուս օրը հանդեսն էլ ետ նորոգվում է։ Հերը, խորթ մերն ու քույրերը դարձյալ նոր շորեր են հագնում ու գնում, իսկ Մոխրոտը շտապում է իր ընկուզենու տակն ու կանչում։
«Ժաժ ե՛կ, իմ ծա՛ռ, ձըգիր զառ-վառ
Ոսկի-արծաթ շոր ինձ համար»։
Ճերմակ թռչնակը առաջվանից ավելի գեղեցիկ մի ձեռք շոր է գցում ներքև։ Էս շորերը հագին Մոխրոտը որ չի հայտնվում խնջույքո՜ւմ՝ շափաղը պալատի պատերովն է տալիս, հանդիսականները մնում են բերանները բաց։ Դու մի՛ ասիլ՝ թագավորի տղի աչքն էլ հենց ճամփին է լինում։ Տեսնում է թե չէ՝ դեմն է վազում, ձեռիցը բռնում է տանում ու միմիայն նրա հետ է պարում շարունակ։ Ուրիշ պարեկներ էլ որ մոտենում են, ասում է՝ չէ, իմ պարընկերը սա է, միայն սրա հետ պետք է ես պար գամ։
Էլ ետ մութը որ ընկնում է՝ աղջիկն ուզում է գնա իրենց տունը։ Թագավորի տղեն ետևիցը գնում է, որ աչքով պահի, տեսնի թե ում տունն է մտնում։ Մոխրոտը վազում է ընկնում իրենց տան ետևի պարտեզը։ Պարտեզում մի տանձենի է լինում, լիքը հասած, հրաշալի տանձերով։ Սկյուռի նման ճարպիկ էն ծառն է բարձրանում ու ճյուղերի արանքում էնպես է կորչում, որ թագավորի տղեն չի էլ կարողանում նկատի, թե որտեղ թաքնվեց։ Սպասում է, մինչև Մոխրոտի հերը գալիս է։ Ասում է.
— Էն անծանոթ աղջիկը էլ ետ աչքիցս թռավ ու, կարծես թե՝ էս ձեր տանձենուն բարձրացավ...
Հերը միտք է անում.— «Չլինի՞ թե էս մեր Մոխրոտն է...» հրամայում է, կացինը բերում են, տանձենին կտրում են՝ վրեն ոչ ոք չկա։ Մտնում են խոհանոցը. տեսնում են, ինչպես միշտ, դարձյալ մոխրի վրա պառկած է։ Դու մի ասիլ՝ ծառի մի կողմից բարձրացել է, մյուս կողմից իջել, լավ շորերը տարել է տվել թռչնակին, հին գուրչը հագել ու էլ ետ եկել մոխրի վրա պառկել։
Երրորդ անգամն են տանեցիք գնում խնջույք։ Մոխրոտն էլ երրորդ անգամ վազում է մոր գերեզմանի վրա, իր ընկուզենու տակ կանգնում ու կանչում.
«Ժաժ ե՛կ, իմ ծա՛ռ, ձըգիր զաո-վառ
Ոսկի-արծաթ շոր ինձ համար»։
Էս անգամ ճերմակ թռչնակը մի էն տեսակ ճոխ ու շքեղ զգեստ է գցում ներքև, որ աշխարհքում հողեդեն մարդը ոչ ունեցել է, ոչ կունենա, իսկ ոտնամանները՝ զուտ ոսկուց։
Էս զգեստը հագին, զուգված-զարդարված որ հանդեսի մեջ դուրս է գալիս՝ ամենքն էլ արմանքից ու զարմանքից քշվում, վերանում են։ Իսկ թագավորի տղեն սկսում է հետը պարել, շարունակ պարել, ով որ էլ մոտենում է, ասում է.
— Չէ՛, մենակ ես պետք է պարեմ սրա հետ...
Էլ ետ որ մութն ընկնում է, Մոխրոտն ուզում է գնա, թագավորի տղեն էլ ուզում է ուղեկցի, բայց էնպես ձեռաց սահում է ու չքանում, որ տղեն չի էլ կարողանում ետևիցը հասնի։ Միայն թե թագավորի տղեն էս անգամ խորամանկություն էր բանեցրել։ Հրամայել էր, որ պալատի սանդուղքները ձյութեն։ Սանդուղքները ձյութած են լինում ու, շտապ իջնելու ժամանակ, աղջկա ձախ ոտնամանը կպչում է սանդուղքին, մնում։
Թագավորի տղեն ոտնամանը վերցնում է ու վրեն զարմանում, թե ինչքան է փոքրիկ ու ինչքան է սիրուն, էն էլ զուտ մաքուր ոսկուց։
Մյուս օրը վեր է կենում, ոտնամանն առնում, գնում Մոխրոտի հոր մոտ։ Ասում է՝ կա թե չկա, նա պետք է լինի իմ կինը, ում ոտին էս ոտնամանը կգա։
Խորթ քույրերը ուրախանում են։ Իրենք էլ փոքրիկ, սիրուն ոտներ են ունենում։ Մեծ քույրն իսկույն խնդմնդալով իր սենյակն է վազում, մերը կողքին կանգնում է, ինքը ոտնամանը ոտի վրա փորձում է։ Փորձում է, բայց փոքր է գալիս, ինչ անում է, չի անում, մեծ մատը ոչ մի կերպ ներս չի գնում։ Մերը դանակը հանում է իրեն է տալիս, ասում է.
— Ա՛ռ, մեծ պճեղդ կտրի, վախիլ մի՛, որ թագուհի դառնաս, ոտով հո չե՞ս ման գալու։
Աղջիկը դանակն առնում է, մեծ պճեղը կտրում, ոտը կոխում է ոտնամանի մեջ ու, մի կերպ ցավին հաղթելով, դուրս է գալիս թագավորի տղի մոտ։
Թագավորի տղեն ասում է՝ իմ հարսնացուն սա է, որ կա։ Էս աղջկանը գավակն է առնում, ձին քշում։ Բայց ճամփին էն գերեզմանի մոտից անց կենալիս՝ ընկուզենու վրից երկու ճերմակ աղավնի կանչում են.
Ղո՜ւ, ղո՜ւ, տղա՛, չե՞ս նըկատում,
Ոնց է ոտից արյուն կաթում.
Փոքր է ոտին ոտնամանը,
Քու հարսնացուն մընաց տանը։
Էս թագավորի տղեն մտիկ է անում, տեսնում է՝ աղջկա ոտնամանից արյունը ծորելով գնում է։ Ձիու գլուխը ետ է շուռ տալիս, էս աղջկանը ետ տանում, ասում է՝ սա իմ հարսնացուն չի, թող մյուս քույրը փորձի՝ տեսնենք։
Երկրորդ քույրն է վազում իր սենյակը, որ ոտնամանը ոտին փորձի։ Պճեղները լավ են գնում, բայց սրա էլ կրու՛նկն է մեծ դուրս դալիս։ Մերը դանակը հանում է իրեն տալիս, ասում է.
— Ա՛ռ, կրնկիցդ մի քիչ կտրի, վախիլ մի՛, որ թագուհի դառնաս՝ ոտով հո չե՞ս ման գալու։
Աղջիկը կրնկից մի քիչ կտրում է, ոտը մի կերպ ոտնամանի մեջ է կոխում ու, ցավին զոռելով, դուրս է գալիս թագավորի տղի մոտ։
Թագավորի տղեն ասում է՝ հիմի արդեն գտա, սա է իմ հարսնացուն, որ կա։ Ձին նստում է, աղջկանը գավակն է առնում ու քշում։
Գերեզմանի կողքից անց կենալիս՝ ընկուզենու վրից էն երկու աղունակներն էլ ետ կանչում են.
— Ղո՛ւ, ղո՜ւ, տղա՛, չե՞ս նըկատում.
Ոնց է ոտից արյուն կաթում.
Փոքր է ոտին ոտնամանը,
Քու հարսնացուն մընաց տանը։
Թագավորի տղեն մտիկ է անում, տեսնում՝ արյունը դուրս է ծորում աղջկա սպիտակ գուլպաների տակից ու ոտնամանից կաթկըթում։ Ձիու գլուխը ետ է շուռ տալիս, կեղծ հարսնացուին էլ ետ բերում իրենց տունը։ Ասում է.
— Սա էլ չի իմ իսկական ոարսնացուն։ Դուք էլ ուրիշ աղջիկ չունե՞ք...
Հերն ասում Է.— «Չէ՛, էլ ուրիշ աղջիկ չունենք։ Ճշմարիտ է, իմ առաջվա կնկա մահից հետո մի փոքրիկ աղջիկ մնաց, որ մենք Մոխրոտ ենք ասում, բայց դե նա ձեզ վայել հարսնացու չի, որտեղից որտե՜ղ...»
Թագավորի տղեն ուզում է անպատճառ Մոխրոտին տեսնի.
— Չէ՛, ամա՜ն,— ասում է խորթ մերը.— նա էնպես կեղտոտ է, որ վրեն մտիկ անել չի լինիլ։
Բայց թագավորի տղեն կանգնում է, թե՝ ինչ ուզում է լինի, պետք է տեսնեմ, ու ձեն է տալիս, Մոխրոտին կանչում։
Մոխրոտը, երեսն ու ձեռները շարմաղ լվացած, դուրս է գալիս, գլուխ տալիս թագավորի տղին։ Սա էլ ոսկի ոտնամանը նրան է տալիս, որ ոտին չափի։
Տեղն ու տեղը նստարանի վրա նստում է, փետե կոպիտ ոտնամանները հանում, ոսկի ոտնամանը հագնում։ Էնպես է ոտին գալիս, ոնց որ հալած-թափած։ Որ ոտի է կանգնում ու ժպտալով թագավորի տղի աչքերի մեջը նայում, թագավորի տղեն հանկարծ ճանաչում է, տեսնում է՝ սա հենց էն գեղեցկուհին է, որի հետ ինքը պարում էր ու որին ման է գալիս։
— Ահա,— ասում է,— վերջապես գտա իմ իսկական հարսնացուն։
Խորթ մերն ու իր աղջիկները վախից վեր են թռչում, նախանձից ու ցավից քաթանի պես գունատվում։ Թագավորի տղեն իր ձին հեծնում է, Մոխրոտին գավակն առնում ու թռչում դեպի իր պալատը։ Մոխրոտի մոր գերեզմանի մոտից անցնելիս՝ ընկուզենու վրից էն երկու ճերմակ աղունակները մնչում են.
— Ղո՛ւ, ղո՜ւ, տղա՛, չե՞ս նըկատում,
Էլ արյուն չի ոտից կաթում.
Ոտնամանը ոտինն է բուն,
Բարով տանես քո հարսնացուն։
Էսպես մնչում են, հետո ցած են թռչում, մինը Մոխրոտի աջ ուսին է բազմում, մյուսը՝ ձախ ուսին։ Ու էդպես էլ մնում են։
Հարսանիքի ժամանակ Մոխրոտի խորթ քույրերն էլ են գալիս, որ իրենց վրա էլ կաթի նրա բախտիցը, ու իբրև թե ուրախանում են։ Պսակ գնալիս մեծը Մոխրոտի աջ կողմն է կանգնում, փոքրը ձախ կողմը, ու աղունակները մեծի աջ աչքն են հանում, փոքրի ձախ աչքը։ Պսակից ետ գալիս մեծը ձախ կողմն է անցնում, փոքրը աջ կողմը։ Էս անգամ էլ աղունակները մեծի ձախ աչքն են հանում, փոքրի աջ աչքը, ու թողնում են։ Ու էսպես, երկուսն էլ իրենց չարությունից կուրանում են ու ամբողջ իրենց կյանքում էլ մնում են կույր։
Գրանցված է
http://hhasmikk.spaces.live.com/
rainbow
Ընտրյալ
Արմսոուլցի
Վարկանիշ: +24/-1
Ռադիոծածկույթից դուրս է
Սեռը:
Գրառում: 1545
http://hhasmikk.spaces.live.com/
Հեքիաթներ
«
Պատասխան #9 :
Օգոստոսի 20, 2007, 02:25:06 pm »
ԿԱՐՄՐԻԿԸ
(ԳՐԻՄՄ ԵՂԲԱՅՐՆԵՐ)
Լինում է չի լինում՝ մի փոքրիկ սիրուն աղջիկ է լինում։ Ով մի անգամ տեսնում է՝ սիրում է էս աղջկանը, բայց ամենից շատ իր տատն է սիրում, էլ չի իմանում ինչ անի, որ թոռան սիրտը շահած պահի։
Մի անգամ էլ մի կարմիր գլխարկ է նվիրում։ Էս կարմիր գլխարկն էնքան է սազ գալիս էս աղջկանը, որ էլ չի ուզում գլխին ուրիշ գլխարկ դնի բացի կարմրից։ Կարմիր շորեր էլ հագցնում են, ոտից մինչև գլուխ կարմրում է, դրա համար էլ անունը դնում են Կարմրիկ։
Մի անգամ էլ մերը Կարմրիկին ասում է.
— Ա՛ռ էս գաթեն ու էս գինին տար տուր տատին, հիվանդացել է, թուլացել է, թող ուտի, խմի, մի քիչ ուժի գա։ Դե՛, քանի օրը շոգ չի, գնա՛, միայն կարգին, կամաց գնա, ճամփից էլ չծռվես, թե չէ վեր կընկնես շիշը կջարդես, էլ տատի համար բան չի մնալ։ Տատի մոտ էլ որ մտնես, չմոռանաս՝ տատին բարևես։ Էնտեղ էլ հանգիստ կաց, դես ու դեն չվազվզես։
— Հա՛, մայրի՛կ, ինչպես ասում ես՝ էնպես կանեմ,— խոսք է տալիս Կարմրիկն ու գնում։
Տատն ապրելիս է լինում գյուղից մի կես ժամ հեռու, անտառի մեջ։ Կարմրիկը հենց անտառն է մտնում թե չէ, դեմը դուրս է գալիս մի գել։ Բայց Կարմրիկը չի իմանում, թե գելն ինչ սարսափելի գազան է, ու իսկի չի էլ վախենում։
— Բարո՛վ, Կարմրի՛կ,— ասում է գելը։
— Բարով, Գել-ախպեր։
— Էսպես վաղ-վաղ ո՞ւր ես գնում, Կարմրի՛կ։
— Գնում եմ տատիս մոտ։
— Էդ ի՞նչ ես տանում գոգնոցումդ։
— Գաթա ու գինի եմ տանում։ Մենք երեկ գաթա թխեցինք՝ տատիկս հիվանդացել է, թուլացել է, տանում եմ, որ գաթեն ուտի, գինին էլ խմի՝ ուժի գա։
— Քո տատը որտե՞ղ է ապրում։
— Անտառում, մի քառորդ ժամի ճամփա էլ կա մինչև էնտեղ։ Էնտեղ երեք կաղնի ծառ կա, էն ծառերի տակին է նրա տունը, ա՛յ էն, որ չորս կողմն էլ տկողնի ցանկապատ ունի, հիմի կարելի է հիշես։
Կարմրիկն էսպես խոսում է, իսկ գելն իրան-իրան միտք է անում.
— Էս փոքրիկ, քնքուշ աղջիկը ի՞նչ անուշ պատառ է... սա ավելի համով կլինի, քան թե պառավը։ Ապա, քեզ տեսնեմ, մեր տղա, բանն էնպես խելքով բռնի, որ ջուխտն էլ ճանկդ գցես։.
Մի քիչ Կարմրիկի հետ գնում է ու ասում.
— Մի դեսը մտիկ արա է՛, Կարմրի՛կ, տե՜ս ի՛նչ հիանալի ծաղիկներ են փռված մեր չորս կողմը։ Մի չես կանգնում ու չես հիանում սրանցով։ Մի լսի՛ր, տես թռչուններն ի՜նչ ուրախ են երգում։ Հենց ուղիղ քշած, սուս ու փուս գնում ես, կարծես թե ուսումնարան ես գնում։ Մի տես, ի՜նչ ուրախություն է անտառում...
Էստեղ գլուխը վեր է քաշում Կարմրիկը, չորս կողմն աչք ածում, տեսնում է ծառերի տերևների արանքից էստեղ-էնտեղ ներս են թափանցում ու խաղում են արևի շողքերը, իսկ կանաչ խոտի մեջ ցրիվ բարձրանում են գույնզգույն անհամար ծաղիկները։ Մտքումն ասում է՝
— Տատի համար որ մի փունջ ծաղիկ էլ տանեմ, հո շատ կուրախանա։ Դեռ ժամանակ էլ կա, կհասնեմ...
Ասում է, ճամփից դուրս է գալիս անտառն ընկնում ու սկսում ծաղիկ քաղել։ Մինը պոկում է, տեսնում է նրա կողքին ավելի գեղեցիկն է ծաղկում, հիմի էլ էն կողմն է վազում, էսպիսով էլ ավելի ու ավելի հեռու, անտառի խորքն է մտնում։
Իսկ էս ժամանակ գելը կարճ ճամփով տատի տունն է հասնում ու դուռը ծեծում։
— Էդ ո՞վ է։
— Կարմրիկն եմ, քեզ համար գինի ու գաթա եմ բերել, դուռը բաց արա։
— Դռան փակիչին հուպ տուր, կբացվի,— ներսից ձեն է տալիս տատը։— Ես թույլ եմ, չեմ կարող վեր կենալ։
Գելը դռան փակին հուպ է տալիս, դուռը ետ է բացվում։ Լուռ հարձակվում է անկողնի վրա ու պառավին ողջ-ողջ կուլ տալիս։ Հետո նրա շորերը հագնում է, նրա գլխակապիչը կապում, անկողնում պառկում ու վերմակը քաշում վրեն։
Իսկ Կարմրիկն էնտեղ մի ծաղկից մյուս ծաղիկն է վազում, ու երբ որ էնքան շա՜տ-շա՜տ ծաղիկ է քաղում, որ տեսնում է էլ չի կարող տանի, նոր տատը միտն է ընկնում, դարձյալ ընկնում է ճամփեն, վազում դեեպի տատի տունը։
Որ հասնում է տատի տունը՝ զարմանում է, թե դուռն ինչու է կրնկի վրա բաց։
Ներս է մտնում, սիրտը մի վախ է ընկնում։ Ասում է՝ «Տեր աստված, միշտ իմ տատի մոտ էնպես լավ էր, էսօր ինչո՞ւ եմ էսպես վախենում...» Մտքումն էսպես է ասում ու ձեն է տալիս.
— Բարի լո՛ւյս, տա՛տի ջան։
Պատասխան չկա։ Մոտենում է տատի անկողնին, վերմակը ետ է քաշում։ Տեսնում է տատը պառկած է, բայց չի իմանում ինչու՝ գլխակապիչը ներքև է քաշել ու էնպես տարօրինակ է նայում, որ...
— Վա՜յ,— ասում է,— տա՛տի, էդ ի՜նչ ահագին ականջներ ունես...
— Էս նրա համար է, որ քեզ լավ լսեմ, բա՛լիկս...
— Վա յ, տա՛տի, էդ ի՜նչ ահագին աչքեր ունես...
— Էս նրա համար է, որ քեզ լավ տեսնեմ, բա՛լիկս...
— Վա՜յ, տատի, էդ ի՜նչ ահագին ձեռներ ունես...
— Էս նրա համար է, որ քեզ ավելի լավ գրկեմ, բալիկս...
— Բայց, տա՛տի, էդ ի նչ սարսափելի մեծ բերան ունես...
— Իսկ էս նրա համար է, որ քեզ շուտով ուտեմ...
Ասում է գելն ու տեղից ներքև թռչում, ձեռաց կուլ է տալիս խեղճ Կարմրիկին։
Սրան էլ կուլ է տալիս, կշտանում է ու նորից անկողնում պառկում, խռմփացնելով քնում։ Հենց էս ժամանակ, դու մի ասիլ, մի որսկան էդ պառավի տան մոտից անց է կենում։ Ասում է.
— Էս պառավն ինչո՞ւ է էսպես խռմփացնում, մի տեսնեմ, չլինի թե հետը բան է պատահել...
Ներս է մտնում, մահճակալին մոտենում, տեսնում է պառավի տեղը պառկած գելը։
— Հը՜, վերջապես ճանկս ընկար, անիծվա՛ծ, վաղուց էի քեզ ման գալիս։
Ասում է որսկանն ու մին ուզում է հրացանով զարկի, մին էլ մտածում է, թե կարելի է պառավին կուլ է տվել ու կարելի է դեռ նրան փրկել։ Էլ որացանով չի զարկում, դանակը առնում է ու սկսում է փորը ճղել։ Մի քիչ ճղում է թե չէ՝ մի կարմիր գլխարկ է երևում, մի քիչ էլ ճղում է՝ Կարմրիկը կենդանի-կենդանի դուրս է թռչում ու կանչում.
— Վա՜յ, ի՜նչքան վախեցա... ի՜նչ մութ էր գելի փորումը...
Նրա ետևից էլ տատն է դուրս գալիս, նա էլ էր դեռ կենդանի, բայց դժվար էր շունչ քաշում։
Էստեղ Կարմրիկը շտապով մեծ-մեծ քարեր է հավաքում, էն քարերով բերում են գելի փորը լցնում։ Գելը զարթնում է, ուզում է տեղիցը թռչի, դուրս փախչի, բայց քարերից այնքան ծանրացել էր, որ տեղն ու տեղը վեր է ընկնում, գետնովը դիպչում, սատկում։
Ամենքն էլ էնպես ուրախանում են, էնպես ուրախանում են, որ էլ լեզվով ասել չի լինի։ Որսկանը գիլի մորթին պոկում է, վեր կալնում գնում, պառավը նստում է, սկսում է Կարմրիկի բերած գաթեն ուտել, գինին խմել ու քիչ-քիչ ուժի գալ, իսկ Կարմրիկը մտածում է.
— Չէ, էս մինը բավական էր, էլ երբեք ճամփից դուրս չեմ գալ ու մենակ անտառն ընկնիլ, երբ որ մայրիկը չի թողնում։
Ասում են սրանից ետը՝ մի անգամ էլ Կարմրիկը երբ որ իր տատի համար թխվածք է եղել տանելիս, մի ուրիշ գել է ուզեցել նրան համոզի, որ ճամփիցը դուրս գա։ Բայց Կարմրիկն զգուշացել է ու իր ճամփեն է գնացել։ Երբ որ տատի մոտ է հասել՝ պատմել է, թե հապա՝ էսպես մի գել պատահեց ինձ ճամփին, բարևեց, բայց էնպես չար աչքով էր նայում, որ թե ճամփի մեջ չլինեինք, հավատա, թե ինձ ուտեր... Տատն ասել է.
— Վա՜յ, Կարմրիկ ջան, կաց դուռը փակենք, որ չլինի թե էդ գելը գա հանկարծ։
Մի քիչ կենում են, տեսնում են գելը դուռը ծեծում է ու ձեն է տալիս.
— Տա՛տի, դուռը բաց արա, ես Կարմրիկն եմ, քեզ համար գաթա եմ բերել...
Տատն ու Կարմրիկը ոչ պատասխան են տալիս, ոչ դուռը թաց են անում։ Սրանից ետը գելը մի քանի անգամ էլ տան չորս կողմովը պտույտ է գալիս ու բարձրանում կտուրը։ Էնտեղ սպասում է, թե երբ պետք է իրիկունը Կարմրիկը դուրս գա իրենց տունը գնալու, որ բռնի ուտի։ Տատը գլխի է ընկնում նրա մտքինը։
Դռանը, հենց տան պատի տակին մի մեծ կոթ է լինում ջրով.
Կարմրիկին ասում է.
— Կարմրի՛կ ջան, էստեղ մսի խաշու կա, վեր կալ էս խաշուն, տար ածա կոթի մեջը։
Կարմրիկը մսի խաշուն տանում է ածում դռան մեծ կոթի մեջը, էնքան, որ կոթը պռնգե-պռունգ լցվում է։
Էս խաշվի հոտը վեր է բարձրանում ընկնում գիլի քիթը։ Գելը փնչացնում է, վերևից սկսում է ծիկրակել, թաքուն նայել դեպի ներքև, վիզը ձգո՛ւմ, է ձգո՛ւմ է, էնքան ձգում է, որ էլ չի կարողանում իրան պահի, թըր՚մփ, ընկնում է ուղիղ կոթի մեջը՝ խեղդվում: Կարմրիկն էլ ուրախ-ուրախ վեր է կենում գնում իրենց տունը. Էն է լինում էն, էլ ճամփին ոչ ոք ձեռք չի տալիս նրան
Գրանցված է
http://hhasmikk.spaces.live.com/
rainbow
Ընտրյալ
Արմսոուլցի
Վարկանիշ: +24/-1
Ռադիոծածկույթից դուրս է
Սեռը:
Գրառում: 1545
http://hhasmikk.spaces.live.com/
Հեքիաթներ
«
Պատասխան #10 :
Օգոստոսի 20, 2007, 02:30:03 pm »
ԶԱՐՄԱՆԱԼԻ ԱՇՈՒՂԸ
(ԳՐԻՄՄ ԵՂԲԱՅՐՆԵՐ)
Մի աշուղ է լինում։ Օրերից մի օր էս աշուղը մենակ վեր է կենում գնում անտառը։ Անտառում դես է մտածում, դեն է մտածում, մինչև որ մտածելու բանը հատնում է։ Որ մտածելու բանը ուսանում է՝ «Օ ֆ, ասում է, ի՜նչ երկար ու ձանձրալի է ժամանակը էստեղ։ Պետք է մի լավ ընկեր գտնեմ ինձ համար...»
Ասում է, ջութակն ուսից վեր է բերում ու նվագում։ Ջութակի ձենը հնչում է անտառում։ Էս ձենի վրա անտառի խորքից վազեվազ դուրս է գալիս մի գել։
— Ախ, գելը...— հառաչում է աշուղը։— Բայց ես սրան չէի ուզում... Ես գելի հետ ի՞նչ անեմ...
Իսկ գելը մոտ է գալիս ու սկսում է խոսել։
— Էդ ի նչ լավ ես նվագում, վարպետ։ Ի՞նչ կլինի ինձ էլ սովորեցնես։
— Սրա սովորեցնելն ինչ բան է որ,— պատասխանում է աշուղը։— Կսովորեցնեմ, միայն թե ինչ որ ասեմ, պետք է լսես։
— Աչքիս վրա,— խոսք է տալիս գելը։— էնպես լսեմ, ինչպես աշակերտը վարպետին կլսի։
— Դե որ էդպես է՝ ետևիցս արի։
Գնում են։ Գնում են, գնում, տեսնում են ճանապարհին մի պառավ կաղնի, մեջը փուչ, ինքը ճղված։
— Դե հիմի լսի՛ր, տես ինչ եմ ասում,— դառնում է աշուղը գելին։ — Եթե ճշմարիտ սրտով ուզում ես նվագել սովորես, ամենից առաջ պետք է առջևի թաթերդ էս ծառի ճեղքումը դնես։
Գելը լսում է վարպետին, առջևի թաթերը դնում է ծառի ճեղքում։ Վարպետը ձեռաց կողքի մեծ քարը վերցնում է էնպես ուժով զարկում աշակերտի ջուխտ թաթերին ու էնպես խորը մխում ծառի մեջ, որ խեղճը տեղն ու տեղը նստում է ու մնում է գերի էն ծառին։
— Էստեղ կաց, մինչև մին էլ ետ կգամ,— ասում է վարպետն ու գնում։ Մի քիչ որ գնում է, դարձյալ սկսում է ինքն իրեն հետ խոսել.
— Օ՜ֆ, ի՜նչ երկար ու ձանձրալի է ժամանակն էստեղ... Պետք է մի լավ ընկեր գտնեմ ինձ համար...
Ասում է, ջութակն ուսից վեր է բերում ու նվագում։ Մին էլ տեսնում է ծառերի արանքից դուրս եկավ աղվեսը։
— Հիմի էլ աղվեսը... բայց ես սրան էլ չեմ ուզում... Աղվեսի հետ ի՞նչ անեմ,— հառաչում է աշուղը, իսկ աղվեսը գալիս է առաջը կտրում։
— Էդ ի՜նչ լավ ես նվագում, վարպետ։ Ի՞նչ կլինի ինձ էլ սովորեցնես։
— Ինչու չէ, կսովորեցնեմ,— պատասխանում է աշուղը,— միայն թե ինչ որ ասեմ, պետք է լսես։
— Աչքիս վրա,— խոսք է տալիս աղվեսը։— էնպես լսեմ, ինչպես աշակերտը վարպետին կլսի։
— Դե որ էդպես է՝ ետևիցս արի։
Աղվեսն ուրախ-ուրախ ընկնում է վարպետի ետևից ու գնում են։ Գնում են, գնում, մտնում են մի նեղ կածան, երկու կողմից բարձր թփեր։ Վարպետն էստեղ կանգ է առնում, ճամփի մի կողմից մի փոքրիկ ընկույզի ծառի ծեր է կռացնում դեպի գետին ու ոտը դնում վրեն, մյուս կողմից էլ մի ուրիշ ծառ ու կանչում է աղվեսին։
— Հապա դե ե՛կ, սիրելիս, եթե ուզում ես բան սովորես՝ դեսը բեր առջևի ձախ թաթդ։
Աղվեսը լսում է, թաթը մեկնում է։ Վարպետը բոնում է կապում ձախ ծառի կատարին։
— Դե հիմի էլ աջը բեր։
Աջն էլ կապում է աջ կողմի ծառի կատարին։ Հետո մտիկ է, անում՝ ամուր են կապված թե չէ, ու բաց է թողնում ծառերի կատարները։ Ծառերը ետ են գնում, վերև են թռցնում աղվեսին ու սկսում են ճոճել օդի մեջ։
— Էստեղ կաց, մինչև մին էլ ետ կգամ,— ասում է վարպետն ու շարունակում իր ճամփեն։
Մի քիչ որ անց է կենում, նորից սկսում է ինքն իրեն խոսել.
— Օ՜ֆ, ի՜նչ երկար ու ձանձրալի է ժամանակն էստեղ... Պետք է մի լավ ընկեր գտնեմ ինձ համար...— Ասում է, ջութակն ուսից վեր է բերում ու նվագում։ Ոստոստալով առաջ է ելնում մի նապաստակ։
— Համեցեք. հիմի էլ նապաստակը... բայց ես սրան էլ չեմ ուզում... Ես նապաստակի հետ ի՞նչ անեմ,— հառաչում է աշուղը, իսկ նապաստակը մոտ է գալի։
— Էդ ի՜նչ լավ ես նվագում, վարպետ։ Ի՞նչ կլինի ինձ էլ սովորեցնես։
— Ինչու չէ, կարելի է, և հեշտ էլ կսովորես։ Միայն թե ինչ որ ասեմ, պետք է լսես։
— Աչքիս վրա,— խոսք է տալիս նապաստակը։— Էնպես լսեմ, ինչպես աշակերտը վարպետին կլսի։
— Դե որ էդպես է՝ ետևիցս արի։
Գնում են։ Գնում են, գնում, դուրս են գալիս անտառի մեջ մի բացատ։ Բացատի մեջտեղը կանգնած է լինում մի բարդի։ Վարպետը մի թոկ է հանում, թոկի մի ծերը ծառից է կապում, մյուս ծերը նապաստակի վզից ու կանչում է.
— Հապա, իմ խլուշիկ, դե մի քսան անգամ էս ծառի բոլորքով պտուտ արի, տեսնեմ քո ճարպկությունը։
Նապաստակը լսում է. քսան անգամ պտուտ է գալի ծառի բոլորքով։ Թոկը փաթաթվում է ծառին, խեղճը մնում է ծառին կպած ու քանի ձիգ է տալիս, քաշում, քաշքշում, էնքան թոկը վիզը կտրում է։
— Էստեղ կաց, մինչև մին էլ ետ կգամ,— ասում է վարպետն ու իր ճամփեն շարունակում։
Վարպետի գնալուց ետը դես է ձիգ տալի, դեն է ձիգ տալի գելը, քարն է կրծում, ծառն է կրծում, էնքան անում է, մինչև թաթերը հանում է կաղնու ճեղքից։ Հանում է ու, թե չորս ոտն ուներ՝ չորսն էլ փոխ է առնում, կատաղած, գազազած ընկնում է վարպետի ետևից, որ հասնի պատառ-պատառ անի։ Օդում ճոճվող աղվեսը հեռվից ազատ գելին տեսնում է թե չէ՝ սկսում է լաց լինել ու աղաղակել.
— Գել ախպե՜ր, գել ախպե՜ր, հասի՜ր օգնիր ինձ, էն վարպետը ինձ խաբեց։
Գելը հասնում է. ծառերը կռացնում, թոկերը կրծոտում, կտրատում, աղվեսին ազատում, ու երկուսով միասին ընկնում են վարպետի ետևից, որ իրենց վրեժը հանեն։
Գնում են, գնում, ճամփին պատահում են ծառին փաթաթված նապաստակին։ Սրան էլ էստեղ են ազատում ու երեքով միասին լարվում են ընդհանուր թշնամու՝ վարպետի ետևից։
Վարպետը շարունակում է իր ճանապարհն անտառում։ Մի անգամ էլ նվագում է, ու էս անգամ բախտը բանում է։ Ջութակի ձենը լսում է մի աղքատ փայտահատ, գործը թողնում է, կացինը դնում է կռնատակին՝ գալիս է կանգնում երգը լսելու։
— Վերջապես եկավ իմ ընկերը,— բացականչում է վարպետը։— Ես մարդ էի որոնում, ոչ թե վայրենի գազաններ։— Ու սկսում է նվագել էնքան սրտառուչ, էնքան հրաշալի, որ փայտահատը զմայլվում է, սիրտը կրծքում ուրախությունից խաղս է լինում։
Հենց էս ժամանակ վրա են հասնում գելը, աղվեսն ու նապաստակը։ Փայտահատը նկատում է, որ նրանց մտքում չար բան կա վարպետի դեմ, իսկույն առաջ է անցնում, բարձրացնում իր սուր կացինն ու ասում.
— Ով սրա վրա գա, իմացած կենա, որ ինձ հետ է գործ ունենալու։
Գազանները էս որ տեսնում են՝ սարսափում են ու, պո՛ւկ, ետ են փախչում դեպի անտառի խորքերը։ Վարպետը փայտահատին շնորհակալություն անելու համար մի երգ էլ նվագում է ու գնում։ Գնում է հասնում է իր տունը, ջութակը պատին կախում ու պառկում։ Գիշերը գալիս է. ուզում է քնի, քունը չի, տանում։ Շարունակ գելը, աղվեսն ու նապաստակն են մտքի միջին։ Մին էլ հանկարծ գիշերվա մի ժամանակը հենց լուսամուտի տակին գելն ու աղվեսը սկսում են ձեն ձենի տալ ու ոռնալ, իսկ նապաստակը նրանց ետևից ծվծվում է.
— Ճը՛զը, վը՛զը, քաջ վարպետ,
Էս ի՞նչ արիր դու մեզ հետ.
Մեզ տանջել էիր ուզում դուն,
Տանջվիր հիմի դե զարթուն.
Մինչև լուսը մենք էսպես
Հանգիստ քուն չենք տալու քեզ...
Ճը՛զը, վը՛զը, քաջ վարպետ,
Էս ի՞նչ արիր դու մեզ հետ...
Երգում են, երգում են անասունները։ Ջութակն էլ պատի վրիցն է սկսում իրեն-իրեն նվագել նրանց հետ, ու էնպես աղեկտուր, էնպես ողբալի, որ խեղճ վարպետը չի իմանում ուր կորչի էն երգի ու երաժշտության ձենից։ Ամբողջ գիշերը չի կարողանում աչքը կպցնի, տանջվում է ու տանջվում։
Ծերերն ասում են, թե իբրև վարպետը էն օրվանից ետը ինչքան ապրեց աշխարհքում՝ ամեն գիշեր նրա լուսամատի տակ հնչում էր էս տխուր, սրտաճմլիկ երգը.
Ճը՛զը, վը՛զը, քաջ վարպետ,
Էս ի՞նչ արիր դու մեզ հետ...
Ու ջութակը ողբում էր հետը։ Ամեն գիշեր, ամեն գիշեր մինչև լուսը, մինչև իր մահը
Գրանցված է
http://hhasmikk.spaces.live.com/
Հեղինէ
Administrator
Արմսոուլցի
Վարկանիշ: +98/-12
Ռադիոծածկույթից դուրս է
Սեռը:
Գրառում: 5798
ԱՆԵՐԵՎՈՒՅԹ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ
«
Պատասխան #11 :
Նոյեմբերի 10, 2007, 11:41:23 am »
Հովհաննես Թումանյան
ԱՆԵՐԵՎՈՒՅԹ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ
(ԳԵՐՄԱՆԱԿԱՆ)
Գյուղից մի քիչ ծուռը, սարալանջին մի փոքրիկ տնակում իր ծեր հոր հետ ապրում էր ջահել Իերգը։ Ունեցած հողերն ուղիղ էնքան էր, ինչքան որ հարկավոր էր անկարոտ ապրելու համար։ Հենց տան կողքից սկսվում էր.կաղնի ու հաճարի ծառերի թավ ու պառավ անտառը, իսկ տան առաջին ընկած էր մի հին, կոտրած ջաղացքար։ Էն հին կոտրած ջաղացքարին նստողի աչքին սքանչելի տեսարան էր բացվում դեպի հովիտը, դեպի հովիտով վազող գետը ու դեպի սարերը, որ բարձրանում էին գետի մյուս կողմը։ Իերգը իր գործը դաշտում վերջացնելուց հետո, իրիկունները սիրում էր նստել էս քարի վրա. արմունկները ծնկներին տված ու գլուխը հենած ձեռներին՝ նա ժամերով նստում էր ու անձնատուր էր լինում իր ցնորքներին։
Եվ որովհետև գյուղի գործերով էլ շատ չէր հետաքրքրվում ու գրեթե միշտ մնում էր խաղաղ, մենակ իր մտքերի մեջ խորասուզված, գյուղացիք էլ, հեգնելով, անունը դրել էին Երազող Իերգ։ Նա էլ իսկի չէր նեղանում սրանից։
Քանի մեծանում էր՝ էնքան առանձնանում էր ու դառնում լռակյաց, իսկ երբ հերն էլ մեռավ ու դին կաղնենու տակ թաղեց, նրանից հետո հո էլ ձեն չէր հանում։ Այժմ առաջվանից ավելի հաճախ էր նստում հին կոտրած ջաղացքարին ու նայում էր ներքև, հովտին, որտեղից իրիկվան մշուշը բարձրանում ու մեղմիկ սողում էր սարն ի վեր. հետևում էր հետզոետե ցած իջնող մութին, ծագող լուսնին ու իրար ետևից ցոլացող աստղերին: Նրան էնպես էր թվում, թե գետի ալիքները երգում էին, սկզբում մեղմ ու կամացուկ, ապա թե պարզ ու լսելի։ Երգում էին էն սարերից, որտեղից սկիզբ էին առնում, երգում էին էն ծովերից, որոնց ծոցն էին հոսում, ու իրենց ջրերում ապրող հավերժահարսներից։ Սրանից հետո անտառն էր սկսում աղմկել, միայն թե ուրիշ տեսակ, քան թե սովորաբար աղմկում են անտառները, ու շատ զարմանալի պատմություններ էր անում։
Մյուսներից շատ պատմություն գիտեր մանավանղ ծառերից մինը, էն պառավ կաղնին, որի տակ թաղված էր իր հերը։ Աստդերն էլ հո, որ ցոլցլում էին երկնքում, ասես թե լցվում էին ներքև թափվելու սաստիկ տենչով, ուզում էին թափվեն ցած էն կանաչ անտառն ու էն կապուտակ գետը, ու էնպես էին վառվռում ու թռվռում, կարծես թե էլ չէին կարողանում դիմանան ներքևի հրապուրանքներին։ Բայց հրեշտակները, որոնցից ամեն մինը կանգնած էր իր աստղի կողքին, շարունակ զսպում էր նրանց ու ասում. «Այ աստղիկնե՛ր, ա՛յ աստղիկներ, էդպես խենթություն մի՛ անեք, ա՛յ աստղիկներ։ Դուք երեխա հո չե՞ք, որ էդպես գժություններ եք անում, քանի՜-քանի հազար տարի է ապրում եք տիեզերքում։ Ավելի լավ է խաղաղ ու հանգիստ ձեր տեղը մնաք...»
Այո՛, հրաշալի էր էն հովիտը։ Միայն թե էս ամենը տեսնում ու լսում էր մենակ Երազող Իերգը։ Իսկ գյուղում ապրող մնացած մարդիկ սովորական մարդիկ էին, մտքներովը էս տեսակ բաներ իսկի էլ անց չէին կացնում։ Ժամանակ առ ժամանակ նրանք կտրում էին անտառի հսկա ծառերից մեկն ու մեկը, սղոցում, ջարդում, ծղան անում ու կրակին վրա տալով ասում. «Դե՛, ա՛յ հիմի նորից կարոդ ենք սուրճ եփել խմել»։ Գետի մեջ իրանց լվացքն էին անում, որ շատ մեծ հարմարություն էր նրանց համար։ Աստղերին նայելիս էլ, երբ որ տեսնում էին շատ են պայծառ ցոլում, ասում էին. «Էս գիշեր թունդ ցուրտ է լինելու, մեր կարտոֆիլը ցրտատար չլինի՞»։ Իերգն էլ եթե ճգնում էր նրանց բացատրի, թե բանն ընչումն է, ծիծաղում էին վրեն։
Մի անգամ էլ, երբ Իերգը իր սովորությամբ հին ջաղացքարի վրա նստած միտք է անում, թե ինքը ինչքան է մենակ բովանդակ աշխարհքում, քունը տարավ ու աննկատելի քնեց։ Երազում տեսավ, իբրև թե երկու արծաթ շղթաներով երկնքից մի ոսկի ճոճ էր իջնում ներքև։ Ամեն մի շղթայի ծերը ամրացած էր մի աստղից, իսկ ճոճում նստած էր մի գեղեցիկ աղջիկ ու էնպես բարձր էր ճոճում, որ մին երկնքից գետին էր հասնում, մին էլ գետնից երկինք էր թռչում։ Ամեն անգամ, հենց որ ճոճը երկնքից երկրին էր մոտենում, աղջիկը ուրախությունից ծափ էր տալիս ու մի վարդ ձգում Իերգին։ Բայց հանկարծ արծաթի շղթաները կտրեցին, ու ճոճը աղջկա հետ երկուսն էլ երկինք թռան, գնացին վե՜ր, վե՜ր, մինչև որ աչքից բոլորովին չքացան։
Իերգը քնից վեր թռավ, չորս կողմը նայեց, տեսավ քարի վրա, կողքին մի վարդի փունջ։
Մյուս օրը նորից քնեց էնտեղ, նորից նույն երազը տեսավ, ու երբ որ զարթնեց, դարձյալ կողքին վարդեր էին թափած։
Էսպես շարունակ մի ամբողջ շաբաթ։ Իերգը վճռեց, որ էս երազը եթե էսպես նույնությամբ կրկնվում է, կնշանակի սրա մեջ մի ճշմարիտ բան կա։ Վճռեց, տան դուռը փակեց, բանալին գրպանը դրեց ու գնաց էն աղջկանը որոնելու։
Գնա՜ց, գնա՜ց, երկար թափառեց, շատ ման եկավ, վերջապես մի երկիր տեսավ, հեռու, ուր ամպերը հասնում էին մինչև գետին։ Աշխույժ, ուրախ առաջ գնաց ու մի քիչ ժամանակ հետո ընկավ մի մեծ անտառ։ Հանկարծ էստեղ մի հառաչանքի ձեն ընկավ ականջովը։ Վազեց էն կողմը, որտեղից լսվում էր ձենը, տեսավ ալեխառն մորուքով մի պատկառելի ծերունի՝ գետին ընկած երկու մերկանդամ այլանդակ մարդ էլ վրեն չոքած՝ ուզում են խեղդեն։ Իերգը չորս կողմը նայեց, տեսնի ինչով կարող է օգնության հասնի. մի մեծ կոճղ պոկեց, որ պոկելուն պես դարձավ, ծանր տապար։ Էս տապարով էնպես ուժգին հարձակվեց չարագործների վրա, որ նրանք օգնություն կանչելով ծերունուն թողին ու փախան։ Իերգը վեր քաշեց ծերունուն, օգնեց, որ կարգի գա, ու հարցրեց, թե ինչո՞ւ էին տկլոր ավազակները խեղդում իրեն, ի՞նչ էին ուզում։
Եվ ծերունին պատմեց, թե՝ ես Երազների աշխարհի թագավորն եմ, սխալմունքով մի քիչ հեռացել էի իմ տերության սահմաններից, ընկել էի իմ ամենաոխերիմ թշնամու՝ Իրականության թագավորի տերությունը։ Էս բանը նկատել էր Իրականության թագավորը, իր ծառաներից երկուսին ղրկել էր իմ դեմ, նրանք էլ դարան մտնելով բռնել էին ինձ ուզում էին խեղդեն...
— Դու իրականության թագավորին ի՞նչ վատություն ես արել որ...— հարցրեց Իերգը։
— Ոչ մի վատություն,— պատասխանեց ծերունին,— բայց առհասարակ նա շատ անբարիշտ բնություն ունի, իսկ ինձ ատելով ատում է։
— Բսյյց էն մարդիկը, որոնց նա ղրկել էր քո դեմ, տկլո՞ր էին։
— Հա՛,— պատասխանեց Երազների թագավորը,— նրանք մորուց տկլոր են։ Էդպես է Իրականության աշխարհքի մոդան, էնտեղ ամենքը, նույնիսկ իրենց թագավորը տկլոր են ման գալիս ու իսկի էլ չեն ամաչում դրանից։ Զարմանալի խալխ են։ Բայց դու որ իմ կյանքը փրկեցիր, ուզում եմ երախտահատույց լինեմ քեզ ու ցույց տամ իմ աշխարհքը։ Երազների աշխարհքը ամենասքանչելի աշխարհքն է, իսկ երազները իմ հպատակներն են։
Ասավ երազների թագավորն ու առաջ գնաց. Իերգը հետևեց նրան։
Երբ հասան էնտեղ, որտեղ ամպերը գետնին են առնում, թագավորը մի թփուտում ծածկած դուռը ցույց տվեց, որ՝ ով որ չիմանար, անկարելի բան էր, որ գտներ ու բաց աներ։
Թագավորը դուռը բաց արավ, իր ուղեկցին տարավ հինգ հարյուր աստիճան ներքև, մի պայծառ, լուսավորված քարանձավով, որ ձգվում էր երկար, շատ ու շատ մղոններ։ Զարմանալի գեղեցիկ էր էն քարանձավը։ Էլ ինչ ասես որ չկար էնտեղ։ Մեծ լճերի մեջ, կղզիների վրա, կանգնած պալատներ կային, ու կղզիները հանգիստ լողում էին վճիտ ջրերում։ Ով ուզեր էն պալատներից մեկն ու մեկի մեջ մտնի՝ պետք է ափին կանգներ ու կանչեր.
«Պալա՛տ, պալա՛տ, լողա՛ դեպ ինձ,
Որ հեշտ մտնեմ ես քո դռնից»։
Ու պալատն իրան-իրան կլողար դեպի ափերը։ Կային և ուրիշ դղյակներ, որ հանդարտ օրորվում էին ամպերի վրա։ Պետք էր միայն ասել.
«Դղյա՛կ, դղյա՛կ, իջի՛ր դեպ ինձ,
Որ հիանամ ես քո տեսքից»։
Ու դղյակը հանդարտիկ գետին կիջներ։ Պարտեզներ էլ կային, որոնք ծաղիկներ ունեին, որ ցերեկները բուրում էին անուշահոտ, իսկ գիշերները լույս էին տալիս։ Ամենաերփներանգ գույներով վառվող հավքեր կային, որ հեքիաթներ էին պատմում, և ուրիշ շատ ու շատ զարմանահրաշ բաներ։ Երազող Իերգը զարմանքից ու խնդությունից չէր իմանում ո՛րին նայի, ո՛րը թողնի։
— Արի հիմի քեզ իմ նպատակները՝ երազները ցույց տամ,— ասավ թագավորը։— Երեք տեսակ երազներ ունեմ, լավ երազներ՝ բարի մարդկանց համար, վատ երազներ՝ չարերի համար, և, սրանցից բացի, ունեմ նաև խիպիլիկ երազներ։ Սրանցով էլ զանազան խաղեր եմ հորինում։ Չէ՞ որ երբեմն-երբեմն թագավորներն էլ են ուզում զվարճանան։
Էստեղից թագավորը Իերգին տարավ մի այգի, ուր ծառուղիները արծաթից էին, ածուները ոսկուց, իսկ ծաղիկները անգին քարերից։ Էստեղ, զբոսնում էին լավ երազները։
Առաջինը Իերգի աչքին ընկավ մի դալկադեմ նորատի ջահել կին, ձեռքին խաղալիքներով լիքը մի արկղիկ։
— Սա ո՞վ է։
— Էդ կինը ամեն իրիկուն գնում է մի հիվանդ երեխի մոտ, որի մերը նորերս է մեռել,— ասավ Երազների թագավորը։— Ցերեկը որբ երեխան միշտ մնում է մենակ, իսկ գիշերները սա գնում է հետը խաղում ու մոտը մնում մինչև լույս։ Սակայն, ե՛կ, մի քիչ էլ գնանք դեսը։
Գնացին։ Մտան մի ուրիշ այգի՝ լիքը բարի երազներով։ Բարի երազները տղամարդկանց ու կանանց, ծերերի ու երեխաների կերպարանքներով, բոլորն էլ բարի, ժպտուն դեմքերով, ամենագեղեցիկ զգեստներով։ Շատերը ձեռներին բռնած ունեին ամեն տեսակ լավ բաներ, ինչ որ միայն կարող է ուզել մարդու սիրտը։ Բայց Իերգը հանկարծ կանգ առավ ու էնպես բարձր ճչաց, որ բոլոր երազները դառան դեպի նա։
— Ի՞նչ պատահեց,— հարցրեց թագավորը։
— Ահա էստեղ է իմ ծանոթ աղջիկը, որ ինձ երևում էր էնքան հաճախակի ու վարդեր էր բերում ինձ համար։
— Իհարկե, իհարկե էստեղ է,— պատասխանեց թագավորը։— Հենց նա ինքն է, որ կա։ Ճշմարիտ է, չէ՞ որ քեզ լավ երազ էի ղրկում։ Գրեթե ամենալավ երազը...
Ու Իերգը վազեց դեպի իր ծանոթ աղջիկը, որ ինչպես միշտ, իր ոսկե ճոճում նստած ճոճում էր։ Նա էլ, հենց սրան տեսավ թե չէ, ներքև թռավ ու վագեց գիրկն ընկավ։ Իրար ձեռից բռնած նստեցին մոտակա ոսկի աթոռին ու հրճվանքով անվերջ կրկնում էին, թե ի՜նչ լավ եղավ, որ նորից իրար պատահեցին։ Կրկնում էին ու կրկնում, և կարծես միշտ նոր էին ասում։
Գրանցված է
...եթե հնարավոր է բանտարկության մի տեսակը հասկանալի դարձնել մեկ ուրիշի նկարագրությունով, ուրեմն հնարավոր է նաև իրապես գոյություն ունեցող մի վիճակ հասկանալի դարձնել գոյություն չունեցողով...
Հեղինէ
Administrator
Արմսոուլցի
Վարկանիշ: +98/-12
Ռադիոծածկույթից դուրս է
Սեռը:
Գրառում: 5798
Re: Հեքիաթներ
«
Պատասխան #12 :
Նոյեմբերի 10, 2007, 11:42:31 am »
— Դե՛, երեխե՛ք, հերիք է։ Քո տունը հեռու է, Իե՛րգ, ե՞րբ
պետք է հասնես։ Էստեղ քեզ չեմ կարող թողնել, մենք քեզ համար տեղաշոր չունենք։ Դու գիտես, որ երազները չեն քնում, այլ գիշերները գնում են վերև՝ մարդկանց մոտ։ Դու էլ, աղջի՛կս, պատրաստվի՛ր, ժամանակն է, որ ճանապարհ ընկնես։ Ոտից գլուխ հագիր քո վարդագույն զգեստներդ ու ե՛կ, ես քեզ կասեմ, թե ո՛ւմ ես երևալու էս գիշեր ու ի՛նչ ես անելու։
Երազող Իերգը էս որ լսեց, էնպես մի տղամարդություն եկավ վրեն, որ բնավ չէր ունեցել։ Վեր կացավ ու հաստատուն ձենով էսպես կանչեց.
— Հա՛յր արքա,— ասավ,— ես էլ չեմ բաժանվելու իմ երազից, իմ թագուհուց։ Կամ ինձ պետք է թողնեք, որ մնամ էստեղ, կամ նրան պետք է թողնեք, որ մեր աշխարհքը գա ինձ հետ։ Առանց սրան էլ չեմ կարող ապրել, էնքա՛ն եմ սիրում...
Ու աչքերը լցվեցին խոշոր արցունքներով։
— Բայց, Իե՛րգ,— խոսեց Երազների թագավորը,— պետք է իմանաս, որ սա իմ ամենալավ երազն է։ Սակայն դու իմ կյանքը փրկել ես, Իե՛րգ, թո՛ղ էնպես լինի, ինչպես դու ես կամենում։ Ա՛ռ քո երազը ու գնա ձեր աշխարհքը։ Բայց վերև գնաք թե չէ՝ սրա գլխի արծաթե քողը պետք է վերցնես ու դռնից գցես ներքև՝ դեպի ինձ։ Էն ժամանակ քո երազը՝ քո թագուհին էլ միս ու արյուն կառնի... կդաոնա իսկական կին, թե չէ այժմ նա անմարմին երազ է միայն...
Իերգը թագավորին սրտանց շնորհակալություն արավ ու ասավ.
— Սիրելի թագավոր, քանի որ դու էդքան բարի ես, համարձակվում եմ մի խնդիրքով էլ անհանգստացնել քեզ։ Տեսնում ես արդեն թագուհի ունեմ, բայց թագավորություն չունեմ։ Ի՞նչպես կլինի՝ թագուհին առանց թագավորության։ Չե՞ս կարող արդյոք մի թագավորություն էլ տալ։ Ի՛նչքան ուզում է փոքրիկ լինի, միայն թե թագավորություն լինի։
— Գիտե՞ս ինչ կա, Իերգ,— պատասխանեց Երազների թագավորը.— թե տեսանելի թագավորություններ ես ուզում, ես չունեմ, բայց աներևույթ թագավորություններ ունեմ, և նրանցից մինը քեզ եմ նվիրում, էն էլ ամենամեծերից ու ամենահոյակապներից մինը։
Իերգը հետաքրքրվեց իմանա, թե ինչ տեսակ բաներ են էդ աներևույթ ասված թագավորությունները, բայց թագավորը նրան պարզեց, թե ամեն բան ինքը ժամանակին կիմանա և շատ կզարմանա, երբ տեսնի, թե ի՜նչ լավ է ու ի՛նչքան հարմար էդ տեսակ աներևույթ թագավորություն ունենալը։
— Սովորական, տեսանելի թագավորությունները շատ անգամ շատ հոգսեր ու անախորժություններ են ունենում,— բացատրեց թագավորը։— Օրինակի համար. ասենք թե դու թագավոր ես. մին էլ տեսար՝ առավոտը վաղ նախարարը մոտեցավ անկողնիդ ու ասում է.
«Ձերդ մեծություն, տերության կարիքների համար ինձ մի հազար ռուբլի է պետք»։ Գանձարանը բաց են անում, տեսնում ես՝ մեջը կոպեկ չկա։ Ի՞նչ անես։ Դեռ այն էլ կարող է պատահել, որ քեզ պատերազմ հայտնեն, հաղթեն, ու էն թագավորը, որ քեզ հաղթել է, պսակվի հենց քո թագուհու հետ, իսկ քեզ մի աշտարակում փակի։ Իսկ աներևույթ թագավորության մեջ անկարելի է, որ էդ տեսակ բաներ պատահեն։
— Բայց եթե էդ թագավորությունը աներևույթ է ու մենք չենք տեսնելու, դրանից ի՞նչ դուրս կգա,— հարցրեց Իերգը։
— Այ անխելք մարդ,— բացականչեց թագավորը,— ախր չէ՞ որ ձեզ համար աներևույթ չի լինիլ, դու ու քո թագուհին կտեսնեք։ Դուք պարզ կտեսնեք ձեր թագավորությունը և պալատները իրենց պարտեզներով, և՛ մարգագետինները, և՛ անտառները։ Նրանց մեջը կապրեք, կզբոսնեք, կանեք, ինչ որ քեֆներդ կտա։ Միայն ուրիշների համար կլինի աներևույթ, ուրիշները չեն տեսնիլ ձեր թագավորությունը։
Իերգը սրա վրա շատ ուրախացավ, որ իրենց գյուղացիք ոչ կտեսնեն, որ ինքը թագուհի ու թագավորություն ունի, ոչ էլ նախանձից խեթ կնայեն։ Շնորհակալություններով հրաժեշտ տվեց Երազների թագավորին, իր թագուհու հետ հինգ հարյուր աստիճան վերև բարձրացավ, նրա գլխից վեր առավ արծաթի քողը ու ձգեց ներքև։ Հետո ուզեց ստորերկրյա դուռը ետ դնի, բայց էնքան ծանր էր, որ չկարողացավ պահի, ձեռիցը դուրս պրծավ ու մի էն տեսակ ահագին դնդյուն հանեց, կարծես միանգամից բազմաթիվ թնդանոթներ որոտացին, ու Իերգը հանկարծ ուշաթափ եղավ։ Մին էլ ուշքի եկավ, տեսավ ինքը իրենց դռան հին ջաղացքարի վրա նստած, կողքին կանգնած իր թագուհին, միայն ոչ թե երազ, այլ մարմին առած, սովորական կին։
Իր ձեռիցը բռնած նա փաղաքշում էր իրեն ու խոսում. «Ա՛յ դու իմ ազնիվ, իմ բարի, իմ հիմար Իե՛րգ, ուրեմն էսքան ժամանակ սիրում էիր ինձ ու սի՞րտ չէիր անում ասե՛ս... վախենում էիր ինձանի՜ց...»
Լուսինը ելավ ու լուսափայլեց գետը, ալիքները հնչուն ծփալով զարկում էին ափերին, անտառը խուլ աղմկում էր, նրանք դեռ նստած խոսում էին ու խոսում։ Հանկարծ լուսնի վրա մի սև ամպի պատառ եկավ, էս միջոցին նրանց ոտների տակ մեծ թաշկինակի պես մի բան ընկավ, ու նորից լուսինն սկսեց փայլել առաջվա պես պայծառ։ Նրանք թաշկինակը վեր առան, ուզեցին բաց անեն, բայց տեսան, որ շատ է բարակ ու անթիվ անգամ ծալած, էնպես որ երկար տևեց, մինչև բոլոր ծալքերը բաց արին։
Ետ բաց արին՝ ի՜նչ տեսնեն, աշխարհագրական քարտեզի նման մի բան։ Մեջտեղից մի գետ է հոսում, գետի երկու կողմը՝ քաղաքներ, անտառներ ու լճեր։ Իսկույն գլխի ընկան, որ էս էն թագավորությունն է, որ բարի Երազների թագավորն իրենց համար ցած է գցում երկնքից։ Եվ երբ ետ նայեցին իրենց փոքրիկ տնակին, տեսան դարձել է հոյակապ պալատ, բյուրեղյա աստիճաններով, մարմարե թավշածածկ պատերով ու բարձր աշտարակներով, փիրուզե տանիքներով։ Ձեռ-ձեռի տված ներս մտան ու կորան ծաղիկների մեջ, անուշահոտ բուրմունքների, երաժշտության, ուրախության ու ամեն բանի լիության մեջ։
Մյուս օրը ամբողջ գյուղը դրըմբում էր, թե Երազող Իերգը վերադարձել է ու կին է բերել իրեն համար։
— Իրեն նման մի բան կլինի, էլի՜,— ասում էին չորս կողմից։
— Էսօր առավոտ անտառ էի գնում, տեսա շեմքումը կանգնած էր,— մեջ մտավ մի գյուղացի։— Բանի նման չի, կա էլի՜, մի լղար, պուճուր աղջիկ ա։ Հագինն ու վրինն էլ հո էնպես...
— Բա ի՞նչ էր լինելու։ Սա բան չունի, նա էլ սրա նման,— նկատեց մի ուրիշը։
Էնպես էին խոսում էն տխմար մարդիկ, ու չէին տեսնում, որ առաջները կանգնածը թագուհի էր։ Ոչ էլ էն էին նկատում, որ նրանց տնակը շքեղ պալատ է դարձել։ Եվ ի՞նչպես պետք է տեսնեին։ Իերգի համար ամպերից ընկած թագավորությունը աներևույթ թագավորություն էր։ Ինքը՝ Իերգն էլ շատ չէր հոգում, թե ինչ են մտածում իր մասին կարճամիտ ու տխմար մարդիկ, ու իրեն համար ապրում էր իր թագավորության մեջ իր թագուհու հետ ուրախ ու բախտավոր։
:
Գրանցված է
...եթե հնարավոր է բանտարկության մի տեսակը հասկանալի դարձնել մեկ ուրիշի նկարագրությունով, ուրեմն հնարավոր է նաև իրապես գոյություն ունեցող մի վիճակ հասկանալի դարձնել գոյություն չունեցողով...
Հեղինէ
Administrator
Արմսոուլցի
Վարկանիշ: +98/-12
Ռադիոծածկույթից դուրս է
Սեռը:
Գրառում: 5798
Զանգի Զրանգի
«
Պատասխան #13 :
Դեկտեմբերի 05, 2007, 10:31:53 am »
Զանգի Զրանգի
Մարդ ու կնիկ մի տղա ու մի աղջիկ են ունենում. տղան հասած է լինում արդեն, իսկ աղջիկը դեռ բարուրումն է լինում: Այս աղջիկը դեռ հազիվ հինգ ամսական եղած, սրանց տանը տարօրինակ բաներ են պատահում: Երբ ոչ ոք չի լինում տանը, բացի ծծկեր աղջկանից, գալիս տեսնում են, որ շատ ուտելու բաներ կան պակասած: Բադիով կաթն է լինում դրած, տեսնում են դատարկված. մածուն է լինում, և նույնպես, տաշտումն է՜լ հաց չի լինում, բղուղներումը՝ յուղ. այսպես , ուրիշ շատ բաներ: Կարծում են, որ գող պիտի մտած լինի տուն, բայց տղան ուրիշ բան է մտածում ¢ ոչ ոքի բան չի ասում:
Մեկ անգամ, երբ ոչ ոք չի լինում տանը, տղան թաք է կենում մի մութ քնջում ,տեսնում է որ ի՞նչ.և ահա՜ իր ծծկեր քույրը վեր կացավ, թողած բաժինը կուլ տվավ, ընկավ տաշտի վրա, տեսավ հաց չկա, այլ միայն խմոր է հունցած. ընկավ խմորի վրա և տաշտը մաքուր սրբեց. հետո ընկավ դեսուդեն, շատ հոտոտեց, տեսավ՝ էլ բան չկա, սուս ու փուս գնաց իր տեղը պառկեց, ինչպես մի անմեղ երեխա:
Մայրը դուրս էր գնացել թոնիրը վառելու. երբ որ եկավ որ խմոր գնդե, տեսավ՝ խմոր չկա: Տղան դուրս եկավ մի անկյունից, մորը դուրս կանչեց և պատմեց նրան, ինչ որ տեսել էր աչքովը:
Տղան ասաց.և Ուրեմն դո՜ւք գիտեք, այդ դուք, այդ ձեր աղջիկը. ինչ կուզեք՝ արեք. ես այս տանը չեմ կարող մնալ. դա որ մի քիչ էլ մեծանա, մեզ ամենքիս էլ կուտի. դա դև է, դա վիշապ է և ոչ թե աղջիկ:
Այս ասաց տղան ու հեռացավ իրանց տանից: Քիչ որ հեռացավ իրանց տանից, ճանապարհին նստեց: Քաղցած էր, ուտելու հաց չուներ, մի քանի հատ չորցրած ծիրան ուներ ջեբումը, հանեց կերավ և կորիզները թաղեց այնտեղ: Այդ կորիզներից հետո երեք ծիրանի ծառեր դուրս եկան
Տղայի անունը Թաթուխ էր: Թաթուխը գնաց ընկավ չոլեչոլ, որ դուրս գա մի ուրիշ աշխարհ, բայց ոչ քաղաք գտավ, ոչ գյուղ. տեսավ՝ մի հովտի մեջ ոչխարներ են արածում, գնաց դեպի այն կողմը: նաց տեսավ, որ ոչխարների մոտ հովիվ չկա: Երեկոյան դեմ, երբ ոչխարի հոտը թեքվեց դեպի իր փարախը, Թաթուխն էլ նրանց հետ գնաց: Երբ որ հոտը փարախ հասավ, մեկ մարդ ու կնիկ դուրս եկան մի քարայրից, երկուսն էլ կույր, կթեցին իրանց ոչխարները շոշափելով, իրանց ուտելու բաժինը վերցրին մի ջոկ ամանում, տարան հաց բրդեցին մեջը և սկսեցին ուտել: Թաթուխը կամաց մոտեցավ բրդած ամանին ¢ մի կողմից էլ ինքը սկսեց ուտել: Կույրերը չիմացան, որ մի նոր հացընկեր ունեին, ¢ թեև չկշտացան այս անգամ, բայց ձայն չհանեցին: Այս բանը կրկնվեց մի քանի անգամ: Մեկ օր էլ մարդն ասաց կնկանը.
և Ա՜յ կնիկ, այս քանի օր է, ես քաղցած եմ մնում, կաթն ամեն օրվա չափ է լինում, բայց ես չեմ կշտանում:
Կնիկն էլ ասաց.
և Ա՜յ մարդ, ես կարծում էի, թե դու սովորականից շատ ես ուտում, էնդուր եմ ես քաղցած մնում. ուրեմն մենք երկուսս էլ քաղցած ենք մնում. չլինի՞ թե մի ուրիշ մարդ մասնակից է լինում մեր սեղանին:
և Շատ հավական է, որ այդպես լինի: Ես մի ուրիշ բան էլ եմ նկատել: Մինչև հիմա ոչխարները մենք էինք տուն քշում, բայց հիմա իրանք իրանց են ներս գնում. երևի մի քշող կա նրանց: իտե՞ս ինչ. հաց ուտելիս, որ ես կհազամ, դու իսկույն ձեռքդ մեկնիր, ես էլ մյուս կողմից կպարզեմ, և այպիսով, եթե մեր կողքին մարդ լինի կգրկենք նրան:
Երեկոյան հաց ուտելիս մարդ ու կնիկ մեր Թաթուխին իրանց ճանկը գցեցին:
Ո՞վ ես դու,և ասացին,և ինչո՞ւ ես քեզ թաքցնում մեզանից:
Թաթուխն ասաց.և Ես մի օտարական մարդ եմ, եկել ձեր օջախն եմ ընկել, դուք եղեք ինձ հայր ու մայր, ես կլինիմ ձեզ որդի, հովվություն կանեմ և ձեզ կպահպանեմ:
և Շատ լավ,և ասացին,և ուրեմն քեզ հենց աստված է ուղարկել մեզ համար. մենք զավակ չունինք, դու եղիր մեզ որդի:
Մյուս օրը հայրը Թաթուխին պատվեր տվավ և ասաց.
և Լսիր, որդի. երբ ոչխարը կտանես արածացնելու, ոչ ձախ կողմի սարը կտանես և ոչ աջ, այլ ուղիղ մեր դեմուդեմի սարը կտանես:
և Շատ լավ. և ասաց Թաթուխը, բայց հոր պատվերը չկատարեց: Երկրորդ օրը հոտը քշեց ձախակողմյան սարը և հանիպեցավ այնտեղ մի դիվական հարսանիքի: Հավաքվել էին բոլոր քաջքերը և զուռնով ու դհոլով հարսանիք էին անում: Սրանք, որ տեսան Թաթուխին գնացին բռնեցին, քաշ տվին տարան իրանց խնջույքը: Ասացի . և Տեսնում ես հարսանիք է, մենք ամենքս զբաղված ենք, պետք է մեզ համար փայտ կոտրես:
Թաթուխը հոժարեցավ և կացինը ձեռքն առած՝ սկսեց ճեղքել մի ահագին գերան: Հենց որ գերանի ճեղքը բաց արավ մի քանի սեպով, կանչեց բոլոր քաջքերին, թե՝ եկեք, եկեք, շուտ արեք, ձեզ մի նոր օյին ցույց տամ, որ ձեր հարսանիքի խնդությունը ավելի կատարյալ լինի: Հավաքվեցան բոլոր քաջքերը, նույնիսկ փեսացուն ու հարսնացուն էլ: և Աբա՛, ինչ օյին պիտի ցույց տաս:
Թաթուխն ասաց. և Ձեռքներդ դրեք այս ճեղքումը, ես հետո ցույց կտամ:
Ամենքն էլ շտապելով ձեռքները դրին գերանի ճեղքումը, որ շուտով տեսնեն օյինը:
Թաթուխն իսկույն սեպերն հանեց, և բոլոր քաջքերը միաբերան սկսեցին աղիողորմ ոռնալ:
և Վա՛յ, վա՛յ, կոտորվեցինք, այս ի՞նչ արավ այս մարդը. մի՞թե այսպես օյին կլինի:
Թաթուխն ասաց. և Այդ դեռ առաջաբանն է, օյինը հետո պետք է լինի: և Ասացեք, դու՞ք եք հանել իմ հորն ու մոր աչքերը ¢ որտե՞ղ եք պահել... Մինչ¢ նրանց աչքերը չտաք, ձեզ փրկություն չկա:
և Այո՜, այո՜, վա՛յ, վա՛յ, և ասաց մեկը, որի սիրտը ամենից շատ էր կսկծում ցավից... և Ահա այնտեղ է, այնտեղ, այն թփի տակին, գնա՜ վերցրու և ազատիր մեզ:
Թաթուխը գնաց վերցրեց աչքերը ¢ եկավ հարցրեց.
և Աչքերը գտա, բայց ինչպես պետք է սաղացնեմ:
և Աչքերը կդնես իրանց տեղը ¢ մեր նորահարսի աղլուխովը կշփես, իսկույն կառողջանա:
Թաթուխը գնաց վերցրեց նորահարսի աղլուխը:
և Դե հիմա ազատիր մեզ, և աղաղակեցին ամենքը:
և Կազատեի, բայց ո՞վ է երաշխավոր, որ դուք ձեր վրեժը չեք լուծիլ և մեծ պատառս ականջս չեք թողնիլ: Չէ՜, այդ հույսը մի՜ ունենք ինձանից, ձեզ փրկություն չկա, լացեք ձեր սև օրը:
Դ¢երի հարսանիքը սուքի փոխվեցավ: Աղաչանք, պաղատանք չազդեցին նրա վրա, ու ի՛նչ խելք կլիներ, եթե փրկեր: Կացինը ձեռքն առավ մեր Թաթուխը և մեծից մինչև փոքրի գլուխները ջախջախեց, և այն սարը սրբեց դարանագործ դ¢երից:
Երեկոյին, երբ որ տուն դարձավ, կույրերի աչքերը դրավ իրանց տեղը, շփեց քաջքուհու աղշուխովը, և նրանք իսկույն առողջացան: Փաթաթվեցին Թաթուխին և փոխ առ փոխ համբուրելով, չգիտեին՝ ինչպես հայտնեն իրենց շնորհակալությունը և սրտների ուրախության անսահմանությունը:
Այս դեպքից սիրտ առած, մյուս օրը Թաթուխն իր հոտը քշեց դեպի աջակողմյան սարը: Հենց որ սարի գագաթը հասավ, մի ահագին մռնչյուն լսեց. նույնը լսեցին ¢ ոչխարները ¢ դողդողալով սկսեցին ետետ քաշվիլ: Թաթուխը չկտրեց նրանց առաջը, բայց ուզեց ինքն աչքովը տեսնել, թե ինչ գազան էր այդ մռնչողը:
նաց ձայնի ուղղությամբ, մինչ¢ հասավ մի քարայրի, որի դռանը նստած մռնչում էր իրան անծանոթ մի գազան: Եթե ասեր՝ առյուծ է, առյուծ չէր. եթե ասեր՝ վագր է, վագր չեր, եթե ասեր՝ վարազ է, վարազ չէր, բայց ինչ որ էր՝ մի սարսափելի գազան էր ¢ իր կազմվածքովը ավելի շան նմանություն ուներ, միայն շանից տասնապատիկ մեծ:
Մինչդեռ Թաթուխը, մի քարի տակ թաք կացած, գազանին էր մտիկ տալիս, գազանն արդեն վաղուց էր նկատել նրան:
և Է՛յ մարդ, և կանչեց գազանը մարդկային լեզվով, և ես ծնունդի վրա եմ, կարող չեմ տեղիցս շարժվել, եկ ինձ ծնեցրու, մի՜ վախենար, քեզ մի վնաս չի լինիլ:
Երբ որ գազանը մարդու լեզվով խոսեց, Թաթուխը սիրտ առավ, ասելով մտքումը. ՙՄարդու լեզվով խոսողը մարդու խճմտանք էլ կունենա, գնամ ազատեմ՚: Թաթուխը երբ որ մոտեցավ գազանին, գազանն ասաց. և Եթե ջուխտ ծնեմ, քեզ ուտելու եմ, իսկ եթե կենտ, կյանքդ քեզ կընծայեմ:
և Դո՜ւ գիտես, և ասաց Թաթուխը, և յա՜ բախտ, ինչ կլինի, կլինի:
ազանի ցնկնած առաջին կորյունը Թաթուխը ձգեց իր հովվական պարկի մեջ, երկրորդը նմանապես, երրորդից հետո տեսավ, որ էլ չկա, այն դրավ գազանի առաջին ¢ ասաց.
և Ահա այս մեկն ես ցնկել, ¢ կարժե՞ր միթե սրա համար այդչափ մռնչալ:
ազանն ամաչեց իր գազանությունից. և նա, և ասաց, և կյանքդ քեզ եմ նվիրել, և եթե քո հոտն այս կողմը բերես, կարող ես ապահով լինել իմ կողմից, քեզ մի վնաս չի լինիլ:
Թաթուխը տուն տարավ նորածին լակոտները, որոնց աչքերը դեռ խփած էին, ու նրանց կերակրեց ոչխարի կաթով: Այդ լակոտները մեծացան ու դառան իբրև ամենահավատարիմ շներ իր համար:
Թաթուխը նրանց մեկի անունը դրավ Զանգի, մյուսինը՝ Զրանգի: Երբ որ մի տեղ էր գնում, տանում էր հետը, իսկ տանը եղած ժամանակ, նրանց պահում էր շղթայակապ:
Սրա վրա անցավ տասը տարի կամ մի քիչ ավելի կամ պակաս, այդ աստված գիտե. Թաթուխն ուզեց գնալ դեպի իր ծննդարանը, որ տեսնե՝ ի՞նչ վիճակի մեջ են այժմ իր ծնողները: Իր այս միտքը հայտնեց իր նոր հորն ու մորը, նրանք էլ կամք տվին այն հուսով, որ շուտով կվերադառնա: Թաթուխը մի աման կաթով լցրեց, դրեց թարեքին և իր հորն ու մորը ասաց. և Նայեցեք այս կաթին. երբ որ տեսնեք՝ գույնը փոխել է, կարմրել է կամ սևացել, իմացեք, որ ես մի նեղության մեջ եմ, իսկույն կարձակեք իմ Զանգին և Զրանգին, նրանք ինձ օգնության հասնեն:
Թաթուխը գնաց և հասավ երեք ծիրանի ծառերին, որոնք արդեն շատ բարձրացել ¢ ահագին կոկ ծառեր էին դառել: Իջավ այդտեղ, փոքր ինչ հանգստացավ ¢ հետո գնաց իր ծննդարանը:
Ի՞նչ ծննդարան... էլ ոչ մի շունչ չկար կենդանի. ամբողջ գյուղը մնացել էր կանգուն, բայց մեջը բնակիչ չկար: Ձին քշեց ուղղակի դեպի իրանց տուն ¢ իջավ դռանը: Մտավ ներս, և, ո՛վ հրաշք, տեսավ իր քույրը նստած իրանց օջախի առջև, և ուրիշ ոչ ոք: Քույրը վեր կացավ, փաթաթվեց եղբոր շլնքին ու ասաց.
և Դու բարով ես եկել, հազա՛ր բարով, իմ եղբայր, իմ աչքի լույս, ու՞ր էիր, ինչու՞ ուշացար այսքան: Այս ասավ քույրը և շտապով դուրս եկավ դուռը:
Տեսավ ձին կապած, խուրջինը վրա: Խուրջինն ամբողջ կուլ տվավ և ներս գնաց ու եղբորն հարցրեց.
և Եղբայր ջան, քեզ մատաղ, առանց խուրջինի ես եկել:
և Այո՜, և պատասխանեց Թաթուխը ¢ իսկույն հասկացավ, որ խուրջինը կուլ է տվել:
Քույրը մեկ էլ դուրս եկավ ու ձիու մեկ ոտը կերավ ու ներս գալով հարցրեց.
և Եղբայր ջան, քեզ մատաղ, ձիդ երե՞ք ոտով ես բերել:
և Այո, և պատասխանեց Թաթուխը:
Քույրը դուրս գնաց ¢ ձիու երկրորդ ոտն էլ կերավ և ներս գալով հարցրեց.
և Եղբայր ջան, քույրդ քեզ մատաղ, ձիդ երկու՞ ոտով ես բերել...
և Այո՜, և պատասխանեց Թաթուխը
Քույրը շտապով դուրս գնաց և երրորդ ոտը կերավ, էլի ներս գալով հարցրեց.
և Եղբայր ջան, ձիդ մի՞ ոտով ես բերել:
Այո՜, և ասաց Թաթուխը, որի սիրտը արդեն սկսել էր դողդողալ: ՙՁին ուտելուց հետո պիտի ինձ էլ ուտի. ի՞նչ պիտի անեմ, ես ինչպե՞ս պիտի ազատվեմ՚, մտածում էր նա:
Քույրը դուրս գնաց չորրորդ ոտքն էլ կերավ, էլի ներս եկավ ¢ հարցրեց.
և Եղբայր ջան, ոտքո՞վ ես եկել:
Այո, քույրիկ ջան, ոտքով եմ եկել, ոտքով էլ պիտի գնամ, բայց չեմ իմանում, պիտի թողնե՞ս, թե՞ ոչ:
և Վույ. քոռանամ ես. եղբայր ջան, ինչպես կթողնեմ, ահա քանի տարի է աչքս քո ճանապարհին է, թե երբ պիտի եղբայրս գա, որ սրտիս մեջ տեղ տամ նրան: Ով գիտե քաղցած ես, սպասիր, ես գնամ քեզ համար հաց բերեմ:
Քույրը դուրս գնաց թե չէ, տան անկյունից մի աքաղաղ դուս եկավ և ասաց Թաթուխին.
Ա՜յ տղա, քույրդ գնաց ատամները սրելու, որ գա քեզ ուտի. Ճար ունես, տես:
և Ի՞նչ ճար անեմ, չգիտեմ, և ասաց տղան:
Աքաղաղն ասաց. և Մուշտակդ հանիր, մեջը մոխրով լցրու, հերթիցը կախ արա, ինքդ դուրս եկ փախիր: Նա կգա՝ կընկնի մուշտակիդ վրա, աչքերը մոխրով կլցվեն. մինչ¢ նա աչքերը կմաքրե, դու բավականին տեղ գնացած կլինես:
Ինչպես ասավ աքաղաղը, տղան էլ այնպես արավ ու փախավ:
Թաթուխը բավական հեռացել էր. ետ մտիկ տվավ, տեսավ քույրն արդեն հասվեհաս է, ինքն էլ ջանք արավ, հասավ ծիրանի ծառերին և մագլցեց մեկի վրա:
Քույրը հասավ, փորձեց ինքն էլ բարձրանալ ծառի վրա, չկարողացավ. սկսեց ատամներով կրծել ծառի բունը ¢ այնքան կրծեց, որ բոլորովին կտրեց: Կտրած ծառն ընկավ երկրորդ ծառի վրա, տղան էլ նույն ծառի ծայրին նստեց: Աղջիկն սկսեց կրծել երկրորդ ծառը: Սա էլ կոտրվեց, ընկավ երրորդ ծառի վրա: Աղջիկը սկսեց կրծել երրորդ ծառը:
Այս միջոցին Թաթուխի հայրագիրն ու մայրագիրը նայեցին նշած դրած կաթին, տեսան որ կարմրել է, իսկույն արձակեցին Զանգի Զրանգին: Մտերիմ գազանները իսկույն գտան իրանց տիրոջ հետքը, տեսան թե ո՞ր կողմն է գնացել և ի՞նչ ճամփով հսկայական ոստյուններ անելով մի ակնթարթում հասան իրանց տիրոջը: Վերջին ծառն արդեն ընկնելու վրա էր, երբ որ նրանք հասան: Թաթուխը նրանց տեսավ թե չէ՝ կանչեց վեր¢ից.
և Զանգի Զրանգի, հենց հուփ տվեք, հենց կուլ տվեք, որ մի պուտ արյուն կաթի:
Նրանք էլ այնպես հախռեցին աղջկանը և այնպես կուլ տվին, որ մի պուտ արյուն կաթեց մի տեր¢ի վրա:
Տղան իջավ ծառիցը, Զանգի Զրանգին փաթաթվեցին նրա ոտներին և կաղկանձելով հայտնեցին իրանց ուրախությունը տիրոջ ազատության համար: Թաթուխն էլ նրանց գլուխները շփեց և հայտնեց իր շնորհակալությունը. հետո արյունոտ տեր¢ը վերցրեց, ծալեց, դրավ ծոցումը և ընկան ճամփա:
Շատ գնացին թե քիչ, սրանք հանդիպեցին մի քարավանի:
Քարավանի տերը որ տեսավ Թաթուխի շները, շատ հավանեց ¢ ասաց մտքումը. և Եթե այս առյուծանման շները իմս լինին, էլ հարամուց երկյուղ չեմ ունենալ, հարյուր հարամի (քարվան կտրող ավազակ) էլ որ լինին, սրանք երկուսով ամենի պատասխանն էլ կտան:
Հետո դառնալով Թաթուխին՝ ասաց.
և Այ տղա, եկ այդ շները տուր ինձ. քանի ջորի որ ուզես, իմ քարավանից վերցրու իրանց բեռներով:
և Բոլոր քարավանդ էլ որ տաս, էլի չեմ տա, և ասաց Թաթուխը:
և Ուրեմն դու քո երկու շանով ավելի՞ հարուստ ես, քան թե ես իմ ահագին քարավանով:
և Կարծեմ որ այդպես է, և պատասխանեց Թաթուխը: և Քո ահագին քարավանը քո կյանքը չի փրկիլ, դեռ կարող է քո մահվանդ էլ պատճառ լինել, որովհետ¢ եթե հարամիքը գան, առաջ քեզ կսպանեն, հետո ապրանքդ կտանեն. իսկ իմ կյանքս ապահով է, քանի որ սրանք կան: Ուզենամ՝ այս րոպեիս քո բոլոր քարավանդ ձեռիցդ կխլեմ սրանց օգնությամբ. բայց ես հարամի չեմ, որ այդպես անեմ:
Այսպես խոսելով բավական տեղ գնացին, հետո քարավանի տերն ասաց.
և Որովհետ¢ շներտ ինձ չես տալիս ոչ մի գնով, եկ ես քեզ մեկ հեշտ բան կասեմ. եթե իմանաս, իմ քարավանը քեզ, իսկ եթե ոչ՝ քո շները ինձ:
Թաթուխն ասաց. և Համաձայն եմ ասա՜, տեսնեմ՝ ի՞նչ պիտի ասես:
և Ահա՜, տես իմ այս ձեռիս գավազանը. եթե իմանաս , թե սա ինչի՞ է, իմ քարավանը քեզ, իսկ եթե չիմանաս՝ քո շները ինձ:
և Շատ բարի, և ասաց Թաթուխը և սկսեց իր իմացած բոլոր ծառերի անունները տալ, ասելով և հոնի է, զկռի է, սզնի է, բոխի է, աճարքի է, լորի է, թխկի է... և և այսպես շատ ծառերի անուն տվավ, մինչև որ բոլոր գիտցածը հատավ, բայց ոչ մեկն էլ այն չէր:
և Ուրեմն շներն իմն են, և ասաց քարավանի տերը. և կապիր դրանց և տուր ինձ:
և Սպասիր, դեռ էլի մտածեմ, և ասաց Թաթուխը. և մի ծառի անուն գիտեմ, ահա լեզվիս ծայրին է, բայց ուղիղ միտս չի գալիս, ար ասեմ, հաստատ գիտեմ, որ այն պիտի լինի:
Այս միջոցին ծոցումը մի բան սկսեց ճրրալ ու վերջը որոշ ձայնով ասաց.
և Ճըըը... ճըըը ճա՜պկի, ճըը ճա՜պկի, ճա՜պկի: Այս ասողը ծոցումը դրած արյունի կաթիլն էր:
և տա՛, գտա՛, և բացականչեց Թաթուխը և գավազանից բռնելով ասաց՝ ճապկի է:
և տար, և ասաց քարավանի տերը. քեզ արժանի է իմ քարավանը:
և Բոլոր քարավանդ ինձ հարկավոր չէ, և ասաց Թաթուխը. և ես մի հովիվ մարդ եմ, վաճառական չեմ. մի բեռը շորեղեն տուր, տանեմ ինձ համար աղջիկ ուզեմ, պսակվեմ, այդ էլ բավական է ինձ:
Քարավանի տերն ընտրեց ընտիր ճոթեղեն ¢ ինչ զարդ ու զարդարանք, որ պետք է հարսի ու փեսայի համար, բարձեց մի ջորու վրա և տվավ Թաթուխին:
Մի քիչ որ հեռացավ Թաթուխը, տեսավ, որ ծոցումը մի բան է պրպտում: Ձեռքը ներս տարավ որ տեսնի՝ ի՞նչ է, և դուրս քաշեց մի ահագին օձ: Արյունի կաթիլը դարձել էր օձ և գլուխն արդեն հանել էր ¢ մեկնել դեպի Թաթուխի բուկը: Թաթուխը դեն շպրտեց այդ օձը, որ ամեն մի վայրկյանում հաստանում և երկարում էր, որ վիշապ դառնա, և ասաց իր շներին.
և Զանգի Զրանգի, հենց հուպ տվեք, հենց կուլ տվեք, որ մի պուտ արյուն չկաթի:
Շներն այսպես էլ արին, և վիշապ աղջկա հետքը կտրեցին: Թաթուխը հասավ տուն ամեն բարիք բարձած ջորուն: Իր համար աղջիկ ուզեց, պսակվեց:
Նրանք հասան իրանց մուրազին, դուք էլ հասնեք ձեր մուրազին:
Գրանցված է
...եթե հնարավոր է բանտարկության մի տեսակը հասկանալի դարձնել մեկ ուրիշի նկարագրությունով, ուրեմն հնարավոր է նաև իրապես գոյություն ունեցող մի վիճակ հասկանալի դարձնել գոյություն չունեցողով...
Հեղինէ
Administrator
Արմսոուլցի
Վարկանիշ: +98/-12
Ռադիոծածկույթից դուրս է
Սեռը:
Գրառում: 5798
Re: Հեքիաթներ
«
Պատասխան #14 :
Փետրվարի 02, 2010, 04:41:55 pm »
ՊՈՉԱՏ ԱՂՎԵՍԸ
Լինում է, չի լինում՝ մի պառավ։ Էս պառավն իր էծը կթում է, կաթը վեր է դնում, գնում է ցախ ու փետ բերի, որ կրակ անի, կաթն եփի;
Մի աղվես գալիս է, գլուխը կոխում կաթնի ամանը, կաթն ուտում.
Պառավը վրա է հասնում, ցաքատով տալիս է, աղվեսի պոչը կտրում։
Պոչատ աղվեսը փախչում է, գնում է մի քարի վրա կանգնում է ու էսպես խնդրում.
— Տատիկ, տատիկ, պոչս տուր, կցեմ-կցմցեմ, գնամ ընկերներիս հասնեմ, որ ինձ չասեն՝ պոչատ աղվես, ո՞րտեղ էիր։
Պառավն ասում է.
— Դե գնա իմ կաթը բեր։
Աղվեսը գնում է կովի մոտ։
— Կովիկ, կովիկ, կա՛թ տուր ինձ, կաթը տանեմ պառավին տամ, պառավը պոչս տա, կցեմ-կցմցեմ, գնամ ընկերներիս հասնեմ, որ ինձ չասեն՝ պոչատ աղվես, ո՞րտեղ էիր։
Կովն ասում է.
— Դե գնա ինձ համար խոտ բեր։ Աղվեսը գնում է արտի մոտ։
— Արտիկ, արտիկ, խո՛տ տուր ինձ, խոտը տանեմ կովին տամ, կովը ինձ կաթ տա, կաթը տանեմ պառավին տամ, պառավը պոչս տա, կցեմ-կցմցեմ, գնամ ընկերներիս հասնեմ, որ ինձ չասեն՝ պոչատ աղվես, ո՞րտեղ էիր։ Արտն ասում է.
— Դե գնա ինձ համար ջուր բեր։
Աղվեսը գնում է աղբյուրի մոտ։
— Աղբյուր, աղբյուր, ջո՛ւր տուր ինձ, ջուրը տանեմ արտին տամ, արտը ինձ խոտ տա, խոտը տանեմ կովին տամ, կովը ինձ կաթ տա, կաթը տանեմ պառավին տամ, պառավը պոչս տա, կցեմ-կցմցեմ, գնամ ընկերներիս հասնեմ, որ ինձ չասեն՝ պոչատ աղվես, ո՞րտեղ էիր։
Աղբյուրն ասում է.
— Դե գնա կուժ բեր։
Աղվեսը գնում է աղջկա մոտ։
— Աղջի՛կ, աղջիկ, կուժդ տուր, կուժը տանեմ աղբյուրին տամ, աղբյուրը ինձ ջուր տա, ջուրը տանեմ արտին տամ, արտը ինձ խոտ տա, խոտը տանեմ կովին տամ, կովը ինձ կաթ տա, կաթը տանեմ պառավին տամ, պառավը պոչս տա, կցեմ-կցմցեմ, գնամ ընկերներ՛իս հասնեմ, որ ինձ չասեն՝ պոչատ աղվես, ո՞րտեղ էիր։
Աղջիկն ասում է.
— Դե գնա ուլունք բեր ինձ համար։
Աղվեսը գնում է չարչու մոտ։
— Չարչի, չարչի, ուլո՛ւնք տուր, ուլունքը տանեմ աղջկան տամ, աղջիկը ինձ կուժ տա, կուժը տանեմ աղբյուրին տամ, աղբյուրը ինձ ջուր տա, ջուրը տանեմ արտին տամ, արտը ինձ խոտ տա, խոտը տանեմ կովին տամ, կովը ինձ կաթ տա, կաթը տանեմ պառավին տամ, պառավը պոչս տա, կցեմ-կցմցեմ, գնամ ընկերներիս հասնեմ, որ ինձ չասեն՝ պոչատ աղվես, ո՞րտեղ էիր։
Չարչին ասում է.
— Դե գնա ինձ համար ձու բեր։
Աղվեսը գնում է հավի մոտ։
— Հավիկ, հավիկ, ձու-ձու տուր, ձու-ձուն տանեմ չարչուն տամ, չարչին ինձ ուլունք տա, ուլունքը տանեմ աղջկան տամ, աղջիկն ինձ կուժ տա. կուժը տանեմ աղբյուրին տամ, աղբյուրը ինձ շուր տա. ջուրը տանեմ արտին տամ, արտը ինձ խոտ տա. խոտը տանեմ կովին տամ, կովը ինձ կաթ տա. կաթը տանեմ պառավին տամ, պառավը պոչս տա, կցեմ-կցմցեմ, գնամ ընկերներիս հասնեմ, որ ինձ չասեն՝ պոչատ աղվես, ո՞րտեղ էիր։
Հավն ասում է.
— Դե գնա ինձ համար կուտ բեր։
Աղվեսը գնում է կալվորի մոտ։
— Կալվոր, կալվոր, կո՛ւտ տուր ինձ, կուտը տանեմ հավին տամ. հավը ինձ ձու տա, ձուն տանեմ չարչուն տամ, չարչին ինձ ուլունք տա, ուլունքը տանեմ աղջկան տամ, աղջիկն ինձ կուժ տա, կուժը տանեմ աղբյուրին տամ, աղբյուրը ինձ ջուր տա, ջուրը տանեմ արտին տամ, արտը ինձ խոտ տա, խոտը տանեմ կովին տամ, կովը ինձ կաթ տա, կաթը տանեմ պառավին տամ, պառավը պոչս տա. կցեմ-կցմցեմ, գնամ ընկերներիս հասնեմ, որ ինձ չասեն՝ պոչատ աղվես, ո՞րտեղ էիր։
Կալվորի մեղքը գալիս է. մի բուռ կուտ է տալիս։ Աղվեսը կուտը տանում է հավին, հավը ձու է տալի, ձուն տանում է չարչուն, չարչին ուլունք է տալի, ուլունքը տանում է աղջկան, աղջիկը կուժ է տալի, կուժը տանում է աղբյուրին, աղբյուրը ջուր է տալի, ջուրը տանում է արտին, արտը խոտ է տալի, խոտը տանում է կովին, կովը կաթ է տալի, կաթը տանում է տալի պառավին, պառավը պոչը տալիս է իրեն, կցում է, կցմցո՛ւմ, վազում է գնում, իր ընկերներին հասնում։
Գրանցված է
...եթե հնարավոր է բանտարկության մի տեսակը հասկանալի դարձնել մեկ ուրիշի նկարագրությունով, ուրեմն հնարավոր է նաև իրապես գոյություն ունեցող մի վիճակ հասկանալի դարձնել գոյություն չունեցողով...
Հեղինէ
Administrator
Արմսոուլցի
Վարկանիշ: +98/-12
Ռադիոծածկույթից դուրս է
Սեռը:
Գրառում: 5798
ԱՆԽԵԼՔ ՀԻՄԱՐԸ
«
Պատասխան #15 :
Փետրվարի 02, 2010, 04:42:34 pm »
ԱՆԽԵԼՔ ՀԻՄԱՐԸ
Ժամանակով մի աղքատ մարդ կար. որքան աշխատում էր, որքան չարչարվում էր, դարձյալ միևնույն աղքատն էր մնում։
Հուսահատված մի օր նա վեր կացավ, թե՝ պետք է գնամ գտնեմ աստծուն, տեսնեմ ես երբ պետք է պրծնեմ այս աղքատությունից ու ինձ համար մի բան խնդրեմ։
Ճանապարհին մի գայլ պատահեց.
— Առաջ բարի, մարդ-ախպեր, ո՞ւր ես գնում,— հարցրեց գայլը։
«Գնում եմ աստծու մոտ,— պատասխանեց աղքատը,— դարդ ունեմ ասելու»։
— Դե որ գնաս աստծու մոտ,— խնդրեց գայլը,— ասա մի սոված գայլ կա, գիշեր-ցերեկ ման է գալիս սար ու ձոր, ուտելու բան չի գտնում, ասա՛ մինչև ե՞րբ պետք է սոված մնա. որ ստեղծել ես՝ ինչո՞ւ չես կերակուր հասցնում։
«Լա՛վ»,— ասաց մարդն ու շարունակեց ճանապարհը։ Շատ գնաց թե քիչ, պատահեց մի սիրուն սոջկա։
— Ո՞ւր ես գնում, ախպեր,— հարցրեց աղջիկը։
«Գնում եմ աստծու մոտ»։
— Երբ որ աստծուն տեսնես,— աղաչեց սիրուն աղջիկը,— ասա այսպիսի մի աղջիկ կա՝ ջահել, առողջ, հարուստ, բայց չի կարողանում ուրախանալ, բախտավոր զգալ իրան, ի՞նչ պիտի լինի նրա ճարը։
«Կասեմ»,— խոստացավ ճամփորդն ու գնաց, պատահեց մի ծառի, որ թեև ջրափին էր կանգնած, բայց չոր էր։
— Ո՞ւր ես գնում, ա՛յ ճամփորդ,— հարցրեց չոր ծառը։ «Գնում եմ աստծու մոտ»։
— Դե կանգնի՛ր, մի երկու խոսք էլ ես ապսպրեմ,— խնդրեց չոր ծառը,— աստծուն, կասես, այս ի՞նչ բան է, բուսել եմ այս պարզ ջրի ափին, բայց ամառ-ձմեռ չոր եմ մնում, ե՞րբ պետք է ես էլ կանաչեմ։
Այս էլ լսեց աղքատն ու շարունակեց ճանապարհը։
Այնքան գնաց մինչև, գտավ աստծուն։ Մի բարձր ժայռի տակ, մեջքը ժայռին դեմ տված, ալևոր մարդու կերպարանքով նստած էր աստվածը։
«Բարի օր»,— ասաց աղքատն ու կանգնեց աստծու առաջին։
— Բարով եկար,— պատասխանեց աստված,— ի՞նչ ես ուզում։
«Էն եմ ուզում, որ ամեն մարդի էլ հավասար աչքով մտիկ անես, մեկին ավար չանես, մյուսին խավար, ես այնքան եմ տանջվում, աշխատում եմ, էլ չեմ կարողանում կուշտ փորով հաց գտնեմ, իսկ շատերը, որ իմ կեսի չափ էլ չեն աշխատում, հարուստ ու հանգիստ ապրում են»։
— Դե գնա, հիմի կհարստանաս, քո բախտը տվեցի, գնա վայելի՛ր,-ասաց աստված։
«Էլ բան ունեմ ասելու, տե՛ր»,— ասաց աղքատն ու պատմեց սոված գայլի, սիրուն աղջկա ու չոր ծառի ապսպրանքը։
Աստված բոլորի պատասխանը տվեց, և աղքատը շնորհակալություն արավ ու հեռացավ։
Վերադարձին պատահեց չոր ծառին։
— Ինձ համար ի՞նչ ասաց աստված — հարցրեց չոր ծառը։ «Ասաց, քո տակին ոսկի կա. մինչև այդ ոսկին չհանեն, որ արմատներդ հողին հասնի, դու չես կանաչիլ»,— պատմեց մարդը։
— Էլ ո՞ւր ես գնում, արի՛ ոսկին հանիր էլի, համ քեզ օգուտ կլինի, համ ինձ, դու կհարստանաս, ես էլ կկանաչեմ։
«Չէ՛, ես ժամանակ չունեմ, շտապում եմ,— պատասխանեց աղքատը,— աստված ինձ բախտ տվեց, ես շուտով պետք է գնամ իմ բախտը գտնեմ, վայելեմ»,— ասաց ու գնաց։
Հետո սիրուն աղջիկը պատահեց ու ճամփորդի առաջը կտրեց.
— Ի՞նչ լուր բերիր ինձ համար։
«Աստված ասաց՝ դու պիտի քեզ համար մի մտերիմ կյանքի ընկեր գտնես, այն ժամանակ էլ տխուր չես լինիլ, ուրախ ու երջանիկ կլինես»։
— Դե որ այդպես է, արի՛ դու եղիր իմ կյանքի մտերիմ ընկերը,— թախանձեց աղջիկը ճամփորդին։
«Չէ՛, ես քեզ ընկերակցելու ժամանակ չունեմ, աստված ինձ բախտ է տվել, պետք է գնամ իմ բախտը գտնեմ, վայելեմ»,— ասաց աղքատն ու հեռացավ։
Ճանապարհին սպասում էր սոված գայլը, հեռվից հենց որ տեսավ ճամփորդին, վազեց առաջը կտրեց։
— Հը, աստված ի՞նչ ասաց։
«Ախպեր, աստծու մոտ գնալիս քեզանից հետո մի սիրուն աղջիկ ու մի չոր ծառ էլ պատահեցին, աղջիկն ապսպրեց, թե ինչու ինքը չի կարողանում ուրախանալ, ծառն էլ թե՝ ինչո՞ւ է գարուն, ամառ չոր։ Աստծուն պատմեցի, ասաց՝ աղջկանն ասա իրան համար մի կյանքի ընկեր գտնի՝ կբախտավորվի, ծառին էլ ասա, քո տակին ոսկի կա, պետք է այդ ոսկին հանեն, արմատներդ հողին հասնեն, որ կանաչես։ Եկա իրանց պատմեցի աստծու խոսքերը, ծառն ասաց, դե արի, հանիր ոսկին տար, աղջիկն էլ թե՝ ես հենց քեզ եմ ընտրում ինձ ընկեր։ Ասացի, չէ՛, ախպեր, չեմ կարող, աստված ինձ բախտ է տվել, պետք է գնամ իմ բախտը գտնեմ, վայելեմ»։
— Իսկ ինձ համար ի՞նչ ասաց աստված,— հարցրեց սոված գայլը։
«Քեզ համար էլ ասաց՝ սոված ման կգաս՝ մինչև մի անխելք մարդ կգտնես, կուտես, կկշտանաս»։
— Էլ քեզանից անխելք մարդ ո՞րտեղից գտնեմ, որ ուտեմ,— ասաց գայլն ու կերավ անխելք աղքատին։
Գրանցված է
...եթե հնարավոր է բանտարկության մի տեսակը հասկանալի դարձնել մեկ ուրիշի նկարագրությունով, ուրեմն հնարավոր է նաև իրապես գոյություն ունեցող մի վիճակ հասկանալի դարձնել գոյություն չունեցողով...
Հեղինէ
Administrator
Արմսոուլցի
Վարկանիշ: +98/-12
Ռադիոծածկույթից դուրս է
Սեռը:
Գրառում: 5798
Re: Հեքիաթներ
«
Պատասխան #16 :
Փետրվարի 02, 2010, 04:43:22 pm »
ԽԵԼՈՔՆ ՈՒ ՀԻՄԱՐԸ
Երկու ախպեր են լինում, մինը խելոք, մյուսը հիմար։ Խելոք ախպերը միշտ բանեցնում ու չարչարում է հիմարին։ Էնքան չարչարում է, որ հիմարը հուսահատվում է, մի օր էլ կանգնում է, թե՝
— Ախպեր, էլ չեմ ուզում քեզ հետ կենամ, բաժանվում եմ. իմ բաժինը տուր, գնամ ջոկ ապրեմ։
— Լա՛վ,— ասում է խելոքը.— էսօր էլ դու ապրանքը ջուրը տար, ես կերը տամ. երբ ջրից բերես, ո՛ր ապրանքը գոմը մտնի, ինձ, որը դուրս մնա՝ քեզ։
Ժամանակն էլ լինում է ձմեռ։
Հիմարը համաձայնում է։ Ապրանքը ջուրն է տանում ետ բերում։ Ձմեովա ցուրտ օր, մրսած անասուններ, հենց տաք գոմի դուռն են հասնում թե չէ՝ իրար ետևից ներս են թափում։ Դռանը մնում է մի հիվանդ քոսոտ մոզի՝ գերաններին քոր անելիս։ Էն է մնում հիմարին։
Էս թիմարը թոկը վիզն է կապում, իր մոզին տանում ծախելու։
— Ա՛ մոզի, արի, հե՜յ,— կանչելով գնում է։
Մի հին ավերակի մոտից անցնելիս էլ որ ձեն է տալի՝ ա՛ մոզի, արի, հեյ... ավերակի արձագանքը կրկնում է.
— Հե՜յ... հիմարը կանգնում է։
— Ինձ հետ ես խոսում, հա՞...
Ավերակը ձայն է տալիս.
— Հա՜...
— Մոզին ուզում ե՞ս։
— Ե՜ս...
— Քա՞նի մանեթ կտաս։
— Տա՜ս...
— Հիմի կտա՞ս, թե չէ։
— Չէ՜...
— Դե էգուց կգամ, որտեղից որ է՝ ճարի՜։
— Արի՜...
Հիմարը համաձայնում է ու մոզին ծախված համարելով՝ ավերակի դռանը կապում է, շվշվացնելով վերադառնում տուն։
Մյուս օրը առավոտը վաղ վեր է կենում գնում փողերն առնելու։ Դու մի՛ ասիլ՝ գիշերը գայլերը մոզին կերել են։ Գնում է տեսնում՝ ոսկորները դես ու դեն ցրված ավերակի առջև։
— Հը՜,— ասում է,— մորթել ես կերել, հա՜։
— Հա՜...
— Չաղ է՞ր, թե չէ։
— Չէ՜։
Հիմարը էստեղ վախենում է, կարծում է ավերակի մտքումը կա, որ իր փողը չտա։
— Էդ իմ բանը չի,— ասում է,— առել ես պրծել, ես իմ փողի տերն եմ, բեր իմ փողը՝ տասը մանեթ դեղին ոսկի՜...
— Սկի՜ ...
Էս էլ որ լսում է հիմարը, բարկանում է, ձեռի փետը ետ է տանում, տուր թե կտաս, ավերակի խարխուլ պատերին։ Մին, երկու զարկում է. պատերից մի քանի քար են վեր ընկնում։ Դու մի ասիլ՝ հնուց էդ պատում գանձ է եղել պահած։ Քարերը որ վեր են ընկնում՝ ոսկին թափում է հանկարծ առաջը՝ լցվում։
— Այ էդպես... բայց էսքանն ի՞նչ եմ անում, տասը մանեթ ես պարտ, իմ տասը մանեթը տուր, մնացածը քու փողն է, ընչի՞ս է պետք...
Մի ոսկի է վերցնում, գալի տուն։
— Հը՜, մոզիդ ծախեցի՞ր,— ծիծաղելով հարցնում է խելոք ախպերը։
— Ծախեցի։
— Ո՞ւմ վրա։
— Ավերակի։
— Հետո, փող տվա՞վ։
— Իհարկե տվավ։ Դեռ չէր ուզում տա, ամա ձեռիս փետովը որ մի քանի հասցրի, ինչ ուներ՝ առաջիս փռեց։ Իմ տասը մանեթը վեր կալա, մնացածն իրենն էր, հենց թողեցի էնպես փռված։
Ասում է ու ոսկին հանում ցույց տալիս։
— Էդ ո՞րտեղ է,— աչքերը չորս է անում խելոք ախպերը։
— է´հ, ցույց չեմ տալ, դու աչքածակ ես, էնքան կհավաքես, շալակս կտաս, որ մեջքս կկոտրի։
Խելոքը երդվում է, որ մենակ ինքը կշալակի, միայն թե տեղը ցույց տա։
— Բեր,— ասում է,— ձեռինդ էլ ինձ տուր, մնացածի տեղն էլ ցույց տուր, որ ես տեսնեմ տկլոր ես, քեզ համար նոր շորեր առնեմ։
Հիմարը նոր շորերի անունը որ լսում է՝ ձեռինն էլ է տալիս ախպորը, տանում է մնացածի տեղն էլ ցույց տալի։ Խելոքը ոսկին հավաքում է, բերում տուն, հարստանում, բայց ախպոր համար նոր շորեր չի առնում։
Էս հիմարը ասում է, ասում է, որ տեսնում է չի լինում, գնում է դատավորի մոտ գանգատ։
— Պարոն դատավոր,— ասում է,— ես մի մոզի ունեի, տարա ավերակի վրա ծախեցի...
— Հերիք է, հերիք,— ընդհատում է դատավորը.— էս հիմարը ո՞րտեղից եկավ, ո՜նց թե մոզին ավերակի վրա ծախեցի...— վրեն ծիծաղում է ու դուրս անում։
Գնում է ուրիշներին գանգատվում, նրանք էլ էն վրեն ծիծաղում։
Ու ասում են, մինչև էսօր էլ խեղճ հիմարը կիսամերկ ման է գալի, պատահողին գանգատվում, բայց ոչ ոք չի հավատում, ամենքն էլ ծիծաղում են վրեն, իսկ խելոք ախպերն էլ ծիծաղում է ամենքի հետ։
Գրանցված է
...եթե հնարավոր է բանտարկության մի տեսակը հասկանալի դարձնել մեկ ուրիշի նկարագրությունով, ուրեմն հնարավոր է նաև իրապես գոյություն ունեցող մի վիճակ հասկանալի դարձնել գոյություն չունեցողով...
Հեղինէ
Administrator
Արմսոուլցի
Վարկանիշ: +98/-12
Ռադիոծածկույթից դուրս է
Սեռը:
Գրառում: 5798
Re: Հեքիաթներ
«
Պատասխան #17 :
Փետրվարի 02, 2010, 04:43:41 pm »
ՁԱԽՈՐԴ ՓԱՆՈՍԸ
Ժամանակով մի աղքատ մարդ է լինում, անունը Փանոս։ Ինքը մի բարի մարդ է լինում, բայց ինչ գործ որ բռնում է՝ ձախ է գնում։ Դրա համար էլ անունը դնում են Ձախորդ Փանոս։ Ունեցած-չունեցածը մի լուծ եզն է լինում, մի սել ու մի կացին։
Մի օր եզները սելում լծում է, կացինը առնում գնում անտառը փետի։ Անտառում էս Փանոսը միտք է անում, թե՝ մի բան որ ծառը կտրելուց ետը մին էլ նեղություն պետք է քաշեմ՝ ահագին գերանը գետնից բարձրացնեմ գցեմ սելի մեջը, ավելի լավ է՝ հենց սելը լծած բերեմ ծառի տակին կանգնեցնեմ, որ ծառը կտրեմ թե չէ, ընկնի մեջը։
Ասածն արած է։
Եզներով սելը բերում է մի մեծ ծառի ներքև կանգնեցնում, ինքը անցնում է վերի կողմը, կացինը քաշում՝ թրխկ, հա թրխկ։ Շատ է քաշում թե քիչ, էդ էլ ինքը կիմանա, ծառը ճռճռալով գալիս է զարկում, տակովն անում սելը ջարդում, եզներն էլ հետը։ Փանոսը մնում է ապշած կանգնած։ Ի՞նչ պետք է անի։ Կացինը վերցնում է ու ծոծրակը քորելով ճամփա է ընկնում դեպի տուն։
Ճամփին մի լճի ափով անց կենալիս է լինում։ Տեսնում է մեջը վայրի բադեր են լողում։ Ասում է՝ գլուխը քարը, չեղավ չեղավ, արի գոնե մի բադ սպանեմ, տանեմ տամ կնկանս։ Ասում է ու կացինը պտտում, շպրտում դեպի բադերը, որ մինն սպանի, բադերը ճղճղալով ցրվում են, փախչում են, որը եղեգնուտն է մտնում, որը թռչում գնում, կացինն էլ ընկնում է լճի խոր տեղը, տակն անում, կորչում։ Փանոսը մնում է լճի ափին կանգնած միտք անելիս։ Ի՞նչ անի, ի՞նչ չանի։ Շորերը հանում է դնում լճի ափին, ինքը մտնում մեջը, որ կացինը հանի։ Գնում է, գնում, քանի առաջ է գնում, ջուրն էնքան խորանում է, տեսնում է կարող է խեղդվել, ետ է դառնում, դուրս գալի։
Դու մի՛ ասիլ՝ Փանոսը որ լիճն է մտնում ու խորը գնում, էդ ժամանակ լճափով մի անցկենող է լինում, տեսնում է էստեղ թափած շորեր կան, եղեգնուտի մեջ խորը գնացած Փանոսին էլ չի նկատում, էս շորերը հավաքում է, առնում գնում։
Փանոսը լճից դուրս է գալի, տեսնում շոր չկա։ Մնում է տկլոր կանգնած։
Միտք է անում. «Ի՜նչ անեմ, տեր աստված, էսպես տկլոր ո՜ւր գնամ»։
Սպասում է մինչև մութն ընկնի։ Մթան հետ վեր է կենում գնում գյուղը։ Որ գյուղին մոտենում է, ասում է՝ էսպես տկլոր որ գնամ մեր տունը, տանըցիք ի՞նչ կասեն։ Արի գնամ ախպորիցս շոր առնեմ հագնեմ՝ էնպես գնամ կնկանս մոտ։
Ճամփեն ծռում է դեպի ախպոր տունը։
Դո´ւ. մի ասիլ՝ էդ գիշեր էլ ախպոր մոտ մեծարք կա, քեֆի էլ էն տաք ժամանակն է։ Դուռը ծերպ է անում, տեսնի ով կա, ով չկա, հյուրերից մինը կարծում է, թե շունն է, ձեռի կրծած ոսկորը շպրտում է դեպի դուռը, ոսկորը դիպչում է աչքին, աչքը հանում։
Փանոսը ցավից վայ՜վայ անելով ետ է դառնում, շներն էս ձենի վրա վեր են կենում, տեսնում են, օհո՛, մթնումը հրես մի տկլոր օքմին, ու չորս կողմից վրա են տալիս։ Շների հաչոցի վրա մարդիկ դուրս են թափվում, տեսնում են՝ մի տկլոր մարդ փախած գնում է, շները ետևից։ Առանց երկար ու բարակ մտածելու վճռում են, որ կա թե չկա սա սատանա է։
Բավական տեղ ղըչըղու տալով, հայհոյելով, հարայ-հրոցով ընկնում են ետևից, հալածում, տանում գցում անտառները։
Շներն էլ ետևիցը մի ճուռը պոկում են, ու էսպես տկլոր, աչքը հանած, կաղին տալով՝ խեղճ Փանոսը գնում է կորչում։
Մյուս օրը գյուղում տարածվում է, թե հապա չեք ասիլ՝ «Փանոսը կորել է։ Գնացել է անտառը փետի ու ետ չի եկել»։ Գեղահավան հավաքվում են գնում, գնում են անտառը ման գալի, սելն ու եզները գտնում են ծառի տակին ջարդված, ինքը չկա։
Դես Փանոս, դեն Փանոս. հարց ու փորձով հագուստն էլ գտնում են մեկի մոտ։
— Ա՛յ մարդ, էս հագուստը ո՞րտեղից է ընկել քեզ մոտ։
— Թե՝ ախպեր, էս հագուստը էսպես մի լճի ափին վեր ածած էր, հավաքեցի բերի։
Գնում են լճի չորս կողմը պտտում, կանչում՝ «Փանո՜ս, Փանո՜ս», Փանոսը չկա։
Վճռում են որ Փանոսը խեղդվել է։
Գալիս են ժամ ու պատարագ են անում, քելեխը տալիս։ Կնիկն էլ մի քիչ սուգ է անում, Փանոսին գովում, ափսոսում, հետո մի ուրիշ մարդ է ուզում, հետը պսակվում գնում։
Գրանցված է
...եթե հնարավոր է բանտարկության մի տեսակը հասկանալի դարձնել մեկ ուրիշի նկարագրությունով, ուրեմն հնարավոր է նաև իրապես գոյություն ունեցող մի վիճակ հասկանալի դարձնել գոյություն չունեցողով...
Հեղինէ
Administrator
Արմսոուլցի
Վարկանիշ: +98/-12
Ռադիոծածկույթից դուրս է
Սեռը:
Գրառում: 5798
Re: Հեքիաթներ
«
Պատասխան #18 :
Փետրվարի 02, 2010, 04:44:11 pm »
ԾԻՏԸ
Լինում է, չի լինում մի ծիտ։
Մի անգամ էս ծտի ոտը փուշ է մտնում։ Դես է թռչում, դեն է թռչում, տեսնում է՝ մի պառավ փետի է ման գալի, թոնիր վառի, հաց թխի։ Ասում է.
— Նանի ջան, նանի, ոտիս փուշը հանի, թոնիրդ վառի, ես էլ գնամ քուջուջ անեմ, գլուխս պահեմ։
Պառավը փուշը հանում է, թոնիրը վառում։ Ծիտը գնում է, ետ գալի, թե՝ փուշը ետ տուր ինձ։
Պառավն ասում է.
— Փուշը թոնիրն եմ գցել։
Ծիտը կանգնում է, թե՝
— Իմ փուշը տուր, թե չէ դես թռչեմ, դեն թռչեմ, լոշիկդ առնեմ, դուրս թռչեմ։
Պառավը մի լոշ է տալի։ Ծիտը լոշն առնում է թռչում։ Գնում է տեսնում՝ մի հովիվ անհաց կաթն է ուտում։ Ասում է.
— Հովիվ ախպեր, կաթն ինչո՞ւ ես. անհաց ուտում։ Ա՛յ լոշը ա՛ռ, կաթնի մեջ բրդի՛, կե՛ր, ես էլ գնամ քուջուջ անեմ, գլուխս պահեմ։
Գնում է, ետ գալի, թե՝ լոշս տուր։
Հովիվն ասում է.
— Կերա։
— Չէ՛,— ասում է,— իմ լոշը տուր, թե չէ դես թռչեմ, դեն թռչեմ, գառնիկդ առնեմ, դուրս թռչեմ։
Հովիվը ճարահատած մի գառն է տալի։ Առնում է թռչում։ Գնում է տեսնում՝ մի տեղ հարսանիք են անում, մսացու չունեն, որ մորթեն։ Ասում է.
— Ի՞նչ եք մոլորել։ Ա´յ, իմ գառն առեք, մորթեցեք, քեֆ արեք։ Ես էլ գնամ քուջուջ անեմ, գլուխս պլստեմ։
Գնում է, գալի, թե՝ իմ գառը տվեք։
Ասում են.
— Մորթել ենք կերել, ո՞րտեղից տանք։
Սա կանգնում է, թե՝ չէ, իմ գառը տալիս եք՝ տվեք, թե չէ՝ դես թռչեմ, դեն թռչեմ, հարսին առնեմ, դուրս թռչեմ։
Ու հարսին առնում է թռչում։
Գնում է, գնում, գնում է տեսնում՝ մի աշուղ մի ճամփով գնում է։
Ասում է.
— Աշուղ ախպեր, առ էս հարսին պահի քեզ մոտ։ Ես էլ գնամ քուջուջ անեմ, գլուխս պահեմ։
Գնում է, ետ գալի աշուղի առաջը կտրում, թե՝ իմ հարսը ինձ տուր։
Աշուղը ասում է.
— Հարսը գնաց իրենց տուն։
Սա թե՝ չէ, իմ հարսը տուր, թե չէ՝ դես թռչեմ, դեն թռչեմ, սազիկդ առնեմ դուրս թռչեմ։
Աշուղը սազը տալիս է իրեն։
Սազն առնում է, ուսը գցում, թռչում, մի տեղ նստում է, սկսում է ածել ու ճըտվըտալով երգել.
Ծընգլը, մընգլը,
Փուշիկ տվի, լոշիկ առա,
Լոշիկ տվի, գառնիկ առա,
Գառնիկ տվի, հարսիկ առա,
Հարսիկ տվի, սազիկ առա,
Սազիկ առա, աշուղ դառա,
Ծընգլը, մընգլը,
Ծի՜վ, ծի՜վ։
Գրանցված է
...եթե հնարավոր է բանտարկության մի տեսակը հասկանալի դարձնել մեկ ուրիշի նկարագրությունով, ուրեմն հնարավոր է նաև իրապես գոյություն ունեցող մի վիճակ հասկանալի դարձնել գոյություն չունեցողով...
Հեղինէ
Administrator
Արմսոուլցի
Վարկանիշ: +98/-12
Ռադիոծածկույթից դուրս է
Սեռը:
Գրառում: 5798
Re: Հեքիաթներ
«
Պատասխան #19 :
Փետրվարի 02, 2010, 04:45:01 pm »
ՉԱԽՉԱԽ ԹԱԳԱՎՈՐԸ
Լինում է, չի լինում մի աղքատ ջաղացպան։
Մի պատռված քուրք հագին, մի ալրոտ փոստալ գլխին՝ ապրելիս է լինում գետի ափին, իր կիսավեր ջաղացում։ Ունենում է մի մոխրոտ բաղարջ ու մի կտոր պանիր։
Մի օր գնում է, որ ջաղացի ջուրը թողնի, գալիս է տեսնում պանիրը չկա:
Մին էլ գնում է ջուրը կապի, գալիս է տեսնում՝ բաղարջը չկա։
Էս ՛ո՞վ կլինի, ո՞վ չի լինի։ Մտածում է, մտածում ու ջաղացի շեմքում թակարդ է լարում։ Առավոտը վեր է կենում, տեսնում մի աղվես է ընկել մեջը։
— Հը՞, գող անիծված, դու ես կերել իմ պանիրն ու բաղարջը, հա՞. կաց՝ հիմի ես քեզ պանիր ցույց տամ։— Ասում է ջաղացպանն ու լինգը վերցնում է, որ աղվեսին սպանի։
Աղվեսը աղաչանք-պաղատանք է անում։ Ինձ մի սպանի,— ասում է,— մի կտոր պանիրն ինչ է, որ դրա համար ինձ սպանում ես։ Կենդանի բաց թող, ես քեզ շատ լավություն կանեմ։
Ջաղացպանն էլ լսում է, կենդանի բաց է թողնում։
Էս աղվեսը գնում է, էդ երկրի թագավորի աղբանոցում ման է գալի ման, մի ոսկի է գտնում։ Վազ է տալիս թագավորի մոտ։
— Թագավորն ապրած կենա, ձեր կոտը մի տվեք։ Չախչախ թագավորը մի քիչ ոսկի ունի, չափենք ետ կբերենք։
— Չախչախ թագավորն ո՞վ է,— զարմացած հարցնում է թագավորը։
— Դու դեռ չես ճանաչում,— պատասխանում է աղվեսը։— Չախչախը մի շատ հարուստ թագավոր է, ես էլ նրա վեզիրն եմ։ Կոտը տուր, տանենք ոսկին չափենք, հետո կճանաչես։
Կոտը առնում է տանում, աղբանոցում գտած ոսկին ամրացնում կոտի ճեղքում, իրիկունը ետ բերում, տալիս։
— Օֆ,— ասում է,— զոռով չափեցինք։
— Միթե ճշմարիտ սրանք կոտով ոսկին են չափել,— մտածում է թագավորը։ Կոտը թափ է տալիս, զրնգալեն մի ոսկի է վեր ընկնում։
Մյուս օրը աղվեսը ետ գալիս է, թե՝ Չախչախ թագավորը մի քիչ ակն ու մարգարիտ ունի, ձեր կոտը տվեք, չափենք կբերենք։
Կոտն առնում է տանում։ Մի մարգարիտ է գտնում, կոխում է կոտի արանքը, էլ ետ իրիկունը ետ թերում։
— Օֆ,— ասում է,— մեռանք մինչև չափեցինք։ Թագավորը կոտը թափ է տալի, մարգարիտը դուրս է թռչում։ Մնում է զարմացած, թե էս Չախչախ թագավորն ինչքան հարուստ պետք է լինի, որ ոսկին, ակն ու մարգարիտը կոտով է չափում։
Անց է կենում մի քանի օր։ Մի օր էս աղվեսը գալիս է թագավորի մոտ խնամախոս, թե՝ Չախչախ թագավորը պետք է ամուսնանա, քու աղջիկն ուզում է։
Թագավորն ուրախանում, աշխարհքով մին է լինում։
— Դե գնացեք, ասում է, շուտ արեք, հարսանիքի պատրաստություն տեսեք։
Թագավորի պալատում իրար են անցնում, հարսանիքի պատրաստություն են տեսնում, իսկ աղվեսը ջաղացն է վազում։
Վազում է ջաղացպանին աչքալուս տալի, թե՝ հապա թագավորի աղջիկը քեզ համար ուզել եմ։ Պատրաստ կաց, որ գնանք հարսանիք անենք։
— Վա՜յ, քու տունը քանդվի, այ աղվես, էդ ի՞նչ ես արել,— ասում է վախեցած ջաղացպանը։— Ես ով, թագավորի աղջիկը ով։ Ոչ ապրուստ ունեմ, ոչ տուն ու տեղ, ոչ մի ձեռք շոր... հիմի ես ի՞նչ անեմ..
— Դու մի վախենա, ես ամեն բան կանեմ, հանգստացնում է աղվեսն ու ետ վազում թագավորի մոտ։
Վազելով ընկնում է պալատը. Հայ-հարա՜յ, Չախչախ թագավորը մեծ Գանգեսով գալիս էր, որ պսակվի։ Ճամփին թշնամի զորքերը հանկարծ վրա տվին, մարդկանց կոտորեցին, ամեն բան տարան։ Ինքը ազատվեց փախավ։ Ձորում մի ջաղաց կա, եկել է մեջը մտել: Ինձ ուղարկեց, որ գամ իմաց անեմ, շոր տանեմ, գա պսակվի շուտով գնա իր թշնամիներից վրեժն առնի։
Թագավորը իսկույն ամեն բան պատրաստում է, տալիս աղվեսին, հետն էլ շատ ձիավորներ է դնում, որ պատվով ու փառքով իր փեսին պալատ բերեն։
Գալիս են հանդեսով ջաղացի դռանը կանգնում։ Ջաղացպանի քուրքը հանում, թագավորի շորերը հագցնում, նստեցնում են նժույգ ձիուն։ Շրջապատված մեծամեծներով, առջևից ձիավորներ, ետևից ձիավորներ, էսպես հանդեսով բերում են թագավորի պալատը։ Իր օրում պալատ չտեսած ջաղացպա՛ն, շշկլված, բերանը բաց մին չորս կողմն է նայում, մին հագի շորերին է նայում, խլշկոտում ու՝ զարմանում։
— Էս ինչու չտեսի նման դես ու դեն է նայում, աղվես ախպեր,— հարցնում է թագավորը։— Կարծես տուն չլինի տեսած, շոր չլինի հագած։
— Չէ, դրանից չի,— պատասխանում է աղվեսը։— Նայում է ու համեմատում իր ունեցածի հետ, թե իր ունեցածը որտե՜ղ, էս որտեղ...
Նստում են ճաշի։ Տեսակ տեսակ կերակուրներ են բերում։ Ջաղացպանը չի իմանում՝ որին ձեռք տա կամ ինչպես ուտի։
— Ինչո՞ւ չի ուտում, աղվես ախպեր,— հարցնում է թագավորը։
— Գալու ժամանակ ճամփին որ կողոպտվեցին, նրա համար միտք է անում։ Չեք կարող երևակայել, տեր թագավոր, թե ինչքան բան տարան և վերջապես ինչ անպատվություն էր էդ մեր թագավորի համար։ Ի՞նչպես հաց ուտի,— պատասխանում է աղվեսը հառաչանքով։
— Բան չկա, դարդ մի անի, սիրելի փեսա, աշխարհք է, էդպես էլ կպատաոփ,— խնդրում է թագավորը։— Այժմ հարսանիք է, ուրախանանք, քեֆ անենք։
Ու քեֆ են անում, ուտում, խմում, ածում, պար գալի, յոթն օր, յոթ գիշեր հարսանիք անում։ Աղվեսն էլ դաոնում է քավոր։
Հարսանիքից հետո թագավորը իր աղջկանը մեծ բաժինք է տալի ու հանդեսով ճամփա դնում Չախչախ թագավորի հետ։
— Կացե՛ք, ես առաջ գնամ տունը պատրաստեմ, դուք իմ ետևից եկեք,— ասում է քավոր աղվեսը ու վազ տալի։
Վազ է տալի վազ, տեսնում է մի դաշտում մեծ նախիր է արածում։
— Էս ո՞ւմ նախիրն է։
Ասում են.
— Շահ-Մարինը։
— Պա, Շահ-Մարի անունը էլ չտաք, որ թագավորը նրա վրա բարկացել է, զորքով իմ ետևից գալիս է. ով նրա անունը տվավ՝ գլուխը կտրել կտա։ Որ հարցնի թե ումն է, ասեք Չախչախ թագավորինը, թե չէ՝ վայն եկել է ձեզ տարել։
Վազ է տալի վազ, տեսնում է ոչխարի հոտը սարերը բռնել է։
— Էս ո՞ւմն է։
— Շահ-Մարինը։
Հովիվներին էլ նույնն է ասում։
Վազ է տալի վազ, տեսնում է ընդարձակ արտեր, հնձվորները միջին հնձում են։
— Էս ո՞ւմ արտերն են։
— Շահ–Մարինը։
Հնձվորներին էլ նույնն է պատվիրում։
Վազ է տալի վազ, տեսնում է անվերջ խոտհարքներ։
— Էս ո՞ւմն են։
— Շահ-Մարինը։
Խոտ հարողներին էլ նույնն է ասում։ Հասնում է Շահ-Մարի պալատին։
— Շահ-Մար, ա Շահ-Մա՜ր,— գոռում է հեռվից վազելով։ Քու տունը չքանդվի, միամիտ նստել ես։ Թագավորը քեզ վրա բարկացել է, մեծ զորքով գալիս է, որ քեզ սպանի, տուն ու տեղդ քանդի, տակն ու վրա անի, ունեցած-չունեցածդ էլ թագավորական գրի։ Մի անգամ քեզ մոտ մի վառիկ եմ կերել, էն աղուհացը չեմ մոռացել։ Վազեցի, եկա, որ քեզ իմացնեմ։ Շուտ արա, գլխիդ ճարը տես, քանի չի եկել։
— Ի՞նչ անեմ, ո՞ւր գնամ,— հարցնում է սարսափած Շահ–Մարը ու տեսնում է, որ ճշմարիտ, հեռվից փոշի բարձրացնելով գալիս է թագավորը։
— Փախի՛, շուտով ձի նստի ու փախի, էս երկրից կորի, էլ ետ չնայես։
Շահ-Մարը իսկույն նստում է իր լավ ձին ու փախչում էդ երկրից։
Աղվեսի ետևից գալիս են հարսանքավորները։ Գալիս են զուռնով, թմբուկով, երգով, զորքով հրացան արձակելով ու աղմուկով։
Գալիս են Չախչախ թագավորն ու իր կինը ոսկեզօծ կառքի մեջ, նրանց առջևից ու ետևից՝ անհամար ձիավորներ։
Հասնում են մի դաշտի։ Տեսնում են մեծ նախիր է արածում։
— Էս ո՞ւմ նախիրն է,— հարցնում են ձիավորները։
— Չախչախ թագավորինը,— պատասխանում են նախրապանները։
Անց են կենում։ Հասնում են սարերին։ Տեսնում են ոչխարի սպիտակ հոտը սարերը բռնել է։
— Էս ո՞ւմն է,— հարցնում են ձիավորները։
— Չախչախ թագավորինը,— պատասխանում են հովիվները։
Անց են կենում։ Հասնում են ընդարձակ արտերի։
— Էս ո՞ւմ արտերն են։
— Չախչախ թագավորինը։
Հասնում են խոտհարքներին։
— Էս ո՞ւմն են։
— Չախչախ թագավորինը։
Ամենքը մնացել են զարմացած, Չախչախ թագավորն ինքն էլ քիչ է մնում խելքը թռցնի։
Էսպեսով Աղվեսի ետևից գալիս են, հասնում Շահ-Մարի պալատներին։
Քավոր աղվեսն էնտեղ արդեն տեր է դառել, կարգադրություններ է անում։ Ընդունում է խնամիներին ու նորից սկսում են քեֆը։
Յոթ օր, յոթ գիշեր էլ էստեղ են քեֆ անում ու խնամիները վերադառնում են իրենց տեղը։
Չախչախ թագավորը, իր կինն ու քավոր Աղվեսը ապրում են Շահ-Մարի պալատներում։
Իսկ թագավորից վախեցած Շահ-մարը մինչև էսօր էլ դեռ գնում է։
Գրանցված է
...եթե հնարավոր է բանտարկության մի տեսակը հասկանալի դարձնել մեկ ուրիշի նկարագրությունով, ուրեմն հնարավոր է նաև իրապես գոյություն ունեցող մի վիճակ հասկանալի դարձնել գոյություն չունեցողով...
Հեղինէ
Administrator
Արմսոուլցի
Վարկանիշ: +98/-12
Ռադիոծածկույթից դուրս է
Սեռը:
Գրառում: 5798
Re: Հեքիաթներ
«
Պատասխան #20 :
Փետրվարի 02, 2010, 04:46:15 pm »
ՃԱՄՓՈՐԴՆԵՐ
Աքլորը մի օր կտուրը բարձրացավ, որ աշխարհք տեսնի։ Վիզը ձգեց, երկարացրեց, բայց բան չտեսավ, դիմացի սարը խանգարում էր։
— Քուչի ախպեր, կարելի է դու գիտենաս, էն սարի ետևն ի՞նչ կա,— հարցրեց վերևից բակում պառկած շանը։
— Ես էլ չգիտեմ,— պատասխանեց Քուչին։
— Հապա մինչև ե՞րբ պետք է այսպես մնանք, արի՛ գնանք մի տեսնենք՝ աշխարհումս ինչ կա, ինչ չկա։
Շունն էլ ձամաձայնեց։ Խոսքը մին արին ու փախան։
Գնացին, գնացին, իրիկունը հասան մի անտաո։ Գիշերը մնացին էնտեղ։ Շունը պառկեց մի թփի տակ, իսկ աքլորը բարձրացավ մոտիկ ծառին, քնեցին։
Լուսադեմին աքլորը կանչեց՝ ծուղրուղո՜ւ։
Մի աղվես լսեց աքլորի ձայնը։
— Վա՜հ, սա ո՞րտեղից դուրս եկավ, ա՜յ լավ նախաճաշիկ,— մտածեց աղվեսն ու վազեց։
— Բարի՛ լույս, սանամեր աքլոր։ Ի՞նչ ես շինում էս կողմերը։
— Գնում ենք աշխարհ տեսնելու,— պատասխանեց աքլորը։
— Օ՜, ինչ լավ բան եք մտածել,— խոսեց աղվեսը։— Քանի ժամանակ է ես էլ մի կարգին ընկերի եմ ման գալի։ Ինչ լավ էր՝ պատահեցինք։ Դե՜, ցած արի, որ չուշանանք։
— Ես համաձայն եմ,— ասավ աքլորը.— տես, թե ընկերս էլ համաձայն է, ցած գամ՝ գնանք։
— Ո՞րտեղ է ընկերդ։
— Էն թփի տակին։
«Սրա ընկերն էլ երևի իր նման մի աքլոր կլինի, էս էլ իմ ճաշը»,— մտածեց աղվեսը ու վազեց թփի կողմը։ Հանկարծ որ շունը դուրս եկավ, աղվեսը, պո՜ւկ, փախավ, ո՜նց փախավ։
— Կա՛ց, աղվե՛ս ախպեր, մի՛ վռազի, մենք էլ ենք գալի, էդպես ընկեր չի լինի,— ծառի գլխից ձայն էր տալիս աքլորը։
ՏԵՐՆ ՈՒ ԾԱՌԱՆ
Աստված բարի տա ձեզ էլ, երկու ախպորն էլ։ Լինում են, չեն լինում երկու աղքատ ախպեր են լինում։ Մտածում են ինչ անեն, ոնց անեն, որ իրենց տունը պահեն։ Վճռում են՝ փոքրը տանը մնա, մեծը գնա մի ունևորի ծաոա մտնի, ռոճիկ ստանա, ղրկի տուն։
Էսպես էլ մեծը վեր է կենում գնում մի հարուստի մոտ ծառա մտնում։
Ժամանակ նշանակում են մինչև մին էլ կկվի ձեն ածելը։ Էս ոարուստը մի չլսված պայման է դնում ծառային։ Ասում է՝ «մինչև էն ժամանակը թե դու բարկանաս, դու հազար մանեթի տուգանք տաս ինձ, թե ես բարկանամ՝ ես տամ»։
— Ես որ հազար մանեթ չունեմ ո՞րտեղից տամ,— ասում է ծառան։
— Բան չկա, փոխարենը ինձ տասը տարի ձրի կծառայես։
Տղեն մին վախենում է էս տարօրինակ պայմանից, մին էլ մտածում է, թե ինչ պետք է պատահի։ Ինչ ուզում են անեն, ես եմ ու չեմ բարկանալ, պրծանք գնաց։ Իսկ թե իրենք կբարկանան, թոդ իրենք էլ տուժեն իրենց դրած պայմանով։
Ասում է լավ. համաձայնում է։
Պայմանը կապում են ու մտնում ծառայության։
Մյուս օրը վաղ տերը վեր է կացնում ծառային ղրկում է արտը հնձելու։
— Գնա՛,— ասում է,— քանի լուս-լուս է հնձի, որ մութն ընկնի կգաս։
Ծառան գնում է ամբողջ օրը հնձում, իրիկունը հոգնած գալիս է տուն։ Տերը հարցնում է.
— Էդ ո՞ւր եկար։
— Դե արևը մեր մտավ, ես էլ եկա։
— Չէ՛, էդպես չի։ Ես քեզ ասել եմ՝ քանի լուս է, պետք է հնձես։ Արևը մեր մտավ, բայց տես, նրա ախպեր լուսնյակը դուրս եկավ։ Սա ինչ պակաս է լուս տալի...
— Էդ ո՞նց կլինի...— զարմանում է ծառան։
— Հը՞, դու արդեն բարկանո՞ւմ ես,— հարցնում է տերը։
— Չէ՛, չեմ բարկանում..., ես միայն ասում էի՝ հոգնած եմ... Մի քիչ հանգստանամ...— կզկզում է վախեցած ծառան ու գնում է նորից հնձելու։
Հնձում է, հնձում, մինչև լուսնյակը մեր է մտնում։ Բայց լուսնյակը մեր է մտնում թե չէ, դարձյալ արեգակն է դուրս գալի։ Ծառան ուժասպառ արտում վեր է ընկնում։
— Վա՛յ, քու արտն էլ հարամ ըլի, քու հացն էլ, քու տված ռոճիկն էլ...— սկսում է հայհոյել հուսահատված։
— Հը՞, դու բարկանո՞ւմ ես,— կանգնում է գլխին հարուստը. Երբ որ բարկանում ես, մեր պայմանը պայման է։ Էլ չասես թե քեզ հետ առանց իրավունքի վարվեցին։
Ու պայմանի ուժով ստիպում է, ծառան կամ հազար մանեթ տուգանք տա, կամ տասը տարի ձրի ծառայի։
Ծառան մնում է կրակի մեջ։ Հազար մանեթ չուներ, թե տար հոգին ազատ աներ, տասը տարի էլ էս տեսակ մարդու ծառայելն անկարելի բան էր։ Միտք է անում, միտք, վերջը հազար մանեթի պարտամուրհակ է տալիս հարուստին, դառն ու դատարկ վերադառնում տուն։
— Հը՛, ի՞նչ արիր,— հարցնում է փոքր ախպերը։ Ու մեծ ախպերը նստում է, գլխին էկածը պատմում, ինչպես որ պատահել էր։
— Բան չկա,— ասում է փոքրը,— դարդ մի անի. դու տանը կաց, հիմի էլ ես գնամ։
Վեր է կենում հիմի էլ փոքր ախպերն է գնում ծառա մտնում է՛լ նույն հարուստի մոտ։
Հարուստը դարձյալ ժամանակը որոշում է մինչև գարնան կկվի ձեն ածելը, ու պայման է դնում, որ եթե ծառան բարկանա, հազար մանեթ տուգանք տա կամ տասը տարի ձրի ծառայի, թե ինքը բարկանա, հազար մանեթ տա ու էն օրից էլ ծառան ազատ է։
— Չէ , էդ քիչ է,— հակառակում է տղեն։— Թե դու բարկանաս, դու ինձ երկու ոազար մանեթ տաս, թե ես բարկանամ, ես քեզ երկու ոազար մանեթ տամ կամ քսան տարի ձրի ծառայեմ։
— Լա՛վ,— ուրախանում է հարուստը։ — Պայմանը կապում են ու այժմ էլ փոքր ախպերն է մտնում ծառայության։
Առավոտը լուսանում է, էս ծառան վեր չի կենում տեղից։ Տերը դուրս է գնում, տուն է գալի, էս ծառան դեռ քնած է։
— Ա՛յ տղա, դե վեր կաց, է՜, օրը ճաշ դառավ։
— Հը՞, բարկանո՞ւմ ես դու...— գլուխը վեր է քաշում ծառան։
— Չէ´ , չեմ բարկանում,— վախեցած պատասխանում է տերը, միայն ասում եմ՝ պետք է արտը գնանք հնձելու։
— Հա, որ էդ ես ասում ոչինչ, կգնանք, ինչ ես վռազում։
Վերջապես ծառան վեր է կենում, սկսում է տրեխները հագնել։ Տերը դուրս է գնում, ներս է գալի, սա դեռ տրեխները հագնում է։
— Ա՛յ տղա, դե շուտ արա, հագի, է՜...
— Հը´, հո չե՞ս բարկանում։
— Չէ՛, ո՞վ է բարկանում, ես միայն ուզում էի ասել՝ ուշանում ենք...
— Լա՛, էդ ուրիշ բան է. թե չէ՝ պայմանը պայման է։ Մինչև ծառան տրեխները հագնում է, մինչև արտն են գնում, ճաշ է դառնում։
— Էլ ինչ հնձելու ժամանակ է,— ասում է ծառան,— տեսնում ես ամենքն էլ ճաշում են, մենք էլ մեր ճաշն ուտենք՝ հետո։
Նստում են, ճաշն ուտում։ Ճաշից հետո էլ ասում է՝ «Մշակ մարդիկ ենք, պետք է մի քիչ քնենք, հանգստանանք, թե չէ՞»։ Գլուխը կոխում է խոտերի մեջն ու քնում մինչև իրիկուն։
— Տո´, վեր կաց է, մթնեց է՛, ուրիշները հնձեցին, մեր արտը մնաց... Վա՜յ քու դեսը ղրկողի վիզը կոտրվի, վա՜յ քու կերածն էլ հարամ ըլի, քու արածն էլ... էս ինչ կրակի մեջ ընկա...— սկսում է գոռգոռալ հուսահատված տերը։
— Հը՞, չըլինի՞ թե բարկանում ես,— գլուխը վեր է քաշում ծառան։
— Չէ՛, ո՞վ է բարկանում, ես էն էի ասում, թե՝ մթնել է, տուն գնալու ժամանակն է։
— Հա՛, էդ ուրիշ բան է, գնանք, թե չէ հո մեր պայմանը գիտես, վա՜յ նրա մեղքը, ով բարկացավ։
Գալիս են տուն։ Տեսնում են հյուր է եկել։ Ծառային ղրկում են թե՝ գնա ոչխար մորթի։
— Ո՞րը։
— Որը կպատահի։
Ծառան գնում է։ Մի քիչ հետո լուր են բերում հարուստին, թե՝ հասի, որ քու ծառան ամբողջ հոտդ կոտորեց։ Էս ոարուստը վազում է, տեսնում է՝ ճիշտ որ, ինչ ոչխար ունի, բոլորը ծառան մորթել է։ Գլխին տալիս է, գոռում.
— Էս ի՞նչ ես արել, ա՛յ անաստված, քու տունը քանդվի, ինչ իմ տունը քանդեցիր...
— Դու ասիր՝ «ո՛ր ոչխարը պատահի , մորթի», ես էլ եկա, բոլորը պատահեցին բոլորը մորթեցի, ուրիշ ավել պակաս ի՞նչ եմ արել,— հանգիստ պատասխանում է ծառան,— բայց կարծեմ դու բարկանում ես...
— Չէ՛, բարկանում չեմ, միայն ափսոսս գալիս է, որ էսքան ապրանքս փչացավ...
— Լա՛վ, որ բարկանում չես, է՛լ կծառայեմ։
Հարուստը մտածում է, ինչ անի, ոնց անի, որ էս ծառայիցն ազատվի։ Պայման է կապել մինչև մին էլ գարնան՝ կկվի ձեն ածելը, այնինչ դեռ նոր են մտել ձմեռը, դեռ ո՞րտեղ են գարունն ու կկուն...
Միտք է անում, միտք, մի հնար է մտածում։ Կնոջը տանում է անտառում մի ծառի վեր հանում ու պատվիրում, որ «կուկու» կանչի։ Ինքը գալիս է ծառային տանում թե՝ արի գնանք անտառը որսի։ Հենց անտառն են մտնում թե չէ, կինը ծառի վրայից կանչում է. «կուկո՛ւ, կուկո՛ւ...»
— Ըհը´, աչքդ լուս,— ասում է ծառային տերը.— կկուն կանչեց, ժամանակդ լրացավ...
Տդեն գլխի է ընկնում տիրոջ խորամանկությունը։
— Չէ՛, ասում է, ով է լսել, որ տարու էս եղանակին, ձմեռվա կեսին, կկուն ձեն ածի, որ սա ձեն է ածում։ Ես պետք է էս կկվին սպանեմ, սա ինչ կկու է...
Ասում է ու հրացանը քաշում դեպի ծառը։ Տերը գոռալով ընկնում է առաջը.
— Վա՛յ, չզարկես, աստծու սիրուն... սև լինի քու պատահելու օրը, էս ինչ փորձանք էր, որ ես ընկա մեջը...
— Հը՞, չլինի՞ թե բարկանում ես...
— Հա՛, ախպեր, հերիք էր. արի՝ ինչ տուգանք տալու եմ տամ, քեզանից ազատվեմ։ Իմ դրած պայմանն է, ես էլ պետք է տուժեմ։ Հիմի նոր եմ հասկանում էն հին խոսքը՝ թե «մարդ ինչ անի, իրեն կանի»։
Էսպես հարուստը խելոքանում է, իսկ փոքր ախպերը մեծ ախպոր տված պարտքի թուղթը պատռում է, հազար մանեթ տուգանքն էլ առնում ու վերադառնում տուն։
ՈՍԿՈՒ ԿԱՐԱՍԸ
Ես մեր ծերերից եմ լսել, մեր ծերերը իրենց պապերից, նրանց պապերն էլ իրենց մեծերից, թե մի ժամանակ մի աղքատ հողագործ է լինում, ունենում է մի օրավար հող ու մի լուծ եզ։
Ձմեռը էս աղքատ հողագործի եզները սատկում են։ Գարունքը, վար ու ցանքի ժամանակը որ գալիս է, եզ չի ունենում թե վարի, հողը վարձով տալիս է իր հարևանին։
Էս հարևանը վարելու ժամանակ խոփը մի տեղ դեմ է ընկնում, դուրս է գալի մի կարաս, մեջը լիքը ոսկի։ Եզները լծած թողնում է, վազում է գյուղը հողատիրոջ մոտ։
— Հեյ, աչքդ լուս,— ասում է,— քու հողումը մի կարաս ոսկի դուրս եկավ, արի տար։
— Չէ՛, ախպե՛ր, էդ իմը չի,— պատասխանում է հողատերը։— Հողի վարձը դու տվել ես, դու վարում ես, էն հողումն ինչ էլ դուրս գա, քունն է. ոսկի է դուրս եկել, թող ոսկի լինի, էլի քունն է։
Սկսում են վիճել, սա ասում է՝ քունն է, նա, թե չէ՝ քունը։ Վեճը տաքանում է, իրար ծեծում են։ Գնում են թագավորի մոտ գանգատ։
Թագավորը մի կարաս ոսկու անունը լսում է թե չէ՝ աչքերը չորս է բաց անում։ Ասում է.
— Ոչ քունն է, ոչ դրանը, իմ հողումը կարասով ոսկի է դուրս եկել՝ իմն է։
Իր մարդկանցով գնում է, որ հանի բերի։ Գնում է կարասի բերանը բաց անել է տալի, տեսնում՝ ի՞նչ ոսկի, կարասը լիքը օձ... Զարհուրած ու կատաղած ետ է գալի։ հրամայում է պատժեն անգետ ռանչպարներին, որ համարձակվել են իրեն խաբել։
— Չէ՛, թագավորն ապրած կենա,— գոռում են խեղճերը,— մեզ ինչո՞ւ ես սպանում, լավ չես տեսել, օձ չկա էնտեղ, ոսկի է, ոսկի...
Թագավորը նոր մարդիկ է ուղարկում, որ գնան ստուգեն։ Մարդիկ գնում են, ետ գալի, թե՝ ճշմարիտ, ոսկի է։
— Վա՜հ,— զարմանում է թագավորը։ Ասում է.— երևի լավ չտեսա, կամ տեսածս էն կարասը չէր։ Վեր է կենում մին էլ գնում։
Կարասը բաց է անում, դարձյալ մեջը լիքը օձ։
Էս ի՛նչ հրաշք է, ի՛նչ միտք ունի, չեն հասկանում։
Թագավորը հրամայում է, հավաքում է իր երկրի իմաստուններին։
— Բացատրեցեք,— ասում է,— ո՛վ իմաստուններ, ի՞նչ հրաշք է սա։ Էս հողագործներն իրենց հոդում կարասով ոսկի են գտել։ Ես եմ գնում՝ կարասը լիքն օձ է դառնում, սրանք են գնում՝ ոսկի։ Էս ի՞նչ կնշանակի։
— Դրա բացատրությունն էս է, թագավոր, եթե չես բարկանալ,— ասում են իմաստունները։— Կարասով ոսկին աղքատ հողագործներին պարգև է ղրկած իրենց ազնվության ու արդար աշխատանքի համար։ Երբ որ նրանք են գնում, իրենց արդար վարձին են գնում ու միշտ էլ ոսկի գտնում, իսկ երբ որ դու ես գնում, գնում ես ուրիշի բախտը հափշտակես, նրա համար էլ ոսկու տեղ օձ ես գտնում։
Թագավորը ցնցվում է. խոսք չի գտնում պատասխանելու։
— Լա՛վ,— ասում է,— դե հիմի էն որոշեցեք, թե էդ երկուսից ո՞րին է պատկանում գտած ոսկին։
— Իհարկե հողատիրոջը,— ձայն է տալի վարող գյուղացին։
— Չէ, վարողինն է,— մեջ է մտնում հողատերը։ Ու նորից սկսում են կռվել։
— Լա՛վ, լա՛վ, կացե՛ք,— կանգնեցնում են իմաստունները,— ի՞նչ ունեք դուք՝ տղա կամ աղջիկ։
Դուրս է գալի, որ մեկը մի տղա ունի, մյուսը մի աղջիկ։ Իմաստունները վճռում են, որ սրանք գնան իրենց աղջիկն ու տղեն իրար հետ պսակեն, էն գտած ոսկին էլ տան նրանց։ Էստեղ համաձայնում են բարի մարդիկը, ուրախանում են, ու կռիվը վերջանում է, սկսում է հարսանիքը։ Օխտն օր, օխտը գիշեր հարսանիք են անում, կարասով ոսկին էլ, որ պարգև էր ղրկած իրենց ազնվության ու արդար աշխատանքի համար, տալիս են իրենց զավակներին։
Բարին էստեղ, չարն էն ագահ թագավորի մոտ։
Գրանցված է
...եթե հնարավոր է բանտարկության մի տեսակը հասկանալի դարձնել մեկ ուրիշի նկարագրությունով, ուրեմն հնարավոր է նաև իրապես գոյություն ունեցող մի վիճակ հասկանալի դարձնել գոյություն չունեցողով...
Հեղինէ
Administrator
Արմսոուլցի
Վարկանիշ: +98/-12
Ռադիոծածկույթից դուրս է
Սեռը:
Գրառում: 5798
Re: Հեքիաթներ
«
Պատասխան #21 :
Փետրվարի 02, 2010, 04:47:36 pm »
ԽՈՍՈՂ ՁՈՒԿԸ
1
Լինում է, չի լինում մի աղքատ մարդ։ Էս աղքատ մարդը գնում է դառնում մի ձկնորսի շալակատար։ Օրական մի քանի ձուկ է աշխատում, տուն բերում, նրանով ապրում են ինքն ու կինը։
Մի անգամ էլ ձկնորսը մի սիրուն ձուկ է բռնում, տալիս իր շալակատարին, որ պահի, ինքն էլ ետ ջուրն է մտնում։ Էս շալակատարը գետափին նստած՝ նայում է նայում էն սիրուն ձկանն ու միտք անում.
-— Տեր աստված,— ասում է,— սա էլ, որ մեզ նման շունչ կենդանի է, դու ասա՝ սա՞ էլ մեզ նման ծնող ունի, ընկեր ունի, աշխարհքից բան է հասկանում, ուրախություն կամ ցավ է զգում՝ թե չէ...
Հենց էս մտածելու ժամանակ ձուկը լեզու է առնում.
— Լսի ,— ասում է,— մարդ-ախպեր։ Ընկերներիս հետ ես խաղում էի գետի ալիքների մեջ։ Ուրախությունից ինձ մոռացա ու անզգույշ ընկա ձկնորսի ուռկանը։ Հիմի, ով գիտի, իմ ծնողն ինձ որոնում է ու լաց է լինում, հիմի ընկերներս տխրել են։ Ես էլ, տեսնում ես, ինչպես եմ տանջվում, շունչս կտրում է ջրից դուրս։ Ուզում եմ էլ ետ գնամ ապրեմ ու խաղ անեմ նրանց հետ էն պաղ ու պարզ ջրերում։ Էնպես եմ ուզում, էնպես եմ ուզո՜ւմ... Եկ խեղճ արի, ազատ արա ինձ, բա´ց թող, բա´ց թող գնամ...
Էսպես էր ասում ցա՜ծ, շատ ցա՜ծ ձենով, ցամաքած բերանը թաց ու խուփ անելով։
Էս շալակատարի մեղքը գալիս է, առնում է ետ գցում գետը։
— Գնա, սիրուն ձկնիկ, թող լաց չլինի քո ծնողը։ Թող չտխրեն քո ընկերները։ Գնա ապրի ու խաղ արա նրանց հետ։
Ձկնորսը սաստիկ բարկանում է շալակատարի վրա։
— Տո՛ ախմախ,— ասում է,— էստեղ ջրի մեջ թրջվելով ձուկն եմ բռնում, դու իմ աշխատանքն առնում ես էլ ետ ջուրը գցո՞ւմ... Դե գնա կորի, էլ իմ աչքին չերևաս, էլ իմ շալակատարը չես էս օրից, գնա սովից մեռի։
Ձեռի տոպրակն էլ խլում է ու ճամփու դնում։
— Հիմի ես ո՞ւր գնամ, ի՞նչ անեմ, ո՞նց ապրեմ...— տարակուսած մտածելով դառն ու դատարկ վերադառնում է աղքատը դեպի տուն։
2
Էս տխուր մտածմունքի ժամանակ ճամփին դեմը դուրս է գալի մի մարդակերպ Հ֊րեշ՝ առաջը մի գեղեցիկ կով։
— Բարի օր, ախպերացու, էդ ի՞նչ ես մոլորել, ի՞նչ ես միտք անում,— հարցնում է Հ֊րեշը։
Աղքատը պատմում է իր գլխին եկածը, թե ինչպես հիմի մնացել է անգործ, անճար ու չի իմանում, թե ոնց պետք է ապրեն ինքն ու իր կինը։
«Լսի՛, բարեկամ,—՝ ասում ՛է Հրեշը։— էս կաթնատու կովը ես քեզ կտամ երեք տարվան ժամանակով։ Ամեն օր էնքան կաթը տա, որ քու կնիկդ ու դու կուշտ-կուշտ ուտեք, ապրեք։ Երեք տարին լրացավ թե չէ, հենց էն գիշերը կգամ ձեզ հարց կտամ։ Թե հարցիս պատասխանեցիք՝ իմ կովը ձեզ լինի, թե չէ՝ երկուսդ էլ իմն եք, տանելու եմ, ինչ ուզեմ կանեմ։ Համաձայն ե՞ս։
— Մի բան՝ որ առանց էն էլ սովից մեռնելու ենք,— մտածում է աղքատը,— կովը կտանեմ, էս երեք տարին կապրենք, մինչև երեք տարվա լրանալն էլ աստված ողորմած է։ Մի տեղից մի դուռ կբացվի, կամ գուցե հենց պատասխանը տալիս ենք, ով գիտի...
— Համաձայն եմ,— ասում է, ու կովն առաջն անում, տանում տուն։
3
Երեք տարի կթում են, լիուլի ուտում, ապրում։ Չեն էլ նկատում, թե ինչպես անցավ երեք տարին, և ահա հասնում է նշանակած օրը, որ հրեշն էն գիշեր պիտի գա։
Մարդ ու կնիկ վերջալույսի տակ տխուր նստում են դռանը ու միտք են անում, թե ինչ պատասխան տան հրեշին կամ ով գիտի՝ ինչ կհարցնի նա. ո՞վ կիմանա Հ֊րեշի միտքը։
— Ա´յ թե ինչ դուրս կգա, երբ մարդ Հ֊րեշի հետ գործ բռնի... հրեշի հետ հաշիվ ունենա... հրեշից լավություն ընդունի...— հառաչելով զղջում էին մարդ ու կին, բայց անցկացածն անց էր կացել, էլ հնար չկար։ Իսկ զարհուրելի գիշերն արդեն վրա էր հասնում։
Էս ժամանակ նրանց մոտենում է մի անծանոթ գեղեցիկ երիտասարդ։
— Բարի իրիկուն,— ասում է,— ճամփորդ մարդ եմ. մութն ընկնում է, ես էլ հոգնած եմ, հյուր չե՞ք ընդունի ձեր տանն էս գիշեր։
— Ընչի չէ, ճամփորդ ախպեր, հյուրն աստծունն է։ Բայց մեզ մոտ վտանգավոր է էս գիշեր։ Մենք հրեշից մի կով ենք առել էն պայմանով, որ երեք տարի կթենք, ուտենք, երեք տարուց ետը գա մեզ հարց տա, թե պատասխանենք, կովը մեզ լինի, թե չէ՝ իր գերին ենք։ Հիմի ժամանակը լրացել է, էս գիշեր պիտի գա, մենք էլ չգիտենք, թե ինչ պատասխան տանք։ Հիմի մեզ ինչ անի մենք ենք մեղավոր, վայ թե քեզ էլ վնասի։
— Բան չկա, որտեղ դուք՝ էնտեղ էլ ես, պատասխանում է օտարականը։
Համաձայնում են. հյուրը մնում է։
Մին էլ կեսգիշերին դուռը դղրդում է։ Ո՞վ է.— Հրեշը։ Եկել եմ որ եկել եմ, դե պատասխանս տվեք։ — Ինչ պատասխան, սարսափից մարդ ու կնկա լեզուն կապվում է, մնում են տեդները քարացած։
— Մի՛ վախենաք, ես ձեր տեղակ սրա պատասխանը կտամ,— ասում է երիտասարդ հյուրը ու գնում է դեպի դուռը։
— Եկել ե՜մ,— դռան ետևից ձայն է տալիս Հրեշը։
— Ես էլ եմ եկե՜լ,— պատասխանում է ներսից հյուրը։
— Որտեղի՞ց ես եկել։
— Ծովի էն ափից։
— Ընչո՞վ ես եկել։
— Կաղ մոծակը թամքել եմ, վրեն նստել եմ, եկել։
— Ուրեմն ծովը պստիկ է եղել։
— Ի՜նչ պստիկ, արծիվը չի կարող մի ափից մյուսը թռչի։
— Ուրեմն արծիվը ճուտ է եղել։
— Ի՞նչ ճուտ, թևերի շվաքը քաղաք է ծածկում։
— Ուրեմն քաղաքը շատ է փոքրիկ։
— Ի՜նչ փոքրիկ, նապաստակը մի ծայրից մյուսը չի հասնի։
— Ուրեմն նապաստակը ձագ է։
— Ի՛նչ ձագ. մորթին մի մարդու քուրք դուրս կգա, գլխարկն ու տրեխն էլ ավել։
— Ուրեմն մարդը թզուկ է։
— Ի՜նչ թզուկ, ծնկան ծերին աքլորը ծուղրուղու կանչի, ձենը ականջը չի հասնիլ։
— Ուրեմն խուլ է։
— Ի՛նչ խուլ, սարում որ պախրեն խոտ պոկի, նա կլսի։ Հրեշը մնում է կապված, մոլորված. զգում է, որ ներսը մի ուժ կա իմաստուն, համարձակ, անհաղթելի, էլ չի իմանում ինչ ասի, սուս ու փուս քաշվում, կորչում է գիշերվա խավարի մեջ։
Սրանք նոր մեռած տեղներիցը ետ են գալի, ուրախանում աշխարհքովը մին են լինում։ Հետն էլ բացվում է բարի լուսը, և երիտասարդ հյուրը վեր է կենում, մնաք բարով է ասում, որ գնա իր ճանապարհը։
— Չենք թողնի, որ չենք թողնի,— առաջը կտրում են մարդ ու կին.— դու որ փրկեցիր մեր կյանքը, ասա՛, ինչով ետ վճարենք քո լավությունը...
— Չէ՜, անկարելի բան է, պետք է գնամ իմ ճանապարհը։
— Դե գոնե անունդ ասա, եթե լավությունդ կորչի ու չկարողանանք ետ վճար՛ել, գոնե իմանանք, թե ում ենք օրհնելու...
— Լավություն արա ու թեկուզ ջուրը գցի, չի կորչի։ Ես հենց էն Խոսող ձուկն եմ, որի կյանքը դու խնայեցիր...— ասում է անծանոթն ու չքանում ապշած մարդ ու կնկա աչքերից։
ՍՈՒՏԱՍԱՆԸ
Լինում է, չի լինում մի թագավոր։ Էս թագավորը իր երկրումը հայտնում է.
«Ով էնպես սուտ ասի, որ ես ասեմ՝ սուտ է, իմ թագավորթյան կեսը կտամ նրան»։
Գալիս է մի հովիվ։ Ասում է.
— Թագավորն ապրած կենա, իմ հերը մի դագանակ ուներ, որ էստեղից մեկնում էր, երկնքում աստղերը խառնում։
— Կպատահի՛,— պատասխանում է թագավորը։— Իմ պապն էլ մի չիբուխ ուներ, մի ծերը բերանին էր դնում, մյուս ծերը մեկնում, արեգակիցը վառում։
Ստախոսը գլուխը քորելով դուրս է գնում։
Գալիս է մի դերձակ։ Ասում է.
— Ներողությո՛ւն, թագավո՛ր, ես վաղ պիտի գայի, ուշացա։ Երեկ շատ անձրև եկավ, կայծակները տրաքեցին, երկինքը պատռվեց, գնացել էի կարկատելու։
— Հա՜, լավ ես արել,— ասում է թագավորը,— բայց լավ չէիր կարկատել. էս առավոտ մի քիչ անձրև թափվեց։
Սա էլ է դուրս գնում։
Ներս է մտնում մի աղքատ գյուղացի, կոտը կռնատակին։
— Դո՞ւ ինչ ես ուզում, ա՛յ մարդ,— հարցնում է թագավորը։
— Ինձ մի կոտ ոսկի ես պարտ, եկել եմ տանեմ։
— Սի կոտ ոսկի՞,— զարմանում է թագավորը։— Սո՛ւտ ես ասում, ես քեզ ոսկի չեմ պարտ։
— Թե որ սուտ եմ ասում, թագավորությանդ կեսը տուր։
— Չէ՛, չէ՛, ճշմարիտ ես ասում,— խոսքը փոխում է թագավորը։
— Ճշմարիտ եմ ասում՝ մի կոտ ոսկին տուր։
ԿՌՆԱՏ ԱՂՋԻԿԸ
Ժամանակով լինում են, չեն լինում, մի քույր ու մի ախպեր են լինում։ Քույրը էնքան սիրուն, էնքան շարմաղ է լինում, ինչպես լուսնի կտոր, անունն էլ Լուսիկ։
Ախպերը պսակվում է, կնիկ է բերում։
Սա տեսնում է, թե ինչպես ամենքը սիրում են Լուսիկին, ու նախանձը, օձի նման բույն է դնում սրտի մեջ։ Սկսում է Լուսիկին բամբասել ու լացացնել ամեն օր, ամեն օր...
Ախպերը ամեն կերպ աշխատում է ուրախ պահի քրոջը։ Մին տուն է գալիս՝ հետը ծաղիկ է բերում նրա համար, մյուս օրը միրգ, մի ուրիշ անգամ հագուստ։
Եվ Լուսիկը մնում է միշտ բարի, գեղեցիկ ու սիրված ամենքից:
Հարսը նախանձից քիչ է մնում տրաքի, մտածում է, ինչ անի, ոնց անի, որ մեջտեղից կորցնի Լուսիկին։
Մտածում է, մտածում է. ու մի օր էլ, երբ մարդը տանից դուրս է գնում, վեր է կենում, տան կահ-կարասին, աման-չամանը իրար գլխով տալի, ջարդում ու գնում ձեռները ծոցին դռանը կանգնում մինչև մարդու գալը։
Որ տեսնում է մարդը գալիս է, սկսում է լաց լինել։
— Ա՛յ,— ասում է.— էս էլ քո սիրած քույրը, տանը ինչ ունեինք-չունեինք՝ ջարդեց։
— Բան չկա, այ կնիկ, դրա համար ինչո՞ւ ես լաց լինում, էդ բոլորն էլ առնելու բաներ են։ Աման է՝ կոտրեց, նորը կառնենք, բայց Լուսիկի սիրտը որ կոտրենք, հետո ի՞նչ անենք։
Կինը տեսնում է, որ էս մինը չեղավ։ Մյուս անգամ, երբ մարդը դուրս է գնում, նրա սիրած ձին տանում է, քշում, կորցնում ու գալիս ձեռները ծոցին կտերը կանգնում, մինչև մարդը ետ է գալի։
— Ա՛յ,— ասում է,— էս էլ քո սիրած քույրը, քու էն լավ ձին դուրս է արել, կորցրել, մեզ էսպես տնաքանդ արել։
Մարդը ասում է.
— Բան չկա. ձի է, կորել է, կաշխատեմ մի ուրիշ ձի էլ կառնեմ, բայց հո չեմ կարող մի ուրիշ քույր առնել։
Չար կինը տեսնում է, որ էս անգամ էլ զուր անցկացավ, ավելի է կատաղում իրեն կրծում։
Մի գիշեր էլ քնած ժամանակը իր երեխին օրորոցումը մորթում է, արնոտ դանակը թաքուն դնում քնած Լուսիկի գրպանը։
Գիշերվա մի ժամանակը մազերը շաղ է տալի, երեսը պոկում, ճչում, ծղրտում.
— Վա՜յ, երեխես, երեխես...
Տանըցիք վեր են թռչում, տեսնում են երեխեն օրորոցում մորթած։ Մնում են սարսափած, սասանած կանգնած։ Էս ո՞վ կլինի, ո՞վ չի լինիլ...
Հարսն ասում է.
— Էլ ո՞վ պետք է լինի, էս տունը մեզանից բացի հո էլ ուրիշ մարդ չի մտել, ման գանք, ում գրպանում արնոտ դանակը գտնենք, նա կլինի։
Համաձայնում են։ Ման են գալի, ու... արնոտ դանակը հանում են Լուսիկի գրպանից։
Մնում են քար կտրած, բայց էլ ի՞նչ...
— Է՛ս էլ քո սիրած քույրը,— ճչում է չար կինը ու երեսը պոկում,— երեխես, երեխես...
Առավոտը լուսի հետ աշխարհքով մին լուրը տարածվում է։ Ժողովուրդը վրդովվում է, դատաստան է պահանջում, մայրը լալիս է, դատաստան է պահանջում, ու գեղեցիկ Լուսիկին քաշում են դատաստանի դուռը։ Դատում են վճռում, կռները կտրում են ու էնպես, կռնատ տանում, հեռացնում, կորցնում են հեռո՜ւ, հեռո՜ւ անտառներում։
Էսպես կռնատ, մեն-մենակ թափառում է Լուսիկը անբնակ անտառներում։ Շատ թափառելուց թփերն ու փշերը հագի շորերը տանում են, մնում է տկլոր։ Մոծակներն ու մժեղները կծոտում են, ձեռ չի ունենում թե քշի, մտնում է մի ծառի փչակ։
Օրերից մի օր թագավորի տղեն էս անտառը որսի է գալի։ Որսի շները անտառում էս ու էն կողմն են ընկնում, մի ծառի շրջապատում ու սկսում են հաչել։
Թագավորի տղեն, իր հետի մարդիկը մտածում են, թե շները երևի գազանի հետքի վրա են ընկել կամ որջ են գտել, ու սկսում են շներին հիս անել։
— Հիս մի՛ անիլ ինձ վրա, թագավորի որդի,— ձեն է տալի աղջիկը ծառի փչակից,— ես մարդ եմ, գազան չեմ։
— Թե մարդ ես, դե դուրս արի։
— Չեմ կարող, մերկ եմ, ամաչում եմ։
Թագավորի տղեն ձիուց իջնում է, վերարկուն հանում տալիս իր մարդկանց, որ տանեն գցեն աղջկա վրա։ Վերարկուն տանում են, գցում են աղջկա վրա. դուրս է գալիս մի սիրուն, մի աննման աղջիկ, որ ոչ ուտես, ոչ խմես, կանգնես ու մտիկ անես։ Թագավորի տղեն հայիլ-մայիլ է մնում։
— Ո՞վ ես դուն, սիրուն աղջիկ, ի՞նչ ես շինում էս անտառում, ինչո՞ւ ես մտել ծառի փչակը...
— Ես մի էսպես աղջիկ եմ. աշխարհքումը մի ախպեր ունեմ, բայց ախպերն էլ է ինձ թողել, աշխարհքն էլ...
— Ախպերդ էլ է քեզ թողել, աշխարհքն էլ, բայց ես չեմ թողնիլ,— ասում է արքաորդին ու առնում է Լուսիկին տանում իրենց տունը։
Տանում է իրենց տունը, հորն ու մորը հայտնում, թե պետք է պսակվի նրա հետ։
— Թե սրա հետ կպսակվեմ, լավ, թե չէ հո՝ ինձ մի փորձանքի կտամ։
Հերն ու մերն ասում են.
— Ա՛յ որդի, աշխարհքի աղջիկները հո վերջացել չեն. թագավորի աղջիկներ կան, նազիր-վեզիրների աղջիկներ կան, հարուստ, գեղեցիկ... Էդ կռնատ, տկլոր, անտեր աղջիկն ո՞վ է, որ դու դրան ուզում ես։
— Չէ՜, որ չէ...
Հերն ու մերը ճարահատված իրենց քաղաքի խելոք մարդկանց հավաքում են, մի խորհուրդ են հարցնում, թե ինչպես անեն, իրենց որդուն էդ կռնատ աղջկա հետ պսակեն, թե չէ։
Խելոք մարդիկ ասում են.
— Մարդ ու կնկա բախտը որ կա՝ սրտիցն է։ Ձեր տղի բախտն էլ, երևի, էդ աղջիկն է, որ սիրտը կպել է դրան։ Աստված դրանց համար էլ էդպես է բարի տեսել։
Էս որ լսում են՝ հերն ու մերն էլ համաձայնվում են, յոթն օր, յոթը գիշեր հարսանիք են անում, ու թագավորի տդեն ամուսնանում է գեղեցիկ Լուսիկի հետ։
Միառժամանակ անց է կենում, էս թագավորի տղեն գնում է հեռու երկիր։ Գնալիս տանը պատվիրում է, որ երբ կինը ծնի՝ իրեն տեղեկություն գրեն։ Պատվիրում է ու գնում։
Սրա գնալուց մի քանի ամիս անց է կենում, Լուսիկը ազատվում է, մի սիրուն, շարմաղ, ոսկեգանգուր տղա է ծնում։
Թագավորն ու թագուհին էնպես ուրախանում են, էնպես ուրախանում են, որ աշխարհքովը մին են լինում։ Աչքալուս են գրում, նամակը տալիս են սուրհանդակին, ուղարկում են։ Դու մի ասիլ, էս նամակը տանողը գնում է ճանապարհին հյուր է ընկնում Լուսիկի եղբոր տանը ու գիշերը մնում է նրանց մոտ։ Իրիկունը զրույց անելիս պատմում է, թե՝ հապա, էսպես-էսպես մի բան է պատահել ու հիմի աչքալուսի թուղթ եմ տանում թագավորի տղին։
Չար հարսը էստեղ գլխի է ընկնում բանը։ Գիշերվա մի ժամանակը վեր է կենում, էս մարդի գրպանից նամակը հանում, կրակը գցում ու ինքը մի նոր նամակ գրում, դնում տեղը։ Գրում է, թե՝ հապա չես ասիլ, քո գնալուց ետը կինդ ծնեց՝ մի շան լակոտ բերավ... էսպես խայտառակվեցինք աշխարհքի մեջ. հիմի քեզ իմացնում ենք՝ գրի ինչ անենք, ինչ չանենք։
Սուրհանդակը էս նամակը տանում է տալի թագավորի տղին։ Կարդում է թագավորի տղեն ու շա՜տ-շատ վշտանում։ Հորն ու մորը նամակ է գրում, թե իմ բախտն էլ երևի էդ է եղել, ինչ որ աստված տվել է՝ իմն է, պահեցեք, կնկանս էլ մի թթու խոսք չասեք, մինչև ես գամ։
Գրում է, նամակը տալիս սուրհանդակին, ետ ղրկում։ Էս սուրհանդակը վերադարձին գալիս է կրկին իր հյուրատունը ու էլի գիշերը մնում է նրանց մոտ։
Չար հարսը գիշերվա մի ժամանակն էլի վեր է կենում, սրա գրպանից թագավորի տղի նամակը հանում, գցում կրակը, ինքը մի նորը գրում, դնում տեղը։ Գրում է, թե՝ իմ կինն ինչ որ ծնել է, իր ծնած շան լակոտը դոշիցը կկապեք ու դուրս կանեք, կկորցնեք, որ ես չգամ ու մեր տանը տեսնեմ, թե չէ ինձ մի փորձանքի կտամ։ Հերն ու մերը էս նամակը որ ստանում են, մնում են զարմացած։ Ասում են.
— Էս ի՞նչ բան է. ինքը բերավ մեր կամքին հակառակ հետը պսակվեց, հիմի էլ գրում է, թե՝ դուրս արեք...
Շատ են տխրում, շատ է մեղքները գալի, բայց ինչ որ գրել էր՝ պետք է կատարեին։
Բերում են երեխին կապում են մոր դոշիցը, լաց են լինում, օրհնում են ու իրենց տանիցը դուրս են անում։
Երեխեն դոշիցը կապած՝ Լուսիկը գնում է լալով։ Անց է կենում խոր ձորեր, մութ անտառներ, անբնակ դաշտեր, ընկնում է մի անջուր, ամայի անապատ։
Էս անապատում՝ ծարավ, ջրչոր՝ գնում է, գնում, շատ է գնում, թե քիչ է գնում, շատն ու քիչն էլ աստված գիտի, հասնում է մի ջրհորի։ Նայում է ջրհորի մեջը, աչքին թվում է, թե ջուրը մոտիկ է։ Կռանում է թե ջուր խմի՝ երեխեն գրկիցը ընկնում է ջրհորի մեջը։ Ճչալով ջրհորի էս կողմն է թռչում, էն կողմն է թռչում։ Հանկարծ ետևից մի ձեն է գալի.
— Մի՛ վախիլ, աղջիկ ջան, մի՛ վախիլ, հանի...
Ետ է նայում, տեսնում՝ սպիտակ միրուքը մինչև գոտկատեղը մի ծերունի։ Ասում է.
— Ո՞նց հանեմ, չեմ կարող, պապի ջան, ձեռներ չունեմ։
— Հա´նի, հա´նի, աղջիկ ջան, ձեռներ ունես, մեկնի... Լուսիկը կռները մեկնում է, ձեռները բացվում են, ու երեխեն ջրհորից հանում է։ Ետ է դառնում թե շնորհակալություն անի, տեսնում է ծերունի չկա, աներևութացել է։
Սրան էստեղ թողնենք իր երեխի հետ ու հիմի ո՞ւմնից տեղեկություն տանք։ Հիմի տեղեկություն տանք թագավորի տղիցը։
Թագավորի տղեն օտարությունից վերադառնում է, ամեն բան իմանում է, ու էլ տուն չի մտնում, դռնից ետ է դառնում, գնում է աշխարհքե-աշխարհք ման գա, որ իր կնկանն ու երեխին գտնի։
Գնում է ման գալի, էս կողմը հարց ու փորձ, էն կողմը հարց ու փորձ, մի տեղ պատահում է մի մարդու։
— Բարի օր։
— Աստծու բարին։
— Ո՞ւր առաջ բարի։
— Իմ քրոջն եմ ման գալի։
— Դէ մին չլինենք, երկու լինենք, գնանք, ես էլ իմ կնկան... երեխիս եմ ման գալի։
Ընկերանում են, գնում են ման գալի, մի տարի, երկու տարի երեք տարի, ոչ տեղն են իմանում, ոչ տեղեկություն։ Էս թագավորի տղեն վերջը գալիս մի մեծ ճանապարհի վրա քարվանսարա է պահում, ընկերն էլ իր տուն ու տեղը, իր կնկանը բերում է ու էնտեղ ապրում են, որ գուցե թե գնացող-եկողից մի բան իմանան։
Մի անգամ էս քարվանսարի դուռն է գալի մի աղքատ կին իր փոքրիկ տղի հետ։
Թագավորի տղեն իր ընկերոջը ասում է.
— Եկ ներս կանչենք էս աղքատ կնկանն ու իր երեխին։ Սրանք լավ հեքիաթներ են գիտենում ու լավ էլ պատմում են. հեքիաթ կպատմի, մենք էլ դարդի տեր մարդիկ ենք, կլսենք, գիշերն անց կկենա։
Ընկերոջ կնիկն էն կողմից հակառակում է, թե՝ մենք հազիվ ենք տեղավորվում, դրանց ո՞րտեղ բերենք։
Թագավորի տղեն որ շատ խնդրում է, ներս են թողնում մուրացկան կնկանն ու իր երեխին։ Մերը պատի տակին կուչ է գալի, երեխեն էլ կողքին։ Թագավորի տղեն ասում է.
— Քուններս չի տանում, քույրիկ, հեքիաթից, առակից կիմանաս, պատմի լսենք, գիշերն անցկենա։
— Ես ոչ հեքիաթ գիտեմ, ոչ առակ,— պատասխանում է աղքատը,— ես մի ճշգրիտ պատմություն գիտեմ, մի պատահած դեպք և շատ հետաքրքրական, թե կուզեք, պատմեմ, լսեք։
— Լավ, էդ պատմի։
Ու աղքատ կինը սկսում է պատմել։
— Մի ժամանակ մի աշխարհքում լինում են, չեն լինում, մի քույր մի ախպեր են լինում։ Ախպերը պսակվում է, կին է բերում, մի չար ու նախանձոտ կին։
Տանտիկինը էն կողմից բարկանում է.
— Հը´, սկսեց գլխիցը դուրս տալ։
— Ա՛յ կնիկ, ի՞նչ ես ուզում, ինչո՞ւ ես խանգարում, թող պատմի.— նեղանում է մարդը։— Պատմի, քույրիկ, դու պատմի...
Աղքատ կնիկը շարունակում է իր հեքիաթը.
— Քույրը մի գեղեցիկ ու բարեսիրտ աղջիկ է լինում, ամենքը սիրում են նրան։ Ախպերն էլ ամեն տուն գալով միշտ նրա համար մի բան է բերում՝ կամ ծաղիկ, կամ միրգ, կամ հագուստ և կամ թե չէ՝ մի քաղցր խոսք է ասում։ Նախանձում է չար հարսը, հնարքներ է մտածում, թե ինչպես անի, որ կորցնի գեղեցիկ աղջկանը։
— Հը, դե տեսեք ինչ է ասում է՛ս անզգամը...— կրկին մեջ է ընկնում տանտիկինը։
— Ա՛յ կնիկ, ի՞նչ պատահեց քեզ. թող լսենք, տեսնենք ինչ է ասում։ Դու շարունակի, քույրիկ, սրան ականջ մի դնիլ։
Աղքատ կնիկը շարունակում է.
— Հնարքներ է մտածում չար հարսը։ Մի օր տան կահկարասին է ջարդում ու դնում անմեղ աղջկա վրա, մյուս օրը մարդու սիրած ձին է բաց թողնում, կորցնում ու մեղադրում քրոջը, տեսնում է բան չի դառնում, վերջը իր երեխին օրորոցի մեջ մորթում է, դանակը դնում քնած աղջկա գրպանը...
— Ձենդ կտրի, լիրբ, անզգամ, ո՞վ է իմացել, որ մերն իր երեխին մորթի,— ճչում է տանտիկինը։
— Ի՞նչ ես ընդհատում,— գոռում է մարդը կնոջ վրա։— Թող պատմի, չե՞ս տեսնում՝ ինչ հետաքրքրական բան է պատմում։
Աղքատը շարունակում է.
— Դատաստան են անում, կտրում են անմեղ աղջկա կռները ու էնպես կռնատ հալածում, կորցնում հեռո՜ւ, հեռո՜ւ...
Հալածված թափառում է նա անծանոթ անտառներում։ Էն երկրի թագավորի տղեն օրերից մի օր որսի է դուրս գալի էն անտառները, գտնում է գեղեցիկ աղջկանը ու պսակվում է նրա հետ։ Թագավորի տղեն հեռու երկիր է գնում։ Նրա գնալուց հետո կինը ծնում է մի ոսկեգանգուր երեխա։ Աչքալուսի նամակ են գրում հորը։ Նամակատարը ճամփին հյուր է ընկնում կռնատ աղջկա եղբոր տունը։
Չար հարսը գիշերը փոխում է նամակը, նոր նամակ է գրում թագավորի տղին, թե՝ «քու կնիկը ծնել է, շան լակոտ է բերել...»
— Սո՛ւս, հերիք էր ինչ որ տակից-գլխից դուրս տվիր, դուրս կորի գնա,— կատաղում է տանտիկինը։
— Ախպեր, կնկանդ ասա հանգիստ կենա, լսենք, տեսնում ես ինչ պատմություն է անում,— խնդրում է թագավորի տղեն ընկերոջը։
Աղքատը շարունակում է.
— Թագավորի տղեն կարդում է փոխած նամակը, վշտանում է, բայց էլի գրում է, որ պահեն, մինչև ինքը կգա։ Նամակատարը վերադարձին կրկին հյուր է ընկնում նույն տունը։ Էս նամակն էլ է փոխում չար հարսը ու գրում է, թե՝ «Նամակն ստանալուն պես իր ծնածը կրծքին կապեցեք ու դուրս արեք իմ կնոջը»։ Էս նամակն ստանում են թագավորն ու թագուհին, շատ են զարմանում, շատ են տանջվում, բայց ինչ անեն, կատարում են ինչ որ գրած է. երեխին մոր դոշիցն են կապում ու դուրս անում։
— Էս ո՞րտեղից եկավ էս շունը,— աղաղակում է տանտիկինը։
— Բավական է,— գոռում են վրեն մարդն ու թագավորի տղեն։— Պատմի, քույրիկ, հետո՞... հետո՞...
Աղքատը շարունակում է.
— Հետո թագավորի տղեն տուն է գալի։ Լսում է ինչ է պատահել, ետ է դառնում, գնում է իր կնոջն ու երեխին ման գալու։ Պատահում է կռնատ աղջկա եղբորը։ Նա էլ դուրս էր եկել իր քրոջը ման գալու։ Ընկերանում են ու ման են գալի։ Շատ են ման գալի, չեն գտնում։ Գալիս են, մեծ ճանապարհի վրա մի քարվանսարա են պահում...
— Սուտ է ասում,— գոչում է տանտիկինը։
Իսկ մարդն ու թագավորի տղեն ապուշ կտրած սպասում են վերջին։ Եվ աղքատ կինը հասնում է վերջին.
— Սոված ու ծարավ թափառում է հալածված մերը իր ոսկեգանգուր երեխի հետ, վերջը աղքատ, տկլոր գալիս է, հասնում էդ քարվանսարայի դուռը... Ախպերն ու ամուսինը մեղքանում են, ներս կանչում, խնդրում են, որ մի հեքիաթ ասի իրենց համար...
— Վա՜յ...— ուշաթափվում է տանտիկինը։
— Լուսիկ ջա՜ն... մի՞թե դու ես...— վեր են թռչում թագավորի տղեն ու ընկերը,— Լուսիկ ջան...
— Հա, ձեր Լուսիկն եմ ես, ահա իմ ախպերը, ահա իմ ամուսինը, ահա իմ ոսկեգանգուր երեխան, և ահա չար հարսը...
Լեզվով չի պատմվիլ, թե ինչպես են ուրախանում ամենքը, որ իրար որոնում էին ու գտնում են վերջապես։
Իսկ չար հարսին կապում են կատաղի ձիու պոչից ու բաց են թողնում արձակ դաշտերում։ Որտեղ արյունն է կաթում, էնտեղ փուշ ու տատասկ է դուրս գալի, որտեղ արտասուքն է թափվում, էնտեղ լիճ է գոյանում։ Էն լճի խորքում երևում է մի երեխա՝ քնած օրորոցում, դանակը դրած գլխի տակին։ Ասում են՝ երևում է և մի վանք, էն վանքում չոքած է մի կին ու լալիս է, լալիս է, անվերջ լալիս է։
Գրանցված է
...եթե հնարավոր է բանտարկության մի տեսակը հասկանալի դարձնել մեկ ուրիշի նկարագրությունով, ուրեմն հնարավոր է նաև իրապես գոյություն ունեցող մի վիճակ հասկանալի դարձնել գոյություն չունեցողով...
Հեղինէ
Administrator
Արմսոուլցի
Վարկանիշ: +98/-12
Ռադիոծածկույթից դուրս է
Սեռը:
Գրառում: 5798
Re: Հեքիաթներ
«
Պատասխան #22 :
Փետրվարի 02, 2010, 04:49:19 pm »
ԲԱՐԵԿԵՆԴԱՆԸ
Ժամանակով մի մարդ ու մի կնիկ են լինում։
Էս մարդ ու կնիկը իրար հավանելիս չեն լինում։
Մարդը կնկանն է ասում հիմար, կնիկը մարդուն, ու միշտ կռվելիս են լինում։
Մի օր էլ մարդը մի քանի փութ եղ ու բրինձ է առնում, տալիս մշակի շալակը, տանում տուն։
Կինը բարկանում է.
— Ա՛յ, որ ասում եմ հիմար ես, չես հավատում, էսքան եղն ու բրինձը միանգամից ինչի՞ համար ես առել բերել, հորդ քե՞լեխն ես տալիս, թե տղիդ հարսանիքն ես անում։
— Ի՞նչ քելեխ, ի՞նչ հարսանիք, այ կնիկ, ի՛նչ ես խոսում, տար պահի, բարեկենդանի համար է։
Կինը հանգստանում է, տանում է պահում։
Անց է կենում միառժամանակ, էս կնիկը սպասում է, սպասում է, բարեկենդանը գալիս չի։ Մի օր էլ շեմքումը նստած է լինում, տեսնում է մի մարդ վռազ-վռազ փողոցով անց է կենում։ Ձեռը դնում է ճակատին ու ձեն տալի.
— Ա՛խպեր, ա՛խպեր, հալա մի կանգնի։
Տղեն կանգնում է։
— Ա´խպեր, բարեկենդանը դու հո չե՞ս։
Անցվորականը նկատում է, որ էս կնկա ծալը պակաս է, ասում է՝ հա՛ ասեմ, տեսնեմ ինչ է դուրս գալի։
— Հա, ես եմ բարեկենդանը, քույրիկ ջան, ի՞նչ ես ասում։
— Էն եմ ասում, որ մենք քո ծառան հո չենք, որ քո եղն ու բրինձը պահենք։ Ինչ որ պահեցինք, հերիք չէ՞... չես ամաչո՞ւմ... Ընչի՞ չես գալի քո ապրանքը տանում...
— Դե էլ ի՜նչ ես նեղանում, քույրիկ ջան, ես էլ հենց դրա համար եմ եկել, ձեր տունն էի ման գալի, չէի գտնում։
— Դե արի տար։
Էս մարդը ներս է մտնում, սրանց եղն ու բրինձը շալակում ու կրունկը դեսն է անում, երեսը դեպի իրենց գյուղը։
Մարդը գալիս է տուն, կնիկն ասում է.
— Հա , էն բարեկենդանն եկավ, իր բաները իրեն սևցրի տարավ։
— Ի՞նչ բարեկենդան... ի՞նչ բաներ...
— Ա՛յ էն եղն ու բրինձը... Մին էլ տեսնեմ՝ վերևից գալիս է. մեր տունն էր ման գալի, կանչեցի, մի լավ էլ խայտառակ արի, շալակը տվի տարավ։
— Վայ քու անխելք տունը քանդվի, որ ասում եմ հիմար ես՝ հիմար ես էլի... Ո՞ր կողմը գնաց։
— Այ էն կողմը։
Էս մարդը ձի է նստում, ընկնում բարեկենդանի ետևից։
Ճանապարհին բարեկենդանը ետ է մտիկ անում, տեսնում է՝ մի ձիավոր քշած գալիս է։ Գլխի է ընկնում, որ սա էն կնկա մարդը պետք է լինի։
Գալիս է հասնում իրեն։
— Բարի օր, ախպերացու։
— Աստծու բարին։
— Հո էս ճամփովը մարդ չի անցկացա՞վ։
— Անցկացավ։
— Ի՞նչ ուներ շալակին։
— Եղ ու բրինձ։
— Հա, հենց էդ եմ ասում։ Ի՞նչքան ժամանակ կլինի։
— Բավականին ժամանակ կլինի։
— Որ ձին քշեմ՝ կհասնե՞մ։
— Ո՞րտեղից կհասնես, դու ձիով, նա ոտով։ Մինչև քու ձին չորս ոտը կփոխի՝ մի՜ն, երկո՜ւ, երե՜ք, չո՜րս, նա երկու ոտով մե´կ-երկո´ւ, մե´կ-երկո´ւ, մե´կ-երկո´ւ, շուտ-շուտ կգնա, անց կկենա։
— Բա ի՞նչպես անեմ։
— Ինչպես պետք է անես, ուզում ես, ձիդ թող ինձ մոտ, դու էլ նրա պես ոտով վազի, գուցե հասնես։
— Հա՜, էդ լավ ես ասում։
Վեր է գալիս, ձին թողնում սրա մոտ ու ոտով ճանապարհ ընկնում։ Սա հեռանում է թե չէ, բարեկենդանը շալակը բարձում է ձիուն, ճամփեն ծռում, քշում։
Էս մարդը ոտով գնում է, գնում, տեսնում է չհասավ, ետ է դառնում։ Ետ է դառնում, տեսնում՝ ձին էլ չկա։ Գալիս է տուն։ Նորից սկսում են կռվել, մարդը եղ ու բրնձի համար, կնիկը ձիու։.
Մինչև օրս էլ էս մարդ ու կնիկը կռվում են դեռ։ Սա նրան է ասում հիմար, նա սրան, իսկ բարեկենդանը լսում է ու ծիծաղում։
ՔԵՖ ԱՆՈՂԻՆ ՔԵՖ ՉԻ ՊԱԿՍՒԼ
Ա
Ժամանակով Բաղդադ քաղաքում նստում էր Հարուն Ալ Ռաշիդ թագավորը։ Հարուն ալ Ռաշիդ թագավորը սովորություն ուներ՝ շորերը փոխած ման էր գալիս, իմանալու, թե ինչ է կատարվում իր մայրաքաղաքում։ Մի գիշեր էլ էսպես, դերվիշի շոր մտած, անցնելիս է լինում մի խուլ փողոցով։ Մի աղքատ տնակից երգի ու նվագածության ձայներ է լսում։ Կանգ է առնում, միտք է անում միտք, հետաքրքրվում է ու ներս մտնում։ Ներս է մտնում տեսնում՝ դատարկ ու մերկ մի տնակ, կրակի դեմը փռած կարպետի վրա նստոտած տան տերն ու երաժիշտները։ Աղքատ ընթրիքի շուրջը բոլորած նվագում են, երգում ու զվարճանում։
— Խաղաղություն ձեզ, ո՛վ ուրախ մարդիկ,— ողջունում է դերվիշն ու խոնարհություն է անում տան տիրոջը։
— Բարով եկար, դերվիշ բաբա, համեցեք, միասին ուտենք աստծու տված մի կտոր հացն ու միասին ուրախանանք,— խնդրում է տան տերը։ Դերվիշին էլ նստեցնում են իրենց հետ ու շարունակում են քեֆը։
Գիշերվա մի ժամին տան տերը երաժիշտներին վճարում է իրենց հասանելիքն ու ճամփու դնում։ Երբ երաժիշտները հեռանում են, դերվիշը տան տիրոջը հարցնում է.
— Անունդ ի՞նչ է, բարեկամ։
— Հասան։
— Ամոթ չլինի հարցնելը, Հասան ախպեր, ի՞նչ արվեստի տեր ես դու, ի՜նչքան փող ես աշխատում, որ էսպես քեֆով ես անցկացնում քո ժամանակը։
— Քեֆը շատ փողով չի լինում, դերվիշ բաբա,— պատասխանում է տան տերը։— Ամենաչնչին ապրուստն էլ կարող է մարդ ուրախ վայելել։ Ես մի փինաչի եմ, չուստեր եմ կարկատում, օրը մի չնչին բան եմ վաստակում։ Երեկոները բերում եմ մի մասը ապրուստի եմ տալիս, մյուս մասն էլ էս երաժիշտներին, որ տեսար։ Նստում ենք, ուրախանում։ Թե քեզ նման մի ազնիվ հյուր էլ աստված հասցնում է՝ ավելի լավ։
— Անպակաս լինի քո ուրախությունը, ո՛վ Հասան, բայց եթե հանկարծ աշխատանքիդ էդ բարակ աղբյուրն էլ կտրի, ի՞նչ պիտի անես։
—Ինչո՞ւ է կտրում, դերվիշ բաբա:
— Օրինակ, թագավոր է ու թագավորի քմահաճույք. հանկարծ հրաման արավ, որ էլ փինաչիությունը չպիտի լինի։
— Է՜հ, թագավորի դարդը կտրե՞լ է ընկնի փինաչիների ետևից... կամ ի՞նչ են արել նրան փինաչիները։ Երբ էդպես բան կպատահի, էն ժամանակ կմտածենք, այժմ քնենք, դերվիշ բաբա։ Աստված ողորմած է. քեֆ անոդին քեֆ չի պակսիլ։ Աշխարհքի բան է՝ ինչպես բռնես՝ էնպես էլ կերթա։
— Լա´վ, աստված տա, որ էդպես լինի,— բարեմաղթում է դերվիշն, ու քնում են։
Բ
Առավոտը վաղ դերվիշը գնում է։ Նրա գնալուց հետո մունետիկները լցվում են Բաղդադի փողոցներն ու հրապարակները, գոռալով հայտարարում, թե՝ թագավորի հրամանն է, փինաչիների խանութները փակ պիտի մնան. էսօրվանից էլ ոչ ոք իրավունք չունի էդ արհեստով պարապելու։ Զանցառուների գլուխները կթռչեն։
Խեղճ Հասանի ձեռքից էլ բիզը խլում են, վզակոթին տալով դուրս անում իր նեղլիկ խանութից ու դուռը փակում։
Մյուս գիշերը, դարձյալ դերվիշի շոր մտած, Հարուն Ալ Ռաշիդ թագավորը գնում է քաղաք շրջելու։ Դարձյալ անցնում է էն փողոցով, ուր ապրում էր ուրախ Հասանը։ Դարձյալ երգի ու երաժշտության ձայներ է լսում նրա տանից։ Ներս է մտնում։
— Օ՜, բարով, բարով, դերվիշ բաբա, համեցեք, նստիր քո տեղը։
Նստում են, ուտում, խմում, ածում, երգում, ուրախանում մինչև կեսգիշեր։
Կեսգիշերին երաժիշտներն իրենց վարձն առնում են հեռանում։ Մնում են տան տերն ու հյուրը։
— Գիտե՞ս ինչ պատահեց, դերվիշ բաբա։
— Ի՞նչ պատահեց։
— Հենց էն, ինչ որ դու գուշակեցիր երեկ իրիկուն։ Էսօր թագավորը հրաման հանեց՝ մեր արհեստն արգելեց...
— Ի՞նչ ես ասում,— զարմանում է հյուրը։ — Հապա ո՞րտեղից փող գտար, որ էս գիշեր էլ քեֆ սարքեցիր։
— Մի կավե կուժ եմ գտել, հիմի էլ ջուր եմ ծախում։ Օրական ինչ աշխատում եմ՝ մի մասը տալիս եմ ապրուստի, մյուսը երաժիշտներին ու դարձյալ քեֆ եմ անում։
— Իսկ եթե թագավորը ջուր ծախելն էլ արգելի, էն ժամանակ ի՞նչ ես անելու։
— Ջուր ծախելով թագավորին ի՞նչ վնաս ենք տալի, որ արգելի։ Եվ ինչո՞ւ էսօրվանից դարդ անեմ դրա համար։ Երբ որ կարգելի, էն ժամանակ կմտածեմ։ Մի՛ վախենար, բարեկամ, երբեք չի պակսիլ մի կտոր հաց ու մի անկյուն, որ ես էնտեղ ուրախանամ։
— Անպակաս լինի ուրախությունը քո օջախից, ով Հասան,— բարեմաղթում է դերվիշն ու հեռանում։
Գ
Առավոտը վաղ ամբողջ Բադդադը թնդում է մունետիկների ձենից, թե Հարուն Ալ Ռաշիդ թագավորն էսպես է հրամայում. ջուրը աստծունն է և էսօրվանից ոչ ոք իրավունք չունի փողով ծախելու։ Պատռել բոլոր ջրկիրների տիկերն ու ջարդել նրանց կժերը։
Աղքատ Հասանի կուժն էլ ջարդում են ջրի ճամփին ու դատարկ ետ ղրկում։
Մյուս գիշեր թագավորը կրկին դերվիշի շոր է հագնում ու գնում քաղաքը շրջելու։ Կրկին մոտենում է ուրախ Հասանի տանը։ Դարձյալ ուրախության և երգի ձայներ։ Ներս է մտնում։
— Ա՛յ, դերվիշ բաբա, համեցե՜ք, համեցե՜ք, նստիր քո տեղը, քեֆ անենք, ցերեկը երկարացնենք, գիշերը կարճացնենք։ Ուրախանանք, դերվիշ բաբա, ավելի լավ է ուրախանալ, քան տրտմել։
— Իհարկե, ուրախությունը ավելի լավ է։ Ամենքս էլ մեռնելու ենք, ո՛վ կարող է թող ուրախանա,— բացականչում է դերվիշն ու նստում ձասանի կողքին։
Գիշերվա մի ժամին երգիչներն իրենց վարձն առնում են ու հեռանում։ Մնում են դերվիշն ու տան տերը։
— Հասան ախպեր, էսօր ի՛նչ լսեցի, ասում են թագավորը արգելել է ջուր ծախելը, ճշմարի՞տ է արդյոք։
— Ի՜նչպես չէ, ի՜նչպես չէ, ամենքիս ջրի ամաններն էլ ոչնչացրին։ Ա՛խպեր, դու կատարյալ մարգարե ես եղել, ինչ ասում ես՝ մյուս օրը կատարվում է։
— Հապա ի՞նչպես է, որ դու դարձյալ քեֆ ես անում։ Ո՞րտեղից ես գտել էս փողը։
— Երանի թե մարդու պակասը փողը լինի։ Փողի գտնելը հեշտ է, դերվիշ բաբա։ Գնացի մի գործատիրոջ մշակ մտա. օրական մի բան է տալիս, բերում եմ մի մասը ապրուստիս եմ անում, մյուսը երաժիշտներին եմ տալիս ու շարունակում եմ իմ քեֆը։ Բանը մարդու սիրտն է, դերվիշ բաբա։
— Ես իմ հոգին, արժե, որ էդ սրտով թագավորի պալատական լինեիր դու, —բացականչեց դերվիշը։
— Վա´հ, դերվիշ, քո ասածները կատարվում են ճշտությամբ, հիմի որ էս խոսքդ էլ կատարվի՞։
— Ինչո՞ւ չի կատարվի, աշխարհքում անկարելի բան չկա,— պատասխանեց դերվիշն ու բաժանվեցին։
Դ
Առավոտը վաղ տերության պաշտոնյաները կտրեցին Հասանի աղքատ տնակի դուռը.
— Էստե՞ղ է կենում քեֆ սիրող Հասանը։
— Ես եմ,— պատասխանեց զարմացած Հասանը։
— Թագավորի հրամանով հետևիր մեզ։
Ուղիղ պալատը տարան Հասանին։ Հայտնեցին, որ թագավորն իրեն պալատականի պաշտոն է տվել։ Պալատականի զգեստ հագցրին, մի թուր էլ կապեցին մեջքը ու կանգնեցրին պալատի մուտքերից մեկի առջև։ Ամբողջ օրը էն մուտքի առջև պարապ կանգնեց Հասանը։ Իրիկունը որ մթնեց, դատարկ ճամփու դրին տուն, թե՝ գնա, առավոտը ետ կգաս քո տեղը կանգնելու։
Գիշերը դարձյալ դերվիշի շոր մտավ Հարուն Ալ Ռաշիդ թագավորն ու գնաց քաղաքը շրջելու։
Գնաց մոտեցավ Հասանի տանը։ Ականջ դրեց։ Զարմանքով լսեց, որ դարձյալ հնչում են երգն ու երաժշտությունը։ Հասանը քեֆ է անում դարձյալ։ Ներս մտավ։
— Դերվի՜շ, դերվի՜շ, քո տունը չքանդվի, արի է՛, երեկվա խոսքդ էլ կատարվեց, թագավորն ինձ պալատում պաշտոն է տվել։
— Ի՞նչ ես ասում։
— Աստված վկա։
— Եվ երևի շատ փող է տվել...
— Չէ՜, ինչ փող. մի գրոշ չտվին։ Դատարկ տուն ղրկեցին։
— Հապա որտեղի՞ց ես փող գտել, որ դարձյալ քեֆ ես անում։
— Նստի՛ր, ասեմ որտեղից։ Մի թուր են կապել մեջքս։ Իրիկունը տուն գալիս մտածեցի, թե՝ հո ես մարդ չեմ սպանելու։ Տարա պողպատի շեղբը (մեջը) ծախեցի, պողպատի փոխարեն փայտե շինել տվի, մեջը դրի, եկա տուն։ Եկա պողպատի փողով քեֆ սարքեցի։ Լավ եմ արել, չէ՞, դերվիշ, ավելի լավ է ուրախություն ունենալ, քան մարդ սպանելու սուր։
— Հա´, հա´, հա´,— ծիծաղեց դերվիշը։— Լավ անելը՝ լավ ես արել, Հասան, բայց եթե էգուց քեզ թագավորը հրամայի, թե՝ կտրի էս հանցավորի գլուխը՝ ի՞նչ ես անելու։
— Բերանդ բարի բաց արա, ա՛յ չարագուշակ դերվիշ,— բարկացավ Հասանը։ — Հակառակի նման ինչ էլ ասում ես, կատարվում է. չե՞ս կարող մի լավ բան ասել...
Ու շատ վշտացավ Հասանը։ Սիրտը երկյուղ ընկավ, ամբողջ գիշերը չկարողացավ քնի։
Իրավ որ, մյուս օրը թագավորը կանչեց Հասանին ու ամբողջ արքունիքի առջև հանդիսավոր հրամայեց, որ մի հանցավորի գլուխը կտրի։
— Հանիր թուրդ ու կտրի էս հանցավորի գլուխը։
— Ապրած կենաս, մեծ թագավոր,— պատասխանեց սարսափած Հասանը,— ես իմ օրում մարդու գլուխ չեմ կտրել, չեմ կարող։ Փորձված մարդիկ շատ կան քո պալատում, հրամայիր մի ուրիշը կտրի...
— Ես քեզ եմ հրամայում,— սաստեց թագավորը,— եթե մի վայրկյան էլ ուշացրիր, գլուխդ կթռչի։ Հանի՛ր թուրդ...
Էս խոսքի հետ թշվառ Հասանը մոտեցավ հանցավորին, ձեռքերը տարածեց ու աղաղակեց դեպի երկինք.
— Տեր աստված, արդարն ու մեղավորը դու գիտես։ Եթե էս մարդը մեղավոր է, ինձ ուժ տուր, որ մի զարկով թռցնեմ սրա գլուխը, իսկ եթե արդար է, թող փայտ դառնա իմ թուրը..
Ասավ, դուրս քաշեց թուրը... Փա՜յտ։ Հրաշքի վրա պալատականները մնացին ապշած։ Էստեղ ձարուն Ալ Ռաշիդ թագավորը փառ-փառ ծիծաղեց ու ամեն բան բաց արավ, պատմեց իր պալատականների առջև։ Շատ ծիծաղեցին պալատականները ու շատ գովեցին թե՛ ուրախություն սիրող Հասանին, թե՛ թագավորին։ Ծիծաղեց մինչև անգամ էն դժբախտ հանցավորը, որ չոքած, վիզը մեկնած սպասում էր թրի զարկին։ Թագավորը բաշխեց հանցավորին իր կյանքը, իսկ Հասանին դառնալով՝ հռչակեց նրան իր սիրելի մարդը ամբողջ տերության մեջ ու լավ պաշտոն տվեց, որ միշտ աշխատի ու անպակաս ուրախ ապրի, ուրիշներին էլ սովորեցնի ուրախ ապրել աշխարհքում։
ԿԱՑԻՆ ԱԽՊԵՐ
Մի մարդ գնաց հեռու երկիր աշխատանք անելու։ Ընկավ մի գյուղ։ Տեսավ՝ այս գյուղի մարդիկ ձեռով են փայտ կոտրատում։
— Ախպե՛ր, ասավ, ինչո՞ւ եք ձեռով փայտ անում, մի՞թե կացին չունեք։
— Կացինն ի՞նչ բան է,— հարցրին գյուղացիք։
Մարդը իր կացինը գոտկից հանեց փայտը ջարդեց, մանրեց, դարսեց մյուս կողմը։ Գյուղացիք այս որ տեսան, վազեցին գյուղամեջ, ձայն տվին իրար.
— Տո՛, եկե ք, տեսե՛ք, կացին ախպերը ինչ արավ։ Գյուղացիք հավաքվեցին կացնի տիրոջ գլխին, խնդրեցին, աղաչեցին, շատ ապրանք տվին ու կացինը ձեռիցն առան։
Կացինը առան, որ հերթով կոտրեին իրենց փայտը։
Առաջին օրը տանուտերը տարավ։ Կացինը վրա բերավ թե չէ՝ ոտը կտրեց։ Գոռալով ընկավ գյուղամեջ։
— Տո՛, եկե՛ք, եկե՛ք, կացին ախպերը կատաղել է, ոտս կծեց։ Գյուղացիք եկան, հավաքվեցին, փայտերն առան, սկսեցին կացնին ծեծել։ Ծեծեցին, տեսան՝ բան չդառավ, փայտերը կիտեցին վրան, կրակեցին։
Բոցը բարձրացավ, չորս կողմը բռնեց։ Երբ կրակն իջավ, եկան բաց արին, տեսան՝ կացինը կարմրել է։ Գոռացին.
— Վա՜յ, տղե՛ք, կացին ախպերը բարկացել է, տեսե՛ք՝ ոնց է կարմրել, որտեղ որ է, մեր գլխին մի փորձանք կբերի։ Ի՞նչ անենք։
Մտածեցին, մտածեցին, ու վճռեցին տանեն բանտը գցեն:
Տարան գցեցին տանուտերի մարագը։ Մարագը լիքը դարման էր. գցեցին թե չէ՝ կրակն առավ, բոցը երկինք բարձրացավ։
Գյուղացիք սարսափած վագեցին տիրոջ ետևից թե՝ «Ե՛կ, աստծու սիրուն, կացին ախպորը բան հասկացրու»։
Գրանցված է
...եթե հնարավոր է բանտարկության մի տեսակը հասկանալի դարձնել մեկ ուրիշի նկարագրությունով, ուրեմն հնարավոր է նաև իրապես գոյություն ունեցող մի վիճակ հասկանալի դարձնել գոյություն չունեցողով...
Հեղինէ
Administrator
Արմսոուլցի
Վարկանիշ: +98/-12
Ռադիոծածկույթից դուրս է
Սեռը:
Գրառում: 5798
Re: Հեքիաթներ
«
Պատասխան #23 :
Փետրվարի 02, 2010, 04:50:25 pm »
ԵԴԵՄԱԿԱՆ ԾԱՂԻԿԸ
Ժամանակով մեր աշխարհքում մի վաճառական է լինում։ Էս վաճառականը ունենում է մի աղջիկ՝ անունը Ծաղիկ։ Ծաղիկ որ ծաղիկ, էնքան քնքուշ, էնքան նախշուն, էնքան սիրուն է լինում։
Հերը անչափ սիրելիս է լինում աղջկանը։ Մի անգամ էլ օտարության գնալիս հարցնում է.
— Ի՞նչ կուզես քեզ համար բերեմ։— Թե՝ եդեմական ծաղիկը կուզեմ ինձ համար բերես։— Լավ, ասում է, կբերեմ։
Գնում է աշխարհքից աշխարհք անց է կենում, իր առուտուրն անում է, իր գործը պրծնում, ուզում է աղջկա համար էլ եդեմական ծաղիկ գտնի, որ տուն գա։ Դես է հարցնում եդեմական ծաղիկ, դեն է հարցնում եդեմական ծաղիկ, ոչով չի իմանում, թե ինչ բան է եդեմական ծաղիկը կամ որտեղ է բացվում։ Վերջը մի ծեր մարդ է պատահում։ Էս ծեր մարդը մի ճամփա է ցույց տալի, ասում է էս ճամփով որ գնաս, էսինչ տեղը կգտնես քո հարցրած ծաղիկը։ Բայց զգույշ կաց Սպիտակ դևից, նա եդեմական ծաղկին հսկում է։
Հոր սիրտ է։ Ծերունու ցույց տված ճամփեն բռնում է գնում։ Գնում է, գնում, շատ է գնում թե քիչ, դուրս է գալիս էնտեղ, որտեղ բացվում է եդեմական ծաղիկը։ Հենց հասնում է, ծաղիկը պոկում է թե չէ, մի հողմ, մի փոթորիկ է վեր կենում, փոթորկի հետ հայտնվում է մի հրեշ։ Մարդ ասես, մարդ չի, գազան ասես, գազան չի, բայց գազանի նման մռնչում է.
— Ո՞ւր պոկեցիր իմ ծաղիկը... քո մահն է հիմի...
— Քո մահն է հիմի...— ձեն է գալի ամեն կողմից... Մարդը ոչ մեռած, ոչ կենդանի՝ հրեշի առաջն է ընկնում։
— Ներիր,— ասում է, — ո՛վ հզոր... իմ աղջիկն էր ուզել...
— Կներեմ,— կանչում է հրեշը,— միայն էն պայմանով, որ էդ աղջիկը ինձ տաս։
— Համաձայն եմ։
— Որ համաձայն ես՝ քեզ եմ բաշխում քո կյանքը։ Գնա։ Հենց որ ձեր տան դիմացի սարն սպիտակի, էդ իմ նշանն է, կգամ Ծաղիկին տանելու։
Դու մի ասիլ Սպիտակ դևը ինքը հրեշն է, որ կա։
Վաճառականը վերադառնում է տուն։ Աղջիկը միամիտ առաջն է վազում, վզովը փաթաթվում։ Հերը համբուրում է՝ եդեմական ծաղիկը տալիս իրեն, իսկ պատահած դեպքն ու իր խոստումը թաքցնում է։ Թաքցնում է, բայց ինքն իր մեջ միտք է անում ու տխրում։ Քանի օրերն անց են կենում, էնքան ավելի է տխրում։ Մի առավոտ էլ վեր է կենում տեսնում իրենց տան դիմացի սարն արդեն սպիտակել է։ Լաց է լինում։ Պատճառը, հարցնում են. էլ չի կարողանում ծածկի, պատմում է, թե՝ հապա չեք ասիլ էսպես-էսպես բան է պատահել, ես էլ խոսք եմ տվել, հիմի Սպիտակ դևը գալու է Ծաղիկին տանի։
— Բան չկա, հայրիկ,— ասում է Ծաղիկը,— դու լաց մի լինի, ես կերթամ Սպիտակ դևի հետ. ինչ կլինի կլինի։
Այնինչ Սպիտակ դևը արդեն դուռը կտրել է ու մռնչում է.
— Ո՜ւր է Ծաղիկն, ո՜ւր... ինձ տո՜ւր...
Մռնչում է ու նրա սառը շնչից դողում են ծառերը, աշխարհքը գունատվում, ի՜նչ պետք է անեին խեղճ մարդիկը։ Զուգած, զարդարած, եդեմական ծաղիկը ձեռքին դուրս են բերում Ծաղիկին հանձնում են Սպիտակ դևին, որ չարախինդ սուլոցով ու ագահ ոռնոցով, սառով, սևով, հողմի թևով իսկույն հափշտակում է տանում։ Տանում է Մասիսի մեծ վիհը։ Հնտեղ, Մասիսի էն մեծ վիհում, էն անմատչելի, միշտ մռայլ ու միշտ սառն աշխարհքում կանգնած էր իր բյուրեղյա ապարանքը։ Էն ապարանքից իջնում էր նա, սառով ու սարսափով աշխարհքը պատում, հափշտակում տանում ամեն կյանք ու կենդանություն։ Ծաղիկին էլ տանում է, փակում են բյուրեղյա ապարանքում։
Էսպես ամիսներ են անցկենում։ Մի անգամ էլ, գարնան սկզբին, երբ Սպիտակ դևը տանից դուրս է գնում, աղջիկը վեր է կենում փախչում։ Ետ է գալի դևը, տեսնում է՝ Ծաղիկը չկա։ Կատաղում է, հավաքում է իր բոլոր դիվական ուժն ու մրրիկի նման սուրալով, օձի նման սուլելով՝ ընկնում է ետևից։ Աղջիկը արդեն Արագածի ստորոտն է լինում հասած։ Ետ է նայում տեսնում է Սպիտակ դևը գալիս է։ Գալիս է, ո՜նց է գալիս, աստված ետ ու հեռու անի։ Սարսափից ճչում է, օգնություն է կանչում։ Կանչելու հետ, աստծու հրամանով, առաջը մի դուռն է բացվում։ Էն դռնովը մտնում է սարի մեջն, ու կրկին դուռը փակվում է դևի առաջին։
Ավելի է կատաղում Սպիտակ դևը. իր լայն թևերով բամփում է Արագածի գագաթին ու մռնչում.
— Ո՞ւր է Ծաղիկն, ո՛ւր... ինձ տո՛ւր...
Սա էստեղ թող մռնչա, մենք գնանք Ծաղիկի ետևից, տեսնենք էն կախարդական դռնից որ մտավ, ինչ եղավ։
Ծաղիկը էն կախարդական դռնից ներս է մտնում թե չէ, դուրս է գալի մի դրախտական այգի, որտեղ հազարավոր ձայներ երգում են.
Զմրուխտ պալատում, ոսկի դագաղում,
Պառկած է չարի ուժով կախարդված,
Պառկած է Արին ոչ մեռած, ոչ քուն,
Ու աշխարհքն ամեն սև սուգ է մտած։
Պառկած է մինչև օրը ցանկալի,
Էն պայծառ օրը, երբ որ նա կըգա,
Կըգա նոր կյանքով ու նոր սիրով լի,
Կարտասվի անուշ ու համբույր կըտա։
Առաջ է գնում Ծաղիկը, հանկարծ այգին լցվում է զվարթ աղմուկով ու տարածվում են ուրախ երգի ձայները.
Ահա եկավ, հասավ չքնաղ
Իր թագուհին, իր սիրելին,
Հիմի կելնի պաղ դագաղից
Մեր քաջ Արին-Արմանելին։
Հիմի կելնի թագավորը,
Հզոր Արին-Արմանելին,
Ու կըժպտան վառ աչքերը
Ողջ աշխարհքին, ծաղկին, ծըլին։
Հիմի կընկնի կախարդանքը
Չար թշնամու, Սպիտակ դևի,
Հիմի կըգա դալար կյանքը,
Բույրը ծաղկի, շողն արևի։
Եվ ճիշտ որ, Ծաղիկը գնում է, ինչ է տեսնում, այգու մեջ մի զմրուխտ պալատ, պալատի մեջ ոսկի դագաղ, դագաղի մեջ մի ջահել, գեղեցիկ երիտասարդ, որ ոչ քնած է, ոչ մեռած, շունչը վրեն հազիվ տրըփում է։ Տեսնում է թե չէ, սիրտը փուլ է գալի, էլ չի դիմանում, լաց է լինում ու կռանում է համբուրում։ Արտասուքի կաթիլներն ընկնում են երիտասարդի երեսին, երիտասարդը հանկարծ բաց է անում աչքերն ու վեր է կենում կանգնում, ինչպես էն դրախտում բուսած սոսիներից մինը։
Դու մի՛ ասիլ՝ հենց ինքը Արին-Արմանելին է, որ կա։
— Ո՞վ ես դու, սիրուն աղջիկ,— հարցնում է Արին-Արմանելին,— և ինչպես ընկար էս աշխարհքը։
Ու Ծաղիկը կանգնում պատմում է իր գլխին եկածը, թե ինչպես ինքը գերի էր եղած Սպիտակ դևին, որ այժմ էլ ետևիցն է ընկել ու հալածում է իրեն։
— Լսում եմ, լսում եմ նրա դաժան ձայնը,— պատասխանում է Արին-Արմանելին։— Ինձ էլ նա է կախարդել ամիսներ առաջ ու գցել էս մահանման քնի մեջ։ Էսպես է անում ամեն տարի։ Պետք է էսպես էլ մնայի, մինչև մինը խորտակեր նրա չար կախարդանքը։ Դու եղար էդ մինը։ Այժմ ես դուրս կգնամ նրա դեմ։
Ասելն ու անելը մին է լինում։ Առնում է կայծակի թուրը ու դուրս է գալի։ Երկու թշնամի ուժերը պատառում են իրար, բացվում է օրհասակռիվը։ Զարկում են զարկվում, երկինք ու գետինք իրար են խառնվում։ Մութն ամպերում մռնչում է Սպիտակ դևը, Արին-Արմանելին ահավոր որոտում ու շողացնում է կայծակի թուրը, երկիրը դողում, դղրդում է հիմքից։ Կռվի վերջում պարտված–զարկված Սպիտակ դևը վշշալով ու թշշալով, լացով ու թացով քաշվում է նորից իր մռայլ թագավորությունը, Մասիսի էն մեծ վիհը, դարձյալ փակվում է իր բյուրեղյա սառն ապարանքում։ Աշխարհքը մնում է գեղեցիկ հաղթողին։
Ու աստվածային հանդես է բացվում Արաքսի հովտում։ Արին-Արմանելին պսակվում է Ծաղիկի հետ։ Բնությունը առատորեն փռում է իր փարթամ վարդերն ու զարդերը, ինս ու ջինս, մրջյուն ու թռչուն իրար են խառնում իրենց զվարթ աղմուկն ու աղաղակը, խաղն ու տաղը, ամենի վրա հոյակապ կամար է կապում կանաչ-կարմիրը՝ ծիածանը, իսկ նրանց վերև ճառագում ու աշխարհքովը մի ժպտում է գարնան կենսատու արևը։
Ու էսպես կրկնվում է ամեն տարի, որովհետև ամեն տարի Սպիտակ դևը կախարդում է Արին-Արմանելիին ու հափշտակում է սիրուն Ծաղիկին։
ԿԻԿՈՍԻ ՄԱՀԸ
Մի աղքատ մարդ ու կնիկ են լինում, ունենում են երեք աղջիկ։
Մի օր հերը աշխատելիս է լինում, ծարավում է, մեծ աղջկանը ջուրն է ղրկում։ Էս աղջիկը կուժն առնում է գնում աղբյուրը։ Աղբրի գլխին մի բարձր ծառ է լինում։ Էս ծառը որ տեսնում է՝ իրեն-իրեն միտք է անում.
— Հիմի որ ես մարդի գնամ ու մի որդի ունենամ, անունն էլ դնենք Կիկոս. Կիկոսը գա էս ծառին բարձրանա ու վեր ընկնի, քարովը դիպչի մեռնի...
— Վա՛յ, Կիկոս ջան, վա՜յ...
Տեղն ու տեղը ծառի տակին նստում է՝ սկսում է սուգ անել.
Գընացի մարդի,
Ունեցա որդի,
Գըդակը պոպոզ,
Անունը Կիկոս.
Վեր ելավ ծառին,
Ցած ընկավ քարին...
Վա՜յ Կիկոս ջան,
Վա՜յ որդի ջան...
Մերն սպասում է, սպասում, տեսնում է չեկավ, միջնեկ աղջկանն է ղրկում։ Ասում է.
— Գնա՛ մի տե՛ս, քույրդ ընչի՛ ուշացավ։
Միջնեկ աղջիկն է գնում։
Մեծ քույրը սրան որ հեռվից տեսնում է՝ ձենն ավելի է բարձրացնում։
— Արի՛, արի՛, անբախտ մորքուր, տես քո Կիկոսն ինչ եղավ։
— Ի՞նչ Կիկոս։
— Բա չես ասիլ՝
Գընացի մարդի,
Ունեցա որդի,
Գըդակը պոպոզ,
Անունը Կիկոս.
Վեր ելավ ծառին,
Ցած ընկավ քարին...
Վա՜յ Կիկոս ջան,
Վա՜յ որդի ջան...
— Վա՜յ Կիկոս ջան, վա՜յ,— գոռում է միջնեկ քույրը, նստում է մեծ քրոջ կողքին ու սկսում են միասին սուգ անել։
Մերն սպասում է, սպասում, տեսնում է չեկան, պստիկ աղջկանն է ղրկում։ Ասում է.
— Աղջի՛, մի գնա տես քույրերդ ի՞նչ եղան։ Գնացին, ետ չեկան։
Հիմի պստիկ աղջիկն է գնում։ Գնում է տեսնում՝ երկու քույրերն էլ աղբրի գլխին նստած լաց են լինում։
— Քա՛, ընչի՞ եք լաց ըլում։
Մեծ քույրը թե՝ բա չես ասիլ՝
Գընացի մարդի,
Ունեցա որդի,
Գըդակը պոպոզ,
Անունը Կիկոս.
Վեր ելավ ծառին,
Ցած ընկավ քարին...
Վա՜յ Կիկոս ջան,
Վա՜յ որդի ջան...
— Վա՜յ քու մորքուրին, Կիկոս ջան, վա՜յ;— սա էլ է գլխին տալիս ու մյուսների կողքին նստում, ձեն-ձենի տալիս։
Մերն սպասում է, սպասում, տեսնում է աղջիկները չեկան, ինքն է գնում։
Հեռվից իրենց մորը տեսնում են թե չէ՝ երեք աղջիկն էլ կանչում են.
— Արի , արի՛, անբախտ տատի, տե՛ս թոռանդ գլուխն ինչ է եկել։
— Ի՞նչ թոռ, ա՛յ աղջկերք, ի՞նչ է պատահել։
Մեծ աղջիկը թե՝ բա չես ասիլ, ա՛յ մեր՝
Գընացի մարդի,
Ունեցա որդի,
Գըդակը պոպոզ,
Անունը Կիկոս.
Վեր ելավ ծառին,
Ցած ընկավ քարին...
Վա՜յ Կիկոս ջան,
Վա՜յ որդի ջան...
— Վա՜յ, քոռանան քու տատի աչքերը, Կիկոս ջան,— մերն էլ ծնկանը զարկում է, նստում է աղջիկների կողքին, սկսում է նրանց հետ սուգ անել։
Մարդը տեսնում է՝ կնիկն էլ գնաց աղջիկների ետևից ու սա էլ չեկավ։ Ասում է՝ մի գնամ տեսնեմ էս ինչ պատահեց, որ սրանք իրար ետևից գնացին մնացին աղբրումը։
Վեր է կենում գնում։
Կնիկն ու աղջկերքը հենց սրա գլուխը հեռվից տեսնում են թե չէ, ձեն են տալի.
— Արի , արի՛, անբախտ պապի, արի տես քու Կիկոսի գլուխն ի՞նչ է եկել... վա՜յ քու Կիկոսին...
— Ի՞նչ Կիկոս, ի՞նչ եք ասում,— զարմանում է մարդը։
Մեծ աղջիկը թե՝ բա չես ասիլ, ա՛յ հեր՝
Գընացի մարդի,
Ունեցա որդի,
Գըդակը պոպոզ,
Անունը Կիկոս.
Վեր ելավ ծառին,
Ցած ընկավ քարին...
Վա՜յ Կիկոս ջան,
Վա՜յ որդի ջան...
— Վա՜յ, Կիկոս ջա՜ն,— ծնկներին տալիս են ու սուգ են անում մեր ու ադջկերք։
Սրանց միջի խելոքը հերն է լինում։ Ասում է.
— Ա՛յ հիմարներ, ի՞նչ եք նստել էստեղ ու սուգ եք անում։ Ինչքան էլ սուգ անեք, ինչքան էլ լաց ըլեք, հո Կիկոսն էլ կենդանանալու չի։ Վեր կացեք, եկեք գնանք մեր տունը, մարդ կանչենք, ժամ ու պատարագ անենք, Կիկոսի քելեխը տանք, լացով ի՞նչ պետք է անենք։ Աշխարհքի կարգ է, ինչպես եկել է, էնպես էլ պետք է գնա։
Դու մի՛ ասիլ՝ սրանց ունեցած-չունեցած չորսոտանին մի եզն է լինում, ունեցած փոշին էլ մի քթոց ալյուր։
Գալիս են էս եզը մորթում, էս մի քթոց ալյուրն էլ հաց թխում, ժողովուրդ են կանչում, ժամ ու պատարագ են անում, Կիկոսի քելեխն ուտեցնում, որ նոր հանգստանում են։
ԱՆԲԱՆ ՀՈՒՌԻՆ
Լինում է, չի լինում մի կնիկ։ Էս կնիկը մի աղջիկ է ունենում՝ անունը Հուռի։ Մի ծույլ, անշնորհք աղջիկ։ Օրը մինչև իրիկուն պարապ-սարապ նստած։
Բանն ինչ կանեմ՝ կեղտոտ է.
Բամբակը կորիզոտ է։
Մաստակ պիտի, որ ծամեմ,
Կըտերը տիտիկ անեմ,
Անցնողին մըտիկ անեմ.
Ուտեմ, խմեմ,
Մըթնի, քընեմ։
Հարևանները անունը դնում են Անբան Հուռի։ Ինչ մերն է՝ աղջկանը գովելով ման է գալի, լիդըր գզող, լիդըր մանող, համ խճճող, համ խճուճը հանող, ձևող-կարող, հունցող-թխող, եփող-թափող, մի խոսքով՝ հուրի-հրեղեն, մատները ոսկի։
Էս գովասանքը գնում մի երիտասարդ վաճառականի ականջն է ընկնում։ Էս երիտասարդ վաճառականն ասում է՝ իմ ուզածն էլ հենց սա է, որ կա։ Գլխապատառ գալիս է անբան Հուռիին ուզում է, հետը պսակվում, տանում իրենց տունը։ Մի քանի ժամանակից ետը մի տասը-քսան բեռը բամբակ, է առնում տալիս կնկանը, թե՝ գնում եմ հեռու տեղեր առուտուրի, դու էլ էս բամբակը գզի, մանի, գամ տանեմ ծախեմ, հարստանանք։
Անբան Հուռին է, իրեն համար մաստակ ծամելով ման է գալի։ Մի օր էլ գետի ափովն անց կենալիս լսում է, որ գորտերը կըռկըռում են։
—Փե՛փել... Կե՛կել... Փե՛փել... Կե՛կել...
— Վո՜ւյ, աղջի Փեփել, Կեկել,— ձեն է տալի անբան Հուռին,— որ բամբակը բերեմ ձեզ տամ՝ կգզեք...
— Բե՛ր, բե՛ր, բե՛ր...
Անբան Հուռին ուրախանում է։ Գնում է բամբակը կրում բերում ածում գետը։
— Դե գզեցեք, մանեցեք։ Մի քանի օրից ետ կգամ, մանածը կտանեմ, որ ծախենք։
Գնում է մի քանի օրից ետ է գալի։ Գորտերը էլի կռկռում են.
— Փե՛փել-Կեկել... Փե՛փել-Կեկել...
— Աղչի Փեփե՜լ, Կեկել, դե մանածը բերեք։
Գորտերը շարունակում են կռկռալ, իսկ մանածը չեն բերում։ Հուռին մին էլ որ նայում է, աչքովն ընկնում է գետի ափերին ու քարերին փաթաթված կանաչ մուռը։
— Վո՜ւյ,— ասում է,— քոռանամ ես, տե՛ս, համ գզել ու մանել են, համ խալիչա են գործել իրենց համար։
Ձեռը ճակատին է դնում ձեն տալի.
— Դե որ խալիչա եք գործել, մեր բամբակի փողը բերեք։— Ձեն է տալի ու ոտը փոխում է, մտնում ջուրը։ Հանկարծ ոտը առնում է մի կոշտ բանի։ Հանում է տեսնում՝ մի կտոր ոսկի։ Փեփելին ու Կեկելին շնորհակալություն է անում, ոսկու կտորը փեշը դնում, գալիս տուն։ Մարդն էլ առուտուրի տեղիցն է գալիս։ Գալիս է տեսնում՝ իրենց թարեքին մի մեծ ոսկու կտոր։
— Այ կնիկ, էս ի՞նչ ոսկի է։
Թե՝ բա չես ասիլ բամբակը Փեփելի ու Կեկելի վրա ծախեցի. բամբակի փողն է։
Մարդը ո՜նց է ուրախանում, էնպես էլ դուք ուրախանաք։ Զոքանչին հրավիրում է, ընծաներ է տալի, գովում է, շնորհակալություն է անում, որ էնպես խելոք, շնորհքով, աշխատասեր աղջիկ է մեծացրել։ Քեֆ է սարքում, նստում են քեֆի։
Զոքանչը խորամանկ կին է լինում։ Իմանում է, թե բանը ինչպես է պատահել. վախենում է փեսեն էլի աղջկանը գործ հանձնի, ու գաղտնիքը բացվի։ Քեֆի լավ ժամանակը մի բզեզ է ներս մտնում ու բըռռացնելով պտտվում սենյակում։ Էս զոքանչը վեր է կենում գլուխ է տալի բզեզին։ Ասում է.
— Բարով եկար, մորքուր ջան, ո՜նց ես. ո՜րտեղ ես, էսքան ժամանակ չես երևում... Ախր քեզ ո՞վ էր ասում էդքան բան անես, որ էդ օրն ընկնես...
Փեսեն մնում է զարմացած։ Ասում է.
— Այ մեր, խելագարվեցի՞ր, քեզ ի՞նչ պատահեց. էդ բզեզին էդ ի՞նչ ես ասում, մորաքո՞ւրս որն է...
Զոքանչը թե.
— Այ որդի, քեզանից ինչ թաքցնեմ, դու էլ իմ որդին ես։ Չես ասիլ էս բզեզն իմ մորաքույրն է։ Խեղճը շատ աշխատասեր կնիկ էր։ Ամբողջ օրն աշխատում էր, շատ աշխատելուց կուչ եկավ, պստիկացավ, էնքան պստիկացավ, որ դառավ բզեզ։ Մեր ցեղն էսպես է։ Շատ աշխատասեր ենք։ Բայց աշխատելուց պստիկանում, բզեզ ենք դառնում։
Էս որ փեսեն լսում է, վախից քիչ է մնում պռոշը ճաքի, էն է լինում որ էն, արգելում է Հուռիին ձեռն էլ բանի չտա, որ մորքուրի նման բզեզ չդառնա։
ՍՈՒՏԼԻԿ ՈՐՍԿԱՆԸ
Հորս կնունքով, մորս ծնունդով, վեր կացանք մի օր հինգ ու վեց ոոգով, թրով-թվանքով որսի գնացինք։ Հադին էր, Հյուդին էր, Չատին էր, Մատին էր, հերս էր, ես էի, գնացինք որսի...
Սարեր, ձորեր դուզ գնացինք, որտեղ որս կար՝ սուս ու փուս գնացինք, որտեղ ահ էր՝ կուզ ու կուզ գնացինք...
Գնացի՜նք, գնացի՜նք, շատ թե քիչ, մին էլ տեսնենք երեք լիճ. երկուսը ցամաք, մնի մեջ էլ ըսկի ջուր չկա։ Մին էլ, ըհը, մտիկ տանք, որ էս անջուր լճում լողում են, ճչում երեք հատ սպիտակ բադ, երկուսը սատկած են, մինն էլ կենդանի չի։
— Հադի՛, տո՛ւր հա, տո՛ւր։
Թե՝ թվանք չունեմ։
— Հյուդի՛, տո՛ւր հա, տո՛ւր։
— Ես էլ չունեմ։
— Չատի... Մատի...
— Մենք էլ չունենք։
— Բա ի՞նչ անենք...
Հորս ձեռին կարճ ու երկար, հաստ ու բարակ մի փետ կար. երեսն առավ, նշան դրեց, մին էլ տրա՜ք, որ կրակեց... Նա կրակեց, ես զարկեցի, որ զարկեցի՝ փռվեց էսպես՝ ամեն թևը հինգ գազ ու կես...
— Հադի, դանա՜կ...
Թե՝ դանակ չունեմ։
— Հյուդի, դու...
— Ես էլ չունեմ։
— Չատի՞, Մատի՞...
— Մենք էլ չունենք...
Հերս էլ ունի, բերան չունի։
Էս անբերան դանակը քաշեցինք։ Հադին մորթեց, չկարաց. Հյուդին մորթեց, չկարաց, Չատին չկարաց, Մատին չկարաց, հերս էլ չկարաց, ե՛ս քաշեցի մորթեցի։
Մորթեցի, վեր գցեցի, բադ մի ասիլ՝ մի գոմեշ ասա։ Հադին շալակեց, չկարաց, Հյուղին շալակեց, չկարաց, Չատին չկարաց, Մատին չկարաց, հերս էլ չկարաց, ե՛ս շալակեցի։ Շալակեցի, գնացինք։
Գնացինք, գնացինք, հասանք մի տեղ, մին էլ տեսնենք երեք գեղ, երկուսի տեղն իսկի չի երևում, մնումն էլ իսկի շենլիկ չկա։ Էս անշեն գեղում դես ման եկանք, դեն ման եկանք, մի տուն գտանք, մեջը երեք պառավ, երկուսը մեռած, մինի բերանումն էլ շունչ չկա։
— Տղերք, ասինք, եկեք բադով փլավ անենք։
Էս անշունչ պառավը գնաց դես ման եկավ, դեն ման եկավ, կես բրինձ գտավ, երեք պղինձ, երկուսը ծակ, մինն էլ իսկի տակ չունի։
Ջուրը լցրինք էս անտակ պղինձը, մեջը ածինք բադն ու բրինձը, անկրակ եփեցինք։ Եփեց, եփեց, միսն ու բրինձը գնացին, մնաց ջուրը։
Որսից եկած սոված մարդի՜կ, վրա եկանք, կերա՜նք, կերա՜նք, ոչ աչքներս բան տեսավ, ոչ բերաններս բան մտավ։
Գրանցված է
...եթե հնարավոր է բանտարկության մի տեսակը հասկանալի դարձնել մեկ ուրիշի նկարագրությունով, ուրեմն հնարավոր է նաև իրապես գոյություն ունեցող մի վիճակ հասկանալի դարձնել գոյություն չունեցողով...
Հեղինէ
Administrator
Արմսոուլցի
Վարկանիշ: +98/-12
Ռադիոծածկույթից դուրս է
Սեռը:
Գրառում: 5798
Re: Հեքիաթներ
«
Պատասխան #24 :
Փետրվարի 02, 2010, 04:51:26 pm »
ՈՒԼԻԿԸ
1
Խոր անտառում մի այծ է լինում։ Ունենում է մի գեղեցիկ ուլ։
Ուլին ամեն օր թողնում է տանը, ինքը գնում է արոտ անելու։ Արածում է և իրիկունը կուրծքը լիքը տուն է գալիս։ Տուն է գալիս, դուռը զարկում ու մկկում, կանչում.
Սևուկ ուլիկ,
Սիրուն բալիկ,
Ման եմ եկել սարե-սար,
Կաթն եմ արել քեզ համար,
Դռնակը բա՛ց, ներս գամ ես,
Անուշ-անուշ ծիծ տամ քեզ.
Սևուկ ուլիկ, Սիրուն բալիկ։
Ուլիկն իսկույն վեր է թռչում, դուռը բաց անում։ Մայրը ծիծ է տալիս նրան ու կրկին գնում արոտ։
2
Էս բոլորը թաքուն տեսնում է գայլը։ Մի իրիկուն այծից առաջ գալիս է, դուռը զարկում ու իր հաստ ձայնով կանչում.
Սևուկ ուլիկ,
Սիրուն բալիկ,
Ման եմ եկել սարե-սար,
Կաթն եմ արել քեզ համար,
Դռնակը բա՛ց, ներս գամ ես,
Անուշ-անուշ ծիծ տամ քեզ.
Սևուկ ուլիկ, Սիրուն բալիկ։
Ուլիկը լսում է, լսում ու պատասխանում, «Էդ ո՞վ ես դու. չեմ ճանաչում։ Իմ մայրը էդպես չի կանչում։ Նա քաղցր ու բարակ ձայն ունի։ Քո ձայնը կոշտ է ու կոպիտ։ Դուռը բաց չե՛մ անի... Գնա՛... Չեմ ուզում քեզ...»
Ու գայլը հեռանում է, գնում։
3
Գալիս է մայրը, դուռը ծեծում.
Սևուկ ուլիկ,
Սիրուն բալիկ,
Ման եմ եկել սարե-սար,
Կաթն եմ արել քեզ համար,
Դռնակը բա՛ց, ներս գամ ես,
Անուշ-անուշ ծիծ տամ քեզ.
Սևուկ ուլիկ, Սիրուն բալիկ։
Ուլիկը դուռը բաց է անում, ծիծ է ուտում ու մորը պատմում.
— Գիտե՞ս, մայրի՛կ, ինչ եղավ։ Մի քիչ առաջ մինը եկավ, դուռը զարկեց ու կանչում էր.
Սևուկ ուլիկ,
Սիրուն բալիկ։
Ասում էր՝ դուռը բա՛ց արա։ Էնպե՜ս հաստ ձայն ունե՛ր։ Էնպե՛ս վախեցա՛, էնպե՛ս վախեցա՛... Դուռը բաց չարի, ասի՝ չեմ ուզում, գնա՛...
— Պա՛, պա՛, պա՛, պա՛, Սևուկ ջան, ի՛նչ լավ է եղել, որ բաց չես արել,— ասավ վախեցած մայրը։— Էդ գայլն է եղել, եկել է, որ քեզ ուտի։ Մյուս անգամ էլ որ գա, բաց չանես, ասա՝ գնա՛, թե չէ իմ մայրը քեզ կսպանի իր սուր պոզերով։
ՔԱՋ ՆԱԶԱՐԸ
1
Լինում է, չի լինում մի խեղճ մարդ՝ անունը Նազար։ Էս Նազարը մի անշնորհք ու ալարկոտ մարդ է լինում, Է՜նքան էլ վախկոտ, է՜նքան էլ վախկոտ, որ մենակ ոտը ոտի առաջ չէր դնիլ, թեկուզ սպանեիր։ Օրը մինչև իրիկուն կնկա կողքը կտրած՝ նրա հետ դուրս գնալիս դուրս էր գնում, տուն գալիս՝ տուն գալի։ Դրա համար էլ անունը դնում են Վախկոտ Նազար։
Էս Վախկոտ Նազարը մի գիշեր կնկա հետ շեմքն է դուրս գալի։ Որ շեմքն է դուրս գալի՝ տեսնում է ճըքճըքան լո՜ւս-լուսնյակ գիշեր՝ ասում է.
— Ա՛յ կնիկ, ի՜նչ քարվան կտրելու գիշեր է՜... Սիրտս ասում է՝ վեր կաց գնա Հնդստանից եկող Շահի քարվանը կտրի բեր տունը լցրու...
Կինը թե.
— Ձենդ կտրի, տեղդ նստի, քարվան կտրողիս մտիկ արա...
Նազարը թե.
— Ա՛նզգամ կնիկ, ինչո՞ւ չես թողնում ես գնամ քարվան կտրեմ բերեմ տունը լցնեմ։ Էլ ի՞նչ տղամարդ եմ ես, էլ ինչո՞ւ եմ գդակ ծածկում, որ դու համարձակվում ես իմ առաջը խոսես։
Որ շատ կռվում է՝ կնիկը տուն է մտնում դուռը փակում։
— Հո՛ղեմ էդ վախկոտ գլուխդ, դե հիմի գնա քարվան կտրի։ Էս Նազարս մնում է դռանը։ Վախից լեղապատառ է լինում։ Ինչքան ադաչում-պաղատում է, որ կնիկը դուոը բաց անի, չի լինում, բաց չի անում։ Ճարը կտրած գնում է մի պատի տակի կուչ է գալի, դողալով գիշերն անց է կացնում, մինչև լուսը բացվում է։ Նազարը խռոված պատի տակին արևկող արած սպասում է, որ կնիկը գա տուն տանի ու միտք է անում։ Ամառվա շոգ օր, գազազած ճանճեր, ինքն էլ էնքան ալարկոտ, որ ալարում է քիթը սրբի, ճանճերը գալիս են սրա քիթը ու պռունգին վեր գալի, լցվում։ Որ շատ նեղացնում են՝ ձեռը տանում է երեսին զարկում։ Որ երեսին զարկում է՝ ճանճերը ջարդվում են առաջին թափում։
— Վա՜հ, էս ինչ էր...— մնում է զարմացած։
Ուզում է համրի, թե մի զարկով քանիսն սպանեց՝ չի կարողանում։ Մտածում է, որ հազարից պակաս չի լինիլ։
— Վա՜հ,— ասում է,— ես էսպես տղամարդ եմ էլել ու մինչև էսօր չեմ իմացե՛լ... Ես, որ մի զարկով կարող եմ հազար շունչ կենդանի ջարդել, էլ ի՞նչ եմ էս անպիտան կնկա կողքին վեր ընկել...
Էստեղից վեր է կենում ուղիղ գնում իրենց գյուղի տերտերի մոտ։
— Տե՛րտեր, օրհնյա ի տեր։
— Աստված օրհնի, որդի՛ս։
— Տե՛րտեր, բա չես ասիլ, էսպես-էսպես բան։
Պատմում է իր քաջագործությունը ու հետն էլ հայտնում է, որ պետք է իր կնկանից կորչի, միայն խնդրում է՝ իր արածը տերտերը գրի, որ անհայտ չմնա, ամենքն էլ կարդան իմանան։ Տերտերն էլ, կատակի համար, մի փալասի կտորի վրա գրում է.
Անհաղթ հերոս Քաջըն Նազար,
Որ մին զարկի՝ ջարդի հազար։
Ու տալիս է իրեն։
Նազարս էս փալասի կտորը մի փետի ծերի ամրացնում է, մի ժանգոտած թրի կտոր կապում մեջքը, իրենց հարևանի իշին նստում ու գյուղից հեռանում։
2
Իրենց գյուղից դուրս է գալի, մի ճամփա է ընկնում ու գնում։ Ինքն էլ չի իմանում, թե էդ ճամփեն ուր է տանում։
Գնում է գնում, մին էլ ետ է նայում, տեսնում է գյուղից հեռացել է։ Էստեղ սիրտն ահ է ընկնում։ Իրեն սիրտ տալու համար սկսում է քթի տակին մռմռալ, երգել, իրեն-իրեն խոսել, իշի վրա բարկանալ։ Քանի հեռանում է՝ էնքան վախը սաստկանում է, քանի վախը սաստկանում է՝ էնքան ձենը բարձրացնում է, սկսում է գոռգոռալ, հարայ-հրոց անել, հետն էլ մյուս կողմից էշն է սկսում զռալ... Էս աղմուկից ու աղաղակից թռչունները մոտիկ ծառերից են թռչում, նապաստակները թփերից են փախչում, գորտերը կանաչիցն են ջուրը թափում...
Նազարը ձենն ավելի է գլուխը գցում, իսկ որ մտնում է անտառը, թվում է, թե ամեն մի ծառի տակից, ամեն մի թփի միջից, ամեն մի քարի ետևից՝ որտեղ որ է գազան է հարձակվելու կամ ավազակ, սարսափած սկսում է գոռգոռալ, ոնց գոռգոռալ՝ ականջդ ոչ լսի։
Դու մի ասիլ հենց էս ժամանակ մի գյուղացի ձին քաշելով անտառում միամիտ գալիս է։ Էս զարհուրելի ձենը ականջն է ընկնում թե չէ՝ կանգնում է.
— Վա՜յ,— ասում է,— ո՞նց թե, իմն էլ էստեղ էր հատե՜լ. կա-չկա էս ավազակներ են...
Ձին թողնում է, ընկնում է ճամփի տակի անտառն ու՝ երկու ոտն ուներ երկուսն էլ փոխ է առնում՝ փախչում։
Բախտդ սիրեմ, Քաջ Նազար. գոռգոռալով գալիս է տեսնում մի թամքած ձի ճամփի մեջտեղը կանգնած իրեն է սպասում։ Իշիցը վեր է գալի, էս թամքած ձիուն նստում ու շարունակում իր ճամփեն։
3
Շատ է գնում, քիչ է գնում, շատն ու քիչն էլ ինքը կիմանար, գնում է ընկնում մի գյուղ, ինքը գյուղին անծանոթ գյուղն իրեն։ Ո՞ւր գնա, ուր չի գնա։ Մի տանից զուռնի ձեն է լսում, ձին քշում է էս ձենի վրա, գնում է ընկնում մի հարսանքատուն։
— Բարի օր ձեզ։
— Ա՛յ աստծու բարին քեզ, բարով հազար բարի եկար։ Համեցե ք հա, համե՛ցեք, դե ղոնախն աստծունն է. սրան տանում են իր դրոշակով սուփրի ծերին բազմեցնում։ Աչքդ էն բարին տեսնի, ինչ որ լցնում են առաջը՝ թե ուտելիք, թե խմելիք։
Հարսանքավորները հետաքրքրվում են իմանան, թե ով է էս տարօրինակ անծանոթը։ Ներքի ծերից մինը բոթում է իր կողքի նստածին ու հարցնում, սա էլ իր կողքի նստածին է բոթում, էսպես հերթով իրար բոթելով ու հարցնելով բանը մնում է վերի ծերին նստած տերտերին։ Տերտերը մի կերպով ղոնախի դրոշակի վրա կարդում է.
Անհաղթ հերոս Քաջըն Նազար,
Որ մին զարկի՝ ջարդի հազար։
Կարդում է ու զարհուրած հայտնում է իր կողքի նստածին, սա էլ իր կողքի նստածին, սա էլ իր երրորդին, երրորդը չորրորդին, էսպեսով հասնում է մինչև դռան տակը, ու ամբողջ հարսանքատունը դրմբում է թե՝ բա՜ չես ասիլ նորեկ ղոնախն է ինքը.
Անհաղթ հերոս Քաջըն Նազար,
Որ մին զարկի՝ ջարդի հազար։
— Քաջ Նազարն է հա՜...— բացականչում է պարծենկոտի մինը.— Ի՜նչքան է փոխվել, միանգամից լավ չճանաչեցի...
Եվ մարդիկ են գտնվում, որ պատմում են նրա արած քաջագործությունները, հին ծանոթությունն ու միասին անցկացրած օրերը։
— Հապա ինչպես է, որ էսպես մարդը հետը ոչ մի ծառա չունի,— զարմանքով հարցնում են անծանոթները։
— Էդպես է դրա սովորությունը, ծառաներով ման գալ չի սիրում։ Մի անգամ ես հարցրի, ասավ՝ ծառան ի՞նչ եմ անում, ամբողջ աշխարհքն իմ ծառան է ու իմ ծառան։
— Հապա ի՞նչպես է, որ մի կարգին թուր չունի, էս ժանգոտած երկաթի կտորն է մեջքին կապել։
— Շնորհքն էլ հենց սրա մեջն է՛, որ էս ժանգոտ երկաթի կտորով մին զարկես ջարդես հազար, թե չէ լավ թրով, ի՞նչ կա որ, սովորական քաջերն էլ են ջարդում։
Ու ապշած ժողովուրդը ոտի է կանգնում, խմում է Քաջ Նազարի կենացը։ Իրենց միջի խելոքն էլ դուրս է գալի ճառ է ասում Նազարի առաջ, ասում է՝ մենք վաղուց էինք լսել քո մեծ հռչակը. կարոտ էինք երեսդ տեսնելու և ահա էսօր բախտավոր ենք, որ քեզ տեսնում ենք մեր առաջ։ Նազարը հառաչում է ու ձեռքը թափ է տալիս։ Ժողովրդականները խորհրդավոր իրար աչքով են անում, հասկանում են, թե էդ հառաչանքն ու ձեռքի թափ տալը ինչքան բան կնշանակեր...
Աշուղն էլ, որ էնտեղ էր, ձեռաց երգ է հորինում ու երգում։
«Բարով եկար հազար բարի,
Հզոր արծիվ մեր սարերի,
Թագ ու պարծանք մեր աշխարհի,
Անհաղթ հերոս Քաջըդ Նազար,
Որ մին զարկես ջարդես հազար։
Խեղճ տըկարին դու ապավեն,
Ազատ կանես ամեն ցավեն,
Մեզ կըփրկես անիրավեն,
Անհաղթ հերոս Քաջըդ Նազար,
Որ մին զարկես ջարդես հազար։
Մատաղ ենք մենք քո դըրոշին,
Մեջքիդ թըրին, տակիդ ռաշին,
Նրա ոտին, պոչին, բաշին,
Անհաղթ հերոս Քաջըդ Նազար,
Որ մին զարկես ջարդես հազար։
Ու ցրվելով հարբած հարսանքավորները տարածում են ամեն տեղ, թե գալիս է
Անհաղթ հերոս Քաջըն Նազար,
Որ մին զարկի՝ ջարդի հազար։
Պատմում են նրա զարմանալի քաջագործությունները, նկարագրում են նրա ահռելի կերպարանքը։ Ու ամեն տեղ իրենց նորածին երեխաների անունը դնում են Քաջ Նազար։
4
Հարսանքատնից հեռանամ է Նազարն ու շարունակում է իր ճամփեն։ Գնում է հասնում մի կանաչ դաշտ։ Էս կանաչ դաշտում ձին թողնում է արածի, դրոշակը տնկում է, ինքն էլ դրոշակի շվաքում պառկում քնում։
Դու մի ասիլ օխտը հսկա եղբայրներ կան, օխտը ավազակապետ, էս տեղերը նրանցն են, իրենց ամրոցն էլ մոտիկ սարի գլխին է։ Էս հսկաները վերևից մտիկ են տալիս՝ որ մի մարդ եկել է իրենց հանդում վեր է եկել։ Շատ են զարմանում, թե էս ինչ սրտի տեր մարդ պետք է լինի, քանի գլխանի, որ առանց քաշվելու եկել է իրենց հանդում հանգիստ վեր է եկել ու ձին էլ բաց թողել։ Ամեն մինը մի գուրզ ուներ քառասուն լդրանոց։ Էս քառասուն լդրանոց գուրզները վերցնում են գալի։ Գալիս են ի՞նչ ես տեսնում, հրես մի ձի արածում է, մի մարդ կողքին քնած, գլխավերևը մի դրոշակ տնկած, դրոշակի վրեն գրած.
Անոաղթ հերոս Քաջըն Նազար,
Որ մին զարկի՝ ջարդի հազար։
Վա՜յ, Քաջ Նազարն է... Մատները կծում են հսկաներն ու մնում են տեղները սառած։ Դու մի՛ ասիլ հարբած հարսանքավորների տարածած լուրը սրանց էլ է լինում հասած։ Էսպես թուքները ցամաքած, չորացած սպասում են, մինչև Նազարն իր քունն առնում է ու զարթնում, որ զարթնում է, աչքերը բաց է անում գլխավերևը քառասուն լդրանոց գուրզներն ուսներին օխտն ահռելի հսկաներ կանգնած՝ էլ փորումը սիրտ չի մնում։ Մտնում է իր դրոշակի ետևն ու սկսում է դողալ, ոնց որ աշունքվա տերևը կդողա։ Էս հսկաները որ տեսնում են սա գունատվեց ու սկսեց դողալ, ասում են՝ բարկացավ, հիմի որտեղ որ է մի զարկով օխտիս էլ կսպանի, առաջին գետին են փռվում ու խնդրում են.
Մենք լսել էինք քո ահավոր անունը, տեսությանդ էինք փափագում, այժմ բախտավոր ենք, որ քո ոտով ես եկել մեր հողը։ Մենք, քո խոնարհ ծառաներդ՝ օխտն ախպեր ենք, ահա մեր ամրոցն էլ էն սարի գլխին է՝ մեջը մեր գեղեցիկ քույրը։ Աղաչում ենք
— Անհաղթ հերոս Քաջըն Նազար,
Որ մին զարկես՝ ջարդես հազար
շնորհ անես գաս մեր հացը կտրես...
Էստեղ Նազարի շունչը տեղն է գալի, նստում է իր ձին, նրանք էլ դրոշակն առած առաջն են ընկնում ու հանդիսավոր տանում են իրենց ամրոցը։ Տանում են ամրոցում պահում, պատվում թագավորին վայել պատվով, ու էնքան են խոսում նրա քաջագործություններից, էնքան են գովում, որ իրենց գեղեցիկ քույրը սիրահարվում է վրեն։ Ինչ ասիլ կուզի՝ հարգն ու պատիվն էլ հետն ավելանում է։
5
Էս ժամանակ վագր է լուս ընկնում էս երկրում ու սարսափ գցում ժողովրդի վրա։ Ո՞վ կսպանի վագրին, ո՞վ չի սպանիլ։ Իհարկե Քաջ Նազարը կսպանի։ Էլ ո՞վ սիրտ կանի վագրի դեմը գնա։ Ամենքն էլ Նազարի երեսին են մտիկ տալի, վերևը մի աստված, ներքևը մի Քաջ Նազար։
Վագրի անունը լսելուն պես Նազարը վախից դուրս է վազում, ուզում է փախչի ետ գնա իրենց տունը, իսկ կանգնածները կարծում են, թե վազում է, որ գնա վագրին սպանի։ Նշանածը բռնում է կանգնեցնում, թե՝ ո՞ւր ես վազում էդպես առանց զենքի, զենք առ հետդ էնպես գնա։ Զենք է բերում տալիս իրեն, որ գնա իր փառքի վրա մի քաջություն էլ ավելացնի։ Նազարը զենքն առնում է դուրս գնում։ Դնում է անտառում մի ծառի բարձրանում, վրեն տապ անում, որ ոչ ինքը վագրին պատահի, ոչ վագրը իրեն։ Ծառի վրա կուչ է գալի ու Նազարն ո՞վ կտա — հոգին դառել է կորեկի հատ։ Հակառակի նման անտեր վագրն էլ գալիս է հենց էս ծառի տակին պառկում։ Նազարը որ վագրին չի տեսնո՜ւմ՝ լեղին ջուր է կտրում, աչքերը սևանում են, ձեռն ու ոտը թուլանում են ու, թրը՜մփ, ծառիցը ընկնում է գազանի վրա։ Վագրը սարսափած տեղիցը վեր է թռչում, Նազարն էլ վախից կպչում է սրա մեջքին։ Էսպես զարհուրած, Նազարը մեջքին կպած՝ էս խրտնած վագրը փախչում է, ոնց է փախչում, էլ սար ու ձոր, քար ու քոլ չի հարցնում։
Մարդիկ մին էլ տեսնում են, վա՜հ, Քաջ Նազարը վագրին նստած քշում է։
— Հա՛յ-հարա՛յ, եկե՜ք հա, եկե՜ք, Քաջ Նազարը վագրին ձի է շինել հեծել... տվե ք հա տվե՛ք... Սրտավորվում են, ամենքը մի կողմից հարայ-հրոցով, հըռհըռոցով հարձակվում են՝ խանչալով, թրով, թվանքով, քարով, փետով տալիս են սպանում։
Նազարը որ ուշքի է գալիս, լեզուն բացվում է։
— Ափսո՛ս,— ասում է,— ընչի՞ սպանեցիք, զոռով մի ձի էի շինել նստել... էնքան պետք է քշեի ո՜ր...
Լուրը գնում է հասնում ամրոցը։ Մարդ, կին, մեծ, պստիկ՝ ժողովուրդը դուրս է թափում Նազարին ընդունելու։ Վրեն երգ են կապում ու երգում։
Էս աշխարհքում,
Մարդկանց շարքում
Ով կըլնի քեզ հավասար,
Ո՜վ քաջ Նազար։
Ինչպես ուրուր,
Կայծակ ու հուր,
Բարձր բերդից թռար հասար.
Ո՜վ քաջ Նազար։
Ահեղ վագրին
Արիր քո ձին,
Հեծար անցար դու սարեսար,
Ո՜վ Քաջ Նազար։
Մեզ փըրկեցիր,
Ազատեցիր,
Փառք ու պարծանք քեզ դարեդար,
Ո՜վ Քաջ Նազար։
Ու պսակեցին Քաջ Նազարին հսկաների գեղեցիկ քրոջ հետ. օխտն օր, օխտը գիշեր հարսանիք արին, երգերով գովեցին թագավորին ու թագուհուն։
— Լուսընկան նոր սարն ելավ,
Էն ո՞ւմ նըման էր։
— Լուսընկան նոր սարն ելավ,
Էն Քաջ Նազարն էր։
— Արեգակ նոր շաղեշադ,
Էն ո՞ւմ նըման էր։
— Արեգակ նոր շաղեշադ,
Էն իր նազ-յարն էր։
Մեր թագավորն էր կարմիր,
Իրեն արևն էր կարմիր,
Թագն էր կարմիր, հա՜յ կարմիր,
Կապեն կարմիր, հա՜յ կարմիր,
Գոտին կարմիր, հա՜յ կարմիր,
Սոլեր կարմիր, հա՜յ կարմիր,
Թագուհին կարմիր, հա՜յ կարմիր,
Կարմիր թագուհուն բարև,
Կարմիր թագվորին արև։
Շնորհավոր, շնորհավոր,
Քաջ Նազարին շնորհավոր,
Իր նազ-յարին շնորհավոր,
Ողջ աշխարհին շնորհավոր։
6
Դու մի՛ ասիլ էս աղջկանը ուզած է լինում հարևան երկրի թագավորը։ Որ իմանում է իրեն չեն տվել, ուրիշի հետ են ամուսնացրել՝ զորք է կապում պատերազմով գալիս է օխտն ախպոր վրա։
Էս օխտը հսկան գնում են Քաջ Նազարի մոտ, պատերազմի լուրը հայտնում են, գլուխ են տալի առաջը կանգնում՝ հրաման են խնդրում։
Պատերազմի անունը որ լսում է՝ սարսափում է Նազարը. դուրս է պրծնում, որ փախչի ետ գնա իրենց գյուղը։ Մարդիկ կարծում են ուզում է իսկույն դուրս վազել հարձակվել թշնամու բանակի վրա։ Առաջն են ընկնում, բռնում են խնդրում, թե ախր առանց զենքի ու զրահի մենակ ո՞ւր ես գնում, ի՛նչ ես անում, գլխիցդ ձեռք ես վերցրել, ի՞նչ է։
Բերում են զենք ու զրահ են տալի, կնիկն էլ եղբայրներին խնդրում է, որ չթողնեն Նազարին իր քաջությունից տարված մենակ հարձակվի թշնամու զորքի վրա։ Եվ լուրը գնում տարածվում է զորքի ու ժողովրդի մեջ, լրտեսների միջոցով էլ հասնում է թշնամուն, թե Քաջ Նազարը մենակ առանց զենքի թռչում էր դեպի պատերազմի դաշտը, հազիվ են կարողացել զսպել ու շրջապատված բերում են...
Պատերազմի դաշտում մի ամեհի նժույգ ձի են բերում, Նազարին նստեցնում վրեն։ Ոգևորված զորքն էլ հետը վեր է կենում ահագին աղմուկով՝ կեցցե՛ Քաջըն Նազա՜ր... մա՛հ թշնամո՜ւն...
Նազարի տակի նժույգը, որ տեսնում է վրեն ինչ անպետքի մինն է նստած՝ խրխնջում է, գլուխն առնում ու թռչում առաջ, ուղիղ դեպի թշնամու բանակը։ Զորքերը կարծում են Քաջ Նազարը հարձակվեց, ուռռա՜ են կանչում ու իրենք էլ ետևից հարձակվում ամենայն սաստկությամբ։ Նազարը որ տեսնում է չի կարողանում իր ձիու գլուխը պահի, քիչ է մնում վեր ընկնի, ձեռը գցում է, ուզում է մի ծառի փաթաթվի, դու մի՛ ասիլ ծառը փտած է, մի գերանաչափ ճյուղը պոկ է գալիս մնում ձեռին։ Թշնամու զորքերը, որ առաջուց համբավը լսել էին ու ահը սրտներումն էր, էս էլ որ իրենց աչքով տեսնում են՝ էլ փորներումը սիրտ չի մնում, երես են շուռ տալիս, փա՛խի, որ փա՛խի, թե մարդ ես գլուխդ պրծացրու, որ Քաջ Նազարը ծառերն արմատահան անելով գալիս է...
Էդ օրը թշնւսմուց ինչքան կոտորվում է կոտորվում, մնացածները թուրները դնում են Քաջ Նազարի ոտի տակին, հայտնում են իրենց հպատակությունն ու հնազանդությունը։
Ու պատերազմի ահեղ դաշտից Քաջ Նազարը հսկաների ամրոցն է վերադառնում։ Ժողովուրդը հաղթական կամարներ է կապում, աննկարագրելի ոգևորությամբ, ուռաներով և կեցեներով, երգով ու երաժշտությունով, աղջիկներով ու ծաղիկներով, պատգամավորություններով ու ճառերով առաջն է դուրս գալի, էնպես մի փառք ու պատիվ, որ Նազարը մնացել է ապշած շշկլված։
Էսպես առքով-փառքով էլ բերում հրատարակում են իրենց թագավոր ու բազմեցնում են թագավորի թախտին։ Քաջ Նազարը դառնում է թագավոր, էն հսկաներից ամեն մեկին էլ մի պաշտոն է տալիս։ Մին էլ տեսնում է աշխարհքը իր բռան մեջ։
Ասում են մինչև էսօր էլ դեռ ապրում ու թագավորում է Քաջ Նազարը։ Ու՝ երբ քաջությունից, խելքից, հանճարից մոտը խոսք են գցում՝ ծիծաղում է, ասում է.
— Ի՛նչ քաջություն, ի՛նչ խելք, ի՜նչ հանճար. դատարկ բաներ են բոլորը։ Բանը մարդուս բախտն է։ Բախտ ունե՞ս՝ քեֆ արա...
Եվ ասում են՝ մինչև էսօր էլ քեֆ է անում Քաջ Նազարը ու ծիծաղում է աշխարհքի վրա։
Աղբյուր՝ Հովհաննես Թումանյան - Հեքիաթներ:
«Սովետական գրող», Երևան, 1978թ.
Տրամադրել է՝ Մ. Յալանուզյան
Գրանցված է
...եթե հնարավոր է բանտարկության մի տեսակը հասկանալի դարձնել մեկ ուրիշի նկարագրությունով, ուրեմն հնարավոր է նաև իրապես գոյություն ունեցող մի վիճակ հասկանալի դարձնել գոյություն չունեցողով...
Էջ: [
1
]
Վեր
Տպել
« նախորդ թեման
հաջորդ թեման »
Անցնել:
Խնդրում ենք, ընտրեք թիրախը:
-----------------------------
Օրենսգիրք
-----------------------------
=> Ֆորումի կանոնադրությունը
=> Քաղաքացիական օրենսգիրք
-----------------------------
Գրատախտակ
-----------------------------
=> Լսում ենք
=> offtop/օֆֆթոփ
=> Անծանոթների և Նորեկների անկյուն
=> Փորձարկում
=> Հայտարարություններ
-----------------------------
Հոգեբանություն և Փիլիսոփայություն
-----------------------------
=> Հոգեբանություն
=> Փիլիսոփայություն
=> Կրոն
-----------------------------
Դիալեկտիկա
-----------------------------
=> Հոգեբանություն
=> Փիլիսոփայություն
-----------------------------
Սեր,Սիրո անշեջ ճիրաններում
-----------------------------
=> Սեր
=> Ամուսնություն
-----------------------------
Գիտություն
-----------------------------
=> Տեղեկատվական Տեխնոլոգիաներ
=> Ինտերնետ
=> Հեռուստատեսություն
=> Արդյո՞ք գիտես...
=> Կրթություն
=> Տիեզերքը ափի մեջ
=> Տնտեսագիտություն
=> Կառավարում
-----------------------------
Գրականություն
-----------------------------
=> Հայ գրականություն
=> Արտասահմանյան գրականություն
=> Էսսեներ
=> Սովորենք խոսել հայերեն
=> Գրախանութ
-----------------------------
Հայ Գրականություն
-----------------------------
=> Ոսկեդար
=> Միջին ժամանակաշրջան
=> Նոր ժամանակաշրջան
=> Հայ նոր անուններ
-----------------------------
Պատմություն
-----------------------------
=> Մենք`Արորդիներս
=> Հայոց պատմության լուսումութ էջերը
=> Հայերը համաշխարհային պատմության քառուղիներում
=> Արցախ
=> Տոնացույց
-----------------------------
Արվեստ
-----------------------------
=> Արվեստը ու իր գաղտնիքները
=> Երաժշտություն
=> Ֆիլմ
===> Վավերագրական ֆիլմեր
=> Թատրոն
=> Պարարվեստ
=> Մուլտ ,մուլտ
-----------------------------
Պատկերասրահ
-----------------------------
=> Նկարչություն
=> Լուսանկարչություն
=> Համակարգչային աշխատանքներ
-----------------------------
Զանազան-Զարմանազան
-----------------------------
=> Խաղասրահ
=> Ծիծաղատուն
-----------------------------
Գաղափարախոսական
-----------------------------
=> Քաղաքակրթություն
=> Քաղաքականություն
=> Հասարակություն
=> Սփյուռք
=> Առողջություն
=> Բնապահպանություն
=> Սպորտ
=> Հայաստանից Հայաստան
-----------------------------
Կանանց աշխարհում
-----------------------------
=> Մայրություն
=> Նրանք
=> Նորաձևություն
=> Նրանց հոբբիները
=> Անհրաժեշտ է իմանալ
=> Խոհանոց
=> Երազահան
-----------------------------
Տղամարդիկ և նրանց քարե աշխարհը
-----------------------------
=> Նրանց հոգեբանությունը
=> Ամուրիների ակումբ
=> Տղամարդկանց իրական ընկերություն
=> Նրանց արդուզարդերը
=> Ավտոաշխարհ